PDA

Դիտել ողջ տարբերակը : Անվնաս գյուղատնտեսություն

Tig
24.03.2011, 16:54
Զեպպ Հոլցերի առաջարկած մեթոդիկան, լեռնային գոտիներում գյուղտնտեսվարման համար, իրոք որ տպավորիչ է ու գրավիչ: Հետաքրքիր է, որքանո՞վ է այն հիմնավորված և արդյոք հնարավո՞ր է նմանատիպ մեթոդիկա մշակել դաշտավայրային տեղանքների համար: Ինկատի ունեմ մեր Արարատյան դաշտավայրը: Չնայած կարծում եմ մեր լեռնային գոտիներիում կարելի է կիրառել...:think

http://www.ecology.md/section.php?section=media&id=5171

http://www.youtube.com/watch?v=hhbj3zA0XoQ

davidus
24.03.2011, 17:31
Տիգ մի երկու տողով կասես ինչի մասին ա խոսքը։ Էդ կես ժամանոց վիդեոն հաստատ չեմ նայի։

Tig
24.03.2011, 17:51
Տիգ մի երկու տողով կասես ինչի մասին ա խոսքը։ Էդ կես ժամանոց վիդեոն հաստատ չեմ նայի։

Դավ ջան, Ճիշտ ա դա 2 տողով ներկայացնելու թեմա չի բայց քո խաթեր...:) ուրեմն էդ մարդը բնակվում ա Ավստիայի բարձր լեռնային գոտում ու բավականին մեծ հողատարածք ունի, ավելի ճիշտ լեռնատարածք: Իր հիմնաքարը էնա, որ մոնոկուլտուրային ցանքատարածքների փոխարեն կիրառվի բազմակուլտուրային մշակումներ, այսինքն կողք կողքի ցանում է տարբեր տեսակներ: Ինչպես ինքն է պնդում կողք կողքի աճելով խոր, միջին և փոքր արմատային խորություն ունեցող տեսակները՝ մեկը մեկին կոմպեսացնող խոնավություն և սննդանյութեր են ապահովում: Այսինքն մի բուսատեսակը արտազատում է այնպիսի նյութեր, որը կլանում է մյուս բուսատեսակը... Երկրորդ, շատ ջերմասեր տեսակներ աճացնում ա քարքաոտ տարածքում, օրինակ խաղող, դդում... ու հաջողությունը բացատրում ա նրանուվ, որ քարերը ցերեկը կլանում են ջերմությունը և գիշերը առաքում՝ չթողնելով, որ բույսերը մրսեն...
Հաջորդ ամենակարևոր հարցը, որ նա լուծել ա, դա ոռոգման հարցն ա: Ինքը ոռոգում չի անում ի հաշիվ նրա, որ լեռնալանջերը տեխնիկայի միջոցով սարքում ա աստիճանաձև և տեղումները ներքև հոսելու փոխարեն պահպանվում են լանջերին... մի խոսքով շատ ծավալուն թեմայա առաջ քաշում: Զուգահեռ նույն տարածքում նաև թեթև անասնապահությամբ ա զբաղվում ու արհեստական փոքրիկ լճակներում ձկնապահությամբ ու էդ ամբողջ էկոհամակարգը համատեղա գործում...
Հա մի բան էլ մոռացա:) մի 3 հատ էլ քոթոջներա սարքել, ու հյուրանոցի նման մարդկանցա ընդունում ու իր աճացրած սնունդով էլ կերակրումա: Հրաշք տեսարանն էլ ապահովածա :))

ministr
24.03.2011, 18:18
Տիգ ջան, մերոնք հլա վարչապետի քավորությամբ կով կթել են սովորում ... :))

davidus
24.03.2011, 19:27
Հետաքիրիր բան ա: Մտքովս միանգամից Գեղարքունիքի մարզը անցավ: Հիմնականում բարձր լեռնային համայնքներ են: Բայց մի հատ մեծ հարց կա: Էսօր մեր մոտ Գավառի ֆին.բաժնի պետն էր եկել, ասում ա 20 սմ ձյուն ա դրած: Գեղարքունիքի մարզում մարդիկ միշտ բողողել են արևի պակասությունից: Մտածում եմ, որ ամեն դեպքում, շատ դժվար ա ճարել էնպիսի բուսատեսակներ, որ մեր կլիմայի համար համատեղելի լինեն: Եսիմ, բայց ընտիր միտք ա:

Tig
25.03.2011, 10:01

Դավ, ժամանակ գտի վիդեոն նայի, տես թե էդ մարդու լեռնատարածքում ինչքան ձյունա գալիս:)
Ճիշտն ասած չեմ պատկերացնում, թե որքանով հիմնավորված մեթոդիկա է, բայց եթե լուջ բանա ու մեր մոտ հնարավորա կիրառել՝ հաստատ արժի...
Հա ու ամենակարևորը, էս մարդը ոչ մի թունաքիմիկատ ու արհեստական պարարտանյութեր չի օգտագործում:

Լուսաբեր
25.03.2011, 12:35
Բարձրադիր գոտիներում, որտեղ տարվա մեջ ցուրտա, շատ են տեղումները հիմնականում ձյան տեսքով, իսկ ամառվա մեջ տեղումները մինիմալ են ու ցերեկային ժամերին կիզիչ արևնա վառում՝ լավ աճում են նենց բույսեր, որոնք ամեն օր ջրվելու պահանջ չունեն: Նման բուսատեսակներին ա պատկանում կարտոֆիլը, այ դրա համար էլ Սիսիանի կարտոֆիլը :good , բայց Սիսիանի սարալլանջերը հեկտարներով ամայի են: Բացի բանաջարաբոստանային կուլտուրաներից կարելի նման ձևով խնձորի այգիներ տնկել: Ինչի եմ հենց Սյունիքի մասին ասում, որովհետև հողային տարածքով ամենամեծ մարզնա, բայց ամենանոսր բնակեցվածնա: Օրինակ անցյալ տարի մարզպետարանին պահածոյացման մի ընկերությունից առաջարկություն էր եկել, որ մոշի պլանտացիաներ տնկեն, իրենք պատրաստ էին ապահովել տնկիներով ու թուփը պահող հարմարանքենրով: Տարվա մեջ էլ մոշը սեզոնին- 4-6 անգամ կարա բերք տա ու բոլորը իրենք պարտավորված առնում էին, բայց տենց էլ ոչ մի ձեն ձուն չկա էտ գործից: Երևի հիմնական պատճառը ոռոգման ջրի ապահովումն էր: Ջուր շատ կա, ամեն քայլափոխին բնական աղբյուրներ են, բայց հզոր պոմպեր են պետք, որ դրանք հասնի էտ բարձադիր գոտիները:think

Tig
25.03.2011, 13:05

Լուսաբեր ջան, եթե նայել ես տեսանյութը, ապա պիտի տեսած լինեիր, որ էդ մարդը ոռոգման հարցով չի զբաղվում ի հաշիվ ռելևֆի փոփոխման: Ինչպես վերևում արդեն նշել եմ սարալանջը էքսկավատորով աստիճանաձև կտրտումա... ինչն էլ նպաստումա խոնավության երկարաժամկետ պահպանմանը...

Լուսաբեր
25.03.2011, 13:45
ահա տեսա, մարդը հոգինա դրել էտ գործին, կարծեմ ասումա 60 թվիցա զբաղվում էտ գործով:)
մենք տեղից էլ ունենք այստեղ աճող բուսատեսակներ, որոնց պետք չի ռելեֆային փոփոխություն, օրինակ կարտոֆիլն ու գազարը, տատիկս ինչքան հիշում եմ տնկելուց հետո մի կամ երկու անգամ ջրում էր ու վերջ, ի տարբերություն լոբու կամ պոմիդորի, դրանք օր ու մեջ են ջուր պահանջում:8