PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցեր պլանշետներից

aerosmith
19.03.2011, 20:26
Բարև բոլորին.
Այստեղ ուզում եմ քննարկենք պլանշետների հետ կապված հարցեր և խնդիրներ…
Ուզում եմ պլանշետ գնեմ: Ու հիմա տատանվում եմ որն արժի. Այփադ չեմ ուզում: Ուզում եմ կամ անդրոիդ կամ էլ վինդովս օս-ով աշխատող ապպարատ:
խնդրում եմ խորհուրդ տվեք մոդելներ և արտադրողներր…
հա նախատեսածս գումարը 450դոլլարի սահմաններում :)
կանխավ շնորհակալ եմ:)

xDavvidx
19.03.2011, 21:53
Բարև բոլորին.
Այստեղ ուզում եմ քննարկենք պլանշետների հետ կապված հարցեր և խնդիրներ…
Ուզում եմ պլանշետ գնեմ: Ու հիմա տատանվում եմ որն արժի. Այփադ չեմ ուզում: Ուզում եմ կամ անդրոիդ կամ էլ վինդովս օս-ով աշխատող ապպարատ:
խնդրում եմ խորհուրդ տվեք մոդելներ և արտադրողներր…
հա նախատեսածս գումարը 450դոլլարի սահմաններում :)
կանխավ շնորհակալ եմ:)ես ունեմ կարամ տամ

aerosmith
19.03.2011, 22:12
ես ունեմ կարամ տամ

մի փոքր մանրամասն կգրես?,թե ինչ նկատի ունես .. վաճառքի ունես? նոր է թե օգտագործած....

aerosmith
05.04.2011, 17:01
ժող ջան տատանվում եմ սրա (http://cgi.ebay.com/ViewSonic-ViewPad-10s-Android-2-2-WiFi-Tablet-16GB-SD-/270729515564?pt=US_Tablets&hash=item3f08bc922c#ht_8716wt_1139) ու սրա (http://cgi.ebay.com/10-tablet-pc-Intel-N455-2GB-RAM-32GB-WiFI-Winpad-Touch-/320680735642?pt=US_Tablets&hash=item4aaa0fb39a) միջև
ես ուզւոմ եմ երկրորդը, բայց մի քիչ կասկածելի արտադրող չի՞

davidus
05.04.2011, 17:49
Տարբերությունները ահագին են։ Քեզ մենակ ֆիրմա՞ն ա հետաքրքրում։ Առաջինը Android-ով ա աշխատում, երկրորդը՝ Windows-ով (չնայած ակտիվացված չի)։ Գումարած սրան՝ երկրորդի «պարունակությունը» ահագին լավն ա առաջինից։

aerosmith
05.04.2011, 18:37
հա davidus ջան ես էլ գիտեմ դրանք, ես երկրորդի վրա եմ հակված, ուղղակի մտածում եմ որ կարողա անորակ լինի.... իմ համար եդքան էլ կարևորություն չի վինդովսա, թե անդրոիդ. մեկա դա օգտագործելու եմ ընդամենը ինտերնետ, մուլտիմեդիա-ի համար
իսկ սենց մի հարց էլ այփադի համար ափփկիքեյշնները շատ են? մասնավորապես ինձ հետաքրքրում են առաջին անհրաժեշտության ափփլիքեյշնները՝ օֆիս, կամ դրա անալոգային ինչ որ բան, աուդիո/վիդեո կեդեկներ, սքայփ,փիդիեֆ ռիդռներ…

Հայկօ
05.04.2011, 18:54
Եթե կարող ես՝ iPad վերցրու: Պլանշետներով զուտ տեսականորեն եմ հետաքրքրվում, առնելու լուրջ միտք երբևէ չեմ ունեցել, բայց մինչև հիմա կարդացածս բացառապես բոլոր review-ները iPad-ները վեր են դասում ցանկացած այլ պլանշետից (iPad 2-ը՝ առավել ևս): Օբյեկտիվ չլինելու պահը բացառում եմ. աղբյուրները չափազանց տարբեր են:

Անձամբ ես ինձ համար միայն HTC Flyer կառնեի, բայց ոնց հասկացա՝ քեզ մեծ անկյունագծով ա պետք, ոչ թե 7-8 դյույմանոց:

iPad-ների մինուսը իմ կարծիքով մենակ իրանց «փակ» լինելն ա: Թե չէ ամեն ինչ էլ պիտի որ հնարավոր լինի ճարել:

davidus
05.04.2011, 19:00
Mac OS-ով երբեք չեմ հետաքրքրվել, չգիտեմ, թե արդյոք անվճար տարբերակներ կան նշածդ ծրագրերին փոխարինող։ Երևի մի թեթև ման գաս։

aerosmith
05.04.2011, 19:04
Եթե կարող ես՝ iPad վերցրու: Պլանշետներով զուտ տեսականորեն եմ հետաքրքրվում, առնելու լուրջ միտք երբևէ չեմ ունեցել, բայց մինչև հիմա կարդացածս բացառապես բոլոր review-ները iPad-ները վեր են դասում ցանկացած այլ պլանշետից (iPad 2-ը՝ առավել ևս): Օբյեկտիվ չլինելու պահը բացառում եմ. աղբյուրները չափազանց տարբեր են:

Անձամբ ես ինձ համար միայն HTC Flyer կառնեի, բայց ոնց հասկացա՝ քեզ մեծ անկյունագծով ա պետք, ոչ թե 7-8 դյույմանոց:

iPad-ների մինուսը իմ կարծիքով մենակ իրանց «փակ» լինելն ա: Թե չէ ամեն ինչ էլ պիտի որ հնարավոր լինի ճարել:

ճիշտն ասած այփադ կարող եմ անել, բայց չեմ ուզում 450,500 դոլլարից ավել տրամադրել պլանշեթին: հա ճիշտն ես նկատել 7-8 դյույմը փոքր է :) իսկ «փակ» ինչ նկատի ունես?

Հայկօ
05.04.2011, 19:05
iOS 4.0 - Ռեվյու (http://www.mobile-review.com/apple/articles/ios4.shtml)
iOS 4.2 - Փոփոխությունները (http://www.mobile-review.com/apple/articles/ios-42.shtml)

Mobile-Review-ը էս ոլորտում ամենահեղինակավոր սայթերից մեկն ա:

Հայկօ
05.04.2011, 19:16
ճիշտն ասած այփադ կարող եմ անել, բայց չեմ ուզում 450,500 դոլլարից ավել տրամադրել պլանշեթին: հա ճիշտն ես նկատել 7-8 դյույմը փոքր է :) իսկ «փակ» ինչ նկատի ունես?

Դե փակ ՕՀ-ը, էլի, ու ոչ միայն: iTunes-ով կապը կոմպին, քո ուզած ձևի ամեն մի մանրուքը բզբզալու անհնարությությունը, հազարումի lock-երը... Ոնց հասկանում եմ՝ վիճակը նույնն ա, ինչ iPhone-ների դեպքում: Android-ը ավելի բաց ա: Իսկ ընդհանրապես՝ iPad-ը համարվում ա ամենաստաբիլ ու ավարտուն սարքերից մեկը, out-of-box աշխատացնելու համար դրանից լավը չկա:

Եթե օֆիս ու մնացած հարմարություններն էլ են պետք, ոչ թե մենակ էն, ինչի համար սովորաբար պլանշետները օգտագործվում են (ինտերնետ, գրքեր, վիդեո), գուցե արժի Asus Eee PC T101MT-ի մասին էլ մտածել:

aerosmith
05.04.2011, 21:29
դե հիմնականւմ ես պլանշետ ուզում եմ որ միշտ հետս պահեմ դուրս գալուց, փողոցում ինտերնետ ունենամ, ինստիտուտում էլ հետս տետր չտանեմ, առաջին անհրաժեշտ ծրագրերը հետս լինի... ձանձրանալու իրավիճակից ինձ փրկի...

Norton
05.04.2011, 22:08
Վինոուսով պլանշետ առնել չարժի, համ հարմարեցված չի սենսորային էկրանի համար, համ էլ շատ ծանրա ու մարտկոցը երկար չի ձգի: Մի պահ էլ կա Վինոուզով պլանշետները ավելի ծանր ու անհարմար են:
Եթե Անդրոիդ ես ուզում, նայի որ Android 3.0-ի վրա լինի, որը ավելի լայն հնարավորություններ ա տալիս մյուս տարբերակների համեմատ: Մինուսը ծրագրերի քչություննա:
Ipad-2 ամենահարմար պլանշետնա էս պահին շուկայում: Ի դեպ, օրիգինալ այփեդը արդեն էժանացելա ու եթե չեմ սխալվում ԱՄՆ-ում 16Գբ wifi+ 3G տարբերակը պետքա 530 դոլլարի սահմաններում լինի:

0david0
30.01.2012, 00:59
Ժող ինչ եք կարծում էս 46000-նոց անդրոիդ-պլանշետը ինչքան ժամանակ նորմալ կաշխատի? :think
լեդ.ամ (http://www.led.am/products/category/simmtronics-t700-7-800x480-arm926-800mhz-256mb-rammicro-sd-4gb-flash-wi-fi-camera-android-23_11696.html)
Հնդիկները լավ էլ էժան պլանշետ սարքել գիտեն :))

Vaio
30.01.2012, 01:27
Ժող ինչ եք կարծում էս 46000-նոց անդրոիդ-պլանշետը ինչքան ժամանակ նորմալ կաշխատի? :think

Նկատել ես, որ պրոցեսորը չափազանց թույլ է? (800MHz)

0david0
30.01.2012, 03:43
Նկատել ես, որ պրոցեսորը չափազանց թույլ է? (800MHz)

Է հա, էկրանն էլ ռեզիստիվա (http://simmtronics.com/simtron/index.php?option=com_content&view=article&id=403&Itemid=159), հետո ինչ? Կարողա 46000-նոց պլանշետի վրա երկմիջուկ 1.5 ԳՀց պրոց դնեին? Որ անդրոիդ 4.0 լիներ, կառնեի :)
Էս էլ վատը չի (http://www.led.am/products/category/simmtronics-t701-7-800x480-cortex-a8-16ghz-512mb-rammicro-sd-4gb-flash-wi-fi-camera-android-23_11698.html), ուղղակի դրա կրկնակի գինն ունի:

Vaio
31.01.2012, 01:10
Էտ նրա համար էի գրե, որ իմացի, որ շատ դանդաղա աշխատելու, ավելի լավա մի քիչ շատ վճարես, բայց նորմալ լինի...
Քիչ վճարածդ փողը կորելուա հետո վրեդ դվայնոյ նստի:

0david0
07.08.2012, 01:02
Ես էլի եկա էս թեմա :)) Ուզում եմ իմանամ որտեղ են էժան Անդրոիդ պլանշետներ վաճառում? Բացի cs.am, viatech.am, led.am, iphone.am, comptech.am էս խանութներից ու list.am-ից: Դե մի 100000-ի սահմաններում էլի :oy Եթե GoClever կամ Archos Arnova չառա, վերջին տարբերակը կմնա Nexus 7-ը, ուղղակի 10.1" եմ ուզում :roll

Հայկօ
07.08.2012, 01:22
eBay-ում նայի, $150-200-ի մեջ ինչքան ուզես կա: Nexus 7-ը ստեղ ինչքա՞ն ա ակտուալ. 3G չունի, դրսում ահագին անօգուտ բան ա դառնալու:

Varzor
07.08.2012, 09:58
Ես էլի եկա էս թեմա :)) Ուզում եմ իմանամ որտեղ են էժան Անդրոիդ պլանշետներ վաճառում? Բացի cs.am, viatech.am, led.am, iphone.am, comptech.am էս խանութներից ու list.am-ից: Դե մի 100000-ի սահմաններում էլի :oy Եթե GoClever կամ Archos Arnova չառա, վերջին տարբերակը կմնա Nexus 7-ը, ուղղակի 10.1" եմ ուզում :roll
Դժվար քո ուզած գնով նորմալ 10.1" ճարես:
http://www.lans.am/am/catalog/982.htm
http://www.vd.am/products.php?cat=2&s=108

Աթեիստ
07.08.2012, 10:01

Մի քիչ սպասի ու սենց բան վերցրա, գուգլը շուկան իրանով ա անում։
16Գբ , Անդրոիդ 4.1.1 ու 250$ (ԱՄՆ-ում)
http://www.exler.ru/expromt/07-08-2012.htm

0david0
07.08.2012, 13:34
eBay-ում նայի, $150-200-ի մեջ ինչքան ուզես կա: Nexus 7-ը ստեղ ինչքա՞ն ա ակտուալ. 3G չունի, դրսում ահագին անօգուտ բան ա դառնալու:

Մինչև իբեյից ապրանքը հասնի Հայաստան, հետո պարզվի նորմալ չի աշխատում, հետ ուղարկվի և այլն, գուգլը 7 տեսակ Նեքսուս կթողարկի :))

Դժվար քո ուզած գնով նորմալ 10.1" ճարես:
http://www.lans.am/am/catalog/982.htm
http://www.vd.am/products.php?cat=2&s=108

Հա, էտ VD-ում էլ եմ նայել: Իսկ լանսի լինկը հետաքրքիր էր: Էտ նույն Point of View ProTab2 XXL (http://www.pointofview-online.com/showroom.php?shop_mode=product_detail&product_id=316)-ը նույն GoClever Tab A103 (http://viatech.am/product_info.php?products_id=315)-ի դիզայնը ունի: Իդեպ, իբեյում էլ նույն դիզայնի լիքը պլանշետներ կան: Ստեղ հարցա առաջանում, ո՞վ ա սկզբնաղբյուրը: Ըստ 4PDA-յի (http://4pda.ru/forum/index.php?showtopic=321805&st=1480) GoClever-ի այլ կլոններ կան (Eken MB1001, Mate A10, teXet TM-1020, TAB A103, Ployer MOMO15N, RoverPad 3W10.4): Ուղղակի մի քիչ տարբերություններով են՝ 1.2/1ԳՀց, 5000Մահ/6000Մահ: Մեկ էլ չափսերն են մի քիչ տարբեր: Ու ոնց հասկացա բոլորն էլ սկզբից 2.3 ով են աշխատել, հետո 4.0 ա դուրս եկել: Point-ը 109000 ա, GoClever-ը 99000, հիմա մտածում եմ դրանից վերցնեմ, եթե դեռ չի պրծել :)
Հիմա քո ասածով էտ պլանշետը աննորմալա? Բա Arnova (http://www.shop.compserv.am/arnova-10b-g3-8gb-tablet--101-.html)-յի մասին ինչ կասես? Ուղղակի դրանից չեմ ուզում որտև գուգլը չի սերտիֆիկացրել մարկետ օգտագործելու համար: Չնայած ցանկում (http://support.google.com/googleplay/android-developer/bin/answer.py?hl=ru&answer=1727131) էն մնացածներն էլ չկան, բայց դե գոնե մեջը մարկետ (գուգլ փլեյ) ունեն:

Մի քիչ սպասի ու սենց բան վերցրա, գուգլը շուկան իրանով ա անում։
16Գբ , Անդրոիդ 4.1.1 ու 250$ (ԱՄՆ-ում)
http://www.exler.ru/expromt/07-08-2012.htm

Հարցը էնա, թե երբ Հայաստան կհասնի? Գրածա, որ Ռուսաստանում օգոստոսի վերջին ա լինելու:

Օֆ-օֆ :(

Varzor
07.08.2012, 13:46
Հիմա քո ասածով էտ պլանշետը աննորմալա? Բա Arnova (http://www.shop.compserv.am/arnova-10b-g3-8gb-tablet--101-.html)-յի մասին ինչ կասես? Ուղղակի դրանից չեմ ուզում որտև գուգլը չի սերտիֆիկացրել մարկետ օգտագործելու համար:
Իմ համար բոլոր պլանշետներն էլ աննորմալ են :))
Նորմալ ասելով ի նկատի ունեյի մեծ հիշողությամբ ու 3G-4G-ով:
Քո նշած մոդելը` Archos ARNOVA 10b G3, վատիկը չի` չիպի տեղ էլ ունի, 3G-ի մոդմն էլ աջակցում է: Թարմոտ էլ մոդել է` գարնանն է դուրս եկել:
Բայց ԻՀԿ մի քիչ կոպիտ դիզայն ունի:

0david0
07.08.2012, 14:11

Հա էտ որ առա, պիտի պռաշիվկեն փոխեմ, որ համ ռութ ունենա, համ մարկետ: Դիզայնը իմ դուրն էլ չեկավ, հատկապես հետևի մասը :{ Իսկ GoClever-ը համ ռութ ունի, համ մարկետ, համ էլ սիրուն դիզայն :)) Բայց թույլ պարամետրեր՝ 512Մբ vs 1Գբ ռամ, 4Գբ vs 8Գբ մեմըռի: Երկուսն էլ չիպի տեղ ունեն: Առնովան ոնց հասկացա սոսնձած ա իրա 3G սթիկին, իսկ GoClever-ը էն Օրանժի MF637-երն էլ ա սըփփորթ անում: :think

Varzor
07.08.2012, 17:57

Դե ստացվում է, որ միակ թույլ տեղը օպերատիվ հիշողույթունն է: Հիմնական հիշողության պակասը չիպով հավեսին էլ կարելի է լրացնել, մանավանդ մուլդիմեդիա կոնտենտը հիմնականի վրա պետք էլ չի պահել` թող ծրագրերի համար ազատ տեղ մնա: Մանավանդ եթե Օրանժի մոդեմն էլ աջակցում է` շատ ավելի լավ, թե չէ էլ ինչ պլանշետ, եթե շարժական ինտերնետը ունիվերսալ չլինի (ՀՀ պայմաններում Վայվույի մեեծ պակասի հետևանքով մենակ Վայվույը շատ քիչ է):
Իսկ չկա մոդել մի քիչ շատ RAM-ով?

0david0
07.08.2012, 21:47
Շնորհակալություն բոլորին օգնության համար: Էսօր գնացի GoClever Tab A103 առա (viatech-ից, պատվերով): Հլը որ նորմալա աշխատում: Վրան Անդրոիդ 2.3.4 էր, բայց հեսա լիցքավորվի պրծնի, Անդրոիդ 4.0.3 կթարմացնեմ :)

Դե ստացվում է, որ միակ թույլ տեղը օպերատիվ հիշողույթունն է: Հիմնական հիշողության պակասը չիպով հավեսին էլ կարելի է լրացնել, մանավանդ մուլդիմեդիա կոնտենտը հիմնականի վրա պետք էլ չի պահել` թող ծրագրերի համար ազատ տեղ մնա: Մանավանդ եթե Օրանժի մոդեմն էլ աջակցում է` շատ ավելի լավ, թե չէ էլ ինչ պլանշետ, եթե շարժական ինտերնետը ունիվերսալ չլինի (ՀՀ պայմաններում Վայվույի մեեծ պակասի հետևանքով մենակ Վայվույը շատ քիչ է):
Իսկ չկա մոդել մի քիչ շատ RAM-ով?

Դե ինչպես դու տեսար՝ չկա :)) Այսինքն էժանների մեջ մենակ Առնովա 10բ Գ3-ն ա:

Հայկօ
08.08.2012, 01:24
Արդեն ես էլ եմ պլանշետ ուզում: Սկզբից մտածում էի մի քիչ ավելի մեծ ու HD էկրանով նոր հեռախոս առնեմ, բայց հետո հասկացա, որ իմ Sensation-ը ինձ կատարելապես բավարարում ա, ու նորի կարիքը չկա: Այ 10+ էկրանով պլանշետը՝ ուրիշ բան: Երկար համեմատեցի, կարդացի ու որոշեցի, որ հիմա ամենալավ տարբերակը Asus Transformer Pad Infinity-ն ա: Դրսում $500 արժի, ուզում եմ էս տարվա մեջ հաջողացնեմ, ես ինձ նվեր առնեմ: Մաքուր ICS, Snapdragon S4 (Tegra 3-ին փաթթած ունի), 32Gb, 1920x1200 ընտիրագույն էկրան, 9,5/14 ժամ ինքնուրույնություն, սիրուն, բարակ, հարմար, մետաղյա, լիարժեք ստեղնաշար կպցնելու ու թիթիզ նոթբուկ սարքելու հնարավորությամբ... Եթե iPad չեք ուզում առնել, սրանից լավ տարբերակ հիմա չկա:

http://eee.asus.com/en/eeepad/transformer-infinity/features/

Սրանից լավ մենակ մի բան կարող ա լինել. Asus-ը արդեն հայտարարել ա, որ Windows 8-ով պլանշետներ էլ ա արտադրելու: Եթե նույն ֆորմ-ֆակտորով, տեսքով, էկրանով ու առնվազն 8-10 ժամ պահող մարտկոցով մի բան կարողանան սարքել, լրիվ դրախտ կլինի: Հաշվի առնելով Asus-ի՝ պլանշետներ արտադրելու ահռելի մեծ ու շատ հաջող փորձը, ընդհանրապես չեմ կասկածում, որ տենց էլ լինելու ա: Մնում ա՝ գինը կծող չլինի:

Varzor
09.08.2012, 11:44

Win 8-ով դեմո մոդելները տեսել եմ` ASUS-ի ու մեկ էլ Samsung-ի` 12.1":
Վերջինը լրիվ գործ էր` Core i5 պրոցեսոր, 4ԳԲ RAM, 64GB SSD, Win8, USB պորտերով, կամեր, Վայվույ, շատ գեղցիկ դիզայնով: բայց գինը քանկ էր :(
Նմանատիպ մի բան էլ ASUS-ինն էր:

Հայկօ
09.08.2012, 19:55

Asus Transformer Book շարքը փնտրի: 10-14" էկրաններով, i7-երով, դիսկրետ վիդեոքարտերով... Պլյուս՝ հիմա ցանկացած Asus ավելի սիրուն ա, քան ցանկացած Samsung (բացի կոնկրետ մի նոթբուկից, բայց էդ ուրիշ կինոյից ա):

Հլը որ անհասկանալի ա, թե Microsoft-ենք ինչ են բզբզացել իրանց նոր ՕՀ-ում, ու ինչքանով ա դա հարմար լինելու պլանշետների համար: Մի կողմից՝ մինչև հիմա ոչ մի Windows նույնիսկ մոտ էլ չի գնացել էն հարմարությանը, որ էսօր Android-ը խաղուպարով տրամադրում ա: Մյուս կողմից էլ MS-ը մեռավ ասելով, որ էս նոր ՕՀ-ը ի սկզբանե ու զրոյից ստեղծված ա հենց touch-սարքերի համար, պլանշետները մեր նոր աստվածներն են, Surface և այլն և այլն: MS-ը լրջագույն ընկերություն ա, ու երևի մի բան գիտեն, որ սենց մարտական են տրամադրված: Եթե 8-ը մոտավորապես նույն հարմարությունն ու ճկունությունը ունենա, ինչ ICS-ը... Մի խոսքով՝ կապրենք կտեսնենք )):

Varzor
10.08.2012, 17:56

Էդ թափով տրանսֆորմերները ինքնին թանկ են: Իսկ սիրունության պահով հաստատ չեմ համաձայնի` իմ տեսած Samsung-ը կարգին տեսք ուներ ու չեր զիջում ոչ մի պլանշետային համակարգչի:

Հլը որ անհասկանալի ա, թե Microsoft-ենք ինչ են բզբզացել իրանց նոր ՕՀ-ում, ու ինչքանով ա դա հարմար լինելու պլանշետների համար: Մի կողմից՝ մինչև հիմա ոչ մի Windows նույնիսկ մոտ էլ չի գնացել էն հարմարությանը, որ էսօր Android-ը խաղուպարով տրամադրում ա: Մյուս կողմից էլ MS-ը մեռավ ասելով, որ էս նոր ՕՀ-ը ի սկզբանե ու զրոյից ստեղծված ա հենց touch-սարքերի համար, պլանշետները մեր նոր աստվածներն են, Surface և այլն և այլն: MS-ը լրջագույն ընկերություն ա, ու երևի մի բան գիտեն, որ սենց մարտական են տրամադրված: Եթե 8-ը մոտավորապես նույն հարմարությունն ու ճկունությունը ունենա, ինչ ICS-ը... Մի խոսքով՝ կապրենք կտեսնենք )):
Ապեր մի բան հաստատ կասեմ, որ աշխատող մարդու համար, մանավանդ կիրառական ծրագրերով աշխատող մարդու համար Android-ը ուղղակի անպիտան OՀ է:
Ու հաստատ ասեմ, որ վինդավոզով պլասնշետները բավականին պահանջարկ կունենան, մանավանդ կորպորատիվ սեգմենտում: Ու ստեղ հարցը ոչ թեցմենակ ՕՀ հարմարությունն է, այլ ընձեռնված լայն հնարավորությունները, որը ոչ այլ մի պլանշետային ՕՀ չի ապահովում:

Լավ ասիր` կապրենք կտեսնենք :))

Հայկօ
30.08.2012, 02:03
Samsung Smart PC ու Smart Pro պլանշետ-տրանսֆորմերների ռուսերեն ռեվյուն: Լիարժեք Windows 8 (64 բիտ), Core i5 կամ Atom, անջատվող ստեղնաշար, հայտարարված 8 ժամ ինքնուրույն աշխատանք: Տեսքը չհավանեցի. տեսնենք Asus Transformer Book-երի շարքը ինչ կլինի:

Սրա ստեղնաշարի մեջ բացի երկու USB մուտքից ու լիցքավորման անցքից ուրիշ ոչ մի բան չկա: Asus-ի ստեղնաշարերի մեջ լինելու ա լրացուցիչ մարտկոց ու (ուշադրություն) դիսկեր վիդեոքարտ՝ ինչ-որ Nvidia:

http://www.youtube.com/watch?v=0p6-p9ZqJvs

Հայկօ
30.08.2012, 15:06
Սրա ստեղնաշարի մեջ բացի երկու USB մուտքից ու լիցքավորման անցքից ուրիշ ոչ մի բան չկա: Asus-ի ստեղնաշարերի մեջ լինելու ա լրացուցիչ մարտկոց ու (ուշադրություն) դիսկեր վիդեոքարտ՝ ինչ-որ Nvidia:

Նկատի ունեի դիսկրետ​, բնականաբար:

Varzor
30.08.2012, 15:29
Նկատի ունեի դիսկրետ​, բնականաբար:
Մանավանդ ես հաստատ հասկացել էի :))
Երկու տարբերակ ունեն դիսկրետ nVidia-ի` ION (Atom-ի համար) ու low-end mobile տարբերակ i5-ի համար:

Հայկօ
30.08.2012, 16:25
Asus-ի ու HP-ի պատասխանը Չեմբեռլենին: Transformer Book-երի մասին հլը որ ձեն-ձուն չկա: HD էկրան եմ ուզում:

http://www.engadget.com/2012/08/29/asus-outs-dockable-windows-8-vivo-tab-and-vivo-tab-rt/

http://www.engadget.com/2012/08/30/hp-envy-x2-laptop-tablet-hybrid/

0david0
30.09.2012, 02:26
Կոմպասը արդեն Nexus 7 (http://www.compass.am/index.php?productID=3253) ա վաճառում? :o Բայց դե 155800-ը մի քիչ թանկ ա :think

Նարե91
23.10.2012, 19:00
Վյուսոնիք ֆիրմայի պլանշետների մասին լսել ե՞ք...կարծում եմ չինականների մեջ ամենալավն է.. Ի՞նչ կասեք...

Վահե-91
23.10.2012, 19:10
Վյուսոնիք ֆիրմայի պլանշետների մասին լսել ե՞ք...կարծում եմ չինականների մեջ ամենալավն է.. Ի՞նչ կասեք...
նայած գինն ինչքան ա :think ու ինչ պարամետրեր ունի ...

Աթեիստ
23.10.2012, 19:56
Վյուսոնիք ֆիրմայի պլանշետների մասին լսել ե՞ք...կարծում եմ չինականների մեջ ամենալավն է.. Ի՞նչ կասեք...

Իմ համոզմամբ չինականների մեջ լավագույնը մնում ա Լենովոն, որը նույնիսկ շատ ոչ չինականներից մի քանի գլուխ բարձր ա։

keyboard
23.10.2012, 21:38
Samsung Smart PC ու Smart Pro պլանշետ-տրանսֆորմերների ռուսերեն ռեվյուն: Լիարժեք Windows 8 (64 բիտ), Core i5 կամ Atom, անջատվող ստեղնաշար, հայտարարված 8 ժամ ինքնուրույն աշխատանք: Տեսքը չհավանեցի. տեսնենք Asus Transformer Book-երի շարքը ինչ կլինի:

Սրա ստեղնաշարի մեջ բացի երկու USB մուտքից ու լիցքավորման անցքից ուրիշ ոչ մի բան չկա: Asus-ի ստեղնաշարերի մեջ լինելու ա լրացուցիչ մարտկոց ու (ուշադրություն) դիսկեր վիդեոքարտ՝ ինչ-որ Nvidia:

Ասուսի էս մոդելը սիրեցի, չգիտեմ ինչքանով ա պլանշետ,հեռախոս կամ նեթբուք, բայց որ դուրս եկավ էդ հաստստ:

http://www.youtube.com/watch?v=DjpACIJkpQo

Նարե91
23.10.2012, 21:47
Ժո՛ղ, երկու տարի ա ՝պլանշետը կա, բայց արի ու տես , որ Հայաստանում էնքան էլ լայն տարածում չունի: Էսօր մի քանի խանութ եմ մտել ու որ պլանշետ անունը տաիս էի, այլմոլորոկայինի դեմքերով նայում էին: Էդքան քիչ են բերում չեմ հասկանում?
Հա մեկ էլ մի էսպիսի հարմար բան եմ ինետով տեսել պլանշետների համար. համ քեյս ա , համ ստեղնաշար, բայց էլի ինչքան հարցրեցի, ոչ մի տեղ չկար: Դուք էլ չեք տեսել?
54672

keyboard
23.10.2012, 21:50

Կարաս Ebay ով պատվիրես, փեթակում հաստատ կա, աքսեսուարներ վաճառողներն հիմնականում ունենում են, եթե չգտնես իմաց արա, գինն մանամ ասեմ, եթե կհետաքրքրի կբերեմ:

Նարե91
23.10.2012, 21:59
Կարաս Ebay ով պատվիրես, փեթակում հաստատ կա, աքսեսուարներ վաճառողներն հիմնականում ունենում են, եթե չգտնես իմաց արա, գինն մանամ ասեմ, եթե կհետաքրքրի կբերեմ:

Չէ՛, մի քիչ չեմ վստահում էդ ինտերնետային պատվերներին /հեսա կասեն՝ էսինչ հետամնաց մարդ ա :D/
օօօ կրկին փեթակ? ինչքան ուզում եմ հեռու մնամ դրանից չի լինում:D Լավ, դե, ինչ արած, կհարցնեմ էդտեղ: Մերսիներ :)

Հայկօ
23.10.2012, 23:10
Ասուսի էս մոդելը սիրեցի, չգիտեմ ինչքանով ա պլանշետ,հեռախոս կամ նեթբուք, բայց որ դուրս եկավ էդ հաստստ:

Մուրազ ա:

Ասում են՝ MS-ը շուտով Android-ի ու iOS-ի համար Office ա թողարկելու... Մտածել ա պետք:

Հայկօ
24.10.2012, 00:23
Ի դեպ՝ ամսի 26-ին MS-ը պաշտոնապես ներկայացնելու ա իր նոր Win 8-ը, ու դրանից հետո մեզ սպասվում ա Win 8 պլանշետների իսկական հեղեղ: Բոլորը արդեն արտադրել են, ուղղակի ցույց տալու իրավունք դեռ չունեն: Մասնավորապես՝ անհամբեր սպասում եմ Asus VivoTab-ին ու HP Envy X2-ին: Հա, մեկ էլ համարյա նույնքան անհամբեր սպասում եմ՝ տեսնեմ, թե էդ Win 8 RT-ն իրականում ինչքան պիտանի բան ա լինելու, ու հնարավոր ա՞ RT-ով պլանշետ օգտագործել ի վերջո, թե՞ իսկական վինդովսական ծրագրերի հետ անհամապատասխանությունը ամեն դեպքում համը հանելու ա: Եթե նորմալ օֆիս (ամենակարևորը), քրոմ, տորենտ-կլիենտ, լավ փլեեր (MPC-HC), լինգվո ու գոնե ինչ-որ ֆոտոշոփ լինի, առանց երկար մտածելու կառնեմ: Հա, ցանկալի ա, որ SIM քարտի տեղ էլ ունենան. Mi-Fi մոդեմները հարցի լուծում են, բայց առանց դրանց ավելի լավ ա:

Հայկօ
24.10.2012, 22:42
Հմ, Windows 8 RT-ով պլանշետների առաջին ռեվյուները բարձրանում են ջրի երես, ու հետևությունները էնքան էլ հուսադրող չեն: Մասնավորապես՝ Asus Vivo Tab RT-ի ու հենց մայկրոսոֆթական Surface RT-ի մասին եմ կարդացել մի քանի տեղ, բոլորը հիմնականում գովում են hardware-ը, բայց ասում են, որ software-ը հլը շատ հում ա: Ու մանավանդ ամեն տեղ շեշտվում ա, որ էդ ՕՀ-ի էկոհամակարգն ա դեռ շատ թույլ, անհամեմատ ավելի թույլ, քան Android-ինն ու մանավանդ iOS-ինն են: Կարճ ասած՝ ծրագրեր չկան: Սպասենք լիրաժեք Win 8-ով պլանշետներին, ինչ անենք...

Հայկօ
24.10.2012, 22:56
Asus Vivo Tab RT

http://i.imgur.com/6Fp0s.jpg

HP Envy X2

http://i.imgur.com/Z9QB6.jpg

Microsift Surface RT

http://i.imgur.com/O5ITq.jpg

Samsung Ativ Tab

http://i.imgur.com/bjQFe.jpg

Varzor
30.10.2012, 05:09
Սրանց մեջ ընտրելու բան էլ չկա` Asus, հետո Samsung: HP-ն ինչպես միշտ ուզումա լավ, բայց ստացվում ա ինչպես միշտ` զիբիլ: Դե Մայքրոսոֆթի դիվայսներն էլ նորություն չեն իրանց "բարձր" որակով:

Որպես պլանշետային ՕՀ Վին8-ը ահավոր զիջում է Անդրոիդին ու iOS-ին, մանավանդ էներգատարության առումով:

Նարե91
30.10.2012, 20:43
Որպես պլանշետային ՕՀ Վին8-ը ահավոր զիջում է Անդրոիդին ու iOS-ին, մանավանդ էներգատարության առումով:
Վարզոր, իսկ iOS -ի և Անդրոիդի միջև եթե ընտրություն լինի ո՞րը կընտրես:

Վահե-91
31.10.2012, 17:35
Որպես պլանշետային ՕՀ Վին8-ը ահավոր զիջում է Անդրոիդին ու iOS-ին, մանավանդ էներգատարության առումով:
ո՞րտեղից գիտես :unsure
չլի՞նի msdn subscriber-ներին պլանշետներ են տալիս փորձարկելու համար :D :o

Վարզոր, իսկ iOS -ի և Անդրոիդի միջև եթե ընտրություն լինի ո՞րը կընտրես:
Անդրոիդի անվան մեջ շատ տառ կա, հաստատ անդրոիդ :D

Հայկօ
31.10.2012, 23:49
ո՞րտեղից գիտես :unsure
չլի՞նի msdn subscriber-ներին պլանշետներ են տալիս փորձարկելու համար :D :o

Եթե կարճ, ապա ծրագրերը ուղղակի շատ քիչ են: Մնացածը երկրորդական ա:

Varzor
02.11.2012, 21:16
ո՞րտեղից գիտես :unsure
չլի՞նի msdn subscriber-ներին պլանշետներ են տալիս փորձարկելու համար :D :o

msdn subscriber-ներին չգիտեմ, բայց Microsoft TechEd-ի մասնակից-հովանավորներին ու Enterprise Partner-ներին՝ տալիս են ;)

Varzor
02.11.2012, 21:19
Վարզոր, իսկ iOS -ի և Անդրոիդի միջև եթե ընտրություն լինի ո՞րը կընտրես:
Որպես օգտագործող՝ iOS-ին, որպես բզբզելու սիրահար՝ Android :)), որպես կորպորատիվ ցանցի ադմինիստրատոր՝ Windows:

Նարե91
16.01.2013, 21:22
Ժո՛ղ, հա՛յ ժող, ավելի կոնկրետ պլանշետային տեխնիկա ունեցող հայ ժո՛ղ, ձեր օգնության կարիքն ունեմ… Անդրոիդ համակարգով աշխատող պլանշետս ցնդվել ա, գուգըլ փլեյը չի բացվում, մնում-մնում ասում ա, որ ինչ որ գործողություն դադարեց, ջի մեյլը փակվեց, ու ընդհանուր դանդաղ ա աշխատում… ձեզ հետ սենց բան էղե՞լ ա հեչ… Ինչի՞ց կլինի… Մի շարրք ֆորումներում նայեցի, նոռմալ պատասխան չկար, այսինքն, ինչ էլ որ կար, արեցի, բայց անօգուտ:( եթե ինչ-որ կերպ կարող եք օգտակար լինել, խնդրում եմ, մի՛ զլացեք, ասեք :think

0david0
16.01.2013, 22:07

Ռեզեթը հաստատ կօգնի, մտի Սեթինգս>Բաքափ & ռեզեթ, ու ռեզեթ արա, ուղղակի սաղ գցածդ ծրագրերը ջնջվելու են, ամեն ինչ նորից պիտի անես:

Նարե91
16.01.2013, 22:18
Ռեզեթը հաստատ կօգնի, մտի Սեթինգս>Բաքափ & ռեզեթ, ու ռեզեթ արա, ուղղակի սաղ գցածդ ծրագրերը ջնջվելու են, ամեն ինչ նորից պիտի անես:

Հա էդ ես էլ գիտեմ, ֆեքթրի ռիզեթ:( բայց տենց չէի ուզում...հետաքրքիր ա՝ գելըրիի մեջի էղածն էլ կջնջվի՞

Ռուֆուս
17.01.2013, 00:34
Հա էդ ես էլ գիտեմ, ֆեքթրի ռիզեթ:( բայց տենց չէի ուզում...հետաքրքիր ա՝ գելըրիի մեջի էղածն էլ կջնջվի՞

Եթե նկարները ներքին հիշողության մեջ են, հաստատ կջնջվեն, եթե արտաքին հիշողության մեջ են reset անելուց հարցնում ա "Erase USB Storage", պծիչկան եթե դնես, էլի կջնջի: Ապահովության համար USB լարով նկարներն ու մնացած կարևոր ֆայլերը տեղափոխիր համակարգչի մեջ, հետո նոր reset արա:

Հայկօ
01.02.2013, 00:00
Ժողովուրդ, անդրոիդ պլանշետ ունեցող մարդ կա՞, ով նաև bluetooth արտաքին ստեղնաշար ա օգտագործում: Ուզում եմ իմանալ՝ Multiling Keyboard-ը արտաքին ստեղնաշարի հետ աշխատու՞մ ա, թե՞ չէ:

Asus Transformer-ների հետ ոնց որ թե չի աշխատում, իսկ Win8-ով պլանշետ ունենալու մտքից աստիճանաբար հետ եմ կանգնում:

Նարե91
01.09.2013, 22:13
Հեեե՜յ մարդիիի՜կ, մի հատ սենց հարց, որ շատերիդ համար գուցեև անգրագետ էլ թվա, բայց խիստ անհրաժեշտ ա…
Կարո՞ղ եմ արդյոք պլանշետս ինչ-որ կերպ միացնել ԹիՎի-ին, հատուկ ծրագիր կա՞ դրա համար և ինչ USB cabel ա պետք ու մոտավոր ի՞նչ կարժենա :unsure

Արամ
02.09.2013, 00:25

Ի՞նչ պլանշետ ա, մի հատ ճիշտի HDMI կամ mini HDMI պորտ ունի թե՞ չէ:
Այս սրանք են`
http://store.jvc.com/images/product/HDMI-HDMIMINI.JPG

Հայկօ
02.09.2013, 00:35
Հեեե՜յ մարդիիի՜կ, մի հատ սենց հարց, որ շատերիդ համար գուցեև անգրագետ էլ թվա, բայց խիստ անհրաժեշտ ա…
Կարո՞ղ եմ արդյոք պլանշետս ինչ-որ կերպ միացնել ԹիՎի-ին, հատուկ ծրագիր կա՞ դրա համար և ինչ USB cabel ա պետք ու մոտավոր ի՞նչ կարժենա :unsure

Ճիշտ ե՞մ նկատել, որ TF300 ա պլանշետդ: Եթե հա, Արամի խորհուրդը աշխատող ա, ճշտի՝ հեռուստացույցդ HDMI մուտք ունի, թե չէ, ու եթե հա, կաբելը ճարի ու առաջ :):

Ու հա, ես չեմ փորձել, տեսականն եմ ասում :):

Արամ
02.09.2013, 01:22
Էհ, ես էլ օգնության կարիք ունեմ, ի՞նչ պլանշետ խորհուրդ կտաք, որ ինչքան հնարավոր ա PC-ին նման լինի: Այսինքն, որ ուզենամ Visual c++ դնեմ, օգտագործեմ, կամ, ասենք photoshop, կամ office:

Հայկօ
02.09.2013, 01:27
Էհ, ես էլ օգնության կարիք ունեմ, ի՞նչ պլանշետ խորհուրդ կտաք, որ ինչքան հնարավոր ա PC-ին նման լինի: Այսինքն, որ ուզենամ Visual c++ դնեմ, օգտագործեմ, կամ, ասենք photoshop, կամ office:

Դե քեզ Win8-ով պլանշետ ա պետք (ու լուրջ բյուջե):

Արամ
02.09.2013, 01:39
Դե քեզ Win8-ով պլանշետ ա պետք (ու լուրջ բյուջե):
Լուրջը ի՞նչքան ա:

Նարե91
02.09.2013, 10:06
Ճիշտ ե՞մ նկատել, որ TF300 ա պլանշետդ: Եթե հա, Արամի խորհուրդը աշխատող ա, ճշտի՝ հեռուստացույցդ HDMI մուտք ունի, թե չէ, ու եթե հա, կաբելը ճարի ու առաջ :):

Ու հա, ես չեմ փորձել, տեսականն եմ ասում :):

Ըհը, ճիշտ էլ նկատել ես: Ուղղակի չգիտեմ`HDMI մուտքը ընդհանրապես ի՞նչ ա: Մենակ էն գիտեմ, որ Թի Վիիցս usb flash միացնել լինում ա: Թե՞ դրանք տարբեր բաներ են:
Հ.Գ. thanks beforehand

Արամ
02.09.2013, 10:21
Ըհը, ճիշտ էլ նկատել ես: Ուղղակի չգիտեմ`HDMI մուտքը ընդհանրապես ի՞նչ ա: Մենակ էն գիտեմ, որ Թի Վիիցս usb flash միացնել լինում ա: Թե՞ դրանք տարբեր բաներ են:
Հ.Գ. thanks beforehand

Նարե ջան, ախր ցույց եմ տվել նկարով:
Տես, էդ երկուսից, որ մեկը կարա պլանշետիդ մեջ մտնի, ամենայն հավանականությամբ mini HDMI-ն, որը ավելի փոքրա
Հեռուստացույցիդ վրա գտիր տենց տեղ կա, որ էդ կաբելներից ինչ որ մեկը կմտնի:

Վահե-91
02.09.2013, 18:07
Էհ, ես էլ օգնության կարիք ունեմ, ի՞նչ պլանշետ խորհուրդ կտաք, որ ինչքան հնարավոր ա PC-ին նման լինի: Այսինքն, որ ուզենամ Visual c++ դնեմ, օգտագործեմ, կամ, ասենք photoshop, կամ office:
Մի քանի ամիս առաջ Samsung Slate (http://www.samsung.com/uk/consumer/pc-peripherals/tablet-pc/tablet-pc/XE700T1A-A01UK) կար, Core i5 պրոցով, 4Gb ram, 128 GB SSD -ով, գինը՝ 400000 դրամ։
Ավելի թույլ պարամետրերով, ասենք Atom Z2760 պրոցով, Acer կամ Samsung կարաս մի 250000-ի սահմաններում ճարես։

Վահե-91
02.09.2013, 18:10
Ըհը, ճիշտ էլ նկատել ես: Ուղղակի չգիտեմ`HDMI մուտքը ընդհանրապես ի՞նչ ա: Մենակ էն գիտեմ, որ Թի Վիիցս usb flash միացնել լինում ա: Թե՞ դրանք տարբեր բաներ են:
Հ.Գ. thanks beforehand
Նայի (http://ru.wikipedia.org/wiki/HDMI), կտենաս :))
Transformer-ների վրա micro HDMI ա լինում։ Որ ուշադիր նայես, կգտնես։

Kuk
18.11.2013, 21:41
Ո՞վ ա գլուխ հանում, մի հատ օգնեք էլի, պլանշետ են ծախում, մոդելը ասել են Galaxy R8000, հիմա ոնց ման եմ գալիս, չեմ գտնում տենց բան ինետում:)) Մի հատ օգնեք գտնեմ էլի դա որն ա, որ գինը իմանամ, ու ըստ դրա իմանամ էդ իրանց ասած գինը էժան ա՞, առնեմ, թե չէ:

Տրիբուն
18.11.2013, 22:02
Էհ, ես էլ օգնության կարիք ունեմ, ի՞նչ պլանշետ խորհուրդ կտաք, որ ինչքան հնարավոր ա PC-ին նման լինի: Այսինքն, որ ուզենամ Visual c++ դնեմ, օգտագործեմ, կամ, ասենք photoshop, կամ office:

Քեզ երևի tablet-laptop convertible ա պետք, ու երևի windows 8 ով ... ասենք, Asus transformer book T100 կամ նման մի բան:

Vaio
19.11.2013, 21:39
Ինչ կարծիքի եք, որ պլանշետնա լավը iOS, թե Android?

Եվ հաջորդ հարցը: Որ պլանշետը, որ ֆիրմայի պլանշետը խորհուրդ կտաք ?

Ռուֆուս
19.11.2013, 22:02
Nexus 7 (2013)

Տրիբուն
19.11.2013, 23:13
Nexus 7 (2013)

Ապեր, ինձ մի բան բացատրի էլի .. էս nexus-ը ով ա արտադրում, Asus-ը ?

Ռուֆուս
19.11.2013, 23:15
Ապեր, ինձ մի բան բացատրի էլի .. էս nexus-ը ով ա արտադրում, Asus-ը ?

7-ը Ասուսը, 10-ը Սամսունգը, 4ն ու 5-ը LGն, բայց բոլորն էլ Գուգլի պաշտոնական ապրանքներն են։

Տրիբուն
19.11.2013, 23:29
7-ը Ասուսը, 10-ը Սամսունգը, 4ն ու 5-ը LGն, բայց բոլորն էլ Գուգլի պաշտոնական ապրանքներն են։

Ես էլ նայում եմ ու չեմ հասկանում, մեկ մի բան ա գրած, մեկ ուրիշ բան ա գրած ... կարճ ասած, խորհուրդ եք տալիս, լավն ա ...

Vaio
20.11.2013, 00:10
Galaxy Note 8, Galaxy tab 8, թե ipad mini retina?

Ռուֆուս
20.11.2013, 00:26
Ես էլ նայում եմ ու չեմ հասկանում, մեկ մի բան ա գրած, մեկ ուրիշ բան ա գրած ... կարճ ասած, խորհուրդ եք տալիս, լավն ա ...

Խորհուրդ եմ տալիս, համ որակով են, համ էլ գներն են շատ լավը: Նույն պարամետրերով ուրիշ պլանշետներն ու հեռախոսները 1.5-2 անգամ ավելի թանկ են:

Աթեիստ
20.11.2013, 01:03
Galaxy Note 8

http://www.exler.ru/expromt/06-11-2013.htm

Աղջիկներին խորհուրդ եմ տալիս խնձոր, բայց զգուշացնում եմ, որ հարցերով ինձ չեն դիմելու, ես դրա «ապրանքների» վրա ժամանակ չեմ ծախսում։

keyboard
20.11.2013, 09:04
Galaxy Note 8, Galaxy tab 8, թե ipad mini retina?

Galaxy Note 8, Galaxy tab 8 առանց մտածելու :)

Vaio
22.11.2013, 00:56
Սրա մասին ինչ կարծիք ունեք? LG G Pad 8.3 Tablet

http://www.lg.com/us/cell-phones/lg-V500-White-g-pad-8.3

Վահե-91
22.11.2013, 01:00
Սրա մասին ինչ կարծիք ունեք? LG G Pad 8.3 Tablet

http://www.lg.com/us/cell-phones/lg-V500-White-g-pad-8.3
թանկ ա...ես սրանից եմ առնելու՝

http://www.cube-tablet.com/cube-u39gt-quad-core-tablet-pc-rk3188-9-0-inch-1920-1280-android-4-2-bluetooth-2gb.html

Vaio
22.11.2013, 01:24
թանկ ա...ես սրանից եմ առնելու՝

http://www.cube-tablet.com/cube-u39gt-quad-core-tablet-pc-rk3188-9-0-inch-1920-1280-android-4-2-bluetooth-2gb.html

Cube - ը ինչ ֆիրմայա, չինական անկապությունա?

Վահե-91
22.11.2013, 01:28
Cube - ը ինչ ֆիրմայա, չինական անկապությունա?
ասում են վատը չի

Vaio
22.11.2013, 01:38
ասում են վատը չի

Ես բռենդային պլանշետ եմ ուզում, մոտ 8 դյույմի սահմաններում` 7" < X < 9" :

Vaio
22.11.2013, 02:02
Եթե, օրինակ, Ճապոնիայի շուկայի համար նախատեսված պլանշետ առնեմ, կարողա հանկարծ GSM-ի խնդիր լինի ու ստեղի քարտը չաշխատի?

Vaio
22.11.2013, 20:20
Էս մոդելին ինչ կասեք?

Kindle Fire HDX 8.9

Վահե-91
22.11.2013, 20:31
Էս մոդելին ինչ կասեք?

Kindle Fire HDX 8.9
պարամետրերը ընտիրություն ա, իմ կոմպից որ հզոր ա :))

Zangezur
22.11.2013, 22:58
Cube - ը ինչ ֆիրմայա, չինական անկապությունա?

Ֆիրման ինչ կապ ունի որակի հետ?? Կամ որ անունը էյփլ կամ սամսունգ չի, ուրեմն անպայան պետքա անորակ լինի :D

Անձամբ օգտագործել եմ Pipo m9 pro պլանշետը, կարճ ասեմ, գնի գյորաա մի 2 անգամ էլ ավելա համեամատ բռենդերի հետ

http://www.youtube.com/watch?v=EHsVQsxze50

հ.գ. օրինակ չէիր ուզենա անկապ չինական 8 միջուկանի պռոցով հեռախոս ունենաիր (միաժամանակ աշխատող 8 միջուկանի), որի բենչմարկը հասնումա 30.000-ի, լրիվ անկապ չինական ;) http://4pda.ru/forum/index.php?showtopic=519725

Vaio
23.11.2013, 00:47
Ֆիրման ինչ կապ ունի որակի հետ?? Կամ որ անունը էյփլ կամ սամսունգ չի, ուրեմն անպայան պետքա անորակ լինի :D

Դե հարցը էնա, որ անծանոթ չինականների հանդեպ վստահություն չկա: Կարողա պարամետրերը թղթի վրա ճոխա գրած, բայց իրականում որակ չկա: Օրինակ, ինչ-որ չինականի 10 մեգապիքսել կամերան չի համեմատվի Sony-ի նույնիսկ 5 մեգապիքսելի հետ: Բացի այդ, չինականը չգիտես ինչքան կաշխատի, կարողա մի ամիս, 5 ամիս... պարզ չի, լոտոյա:

Իսկ Samsung-ը կամ Apple-ը կարիք չկա ասելու, որ որակյալ են, հակառակը չի էլ կարա լինի, քանի որ միլիարդավոր դոլարներ են ներդրել, ներդնում: Միայն պարզապես բռենդը չի, որ ապրանքին գինա տալիս, այդ բռենդը հենց խոսումա իրական որակի մասին:

Zangezur
23.11.2013, 00:57

Հաաա բայց հենց հարցը նրանումա, որ քո համար են անծանոթ ՃՃՃ
Թղթի վրա գրածին էլ համապտասխանում են
Սախ աշխարհը օգտագործումա չինական տեխնիկա, պռոստը կա լավ ու վատը
Եթե քեզ ինֆորմացիայա պետք, ոչ թե անուն, օրինակ կարաս 4pda.ru-ից սկսես
Օրինակ էյփլի ինչնաա որակով, այֆոն 5 ունեցող ում ճանաչում եմ սաղի կոռպուսը շատ շուտ մաշվելա դառել չուլ, ես ըտեղ որակ չեմ տեսնում:
Համենայդեպս եթե քեզ դուրա գալիս ջեբդ անիմաստ դատարկելը, հաստատ բռենդերը քո համար են ՃՃՃ
Իսկ այֆոնը ու գալաքսին չեն փչանում?? :D
Միոլիոնավոր դոլարների ներդրումը չգիտեմ, բայց են, որ 200-300 դոլար ինքնարժեք ունեցող սարքը կարում են 700-800 դոլարով վաճառեն, հաստատ իրենց հալալա: Ավելի շատ անուն են վաճառում, ոչ թե սարք ;)

Freeman
28.01.2014, 23:39
Ժող,ո՞նց ա հնարավոր կոմպից այփադի մեջ .cbr ֆայլ գցել, որ IOSի ռիդեռները տենան

Աթեիստ
28.01.2014, 23:43
Իմ իմանալով, IOS-ի մեջ որ CBR բացող ծրագիր դնես, դրանից հետո itunes-ի մեջ գցելուց դա իրա վրայա վերցնում։

http://appadvice.com/appguides/show/comic-file-readers

Freeman
29.01.2014, 00:02
Իմ իմանալով, IOS-ի մեջ որ CBR բացող ծրագիր դնես, դրանից հետո itunes-ի մեջ գցելուց դա իրա վրայա վերցնում։

http://appadvice.com/appguides/show/comic-file-readers

Ռիդեռ ունեմ, այթունսի մեջով File sharing-ը չեմ գտնում :Think

Freeman
29.01.2014, 00:06
Ռիդեռ ունեմ, այթունսի մեջով File sharing-ը չեմ գտնում :Think

Լավ, գտա, պահել էին :Դ

Մար.
15.11.2014, 16:50
պլանշետս (htc flyer ) ինքն իրեն աբնավլենի է եղել .. իր մեջ ամենինչ փոխվել է ... ու հիմա ի տարբերություն մինչ աբնավլենի լինելը հայերեն տառերը չի բացում.. ինչպես կարող եմ վերադարձնել ամենինչ իր հին ձևին ? :(

keyboard
15.11.2014, 19:50

Ինչ ա նշանակում չեն բացում, տեքստը չես տեսնում, թե՝ չես կարողանում գրել

Մար.
15.11.2014, 20:37
հայերեն տառերի տեղը վանդակներ են բերում

keyboard
16.11.2014, 13:52
հայերեն տառերի տեղը վանդակներ են բերում
Բոլոր բրաուզերներո՞վ

unknown
16.11.2014, 17:17
Ակումբցիներ ջան օգնեք պլանշետ գնեմ:)ի՞նչ խորհուրդ կտաք...պրակտիկ օգտագործման համար:)

Մար.
16.11.2014, 20:04
այո

Փոքրիկ շրջմոլիկ
01.01.2015, 19:33
Եթե պլանշետը սիմ քարտի տեղ չունի, հնարավո՞ր ա ադապտերի միջոցով զանգեր կատարել ու հնարավորինս մատչելի՝ հեռախոսի գներով, ինտերնետ ունենալ

Փոքրիկ շրջմոլիկ
02.01.2015, 23:17
Հույսով, որ պատասխանող կլինի՝ մի հարց էլ տամ. բլյուտութով հեռախոսից պլանշետ ինտերնետ միանալը ո՞նց ա լինում, հատուկ ֆունկցիա պե՞տք ա որ հեռախոսն ու պլանշետն ունենան, բացի բլյուտութից իհարկե, ու ինտերնետը դանդաղո՞ւմ ա դրանից.

Աթեիստ
02.01.2015, 23:42
Եթե պլանշետը սիմ քարտի տեղ չունի, հնարավո՞ր ա ադապտերի միջոցով զանգեր կատարել ու հնարավորինս մատչելի՝ հեռախոսի գներով, ինտերնետ ունենալ

Զանգեր՝ ոչ, ինտերնետ՝ այո, միայն եթե պլանշետդ OTG պադդեռժկա անում ա։ OTG կաբել ես առնում, որը պլանշետի microUSB-ն դարձնում ա USB, դրան էլ միացնում ես 3G մոդեմը։

Աթեիստ
02.01.2015, 23:43
Հույսով, որ պատասխանող կլինի՝ մի հարց էլ տամ. բլյուտութով հեռախոսից պլանշետ ինտերնետ միանալը ո՞նց ա լինում, հատուկ ֆունկցիա պե՞տք ա որ հեռախոսն ու պլանշետն ունենան, բացի բլյուտութից իհարկե, ու ինտերնետը դանդաղո՞ւմ ա դրանից.

Էս կարգի հարցեր տալու լավ կլնի գրես և պլանշետիդ մոդելը, և հեռախոսինը։
Լիքը հեռախոսներ կարան ունենան ինտերնետ, բայց տալու ոչ մի ձև չունենան։

Փոքրիկ շրջմոլիկ
02.01.2015, 23:58
Էս կարգի հարցեր տալու լավ կլնի գրես և պլանշետիդ մոդելը, և հեռախոսինը։
Լիքը հեռախոսներ կարան ունենան ինտերնետ, բայց տալու ոչ մի ձև չունենան։

հեռախոսս սամսունգ s5230 star ա, բայց մշտական չի, պլանշետ դեռ փնտրում եմ.
կոնկրետ կարա՞ք ասեք ոնց իմանամ տվյալ պլանշետը նման հնարավորություն ունի, կամ հեռախոսը,

Rhayader
04.01.2015, 17:25
Ռիդեռ ունեմ, այթունսի մեջով File sharing-ը չեմ գտնում :Think

Ոչ iTunes-ային ֆորմատները Dropbox-ով պիտի գցես: Այնպիսի ծրագիր ես գցում կոմիքսների, որ Dropbox-ի հետ աշխատի, կոմիքսներդ գցում ես Dropbox, էնտեղից քաշում:

Փոքրիկ շրջմոլիկ
28.06.2015, 00:04
չգիտեմ կոնկրետ ինչի հետ կապ ունի, բայց ինչպե՞ս կարող եմ անել, որ պլանշետով տարբեր բրաուզերներով ու տարբեր տեղերով երբ վիդեո եմ նայում էջը փոխելուց ավտոմատ ստոպ չտա.

anhush
18.10.2015, 00:20
մի քանի օր առաջ չգիտեմ ոնց չգիտեմ որտեղից ... արտաքին հարդ դիսկի ֆորդերները չքվեցին... չէին երևում:
մի ֆոլդեռի մեջ բազաի տվյալներ էին, ու բազան նորմալ աշխատում էր:
գուգլում ման եկա ու մի տեղ ասում էին որ հիդըն է արվել դրանք: մեթող էր առաջարկված cmd.exe-թվ ատրիբուտները փոխելու:
արեցի ինչ որ ասվում էր, որ ֆոլդեռները հայտնվեցին ու պրոբլեմը վերացավ:
..........
հարցս էն է, թե էդպես էլ չհասկացա, ինչ էր դա ու ոնց էր այդպես ստացվել:
ինչ որ վիրուս՞ էր, թե ինչ՞ :

nod32 անտիվիրուսը ոչինչ չգտավ:

Վահե-91
24.10.2015, 20:59

վիրուսը պապկեքը հայդ ա անում ու նույն պապկեքի անուններով .exe ֆայլեր (վիրուսներ) ա գցում մեջը։ Երևի նոդը էդ ֆայլերը ջնջել ա, մնացել են հայդ արած պապկեքը։