PDA

Դիտել ողջ տարբերակը : Դասարան՝ քո անունով



Chuk
29.03.2011, 17:01
Պարզվում ա, որ արդեն հնարավոր է Երևանի դպրոցներում քո անունով դասարան, մարզադահլիճ, սրահ և այլն ունենալ: Մեջբերում եմ Երևանի քաղաքապետարանին պատկանող ognirdprocid.am կայքից (http://www.ognirdprocid.am/index.php?mod=pages&act=show&menu_id=16#).



ԿՈՉԻՐ ՔՈ ԱՆՈՒՆՈՎ ԴԱՍԱՐԱՆ



Հարգելի՛ բարեկամ,

Եթե ուզում ես քո ավարտած դպրոցում քո անունով դասարան, կաբինետ, դահլիճ /սպորտային կամ հանդիսությունների/, սրահ անվանակոչել, ապա ծանոթացի՛ր պայմաններին.
Խնդրում ենք ներկայացնել

Փաստաթուղթ կրթության վերաբերյալ /ցանկալի է բարձրագույն/
Կենսագրություն
Դպրոցի հետ առնչություն
Դպրոցի հետ կապված Ձեր աշխատանքների մանրամասն նկարագրություն
Լուսանկարներ, հոդվածներ,տեսահոլովակներ, կառավարական և այլ պարգևներ /առկայության դեպքում/
Դպրոցի գործունեության հետ կապված Ձեր հեռանկարային պլանը
Հայրենիքին մատուցած Ձեր ծառայությունների հակիրճ նկարագրությունը։

Վճարումների մասին լրացուցիչ կտեղեկացվեք։


Ես անշուշտ ունեմ իմ որոշակի վերաբերմունքը, բայց դրա մասին չեմ ուզում բարձրաձայնել, թեմային կոնկրետ ուղղվածություն չտալու համար:

Ի՞նչ կարծիք ունեք այս երևույթի մասին:

Kuk
29.03.2011, 17:04
Առաջին հայացքից փող կպցնելու թեմա ա:D Փող տուր, սենյակը քո անունով սարքենք, համ էլ ռեմոնտ արա սենյակը:D Գոհ եմ, ախպեր, մեր տանը ես իմ անունով սենյակ ունեմ:D

ministr
29.03.2011, 17:06
Դպրոցի տնօրենների աչքը լույս...

Երևում ա Դեյլ Քարնեգի ա կարդացել ու որոշելա դրույթները գործնականում փորձի:
Գրքում դեպքը ճագարներին էր վերաբերում, որ մի երեխա բակի երեխեքին ասումա եթե իմ ճագարների համար ուտելիք բերեք ամեն օր, իմ ճագարներին ձեր անուններով կկոչեմ :)))

Adriano
29.03.2011, 17:08
Պարզվում ա, որ արդեն հնարավոր է Երևանի դպրոցներում քո անունով դասարան, մարզադահլիճ, սրահ և այլն ունենալ: Մեջբերում եմ Երևանի քաղաքապետարանին պատկանող ognirdprocid.am կայքից (http://www.ognirdprocid.am/index.php?mod=pages&act=show&menu_id=16#).


Ես անշուշտ ունեմ իմ որոշակի վերաբերմունքը, բայց դրա մասին չեմ ուզում բարձրաձայնել, թեմային կոնկրետ ուղղվածություն չտալու համար:

Ի՞նչ կարծիք ունեք այս երևույթի մասին:

Բոլոր խաղերը խաղացել ենք, հիմա էլ անցել ենք սրան: Ես ճիշտն ասած Չուկ ջան ընդհանրապես չեմ հասկանում դահլիճին, լսարանին անուն տալու իմաստը: Ըստ ինձ դա որևէ ձևով չի ազդելու աշակերտների սովորելու որակի վրա, իսկ դպրոց հաճախում են ոչ թե կայֆեր անելու, ոչ թե պարծենալու, թե Պողոս Պողոսյանի լսարանում եմ սովորել, այլ սովորելու համար: Կարճ ասած հերթական անիմաստություն, որի կյանքը կարճ է, ինչպես այս կառավարության ցանկացած ծրագրի կյանքը:

V!k
29.03.2011, 17:11
ես նույնն ա, ոնց որ Կճոյանը մի որոշ ժամանակ առաջ իր դեմքով Մեսրոպ Մաշտոցի արձանն էր պատվիրել քանդակել:D
իհարկե վատ եմ վերաբերվում :bad , օգտվում են մարդկանց փառասիրությունից ու փող են աշխատում, չէ որ մարզադահլիճի կամ դպրոցի մյուս սենյակների կահավորումը պետք է պետությունը անի, իսկ սենց ինչ որ բարերար կանի, ու բյուջջեից վերանորոգման համար հասանելիք գումարն էլ կուտեն :angry
համ էլ ետ չի լինի էլ բարերարություն, բարերարությունը ի սրտե պետք է արվի, սակայն մեր օրերում գրեթե բացակայում են նման օգնությունները:(

Gayl
29.03.2011, 17:12
ԿՈՉԻՐ ՔՈ ԱՆՈՒՆՈՎ ԴԱՍԱՐԱՆ
Բայց այստեղ չեն բացատրում , թե ինչու են ցանկանում դասարանները անվանակոչել: Այսինքն աշակերտը տեսնի, որ այս դասարանը անվանակոչվել է մի շատ խելացի, լավ վարք և այլ հատկանիշներ ունեցող աշակերտի անունով և ինքն էլ ոգևորվի՞ :o:

Վճարումների մասին լրացուցիչ կտեղեկացվեք։
Թե էս պահն է իրանց դուր եկել:
Թող կոնկրետ բացատրություն տան, որ մարդիկ էլ ասեն համաձայն են, թե ոչ:

Chuk
29.03.2011, 17:12
Ես ճիշտն ասած Չուկ ջան ընդհանրապես չեմ հասկանում դահլիճին, լսարանին անուն տալու իմաստը: Ըստ ինձ դա որևէ ձևով չի ազդելու աշակերտների սովորելու որակի վրա, իսկ դպրոց հաճախում են ոչ թե կայֆեր անելու, ոչ թե պարծենալու, թե Պողոս Պողոսյանի լսարանում եմ սովորել, այլ սովորելու համար:
Ես էլ չեմ կարծում, որ սովորելու որակի վրա կարող ա ազդի: Դասարանին անուն դնելը կարող եմ հասկանալ որպես հարգանքի տուրք, եթե ենթադրենք այսինչ հայտնի մարդը, չգիտեմ, ասենք Մարտիրոս Սարյանը այդ դասարանում է սովորել, ինչպես օրինակ հուշատախտակ են կպցնում նման մարդկանց ապրած շենքերի վրա, անվանակոչում են ոչ թե դասարաններ, այլ ամբողջական դպրոցներ, փողոցներ և այլն: Բայց ուշադրություն, ես սա հասկանում եմ միայն ու միայն նման կարգի մարդկանց նկատմամբ հարգանք դրսևորելու առումով:

ministr
29.03.2011, 17:18
Ի միջի այլոց նման պրակտիկա վաղուց կար, բայց առանց անուն-մանունի...
Տնօրենը հատ-հատ կանչում ա ունևոր ծնողներին, ասումա բա գիտեք դպրոցի համար էս ա պետք, էն ա պետք, ինչով կօգնեք: Մարդիկ մուծվում են, դպրոցը լավագույն դեպքում ունենում ա մի երկու ներկած պատ, իսկ մնացած տնօրեն-ուսմասվարի գրպաննա գնում (հետոն էլ իրենք գիտեն ում են տալիս): Ու քանի որ կոռուպցիայի դեմ լրջագույն "պայքար են" ծավալել, ապա ծնողներից փող կլպելու մեթոդը պետք ա օրինականացնել, թե չէ կասեն էսինչ տնօրենը փողա վերցնում ու արդյունքում վերադասի գրպանի պարունակությունը կպակասի էս տնտեսական ճգնաժամ օրով: Իսկ սենց, յանի անուն են դնում, ու փող կլպելը օրինականացնում են: Համ օրենքովա, համ էլ իրենց գրպանը չի նիհարում:
Էսքան բան: Իսկ մուծվող ծնողի հեչ մրգին չի իրա անունովա դասարանը թե չէ: Կարևորը իրա երեխեն դպրոցում լավ զգա իրան: Այ դրա համար են մուծվում:

Chuk
29.03.2011, 17:18
Բայց այստեղ չեն բացատրում , թե ինչու են ցանկանում դասարանները անվանակոչել:
Կարծում եմ, որ բացատրում են: OgnirDprocid.am կայքն ու էդ նախաձեռնությունն ընդհանուր նույն բանի մասին են. մարդիկ «խոստովանում են», որ դպրոցները նյութապես բարվոք պահելու բավարար միջոցներ չունեն ու դիմում են քաղաքացիների օգնությանը: Դասարան անվանակոչելը դրա դրսևորումներից մեկն ա: Ի դեպ կարծում եմ, որ դա կարվի լավ էլ կլորիկ գումարներով: Սա ես ուղղակի նախաձեռնությունն եմ ներկայացնում, առանց իմ՝ դրա նկատմամբ վերաբերմունքը ցույց տալու:

ministr
29.03.2011, 17:25
Փաստորեն կոռուպցիայի դեմ պայքարի ձևը գտել են տղեքը ` օրինականացնելու ճանապարհով :)) Հանճարեղ լուծում: :angel

Chuk
29.03.2011, 17:32
Չնայած գիտեմ, որ մեծ մասդ դիրքորոշումս էսպես թե էնպես հասկացած կլինեք, բայց մի քանի բառով ասեմ:

Նախաձեռնությունն ընդհանուր իմ մոտ ավելի շատ ասոցացվում ա «մուրացկանության» հետ, չնայած հրաշալի տեսնում եմ Մինիստրի նշած կոռուպցիոն ռիսկերը: Բացասական եմ վերաբերվում:

Բայց առանձնահատուկ վատ վերաբերմունք ունեմ դասարանների անվանակոչման նկատմամբ: Ժող, ամբողջ աշխարհում էլ, որքան ես գիտեմ, նման պրակտիկա կա, բայց խոսքը վերաբերվում է անվանի մարդկանց, երկրի, պետության կամ ազգի համար մեծ գործ արած, արժանի մարդկանց: Նայեք, թեկուզ նույն կայքից գտնում ենք Երևանի մի շարք դպրոցների՝ հայտնի մարդկանց անուններով անվանակոչված դասարաններ. http://www.ognirdprocid.am/index.php?mod=school&act=people&task=allfamouse

Ժող, ես վախենամ, որ էս նախաձեռնությամբ արժեքային համակարգի խեղաթյուրման հերթական վտանգի առաջ կանգնենք: Փաստորեն վաղը կարող է այս ասպարեզում նույն հարթության մեջ դրվեն Ժնջիլ Վղոն ու Հովհաննես Թումանյանը... իրար կողքի դասարաններից մեկը կարող է լինել ինչ-որ քրեական տարրի անունով, ով համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել ու գումար մուծել, մյուսը մեր ազգի մեծերից մեկի անունով: Սա աբսուրդ ա: Սա արժեքային համակարգի անկում ա:

Gayl
29.03.2011, 17:34
Կարծում եմ, որ բացատրում են: OgnirDprocid.am կայքն ու էդ նախաձեռնությունն ընդհանուր նույն բանի մասին են. մարդիկ «խոստովանում են», որ դպրոցները նյութապես բարվոք պահելու բավարար միջոցներ չունեն ու դիմում են քաղաքացիների օգնությանը: Դասարան անվանակոչելը դրա դրսևորումներից մեկն ա: Ի դեպ կարծում եմ, որ դա կարվի լավ էլ կլորիկ գումարներով: Սա ես ուղղակի նախաձեռնությունն եմ ներկայացնում, առանց իմ՝ դրա նկատմամբ վերաբերմունքը ցույց տալու:

Պարզ է: Դե բնական, որ մեծ գումարով այդպիսի բաները պետք է արվի, թե չէ ով քնից հելնի դասարան կունենա իրա անունով, եթե իհարկե դու կաշառքը նկատի չունեիր:
Ամեն դեպքում Հախվերդյանի ասած՝ «ուր է անգլուխը, քաղաքագլուխը, որն ունի .ռի վրա ծալքեր»

ministr
29.03.2011, 17:41
Չնայած գիտեմ, որ մեծ մասդ դիրքորոշումս էսպես թե էնպես հասկացած կլինեք, բայց մի քանի բառով ասեմ:

Նախաձեռնությունն ընդհանուր իմ մոտ ավելի շատ ասոցացվում ա «մուրացկանության» հետ, չնայած հրաշալի տեսնում եմ Մինիստրի նշած կոռուպցիոն ռիսկերը: Բացասական եմ վերաբերվում:

Բայց առանձնահատուկ վատ վերաբերմունք ունեմ դասարանների անվանակոչման նկատմամբ: Ժող, ամբողջ աշխարհում էլ, որքան ես գիտեմ, նման պրակտիկա կա, բայց խոսքը վերաբերվում է անվանի մարդկանց, երկրի, պետության կամ ազգի համար մեծ գործ արած, արժանի մարդկանց: Նայեք, թեկուզ նույն կայքից գտնում ենք Երևանի մի շարք դպրոցների՝ հայտնի մարդկանց անուններով անվանակոչված դասարաններ. http://www.ognirdprocid.am/index.php?mod=school&act=people&task=allfamouse

Ժող, ես վախենամ, որ էս նախաձեռնությամբ արժեքային համակարգի խեղաթյուրման հերթական վտանգի առաջ կանգնենք: Փաստորեն վաղը կարող է այս ասպարեզում նույն հարթության մեջ դրվեն Ժնջիլ Վղոն ու Հովհաննես Թումանյանը... իրար կողքի դասարաններից մեկը կարող է լինել ինչ-որ քրեական տարրի անունով, ով համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել ու գումար մուծել, մյուսը մեր ազգի մեծերից մեկի անունով: Սա աբսուրդ ա: Սա արժեքային համակարգի անկում ա:

Արտ ջան, արժեքային համակարգը վաղուց հայ-հու~յ...
Մուրացկանությունն էլ նա է, որ փող են խնդրում առանց ինչ-որ բան առաջարկելու, իսկ էս դեպքում դպրոցը կոնկրետ առաջարկելու բան ունի, իսկ սա արդեն մուրացկանություն չի այլ կոռուպցիա: Հնարավոր է, որ մի քանիսը որոշեն օգնել իրենց դպրոցներին` անշահախնդիր, ու նման մարդիկ եղել են: Բայց առաջին իսկ փորձից պարզ երևում ա, իրենց տրամադրած միջոցներն ուր են գնում, ու մարդիկ երկրորդ անգամ նույնիսկ մոտ չեն գնում դպրոցին: Մնում են միայն մարդիկ, ովքեր երեխա ունեն դպրոցում սովորող, ու նՅաշառք են տալիս պարբերաբար, որ իրենց դոդգլուխները դպրոցում լավ զգան: Իսկ հիմա նՅաշառքը օրինականացվում ա:

Chuk
29.03.2011, 17:49
Մուրացկանությունն էլ նա է, որ փող են խնդրում առանց ինչ-որ բան առաջարկելու, իսկ էս դեպքում դպրոցը կոնկրետ առաջարկելու բան ունի, իսկ սա արդեն մուրացկանություն չի այլ կոռուպցիա:
Նախարար ջան, դասարան անվանակոչելը «Օգնիր Դպրոցիդ (http://www.ognirdprocid.am)» նախագծի միայն մի մասն է: Հավանաբար նախատեսված հատկապես մեծ գումարով «նվիրատվությունների» համար: Իսկ նախագիծը ամբողջությամբ անշահախնդիր «նվիրատվության» կոչ է անում, որը ես ընդհանուր առմամբ ասոցացնում եմ «մուրացկանության» հետ, չնայած գուցե և շատ խիստ եմ:

հ.գ. Կաշառքի օրինականացման մասին դիտարկմանդ համաձայն եմ:

Sagittarius
29.03.2011, 18:00
:[ "փողոց քո անունով", "քաղաք քո անունով"

«ուղղարկի՛ր ՍՄՍ 3344 համարին և ստացիր եկեղեցի քո անունով»

ավելացնեմ նաև.

21 Դարի Հայաստան՝ երբ դրպոցները ոչ թե հայտնի գրողների և արվեստագետների անուներով են, այլ օլիգարխների......

Մկան Դպրոց, Դոդի Դպրոց, Լֆիկի Դպրոց.... խի՞ ինչ պակաս են որ, մարդիկ ԱԺ նախագահ են, մեզ համար օրենքներ են գրում, մեզ խելք են բացատրում, ճիշտ ապրել են սովորեցնում....

Կեցցե՛ Աֆրկայից դուրս գտնվող միակ Աֆրիկական երկիրը:goblin

My World My Space
29.03.2011, 18:05
Պարզվում ա, որ արդեն հնարավոր է Երևանի դպրոցներում քո անունով դասարան, մարզադահլիճ, սրահ և այլն ունենալ: Մեջբերում եմ Երևանի քաղաքապետարանին պատկանող ognirdprocid.am կայքից (http://www.ognirdprocid.am/index.php?mod=pages&act=show&menu_id=16#).

Ի՞նչ կարծիք ունեք այս երևույթի մասին:





Աստված որոշեց.
- Պետք է լինի բարեգործություն, որպեսզի մարդկությունը կայանա:
Սատանան ավելացրեց.
- Որպեսզի բարեգործությունը կայանա, պետք է նշել անունները....

Ներսես_AM
29.03.2011, 19:58
Չեմ բացառում որ մոտ ապագայում կհայտնվի ինչ-որ մի հաստագլուխ ու կասի մոտավորապես հետևյալը. «էտքան հայկական դպրոցների մասին եք մտածում, էտ ինչի՞ մի կոպեկ ձեր դպրոցին նվիրատվություն չեք արել:»

Gago97
29.03.2011, 22:38
Ժողովուրդ բայց ասեմ որ մեր դպրոցում մի դասարան(Դասասենյակ) կա `դասասենյակի անունը մեր դպրոցում դաս տված մի ուսուցչի անունովա ու ետ դասարանը տալիս են մենակ լավ դասարաններին:
Քանի որ քո անունով դասարան լինի ամպայման դու ինչ-որ մի բան արած պիտի լինես:երևի դրանով ել ուզում են որ ետ դասասենյակի համար մրցակցություն առաջանա ու դրա համար կսկսեն լավ սովորել(են էլ լավ կսովորեն միանգամից դասարաններ):

davidus
30.03.2011, 00:02
Ժողովու՞րդ, էս ոչ մեկդ «Mea Culpa»-ն չե՞ք տեսել, «Սուրբ Սերոժի» օբյեկտը չհիշեցի՞ք.... :D

Այ քեզ խայտառակություն... ինչ ամոթ ա բայց: Չնայած որ կրթության նախարարը էս ոչխարը լինի, հազիվ էլ սա պիտի երկնի ուղեղում էլի: Ավել բան սպասելը անիմաստ գործ ա:

Հ.Գ. Հլը պատկերացրեք, երեխեքը գնում են «Սամվել Ալեքսանյանի» անվան դասասենյակ՝ մայրենի լեզվի դասաժամի: :D :D

Ուլուանա
30.03.2011, 02:03
Սենց որ գնա, կարող ա մի գեղեցիկ օր էլ նույն սկզբունքով արձաններ կանգնեցնեն քաղաքում :{։

ars83
30.03.2011, 19:27
Տենց մանր-մունր բաների հետևից ո՞վ կընկնի: Դասարան: Հենա միանգամից մի հատ աստղ (http://www.starregistry.com/) երկնքում:

Ձայնալար
02.04.2011, 23:50
Էսօր հեռուստացույցով լսեցի, որ Մոնթե Մելքոնյանի անունը կրող դպրոցում արդեն կա Լֆիկ Սամոյի անունը կրող դասարան: Ու մի քանի՝ արտաքինից շատ ավելի հին մասնագիտության ներկայացուցիչներ հիշեցնող, պճնված «մանկավարժներ» գովքն էին անում «բարերար» Սամվել Ալեքսանյանի:

armen9494
18.06.2011, 17:40
Իսկ ես շատ դրական եմ նայում դրան:)
Մեր դպրոցներից մեծ մասի վիճակը հիմա լացելու... չէ, ողբալի է:cry2
Իսկ կան մարդիկ, որոնք ունեն փող, բայց չգիտեն էլ ոնց ծախսեն, թող գոնե էդ ձևով ծախսեն ու ինչ-որ օգուտ տան մեր դպրոցներին: Լավ կլիներ, էս ակցիաի մեջ ինստիտուտներն էլ մտնեին, թե չէ ինչ ա էս Պոլիտեխնիկի վիճակը, նայում ես, լացտ գալիս ա:[
Ասեմ որ, միևնունն է, նրանց անկապ անունները չեն մնալու մեր պատմության մեջ, դա հաստատ:
Էդ հիմայա, որ մի կամ երկու հատ դասարան ա ըտենց մարդկանց անուններով, դրա համար աշակերտներն էլ են ըտենց ունիկալ ձևի տանում, իսկ որոշ ժամանակ անց, երբ բոլոր դասարանները կունենան անկապ անուններ, նրանց անունը սկի հիշող էլ չի լինի:)

Նունուշ
28.07.2011, 07:46
Ես կարծում եմ որ մերոնք այդ գաղափարը վերցրել են Միացյալ Նահանգներից, այնտեղ դա ընդունված բան է, միակ տարբերությունն այն է որ Հայաստանում բարեգործը համոզված չէ որ իր գումարները ամբողջությամբ կհասնեն հասցեյատիրոջը: Կասեի որ շատ ողջունելի նախաձեռնուտյուն է, ԱՄՆ- կան բավականին մեծ կենտրոններ վորոնց ֆինանսավորումը ամբողջովին հիմնված է բարեգործների հանգանակությունների վրա, բայց դե դա Ամերիկայա, վորտեղ ազնվուտյուն հասկացողություն կա:

Ֆրեյա
28.07.2011, 09:35
Իսկ ես շատ դրական եմ նայում դրան:)
Մեր դպրոցներից մեծ մասի վիճակը հիմա լացելու... չէ, ողբալի է:cry2
Իսկ կան մարդիկ, որոնք ունեն փող, բայց չգիտեն էլ ոնց ծախսեն, թող գոնե էդ ձևով ծախսեն ու ինչ-որ օգուտ տան մեր դպրոցներին: Լավ կլիներ, էս ակցիաի մեջ ինստիտուտներն էլ մտնեին, թե չէ ինչ ա էս Պոլիտեխնիկի վիճակը, նայում ես, լացտ գալիս ա:[
Ասեմ որ, միևնունն է, նրանց անկապ անունները չեն մնալու մեր պատմության մեջ, դա հաստատ:
Էդ հիմայա, որ մի կամ երկու հատ դասարան ա ըտենց մարդկանց անուններով, դրա համար աշակերտներն էլ են ըտենց ունիկալ ձևի տանում, իսկ որոշ ժամանակ անց, երբ բոլոր դասարանները կունենան անկապ անուններ, նրանց անունը սկի հիշող էլ չի լինի:)

Արմեն ջան, եթե կրթական հաստատությունները վատ վիճակում են, դա պետության մեղքն է եւ պետությունն է պարտավոր դրամ հատկացնել դպրոցները վերանորոգելուն ու պահելուն, ոչ թե քաղաքցիների խղճի վրա ազդելով, կամ էլ փառասիրության, փող մուրա:

Ընդհանրապես միտքն էլ է տուպոյություն.. ում է պետք դասարաններին անուն տալը: :think Ապուշություն... ով ա էդ անունները օգտագործելու...

Ինչ ամոթ ա, բայց... Մի երեխու հարցնեն՝ ում անունով ա կոչվում ձեր դասարանը, ասի ոմն Պողոս Պողոսյանի ով 10 000 դոլլար ա նվիրել դպրոցին :D Ուժս.. բա որ մյուս տարի մեկն էլ 11 000 նվիրի, անվանափոխելու են, թե ցմահ են պարտավորվում նվիրատվություններ անել, որ անունը չփոխեն մեկ այլ մարդու անունով :D

lampone
28.07.2011, 11:13
Տվյալ դպրոցում սովորող աշակերտը ավելի շուտ ձեռ կառնի այն մարդուն, ով համաձայնվել է նմանատիպ հիմարություն անել: Ուզում ես օգուտ տալ քո դպրոցին ու դրա համար միջոցներ ունես, գնա ու նվիրատվություն արա, ոչ թե անմտություն... պարտադիր չի, որ բոլորը իմանան, որ հայտնի կամ անհայտ Պողոսն է դա արել, ով թերառժեքության զգացում ունի