PDA

Դիտել ողջ տարբերակը : Անսահման / Limitless / Области тьмы



Skeptic
28.03.2011, 12:44
Անսահման / Limitless / Области тьмы

http://i.imgur.com/yt9UP.jpg
ԱՄՆ, 2011
Ռեժիսոր` Նիլ Բըրգեր
Սցենարիստներ` Լեսլի Դիքսոն, Ալան Գլինն
Դերերում` Բրեդլի Քուփեր, Ռոբերտ Դե Նիրո, Էբբի Քորնիշ, Էնդրյու Հովարդ
Ժանրը` թրիլլեր, դետեկտիվ
Տևողությունը` 105 րոպե
IMDb-ի միջին գնահատականը` 7.4 (http://www.imdb.com/title/tt1219289/)
RottenTomatoes-ի գնահատականը` 68% (http://www.rottentomatoes.com/m/limitless/)

Նյույորքցի գրող Էդդին, ցանկանալով հաղթահարել իր կյանքի սև գիծը, ընդունում է NZT անվանումով գաղտնի դեղամիջոցը: Հաբը նրա ուղեղի աշխատանքի հզորությունը հասցնում է անիրական մակարդակի: Այս «ստեղծագործական» թմրանյութը փոխում է Էդդիի ողջ կյանքը…



Բավական հետաքրքիր թրիլլեր է` սյուժետային անսպասելի շրջադարձերով հարուստ: Չնայած սցենարում կան որոշակի անճշտություններ ու թույլ պահեր` սկսած ուղեղի 20%-ն օգտագործելու առասպելից ու վերջացրած ոչ այնքան ուժեղ վերջաբանով, բայց այդ ամենը փոխհատուցվում է հիանալի վիզուալ էֆեկտներով ու խարիզմատիկ դերասանական խաղով:

Հայկօ
28.03.2011, 14:55
Տրեյլերը


http://www.youtube.com/watch?v=6d1Uc68wt3c



Ռուսերեն տրեյլերը


http://www.youtube.com/watch?v=YPgRVkvtLmc



Հերաքրքրեց: Դերասանական կազմն էլ ա դուրըս գալիս. Բրեդլի Կուպերին «A-Team»-ում էի շատ հավանել, իսկ Դե Նիրոն էն դերսաններից ա, որ մեն-մենակ կարողանում են նույնիսկ ամենաանհուս կինոն քաշել-բարձրացնել վերև: Կնայեմ:

Jarre
12.11.2012, 16:02
Էս կինոն շատ եմ հավանում։
Իմ ընկալմամբ թեթև, հետաքրքիր և տրամադրությունս բարձրացնող ֆիլմ ա։
Մերսի թեման բացելու համար :)