Դիտել ողջ տարբերակը : Արշակը 22 տարեկան է
Օգտվելով առիթից, որ ակումբի անդամների մի մասը հանդիպման է, ընդ որում Արշակը նույնպես, ուզում եմ շնորհավորել մեր ամենաօբյեկտիվ Ադմինին:
Արշակ ջան ցանկանում եմ քեզ ամենալավն ու բարին, ու մեր գլխից անպակաս լինես:)
Շնորհավոր ծնունդդ Արշակ: Միշտ տենց օբեկտիվ ադմին եղիր:
էէէէէէ, ես էլ շուտ տուն վազեցի, որ ես առաջինը շնորհավորեմ. հլը Արթուրի հետ էլ կռիվ էինք անում, ով առաջինը կհասնի :D
Արշակ ջան, քեզ սեր, երջանկություն.միշտ շրջապատված լինես քեզ արժանի մարդկանցով, ովքեր կտան քեզ այն ամենը, ինչ դու ես նրանց տալիս. ու միշտ ժպտա իմ թրաշով ախպեեեր :hands
StrangeLittleGirl
15.02.2007, 00:48
Ես էլ էի ուզում այս թեման բացել, բայց դե երկու երնեկ մի տեղ չի լինում. կա՛մ պիտի ռեալում առաջինը լինեի, կա՛մ ֆորումում: Դե ես էլ ընտրեցի առաջին տարբերակը:
Արշակ ջան, հիմա արդեն ֆորումում եմ շնորհավորում: Ես շատ ուրախ եմ, որ ճանաչում եմ քեզ, շփվում եմ քեզ հետ: Քո շնորհիվ իմ կյանքում շատ բաներ են փոխվել, լիքը բաներ եմ հասկացել: Մի մասը քեզ ասել եմ, մի մասն էլ մի օր կպատմեմ:
Ես ամեն օր Աստծուն շնորհակալություն եմ հայտնում, որ դու կաս իմ կյանքում: :) Եվ ճանաչելով քեզ, իմանալով քո մտածողությունը, մաղթում եմ, որ մտքիդ մեջ ծնվածներն իրականություն դառնան, ոչ թե մնան զուտ ծրագրեր, ցանկություններ, երազանքներ:
Ֆորումն էլ առանց քեզ ուրիշ կլիներ: Հիշում եմ՝ սկզբնական ժամանակներում քեզ տանել չէի կարողանում: Հետո հասկացա, թե որքան լավ մարդ ես դու:
Միշտ ժպտա :)
Ու՜ֆ, շատ գրեցի, բայց դեռ էլի կգրեի :D
Ներսես_AM
15.02.2007, 00:57
Արշակ ջան ի սրտե շնորհավորում եմ։ Քանի որ երկարաշունչ ճառերը իմ հետ ընդհանուր բան քիչ ունեն, պարզապես ուզում եմ շնորհավորել ծննդյանդ օրվա առթիվ, ցանկանում եմ երջանկություն, առողջություն, .... մի խոսքով ամենայն բարիք։
Թող քո նման մարդիկ շատ լինեն աշխարհում, որ աշխարհը ավելի լուսավոր դառնա։
Սրտանց միանում եմ մաղթանքներին ու շնորհավորում: ;)
Շնորհավոր ծնունդդ Արշակ: :kiss
Cassiopeia
15.02.2007, 11:18
Ամբողջ սրտով շնորհավորում եմ ծնունդդ…
Շաբլոն շնորհավորանքներից զատ ուզում եմ մաղթել քեզ ամենաիսկական ու լավ ընկերներ, որ երբեք միայնության զգացումը անգամ կողքովդ չանցնի…
Ամենայն բարիք :love
Ուլուանա
15.02.2007, 11:27
Շնորհավոր։ :) :kiss
Ուզում եմ մի քիչ կրկնել Բյուրի մաղթանքը. թող բոլոր այն լուսավոր նպատակներն ու ծրագրերը, որ ունես, հնարավորինս շուտ իրագործվեն, դրանից հաստատ մարդկությունը կշահի։ Համ էլ միշտ տենց լավ Մարդ ու լավ եղբայր լինես, ինչպիսին որ հիմա ես։ :P :love :oy
Կարեն ջան
15.02.2007, 12:08
Ես էլ եմ միանում շնորհավորանքներին:
Արշակ ջան շնորհավորում եմ ծնունդդ ցանկանում եմ այն ամենը ինչ արդեն ինձնից առաջ բոլորը ցանկացել են ու դեռ կցանկանան ինձնից հետո:)
Շնորհավոր:)
electrical_storm
15.02.2007, 12:17
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԾՆՆՈՒՆԴԴ,ԱՐՇԱ՛Կ ՋԱՆ:
CactuSoul
15.02.2007, 12:21
Արշակ ջաա՜ան:) , ծնունդդ էլի թող շնորհավոր լինիիի:erexa : Դու այն մարդկանցից ես, որոնց հետ պարտադիր չի երկար շփվել, որ հասկանաս, թե ինչ լավն են:kiss : Ապրես, որ ծնվել ես;) , որ կաս:) : Մեղղղսսի:love :
Իմաստություն, Սեր և Խաղաղություն
եմ մաղթում քեզ Արշակ ջան. Իմաստություն, որ Լույսի մեջ լինես, Սեր, որ գործես ու բարին արարես, Խաղաղություն, որ գործերդ գեղեցիկ ու ներդաշնակ լինեն:;)
Հարգանքներով՝ Հուսեին աղա իբն Սաիդ:)
Շնորհավորում եմ, Արշա՛կ ջան:yahoo
Միշտ մնա այսպես համեստ, նրբանկատ, խելացի ու իմաստուն :)
Է՜, էլի մի տարի առաջ ընկա՞ր: :)
Շնորհաոր ախպերս, միշտ սենց ճշտով ապրես:D
Շնորհավոր Արշակ ջան!
Գործերիդ մեջ ու անձնական կյանքում լիքը-լիքը հաջողություններ!
Ծրագրավորման ոլորտում մաղթում եմ նորանոր նվաճումներ!
Միանում եմ բոլոր շնորհավորանքներին...
Արշակ ջան ի սրտե շնորհավորում եմ.Ցանկանում եմ ամենալավ բաները:)
Արշակ ծնուննդ շնորհավոր: Փաստորեն ինձնից ու Գալիլեո Գալիլեյից բացի էլի նշանավոր մարդիկ են ծնվել փետրվարի 15-ին:hands : Ինչու՞եմ ասում նշանավոր: «Էլ ի՞նչ սկսնակ անդամ, որ չերազի ադմին դառնալու մասին» սկզբունքով:
Philosopher
15.02.2007, 16:19
Շնորհավորում եմ։
քաղաքացի
15.02.2007, 16:21
Վայ, էլի ուշացա: Բա հիմա ես ի՞նչ եմ մաղթլու: Ավելի լավ է կարճ ասեմ «շնորհավոր»: Մաղթելուց էլ միայն լավ-լավ բաներ կմաղթեմ: ;)
Շնորհավոր!!!
Taurus ի ասացով լինի. Ծնունդտ ել շնորհավոր.:hands
Շնորհավոր…:)
Շաբլոն խոսքեր եմ ասելու…բայց դե ճար չունեմ…
ՄԻշտ մնա այնպիսին, ինչպիսին, որ կաս…
Ինձ թվում է, որ դու շատ լավն ես:)
Դե ժպտա էլի…:)
Ծնունդդ շնորհավոր
22-րդ տարիդ բարով մաշես:))
շնորավորանքներս...:drinks
Արշակ ջան կարդալով քեզ նվիրված թեմայի գրառումները հասկացա որ ֆորումում քեզ բոլորը շատ սիրում ու հարգում են, շատ ուրախ եմ դրա համար ու ուզւմ եմ ավելացնել, որ կոլեկտիվում էլ ունես քո պատվավոր տեղը, ամեն դեպքում իմ մոտ ունես;)
Ծնունդտ սրտանց շնորհավորում եմ, ցանկանում եմ կյանքի բոլոր դժվարությունները դիմավորես քո գեղեցիկ ու ազնիվ ժպիտով…
Շնորհավորում եմ Արշակ: :)
Շնորհավորում եմ:) Ցանկանում եմ երազանքներիդ իրականացում ու մեծ երջանկություն:)
Արշակ ջան, այ հիմա մտա որ շնորհավորեմ, ու հասկացա որ չգիտեմ ինչ ասել ախր...միշտ էլ տենց է, հարազատ ու լավ մարդկանց չես կարողանում մի բան գրել, դե իրենք էլ արդեն հասկանում են...համենայն դեպս, հուսով եմ...:)
մի խոսքով, մեկ անգամ էլ եմ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ծնունդդ...երջանիկ եղիր ու առողջ, թող բոլոր եղազանքներդ իրականանան ու այնպես, որ դու հպարտանաս դրանով...
ուրախ եմ որ քեզ ճանաչում եմ...:kiss
Ուրվական
15.02.2007, 22:37
Ցանկանում եմ, որ քո կյանքում լավ ու վատ իրադարձությունների տարբերության տոկոսը չգերազանցի 10-ը:) : Շնորհավոր :drinks
Արշակ ջան, մի անգամ էլ շնորհավոր: Քեզ ցանկանում եմ կատարելագործվել ամենում ու հասնել նիրվանայի :) :
Պաչիկներ :kiss :
Ես էլ եմ միանում շնորհավորանքներին::) :drinks
Շնորհակալ եմ բոլորիցդ :)
Էս ինչքա՜ն լավ-լավ բաներ եք ասել :oy շատ զգացված եմ
Շնորհավոր։ :) :kiss
Ո՞րերորդ անգամն եմ ասում։ :D
ՇՆՈՐՀԱՎՈՐ :hands :D :) Ցանկանում եմ շատ ուրախ տարիներ կյանքում.Եղիր միշտ ուրախ ու առողջ.