PDA

Դիտել ողջ տարբերակը : Աշխատանքի որոնում ՀՀ մարզերում

mnowak
23.03.2011, 10:23
Ժամանակին կար օրենք կամ նման մի որոշում որով - այն քաղաքացին ով մտադրված է աշխատանք փնտրել/աշխատել և բնակվել ՀՀ մարզերում (ոչ Երևան քաղաքում) նրան տրվում էր որոշակի առավելություններ:

Հիմա նմամ բան կ՞ա թե ոչ:

Եթե ես ուզում եմ գնալ և աշխատել Գյումրիում կամ ասենք թե Մեղրիում - ես կարո՞ղ եմ պետության կեղմից ինչոր առավելություն ակնկալել:
Իսկ առավելություն ասելով ես նկատի ունեմ սոցիալական աջակցում այլ ոչթե (շատ չաղ ինչոր մարդու կողմից "ապրես տղա ջան" արտահայտությունը):

Sophie
23.03.2011, 13:29
Դրա տրամաբանությունը չեմ հասկանում ճիշտն ասած: Մարզի բնակիչները իրենք են փախչում Երևան աշխատանքի համար, քանի որ իրենց մոտ չկա: Ինչի պետքա Երևանից գնացողին դնեն իրանց գլխին ման տան:

Շինարար
23.03.2011, 13:33
Ժամանակին կար օրենք կամ նման մի որոշում որով - այն քաղաքացին ով մտադրված է աշխատանք փնտրել/աշխատել և բնակվել ՀՀ մարզերում (ոչ Երևան քաղաքում) նրան տրվում էր որոշակի առավելություններ:

Հիմա նմամ բան կ՞ա թե ոչ:

Եթե ես ուզում եմ գնալ և աշխատել Գյումրիում կամ ասենք թե Մեղրիում - ես կարո՞ղ եմ պետության կեղմից ինչոր առավելություն ակնկալել:
Իսկ առավելություն ասելով ես նկատի ունեմ սոցիալական աջակցում այլ ոչթե (շատ չաղ ինչոր մարդու կողմից "ապրես տղա ջան" արտահայտությունը):

Չեմ կարծում, թե Գյումրիում կամ Մեղրիում աշխատանքը թափած է, աշխատող ուժ չի ճարվում, որ նման պայմաններով Երևանից մարդկանց հրապուրեն, բայց որքան գիտեմ բարձրլեռնային գյուղերում ուսուցիչների աշխատավարձը կրկնակի է, այսնինքն, միայն կոնկրետ այդ մասնագիության կարիքը կա:

Tig
23.03.2011, 13:37

Ուսուցիչների ու կարծեմ բժիշկների:

Ամենահետաքրքիրը գիտեք որն ա, որ շրջաններից եկած երեխեքը մանկավաժական կամ բժշկական կրթություն ստանալուց հետո չեն ուզում իրենց իսկ շրջանում աշխատեն իրենց իսկ մասնագիտությամբ... Չեմ ասում, թե իրենց գրկաբաց սպասում են, բայց հնարավորության դեպքում էլ չեն ուզում::think

My World My Space
23.03.2011, 13:39
Միայն առողջապահության ոլորտում մարզերում մոտ 1700 թափուր աշխատատեղ կա (գյուղերում բժիշկ, բուժքույր, ֆելդշեր և այլն) բայց երևանում դաստեքով ավարտած ու չաշխատող բուժքույրներ կան, որոնք անպայման ուզում են աշխատել Երևանում:

mnowak
23.03.2011, 13:49
Ես ուղակի տարիներ առաջ թերթերից մեկում եմ դա կարդացել: Բայց չնայած դրան ես ունեմ մտադրություն գնալ թե մարզերի մեծ քաղակ կամել բարձրլեռնային գյուղ կամ քաղաք ...
Ինզ սենց մի բան էլ ա հետաքրքրում ... պետական զբաղվածությաան կենտրոնները ինչքանո՞վ կարող են նպաստել իմ մտադրությանը ...

Լուսաբեր
23.03.2011, 13:56
Դրա տրամաբանությունը չեմ հասկանում ճիշտն ասած: Մարզի բնակիչները ինեքներն են փախչում Երևան աշխատանքի համար, քանի որ իրենց մոտ չկա: Ինչի պետքա Երևանից գնացողին դնեն իրանց գլխին ման տան:
Փախչում են, որովհետև ստացած մասնագիտության համապատասխան աշխատանք չկա: Հետո, եթե լինում էլա քիչ վարձատրվողա լինում:
Կապանում գիտեմ, որ բժիշկների պահանջարկ կա, բայց ավարտած և ոչ մեկը չի պատրաստվում գնա ու էնտեղ աշխատի...Բայց նույն աշխատանքի համար այլ քաղաքներից բժիշկներ ունենք:

Ժամանակին կար օրենք կամ նման մի որոշում որով - այն քաղաքացին ով մտադրված է աշխատանք փնտրել/աշխատել և բնակվել ՀՀ մարզերում (ոչ Երևան քաղաքում) նրան տրվում էր որոշակի առավելություններ:

Հիմա նման բան կարծես թե չկա, բայց բնակարանաշինության արդեն գործող ծրագրեր (http://www.ysugu.am/web/?view=20601&id=75) կան, որոնք աջակցում են երիտասարդ ընտանիքներին «մատչելի» գնով ձեռք բերել բնակարաններ ու մնալ մարզում: Եթե նման բան աշխատատեղերի համար էլ արվի էլ ինչի՞ ենք գալիս Երևան: Մեկը հենց ես կմնայի, կաշխատեի, տուն կունենայի, մարզերում ծախսերը մինիմալ են, բայց մեկա ապրել պետքա:

Լուսաբեր
23.03.2011, 14:17
Ամենահետաքրքիրը գիտեք որն ա, որ շրջաններից եկած երեխեքը մանկավաժական կամ բժշկական կրթություն ստանալուց հետո չեն ուզում իրենց իսկ շրջանում աշխատեն իրենց իսկ մասնագիտությամբ... Չեմ ասում, թե իրենց գրկաբաց սպասում են, բայց հնարավորության դեպքում էլ չեն ուզում::think

Չտես են դրա համար Տիգ ջան, բառիս ամենաբուն իմաստով:)): Ոնց որ հայերն են գնում օտար երկրում ստրկություն անելով ապրում, բայց չեն հրաժարվում էնտեղի կյանքից, նույնն էլ մարզից եկածնա մնում Երևանում առանց տուն, առանց նորմալ աշխատանքի ապրելու: Գոնե մասնագիտությանը համապատասխան աշխատանք լինի, որը իրենց մոտ չկա՝ կհասկանայի

mnowak
23.03.2011, 14:18
Ա - ինձ թվումա , գնում են որտև դա մոդայա հիմա ... մոտ տաս տարուց ավել ... ես ինքս եմ դրա գերին ... բայց և եթե լինի էն ամենասովորականը որ ես սպասում եմ ... իմ Երևանում ել չե իմ Հայաստանի ցանկացած քաղաքում կամ գյուղում էլ կապրեմ ու կաշխատեմ մեծ հաճույքով:
Բ - Հարցը նրանում չի պետքա ապրել թե չե ... հարցը նրանումա թե ինչքանով են մեր Օ Մեծն ԱԺ գործիչները հետաքրքրված նրանով որ ՀՀ-ում կան ելի շատ ու գեղեցիկ քաղաքներ ու գյուղաքաղաքներ որտեղ կյանք կա ու որ էտ տեղերը նույնպես հարկավորա զարգացնել ... ու զարգացնել ոչ միայն PR-ով այլ փաստացի ...

Թող նայեն իրանց շատ սիրելի ռուս քաղաքական գործիչներին ու տեսնեն թե ոնց են իրանք մտածում ու զարգացնում նույնիսկ ամենախուլ կորած ու կարծես թե աստծո կողմից մոռացված գյուղաքաղաքները...

Իդեալական կարողա թվա ... բայց իրականում սա շատ հասարակ մի բան ա...

My World My Space
23.03.2011, 14:30
Այ Mnowak, դե որ պատրաստ ես, էլ ո՞ւմ ես սպասում, եթե ավել չեն տալիս, պակաս էլ չեն տալիս աշխատավարձը:
Երևանում եթե 80 հազարով կապրես, գյուղում կարող ա դրա կեսն էլ հետ քցես..... ոչ տրանսպորտի խնդիր կա, ոչ ուրիշ այլևայլությունների տունն էլ կառնես մի 2000$-ով ամենաշատը: մի 2000-ի էլ երկու կով ես առնում, ու ֆսյո

My World My Space
23.03.2011, 14:32
ավելի կոնկրետ Ամասիայի շրջանում 1500$-ով տունը գոմի ու 1 հեկտար հողի հետ կառնես, գյուղեւոմ էլ դաստաուի տեղ էլ կա, բժշկի էլ....

mnowak
23.03.2011, 14:36
Սպասում եմ էն օրվան որ ես կվերադառնամ Հայաստան (իսկ դա կլինի մեկ շաբաթից), սպասումեմ որ պետական զբաղվածության կենտրոնը աջակցի ինզ ...
ու իսկականից ես մեծ հաճույքով կգնամ ...
Ուղակի ափսոս մենակ իմ օրինակով ոչինչ չեմ փոխի ... բայց և այնպես :)

My World My Space
23.03.2011, 14:39

դու առաջինը էղի, հետո էլի կլինեն.... ;)
Ես էն կարծիքին եմ, որ մարզային գրանցում ունեցող ուսանողներին պիտի ստիպեն առկա մասնագիտությունների գծով որոշ ժամանակ աշխատել իրենց մարզում

Լուսաբեր
23.03.2011, 14:48

Ախ դու այդ ի՞նչ ես ասում. դա կլինի մարդու հիմնարար իրավունքների ոտնահարում:beee :))
Ճիշտա, լավ բան ես ասում Հով, բայց տենց ո՞նց կլինի, ասենք մեկը ես նենց կրթություն եմ ստացել, որ իմ քաղաքում էլ չէ, մարզում աշխատելու տեղ չկա, նույնն էլ ամուսնուս համար: Մյուս կողմից էլ Երևանում ինչքան կարելիա կախյալ վիճակում ապրել, տարին մեկ անգամ վարձած բնակարանը փոխել, վերջը երեխաներ են մեծանալու ու նրանց հիմնական որոշակի պայմաններ են պետք:
Չէ.. այլ բան պետքա մտածել :think

Tig
23.03.2011, 14:55

Ի՞նչ գիտես, որ չի փոխի::)
Հետաքրքիր ա դու ի՞նչ մասնագետ ես ու քանի՞ տարեկան ես:

Իրականում դժվար ա, բան չունեմ ասելու: Քաղաքային կյանքին սովոր մարդու համար դժվար ա գյուղում ադապտացվելը: Բայց կարծում եմ արժէ փորձել: Մի կողմից բացի ապրելու համար մինիմալ սոցիալական պահանջներից, ինտելեկտուալ մարդիկ ունեն նաև այլ պահանջներ՝ կինո, թատրոն... վերջ ի վերջո իր մտածողությանն ու ինտելեկտին մոտ շրջապատի առկայություն...: Մյուս կողմից էլ մինչև քաղաքից գյուղ հոսքը չիրականանա, նման բաների ձևավորումը չի կայանա:

հ.գ. մտածում եմ, եթե մեր ֆիրմայի նման ֆիրմա լիներ, օրինակ՝ Վանաձորում, մեծ հաճույքով կգնաի ու այնտեղ կաշխատեի ու կապրեի...:think

Լուս ջան ես նշել եմ միայն առկա մասնագիտությունների գծով....;)

mnowak
23.03.2011, 15:00
Լուսաբեր - Իսկ էսպեսի մի հարց ... չե՞ք մտածել թե ինչի չկա աշխատատեղ ... ո՞նց կարելիա նպաստել որ դա լինի ...
վերչապես շատերն են գնւմ բարձրագույնի իսկ դրանից հետո մնում հույսով որ մի աշխատանք կգտնեն իրենց մասնագիտությունով ...
Բայց կարծում եմ ... ջահելներիս մասինա խոսքը ... ուզենալու դեպքում կարելիա նենց անել որ ամեն տեղ էլ լինեն տարբեր տիպի աշխատանքնել...
Կարծում եմ սա ... ոչ մի կերպ չի մտնւմ անհնարի առաքելությունների ցուցակ:

My World My Space - չգիտեմ կիսակատակ թե կատակով ասեցիր , բայց համարում եմ շատ ճիշտ տարբերակ ... մոտիկ չինական մոդելին: Իսկ Չինացիները կատակ-ազգ չեն...
Իրանց կրթական ու կարիերային համակարգը համարում եմ իդեալականներից մեկը:

Լուսաբեր
23.03.2011, 15:08
Լուս ջան ես նշել եմ միայն առկա մասնագիտությունների գծով....;)

Էտ կներես ուշ նկատեցի:oy,
բայց մեկա դա հարցի լուծում չի կարա տա, նման մասնագիտությունները շատ քիչ են, մենակ են ամենառաջնային պահանջարկ ունեցողները՝ ուսուցիչ, բժիշկ, էլեկտրիկ...
Եսի՞մ... լացդ կգա, որ մեր տարածաշրջանի գյուղերում տիրող անմխիթար վիճակները տեսնես... 100 տնից հիմա մնացել են 5 ծուխ, մնացածը փակ դռներ են համարվում կամ էլ միայն ամառային հանգիստի տեղ:

mnowak
23.03.2011, 15:13
!!!

Ժամանակից շուտ աշխարհի վերջը պետք չի հայտարարել...

Լուսաբեր
23.03.2011, 15:18
Լուսաբեր - Իսկ էսպեսի մի հարց ... չե՞ք մտածել թե ինչի չկա աշխատատեղ ... ո՞նց կարելիա նպաստել որ դա լինի ...
վերչապես շատերն են գնւմ բարձրագույնի իսկ դրանից հետո մնում հույսով որ մի աշխատանք կգտնեն իրենց մասնագիտությունով ...

Կարծում եմ սա ... ոչ մի կերպ չի մտնւմ անհնարի առաքելությունների ցուցակ:
Չկա, որովհետև քաղաքիս գործարանները հիմնովին քարուքանդ են արել, մեջինը թալանել: դրանք վերականգնելու համար միլիոնավոր դոլարներ են հարկավոր, երկիրս ի վիճակի չի վերականգնելու/ պատճառները չեմ քննարուկում/, մեծ բարերաներ են պետք, իսկ նրանք էլ հեռանկարային բան չեն տեսնում դրա մեջ:

Բայց կարծում եմ ... ջահելներիս մասինա խոսքը ... ուզենալու դեպքում կարելիա նենց անել որ ամեն տեղ էլ լինեն տարբեր տիպի աշխատանքնել...
Հա, լավ կլիներ, ես կուզենայի որ բոլորն էլ աշխատանք ունենան, իրենց ծնողներից չհեռանան, այլ տեղերում իրենց գոյությունը պահելու, բայց....

Ժամանակից շուտ աշխարհի վերջը պետք չի հայտարարել...
Աշխարհի վերջը չի, Սյունիքի մարզի գյուղերի վերջնա...

Ես ինքս Կապանից եմ, որը հզոր արդյունաբերական քաղաքա եղել, էնքանա զարգացած եղել արդյունաբերությունը մեզ մոտ, որ աստիճանաբար կողքի գյուղերում այլևս մարդ չմնաց, բոլորը տեղափոխվել ու աշխատում էին քաղաքում/ էն ժամանակ հլա լավա, տուն էին ստանում մարդիկ/, նենց, ոնց հիմա Երևանի հետա:

mnowak
23.03.2011, 15:31
Ինչի՞ եք ակցենտը դնւմ մենակ գործարանների վրա: Ինչի՞ էք հիշում էն ինչ կործանվել ու թալանվելա: Ի՞նչ բարերար ....
Ամենամեծ բարերարտ առաջին հերթին մենք պետքա լինենք մեր տների, քաղաքների ու հետո նոր - երկրի համար...
Եթե նստենք ու ձեռներըս ծալած սպասենք ամերիգահայ փարերարի ... դե ասա իսկականից բաններս բուրդ ա ...
Ես իդեա ունեմ - ու շատ կուզենամ որ շատերը դրան կամ դրական նայեն կամ եթե շաբլոնային տարբերակով քննադատելու են - ավելի լավա լռեն ու գան ռուսաստան (սենց եմ ասու որտև ես դեռ ՌԴ-ում եմ) ու ռավշանների հետ շինարարություն անեն ... կամ տենց մի բան ...

Բերեմ օրինակ (դեռ ոչ իմ իդեաից) թե ինչ կարելիա ստեղծել ցանկացած քաղաքում ...
Էս դարը համակարգիչների ու տեղեկատվական տեխնոլոգիաների դար ա ... ստեղծեք աուտսորսինգային (կներեք չգիտեմ էս բառը հայերեն կա թե չե) ծրագրային ապահովման փոքր կազմակերպություններ - վերցրեք դպրոցականներին ովքեր հետաքրքրված են ու սովորացրեք կմաղքը ... իսկ ում դա պետք կլինի , նրանք մնացածը կանեն ...
Սա ճիշտ կազմակերպելու դեպքում - էֆեկտ կունենա...

Լուսաբեր
23.03.2011, 15:35
ԵՍ կոնկրետ իմ աշխատանքի մասին էի: Իմ մասնագիտությունը զուտ արտադրականա, գրասենյակային չի, որ ես կամ մի երկու հոգով դնենք ու մեզ համար մեր մասնագիտությանը համապատասխան աշխատետեղ ստեղծենք :)
Ու մի բան էլ, միայն համակարգչին լավ տիրապետելով տնտեսություն չեն զարգացնում, դա միայն կլինի ունենալ զարգացած ՏՏ երկիր, բայց նույն այդ երկրում մարդիկ են պետք որ հաց ու կոշիկ արտադրեն այդ ՏՏ ի զարգացնողների համար:

mnowak
23.03.2011, 15:39
Ի՞նչ գիտես, որ չի փոխի::)
Հետաքրքիր ա դու ի՞նչ մասնագետ ես ու քանի՞ տարեկան ես:

Իրականում դժվար ա, բան չունեմ ասելու: Քաղաքային կյանքին սովոր մարդու համար դժվար ա գյուղում ադապտացվելը: Բայց կարծում եմ արժէ փորձել: Մի կողմից բացի ապրելու համար մինիմալ սոցիալական պահանջներից, ինտելեկտուալ մարդիկ ունեն նաև այլ պահանջներ՝ կինո, թատրոն... վերջ ի վերջո իր մտածողությանն ու ինտելեկտին մոտ շրջապատի առկայություն...: Մյուս կողմից էլ մինչև քաղաքից գյուղ հոսքը չիրականանա, նման բաների ձևավորումը չի կայանա:

հ.գ. մտածում եմ, եթե մեր ֆիրմայի նման ֆիրմա լիներ, օրինակ՝ Վանաձորում, մեծ հաճույքով կգնաի ու այնտեղ կաշխատեի ու կապրեի...:think

Ես տեղեկատվական տեխնոլոգիաների, ցանցի ու համակարգերի ադմինիստրատոր մասնագետ եմ,
էնտուզիաստ, երազող ու նաև տեղն եկած ժամանակ քայլ անելու հնարավորությունը բաց չթողնող մարդ եմ:

mnowak
23.03.2011, 15:46
ԵՍ կոնկրետ իմ աշխատանքի մասին էի: Իմ մասնագիտությունը զուտ արտադրականա, գրասենյակային չի, որ ես կամ մի երկու հոգով դնենք ու մեզ համար մեր մասնագիտությանը համապատասխան աշխատետեղ ստեղծենք :)
Ու մի բան էլ, միայն համակարգչին լավ տիրապետելով տնտեսություն չեն զարգացնում, դա միայն կլինի ունենալ զարգացած ՏՏ երկիր, բայց նույն այդ երկրում մարդիկ են պետք որ հաց ու կոշիկ արտադրեն այդ ՏՏ ի զարգացնողների համար:
Մի ման եկեք էն ինչ չկա ... ստեղծեք դա !
Ես իմ իդեաի հաջողության համար չգիտեմ նույնիսկ ինչ դռներ պետքա ծեծեմ ու ինչ մարդկանց հետ պետկա շփվեմ (դե ... գիտեմ, բայց կյանքը դինամիկա, ամենինց մյուս րոպեին կարողա փոխվի) - բայց ես ամեն դեպքում դա կանեմ ... ու կանեմ ոչ թե նրա համար որ հետո ասեմ (թե ինքս ինձ ու թե ուրիշներին) որ դա արել եմ ... այլ որ ստեղծեմ էն ինչ չկա ...
թող էտ սերմը հասունանա իմ կյանքի վերջում ... բայց պետքա անել որ լինի:

mnowak
23.03.2011, 15:51
Թող իմ գրածը կոպիտ կամ հրամայական կամ խրատական չթվա ... ես ուղակի ուզում եմ որ քարը քարին , մենք բոլորս միասին շարենք ... մեր համար:

Tig
23.03.2011, 15:55
.....
Էս դարը համակարգիչների ու տեղեկատվական տեխնոլոգիաների դար ա ... ստեղծեք աուտսորսինգային (կներեք չգիտեմ էս բառը հայերեն կա թե չե) ծրագրային ապահովման փոքր կազմակերպություններ - վերցրեք դպրոցականներին ովքեր հետաքրքրված են ու սովորացրեք կմաղքը ... իսկ ում դա պետք կլինի , նրանք մնացածը կանեն ...
Սա ճիշտ կազմակերպելու դեպքում - էֆեկտ կունենա...

Լավ միտք ա, բայց կարծում եմ հասկանում ես, որ նման բիզնեսի հիմնադրումը երեքույուչորս չի:

mnowak
23.03.2011, 16:01

Սա շատ գլոբալ ա ... ուղակի որ ցույց տամ որ կա տարբերակ ... ու ետ տարբերակը միհատ չի , ու ցանկացած մասնագիտությունում ել կարողա սենց բան լինի:

Ոչմի բաննել երեք-ույու-չորս չի ... բացառությամբ դպրոցներում ֆիզկուլտի դասերը :)

Լուսաբեր
23.03.2011, 16:01
Թող իմ գրածը կոպիտ կամ հրամայական կամ խրատական չթվա ... ես ուղակի ուզում եմ որ քարը քարին , մենք բոլորս միասին շարենք ... մեր համար:
Չի թվա, անհոգ:Պարզապես դու պատկերացում չունես ինչ ասպարեզում ես պետքա աշխատեմ, ինչ աշխատետղեր են պետք ռեալ, որոնք չկան ու դրանց ստեղծումը հասարակ մահկանցուի համար ոչ թե դժվար, այլ անիրագործելի երևույթա:Դա իրավաբանական գրասենյակի ստեղծում չի, ոչ էլ մի քանի համակարգչով նախնական օֆիսի բացում: Ամեն դեպքում...

Քեզ հաջողություն եմ մաղթում բռնելիք գործում, թող ճամփիդ հանդիպած քարերը մանր լինեն:

mnowak
23.03.2011, 16:08
Չի թվա, անհոգ:Պարզապես դու պատկերացում չունես ինչ ասպարեզում ես պետքա աշխատեմ, ինչ աշխատետղեր են պետք ռեալ, որոնք չկան ու դրանց ստեղծումը հասարակ մահկանցուի համար ոչ թե դժվար, այլ անիրագործելի երևույթա:Դա իրավաբանական գրասենյակի ստեղծում չի, ոչ էլ մի քանի համակարգչով նախնական օֆիսի բացում: Ամոն դեպքում...

Քեզ հաջողություն եմ մաղթում բռնելիք գործում, թող ճամփիդ հանդիպած քարերը մանր լինեն:

Եթե չունեմ, լուսաբանեք խնդրեմ ... ես չե , միգուցել մեկուրիշը լրիվ հանկարծակի տեսնի այս ամենը - ու արձագանքի:
Տնտեսություն զարգացնելու մասին եք ասւում ... շատ ... ահավոր շատերին գիտեմ որ տնտեսագիտական են սովորում ու ավարտում: Կասե՞ք ինզ - ինչի՞ համար -
եթե ոչ նրա ինչ ես փորցում եմ ձեզ հասցնեմ:
Էստեղ թեման կարողա շեղվի դեպի ուսում ... բայց և այնպես, տնտեսագիությունը մենակ առարկա չի որով դիպլոմ են ստանում... դա երկիրը զարգացնելու գործիքա:
Ու "զարգացնել" ասելով ես նկատի ունեմ հենց են ինչ ասեցիք կապված նրա հետ որ դա փոքր գրասենյակ ստեղծել չի...

Sophie
23.03.2011, 16:10
Մի ման եկեք էն ինչ չկա ... ստեղծեք դա !
Ես իմ իդեաի հաջողության համար չգիտեմ նույնիսկ ինչ դռներ պետքա ծեծեմ ու ինչ մարդկանց հետ պետկա շփվեմ (դե ... գիտեմ, բայց կյանքը դինամիկա, ամենինց մյուս րոպեին կարողա փոխվի) - բայց ես ամեն դեպքում դա կանեմ ... ու կանեմ ոչ թե նրա համար որ հետո ասեմ (թե ինքս ինձ ու թե ուրիշներին) որ դա արել եմ ... այլ որ ստեղծեմ էն ինչ չկա ...
թող էտ սերմը հասունանա իմ կյանքի վերջում ... բայց պետքա անել որ լինի:
mnowak ջան հուսով եմ էս խանդավառ տրամդրվածությունդ չի կորչի երբ անցնես գործելուն:

Լուսաբեր
23.03.2011, 16:19
Մեր զրույցի թեման ոնց-որ վաղուցա շեղվել:))
Ես մասնագիտությամբ ինժիներ-տեխնոլոգ եմ հրուշակեղենի նեղ մասնագիտացմամբ: Խոսքը սկզբից նրա մասին էր թե ասենք մեկը ես ինչպես պետքա ունենամ աշխատանք մարզում, եթե ունեմ այնտեղի գրանցում, իմ տուննա այնտեղ և այլն:
Հարցնում ես՝

Լուսաբեր - Իսկ էսպեսի մի հարց ... չե՞ք մտածել թե ինչի չկա աշխատատեղ ... ո՞նց կարելիա նպաստել որ դա լինի ... պատասխանում եմ, որ այնտեղ որտեղ ես պետքա աշխատեմ այլևս չկա, որովհետև հիմնատակ թալանվելա, վերականգնելու համար մեծ ֆինանսներ են պետք, որը չկա փաստացի: Հետո ինձ ասում ես

Ինչի՞ եք ակցենտը դնւմ մենակ գործարանների վրա: Ինչի՞ էք հիշում էն ինչ կործանվել ու թալանվելա: Ի՞նչ բարերար ....
Ես էլ ասում եմ՝ բա ի՞նչ :)) եթե իմ աշխատանքի բնույթը համակարգչի առաջ նստելը չի, այլ աշխատողին ուղղություն ցույց տալը, թե ինչպես խառնի կարամելային զանգվածը: Ասում ես

Մի ման եկեք էն ինչ չկա ... ստեղծեք դա !
Ես էլ էլ հուսահատվում եմ ու էլ ման չեմ գալիս, բայց և այնպես ստեղծել էլ չեմ կարող, որովհետև հլա նրան չեմ հասել, որ հրուշակային արտադրամաս ունենամ կամ գոնե մեկն ունենար մեր մարզում գնայի ու էնտեղ աշխատեի :)
Կամ էլ իրար չհասկացանք կես ճանապարհին, էտպես :

mnowak
23.03.2011, 16:19
mnowak ջան հուսով եմ էս խանդավառ տրամդրվածությունդ չի կորչի երբ անցնես գործելուն:
իսկ դու կարծում ես ամենինչ ետքան անհույսա՞
Ես գիտեմ որտեղ ինչ օձ կարողա թաքնված լինի իմ ճանապարհին ... սակայն ինձ չեն խանգարի ու նաև շատ կոգնեն այն մարդիկ ովքեր կգտնեն որ նման սկիզբ դնելը կվառի լուցկին որը իր հեռթին կավիրի հարևանությամբ գտնվող բենզալցակայանը...
իդեան որի մասին ասում եմ մենակ իմ համար չի ... ու դա կարողա սկիզբ առնի - այստեղ (http://www.akumb.am/showthread.php/59727-%D5%80%D5%B8%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%B7%D5%A1%D5%AD%D5%B4%D5%A1%D5%BF%D5%AB-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80):
Միանքամից ասեմ ... շատ փակագծեր բաց չեն:

Sophie
23.03.2011, 16:27

Թե ինչ եմ ես կարծում էդքան կարևոր չի: Այ դու երբ որ սկսես քո խոսքերը իրականացնել, էտ ժամանակ կարելիա շարունակել քննարկումը: Միգուցե շատերս էլ կցվենք գործին:
Ասածս ինչ է. արի ձուկը ջրում բազառ չանենք ու մարդկանց էլ չասենք "չես կարում քո մասնագիտությամբ աշխատանք գտնես դու ինքդ հիմնարկություն բաց աշխատացրու": Սա մի տեսակ անլուրջա էլի հնչում, ինքդ մտածիր:

Quyr Qery
23.03.2011, 16:29
Ժամանակին կար օրենք կամ նման մի որոշում որով - այն քաղաքացին ով մտադրված է աշխատանք փնտրել/աշխատել և բնակվել ՀՀ մարզերում (ոչ Երևան քաղաքում) նրան տրվում էր որոշակի առավելություններ:

Հիմա նմամ բան կ՞ա թե ոչ:

Եթե ես ուզում եմ գնալ և աշխատել Գյումրիում կամ ասենք թե Մեղրիում - ես կարո՞ղ եմ պետության կեղմից ինչոր առավելություն ակնկալել:
Իսկ առավելություն ասելով ես նկատի ունեմ սոցիալական աջակցում այլ ոչթե (շատ չաղ ինչոր մարդու կողմից "ապրես տղա ջան" արտահայտությունը):
Ի՞նչ առավելության մասին է խոսքը... Ես Գյումրիից եմ ու սեմ ձեզ ամեն գնուվ պատրաստ եմ փախնել եստեղից...մեր պետության "չափազանց խելամիտ" քաղաքականության շնորհիվ.... էստեղ մարդիկ սոված են,, տնակներին նայելուց էլ վախենում ես-ոնց կարող են էդպես ապրել..... ուսման համար խոսքերն ավելորդ են-ով հնարավորություն ունի գալիս է Երևան- էլ չասեմ,,որ երևանցիների մեծամասնությանը դուր չեն գալիս մարզի բնակիչները,, ով էլ չէ-ստիպված է էստեղով բավարարվել,, -տիրում է համատարած կաշառակերություն,, ասենք փողը վերցնում են ու մարդուն գործի են ընդունում,,մի քանի ամիս հետո կռճատում նորին են բերում.... դուք կողքից եք նայում և չեք տեսնում էստեղի ժողովրդի հոգնած ու զզված դեմքերը,,մարդիկ ենքան են հոգնել անգործությունից որ պատրաստ են նույնիսկ Տիգռան Կառախետիչի կամ էլ Լևոնի հետևից գնալ... էլ չասեմ էստեղի երիտասարդների մտածելակերպի մասին,,որը չափազանց թրզարգացած է,, յանի կաֆեներում մատուցողի կամ գազելներում դուռ բացող փակողի տեղ կա-իրանք էլ չեն աշխատում,,եդ գործը իրանց կարճ խելքով ամոթ է.... մի խոսքով կներեք նման գրառման համար,,,բայց եթե եստեղ ապրեիք կհասկանաիք....

mnowak
23.03.2011, 16:54
Թե ինչ եմ ես կարծում էդքան կարևոր չի: Այ դու երբ որ սկսես քո խոսքերը իրականացնել, էտ ժամանակ կարելիա շարունակել քննարկումը: Միգուցե շատերս էլ կցվենք գործին:
Ասածս ինչ է. արի ձուկը ջրում բազառ չանենք ու մարդկանց էլ չասենք "չես կարում քո մասնագիտությամբ աշխատանք գտնես դու ինքդ հիմնարկություն բաց աշխատացրու": Սա մի տեսակ անլուրջա էլի հնչում, ինքդ մտածիր:
Մասնակի համաձայն եմ ...
Շնորհակալ եմ բոլորից ով մասնակցեց այս ամենին ... իսկ Quyr Qery-ի տխուր վերջաբանին կավելացնեմ որ ես Գյումրիի արմատներ ունեմ ու հնարավորության դեպքում առաջինը ետտեղ կգամ ապրելու ու աշխատելու...

Նաիրուհի
24.03.2011, 02:22
Ինչի՞ եք ակցենտը դնւմ մենակ գործարանների վրա: Ինչի՞ էք հիշում էն ինչ կործանվել ու թալանվելա: Ի՞նչ բարերար ....
Ամենամեծ բարերարտ առաջին հերթին մենք պետքա լինենք մեր տների, քաղաքների ու հետո նոր - երկրի համար...
Եթե նստենք ու ձեռներըս ծալած սպասենք ամերիգահայ փարերարի ... դե ասա իսկականից բաններս բուրդ ա ...
Ես իդեա ունեմ - ու շատ կուզենամ որ շատերը դրան կամ դրական նայեն կամ եթե շաբլոնային տարբերակով քննադատելու են - ավելի լավա լռեն ու գան ռուսաստան (սենց եմ ասու որտև ես դեռ ՌԴ-ում եմ) ու ռավշանների հետ շինարարություն անեն ... կամ տենց մի բան ...

Բերեմ օրինակ (դեռ ոչ իմ իդեաից) թե ինչ կարելիա ստեղծել ցանկացած քաղաքում ...
Էս դարը համակարգիչների ու տեղեկատվական տեխնոլոգիաների դար ա ... ստեղծեք աուտսորսինգային (կներեք չգիտեմ էս բառը հայերեն կա թե չե) ծրագրային ապահովման փոքր կազմակերպություններ - վերցրեք դպրոցականներին ովքեր հետաքրքրված են ու սովորացրեք կմաղքը ... իսկ ում դա պետք կլինի , նրանք մնացածը կանեն ...
Սա ճիշտ կազմակերպելու դեպքում - էֆեկտ կունենա...

Մի ման եկեք էն ինչ չկա ... ստեղծեք դա !
Ես իմ իդեաի հաջողության համար չգիտեմ նույնիսկ ինչ դռներ պետքա ծեծեմ ու ինչ մարդկանց հետ պետկա շփվեմ (դե ... գիտեմ, բայց կյանքը դինամիկա, ամենինց մյուս րոպեին կարողա փոխվի) - բայց ես ամեն դեպքում դա կանեմ ... ու կանեմ ոչ թե նրա համար որ հետո ասեմ (թե ինքս ինձ ու թե ուրիշներին) որ դա արել եմ ... այլ որ ստեղծեմ էն ինչ չկա ...
թող էտ սերմը հասունանա իմ կյանքի վերջում ... բայց պետքա անել որ լինի:

Թող իմ գրածը կոպիտ կամ հրամայական կամ խրատական չթվա ... ես ուղակի ուզում եմ որ քարը քարին , մենք բոլորս միասին շարենք ... մեր համար:

Էնքան ուրախ եմ, որ էսպես մտածող մարդ կա հիմա։ Մենակ թե վերջում «Առաքյալի» (http://hay-em.do.am/index/mowracan_ar_aqyaly/0-1743) պատմությունը չդառնա :(...

Էս ներկա մասնագիտությամբս նորմալ աշխատելու հնար ունենայի՝ ավարտելուց հետո կգնայի մեր գյուղը...:( Թե չէ՝ ինձնից ի՞նչ մանկավարժ...:)