PDA

Դիտել ողջ տարբերակը : Երդման տեքստ հարսնացուների համար

Արևածագ
23.03.2011, 09:25
Քանի որ ակումբում շատ են երիտասարդ աղջիկները, հետագայում իրենց կյանքը բարեհաջող դասավորելու համար որոշեցի այստեղ դնել հայ հարսնացուի երդման արարողության տեքստը: Ժամանակ ունենալուց կամաց-կամաց անգիր սովորե՛ք: ;)

Հայկական ամուսնության երդման արարարողության տեքստը

Երդվում եմ ամուսնությունից առաջ չունենալ ընկեր, չլինել համբուրված, ու նույնիկս եթե լինեմ էլ, դա ամուսինս չի իմանա:

Երդվում եմ սիրել այն ամենը, ինչ սիրում է ամուսինս , չսիրել այն, ինչը ինքը չի սիրում:

Երդվում եմ սիրել ու հարգել սկեսուր-սկեսրայրիս, դիմել նրանց մամա ջան ու պապա ջան, ու կապ չունի, որ իրանք ինձ կսիրեն, թե չէ:

Երդվում եմ, ամեն տեղ ամուսնուս հետ գնալիս միշտ ժպտալ ու ձև տալ ինձ, եթե դրա կարիքը լինի:

Երդվում եմ լվանալ, արդուկել տան բոլոր անդամների շորերը, հավաքել ամուսնուս թափած շորերն ու իրերը:

Երդվում եմ ձենս կտրեմ ու համակերպվեմ, եթե ամուսինս սիրուհի ունենա, քանի որ ես հայ կին եմ:

Երդվում եմ չաշխատեմ, քանի որ հայ կինը պետք է տանը նստի:

Երդվում եմ ամառվա շոգին ինձ կոտորեմ ու բոլոր հավանական ու անհավանական մրգերից ու բանջարեղենից պահածոներ սարքեմ:

Երդվում եմ ամուսնուս չզանգել ու չզզվացնել, եթե անգամ գիշերվա կեսին ինքը ընկերների հետ եսիմ ուր լինի:

Երդվում եմ հաճախ չգնալ մամայիս տուն ու ընկերուհիներիս չկանչել մեր տուն:

Երդվում եմ Մարտի 8-ին նվեր չստանալու դեպքում չնեղանալ, քանի որ գիտեմ ամուսինս տոներ չի սիրում:

Երդվում եմ ամուսնուս չհիշեցնել մեր հիշարժան օրերը ու չխնդրել, որ ինձ այդ օրը նվեր առնի:

Երդվում եմ ամուսնուս չասել` «արի գնանք ման գանք», քանի որ ինքը հաստատ էդ ժամանակ հոգնած կլինի

Երդվում եմ, որ եթե առողջական խնդիրներ ունենամ, երբեք դա բարձր չասեմ:

Երդվում եմ երեխաներիս տալ ամուսնուս ծնողների անունները, ու կապ չունի սիրու՞ն անուններ են, թե՝ չէ:

Երդվում եմ ապագա երեխայի սեռի ԷԽՈ-ից հետո, եթե իմանամ աղջիկ ա, մի քանի անգամ էլի գնամ, բալքիմ տղա լինի, որ ամուսնուս տրամադրությունը չընկնի:

Երդվում եմ կյանքումս ամեն ինչ անել, նենց ոնց ամուսնուս մաման, քանի որ կարո՞ղ ա ես իրանից լավն եմ :

Նյութը վերցված է այստեղից.http://hajoragir.wordpress.com/2011/03/16/erdvum-em/

Անտիգոնե
23.03.2011, 09:50
Զվարճալի էր:)

Մի քանի կետեր կային որոնց տակ հաճույքով կդնեի ստորագրությունս: Դրանք են.

Երդվում եմ ամառվա շոգին ինձ կոտորեմ ու բոլոր հավանական ու անհավանական մրգերից ու բանջարեղենից պահածոներ սարքեմ:
Սիրում եմ պահածոներ սարքելը ու դժվար թե այդ գործընթացից հոգնեմ:)

Երդվում եմ ամուսնուս չհիշեցնել մեր հիշարժան օրերը ու չխնդրել, որ ինձ այդ օրը նվեր առնի:
Եթե նվերը պիտի հիշեցնելուց հետո առնեն ուրեմն էլ ինչի համար է այդ նվերը: Որևէ անհրաժեշտ իր իմքս էլ կարող եմ առնել:

Երդվում եմ ամուսնուս չհիշեցնել մեր հիշարժան օրերը ու չխնդրել, որ ինձ այդ օրը նվեր առնի
Երդվում եմ, երդվում եմ, երդվում եմ...:)

Լավն էր: Շնորհակալ եմ Արևածագ ջան:

Ռուֆուս
23.03.2011, 10:37
Արևածագ, ամենակարևոր կետն ես մոռացել :))

Երդվում եմ, որ գիշերները գլուխս չի ցավա :D

Claudia Mori
23.03.2011, 12:50
:D Նույն բանը տղաների համար եմ ուզում կարդալ

Rammstein
23.03.2011, 13:24
Թեմայի վերնագիրը ակումբի «Նորություններ» էջում կարդացի ու մի մոմենտ ապշեցի, ինձ թվաց կառավարությունը հերթական հանճարեղ որոշումն ա կայացրել (էն դասատուների երդման տիպի), որ հարսնացուներն էլ պիտի երդվեն: :crazy
Հետո տեսա զվարճալիում ա, ուսերիցս հայկական լեռնաշխարհն ընկավ (գառա ս պլեչ սվալիլասյ): :D Էժան պրծանք: :}

ՆանՍ
23.03.2011, 13:54
Քանի որ ակումբում շատ են երիտասարդ աղջիկները, հետագայում իրենց կյանքը բարեհաջող դասավորելու համար որոշեցի այստեղ դնել հայ հարսնացուի երդման արարողության տեքստը: Ժամանակ ունենալուց կամաց-կամաց անգիր սովորե՛ք: ;)

Ես այս երկուսը երևի անգիր անեմ:))

Երդվում եմ ամուսնուս չզանգել ու չզզվացնել, եթե անգամ գիշերվա կեսին ինքը ընկերների հետ եսիմ ուր լինի:

Երդվում եմ ապագա երեխայի սեռի ԷԽՈ-ից հետո, եթե իմանամ աղջիկ ա, մի քանի անգամ էլի գնամ, բալքիմ տղա լինի, որ ամուսնուս տրամադրությունը չընկնի:

Հայուհի
23.03.2011, 13:54
Ես էսքանից հետո հասկացա, որ հեչ էլ "հայ չեմ" ու տանն եմ մնալու:))
Կամ էլ հայի հետ չեմ ամուսնանա(էդ մեկը ավելի լավ տարբերակա):))

Gayl
23.03.2011, 14:26
Հայկական ամուսնության երդման արարարողության տեքստը

Երդվում եմ ամուսնուս չզանգել ու չզզվացնել, եթե անգամ գիշերվա կեսին ինքը ընկերների հետ եսիմ ուր լինի:

Այ էս մեկը լրիվ իմ սրտով ա ու թող փորձվի զանգի զզվացնի շատ գեղեցիկ ձևերով մեկ ոտքից կկախեմ :D

Gayl
23.03.2011, 14:28
:D Նույն բանը տղաների համար եմ ուզում կարդալ
Զոքանչ ծյային ասել զոքանչ մայրիկ, իսկ աներ ձյային ասել աներ հայրիկ :D:D

aerosmith
23.03.2011, 15:24
Ուրեմն ուզում եմ ավելացնեմ նշված երդման տեքստին հետևյալը (այսպիսի խոսակցության հենց էսօր հանդիպեցի)
մետրոյով գալիս եմ տուն. կողքս երկու տղերք են նստած. Շատ բարձրէին զրուցում , հետևաբար ուղղակի հնարավոր չէր իրանց խոսակցությունը չլսել
-Ախպեր ընԳրուհուդ թողԸմ ես ինտեռնետ մԴնի?
-Չէէէէէէէ ախպերս, աՇկերը կբացվի
Հետևաբար կարելի է ավելցնել հետևյալը
"հայ աղջիկը ընԳեր ունենալուց հետո իրավունք չունի ինտերնետ մԴնի,իսկ ամուսնությունից հետո կոմպ.-ին մոտենալը արգելվում է "

Gayl
23.03.2011, 15:27
-Չէէէէէէէ ախպերս, աՇկերը կբացվի

:D:D
Հետամնաց լինեմ ճիշտ ա ասում :D

Chilly
23.03.2011, 15:30
Ուրեմն ուզում եմ ավելացնեմ նշված երդման տեքստին հետևյալը (այսպիսի խոսակցության հենց էսօր հանդիպեցի)
մետրոյով գալիս եմ տուն. կողքս երկու տղերք են նստած. Շատ բարձրէին զրուցում , հետևաբար ուղղակի հնարավոր չէր իրանց խոսակցությունը չլսել
-Ախպեր ընԳրուհուդ թողԸմ ես ինտեռնետ մԴնի?
-Չէէէէէէէ ախպերս, աՇկերը կբացվի
Հետևաբար կարելի է ավելցնել հետևյալը
"հայ աղջիկը ընԳեր ունենալուց հետո իրավունք չունի ինտերնետ մԴնի,իսկ ամուսնությունից հետո կոմպ.-ին մոտենալը արգելվում է "

հայ աղջկան արգելվու՛մ է աչքերը բացել :goblin եղա՞վ աղջկեք :D

ՆանՍ
23.03.2011, 15:34
Բայց դե ինքը իրա տղուն ավելի շատ ա սիրում քան քեզ, նայի հաաա կսադրեմ խայտառակ կլինես, ինձ շատ չկա էնքան սուտ լցնեմ ականջը սիրտը չի դիմանա :D:D

Խի էդ ով? չգիտեր, որ ինքը իրա տղուն ավելի շատ ա սիրում, քան ինձ, նրբությունը սկեսուրի տամարը բռնելն ա, մեռնեմ իրա ջանին:D:D

Lianik
23.03.2011, 15:40
հայ աղջկան արգելվու՛մ է աչքերը բացել :goblin եղա՞վ աղջկեք :D

իսկ եթե արդեն բացել է :oy շփոթված :oy:oy ???:think

:D

Gayl
23.03.2011, 15:48
Ինքը դաժանիկն ա:D:D

Ֆսյո էլ ես հանաքներ չեմ անելու, արդեն սկսում են հարսնացուներիս խղճալ :o, լավա չասեցիք որ պարտադրելու եմ չադրա կապի ու ինետ չմտնի, դե որ հանկարծ աչքերը չբացվի :D:D

Հայուհի
23.03.2011, 20:13
Ուրեմն ուզում եմ ավելացնեմ նշված երդման տեքստին հետևյալը (այսպիսի խոսակցության հենց էսօր հանդիպեցի)
մետրոյով գալիս եմ տուն. կողքս երկու տղերք են նստած. Շատ բարձրէին զրուցում , հետևաբար ուղղակի հնարավոր չէր իրանց խոսակցությունը չլսել
-Ախպեր ընԳրուհուդ թողԸմ ես ինտեռնետ մԴնի?
-Չէէէէէէէ ախպերս, աՇկերը կբացվի
Հետևաբար կարելի է ավելցնել հետևյալը
"հայ աղջիկը ընԳեր ունենալուց հետո իրավունք չունի ինտերնետ մԴնի,իսկ ամուսնությունից հետո կոմպ.-ին մոտենալը արգելվում է "

Այ, այ, ես էլ եմ տենց բան լսել... Էնքան վատ զգացի մի պահ, սկսեցի ինձ վրա կասկածել:oy:D

Ուլուանա
24.03.2011, 17:45
Էս ի՜նչ զոքանչաաներաօֆֆտոպախառը զրույցներ եք ծավալել... Եթե «Զվարճալի» բաժինն է, դա դեռ չի նշանակում, թե այստեղ ամեն ինչ կարելի է։

Մոդերատորական. թեմայից դուրս բազմաթիվ գրառումներ ջնջվել են։ Գլխավոր օֆֆտոպիստները ստացել են նկատողություն։

Դեկադա
30.03.2011, 09:24
:oԱաաաա՜ էս պունկտերի հալալ կեսը չեմ արել… Էս խի չենք մենք բաժանվել բա՞…անարդար ա:

Gayl
30.03.2011, 13:49
:oԱաաաա՜ էս պունկտերի հալալ կեսը չեմ արել… Էս խի չենք մենք բաժանվել բա՞…անարդար ա:

Բա էն մի կեսը՞ :lol:lol

Դեկադա
30.03.2011, 20:04
Բա էն մի կեսը՞ :lol:lol

Էն մի կեսն էլ տարիների հետ քչացրել եմ… բայց ասեմ մի բան ինձնից երդում չեն պահանջել…:D

Gayl
30.03.2011, 20:15

Դե որ սկզբից երդման տեքստը դնեին դեմդ կարողա վախենայիր, իսկ այսպես գոնե կեսը արել ես :D:D:D

Sagittarius
30.03.2011, 20:15
Ավելացնեմ իմ կողմից:

Երդվում եմ ֆուտբոլի ժամանակ էկրանի դիմաց չկանգնել ու առավել ևս «կարմիր տռուսիկներովը մերո՞նք են» ոճի հարցեր չտալ:

Հայուհի
30.03.2011, 20:17
Երդվում եմ ֆուտբոլի ժամանակ էկրանի դիմաց չկանգնել ու առավել ևս «կարմիր տռուսիկներովը մերո՞նք են» ոճի հարցեր չտալ:

Այ էս մեկը երդվում եմ:8

just a dream
30.03.2011, 21:11
իսկ ես մինչև հիմա չէի հասկանում, թե ինչի դեռ չեմ ամուսնացել... երդումի տեքստրց հետո ամեն ինչ պարզ դարձավ :) :) :)

Chilly
30.03.2011, 21:19
իսկ ես մինչև հիմա չէի հասկանում, թե ինչի դեռ չեմ ամուսնացել... երդումի տեքստրց հետո ամեն ինչ պարզ դարձավ :) :) :)

ամուսնացիր, ստեղ սաղ սուտ ա :D

ars83
30.03.2011, 22:13
Արևածագ, ամենակարևոր կետն ես մոռացել :))

Երդվում եմ, որ գիշերները գլուխս չի ցավա :D

Ասել ա, ուշադիր կարդա:

Երդվում եմ, որ եթե առողջական խնդիրներ ունենամ, երբեք դա բարձր չասեմ:

Հ.Գ. Այ թե Նիցշեն կարդար էս երդման տեքստը: :))

Դեկադա
30.03.2011, 22:17
Ասել ա, ուշադիր կարդա:

Հ.Գ. Այ թե Նիցշեն կարդար էս երդումը: :))

Բայց ինձ թվում ա Արևածագը ցերեկով չասելու հետ ա: Ռուֆուսի ասածը գիշերային մղձավանջների մասին ա::D

Արևածագ
30.03.2011, 22:28
Արևածագ, ամենակարևոր կետն ես մոռացել :))

Երդվում եմ, որ գիշերները գլուխս չի ցավա :D

Ախր կարդացած օրվանից հա՛ ասի՝ չպատասխանեմ էս գրառումին, որովհետև կռվի բուն է, բայց դե ստիպում եք էլի. :))

Գիտե՞ք, որ կնոջ գլուխն անմեղ տեղը գիշերները չի ցավա: Ցավում է էն պատճառով, որ կողքի տղամարդը էգոիստ, ինքնասիրահարված, իր հնարավորություններին չկասկածող քարացած տրամաբանությամբ մեկն է, որ սովոր է կնոջը միայն օգտագործել: Առանց փոխարենը որևէ բան տալու: Նույնիսկ՝ առանց ջանքեր թափելու այդ ուղղությամբ: Իսկ կնոջ համար դա շա՜տ վիրավորական է, ու հենց միայն էն մտքից, որ հիմա նորից պիտի օգտագործվես, գլխացավ չէ, ինչ ցավ ասես կարելի է ստանալ: Այնպես որ, թանկագին մանչուկներ, տղաներ և տղամարդիկ. Եթե կողքիդ կինարմատը գիշերն ասում է, թե «գլուխս ցավում է», պատճառները միայն ձեր մեջ փնտրեք: ;)

Իմ գլուխը որ կյանքում չի ցավացել... :))

Gayl
30.03.2011, 22:29

Ստռախովկա արեց :D, բա որ չի ցավացել էսքան բան որտեղից գիտես :D:D:D

Դեկադա
30.03.2011, 22:32

Ուրիշների դառը փորձը դիտարկելով:D

Ենթադրում եմ, որ ցավացողներինը մենակ էդ պատճառով պիտի ցավա... :)) Հո՞ պարտադիր չի, որ ամեն ինչ անձնական փորձից իմանաս: :))

Gayl
30.03.2011, 22:39
Ուրիշների դառը փորձը դիտարկելով:D

Ուրիշների դառը փորձը դիտարկելով ստռախովկա արեց, թե՞ ուրիշների դառը փորձը դիտարկելով ասաց , թե ինչիցա կանանց գլուխը ցավում :D:D:D

Gayl
30.03.2011, 22:41
Ենթադրում եմ, որ ցավացողներինը մենակ էդ պատճառով պիտի ցավա... :)) Հո՞ պարտադիր չի, որ ամեն ինչ անձնական փորձից իմանաս: :))

Կարևորը մանր-մանր ասածներիցդ հետ ես կանգնում :D , որ մի երկու հարց էլ տամ կասես, որ էտ գրառումը դու չես արել :D:D

Արևածագ
30.03.2011, 22:43
Ուրիշների դառը փորձը դիտարկելով ստռախովկա արեց, թե՞ ուրիշների դառը փորձը դիտարկելով ասաց , թե ինչիցա կանանց գլուխը ցավում :D:D:D

Գայլ ջան, թեման իմ գլխացավի կամ գլխաչցավի մասին չի: Ես տեսակետս եմ արտահայտել երևույթի մասին, իսկ դու անընդհատ անձնականացնում ես: :)

Դեկադա
30.03.2011, 22:45
Ուրիշների դառը փորձը դիտարկելով ստռախովկա արեց, թե՞ ուրիշների դառը փորձը դիտարկելով ասաց , թե ինչիցա կանանց գլուխը ցավում :D:D:D

Չգիտեմ Արևը ինչից ստրախովկա արեց ինչից չէ: Բայց որ ինքը մի բանում ճիշտ ա դա հաստատ ա: Տղամարդկային էգոիստությունից ամեն գիշեր գլուխ կցավա:

Chilly
30.03.2011, 22:50
ու՜ֆ, ինչի հետևից եք ընկե՜լ :D

Gayl
30.03.2011, 22:51
Գայլ ջան, թեման իմ գլխացավի կամ գլխաչցավի մասին չի: Ես տեսակետս եմ արտահայտել երևույթի մասին, իսկ դու անընդհատ անձնականացնում ես: :)

Շատ լավ: Երևու՞յթ: Գլխացավի հետ կապ չունեցող բան ասացիր, դու միայն գրեցիր անինքասեր կնոջ և տղամարդու հարաբերությունների մասին ;)

Արևածագ
30.03.2011, 23:12
Շատ լավ: Երևու՞յթ: Գլխացավի հետ կապ չունեցող բան ասացիր, դու միայն գրեցիր անինքասեր կնոջ և տղամարդու հարաբերությունների մասին ;)

Քո կարծիքով «Երդման տեքստի» մնացած կետերը կնոջ ինքնահաստատմանն էին նվիրվա՞ծ ու միայն իմ ասա՞ծն էր անիքնասիրության մասին: Ցավոք, էդ նույն տեքստը շատերը եթե չեն էլ արտասանում, միևնույնն է, կետերի մեծ մասը կամա թե ակամա իրագործում են:

Gayl
30.03.2011, 23:25

Ուրեմն այդ տեքստի մեջ որոշ կետեր աննորմալ ընտանիքներում են տեղի ունենում, որոշներն էլ արդեն կանանցի քմահաճույք են, իսկ որոշներն էլ ենթադրենք ցավալի փաստ ա: