PDA

Դիտել ողջ տարբերակը : Խուլիո Մեդեմ / Julio Médem



Ռուֆուս
25.03.2011, 14:53
Julio Médem

http://www.rodandocine.com/wp-content/uploads/2007/06/julio-medem.jpg

Բասկյան ծագում ունեցող իսպանացի ռեժիսորը ծնվել է 1958թ-ին: Նկարահանել է 7 ֆիլմ, որոնք բոլորն էլ արժանացել են կինոքննադատների ամենաբարձր գնահատականներին.

Vacas (Կովեր, 1991)
La ardilla roja (Կարմիր սկյուռիկը, 1993)
Tierra (Հողը, 1996)
Los amantes del círculo polar (Բևեռային շրջանի սիրահարները, 1998)
Lucía y el sexo (Լուսիան և սեքսը, 2001)
Caótica Ana (Քաոսային Անան, 2007)
Room in Rome (Սենյակ Հռոմում, 2010)

Մեդեմը ժամանակակից իսպանական արտ-հաուսի ամենաականավոր դեմքերից է, ինքը ոճային ռեժիսոր է, իր ֆիլմերի յուրաքանչյուր կադրը կարծես հանրահայտ նկարչի ձեռքի գործ լինի:

Ի՞նչ կարծիք ունեք Մեդեմի մասին, եկեք կիսվենք տպավորություններով :)

impression
25.03.2011, 15:01
իմ սիրած ռեժիսորներից ա, մենակ Հողը չեմ նայել իր ֆիլմերից
Անհանգիստ Աննան իմ տեսած ամենահոյակապ ֆիլմերից մեկն ա
Մեդեմը, ի տարբերություն այլ արտ հաուսային ռեժիսորների, շատ զուսպ ա ֆլեշբեքեր օգտագործելուց, քաոսային վիճակ չի ստեղծում, սյուժետային գիծն էլ հիմնականում վառ արտահայտված ա
վերջին ֆիլմը՝ Սենյակ Հռոմում, մի քիչ դուրս էր արտ հաուսից, չնայած մեջը շատ էր սիմվոլիկան ու վիզուալ արտահայտչաձևերը լրիվ մեդեմական էին, բայց մի քիչ ավելի թույլ էր, կային սյուրռեալիստական կադրեր, որոնք ես չեմ նկատել իր մյուս ֆիլմերում
բայց դե մեկ ա սիրուն կինո էր, էդ Մեդեմը մի այլ կարգի ա տեսնում ամեն ինչ
մի խոսքով, շատ լավն ա, շատ

Ռուֆուս
25.03.2011, 15:10
Էէէ, ես տարիներ առաջ Կուլտուրայով Մեդեմից Կարմիր Սկյուռիկն ու Կովերն եմ տեսել, մեկ էլ Հողի կեսը: Կարմիր Սկյուռիկն շատ լավն էր, Կովերը պարզապես հոյակապ (ինչը պատմում է մի բասկյան ընտանիքի մասին մոտ 60-70 տարվա կտրվածքով), Հողը դեռ չեմ հասցրել ամբողջությամբ դիտել: Բայց էդ երկու ֆիլմը հերիք էր, որ սիրահարվեի Մեդեմի ֆիլմերին:

Հետո լավ ա, Կիտան մնացած բոլոր ֆիլմերը տվեց, առաջինը «Բևեռային շրջանի սիրահարները» նայեցի ու ապշած էի մնացել, էդ ինչ աստիճանի գեղեցիկ ու զգացմունքային ֆիլմ էր.... Դրանից հետո մոտ մի ամիս ոչ մի ուրիշ բան չէի ուզում նայել, որ հանկարծ ֆիլմից ստացած տպավորություններս հոդս չցնդեին :) Ի դեպ էս ֆիլմի ոճը շատ են նմանացնում լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Կիսլեվսկու ոճին :)

Հետո «Քաոսային Անան» նայեցի, որը նվիրված է Մեդեմի վաղամեռիկ քրոջը, ով նկարչուհի է եղել: Ու ֆիլմն էլ ոնց որ կտավ լիներ, որ վրա ընդհատ նոր նկարներ են ստեղծվում, հրաշալի ֆիլմ է: Սյուռռեալիզմը սպանում էր, ընդ որում ֆիլմում օգտագործվել էր Մեդեմի քրոջ նկարած նկարները... Ֆիլմում մի կադր կար, որտեղ արաբ ուսանողը թռչուն էր նկարում, էդ պահն էնքան գեղեցիկ էր, որ մի քանի անգամ հետ եմ տվել ու նորից վայելել եմ էդ պահը... :love

«Լուսիան ու Սեքսը» դեռ չեմ կարողացել նայել (ոչ մի կերպ չեմ հաջողացնում տանը մենակ մնալ, ֆիլմում սեքսի բազմաթիվ կադրեր կան, վախենում եմ խայտառակվել :)))... ոչ էլ «Սենյակ Հռոմումը».... :(

impression
25.03.2011, 15:17
Ռուֆ, Սենյակ Հռոմումն էլ տանը մենակ պիտի նայես :) չմոռանաս հանկարծ :D

Ռուֆուս
27.03.2011, 02:03
Ռուֆ, Սենյակ Հռոմումն էլ տանը մենակ պիտի նայես :) չմոռանաս հանկարծ :D

Հա, ֆիլմի պոստերը շատ խոսուն կերպով դա հասկացրեց :D

Kita
27.03.2011, 02:27
Հա, ֆիլմի պոստերը շատ խոսուն կերպով դա հասկացրեց :D

էտ իրա ամենաաթույլ ֆիլմերից էր:(

E-la Via
23.04.2011, 18:15
Խուլիո Մեդեմի հետ առաջին ծանոթությունս "Սենյակ Հռոմում"-ից սկսվեց: Գեղեցիկ նկարահանված, հետաքրքիր զարգացող սյուժե, դերասանակ հիանալի խաղ: Այնքան դուրս եկավ, որ մի քանի օրում իրար հետևից նայեցի "Հողը", "Լյուսիան և սեքսը", " Բևեռային շրջանի սիրահարները", "Քաոտիկ Աննան": Հերթը հասել է "Կովերին":

"Բևեռային շջանի սիրահարները" իրոք որ շատ զգացմունքային էր: Առկա սպասումն ու հավատը ուղղակի ապշեցնում էին: Անկախ քեզանից դու էլ էիր էդ հավատի մասնիկը դառնում:

"Հողը" այն լավագույն ֆիլմերից է, որը հինալի կերպով ցույց է տալիս մարդու երկատվածությունը:

"Լյուսիան և սեքսը": Կյանքդ կարող է իր հունով, շատ լավ ընթանալ, բայց երբ մի խնդիր է առաջանում, դժբախտություն է պատահում ու որ սկսում ես դրանցից թաքնվել, դրանք անտեսել, կամ որ դժբախտությունդ սկսում ես մեղմել քաղցր հորինվածքով՝ ուղղակի բացվում են դժոխքի դռները: Հենց այդ մասին է ֆիլմը: Նայիր խնդիրներիդ աչքերին:


Բայց ամենից շատ տպավորվել եմ "Քաոտիկ Աննայով": Վերջին շրջանի, չէ, ինչի միայն վերջին շրջաի, այլ այսքան ժամանակ տեսածս լավագույն ֆիլմերից է: Իսկ վերջը... երբ ավարտվեց, երևի մի կես ժամ աչքերս չռած համակարգչ էկրանին եմ նայել:
Այդքան ժամանակ կուտակված վախերի հաղթահարում: Երբ հանկարծ կյանքումդ գալիս է մի պահ ու հասկանում ես, որ էլ չես ուզում վախենալ, ուժերդ իմի ես բերում ու քայլ անում:
Իսկ Աննայի արտաբերած վերջին խոսքերը ուղղված չարին??? Եթե չեմ սխալվում սրանք էին.
"Ես միշտ կհաղթեմ քեզ լույս աշխարհ բերելով հինալաի երեխաները"…

Մի խոսքով՝ ով ծանոթ չի Խուլիո Մեդեմի աշխատանքներին, թող ծանոթանա, հաստատ չի փոշմանի:

Ֆրեյա
25.04.2011, 11:46
Մեդեմի ու իր ֆիլմերի մասին այլ թեմաներում խոսել ենք նախկինում:

Ինձ համար կինոյական կյանքի ամենամեծ բացահայտումն էր: Ամեն ինչ սկսեց «Անհանգիստ Աննայից», ամբողջ ֆիլմն իրենով կտավ է: Դժվարանում եմ խոսքեր գտնել՝ բացատրելու ստացած տպավորությունները:
Չեմ ուզում մեկնաբանել սյուժեն, իմաստը: Ուղղակի այդ կինոյից հետո մեջդ շատ բան է փոխվում:

Հաջորդ ֆիլմը, որից շատ եմ տպավորվել, «Կովերն» է: Սարսուռ-կինո է: Համ կոլորիտով, համ լավ, համ ահավոր բաներ է ցույց տալիս, ինչ-որ կերպով միստիկ ու խորհրդավոր մթնոլորտ է ստեղծում: Բայց էլի հաստատ մեծ հետք է թողնում ներաշխարհում, որը քեզ ստիպում է վերհիշել դրվագներ ու մտածել դրանց մասին:

«Բևեռային շրջանի սիրեկաններից» այդքան էլ չեմ տպավորվել, չնայած որ Մեդեմի ամենամասսայականացված ֆիլմն է:
Ամեն ոք իր բացահայտումները կանի նրա ֆիլմերում:

Claudia Mori
16.08.2011, 22:30
Վաղուց այսքան չէի կլանվել մի ռեժիսորով, ինչպես դա ժամանակին եղել է Կուստուրիցայի, Տարկովսկու, Ալամադովարի եւ Վենդերսի ֆիլմերը նայելիս: Արդեն նայել եմ «Կովերը», «Կարմիր սկյուռիկը», «Բևեռային շրջանի սիրահարները», «Քաոսային Անան» եւ «Լուսիան և սեքսը» ու ուզում եմ իր բոլոր ֆիլմերը սպառել:

Շատ հավես է, որ ինքը կոնկրետ ինչպես ֆիլմերի տերմինաբանության մեջ են օգտագործում «կարմիր թելի» պես ընտրում է ինչ-որ երեւույթներ, կենդանիներ ու հմուտ կառուցում է ֆիլմի սյուժեն, որի ընթացքը չգուշակելը ամենաշատն եմ սիրում: Հավանել եմ Քաոսային Աննայի մեջ Աննայի խաղը՝ ինձ թվում էր ինքը հենց այդ ֆիլմի միջի հերոսուհին է կյանքում՝ շատ հզոր էր, իսկ «Լուսիան եւ սեքսը» նայելուց նույնիսկ լաց եմ եղել այն հատվածում, երբ տղան ասում է ներողություն...ասելիքը այս ֆիլմի շատ խորն էր, վերջին անգամ մեկ էլ «Նրանց աչքերի գաղտնիքը» ֆիլմը նայելիս էի այսքան ազդվել...

Tirim-tim
25.11.2011, 20:44
Մեդեմի ֆիլմերից «Բևեռային շրջանի սիրահարները» ֆիլմն էի տեսել, բայց չգիտեմ ինչու մտքովս չէր անցել նայեմ, թե ով է ռեժիսյորը, որ մյուս ֆիլմերն էլ նայեմ։ Բայց դե էդ սխալն արդեն ուղղված է :)
Ամենաշատը դուրս եկավ «Անհանգիստ Աննան»՝ կուզենայի Աննայի պես լինեի բնավորությամբ էլ, բիզ-բիզ մազերով էլ
«Լուսիան և սեքսն» էլ էր շատ լավը։ «Սենյակ Հռոմում»-ում ֆիլմի ու սենյակի նկարների կապն էր հետաքրքիր։ Տեսածս ֆիլմերից կարծում եմ "ամենամակերեսային" ֆիլմը «Կարմիր սկյուռիկն» էր, բայց էլի շատ լավն էր, ու միարժեքորեն դիտելու արժանի։

Claudia Mori
09.09.2012, 15:34
«Սենյակ Հռոմում»: Վատը չէր,աղջիկների աստիճանաբար բացահայտվող կենսագրությունից պարզ էր դառնում, թե ինչու էին իրենք այդ օրը հայտնվել այդ սենյակում ու ինչու իրենց կյանքում ամեն ինչ այդպես դասավորվեց:

Մեդեմն էլ Ալմադովարի նման չի փախչում իրականությունից, որը, իմ կարծիքով, այս ֆիլմի արժանիքներից մեկն է: Բայց հին ֆիլմերից ավելի շատ եմ ազդվել: Ամեն դեպքում չեմ փոշմանում, որ նայել եմ:)

impression
04.08.2014, 05:33
ախ Մեդեմ ջան, ուր ես դու, մի բան նկարի, քրքրի հոգիներս, սպասում ենք

մարիօ
22.11.2015, 21:26
ախ Մեդեմ ջան, ուր ես դու, մի բան նկարի, քրքրի հոգիներս, սպասում ենք

Մեդեմը նոր ֆիլմ ա նկարել՝ «Մա մա» ա կոչվում, դեկտեմբերի երեքից կլինի կինոթատրոններում, գլխավոր դերում էլ Պենելոպա Կրուզն ա: :roll սպասենք