Ուլուանա
27.03.2011, 01:23
Գվիդո Դանիելեն իտալացի մուլտիմեդիական նկարիչ է։ Ծնվել է 1950 թվականին։ Ապրում ու ստեղծագործում է Միլանում։ Մասնագիտությամբ քանդակագործ է, սակայն նրա գործունեության ոլորտը բավական բազմազան է։ 1972 թ. Սկսել է աշխատել որպես հիպերռեալիստ նկարազարդող՝ համագործակցելով խոշոր խմբագրական և գովազդային ընկերությունների հետ՝ օգտագործելով ու փորձարկելով զանազան նկարչական տեխնիկաներ։ 1986 թ–ից սկսել է զբաղվել աերոգրաֆիայով (airbrushing (http://www.wisegeek.com/what-is-airbrushing.htm))՝ ձևավորելով գեղանկարներ ու գովազդային նկարներ, հեռուստագովազդներ ու հեռուստահաղորդումներ։ Նա զբաղվում է նաև trompe l’oeil (http://en.wikipedia.org/wiki/Trompe-l%27%C5%93il) (խիստ ռեալիստական պատկերներ ստեղծելու արվեստ, որոնք տեսողական խաբկանք են ստեղծում՝ եռաչափի տպավորություն թողնելով)՝ ձևավորելով ինչպես առանձնատներ, այնպես էլ հասարակական շենքեր։
1990 թ–ին սկսել է զբաղվել նաև մարմնանկարչությամբ (body painting) և ամբողջական մարմիններ նկարազարդելուց բացի, ստեղծել է նաև մարդու ձեռքի վրա պատկերված կենդանիների հավաքածու, որոնք կոչել է handimals (բառախառնուրդ՝ անգլերեն hand (ձեռք) և animal (կենդանի) բառերից)։
2007 թվականին Գվիդո Դանիելեն «Կենդանիների մոլորակ» (“Animal Planet”) հեռուստացանցի կողմից արժանացել է «Տարվա հերոս» կոչմանը։
http://img189.imageshack.us/img189/9541/guidodanielehandpaintin.jpg
http://img854.imageshack.us/img854/2981/005cx.jpg
http://img10.imageshack.us/img10/1868/017882.jpg
http://img824.imageshack.us/img824/7568/6a00d83451d29669e200e54.jpg
http://img6.imageshack.us/img6/6241/012lpj.jpg
http://img853.imageshack.us/img853/5033/004pp.jpg
http://img812.imageshack.us/img812/9962/1264674089.jpg
http://img405.imageshack.us/img405/941/2523242150071072569s500.jpg