Ֆրեյա
18.03.2011, 10:52
Կարծում եմ, բոլորն էլ տեղյակ են արդեն մեկ շաբաթ առաջ Ճապոնիայում տեղի ունեցած աղետի մասին: Մի շաբաթ շարունակ երկիրը ցնցում են անընդհատ կրկնվող երկրաշարժերը, դրան հետևող ցունամիները: Մեկ շաբաթ է, ինչ Երկիր մոլորակը շունչը պահած հետևում է Ճապոնիայում ատոմակայանում տեղի ունեցող աշխատանքներին. կկարողանան արդյոք կանխել նոր էներգաբլոկներում պայթյուններն ու արտահոսքը:
11.03.2011: Ճապոնիայում տեղի են ունեցել ուժգին երկրաշարժեր, որին հետևել է ցունամի: Առաջին հարվածը եղել է 8.9 մագնիտուդ, այնուհետև 10 մետրանոց ցունամիի ալիքը ներթափանցել է ցամաք մինչև 5կմ:
Տեղի ունեցածի հետևանքով, հրդեհներ են տեղի ունեցել նավտավերամշակման գործարաններում, տեղի է ունեցել քիմիկատների արտահոսք քիմիական արտադրությունից եւ ամենից աղետալին՝ շարքից դուրս են եկել Ֆուկուշիմայի ատոմակայանի հովացման համակարդը, ինչի հետևանքով տեղի են ունեցել պայթյուններ, ռադիացիայի արտահոսք:
12.03.2011: Տեղի են ունենում նոր ցնցումներ եւ դրանց հետևող ցունամիներ: Քաղաքները հոսանքազրկված են, Տոկիոյի մետրոն կանգնեցված է: Ֆուկուշիմաի վարչական տարածքից էվակուացնում են մարդկանց: Փրկարարները աշխատանքներ ենե տանում ատոմակայանում:
14.03.2011: Ատոմակայանում նորից պայթյուններ են: Պատճառը ջրածնի կուտակումներն են չափից դուրս բարձր ջերմաստիճանի պատճառով:
15.03.2011: Ճապոնյիայի էլցանցերի պատասխանատուները հայտնում են, որ գոյություն ունի միջուկային վառելիքի հալման վտանգ, որի հետևանքով կարող է տեղի ունենալ ռադիացիայի արտահոսք: Մի քանի ռեակտորներ հերթով շարքից դուրս են գալիս: Ճապոնիան մեծացնում է էվակուացիայի գոտու շառավիղը:
16.03.2011: Գործի են դրվել ուղղաթիռներ, որոնցից ատոմակայանի 3-րդ բլոկի վրա փոշիացնում են ջուր եւ նյութեր, որոնք պետք է կլանեն միջուկային արտահոսքը: Նպատակն է կանխել այդ բլոկի պայթյունն ու միջուկային արտահոսքը:
Այստեղ կարող եք տեսնել ավերածությունների մասշտաբը:
Ճապոնիայի երկրաշարժի հետևանքները (http://www.abc.net.au/news/events/japan-quake-2011/beforeafter.htm)
Այս պահին Ճապոնիայում շարունակվում են միջուկային արտահոսքը կանխելու եւ չեզոքացնելու վրա ուղղված աշխտանքները:
Այս ամենի ֆոնի վրա, Ճապոնիայում նկատվում է ցուրտ եղանակ եւ օրերս ձյուն է տեղացել՝ դժվարացնելով որոնողական աշխատանքները: Հարյուր հազարավոր մարդիկ մնացել են անօթևան, կորցրել են հարազատներին: