PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայերեն բառերի իմաստն ու ծագումնաբանությունը



Artgeo
27.03.2011, 19:44
Կան բառեր, որոնք իրենց բուն իմաստից բացի ունեն նաև նախնական, սկզբնական իմաստ: Այսինքն, այսօր լրիվ սովորական դարձած բառերը ինչ-որ ժամանակից սկսած օգտագործվում են իրենց այսօրվա իմաստով: Էս պահին կոնկրետ օրինակ չեմ կարողանում հիշել :D, սորու, բայց առաջին հարցս վերաբերում է ԲԱՐԵՎ բառին:

Որևէ կապ ունի՞ բարև բառը արև բառի հետ: Արդյո՞ք երբ մարդիկ ասում են «բարև» միմիայնց արև են ցանկանում, թե՞ դա իմ անկապ ենթադրությունն է: Ուրախ կլինեմ լեզվաբանների հիմնավորված պատասխանի ու էլի լիքը բառերի վերաբերյալ հարցեր ունեմ:

Ձայնալար
27.03.2011, 19:55
From Old Armenian բարեաւ (bareaw, “with good”), the instrumental case of բարի (bari, “good”). (http://en.wiktionary.org/wiki/%D5%A2%D5%A1%D6%80%D6%87)

Թարգամնություն.
Հին հայերեն բարեաւ-ից: Բարի բառի գործիական հոլովն է:

Sagittarius
27.03.2011, 20:04
From Old Armenian բարեաւ (bareaw, “with good”), the instrumental case of բարի (bari, “good”). (http://en.wiktionary.org/wiki/%D5%A2%D5%A1%D6%80%D6%87)

Թարգամնություն.
Հին հայերեն բարեաւ-ից: Բարի բառի գործիական հոլովն է:

այսինքն՝ նախկինում գործածվե՞լ է այնպես ինպես հիմա "բարով"-ը, օրինակ՝ բարով եկավ և այլ..

Ձայնալար
27.03.2011, 20:10
Ինչքան հասկացա նախկինում «բարով» իմաստով օգտագործվել է «բարեավը», բարևն էլ դրա հնչյունափոխված տարբերակն ա: Եթե ինչ-որ մեկի ձեռքի տակ արմատական բառարան կա, կարելի է այնտեղից ավելի ստույգ ինֆորմացիա գտնել:

Moonwalker
27.03.2011, 21:16
Ժող ջան, հիմա ձեռքիս տակ Աճառյանի «Հայերեն արմատական բառարանի» 1-ին հատորը: Հեղինակը բավական մանրամասն վերլուծում է «բարև»-ի առաջացումը: Բացի արդեն ձեր նշած տարբերակից կա հնարավոր կապ շումերական bar «փայլիլ, արև, փայլակ» բառի (Արթգեոյի մտածածով:)) ), հնդեվրոպական «արի» արմատի (կզարմանայի արիացիները մեջ չգային:)) ), վրացերեն varesi («յոռեգույն») բառի հետ: Աճառյանի հավաստմամբ պատահական կապ կա արաբերեն bari («լավ, գեղեցիկ») բառ հետ: Ոմն Արշալույս Արարատեան մեկնաբանում է բարի+և, համարելով վերջինս սաստկական մասնիկ, ինչպես ունեն արև, ալևոր և քան զև ձևերը:
Սակայն բարբառային բազմաթիվ օրինակներով Աճառյանն ավելի հավանական է համարում «բարի» բառի ածանցման տարբերակը: Օր.՝ Ակնի բարբառում «բարէվ» նշանակում է ողջույն, իսկ «բարէօվ»՝ լավ: Ի դեպ հեղինակի հավաստմամբ գնչուերենը մեր «բարև»-ը փոխառել է pareven տեսքով::)

Ուլուանա
28.03.2011, 17:47
From Old Armenian բարեաւ (bareaw, “with good”), the instrumental case of բարի (bari, “good”). (http://en.wiktionary.org/wiki/%D5%A2%D5%A1%D6%80%D6%87)

Թարգամնություն.
Հին հայերեն բարեաւ-ից: Բարի բառի գործիական հոլովն է:


այսինքն՝ նախկինում գործածվե՞լ է այնպես ինպես հիմա "բարով"-ը, օրինակ՝ բարով եկավ և այլ..
Ի դեպ, երևի պատահական չի, որ որոշ բարբառներում «բարևին» հենց «բարով» են ասում :)։

հովարս
12.06.2011, 15:15
Թարգամնություն.
Հին հայերեն բարեաւ-ից: Բարի բառի գործիական հոլովն է:

Իսկ բարեաւ նշանակում է բարի օր, աւ =աւր =օր:
Բարև ու բարով-ը մի քիչ կապ չունեն, բարևը - բարի օրն է, իսկ բարովը՝ դա բարիով է:

davtyanhasmik
12.06.2011, 17:05
Բարեվ նշանակում է բարի արև: