Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ կցանկանայիք ստանալ Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ
Vive L'Armenie
14.02.2007, 18:45
Շա՜տ կցանկանայի ստանալ ինքնատիռի տոմս դեպի Հայաստան :hands :hands :hands
Կցանկանայի լսել տարբեր կարծիքներ;)
Շա՜տ կցանկանայի ստանալ ինքնատիռի տոմս դեպի Հայաստան :hands :hands :hands
Կցանկանայի լսել տարբեր կարծիքներ;)
Մի անսովոր բան նրանից:love /կոնկրետ ինչ-որ մեկին ի նկատի չունեմ/, և ինքնաթիռի տոմս մեծ ճանապարհորդության համար:)
StrangeLittleGirl
15.02.2007, 18:51
Իմ ուզածն ամենահեշտն է իրականացնել, բայց միևնույն ժամանակ ամենադժվարը: Ես ոճ մի նյութական վեր չեմ ուզում: Ուզում եմ, որ մարդիկ գան անկեղծորեն ինձ շնորհավորելու, ոչ թե պարտականություն կատարելու: Հաճախ պատահում է, որ նվեր չունենալու պատճառով չեն գալիս, իսկ դա շատ տխուր է :( Հիշում եմ՝ մի տարի ծննդյանս օրը անչափ ուրախացա, երբ ընկերուհիներով հավաքվել էինք, և նրանցից մեկն ասաց, որ նվեր չի բերել: Այդ օրը ես շատ սիրեցի նրան :) :love
այս մի երկու շաբաթ է, ինչ электрашокер եմ ուզում... ափսոս ծծնունդս անցել է...:(
կզարմանաք, բայց ուտելիք չէմ ուզում... ուզում եմ մի հատ նոր 5-րդ սերիայի BMW, 10000 լիտր բենզին, մեկ էլ մի հատ արմենտել-ի լիցքավորման քարտ 2500 դրամանոց...;)
Ես շատ կցանկանայի ստանալ կախարդական փայտիկի օգտագործման մեկժամյա իրավունք:)
Ծաղիկներ, ծաղիկներ ու նորից ծաղիկներ:)
Չգիտեմ կոնկրետ ինչ…բայց ինչ որ օրիգինալ բան…
Ու արժեքը կապ չունի…
Մեկ էլ ասեմ, շատ եմ սիրում, երբ նվիրողը իր ձեռքով պատրաստած որևէ բան է տալիս…
Այդպիսի նվերներ ստացել եմ…:)
Ծննդյան օրը հավես ա համել, երբ զվարճալի ինչ-որ բան են տալիս, կամ անում…
մեկ էլ, սիրում եմ, երբ իմ Ծննդյան օրը հրավիրվածներն ինձնից շատ են ուրախանում ու քեֆ են անում…
Հա, ու մեկ էլ, երբ հատուկ խնամքով իրենց պատրաստում են այդ օրվան…
Եթե ինչ որ մեկը հնարավորություն չունի ինչ-որ բան նվիրելու, կարծում եմ զուտ նյութականի հետ է կապված պատճառը…բայց այդ դեպքում էլ ինչ-որ հետաքրքիր բան կարելի է մտածել…տեսականորեն դա կարող է ոչինչ չարժենալ, բայց ինձ համար մեծ արժեք ունենալ…:)
Սպասում եմ…նվերներ-նվերներ…
Դե շուտ արեք…:)
էսօր ծնունդս է…:D վաղն էլ…ու այդպես ամեն օր ես ծնվում եմ նորից առանց մայրիկիս տանջելու:D
Ես էլ եմ սիրում, երբ տվյալ անձի ձեռով պատրաստած նվեր եմ ստանում:oy :
Ինչպես արդեն ասաց Բյուրակնը, ինձ համար էլ ա ավելի կարևոր, երբ մարդ ի սրտե ա շնորհավորում ինձ, ոչ թե պարտք կատարելու պես ու էդ դեպքում ավելի եմ ուրախանում, քան ինչ-որ պարտքանվեր ստանալուց:D :
Արդեն մի քանի տարի ա, ինչ ուզում եմ մի հատ սարդ արծաթից :oy : Ընդհանրապես սիրում եմ տարբեր финтифшлюшки-ներ ստանալ, պուճուր, ոչ շատ մեծ, բայց հետաքրքիր, ասենք ինչ-որ брилок կամ օղեր յուրահատուկ…
Համ էլ ամեն մի նվեր ինձ համար թանկ ա, եթե նվիրված ա ի սրտե :P :
Շաաատ եմ ուզում փոքր շունիկ՝ մոբս :oy Էն էլ ինձ կենդանի պահել չեն թողնում :( Թե նվեր ստանայի, ինչ էլ լինի կպահեի...
Ասեմ, բայց չխնդաք:) . Երազում եմ , որ ծննդիս որը մի հատ սիրուն ախչիկ կմոտենա ինձ, մի հատ կրքոտ համբույր կնվիրի ու կասի որ ինձ սիրումա.;)
Vive L'Armenie
21.02.2007, 01:20
Ասեմ, բայց չխնդաք:) . Երազում եմ , որ ծննդիս որը մի հատ սիրուն ախչիկ կմոտենա ինձ, մի հատ կրքոտ համբույր կնվիրի ու կասի որ ինձ սիրումա.;)
երազանքներիդ իրականացում եմ ցանկանում :D
Ասեմ, բայց չխնդաք:) . Երազում եմ , որ ծննդիս որը մի հատ սիրուն ախչիկ կմոտենա ինձ, մի հատ կրքոտ համբույր կնվիրի ու կասի որ ինձ սիրումա.;)
Այոո… ինքնա…
--
իսկ վապշե, նասկի…
CactuSoul
21.02.2007, 13:45
իսկ վապշե, նասկի…
Ես էլ եմ նասկի սիրում:love … Չէ, լուրջ:ok … մի՛ ծիծաղեք:( … Ի՜իի:sad , ո՞ւմ եմ ասում:angry , մի՛ ծիծաղի:cry2 …
Իսկականից լուրջ եմ ասում, ես որոշել եմ՝ հենց հարստանամ, նասկիների կոլլեկցիա եմ հավաքելու:P : Շատ եմ սիրում:
Ինչո՞ւ ոչ, կուզեի նաև նվեր ստանալ հետաքրքիր նասկիներ:think … կամ թեկուզ գուլպաներ;) : Մի 2 անգամ պատահել է ու շատ եմ ուրախացել:oy …
Ես էլ եմ նասկի սիրում:love … Չէ, լուրջ:ok … մի՛ ծիծաղեք:( … Ի՜իի:sad , ո՞ւմ եմ ասում:angry , մի՛ ծիծաղի:cry2 …
Իսկականից լուրջ եմ ասում, ես որոշել եմ՝ հենց հարստանամ, նասկիների կոլլեկցիա եմ հավաքելու:P : Շատ եմ սիրում:
Ինչո՞ւ ոչ, կուզեի նաև նվեր ստանալ հետաքրքիր նասկիներ:think … կամ թեկուզ գուլպաներ;) : Մի 2 անգամ պատահել է ու շատ եմ ուրախացել:oy …
Վայ, ես էլ եմ նասկիներ շատ սիրում։ :love Խանութ որ մտնում եմ, նասկիների բաժնի կողքով անտարբեր չեմ կարողանում անցնել։:oy
Մեկ էլ սիրուն ու հետաքրքիր գրիչներ եմ շա՜տ սիրում։ Հիմա էնքան գրիչ եմ առել, որ չգիտեմ երբ եմ էդքանով գրելու։ Բայց դեռ շարունակում եմ առնել ու մեծ հաճույքով նվեր կստանայի։ ;)
Մի ամսից իմ ծնունդն է... ուզում եմ ստանալ մի փունջ շաաաաատ հոտավետ ձնծաղիկ ու էլ ուրիշ ոչ մի բան :love
Ու ուզում եմ ծնունս չանել, հյուրեր չընդունել, տնից փախչել ու թափառել քաղաքով, ու որ եղանակն էլ անպայման տաք լինի......
Ուլուանա
21.02.2007, 18:43
Շատ եմ սիրում փայտյա իրեր՝ զարդեր (հատկապես կուլոններ :roll ), հուշանվերներ, ընդհանրապես ցանկացած իր, որ փայտից լինի։ :love Որ հնարավոր լիներ, մեր տան բոլոր իրերը փայտից կանեի։ :hands
Մեկ էլ նկարի շրջանակների (рамка) նկատմամբ թուլություն ունեմ. :love ինչքան տեսնում եմ, ուզում եմ առնել։ :oy Հատկապես որ օրիգինալ ձևի են լինում։
A<R<A<K<S
03.03.2007, 16:20
շունիկ եմ ուզում :aha
Աչքիս ծննդիտ քեզ մի հատ շունիկ եմ նվիրելու.;) Գրառումներիտ մեջ շատ եմ տեսել:) . ԻՍկականից շատ ես ուզում աչքիս.:B
Մի հատ ցանկություն ել առաջացավ. Են ախչիկը, որ կար, է. Կլինի ինքը մեքենայով լինի:oy
Թե համը դուրսա գալի արդեն.:(
Մի ժամ ա մտածում եմ ինչ ուզեմ,բայց ոնց քցում բռնում եմ էտ Tumbler-ի աղջկանից լավ բան չի կարա լինի
Աչքիս ծննդիտ քեզ մի հատ շունիկ եմ նվիրելու.;) Գրառումներիտ մեջ շատ եմ տեսել:) . ԻՍկականից շատ ես ուզում աչքիս.:B
Իիի, բա ե՞ս...
Peter Schmeichel-ի օրիգինալ ֆուտբոլկեքից
schuschanik
12.11.2007, 13:58
Կուզենայի պատրաստի գրած գիտ.աշխատանքս նվիրեին:(:oy
շատ տղաների նման վայեննի բիլետ կուզենայի:P
Universe
12.11.2007, 14:50
CactuSoul-ի խոսքերից
Ես էլ եմ նասկի սիրում … :loveՉէ, լուրջ …:ok մի՛ ծիծաղեք …:( Ի՜իի , ո՞ւմ եմ ասում :angry, մի՛ ծիծաղի …:cry
Իսկականից լուրջ եմ ասում, ես որոշել եմ՝ հենց հարստանամ, նասկիների կոլլեկցիա եմ հավաքելու:P : Շատ եմ սիրում:
Ինչո՞ւ ոչ, կուզեի նաև նվեր ստանալ հետաքրքիր նասկիներ …:think կամ թեկուզ գուլպաներ ;): Մի 2 անգամ պատահել է ու շատ եմ ուրախացել … :oy
sh_joy-ի խոսքերից
Վայ, ես էլ եմ նասկիներ շատ սիրում։ :love Խանութ որ մտնում եմ, նասկիների բաժնի կողքով անտարբեր չեմ կարողանում անցնել։ :oy
Այս գրառումները կարդալուց հետո որոշեցի, որ էլ պետք չի անտարբեր մնալ գիտնականների կողմից ստեղծված մարդկային այնպիսի գլուխգործոցի եւ գիտության այնպիսի հրաշքի հանդեպ, որի անունն է նասկի...:))
Իսկ ծննդյանս օրվա առթիվ նվեր...Հմմմ...:think (Մեկը չկա ասի. «Կարողա՞ գիտես ծնունդտա...»:D)
Չգիտեմ, կարծում եմ ինձ ոչ մի նյութական նվեր էլ անհրաժեշտ չի: Կամ ավելի շուտ բաներ կան, որ անհրաժեշտ են, բայց դե դրանց արդեն ես պետքա հասնեմ իմ աշխատանքով, քանի որ քո ստեղծածն ավելի ճիշտ ես գնահատում ամբողջ կյանքիդ ընթացքում... Չնայած լինում են նվերներ, որոնք սրբության պես ես պահում, փայփայում... Դե հիմա՜... Նաեւ կարծում եմ, որ ծննդյանս ամենաուրախալի նվերը կլիներ եւս մեկի ներկայությունը, որը չի բացառվում, որ կլինի...;)
Երևան - Նյու Յորք - Երևան ավիատոմս ;) դեկտեմբերին
Այոո… ինքնա…
--
իսկ վապշե, նասկի…
Հա ՞ , Դե արի ես քո ծննդյան օրը քեզ են մատիկներով նասկիներից նվիրեմ :D Լուրջ եմ ասում կնվիրեմ :D :D :D
CactuSoul քեզ էլ նույն նասկիի մի ուրիշ գունյը ;) հաճույքով կնվիրեմ :)
Իսկ ես խխունջ եմ ուզում :oy
քաղաքացի
12.11.2007, 15:52
Երևան - Նյու Յորք - Երևան ավիատոմս ;) դեկտեմբերին
Ինձ էլ մի հատ դրանից :ok
Tigran Adunts
12.11.2007, 16:04
Բարի լուր ;)
Դանակ:oy, արդեն ստացել եմ:)
Կուզենայի պատրաստի գրած գիտ.աշխատանքս նվիրեին:(:oy
Ես էլ եմ ուզում....
Իսկ ընդհանրապես շատ եմ սիրում գրքեր ու ծաղիկներ /բայց ոչ մեծ բանծիկներով ու հազարան բլբուլի գույնի թղթերով փաթեթավորած/
Չեմ սիրում ստանդարտ հայկական նվերներ՝ ոսկեղեն:[, ամանեղեն...
Kheranyan
12.11.2007, 17:06
Նյութական, երևի ոչինչ, եթե միայն սեփական բնակարանի բանալիներ, իսկ իսկապես շաատ կուզենայի մյուս ծծնդյանս տարելիցը ազդարարվեր զավակիս առավոտյան ճիչով:
Էդուարդ_man
12.11.2007, 17:31
Կասեմ, որ չէի ցանկանա ստանալ զիզիբիզի անպետքական իրերեր, եթե անգամ հուշանվեր լինի ինչ որ շատ իմաստավոր բան
Կցանկանաի լավ ֆոտոապարատ:loveստանալ
Ես էլ եմ ուզում....
Իսկ ընդհանրապես շատ եմ սիրում գրքեր ու ծաղիկներ /բայց ոչ մեծ բանծիկներով ու հազարան բլբուլի գույնի թղթերով փաթեթավորած/
Չեմ սիրում ստանդարտ հայկական նվերներ՝ ոսկեղեն:[, ամանեղեն...
Օգօ :o բա դու օժիտի ամանեղեն չես ուզում հավաքես ՞ :lol
Ուլուանա
12.11.2007, 19:54
Օգօ բա դու օժիտի ամանեղեն չես ուզում հավաքես ՞ :lol
Դե, գուցե արդեն էնքան ամանեղեն է նվեր ստացել, որ օժիտը «դզվել է», դրա համար էլ չի ուզում։ :P:D Բայց լուրջ, հայերիս մոտ որ նվերի ինչ–որ տեսակ մոդա է ընկնում, տարիներով «լռվում ենք» էդ նույն բանի վրա... :[ Կարծում եմ՝ այսօր կարելի է վստահաբար ասել, որ բոլորս մինչև կոկորդներս կուշտ ենք սուրճի բաժակներից ու արդեն չգիտենք, թե ու խցկել դրանք, երբ հերթական անգամ նվեր ենք ստանում... :{ :D Ճիշտ է, դրանք կարելի է իրացնել՝ ձեր հերթին նվիրելով մեկ այլ անձի :D, բայց արժե՞ արդյոք կրակը գցել տվյալ մարդուն. բա ի՞նքն ում պիտի նվիրի... :unsure Եվ վերջապես, այդ դեպքում այսպիսի մի վտանգ էլ կա. ձեր վերանվիրած նույն սուրճի բաժակները որոշ ժամանակ անց կարող են նվերի տեսքով վերադառնալ ձեզ մոտ... :blin ընդ որում այնպիսի մարդու կողմից, որը կարծես թե ոչ մի կապ չուներ այն մարդու հետ, ում դուք նվիրել էիք այդ նույն չարաբաստիկ՝ արդեն Աբու Հասանի մաշիկների դերը ստանձնած սուրճի բաժակները... «Սրբապատկեր» հեռուստաներկայացումը հիշեցի... :)
Բայց վերջերս կարծես սուրճի բաժակների հաղթարշավն ավարտվել էր՝ իր տեղը զիջելով «Մադոննային» ու «Ռոկոկոյին»...
Լավ, շատ փիլիսոփայեցի... :oy
Շատ եմ սիրում փայտյա իրեր՝ զարդեր (հատկապես կուլոններ :roll ), հուշանվերներ, ընդհանրապես ցանկացած իր, որ փայտից լինի։ :love Որ հնարավոր լիներ, մեր տան բոլոր իրերը փայտից կանեի։ :hands
Մեկ էլ նկարի շրջանակների (рамка) նկատմամբ թուլություն ունեմ. :love ինչքան տեսնում եմ, ուզում եմ առնել։ :oy Հատկապես որ օրիգինալ ձևի են լինում։
Վերջերս սկսել եմ զանգուլակատիպ բաներ սիրել, էն որ կախում են ինչ–որ տեղից (ասենք, ջահից) ու էդ կախված զնգլիկները, իրար խփվելով, երաժշտանման հաճելի ձայներ են հանում... (ինչ տնավարի բացատրեցի, չէ՞... :oy լավ, ոչինչ, մեկ ա, չեք նվիրելու :( :D )
Մեկ էլ յուրօրինակ ոճի ծաղկամաններ եմ սկսել սիրել նվեր ստանալ... :love
StrangeLittleGirl
12.11.2007, 20:07
Իմ ծննդյան օրը ես ամենից շատ ուրախանում եմ մի տիպի նվերներ ստանալիս, բայց ես դրա մասին կլռեմ: Եթե որևէ մեկն իմանա ու փորձի այդպիսի նվեր մատուցել, երբևէ դա չի դառնա այն, ինչ իսկապես ինձ ուրախացնում է:
Ես վարդեր եմ սիրում ստանալ նվեր, քեֆից հետո նայում ես ու հանգստանում խաղաղվում :):love
թուլություն ունեմ գրենական ցանկացած պիտույքների նկատմամբ՝ գրիչ, մատիտներ, թղթեր, մանավանդ գունավոր, ռետիններ, նաև ուրիշ անպետք և պետքական պարագաներ, հա տետրերի ու բլակնոտների նկատմամաբ հատուկ թուլություն ունեմ:P
Չեմ սիրում երբ հագուստ են նվիրում
Ես էլ կուզեի, որ հայրիկս այստեղ լիներ ծննդյանս օրը :(
Ձայնալար
13.11.2007, 12:30
Հեծանիվ եմ ուզում :oy:baby
Philosopher
13.11.2007, 12:40
Java Script: Библия пользователя: Մեկ էլ` Հեմնիգուեյի լիակատար ժողովածուն, մեկ էլ` Գրական Թերթ` էջերը դատարկ, որ էդ օրը գոնե հանգիստ խորոված ուտեմ` առանց ցեղասպանության մասին մտածելու:
StrangeLittleGirl
13.11.2007, 14:42
Մեկ էլ` Հեմնիգուեյի լիակատար ժողովածուն
Ափսոս ծնունդդ անցել ա, թե չէ իմ ունեցած հատորները քսերոքս կանեի, կբերեի :D
Շատ, շատ կցանկանայի ստանալ մոտոցիկլետ:)
Դե, գուցե արդեն էնքան ամանեղեն է նվեր ստացել, որ օժիտը «դզվել է», դրա համար էլ չի ուզում։ :P
Ի՞նչ եք օժիտիս պարունակությունը բացահայտում:D/համ էլ նվերը նվեր չեն տալիս, ի/
Մի ամսից իմ ծնունդն է... ուզում եմ ստանալ մի փունջ շաաաաատ հոտավետ ձնծաղիկ ու էլ ուրիշ ոչ մի բան :love
Ու ուզում եմ ծնունս չանել, հյուրեր չընդունել, տնից փախչել ու թափառել քաղաքով, ու որ եղանակն էլ անպայման տաք լինի......
Այս տարի իմ ծննդյան օրը ձնծաղիկից բացի մնացած ամեն ինչը իմ ուզածով եղավ :love
Ու ամենասիրելի ծնունդներից մեկն էր :love
Ծնունդիս օրը կասեմ,որ հետո գալուց բերեք:P:D
Թե չէ հիմա ասեմ,կարող ա փոշմանեք,չգաք:D
Լավ է,որ անկեղծացանք,ասեմ:oy
Մի բան,որ կյանքում էլ նվեր չեմ ստանա,հատկապես մեկի ներկայությունը:(
Մի փունջ յասաման:love
Մի հատ սիրուն բլոկնոտ/պուպուշ,փափուկ:oy/
Մեկ էլ մի օր ջրի ափին մենակ զբոսնելու հնարավորություն:love:)
Անսպասելի ու կրքոտ համբույր... երազել եմ այն օրվանից, երբ սկսել եմ գնահատել համբույրը... բայց ոնց-որ թե ստացածս բոլոր համբույրները սպասելի են լինում...
Ես կցանկանամ ստանալ անսպասելի նվեր անսպասելի մարդուց ու, որ այդ նվերը իր անսպասելության չափ հաճելի լինի:love:oy Ահա այսպիսի խճճված ցանկություն:P
Cassiopeia
23.11.2007, 22:13
Մի տարի անչափ մեծ էր ցանկությունս նվեր ստանալ Աստվածաշունչ: Հիմա - չգիտեմ, նվերներ սիրում եմ ստանալ (իսկ ո՞վ չի սիրում), սակայ մարդկանց ջերմ բառերն ու անկեղծ ժպիտներն էլ են ինձ բավարարում:
Vive L'Armenie
23.11.2007, 23:55
Ծննդյանս օրն ուզում եմ հարազատներիս կողքին լինել...:(, և ի սրտե ուրախանալ/ամբողջ հոգով...
քաղաքացի
24.11.2007, 02:44
Մի տարի անչափ մեծ էր ցանկությունս նվեր ստանալ Աստվածաշունչ: Հիմա - չգիտեմ, նվերներ սիրում եմ ստանալ (իսկ ո՞վ չի սիրում), սակայ մարդկանց ջերմ բառերն ու անկեղծ ժպիտներն էլ են ինձ բավարարում:
Ես չեմ սիրում, զզվում եմ երբ ինձ նվեր են տալիս։ Մի տեսակ է, ծնունդն արդեն շատ չեմ սիրում։
Ինչ անկապ մարդ եմ չէ՞։ :oy
Second Chance
24.11.2007, 11:58
Կուզենայի մի հատ գոնե մի հատ արվեստանոց նվիրեին:love
Իսկ եթե չե գոնե մի հատ լավ ֆոտոապարատ:D
Ես այս վերջի տարիներս ինչ-որ չեմ ուրախանում իմ ծննդյան օրը:Բայց կուզենամ այդ օրը ստանալ միակ նվերը՝ հոգեկան բավարարվածություն:love
Մի հատ խամեռ, մեկել թազա թումբան:
մեքենա, տուն, հեռուստատեսություն:D
չէ...լավ
Ուրեմն մի մեշոկ վարդի թերթիկ ու երեք շիշ մածուն:oy:love
Ես լուրջ եմ ասում:angry
Կիթառ :oy
մեկել կիթառ նվագող :hands :D
Հ.Գ. Ոչ նյութական ու ոչ շոշափելինեիրը չթվարկեմ էլիիիի :oy
Empty`Tears
10.03.2008, 18:29
Վայ ինչ լավ թեմա է...
Այդ օր կցանկանայի ստանալ իմ սիրած էակից, ձեռքին՝երկու շատ-շատ թիթեռներ, բերի, կանգնի մոտս ու բաց թողնի... :Phttp://a2.rimg.info/c239185ea56ba16752eef9948b35d6aa.gif (http://avatars.33b.ru/avatar.157085.html)
Cassiopeia
11.03.2008, 11:45
Ես չեմ սիրում, զզվում եմ երբ ինձ նվեր են տալիս։ Մի տեսակ է, ծնունդն արդեն շատ չեմ սիրում։
Ինչ անկապ մարդ եմ չէ՞։ :oy
Փաստորեն ես էլ եմ անկապացել:D ....
Ես էլ եմ դադարել սիրել նվերներ ստանալ… Ծննդյանս օրվա մասին էլ չասեմ, վաղուց եմ դադարել այն սիրել...
aerosmith
14.03.2008, 00:25
ինչ ուզե՞մ, աղր ինչ որ ուզել եմ ունեմ արդեն։ լավ կուզեի, որ ծնունդիս հաջորդ օրը կազմակերպվեր շատ բարձր մակարդակի ռոք ֆեստիվալ, օրինակ երգեր SOAD-ը ,կամ AEROSMITH-ը , ու ինձ եդ համերգի տոմսից նվեր տային։ ԻՆչ լավ կլներ, հավեսով կտժժժժժժժժժժայի։
ճանապարհորդություն դեպի Եգիպտոս 2 անձի համար :)
Safaryan
14.03.2008, 09:47
Ես իմ ծնունդը չեմ սիրում, չեմ սիրում նշել, բայց ինձնից անկախ չգիտես թե ոնց միշտ նշվումա:(
Օրինակ էսօր իմ ծնունդնա:( ինչ եմ անելու??? Կուզենայի ծաղիկ ստանալ՝ վարդ մեկ հատիկ:)
Janita Hero
18.05.2008, 00:00
Ես կուզենայի, որ ծնունդիս վարորդական իրավունք /պռավա/ ստանայի: հա ինչ կա որ, մինչև ետ մեկը ինձ հարցնի ինչ ես ուզում ծնունդիտ, ես էլ կասեմ:P
Ինքնաթիռի տոմս դեպի Տոկիո՝ 1 անձի համար։ Կարոտում եմ։ Հետ գալուն էլ հետը, բայց արդեն 2 հոգու համար։
Empty`Tears
31.05.2008, 04:20
Շաատ բան չեմ ուզում....:)
Մի մեեծ ծաղկեփունջ՝ երկար վարդեր... ու երկուսով գնանք ամենքից հեռու, իմ սիրած վայրը՝ ծով..
VisTolog
31.05.2008, 10:38
Արամ ջան, իմ փորձից եմ ասում. սենց դու շատ ես ուզում նոթբուք, որակովա, լավնա, հարմարա. բայց մի որոշ ժամանակ հետո լրիվ ոնցոր հիասթափվես դրանից, մանավանդ եթե վրեն Վիստայա դրած: ՈՒ չնայած դրան, ես էլ եմ ուզում նոթբուք, այ սրանից :D (http://www.bestbuy.com/site/olspage.jsp?skuId=8718257&type=product&id=1200702543178)
ՈՒ մեկ էլ ճանապարհորդության ուղեգրեր, կապ չունի քանի հատ, կարևորը մի հատ չլնի:
Այս պահին միայն լավ տրամադրություն եմ ուզում, ուրիշ ոչինչ :( :)