PDA

Դիտել ողջ տարբերակը : Պարոն Ոչ-ոք / Mr. Nobody



impression
22.03.2011, 23:20
http://nawas.blogg.se/images/2010/mr_nobody_jared_leto_121585736.jpg

Ժակո Վոն Դորմալի ֆիլմն է, որը պատմում է ֆիլմի գլխավոր հերոսի` Նեմո Ոչ-ոքի կյանքի մասին` այդ կյանքի բոլոր հնարավոր վարիացիաներով: Ռեժիսորն ասում է որ ֆիլմը` լինելով բոլոր հնարավոր տարբերակների հավաքածու, առաջադրում է հարցեր, բայց պատասխաններ չի տալիս: Հիմնախնդիրը հետևյալն է` յուրաքանչյուր մարդ ստիպված է ընտրություն կատարել, ու գոյություն չունի ճիշտ կամ սխալ ընտրություն: Նույնիսկ ամենաանհաջող որոշումն էլ կարող է հանգեցնել շատ երջանիկ հետևանքների ու հակառակը:

Սյուժեն պատմել չեմ ուզում, մենակ ընդհանուր մի քանի բան ասեմ. ինձ համար սա հիանալի արտ-հաուս է, իր հազարավոր ֆլեշբեքերով, սյուժեն մոռանալով ու վերգտնելով, ու ահավոր սիրուն ու քնքուշ տեսարաններով: Հաստատ արժի նայել: Եթե որոշեք դիտել, ուշադրություն դարձրեք դրվագների վրա, դրանք հիմնականում երեք գունային երանգների մեջ են` կարմիր, դեղին ու կապույտ: Դրվագներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը: Սկզբում նրանք երևում են երեք փոքրիկ աղջիկների հագուստի տեսքով, իսկ հետագայում նրանցից յուրաքանչյուրի հետ Նեմոյի հնարավոր կյանքն է ցուցադրվում:

Իսկ Նեմոյի ծնունդն ու մահը սպիտակի մեջ է ցուցադրվում, ու հետաքրքիր է էստեղ ռեժիսորի այս լուծումը` հերոսի կյանքն ավարտել այն կետում, որտեղից ամեն ինչ սկսվել էր:

Նկարահանվել են`

Ջերադ Լետոն (նաև կհիշեք նրան Requiem for a Dream-ից), Դիանա Կրյուգերը, Սարա Պոլլին, Լին Դան Ֆամը, Ռիս Իվանսը և այլն:


http://www.youtube.com/watch?v=2yEwVQdCl74&feature=related

Yellow Raven
22.03.2011, 23:27
Կարծիքս անմիջապես նայելուց հետո... (http://www.akumb.am/showthread.php/53250-%D4%B1%D5%B5%D5%BD-%D5%AF%D5%AB%D5%B6%D5%B8%D5%B6-%D5%AB%D5%B6%D5%B1-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80-%D5%B9%D5%AB-%D5%A5%D5%AF%D5%A5%D5%AC?p=2115385&viewfull=1#post2115385)

Հիմա էլ եմ մնում նույն կարծիքին, տափակ ֆիլմ էր...
Չնայած չեմ թաքցնում, որ ծանոթներիցս մեծ մասին ֆիլմն ոչ միայն դուր է եկել, այլև միանգամից անցել է լավագույն ֆիլմերի ցանկ, հետևաբար խիստ սուբյեկտիվ է կարծիքս:)

Ի դեպ, սիրում եմ ֆիլմի սաունդթրեքը... Բացի Դորմաելի գրածներից, Pavanne-ն էլ էր օգտագործված սաունդթրեքում:love

Ռուֆուս
25.03.2011, 10:49
Ես էլ երեկ նայեցի :)

Ամենասկիզբը :unsure նայում էի ու բան չէի հասկանում: Մի քիչ հետո, երբ սկսեցի հասկանալ, թե ինչ ա կատարվում ահավոր ձանձրացա :| Ու գնալով ձանձրույթը ուժեղանում էր, քանի որ կինոն շա՜տ էր ձգած, բայց արդեն երկրորդ կեսից ամեն ինչ փոխվեց, գնալով ավելի հետաքրքիր էր դառնում, իսկ ավարտը պարզապես :good

Շատ լավն էր, խորիմաստ, հետաքրքիր, շատ սիրուն նկարահանված, մակարդակով արթ-հաուս :) Ու չգիտեմ ինչի էս ֆիլմից հետո մոտս շատ մեծ ցանկություն առաջացավ Մեդեմի «Բևեռային շրջանի սիրահարները» վերադիտել, ինչ-որ տեղ էս երկու ֆիլմը շատ ընդհանրություններ ունեն իրար հետ :)

Բա ֆիլմի երաժշտությունը ինչ լավն էր... :love Pixies խմբի Where Is My Mind?-ը.... :love

impression
25.03.2011, 10:57
բա ֆիլմի տղեն ինչ լավն էր, մանավանդ երկար մազերով :love Ջարեդ Լետո ֆորեվը

impression
25.03.2011, 10:59
Ռուֆ, իսկ ինձ մոտ ձանձրույթի պահն ընդհանրապես չեղավ, չնայած իրոք ահավոր երկար էր նկարած
բայց էնքան սիրուն էր, որ ամեն անցնող կադրի համար ափսոսում էի, որ անցավ

Ռուֆուս
25.03.2011, 11:15
բա ֆիլմի տղեն ինչ լավն էր, մանավանդ երկար մազերով :love Ջարեդ Լետո ֆորեվը

Լավ էլի, Լիլ :)) Ջարեդ Լիտոն ինձանից 11 տարի մեծ ա, բայց դեռ Եմոյական տարիքից դուրս չի եկել: Էմո ա էդ տղեն, ԷՄՈ :D Բայց մեկ ա իմ սիրած գրեթե բոլոր ֆիլմերում ինքը կա :D

Ռուֆ, իսկ ինձ մոտ ձանձրույթի պահն ընդհանրապես չեղավ, չնայած իրոք ահավոր երկար էր նկարած
բայց էնքան սիրուն էր, որ ամեն անցնող կադրի համար ափսոսում էի, որ անցավ

Հա, սիրունության պահով լրիվ համաձայն եմ: Բայց եթե կրկնվող կադրերը մի քիչ կրճատեին, ֆիլմը դրանից դժվար թե շատ տուժեր: Չնայած էս ֆիլմը երկրորդ դիտումն ա պահանջում, հնարավոր ա երկրորդ անգամ նայելուց կարծիքս փոխեմ :)

Yellow Raven
25.03.2011, 11:19
Լետոյին ես էլ եմ սիրում:))
Էմո չեմ:))

impression
25.03.2011, 11:39
Լավ էլի, Լիլ :)) Ջարեդ Լիտոն ինձանից 11 տարի մեծ ա, բայց դեռ Եմոյական տարիքից դուրս չի եկել: Էմո ա էդ տղեն, ԷՄՈ :D Բայց մեկ ա իմ սիրած գրեթե բոլոր ֆիլմերում ինքը կա :D


Հա, սիրունության պահով լրիվ համաձայն եմ: Բայց եթե կրկնվող կադրերը մի քիչ կրճատեին, ֆիլմը դրանից դժվար թե շատ տուժեր: Չնայած էս ֆիլմը երկրորդ դիտումն ա պահանջում, հնարավոր ա երկրորդ անգամ նայելուց կարծիքս փոխեմ :)

ՋարեդիՍ բան չասես :angry կյանք ա լրիվ :love
երկրորդ անգամ նայել եմ երկու օր առաջ, պատկերացնում ես Ռուֆ, ԵՍ նայել եմ ԵՐԿՐՈՐԴ անգամ նույն ֆիլմը, ու երկրորդ անգամ լրիվ վերջն էր :love

Lem
25.03.2011, 14:28
Ֆիլմն ինձ համար «ինչ էլ ընտրես, մեկ ա վերջում մեռնելու ես» էր: Ընդհանուր առմամբ դուր եկավ, ոչ այնքան իմաստը, որքան մատուցման ձեւը:
Իսկ Ջարեդ Լիտոյի այժմյան ոճը կտրուկ նիհարելուց հետո է ի հայտ եկել:
http://www.raw-living-food-success.com/images/jared-leto.jpg

Ռուֆուս
25.03.2011, 14:32
Ավելի լավ ա չաղ, քան թե էմո :D

EgoBrain
25.03.2011, 20:18
Բա ֆիլմի երաժշտությունը ինչ լավն էր... :love Pixies խմբի Where Is My Mind?-ը.... :love

Բա Pierre Van Dormael-ի Undercover-ը:love ամենասիրածս երգերց ա:
Իսկ ֆիլմը վաղուց եմ դիտել, բայց շատ էի տպավորվել, ահավոր սիրուն ֆիլմ էր: Ինչ վերաբերվում ա ձգձգված լինելուն, ես ընդհանրապես նման բան չեմ զգացել, քանի որ երաժշտությունը, տեսարանները էնքան լավն էին, որ ֆիլմի ավարտից հետո նույնիսկ ափսոսում էի, որ վերջացավ: Հաճույքով մի անգամ էլ կնայեմ, չնայած երկրորդ անգամ նույն ֆիլմը նայել չեմ կարողանում::love

Freeman
09.04.2011, 13:36
Վստահելով impression-ի ճաշակին՝ թեմայի բացվելուց հետո քաշել էի,բայց էսօր առավոտ նայեցի:Շատ լավ ֆիլմ էր,առաջ արտ հաուս չէի նայել (կամ էլ նայել էի,չէի ջոկել:)) )աչքիս հիմա սկսեմ լուրջ հետաքրքրվել:Շնորհակալություն թեմայի համար

impression
09.04.2011, 21:34
ի դեպ, Լետոն ոչ թե գեր ա էղել, հետո կտրուկ նիհարել ա, այլ ճիշտ հակառակը, միշտ էլ նիհար ա էղել, բայց Մարկ Չեպմենի դերը խաղալու համար վաթսուն քանի ֆունտ լցվել ա
հենց հիմա դա եմ նայում, եթե դուր եկավ, աչքիս ես Ջարեդ ֆան կլուբ բացեմ :love

Freeman
09.04.2011, 21:54
ի դեպ, Լետոն ոչ թե գեր ա էղել, հետո կտրուկ նիհարել ա, այլ ճիշտ հակառակը, միշտ էլ նիհար ա էղել, բայց Մարկ Չեպմենի դերը խաղալու համար վաթսուն քանի ֆունտ լցվել ա
հենց հիմա դա եմ նայում, եթե դուր եկավ, աչքիս ես Ջարեդ ֆան կլուբ բացեմ :love

Ես սկզբում իրան մի տեսակ Ջիմ Քերրիին նմանացրի :think

Յոհաննես
08.05.2019, 22:40
Մինչև հիմա սիրահարված եմ էս ֆիլմին,նոր ԹՎ֊ով աչքովս ընկավ ու էս քանի օրը մի հատ էլ սկզբից պետքա նայեմ։Շատ սիրուն նկարած,թույն երգերով,խառը սցենարով,ռոմանտիզմով,ոշմ զիլ կինո է։

Հարդ
09.05.2019, 02:24
Իմ վերջին տարիների ամենաներից ա: Ամեն անգամ էս կինոն հիշելուց մի պահ «լռվում եմ»: Էրիկ Սատին :love