PDA

Դիտել ողջ տարբերակը : Արտաշ Ասատրյան

Ապե Ջան
29.03.2011, 14:51
Ձեզ եմ ցանկանում ներկայացնել հայ ազգի վաստակավոր «գուսան», երգի մեծ վարպետ Արամ Ասատրյանի որդի՝ Արտաշ Ասատրյանի ստեղծագործությունները: :)
Արտաշ Ասատրյանի հայրը՝ Արամ Ասատրանը 2006թ նոյեմբերի 7-ին վախճանվել է 53 տարեկան հասկանում (սրտի կատվածից, եթե ճիշտ եմ հիշում):

http://s58.radikal.ru/i162/1103/c7/bb1b9e102c12.jpg

Արտաշ Ասատրյանը ծնվել է 1976թ դեկտեմբերի 13 - ին Էջմիածինում: 1983թ - ին ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4-րդ դպրոցը և 10 անց՝ 1993թ ավարտել:
1988թ 12 տարեկան հասակում Արտաշը սկսում է երգել: Արտաշը իր առաջին CD - ին թողարկել է` 1998թ «Տաքսի-Տաքսի» անվանմամբ: 2009 - ին Արտաշը ձայնագրում է դուետ աշխարհահռչակ ռուս շանսոն Միխաել Շուֆուտինսկիի հետ:
Այստեղից (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3431050) կարող եք բեռնել՝ Արտաշ Ասատրյանի դիսկոգրաֆիան տոռռենտ տարբերակով (1998-2011):

Պաշտոնական կայքը: (artashasatryan.com)

Հարդ
29.03.2011, 14:54
Իմ անձնական կարծիքը.
Թյուրիմածություն, կամ սխալմունք:

Հա, մեկ էլ զվարճալի (տխուր իմաստով):

Gayl
29.03.2011, 15:05
Երևի մի քանի հատ երգ հազիվ լսած լինեմ, այն էլ չեմ հիշում: Դրածդ տարբերակներից ոչ մեկն էլ չեմ քվեարկել, որովհետև չէի ասի, որ սիրում եմ կամ չեմ սիրում, բայց քանի որ որոշ երգեր լսել եմ ուրեմն անտարբեր էլ չեմ, քո ճաշակով լավ երգեր տեղադրի լսենք, ես այդքան էլ ծանոթ չեմ իրա երգերին թե ինքս էլ կդնեի:

Ապե Ջան
29.03.2011, 15:26
Սա իր առաջին ալբոմից է, որը ձայնագրվել է՝ 1988թ:
սրանք դնում եմ որ տարբերությունը զգանք, ես երգը շատ հոգեհարազատա ինձ: :love

http://www.youtube.com/watch?v=X808ePH5Pxk&feature=relmfu

http://www.youtube.com/watch?v=t7xv-w4MGrk

Այս երգը Արամ Ասատրյանի հիշատակին:

http://www.youtube.com/watch?v=62e-0WiVDG0&feature=related

http://www.youtube.com/watch?v=mYMsKdOxVb8&feature=relmfu

Ուրախ կատարումներից:

http://www.youtube.com/watch?v=yTQ2eCo3U_A&feature=related

http://www.youtube.com/watch?v=rYgy9fzoGdo

Դե ասեք որ չեք պարել նրա կատարումների տակ: :angry

Շինարար
29.03.2011, 16:11
Ի տարբերություն Արամ Ասատրյանի, Արտաշ Ասատրյանին էդքան էլ չեմ սիրում, բայց դեմ էլ չեմ: Երգիչ է էլի, ի՞նչ վատ բան է անում, իր համար երգում է, ով չի ուզում, թող չլսի, ես չեմ լսում:

Chilly
29.03.2011, 16:22
Դե ասեք որ չեք պարել նրա կատարումների տակ: :angry

ասում եմ!

Ապե Ջան
29.03.2011, 16:23
ասում եմ!

Փաստորեն բախտ չի վիճակվել հա քեզ :))

Ապե Ջան
29.03.2011, 16:33
http://www.youtube.com/watch?v=gxNsmfr_I08

Բա լավ համալիրում ինչի էին գնացել տեսնես մի դահլիճ, անիմաստ փող էին տվել տոմս գնել :angry

Ռուֆուս
29.03.2011, 16:35
Մոդերատորական. Թեմայից ջնջվել են մի շարք գրառումներ այս անգամ առանց տուգանային միավորների: Խնդրում եմ թեմայից չշեղվել, ձեր հակակրանքը կամ համակրանքը տվյալ երգչի նկատմամբ գրել առանց վիրավորական ձևակերպումների ու թեման զվարճանքի չվերածել: Արգելում եմ խրախճել թեմայում, թեման չի փակվելու, իսկ բոլոր թեմայից դուրս գրառումները այսուհետ ջնջվելու են տուգանային միավորներով՝ ընդհուպ մինչև բաժնից արգելափակում:

Հարգեք դիմացինի ճաշակը, անկախ նրանից այն համընկնում է ձեր ճաշակի հետ, թե ոչ:

Գալաթեա
29.03.2011, 16:38
Հարգեք դիմացինի ճաշակը, անկախ նրանից այն համընկնում է ձեր ճաշակի հետ, թե ոչ:

Պետք ա լինի, որ հարգեմ, Ռուֆուս: Չեղած բանը դժվար ա հարգել:

Կներեք, խոսքս դրժեցի :)

Chilly
29.03.2011, 16:38
կոնկրետ իմ, սուբյեկտիվ, անձնական օգտագործման կարծիքով, ԱԱ-ն երգիչ ա էնքան, ինչքան ես, բաղնիքում լողանալիս երբ երգում եմ... չնայած մի անգամ իմ ընկերներից մեկը, որ երաժշտությունից ու վոկալից նենց ոչինչ հասկանում ա, ասաց, որ վատ չեմ երգում, այդ իսկ պատճառով մի քիչ ամեն դեպքում պնդմանս վրա կասկածում եմ...
երգիչը իմ համար՝ ստեղծագործող անհատն ա, միայն քյաբաբ մեջ անելով երգիչ չեն դառնում... ուշադրություն դարձրեք, որ ես չեմ պնդում, թե ԱԱ-ն միայն քյաբաբ ա մեջ անում...

Ռուֆուս
29.03.2011, 16:45
Պետք ա լինի, որ հարգեմ, Ռուֆուս: Չեղած բանը դժվար ա հարգել:

Կներեք, խոսքս դրժեցի :)

Լիլ ջան, պարզ ա, որ ես էլ Արտաշի համար չեմ «գժվում», ինքս ռաբիզը համարում եմ ամենացածրաճաշակ ու անորակ երաժտությունը ու բոլոր ռաբիզ երգիչների մասին վատ կարծիքի եմ: Բայց ամեն դեպքում Ակումբում կգտնվեն մարդիկ, ովքեր սիրում են նման երաժշտություն ու ես իրենց ոչ մի կերպ չեմ կարող համոզել, որ իրենց լսածը լավը չի, ու ավելի լավ ա նորմալ երաժշտություն լսեն: Վերջիվերջո կարելի է դուր չեկած թեման իգնոր անել ու փոխարենը ուրիշ թեմա բացել ավելի մակարդակով երգչի կամ խմբի մասին :)

Թեմայում եթե հնարավորինս չափով զուսպ արտահայտվենք առանց պիտակումների, կոնֆլիկտներ հուսով եմ չեն լինի :)

Ապե Ջան
29.03.2011, 16:46
կոնկրետ իմ, սուբյեկտիվ, անձնական օգտագործման կարծիքով, ԱԱ-ն երգիչ ա էնքան, ինչքան ես, բաղնիքում լողանալիս երբ երգում եմ... չնայած մի անգամ իմ ընկերներից մեկը, որ երաժշտությունից ու վոկալից նենց ոչինչ հասկանում ա, ասաց, որ վատ չեմ երգում, այդ իսկ պատճառով մի քիչ ամեն դեպքում պնդմանս վրա կասկածում եմ...
երգիչը իմ համար՝ ստեղծագործող անհատն ա, միայն քյաբաբ մեջ անելով երգիչ չեն դառնում... ուշադրություն դարձրեք, որ ես չեմ պնդում, թե ԱԱ-ն միայն քյաբաբ ա մեջ անում...

Chilly ջան գիտես շատ քչերին է հետքրքրում թե բաղնիքում դու ո՞նց ես երգում:
Ասատրյանը երգումա, որովհետև իրեն լսում են, գնում են իր համերգնեին: Ժողովուրդը իր «շատ ցածր ճաշակով» գնումա գումարա վճարում, Ասատրյանի համերգը նայելու: Հիմա իրեն դայա դուր գալիս, ասենք մի գնա, որովհետև Արտաշը երգել չգիտի, ավելի լավա դու գնա՝ Akon, Eminem, Rihanna - ի այլոց համերգներին :think

Գալաթեա
29.03.2011, 16:46
Հեչ լսած չես.
Ճաշակին ընկեր չկա: :)

Մի օր մեր հանդիպումներից մեկին արի :)

Անկեղծ, կուզեի հետդ զրուցել, եթե դեմ չես: Փորձեի բացատրել, ինչու եմ այդքան կատեգորիկ երաժշտության առումով:
Լա՞վ :)

Ապե Ջան
29.03.2011, 16:49
Մի օր մեր հանդիպումներից մեկին արի :)

Անկեղծ, կուզեի հետդ զրուցել, եթե դեմ չես: Փորձեի բացատրել, ինչու եմ այդքան կատեգորիկ երաժշտության առումով:
Լա՞վ :)

Գալաթեա ջան կաշխատեմ գալ, ես էլ կուզեմ քեզ հետ զրուցել, հասկանալու համար թե ինչո՞ւ էս կատեգորիկ դեմ:

Հ.Գ Ես եկել էի, դու չկաիր: :)

Chilly
29.03.2011, 16:51
Chilly ջան գիտես շատ քչերին է հետքրքրում թե բաղնիքում դու ո՞նց ես երգում:
Ասատրյանը երգումա, որովհետև իրեն լսում են, գնում են իր համերգնեին: Ժողովուրդը իր «շատ ցածր ճաշակով» գնումա գումարա վճարում, Ասատրյանի համերգը նայելու: Հիմա իրեն դայա դուր գալիս, ասենք մի գնա, որովհետև Արտաշը երգել չգիտի, ավելի լավա դու գնա՝ Akon, Eminem, Rihanna - ի այլոց համերգներին :think

Ապե Ջան ջան, էդքան վստահ մի ասա, կարծում եմ շատերին ավելի կհետաքրքրի իմ բաղնիքային երգը, եթե ճիշտ եմ, ժող, մի խնայեք, վարկանիշեք :))
իսկ իրականում, էս մասին անհաշիվ անգամներ ա խոսվել և այլն, որ մարդիկ հիմնականում վերցնում են էն, ինչ տված ա... տուր բարձրորակն ու տես թե ինչքան շուտ կմոռացվի քո ԱԱ-ն

Ապե Ջան
29.03.2011, 16:57

Ես լսում եմ Արտաշ Ասատրյան-ին, լսում եմ նաև՝ Celen Dion, Eminem, System Of A Down…

Ես գիտեմ, իրնեց և իրենց երգերի գոյության մասին, լսում եմ շատ դուր է գալիս, բայց չի մոռացվում Արտաշի երգերը: :oy

Rammstein
29.03.2011, 22:52
Առանց որեւէ երգչի հանդեպ որեւէ մեկի զգացմունքները վիրավորելու :)), ասեմ վերաբերմունքս. զզվում եմ, նողկում եմ, ատում եմ, ուղեղս մթագնում ա… էսքանը: :)

Մանուլ
30.03.2011, 22:33
Գուսա՞ն :o: Ես երևի սխալ պատկերացում ունեմ գուսան բառի իրական նշանակության մասին: Ովքե՞ր են գուսանները :}:

Ապե Ջան
31.03.2011, 13:52
Գուսա՞ն :o: Ես երևի սխալ պատկերացում ունեմ գուսան բառի իրական նշանակության մասին: Ովքե՞ր են գուսանները :}:

Գուսան - ստեղծագործող և կատարող արվեստագետ հին և միջնադարյան Հայաստանում: Դեռ 5-րդ դարում, «Պատմութիւն Հայոց» աշխատության մեջ Մովսես Խորենացին հիշատակել է Գողթան երգիչների մասին: Գողթան երգիչները գուսան-վիպասաններ էին, որոնք ստեղծել և կատարել են Հայկազն Տիգրանի, Շամիրամի, Աժդահակի, Արտաշեսի և Սաթենիկի և այլոց մասին երգեր:Վաղ միջնադարյան հայերեն թարգմանություններում և բնագրերում Գուսանը օգտագործվում էր որպես հին հունական միմոս (μίμος) բառի համարժեք, ներառում է ընդհանրական մի իմաստ,որը համապատասխանում է նոր ժամանակներում ընդունված արտիստ հասկացությանը: Գուսան կոչվել են երգիչները, նվագածուները, պարողները, պատմա-առասպելական զրույցներ և վիպական երգեր ավանդողերը, ժողովրդական հրապարակային թատրոնի դերասանները՝ ձեռնածուները, աճպարարները, լարախաղացները և խեղկատակները: Հայաստանում կին գուսանները կոչվել են վարձակ:
Ուշ միջնադարի ընթացքում գուսանների տարբեր խմբեր պարզապես վերածվեցին աշուղների կամ սազանդարների:

Ruby Rue
07.08.2012, 09:50
Ruby Rue, պարտադիր չի լինել երաժիշտ, որպեսզի տրամաբանորեն հասկանաս մի պարզ ճշմարտություն (ինչը ցավոք, շատ անվանի երաժիշտներ տենց էլ չեն հասկանում):

Ուրեմն էդ ճշմարտությունն էն ա, որ չի կարելի ասել էս ոճը վատն ա: Էդ նման ա նրան, որ ասես էս շենքի ժողովուրդը վատն են, էն կողքի շենքի ժողովուրդը լավն են:
Էդ ճիշտ մոտեցում չի: Կան լավ, ու վատ գործեր: Կա գործին պրոֆեսիոնալ ու խուժան մոտեցում:

Հետաքրքիր ա, դու ի՞նչ ոճ ես սիրում: Էդ քո սիրած ոճում անիմաստ ու անճաշակ գործեր չկա՞ն: Իհարկե կան: Ասեմ քեզ ավելին՝ եթե մենք վերցնենք ինչ որ մի վատ դասական գործ ու համեմատենք ռաբիսի ամենալավ գործերից մեկի հետ, ապա ռաբիսն ավելի լավը կլինի:

Իմ ասածն էն ա, որ պատահում են էնպիսի ռաբիս գործեր, որտեղ ամեն ինչ լավ ա արված, որտեղ նորմալ իմաստ էլ կա, բառեր էլ կան, ձայնային տվյալ էլ կա քո ասածով :):
Իսկ ժողովրդական միացնելու առաջարկիդ լրիվ կողմ եմ : ))) Հաստատ շատ ճիշտ որոշում ա:

Ինչ վերաբերվում ա Արտաշ Ասատրյանի գործունեությանը, ապա դրա մասին հակիրճ ասել եմ դեռ առաջին էջում )))

Ruby Rue, ու թող քեզ մոտ հանկարծ տպավորություն չստեղծվի թե ես հիմա ռաբիսն էի պաշտպանում: Ուղղակի ինչպես որ չեմ սիրում երբ գերագնահատում են ռաբիսը, տենց էլ չեմ սիրում որ թերագնահատում են:

Ամեն դեպքում դու ի՞նչ ոճ ես սիրում հետաքրքիր ա :)

Որ ցանկացած ոճում կան լավ, վատ ու միջակ գործեր, դա պարզ է, ուղղակի մեզ հասնում են համաշխարհային երաժշտության միայն լավ գործերը, վատերը մաղվում են, չեն հասնում ճանաչման…
Ես հիմնականում լսում եմ ռոք ու մետալ, թեև հաճույքով լսում եմ դասական, նյու էյջ ու ազգագրական-ժողովրդական, բայց դա ոչ հաճախ:)

Ուղղակի ես դեռ մանկուց առիթ-տոնակատարությունների ժամանակ ականջներս պինդ փակել նստել եմ:
Ճիշտ է , չեմ հերքում, որ շատ-շատերի համար իմ լսած դեթ մետալը անիմաստ ու անճաշակ կարող է թվալ, բայց կան արժեքներ՝ Բիթլզ, Փինկ Ֆլոյդ, Դիփ Փարփլ, որ հավասարապես կարող են հիացնել ցանկացած ժանր նախընտրողին:
Իսկ ռաբիզը համարում եմ ուղղակի չկայացած, ասելիք չունեցող երաժշտություն…
Իսկ թեմայի մեջ Արտաշ Ասատրյանը Արամից վատն ա, իր տղան էլ իրենց վատն ա լինելու: :P

Արէա
08.08.2012, 15:16
Էսօր ջահելությունս եմ հիշել: Իրիկունը հարբելու եմ: Մենակ: Դում մետալ, մի երկու օրով յան տուր:

http://www.youtube.com/watch?v=73EivuRMEak&feature=related

Շինարար
08.08.2012, 19:53
Մթամ է թեման խի թարմացրի՞ք, յանի՝ վույ, Արտաշ են լսում, իսկ ես դեմք եմ՝ մետալ, ռոք, դասական, հազարից մեկ ժողովրդական: Բալիկ ջան, ֆորումը հնարավորություններ տալիս ա ներկայացնելու քո նախընտրած երաժշտությունը, ակտիվացնելու դրա շուրջ քննարկումները: Ես Ռախմանինովի թեմա եմ բացել՝ 2 գրառում, ու Արամ Ասատրյանի թեմա եմ բացել՝ 10 էջ: Արտաշ չեմ սիրում, էս թեմայում քվեարկել եմ, որ անտարբեր եմ, անցել առաջ: Ու գիտե՞ս խի ա էս թեման հիմա ակտիվանում հետաքրրքիր գրելաձև ունեցող փոքրիկ աղջիկ, որովհետև Արտաշի թեմայում Արտաշին փնովելն ու մի կես բերան՝ մետալ, ռոք, ինդի ասելն ավելի հեշտ ա, քան համապատասխան թեմաներում կոնկրետ երևույթները քննարկելը, որովհետև ընդեղ արդեն կերևա, որ դու բան էլ չգիտես, բան էլ չես հասկանում, իսկ քո տեղեկացվածության չափը, քո ընկալումները սահմանափակվում են ռաբիսով: Բալես, եթե մի լավ բան գիտես, կիսվիր մեզ հետ, պատմիր դրա մասին, օգնիր զարգանանք, թե չէ՝ վայ, էս ինչն էր ասելով ու քո իմացածը քո մեջ պահելով՝ սնապարծությունից էնկողմ չես անցնի: Իմ սիրելի ակումբում, իմ շատ սիրելի ակումբում ամենասիրված բանը դիմացինի հետ չհամաձայնելն ա, սխալ հանելը, ու ճիշտը տենց էլ չասելը, ու նաև իմ շատ սիրելի ակումբից դուրս, ամեն տեղ: Գիտե՞ս խի, որովհետև էդ ճիշտը ոչ մեկն էլ չգիտի: Բայց եթե դու գիտես, ասա, մենք էլ իմանանք, լավ էլի: Չնայած ես օրինակ իմ սխալն եմ սիրում՝ իմ սխալ, անճաշակ, ռաբիս Արամի երգերը ու հազար հատ ուրիշ երաժշտություն եմ լսում, ուրիշ երգ եմ սիրում, բայց ո՞վ ասավ, որ իրանք լավն են, ճիշտ են, իրանք էլ են սխալ: Ռուբի ջան, վույ, ակումբում ռաբի՞ս (ենթատեքստը՝ ինչ-որ անհարիր է մեզ էլի դա) արտահայտություն անելը շատ ավելի ռաբիս երևույթ ա, քան ամենառաբիս երգ լսելը, որովհետև նա ճաշակի ռաբիսություն ա, իսկ սա վարքագծի, որովհետև ոչ ռաբիս վարքագիծ ունենալով՝ ամենառաբիս երաժշտությունն էլ լսեմ, կողքինիս անհարմարություն չեմ պատճառի, բայց հավատա՝ ռաբիս վարքագծով քո կարծիքով ամենավերջ երաժշտությունը լսելով էլ կարաս շրջապատիդ անհարմարություն պատճառես: Ու ռաբիս մարդիկ ցավոք ավելի շատ են, քան ռաբիս լսողները, ու դա ամեն տեղ, նաև ակումբում:

Ruby Rue
08.08.2012, 21:38

Ըստ իս Ռախմանինովի թեմայում գգրառումները քիչ են, որովհետև եթե թեև տարակարծություններ կլինեն, բայց չեն ասի , օրինակ , որ ինքը երաժիշտ չի:
Իսկ իմ համեմատած բալիկ լինելը չի խանգարում, որ ինձ ուղղակի ցաբ պատճառի էն փաստը, որ երեխաներն ու դեռահասները բարձր ռաբիս՝ այդ թվում Արամ և Արտաշ միացրած, դինամիկները գրկած , հետն էլ երգելով փողոցներում ու այգիներում ման են գալիս… Ինչ վերաբերվում է իմ սահմանափակ կամ անտեղյակ լինելուն, սովորելու շատ-շատ բան կա, բայց էնպես չի որ ասելիք չունեմ:)

Իսկ ինչ վերաբերում է թեմային ուղղակի կարծիք եմ արտահայտել, ոչ թե գովազդել իմ երաժշտական ճաշակը, ռոքն ու մետալը շեշտելն ուղղակի ինձ ուղղված հարցի պատասխանն էր, իսկ քնած Արտաշին արթնացնել ընդհանրապես չէի ուզում;), ուղղակի ձեռքիս տակ էս թեման էր ընկել , այլ ոչ թե Բեթհովենի կամ Մոցարտի թեման, ուղղակի ցանկություն առաջացավ գրելու ու գրեցի… Զարմանքս էլ ուղղակի անկեղծ էր...
Որտեղ կա մի կարծիք, դրան հակասող բազմաթիվ կարծիքներ կան: Ճիշտը՞... Ամեն մեկն էլ իր ճիշտն ունի

Շինարար
08.08.2012, 21:54

Եղավ, Ռուբի ջան, լավ ա, որ ասելիք ունես, իմ ամբողջ գրածն էդ էր, որ Դու Քո Ասելիքն Ասա;) Իսկ ես իմ ասելիքը ման եմ գալիս, ման եմ գալիս ու չեմ գտնում:(

Rammstein
09.08.2012, 03:19
Ինչ խոսք, սրամիտ էր)))
Բայց եթե դու իրոք տենց ես տեսնում ու քո համար շմուլոոոոոոոոոոոո աաաաաաաաաաաաաաաաաաաաաաա - ն ավելի շատ ասելիք ա, քան «Մասիսը տխուր է, Անին ավերվածը», ես էլ շարունակելու բան չունեմ ))

Դե եթե դու Mann gegen Mann երգից միայն «Schwulah, aaaaaaa» հատվածն ես լսել, ու մյուս երգերից էլ նույն կարգի հատվածներ ես լսել, ապա ես էլ շարունակելու բան չունեմ: ;)

Աթեիստ
09.08.2012, 22:49
«Մասիսը տխուր է, Անին ավերվածը»

Ես իմ կողմից կարամ ավելացնել, որ «կինո Հայրենիքի անցումն էլ ժամանակին զուգարան էր»:

Մնում ա մեկը ցույց տա էս արտահայտությունների շա՜տ խորը թաքնված իմաստը:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա նույնիսկ նորմալ տեքստերը կարելի ա սարքել աղբ ադրբեջանից ցրած ցածրակարգ երաժշտությամբ: Ինչպես և միայն երաժշտությամբ կարելի է շատ ինֆորմացիա տալ (Ժան Միշել Ժառի ձագին կորցրած փղի երգը դրա վառ օրինակ):
Երգը ամբողջական է ճիշտ քննարկել, ոչ թե առանձին բաղադրիչներով:

movsal08
11.08.2012, 15:39
Ես ընդհանրապես չեմ սիրում նման ոճի երգեր, բայց Արտաշ Ասատրյանին վիրավորելու կարիք էլ չեմ զգում: Եթե ես չեմ սիրում դա չի նշանակում որ պետք ա փնովեմ:

Universe
11.08.2012, 17:05
Ով չի սիրում, խորհուրդ. Խմած ժամանակ առիթի վախտ լսեք:
Օրինակ «Գավաթ» երգը շատ եմ սիրում, մենակ դա եմ ոնց որ թե լսել տրեզվի վիճակում, մնացածը մեկ երկու հատ պարելուց:

Արամի Մյուս որդու, Տիգրանի (http://asatryanmusic.com/)հետ անձամբ եմ ծանոթ, իր երգերը չեմ սիրում առանձնապես: Կարևորը հավեսով մարդիկ են:

Kita
16.08.2012, 02:16
Մոդերատորական: Մի շարք գրառումներ տեղափոխվել են Ռաբիս. արվե՞ստ թե՞... (http://www.akumb.am/showthread.php/905-%D5%8C%D5%A1%D5%A2%D5%AB%D5%BD-%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%9E%D5%BD%D5%BF-%D5%A9%D5%A5%D5%9E/page18) թեմա:
Զերծ ենք մնում կոնֆլիկտային, իրար վիրավորող, թեմայից դուրս գրառումներից և վարում ենք կոռեկտ քննարկում:

Այբ
09.05.2013, 19:56
Թող ինձ ներեն Արտաշ Ասատրյանի երկրպագուները, բայց եթե հանգամանքների բերումով ստիպված լսում եմ (երթուղայինում), քիչ է մնում երթուղայինի պատուհանից փախչեմ:
Ո՛չ երգի, ո՛չ երաժշտության մեջ «երգարվեստ» չեմ տեսնում:
Ու էդ Արտաշի ու նրա նման ռաբիզների պատճառով ես հայկական հարսանիքները չեմ սիրում:

keyboard
09.05.2013, 22:21

Բա կարելի ա համաքաղաքացու մասին նման բան ասել :D
Զեմլյակ, լավ բաներ չէս անում :D
Արտաշին լսելուց երբեմն Արամ Ասատրյանի կարոտն էի առնում, բայց Արտաշը չէ, այլ իրա հորեղբոր տղան` Հովհաննես Ասատրյանն ա շատ նման երջանկահիշատակ Արամ Ասատրյանին, համ շարժուձևով համ երգով ու ձայնով:

Վոլտերա
09.05.2013, 22:27

Կռիվ եմ ուզում անել O.o

keyboard
09.05.2013, 22:29
Կռիվ եմ ուզում անել O.o
Ռինգու՞մ, փողոցու՞մ ուր եմ գալու, մեկ էլ ինչ ա՞ թեման կռվի

Անվերնագիր
09.05.2013, 22:29
Ա՜խ Ալիսա, Ալիսա
Աման, աման լալիս ա
նստի տանեմ ման ածեմ
տե՛ս ի՜նչ ձյունիկ վիլիս ա

ատդուշի ասում ա, էլ ի՞նչ եք ուզում, հո՞ կաշվից դուրս չի գա

Վոլտերա
09.05.2013, 22:31
Ռինգու՞մ, փողոցու՞մ ուր եմ գալու, մեկ էլ ինչ ա՞ թեման կռվի
Թեման հենց էս, տեղն ու ժամը դու ասա :B

keyboard
09.05.2013, 22:39
Թեման հենց էս, տեղն ու ժամը դու ասա :B

Ինձ մեկ ա, եթե կռիվ ա ես կարամ տուն-տեղ էլ թողեմ կռիվ անեմ, յալվար եմ կռիվ անելու:

Որ օֆթոպ չդառնա ասեմ, Արտաշ լսելը բնավ չի նշանակում, որ ես առիթ եմ ման գալիս, որ Արտաշ լսեմ,բայց եթե հարսանիքի կամ ասենք պարելու համար դնում են, հաստատ նենց նողկանք ու զզվանք չեմ ապրում ու դա պատճառ չի հանդիսանում, որ հարսանիք չգնամ: Թող ձեր՝ ժամանակակից հայ երիտասարդւոթյան, հայոց ապագան ներկայացնող գույնզգույն մազերով, պիրսինգով, նեղ տրիկոներով ու ժնջիլներով սերնդի համար Արտաշի երգը կամ երգ կոչվածը արվեստ չհամարվի, ես թքած ունեմ, ինչքան էլ քիչ տենց արվեստ չհամարողները ռեստորան ու հարսանիք չգնան, ինձ էանքան շատ ուտելիք կմնա համ էլ պարելու ու կարգին տրամով կարգին քեֆ անոլւ ու պարելու տարածք:
Նենց չի, որ ես ավտոյի մեջ Արտաշ եմ լսում կամ մեր բաց պատուհաններից Արտաշ ա հնչում, բայց դե մեկա դրա հետ մեկտեղ սեփական կարծիքս նենց չեմ գրում, որ լսողն էլ վատ զգա ;)

Վոլտերա
09.05.2013, 22:41

Չնայած ուտելիքների պահով նախանձեցի...

Rammstein
10.05.2013, 02:26

Նենց չի, որ մենք (կոնկրետ ես) թքած չունենք, թե քո նման մարդիկ Արտաշի երգերն ինչքան են սիրում, դրանց տակ պարում, քեֆ անում, չալաղաջ ուտում… Բայց երբ որ էդ Արտաշ լսողը (լինի դա երթուղայինի վարորդ, թե ուրիշ մեկը) ստիպում ա, որ իրա լսածը կողքիններն էլ լսեն, ստեղ արդեն խնդիրը տեղափոխվում ա այլ հարթություն: Ու էս տեսանկյունից որ նայենք, Այբը իրա կարծիքը չափից դուրս մեղմ ա գրել:

keyboard
10.05.2013, 10:15

Քեզ մի քանի տարբերակ կարամ ասեմ էդ հարթությունից դուրս գալու համար.
1. Կարաս սապոն ու պարան առնես ու մի լավ տեղ գտնես ու վերջ դնես տանջանքներիդ:
2. Կարաս իջնես երթուղայինից ու ոտքով մաքուր օդ շնչելով ասենք բանգլադեշից մասիվ ոտով քայլելով գնաս:
3. Արտաշին խփել տաս, ոնց ջոգում եմ բավականին շատ եք, մարդա մի քանի կոպեկ էլ քցվեք գործը գլուխ կբերեք:

Էլի տարբերակներ կլինեն, բայց առայժմ հլը էսքանը միտս եկավ ;)

Հ.Գ. մեկ էլ հիշի ու մտապահի անպայման. իմ նման մարդիկ չկան, ես յուրովի եմ ու միակը :)

Շինարար
10.05.2013, 12:29
Ինձ թվում ա` հարցադրումն ա սխալ դրվում, էս թեմայում ես մի անգամ գրել եմ, նույնը պիտի ասեմ, ի՞նչ տարբերություն՝ երթուղայինում կամ հարևանի տանից ինչ երաժշտություն ա ինձ պարտադրվում, ես չեմ ուզում, երևի երթուղայինների մեջ պետք ա արգելել, սրճարանների դեպքում գիտենք՝ ուր գնանք, որ մեզ հաճելի լինի: Ինչ վերաբերում ա հարսանիքներին, էս էն դեպքն ա, որ օրինակ ինձ համար կարևոր ա, որ իմ սիրելի մարդիկ ամուսնանում են ու երջանիկ են լինելու, սիրո՞ւմ եմ էդ մարդկանց, ինձ հրավիրե՞լ են, մեծ սիրով կգնամ իրանց հարսանիքին, թող ռաբիս լսեն, թող դասական լսեն, թող ռոք լսեն, այ մարդ, եթե սիրելի մարդկանց միջոցառում ա, օդը լցվում ա էն լավ տրամադրությամբ, որ մարդիկ եկել են ու իրանց բարին են ցանկանում: Իմ տոնին բոլոր էն մարդկանց չեմ ուզենա տեսնեմ ներկա, ովքեր չեն եկել ինձ համար ուրախանալու, այլ պիտի նայեն ինչ կա իմ սեղանին, ինչ ենք հագել, ոնց ենք պարում, ինչ երաժշտություն ա միացրած: Դե էդպես չի լինում, նման մարդիկ միշտ էլ լինում են ու շատ: Դե մի անգամ ասել եմ էս թեմայում, էլի պիտի կրկնեմ՝ ցավոք, ռաբիս մարդիկ շատ-շատ են, միջավայրը նեղ ա, չես կարող փակվել:

Այբ
10.05.2013, 13:23
Բա կարելի ա համաքաղաքացու մասին նման բան ասել :D
Զեմլյակ, լավ բաներ չէս անում :D
Արտաշին լսելուց երբեմն Արամ Ասատրյանի կարոտն էի առնում, բայց Արտաշը չէ, այլ իրա հորեղբոր տղան` Հովհաննես Ասատրյանն ա շատ նման երջանկահիշատակ Արամ Ասատրյանին, համ շարժուձևով համ երգով ու ձայնով:

Ա՛յ մարդ, սիրում եք լսեք: Ես չեմ կարող լսել ու կարևոր չէ, թե էդ դեպքում որտեղ եմ գտնվում:

Լեդի Վարդ
10.05.2013, 14:01
Ա՛յ մարդ, սիրում եք լսեք: Ես չեմ կարող լսել ու կարևոր չէ, թե էդ դեպքում որտեղ եմ գտնվում:

Հով ջան ինչ ես կպել էս աղջկան, ինքը ճիշտ ա ասում, էս մարդուն ընդհանրապես լսել չի լինում:

keyboard
10.05.2013, 14:39
Հով ջան ինչ ես կպել էս աղջկան, ինքը ճիշտ ա ասում, էս մարդուն ընդհանրապես լսել չի լինում:

Վարդ ջան, ես ոչմեկի չեմ կպել, կպնելու ունակություն չունեմ, կլե չկա վրես քսած, ինչ մնում ա թեմային, էդ աղջկան ոչմեկ բան չասեց ու ես վստահ եմ, որ ինքը պաշտպանների կարիք չունի ;)

Լեդի Վարդ
10.05.2013, 16:45
Վարդ ջան, ես ոչմեկի չեմ կպել, կպնելու ունակություն չունեմ, կլե չկա վրես քսած, ինչ մնում ա թեմային, էդ աղջկան ոչմեկ բան չասեց ու ես վստահ եմ, որ ինքը պաշտպանների կարիք չունի ;)

Հով ջան ես քեզ բան չասի, ուղակի ուզում եմ ասել, որ համամիտ եմ Այբի հետ:;)

Անվերնագիր
10.05.2013, 20:33
Ակումբցիներ ջան հլը ձեռքները դրեք ձեր սրտին ու ասեք, որ Արտաշի երաժշտության տակ սկի տրընգի չենք պարել

Rammstein
10.05.2013, 21:45
Ակումբցիներ ջան հլը ձեռքները դրեք ձեր սրտին ու ասեք, որ Արտաշի երաժշտության տակ սկի տրընգի չենք պարել

Ես չեմ պարել (ու չեմ էլ պատրաստվում):

Աթեիստ
10.05.2013, 21:49
Ակումբցիներ ջան հլը ձեռքները դրեք ձեր սրտին ու ասեք, որ Արտաշի երաժշտության տակ սկի տրընգի չենք պարել

Ուր ուզում ես պատրաստ եմ ձեռքս դնել ու ասել, որ Արտաշի «երաժշտության» տակ չեմ պարել, չեմ պարի, ու ընդհանրապես, արդեն նախօրոք ճշտում եմ, եթե էդ կարգի «երաժշտություն» ա լինելու, հեռակա եմ շնորհավորում։ Կամ եթե չեմ ճշտել, կեսից թողնում գնում եմ։ Եթե բարեկամս պետք ա դրա համար ինձանից նեղանա, թող գրողի ծոցը գնա նման բարեկամը։ Իմ ներվերն ինձ ավելի թանկ են։