PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. «Խնամիները...»



My World My Space
20.03.2011, 19:07
«Խնամիները...»

Շրջանից կողքի գյուղ եկած մեխանիկ-կոնբայնավարը այցել էր գյուղ, ու դաշտում աշխատող աղջիկներից մեկին հավանել:
Կողքին կանգնած Մասխարա Սարգսին հարցրել էր.
- Եղբայր ջան էն հուրի-փերին ու՞մ աղջիկն է:
Սա էլ տարել-բերել էր թե.
- Նախագահ Գառնիկի:

Երիտասարդը ոչ էս, ոչ էն, բռնել խաբար էր արել տուն, թե եկեք հարս ուզելու: Երկու օր անց հարազատների դելեգացիան եկել, գնացել էր կոլտնտեսության դաշտերը, գործ անող հարս ու կանանց մեջ գտան իրենց ապագա հարսին, տեսել, հավանել, ու հորեղբորը երեկոյան գորշուղել էրին շրջկենտրոն մատանի բերելու:

Հաջորդ երեկոյան հորեղբոր հետ գյուղ էր եկել նաև Գառնիկենց ցեղի զարմիներից մեկը, որպես բարեխոս: Սպասեցել էին մինչև երեկոյան աշխատանքներն ավարտվի ու գնացել Գառնիկենց տուն:

Գառնիկն իր հարազատին տեսել, սուփրեն բացել ու քեֆ էր կազմակերպել: Ոչ հարցրել էր, թե հետիններն ով են, ոչ էլ ինչի համար են էկել: Ղոնախն Աստծունն է:

Երեկոյան մի ժամի երբ քեֆները լավացել էր, հյուրերը սկսեցել էին կամաց-կամաց խոսք բաց անել.
- Գառնիկ ջան շատ շնորհակալ ենք, աստված մեկդ հազար անի, բայց մի խնդրանքով ենք քո դուռն էկել:
Գառնիկն էլ թե.
- Բարին եք էկել, ասեք, տեսնեմ, ձեզ ինչով օգտակար լինեմ:
Թե բա.
- Էկել ենք քեզ խնամիանանք:
- Ո՞նց խնամիանանք:
- Դե ուզում ենք աղջկադ հարս տանենք:
- Լավ եք անում, բայց ես նշանելու աղջիկ չունեմ, իմ աղջիկը դեռ քյորփա է:
- Ո՞նց է քյորփա, ախր էսօր ենք դաշտում գործ անելիս տեսել, արդեն հասա՜ծ աղջիկ է:

Գառնիկը լռել, բեղի տակին խնդացել էր ու.
- Ազնի՜վ, հլա ներս արի, - ու երբ Ազնիվն եկել էր ներս, հարցրել էր,- էս աղջկա՞ս եք հավանել:
- Հա, Գառնիկ ջան:
- Տարե՛ք, տղերք ջա՛ն, հալա՜լ լինի, մենակ ինձ էլ մի կնիկ բերեք, որ երեք էրեխուս մերություն անի....,- ապա շուռ էր եկել իր բարեկամին,- քյոփողլու շա՛ն որդի, սրանց առ, ու շառդ քաշի ստեղից, թե չէ ոտնատակ կտամ:

«Խնամիները» պոչները քաշած գիշերով հազիվ փախել էին գյուղից....

Ջուզեպե Բալզամո
20.03.2011, 21:22
Լավ էր… չնայած,շտապելու հետևանքով, մի երկու վրիպման - գորշուղել էրին, զարմիներից, Սպասեցել :hands
Հ.Գ. քո գրածները տառակուլ եմ անում, մի թող զկրտամ ;)

Նաիրուհի
20.03.2011, 21:52
Հով, ոնց որ մի քիչ շտապելով ես գրել ;)
Դրվագը շատ լավն էր, ուղղակի կարող էիր միիի քիչ ավելի հանգիստ գրել. մի բան կիսատ է կարծես, ու դա ոչ թե պատմության, այլ քո մեղքն է։

Dayana
20.03.2011, 23:06
Ապրես Սփեյս ջան: Մեկ-մեկ նախանձով եմ լցվում քո անդադար ստեղծագործելու կարողության նկատմամբ: Միշտ ուզում եմ իմ պապի գյուղի մասին պատմությունները գրել, բայց համոզված եմ, որ սենց զուլալ չեմ կարողանա գրել, ոչ էլ կկարողանամ բարբառային էդ անուշ խաղերը տեղը-տեղին գրել, իսկ քեզ մոտ պատմողական լեզուն ուղղակի խոսքի հետ շատ սիրուն ա համադրվում: Ապրես:
Էս մեկն էլ, ինչպես բոլոր նախորդներդ, մի քիչ նկարագրությունների կարիք ուներ, բայց երևի քո գրածի համն ու հոտն էլ հենց էդ նկարագրությունների բացակայության/պակասության մեջ ա:

Lianik
20.03.2011, 23:12
Համով-հոտով... ուխ:love
մի քիչ կարճ է ոնց որ...:think բայց լավն է;)



հ.գ. դե, բոլոր <<նորածիններն>> էլ տառերի կեսը խառնում են :D