PDA

Դիտել ողջ տարբերակը : Californication - Քալիֆորնիքեյշն



Artgeo
24.03.2011, 23:48
[Օֆֆտոպ]Ցավոք, բաժինը վերածվել է ցածրորակ առեմնիահըմեկյան սերիալների աղբանոցի... Ցավոք... Բայց դե, հուսով եմ լավ սերիալներ նայողներ էլ կան ու դեռ կերևան այս բաժնում, Հաուսի թեմայում երկու էջ քննարկում ա, Աննայում 11... ՈւժասՏ[/Օֆֆտոպ]

Սերիալը, որը ուզում եմ խորհուրդ տալ դիտել, մի քանի շաբաթ առաջ եմ հայտնաբերել, Հաուսի հերթական սերիան սպասելու ժամանակ:

Անկեղծ ասած, բավականին մեծ նախնական անհետաքրքրությամբ էի սկսում նայել մի սերիալ, որտեղ գլխավոր դերում Դեվիդ Դուխովնին էր... բայց հենց առաջին սերիայից սերիալը կլանեց: Այստեղ կա ամեն ինչ... Ամենակեղտոտ, ամենաստոր երևույթներից՝ մարդկային անդունդից ընդամենը մի քանի վարկյան անց հայտվնում ես ամենամաքուր, ամենաազնիվ՝ մարդկային սուրբ զգացմունքների գագաթնակետում...

Հենկ Մուդին գրող է, որը վարում է մեղմ ասած ոչ բարոյական կյանք: Սիրային ու սեռական փոխհարաբերությունների խաչմերուկներում են հայտնվում նրան շատ սիրող դուստրն ու կինը... չնայած կինը չի դեռ... կամ արդեն... խառը պատմություն ա... Կարճ ասած, ուրախ կլինեմ, եթե նայողներ էլի գտնվեն...

Մեր սիրելի լոսթֆիլմում կա

P.S. ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ԱՅՍ ՍԵՐԻԱԼԻ ԴԻՏՈՒՄԸ ԱՆՉԱՓԱՀՍՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ:

http://californication.otavo.tv/wp-content/uploads/2008/09/californication_duchovny-family-010.jpg

Artgeo
24.03.2011, 23:48
http://www.youtube.com/watch?v=gQ7yaQhXJAI

Kita
25.03.2011, 00:25
Ժամանակին տելեով ցույց էին տալիս, մի քանի սերիա նայել եմ, բայց հաստատ չէր հասնի Հաուսին կամ «Lie to me»-ին:)
ԲԱյց էլի հավեսն էր:)

Աթեիստ
25.03.2011, 21:43
Դուխովնիի խաթր կարելի էր նայել, բայց դեռ Հաուսի 2-րդ սեզոնի հախից չեմ եկել:

impression
02.06.2013, 17:01
ես հիշում եմ, թե ոնց սկսեցի նայել Californication-ը
միանգամից տարավ, որովհետև հումորն իր ամենագռեհիկ դրսևորմամբ ընդեղ կա
Հենք Մուդին ցինիկ անասուն ա, ով, երբ ոչ հարբած ա լինում, ոչ էլ ուռած, կարողանում ա կարգին գրել, բայց մեկ ա մնում ա անասուն
քանի որ ես շատ եմ սիրում գռեհիկ ռեալիզմ, էս սերիալն ինձ ահավոր դուր էկավ, որովհետև լրիվ զուրկ էր էն՝ «բայց ամենավերջին պահին նա հասկացավ, որ իրականում չի կարող դավաճանել իր կնոջը - լացուկոծ, թախիծ, գրկախառնություններ բան»... դավաճանում ա, հերն էլ անիծում ա, իսկական կյանքն ա էս սերիալում, լրիվ նայել եմ, ահավոր գռեհիկ բան ա, մեկ-մեկ չափերը շատ են անցնում, բայց մեկ ա, լավն ա

Անվերնագիր
23.12.2013, 01:20
Առաջին երկու սեզոնը դպրոցական վախտերով եմ նայել :)), Միյա Լյուսին էի բալետ անում հասկանալի պատճառներով :love : Հետո ընգա պարապմունքերով ու դասերով՝ թարգեցի: