PDA

Դիտել ողջ տարբերակը : Քրիստինա Ագիլերա

sharick
17.03.2011, 14:30
Ողջույն ակումբցիներ ջան ...
Քանի որ վաղուց թեմա չէի բացել ու համ էլ նկատեցի , որ ակումբում չկա Քրիստինա Ագիլերայի մասին որևէ թեմա , որոշեցի ինյքս ստեղծել ...
Այս թեմայում եկեք զրուցենք Քրիստինայի մասին : Սիրում եք արդյոք նրա, թէ ոչ , եթէ սիրում եք ինչու , եթէ չեք սիրում ինչ պատճառով , որ երգերն են ավելի սիրելի և այլն:

Քրիստինա Մարիա Ագիլերա (ծ. դեկտեմբեր 18, 1980 թ.) — ամերիկացի երգչուհի և երգահան է ազգությամբ իռլանդացի և Էկվադորցի: նշանավոր դարձել է իր առաջին ալբոմով՝Christina Aguilera: Ագիլերա հաղթել է չորս Գրեմմի Պարգեւներ եւ մեկ Լատինական Գրեմմի պարգեւ և այլ... Նա դարձել է առավել հաջողված ձայնագրման երգչուհիներից տասնամյակի ընթացքում, վաճառել է ավելի քան 42 միլիոն ալբոմներ ամբողջ աշխարհում....

Claudia Mori
17.03.2011, 14:47
http://www.youtube.com/watch?v=NueDsoBortA

Պաշտում եմ այս կատարումը, չնայած Burlesque ֆիլմը շաբլոն սյուժեով ֆիլմ է, բայց Ագիլերայի ու Շերի ձայները վերջն են!!!!!!

Rhayader
17.03.2011, 15:28
Ուր հասանք...:[:[:[
Տաղանդ չունի, ձայնի վրա ագռավներ են հավաքվում, դեմքով ոնց որ բոուլինգի շառ լինի, մարմինը երևի ԱՄՆ բոլոր սիլիկոնաբույժների (ու, ինչու ոչ, պրոդյուսերների) հետ «դու»-ով է խոսում:
Ավելի վատ էլ է լինում:
Ժամանակին, ուրիշ ֆորումներում, նման թեմայի գոյությունը ոչ հումորային նպատակներով կբացառվեր: Լավ ժամանակներ էին:

AniwaR
17.03.2011, 15:33
Ուր հասանք...:[:[:[
Ամերիկյան պ0պսայի մարմնավաճառչիկներից մեկը: Տաղանդ չունի, ձայնի վրա ագռավներ են հավաքվում, դեմքով ոնց որ բոուլինգի շառ լինի, մարմինը երևի ԱՄՆ բոլոր սիլիկոնաբույժների (ու, ինչու ոչ, պրոդյուսերների) հետ «դու»-ով է խոսում:
Ավելի վատ էլ է լինում:
Ժամանակին, ուրիշ ֆորումներում, նման թեմայի գոյությունը ոչ հումորային նպատակներով կբացառվեր: Լավ ժամանակներ էին:

Կարա՞ս իրա չափ երգես։ ։Պ

Rhayader
17.03.2011, 15:42
Ինչ էլ անեմ, էդ աստիճանի վատ չի ստացվի:P

sharick
17.03.2011, 16:18
Ուր հասանք...:[:[:[
Տաղանդ չունի, ձայնի վրա ագռավներ են հավաքվում, դեմքով ոնց որ բոուլինգի շառ լինի, մարմինը երևի ԱՄՆ բոլոր սիլիկոնաբույժների (ու, ինչու ոչ, պրոդյուսերների) հետ «դու»-ով է խոսում:
Ավելի վատ էլ է լինում:
Ժամանակին, ուրիշ ֆորումներում, նման թեմայի գոյությունը ոչ հումորային նպատակներով կբացառվեր: Լավ ժամանակներ էին:

Rhayader ջան ես ուղղակի ապշեցի քո գրառումը կարդալուց հետո, ոնց կարելի ա միաժամանակ այդքան վատ բան տեսնել մեկի մեջ?...երբ թեման բացեցի , մտածում էի , որ դե իհարկե կլինեն մարդիկ ովքեր չեն սիրի նրան , բայց այսպիսի արձագանք որևէ մեկի կողմից չէի սպասի : Ես շատ եմ կտխրեմ եթե էլի նմանատիպ ատելությամբ լցված գրառումներ տեսնեմ այս թեմայում.... Ախր ոնց կարելի ա սենց արտահայտվել ՈՍԿԵ ձայն ունեցող ու սենց մեծ դիապազոն ու հրաշալի ձայնային կարողություններ ունեցող երգչուհու մասին?....

AniwaR
17.03.2011, 16:18
Ինչ էլ անեմ, էդ աստիճանի վատ չի ստացվի:P

Նեա, տեխնիկապես ձայնը բավական մեծ հնարավորություններ ունի, ու սիրում ա նույն երգի ընթացքում մեծ կոնտրաստներ տալ (ինչքան նկատել եմ, ձայնի մեծ դիապազոն ունեցող բոլոր վոկալիստների նման ընդհանրապես): Որ երգածը ոտից գլուխ պապսա չլիներ, լավը կլիներ։ Համենայն դեպս, ես չէի հրաժարվի նման վոկալային հմտություններից։ ։D

Claudia Mori
17.03.2011, 16:27
Ուր հասանք...:[:[:[
Տաղանդ չունի, ձայնի վրա ագռավներ են հավաքվում, դեմքով ոնց որ բոուլինգի շառ լինի, մարմինը երևի ԱՄՆ բոլոր սիլիկոնաբույժների (ու, ինչու ոչ, պրոդյուսերների) հետ «դու»-ով է խոսում:
Ավելի վատ էլ է լինում:
Ժամանակին, ուրիշ ֆորումներում, նման թեմայի գոյությունը ոչ հումորային նպատակներով կբացառվեր: Լավ ժամանակներ էին:

Եթե այս խոսքերն ասվեին Բրիտնիի հասցեին, դեռ մի քիչ կհասկանայի, բայց այս դեպքում, չեմ հասկանում , թե ինչ փաստերի հիման վրա եք նման մեկնաբանություն անում...
շատ կուզեի ձեր կատարումը լսել, շաաաաաաաաաաաաաատ:D

Rhayader
17.03.2011, 16:28
Ան, ի՞նչ դիապազոն կարա ունենա էդ տեմբրը:D գլխային ֆալցետով ճվճվալուց հետո իրա ծխած պսևդոաֆրո ձենով (ա-լյա Մումի Տրոլ) մի երկու բան ա ոռնում, բոլորի չռթիկը միանում ա՝ «ուժեղ ձեն ունի»: Ես որ էդ ձևով գոռամ, կարող ա շենքի պատուհանները թափվեն:
Իսկ դու կարա՞ս սպիտակցի հայկոյի չափ կլկլացնես:D նենց բարդ տեխնիկա ա:D կամ, ասենք, էն «Բլատնոյ Ուդառ» կասետի վրայի «սլյուշայծե սվայիխ լյուբիմըխ մատուշեկ, նի ծիրյայծե սվոյ ավտարիծետ» երգողի տեմբրով ու ակցենտով:D
Ժող, եթե մեկի ձենն արու փիղ ա հիշեցնում՝ բեղմնավորման շրջանում, դա դեռ չի նշանակում, որ ինքն ուժեղ ձեն ունի:

sharick
17.03.2011, 16:36

ՈՒրեմն քո կարծիքով ֆալցետով երգել նշանակում ա ճվճվոց?:o

Claudia Mori
17.03.2011, 16:37
Որ երգածը ոտից գլուխ պապսա չլիներ, լավը կլիներ: ։D

Ագիլերան իրականում շատ ուրիշ երգեր ունի, որոնք բնավ պապսա չեն, ու դրանցից մեկը ես դրել եմ արդեն, ուղղակի ինքը այդպես է հայտնի դարձել
Այլ ոճի երգեր՝

http://www.youtube.com/watch?v=rh2Yxp6q2h0

http://www.youtube.com/watch?v=Njph0QyXcKs

http://www.youtube.com/watch?v=wzJvjfJAphs

ու դեռ շատ նման երգեր ունի...

Rhayader
17.03.2011, 16:39
Rhayader ջան ես ուղղակի ապշեցի քո գրառումը կարդալուց հետո, ոնց կարելի ա միաժամանակ այդքան վատ բան տեսնել մեկի մեջ?
:roll:yahoo

...երբ թեման բացեցի , մտածում էի , որ դե իհարկե կլինեն մարդիկ ովքեր չեն սիրի նրան , բայց այսպիսի արձագանք որևէ մեկի կողմից չէի սպասի :
Ընդլայնիր սպասելիքներդ)))

Ես շատ եմ կտխրեմ եթե էլի նմանատիպ ատելությամբ լցված գրառումներ տեսնեմ այս թեմայում....
Սիրտս փշրում է մտածել, թե ինչքան եմ դեռ տխրեցնելու քեզ այս թեմայում:))

Ախր ոնց կարելի ա սենց արտահայտվել ՈՍԿԵ ձայն ունեցող ու սենց մեծ դիապազոն ու հրաշալի ձայնային կարողություններ ունեցող երգչուհու մասին?....
Մի գրառում վերև՝ դիապազոնի մասին:
Մյուս կողմից, կյանքումս առաջին անգամ եմ լսում, որ ձայնն ինչ-որ մատերիալից լինի, նամանավանդ մետաղից: Բայց իրականությունից քիչ է հեռու՝ իսկապես, ինչ-որ ժեշտի ձայն է հանում:

շատ կուզեի ձեր կատարումը լսել, շաաաաաաաաաաաաաատ
Ես ձեր իմացած աղջիկներից չեմ:oy

AniwaR
17.03.2011, 16:39
Ան, ի՞նչ դիապազոն կարա ունենա էդ տեմբրը:D գլխային ֆալցետով ճվճվալուց հետո իրա ծխած պսևդոաֆրո ձենով (ա-լյա Մումի Տրոլ) մի երկու բան ա ոռնում, բոլորի չռթիկը միանում ա՝ «ուժեղ ձեն ունի»: Ես որ էդ ձևով գոռամ, կարող ա շենքի պատուհանները թափվեն:

Վեեե դե ։Պ Սաղ իրան չսիրելուց ես տենց բաներ ասում։ Ինձ վերջերս Յութուբում Ջորջ Մայքլի մի հատ տարած ֆանատ համոզում էր, որ Բաքլին անտաղանդ վոկալիստ ա ու որ էս գոմիկ վերսիան օրիգինալից լավն ա.

http://www.youtube.com/watch?v=A-pfBd8Asfk

Իսկ դու կարա՞ս սպիտակցի հայկոյի չափ կլկլացնես:D նենց բարդ տեխնիկա ա:D կամ, ասենք, էն «Բլատնոյ Ուդառ» կասետի վրայի «սլյուշայծե սվայիխ լյուբիմըխ մատուշեկ, նի ծիրյայծե սվոյ ավտարիծետ» երգողի տեմբրով ու ակցենտով:D

:lol:lol Էհ։ :cry2 Ես սկի "ծնունդդ շնորհավոր"-ը չեմ կարում երգեմ։:cry2

Claudia Mori
17.03.2011, 16:42
Ան, ի՞նչ դիապազոն կարա ունենա էդ տեմբրը:D գլխային ֆալցետով ճվճվալուց հետո իրա ծխած պսևդոաֆրո ձենով (ա-լյա Մումի Տրոլ) մի երկու բան ա ոռնում, բոլորի չռթիկը միանում ա՝ «ուժեղ ձեն ունի»: :
Ինչ խնդալու է:D Իսկ դու գիտես ինչ է նշանակում գլխային ֆալցետ? :D

AniwaR
17.03.2011, 16:43
Ագիլերան իրականում շատ ուրիշ երգեր ունի, որոնք բնավ պապսա չեն, ու դրանցից մեկը ես դրել եմ արդեն, ուղղակի ինքը այդպես է հայտնի դարձել
ու դեռ շատ նման երգեր ունի...

It's a man's world-ը իր կատարմամբ վաղուց էի լսել։ Էն մյուս երգի կեսն էլ լսեցի։ Անուղղելի պոպսովիկ ա։ Ինքը ինչ էլ ուզում ա երգի, սարքում ա պապսա ։Դ

Rhayader
17.03.2011, 16:54
Ան, ես Տոբիաս Սամմետին շատ եմ սիրում, բայց երբեք էս երգի հիման վրա չեմ ասի, թե ուժեղ ձեն ունի.

http://www.youtube.com/watch?v=8X7vc0ChS_s
Ինքը պարզապես լավ գոռում ա, ֆալցետին էլ կարողանում ա տիրապետել: Վիբրատոն էլ սիրուն ա:
Երեք բան, որոնցից Ագիլիերայի մոտ մենակ առաջինն ա ներկա: Լավ գոռում ա:
Իսկ հիմա ուժեղ ձենով մարդկանց նայենք.

http://www.youtube.com/watch?v=j3xul895J6I

http://www.youtube.com/watch?v=2r4ahIvko3c
Տղամարդկանց հետ եմ համեմատում, որովհետև իրա միջին կամ ուշ շրջանի ստեղծագործությունը կանացի վոկալի հետ համեմատելը սրբապղծություն կլինի: Պարզապես մեծ դիապազոնով կանացի վոկալ ցույց տամ.

http://www.youtube.com/watch?v=f9F5xKiDSzw
Նույնիսկ ինձանից շատ ա, իսկ իմը երեք օկտավայից անցնում ա:

Rhayader
17.03.2011, 17:01
Ինչ խնդալու է :D Իսկ դու գիտես ինչ է նշանակում գլխային ֆալցետ? :D
Կարինե, կրակի հետ ես խաղում;) նոր ֆորումցի ես, ժամանակի հետ կհասկանաս:
Գլխային ֆալցետը երաժշտական տերմին չի, սովորաբար պարզապես ասում են գլխային ձայն: Տեխնիկապես այն իրենից ֆալցետ է ներկայացնում: Ես հարմարության համար կիրառում եմ գլխային ու կոկորդային ֆալցետ արտահայտությունները: Լավ եմ անում:

ivy
17.03.2011, 17:11
Ինքը բավականին անդուր կերպար է ինձ համար, չեմ սիրում իրեն: Բայց համաձայն եմ, որ հզոր ձայն ունի:
Թեև էս հարցն էլ, ինչպես միշտ, վիճելի է...
Աշխարհում ցանկացած հայտնի մարդու մասին էլ, ինչ բնագավառում էլ լինի, առնվազն մեկը կգտնվի, ով կասի, թե նա անտաղանդ դուրսպրծուկ է: Էնպես որ, հանգիստ տարեք ուրիշների կարծիքները...

Rhayader
17.03.2011, 17:20
Այվի, իսկ ո՞րն ա քո համար հզոր ձայնի չափանիշը:))) ուժեղ ձայն հանել կարողանա՞լը: Թե՞ պսևդոաֆրո, ծխած ուժեղ ձայն հանելը: Ասենք, Տարյա Տուրունենը քո կարծիքով ուժե՞ղ ձայն ունի: Իսկ Օտեպ Շամա՞յան (http://en.wikipedia.org/wiki/Otep_Shamaya):D

http://www.youtube.com/watch?v=D79peD6i-rw

ivy
17.03.2011, 17:27
Ռայ, վիճել չեմ ուզում, կարծիքս գրեցի, էդքան բան...
Ու շատ հնարավոր է, որ ինքը հեչ էլ չունի հզոր ձայն ու երգել էլ չգիտի. ես մասնագետ չեմ, ուղղակի ինձ էդպես է թվում:

erexa
17.03.2011, 17:45
Հարգելի sharick հույսով եմ չես տխրի, բայց պետք է բացասական կարծիք հայտնեմ: Անկեղծ ասած իմ դուրն էլ չի գալիս Քրիստինա Ագիլերան և իր ձայնը: Ես սիրում եմ երբ երգչուհիները երգի ժամանակ գոռում են, բարձր ձայնով են երգում, բայց Ագիլերայի մոտ իր գոռոցն անդուրեկան է դառնում և անբնական, կարծես ինքն իրեն ստիպում է գոռալով երգել և բացակայում են, որոշ էմոցիաներ, համենայնդեպս ինձ համար այդպես է: :)

Ռուֆուս
17.03.2011, 17:50
Ես էլ իրենով առանձնապես «հիացած» չեմ, բայց հանուն արդարության ասեմ, որ եթե ինչ-որ մեկը մոտս Ագիլերա լսի չեմ ընկնի կոնտուզիաների մեջ, ինչպես սովորաբար լինում ա Բրիթնի Սպիրզի, Լեդի Գագայի ու նմանատիպների դեպքում:

AniwaR
17.03.2011, 17:55
Տղամարդկանց հետ եմ համեմատում, որովհետև իրա միջին կամ ուշ շրջանի ստեղծագործությունը կանացի վոկալի հետ համեմատելը սրբապղծություն կլինի: Պարզապես մեծ դիապազոնով կանացի վոկալ ցույց տամ.

Էս մասը լավ չհասկացա: Ագիլերայի՞ միջին կամ ուշ շրջանի: Իսկ խի վաղ շրջանում ի՞նչ էր երգում: Մեկ էլ խի՞ ա սրբապղծություն կնոջ վոկալի հետ համեմատելը:

Rhayader
17.03.2011, 18:11
Որովհետև կնոջ ձայն չի:
Վաղ շրջանում Բրիտնի վաղ շրջանից (հեյ գիտի, վախտեր՝ Ամերիկայի վերջին կույսն էր Բրիտնին) քիչ էր տարբերվում.

http://www.youtube.com/watch?v=kIDWgqDBNXA

AniwaR
17.03.2011, 18:39
Որովհետև կնոջ ձայն չի:

Լավ, «ինչու՞» հարցնելու փոխարեն, տեսակետդ հասկանալու համար տալիս եմ մի քանի հատ ավելի հեշտ հարց: Ընդունվում ա պատասխանի մենակ «այո» կամ «ոչ» տարբերակը». :))

Janis Joplin-ի ձայնը կնո՞ջ ձայն ա:
Tina Turner-ի՞նը:
Joan Jett-ի՞նը:

http://www.youtube.com/watch?v=M3T_xeoGES8
Rihana-յի՞նը:
Beyonce-ի՞նը:
Շուշան Պետրոսյանի՞նը:

Վաղ շրջանում Բրիտնի վաղ շրջանից (հեյ գիտի, վախտեր՝ Ամերիկայի վերջին կույսն էր Բրիտնին) քիչ էր տարբերվում.

http://www.youtube.com/watch?v=kIDWgqDBNXA

Մդա, սա միանգամայն կարող էր Բրիտնին լինել: :D

Yellow Raven
17.03.2011, 19:04
Չեմ սիրում...
Ինքը ավելի շատ ընկավ մերօրյա փոփի ալիքի տակ ու տենց տակն էլ մնաց: Էսօրվա հիմնական փոփ-երգչուհիների գլխավոր պրոբլեմն էլ հենց նախանձն ու փողի նկատմամբ մոլուցքնա, եթե մի փոքր ավելի լայն մտածեն կարծում եմ շատերից լավ երգչուհի դուրս կգա:
Իսկ ընդհանուր առմամբ` :[

Yevuk
17.03.2011, 21:30
Իսկ ես իրան հավանում եմ, սիրածս երգչուհին չի, բայց հարգանքի արժանի ա որպես երգչուհի: Շա՜տ հզոր ձայն ունի: :)

http://www.youtube.com/watch?v=NTErhV2iMGU

ars83
17.03.2011, 22:03
Էնքան գրեցիք, ասի՝ ես էլ լսեմ, տեսնեմ՝ էդ ինչ թռչուն է այս ՔԱ-ն:
:D Ի՞նչ դիապազոնի կամ ի՞նչ տեմբրի մասին է խոսքը ժողովուրդ ջան: Ափսոս, անունը չեմ հիշում, ժամանակին մենք էլ մի հայ երգչուհի ունեինք, իբր ջազ էր երգում, մռնչում էր, ծվծվում էր, ծռմռվում էր, որ իբր լսողը համոզվեր, թե ինչքան ջանք է գործադրում, ու գնահատեր: Սա նրան հիշեցրեց: It's Man's World-ն ընդհանրապես ծաղրածուի բան էր: Հատկապես էն ֆանատացունց ճիչը լրիվ կատաստրոֆա էր: :D Ու այդ կատարումը «Գրե՞մի» է ստացել: :o
Ես, իհարկե վոկալիստ-ուսանող չեմ, իմ կարծիքը մասնագիտական չէ: :pardon

:think Անկեղծ ասած, թեմայի հեղինակի երաժշտական նախասիրությունները հաճախ են խիստ անհամապատասխանության մեջ գտնվում իմի հետ, նույնիսկ դասական երաժշտության բնագավառում, այնպես որ ես այս անգամ էլ շատ չզարմացա:

Claudia Mori
17.03.2011, 23:39
Կարինե, կրակի հետ ես խաղում;) նոր ֆորումցի ես, ժամանակի հետ կհասկանաս:
Գլխային ֆալցետը երաժշտական տերմին չի, սովորաբար պարզապես ասում են գլխային ձայն: Տեխնիկապես այն իրենից ֆալցետ է ներկայացնում: Ես հարմարության համար կիրառում եմ գլխային ու կոկորդային ֆալցետ արտահայտությունները: Լավ եմ անում:

Ես շատ լավ գիտեմ՝ ինչ է գլխային ձայն ու ֆալցետ, քանի որ երգել գիտեմ, դա մեկ, ու շատ լավ գիտեմ ի տարբերություն քեզ, որ Ագիլերան կոկորդային է երգում...
Այ սպառնալ ինձ պետք չի, կարծում եմ դա մոդերատորների գործն է, ովքեր ի դեպ խմբագրել են քո անպարկեշտ բառերը, եթե իհարկե դա քեզ համար կարեւոր է...
Եվ վերջինը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության համաձայն յուրաքանչյուր ոք ունի սեփական կարծիք ունենալու իրավունք, որն ի դեպ բացարձակ իրավունք է ամբողջ աշխարհում, այնպես որ դու կարծում ես Ագիլերան Բրիտնի է, ես կարծում եմ, որ այդ երգչուհին վատը չի, ու ինքը այդքան բարձր ձայնային դիապազոն չի ունեցել փոքր տարիքում, երբ Բրիտնիի ու Ջաստինի հետ Դիսնեյի մուլտիկների համար են երգել, ինքը այդ ձայնը ձեռք է բերել երկար աշխատելու արդյունքում...

**David**
19.03.2011, 08:29
Ինչ էլ անեմ, էդ աստիճանի վատ չի ստացվի:P

Քո նմանները մեր շոուբիզնեսում պակասում են…տաղանդավոր մարդ ես հույսներս դու ես գոնե քեզնով մեր երկիրը ճանաչեն մենք էլ հպարտանանք քեզանով…

**David**
19.03.2011, 08:33
Ուղղակի մարդիք զբաղվելու բան չեն ունենում զբաղվում են դատարկաբանությամբ,,էս աշխարհում ամենահեշտը մեկին քննադատելն ու հողին հավասարացնելը…ինքներդ ձեզանից սկսեք ու կտեսնեք գագաթին Ագիլերային ,ստորոտում կամ լանջին ձեզ:Ցավոք քչերն են ընդունակ բաց աջքերով նայել իրականությանը…