PDA

Դիտել ողջ տարբերակը : Էսօր Տացուի արժանի շառավղի՝ My World My Space-ի ծնունդն է...



Նաիրուհի
19.03.2011, 00:04
Պատմության մեջ այս օրը՝ մարտի 19-ին, ծնվել է աշխարհի ամենալավ մարդկանցից, ամենահետաքրքիր ակումբցիներից ու իմ ամենասիրելի համերկրացիներից մեկը՝ Հովոն, նույն ինքը MWMS-ը։:bux:

Հով ջա՜ն, շնորհավոր ծնունդդ։ :flower

Աշխարհում ոչ ոք քեզնից լավ չգիտի՝ ինչ է քեզ պետք, ինչ երազանքներ ունես։ Թող էդ ամենին հասնելու ճանապարհին քեզ համար ոչ մի անհաղթահարելի խոչընդոտ չլինի, արժանիորեն գնահատված ու սիրված լինես, Ակումբին էլ հաճախ ուրախացնես նոր գլուխգործոցներով...

Աստված թող սրտիդ չափով տա... Երջանկություուուոուն... :kiss

AniwaR
19.03.2011, 00:07
Շնորհավո՛ր, կոլլեգա :))

Gayl
19.03.2011, 00:10
Հով ջան շնորհավոր լինի, արի երկար-բարակ կենացներ չասեմ :))

Chuk
19.03.2011, 00:14
Հով ջան, շնորհավոր :)
Էն որ ուզում էիր, է, որ ակումբի wap տարբերակը փոխեմ, հեսա ծնունդիդ օրով կփոխեմ, էդ էլ քեզ նվեր :))

Chilly
19.03.2011, 00:22
Օֆ օֆ, էլի էն երկար անունով տղու մասին են սաղ խոսալու՞, նյեռվայնանում եմ, սաղ օրը իրա մասին են խոսում սաղ, մի երկու անկապ պատմություն ա գրել, ասում են լավ ա գրում, լավ ա գրում, հերիք էղավ էլի, մենք էլ մարդ ենք, նախանձ ա, բան ա, օ՜ֆ
Վաբշե գաղափար չունի դա գրելուց, ասեմ իմանաք, ու մենակ գրելը չի, էնքան թերություններ ունի, որ էլ դու սուս... Նույնիսկ ասեմ իմանաք, իրա հեռախոսն էլ հայերեն տառերի տեղակ կուբիկներ ա ցույց տալիս...
Վերջը, ասածս ինչ ա, մոդեռատոր ջան, փակի էս թեման...

Հովս, ախպերս, ցավդ տանեմ, անցած էս ծննդիդ ոչ ճանաչում էի քեզ, ոչ էլ ուզում էի ճանաչեմ, բայց հիմա ասեմ՝ ես հպարտ եմ, որ կարամ քեզ իմ ընկերը համարեմ, գաղափարական ու անգաղափար, ու ուզում եմ քեզ մաղթեմ որ վերջապես ժամանակ չունենաս իմ նման բառադիի հետ գարեջրելու և այլն... Ուզում եմ որ իսկական սիրես ու սիրվես, ուզում եմ որ էդ լիքը ծրագրերդ որ ունես՝ հաջողությամբ պսակվեն, ու որ դու էլ հաջողությամբ պսակվես վերջապես :love

Ինչուիկ
19.03.2011, 00:25
Շնորհավոոոոր Հով ջան , Լիլն ամեն ինչ ասեց, ամենալավը․․․․․․ :love

Ապե Ջան
19.03.2011, 00:26
Շնորհավորանքներս… ;)
:bux:

Katka
19.03.2011, 00:27
Շնորհավոր, Հով ջան::)

Էլիզե
19.03.2011, 00:55
Շնորհավորում եմ...
Ցանկանում եմ՝ միշտ տարբերվես ամբոխից... :)

yerevanci
19.03.2011, 00:57
շնորհավորում եմ ;)

Nare-M
19.03.2011, 00:57
Շնորհավոր:)

Ambrosine
19.03.2011, 01:05
Հովո ջան, շնորհավո՜ր :drinks:
Հումորդ ու տաղանդդ չպակասեն, նախանձների մասսայական սևացմանն էլ ուշադրություն չդարձնես :yea :)):

Kita
19.03.2011, 01:08
Շնորհավոր Հով ջան:kiss
Էս տարի երազանքտ լինի, Խասկի ստանաս:))
Հետո սաղ լավ կլինի)))))

VisTolog
19.03.2011, 01:10
Հով ջան, շնորհավոր: Ցանկանում եմ կյանքում էլ ոչնչի համար չափսոսաս::)

Ariadna
19.03.2011, 01:22
Հով ջան, շնորհավոր :) Տխրելու առիթներ չունենաս երբեք, միշտ էնքան ուրախ լինես, որ մի քիչ բալանսը պահելու համար մեկ–մեկ տխուր բաներ գրես ընդամենը :)

ivy
19.03.2011, 01:27
Վերնագրի մեջ «շառավիղ» բառի իմաստը էդքան էլ չեմ հասկանում, բայց որ ասում եք՝ մեր MWMS-ը շառավիղ ա, թող էդպես էլ լինի: :))
Հով ջան, ծնունդդ շնորհավո՜ր: Գրելու տաղանդդ թող ծլի-ծաղկի, կյանքդ էլ ուրախ ու բախտավոր անցնի: ;)

Mark Pauler
19.03.2011, 01:49
Շնորհավոր ծնունդդ::)
Երջանիկ ու առողջ եղիր:
Ուրախության պատճառները անպակաս լինեն քեզանից:

davidus
19.03.2011, 01:58
Հովոյի հետ առաջին անգամ հանդիպեցինք ԿԳԴ-ի ցուցահանդեսին՝ Թումանյանի տուն-թանգարանում: Հենց սկզբից էլ նստեցինք իրար ականջի... բայց բանից պարզվեց, որ էդ արվեստում ես իր դեմ մանկապարտեզի սան եմ: ՄԻնչև հիմա ականջիցս չի իջնում: Հով, խիղճ ունեցի.... :))

Ախպերս, ծնունդդ շնորհավոր: Հազարից մի հոգու եմ ընդունում ու հարգում, դու էդ մարդկանց շարքում ես: Ուրախ եմ, որ ճանաչում եմ քեզ: Թող կյանքում չհանդիպես էնպիսի խոչընդոտների, որոնք անհաղթահարելի լինեն քո համար, դու քո ձեռքերով ստեղծես ՔՈ երջանկությունը, որ էլ ավելի անգին դառնա ՔԵԶ համար: :drinks :drinks

StrangeLittleGirl
19.03.2011, 02:21
Հով ջան, շնորհավոոոոոոր:
Անեկդոտներիդ պաշարն անպակաս լինի, գրելու նյութ էլ միշտ ունենաս :)

Ռուֆուս
19.03.2011, 02:43
Շնորհավո՜ր Հով ջան: Միշտ էդքան սիրված լինես ու նվիրված:)

Ու սրտիդ ուզածը թող կատարվի, որովհետև դու լավն ես :)

Agni
19.03.2011, 02:55
Վաաայ...:love
Իմ Ընկեր Հովո, շատ ուրախացա մի տեսակ, հա ուրախացա, որ էսօր ծնունդդա, ուրախացա որ քեզ ճանաչում եմ ու անհամբեր սպասում եմ հաջողություներիդ ու էլ ավելի երջանիկ տեսնելուն…
Շնորհավոր ծնունդդ Հով ջան:)

Ուլուանա
19.03.2011, 04:40
Հովո ջան, շնորհավոր :)։ Թող հումորդ ու մուսադ միշտ անպակաս լինեն ;)։

ԿԳԴ
19.03.2011, 10:35
Շնորհավոր ծնունդդ Հովո ջան, :bux: քեզ ամենալավն եմ ցանկանում, ձգտես ու հասնես քո ուզածին, երջանիկ լինես: Կենացդ: :drinks

Ջուզեպե Բալզամո
19.03.2011, 11:05
Վորլդ ջան, շնորհավոր ծնունդդ ախպեր: Առողջ լինես, բռնածդ գործը հաջող… միշտ սենց սիրված լինես, սիրես, սիրել սովորեցնես (թեկուզ և փոքրիկ պատմվածքներվ)… անհուն-աներևույթի հպումը զգաս ու կողքիններիդ բաժին հանես դրանից… ու էդ հպման պակասությունը չունենաս կյանքում… :drinks

Moonwalker
19.03.2011, 11:11
Բարեփոխված ակումբի միակ ծիծիկավո՞ր, ծնունդդ շնորհավոր:))

Երջանիկ եղիր, կենացդ:drinks

RADIOmanyachka
19.03.2011, 11:17
Շնորհավոր :bux:

murmushka
19.03.2011, 11:40
Շնորհավորում եմ, մաղթում եմ անսահման երջանկություն, թող իրականանան բոլոր նպատակներդ:

Ձայնալար
19.03.2011, 11:47
Շնորհավոր, ախպերս :drinks

Ուրվական
19.03.2011, 11:48
Շնորհավոր, բռատ ջան:

Շինարար
19.03.2011, 11:49
Շնորհավորում եմ, Վորլդ ջան, ամենաիսկական մարդկային երջանկություն եմ մաղթում, ողջությունդ:)

impression
19.03.2011, 11:51
Հով ջան, շնորհավորում եմ, ապրես, որ կաս, որ տենց համով-հոտով բաներ ես գրում, որ կյանքում էլ ես համով-հոտով: Երջանիկ եղիր, ինչքան ուժ ունես, դա շատ հավես բան ա :))
Հով, աստված տա, մոտ ապագայում գիրքդ լույս տեսնի, իմ օրինակի վրա էլ ստորագրությունդ ֆռռցնես, ես էլ իմ գրադարանը զարդարեմ :)
Հով, քեզ մենակ մի բան ա պակասում. լսի մի քո պես համով-հոտով աղջիկ չկա՞ էս ալամ-աշխարհում, ձեռքը բռնես, նոր գաս հանդիպումների, մենք էլ ուրախանանք, դու էլ: Էդ քեզ առաջադրանք, գետնի տակից էլ լինի՝ ճարես, բերես ծանոթացնես, մենք էլ ասենք՝ ուրախ ենք, որ ծանոթացանք, բայց իրար մեջ /էն սկզբի վախտերը/ ասենք Հովոն ավելի լավին էր արժանի: Բայց հետո /էս ամենակարևոր պահն ա, նայի աչքաթող չանես/ հետո ասենք՝ չէ, իրոք իրար համար են ստեղծված: :)

Լուսաբեր
19.03.2011, 12:00
Հով ջան, շնորհավոր ծնունդդ :) Քեզ, քեզ պես բարի բաներ եմ ցանկանում: Առողջության համար հանգստություն եմ ցանականում, երջանկության համար հալալ կաթնակեր կես ու մեկ էլ հալալ քրտինքով աշխատած մի բոլ փող, որ վայելես կյանքը :)

Հավնեմ գը քեզ Հով :love :}

Գեա
19.03.2011, 12:19
Չկարողացա անտարբեր անցնել այս թեմայի ավելի ճիշտ իրադարձության կողքով, Wօrld ջան շնորհակալություն , որ կաս ակումբում, ու թեև չենք ճանաչում իրար, բայց գրածներիդ երևում է որ շիտակ, ազնիվ ու բարի մարդ ես: Միշտ մնա այդպիսին :Շնորհավորում եմ:Երազանքներդ շատ են, դրանց իրականացում եմ ցանկանում :

Philosopher
19.03.2011, 13:18
Շնորհավոր, Հով ջան :) Առողջություն ու երջանկություն քեզ :)

Inna
19.03.2011, 15:00
Շնորհավոր :)
Քեզ ամենալավն ու բարին եմ ցանկանում...

A.r.p.i.
19.03.2011, 15:35
Հով ջան շնորհավորում եմ: Ցանկանում եմ ծով երջանկություն ու հաջողություն: Կենացդ :drinks

Yellow Raven
19.03.2011, 15:56
Շնորհավոր, հումորով տղա:))
Ամենալավն ու բարին;)

Գալաթեա
19.03.2011, 16:15
Հով ջան, տեսար, որ իզուր չէր, որ էն լինկին պատասխանեցի: Օրը չէի նայել, սիրտս էր վկայել :)
Շնորհավորում եմ, ցավդ տանեմ, միշտ տենց հմայիչ ու ջիգյարով, շատախոս ու անեկդոտաշատ, սպասված ու սիրված լինես:

Ու սեր եմ մաղթում: Շունչդ կտրող, ձեռքերդ դողացնող, ոտքերդ գետնից կտրող մեծ ու լուսավոր սեր:

Գրկում եմ: Պաչ :)

Հայուհի
19.03.2011, 16:34
Շնորհավորում եմ;)
Միշտ առողջ եղեք, դրանից թանկ բան չկա;)

Shah
19.03.2011, 16:39
շնորհավոր ըլի, :)
հարգանքներս:

Skeptic
19.03.2011, 18:06
Շնորհավոր: :)

_Հրաչ_
19.03.2011, 18:09
Շնորհավորում եմ, Հովո ջան: Ընդունիր սրտա:bux բարեմաղթանքներս:
Հա, մեկ էլ՝ ստեղծագործ միտքդ անսպառ լինի: :)

John
19.03.2011, 18:18
Շնորհավորում եմ)

tikopx
19.03.2011, 18:27
Շնորհավոր :hands

Անտիգոնե
19.03.2011, 18:33
Շնորհավորում եմ...:flower

Արևհատիկ
19.03.2011, 18:45
Շնորհավոր, Հով ջա'ն: Միշտ մնա տենց աշխույժ ու շատախոս :))

Մանուլ
19.03.2011, 19:23
Շնորհավորում եմ :):

ministr
19.03.2011, 19:25
Հով ջան ծնունդդ շնորհավոր!!!

Էս World-ի մեջ քո space-ը միշտ ընդարձակվի, հասնի էն չափերին ու դիրքին, որ դու պլանավորել ես :)
Բաժակիդ հավեսով չխկացնում եմ :
Դե կզանգվենք... :))

http://www.techpin.com/wp-content/uploads/2008/12/vertu-boucheron-worlds-hottest-new-phone.jpg

Lianik
19.03.2011, 21:50
Հով ջան, ժամն է մոմերը փչելու ... չմոռանաս երազանք պահելու մասին :roll
էս էլ տորթը...:nyam
51589

Ծնունդդ շնորհավոր... նախ թող բոլոր նպատակներիդ երազային գույները վերափոխվեն իրականացվածի, ու այդ նոր վառ գույների ստվերում նոր իղձեր ու նպատակներ ծնվեն ու իրականանան....
Քեզ անսահման ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ եմ մաղթում, քանզի Երջանկությունը և ՍԵՐ է:love, և Առողջություն:good, և ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ :yes, և ամեն ինչ :yahoo

Lion
19.03.2011, 22:04
Շնորհավորում եմ, եղբայր, ամենայն բարիք քեզ :)

boooooooom
19.03.2011, 22:14
Քեզ չեմ ճանաչում, բայց հետաքրքիր ես գրում. Ծնունդդ շնորհավոր...

ars83
19.03.2011, 22:36
Հովո՛ :friends: :bux: Փաստորեն դու մարտյան կատու ես, հա՞: :P Ոնց ես շուտ չէի գլխի ընկել:

Ծնունդդ շնորհավոր, մա՛տաղ: Ամենաջերմ, լուսավոր ու բարի բաներն եմ մաղթում: Ափսոսանքները թող (զգալիորեն) քչանան կյանքումդ (տեսնո՞ւմ ես՝ ինչ զգույշ եմ մաղթում), իսկ քաշդ, հակառակը, ավելանա: Ծլես, ծաղկես բոլոր բնագավառներում, ժպիտդ հաճախ լինի դեմքիդ՝ ուրախ ու երջանիկ առիթներով:

Նվերի հաշվով մենք դեռ կզրուցենք: Ֆրանսերենով: :))
:drinks Կենա՛ցդ, Հով ջան:

Դատարկություն
19.03.2011, 22:48
Շնորհավոր Հովո ջան:)
Քեզ լիքը ստեղծագործական մտքեր եմ ցանկանում ու ուզում եմ, որ կյանքում ամեն տեղ կուբիկների փոխարեն հայերեն տառեր լինեն:)):
:drinks

einnA
19.03.2011, 23:34
Շնորհավորում եմ :)

միշտ նպատակներ ունենաս ու անպայման հասնես դրանց :)

Կաթիլ
20.03.2011, 00:13
Շնորհավորում եմ, World ջան: Երջանիկ ու առողջ եղիր մի՛շտ: :) :flower

Monk
20.03.2011, 00:23
Հովո ջան, ջերմ շնորհավորանքներս, եղբայր, ու ամենալավ մաղթանքներս :)

Adam
20.03.2011, 00:40
Շնորհավորում եմ: :)

Dayana
20.03.2011, 01:37
Շնորհավոր ծնունդդ, Սփեյս: Ուրախ, զվարթ, երջանիկ լինես :aha

Արևածագ
20.03.2011, 09:03
Սիրելի Հովհաննես, շնորհավո՜ր ծնունդդ: Ուզում եմ, որ ամբողջ կյանքում սիրես ու սիրված լինես: Անհաջողությունն ու փորձանքներն էլ՝ միշտ քեզնից հեռու: :flower

Valentina
20.03.2011, 17:08
Շնորհավորում եմ:))

Դարք
21.03.2011, 00:05
Հով ջան ծնունդդ շնորհավոր, քեզ ամենայն բարիք ու անհագուրդ ստեղծագործ մղումներ :)

Tig
21.03.2011, 10:01
Հով ջան, ապրես որ դու կաս;)

Smokie
21.03.2011, 11:02
Շնորհավորում եմ My World My space ջան::) Դու եւ քո բարի գրիչը ակումբից անպակաս լինեք:;) Շարունակեք ստեղծագործել:hands

CactuSoul
21.03.2011, 11:16
Հովո…:love

Ֆրեյա
21.03.2011, 12:33
Հովհաննես, շնորհավոր ծնունդյանդ տոնը:

Քեզ մաղթում եմ մեեծ տործիկ, լավ ընկերներով շրջապատված խնջույք, ու թող էսօրվանից կյանքդ փոխվի դեպի
շաաատտ լավը, լրիվ քո ուզածովը :)

Երջանիկ եղի՜ր

Yevuk
21.03.2011, 13:43
Մի քիչ ուշացումով շնորհավորում եմ ծնունդդ, Հով ջա՜ն: :love Առողջ լինես, երջանիկ, ու ինչ նպատակ դրել ես առջևդ, անպայման հասնես: ;)

Աբելյան
21.03.2011, 17:52
Շնորհավոր::drinks

Rammstein
21.03.2011, 18:51
Ուշացումով` ես էլ եմ շնորհավորում: :hi

Հայկօ
21.03.2011, 19:21
Շնորհավոր, զեմ ջան :drinks: Մի քիչ ուշացած, բայց սրտանց :): Միանում եմ բոլոր բարեմաղթանքներին :):

Nadine
21.03.2011, 21:23
Շնորհավոր:)

Ժունդիայի
21.03.2011, 21:49
Հո՜վս, շնորհավորում եմ ծննդյանդ տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ ամենայն բարիք ապ ջան: Քեզ մի հատ ուժեղ :kiss

My World My Space
18.04.2011, 18:12
նոր պատահաբար մտա էս թեման ու տեսա, որ Ձեր շնորհավորանքներին չեմ պատասխանել..... :oy

Հիմա կպատասխանեմ:

Ապրեք բոլորդ... շնորհակալ եմ.... մեկ առ մեկ նորից կարդացի ու ուրախացա, ու հպարտացա, որ կաք իմ կյանքում.... թեկուզ ավելի շատ վիրտուալ, բայց կաք:
Ու էնքան տաքացնող ա էդ զգացումը....

Հերն անիծեմ, հեսա կլացեմ....

Ձե՛ր կենացը, կոնյակով բաժակը ձեռքիս ա....