Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Ակումբի հինգերորդ տարեդարձն է, շնորհավո՜ր :)



Ռուֆուս
17.03.2011, 12:37
Էս ոչ ոք չի ուզու՞մ մեր սիրելի Ակումբին շնորհավորել :))

Այսօր Ակումբը տոնում է իր հինգերորդ տարեդարձը :) Հինգ տարի հայկական համացանցում, հինգ տարի հետաքրքիր ու հայալեզու քննարկումներ, հինգ տարի նորանոր անդամներ, հինգ տարվա մեջ Ակումբը ձեռք է բերել լիքը լավ բաներ:

Ակումբ ջան, ծնունդդ շնորհավո՜ր, Չուկ ջան, շնորհակալություն ամեն ինչի համար: Բոլորիս տոնը շնորհավո՜ր :bux:

Ambrosine
17.03.2011, 12:40
Էսօր իրոք որ մե՜ծ տոն ա :)):
Ակումբ ջան, շնորհավոր ծնունդդ :drinks: Եթե դու չլինեիր, ես կմտածեի, որ համացանցում հետաքրքիր ոչինչ չկա բացի լրատվական կայքերից :)):

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր որոշել ու ստեղծել են Ակումբը :):

Ariadna
17.03.2011, 12:45
Շնորհավոր Ակումբ ջան, (արի մի հատ պաչեմ :kiss ) շնորհավոր բոլորիս տոնը, ապրի մեր գլխավոր հերոս Չուկիտոն ու մենք բոլորս :bux:

Nare-M
17.03.2011, 12:45
Շնորհավո՜ր Ակումբ::):rose

Jarre
17.03.2011, 12:47
Վաաայ, մենք 5 տարեկան ե՞նք :love

Շնորհավոր :Ժանմիշելժառական հրավառություն :D

Ինչուիկ
17.03.2011, 12:48
Շնորհավոոոոոոոոո՜ր :flower

murmushka
17.03.2011, 12:50
Շնորհավոր մեզ բոլորիս: Իրոքից մեծ տոն է
Ակումբ մենք ենք, ու մենք լավն ենք Ակումբի շնորհիվ
շնորհակալություն Չուկ ջան

CactuSoul
17.03.2011, 13:06
Իսկ ես հիշել էի, որ մենք 5 տարեկան ենք, բայց ժամանակ չէի գտնում թեմա բացելու:love
Շնորհավո՜ր:)

Ու համ էլ էսօր PoeT-ի ծնունդն էլ ա:love

4 տարի առաջ էս օրն էլ եմ հիշում… Հե՜յ գիդի ջահելություն:roll:oy

Gayl
17.03.2011, 13:16
Ակումբ ջան շնորհավոր, ավելի զարգանաս ու հզորանաս :)

impression
17.03.2011, 13:16
Շնորհավոր բոլորիս տոնը
Ակումբը բոլորիս կյանքում էլ կարևոր դեր է խաղացել ու խաղում
շնորհակալ եմ, որ էստեղ էսքան լավ մարդիկ կան, որ ծանոթացել եմ նրանց հետ, որ նրանք կան իմ կյանքում
շնորհակալ եմ, որ հայ ենք, հայերեն ենք գրում
մեր բոլորի համար էլ ծննդյան տոն է այսօր
շնորհավորում եմ ԲՈԼՈՐԻՍ

Smokie
17.03.2011, 13:17
Ակուուումբ, սիրելի ակուումբ::yahoo Շնորհավոր ծնունդդ, դու ծնվեցիր ու ի հայտ բերեցիր շաատ ակումբցիների, որոնցից ամեն մեկն ունի իր հետաքրքիր կողմերը, նրանք բոլորն էլ սիրում են քեզ:love Շնորհակալություն Չուկին այս ամենի համար:
:bux

Եկեք օդ թռցնենք մեր ակումբին:)):clap

Tig
17.03.2011, 13:18
Շնորհավոր բոլորիս:) ու շնորհակալություն ակումբի հիմնադիրներին ու զարգացնողներին: Ապրես Չուկ ջան:

ars83
17.03.2011, 13:23
Ակումբչո՞: Ծննդվել ե՞ս: Շնորհավոր ծնունդդ, պուճուրս: :) Դու պուճուր ես, բայց քո մեջ լիքը մեծ սրտեր կան: :friends:
Ծլես-ծաղկես, բարգավաճես, մեր մայրենիի տարածման ու շփման հետաքրքիր միջոց լինես միշտ: Ես քեզ երախտապարտ եմ շատ հարազատ մարդկանց հետ ծանոթացնելու համար և, վերջիվերջո, շատ կարևոր Մեկի հետ: :love ;)

Հորդ ու քո կենացը, Ակումբչուկ ջան: :redhat :drinks

Հ.Գ. Բա մի տոնական բան չենք լսո՞ւմ:

http://www.youtube.com/watch?v=FHFf7NIwOHQ

Արևհատիկ
17.03.2011, 13:24
Ես ճիշտն ասած չէի հիշում, որ էսօր ակումբի ծնունդն ա, բայց առավոտյան մտքովս անցավ, որ շուտով ակումբի 5-ամյակը պիտի լինի :))

Շնորհավորում եմ բոլոր ակումբցիներին :love
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինչ-որ չափով մասնակցել են ակումբի ստեղծմանը:)

Լուսաբեր
17.03.2011, 13:42
Ակումբ :love
Շնորհավոր ակումբցիներ ջան, թող ակումբը միշտ լինի: Էստեղ միշտ քեզ լսող կա, քննադատող կա, վիճող կա, սիրող կա, սպասող կա... սենց մեկ էլ տաննա լինում :)

http://i018.radikal.ru/1103/ae/919ec460ca7a.jpg (http://www.radikal.ru)

Շնորհակալություն

Rammstein
17.03.2011, 13:42
Արյա՜…:love

Շնորհավոր, Ակումբ ջան:
Առանձնահատուկ շնորհավորում եմ Չուկին:
Մեկ էլ առանձնահատուկ շնորհավորում եմ ինձ: Ակումբն ինձ շատ բան ա տվել ու էլի կտա: :good

ՆանՍ
17.03.2011, 13:51
Ես էլ եմ միանում բոլոր շնորհավորանքներին և շնորհակալությունս եմ ուզում հայտնեմ akumb.am-ին կյանք տվողներին`գլխավորությամբ Չուկի, որ կարողացել եք հաղթահարել ամենադժվարը` ստեղծելուց զատ 5 տարի էլ պահպանել ունեցածը...
ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ԱԿՈՒՄԲԻՆ մաղթում եմ քաջ առողջություն ու երկար տարիների կյանք:
Թող միշտ բացվեն ու ծաղկեն բոլոր թեմաներդ իմաստալից ...:bux:

Claudia Mori
17.03.2011, 14:13
Վայ, ինչ հավես է:dance երևի մի շաբաթ էլ չկա, որ այստեղ եմ, բայց շատ ուրախ եմ հետաքրքիր ու բովանդակալից թեմաների և այստեղ տիրող առողջ միջավայրի համար: Շնորհակալություն հիմնադիրներին:flower

sharick
17.03.2011, 14:15
Շնորհավոոոոոոոոոոոոոոր:clap

einnA
17.03.2011, 14:32
Ծնունդդ շնորհավոր թող լինի այսօր ... :sulel

Բա ուր է համընդհանուր ակումբիշնիկ անեինք :drinks :dance

Ծլել է, ծաղկում է, թող ավելի զորանա... ու թող որ միշտ լինենք մենք:

Ակումբ, կարևորը ծերանաս լիքը երիտասարդ բնակիչներով, էնքան որ մահը հոգնի քեզ սպասելուց ու դու դառնաս անմահ - արդեն խմած եմ ես :))

Հիմնադիր անդամներ, հնաբնակ ակումբցիներ, իմ նման մի քիչ արդեն հնացող ակումբցիներ ու նորաթուխ ակումբցիներ, հա մեկ էլ հյուրեր էսօր տոն է :)

yerevanci
17.03.2011, 15:28
Կենացդ Ակումբ ջան , թող որ միշտ այցելուների պակաս չունենաս, հին անդամներիդ չմոռանաս, բայց նորերին էլ ջերմությամբ ընդունես, էլ ավելի ծլես, ծաղկես, ու էս գարնան մի օրը մեզ՝ բոլորիս համար ՏՈՆ դարձնես: Արդեն էնքան եմ կապվել քո հետ, որ իմ օրվա մի մասնիկն ես դարձել, ու դա, համոզված եմ, շատերի մոտա էտպես: Շատ տեղին կլինի ասելը, որ լավ ես արել ծնվել ես:
Ու Չուկին էլ մեծ շնորհակալություն, որ հենց էսպիսինա քեզ ստեղծել:

Կարապետ
17.03.2011, 15:31
Շնորհավորում եմ ակումբ ջաաաաան:yahoo 50-րդ տարեդարձտ էլ նշենք:love
:bux:

Աբելյան
17.03.2011, 16:15
Շնորհավոր ու նորից մերսի::love Ծլես, ծաղկես, զորանաս::) Կասկած չունեմ, երկար ճամփա ես անցնելու::)

Adriano
17.03.2011, 16:24
Շնորհավոր լինի մեր ակումբի ծնունդը, ցանկանամ ակումբցիների թվաքանակի աճ երկրաչափական պրոգրեսիայով…:bux:

Նաիրուհի
17.03.2011, 16:48
Էկել եմ՝ ուղղակի շնորհակալություն հայտնեմ քեզ, իմ կյանքում այնքա՜ն շատ բան փոխած պուճուրիկ աշխարհ...
Ապրես, որ ծնվել ես, ապրես, որ կաս…
Ուզում եմ, որ միշտ լինես ու բոլորին էնքան լավ պահեր/բաներ նվիրես, ինչքան ինձ...

Չո'ւկ :hi

tikopx
17.03.2011, 16:49
Շնորհավոր :hands

V!k
17.03.2011, 16:50
Շնորհավոր Ակումբ.ՋԱՆ :)) ցանկանում եմ, որ միշտ լինես, մենք էլ միշտ լինենք այստեղ ու միշտ սենց հետաքրքիր ֆորում մնաս;)
http://gs106.rimg.info/3a95f2f11806984f696cbf9c1d09beff.png (http://smajliki.ru/smiliegenerator/)

Ֆոտոն
17.03.2011, 16:58
Վու՜յ, էն ու՜մ ծնունդ ա: Իմ պուճուրիկ, իմ համովի ծնունդն ա, Ակումբիկ Դարիկի ծնունդն ա: :love Ուտեմ քեզ, իմ գունավոր, իմ լուսավոր, իմ սրտաճմլիկ ու սիրասուն, իմ կայտառ ու պայծառ ԱԿՈՒՄԲ::)
Շնորհավո՜ր, գրկում եմ քեզ ու քո բոլոր ատոմներին ու զուգավորված ատոմներին՝ մոլեկուլներին...:D :) Էս ի՞նչ ուրախ տոն ա իմ հոգում,

http://www.fordesigner.com/pic/zip/20093291022784377801.jpg


http://4.bp.blogspot.com/_g4jfQ9COILQ/SSo945FYibI/AAAAAAAAHXk/OPlJtOE4YK4/s400/PuppiesMadeOfFlowers2.jpg

Հ.Գ. Պաչիկ քեզ պուպուշս::love Երջանիկ եմ, որ կաս::)

Kita
17.03.2011, 17:01
Շնորհավոր լինենք:bux:
Հլը բեր թուշտ պաչեմ:kiss

Էս էլ մեզ`
http://lh5.ggpht.com/schirm67/SHsmtj77CmI/AAAAAAAAAt8/-vqOH3NZEeQ/s400/shoose_shrek_b.jpg

erexa
17.03.2011, 17:56
Շնորհավուրում եմ :flower և հատուկ շնորհակալություն եմ հայտնում Չուկին և մյուս կազմակերպիչներին: Շնորհավորում են նաև մյուս բոլոր ակումբցիներին :) և ինքս ինձ: :)) Հուսյով եմ ակումբում դեռ կստեղծվեն շատ հաճելի նոր թեմաներ և ակումբը կլցվի հաճելի նոր անդամներով: :)

Մաեստրո
17.03.2011, 18:30
Ծնունդդ շնորհավոր ակումբ ջան :drinks :bux: մեզ, և ձեզ մեծ ավետիս… :friends:

eve
17.03.2011, 18:31
Իմ առաջին գրառումը սկսում եմ շնորհավորանքով))),.. Ակումբի ծնունդը շնորհավոր, բոլոր հնաբնակներին, նորեկներին, նրանց, ովքեր նպաստել են ակումբի ստեղծմանը...ՇՆՈՐ-ՀԱ-ՎՈՐ !!!

իզա
17.03.2011, 19:06
Շնորհավորում եմ բոլոր _ բոլորի : Երկար ժամանակ է արդեն չեմ գրել կարոտել էի ողջյունում ու եր՜կար _ եր՝կար ճանապարհ եմ ցանկանում իմ սիրելի ակումբցիներ
Շնորհավոր

Moonwalker
17.03.2011, 19:07
Թեման կարդացի, էնքան լավ բան էր ասվել, որ իմ խոսելն ավելորդ կլինի:}
Ուղղակի շնորհավոր բոլորիս :))
Հետագա բարգավաճում Ակումբին :love
Ու հարգանքացս հավաստիքը Չուկին :redhat

Yellow Raven
17.03.2011, 19:11
5 տարի, էս ինչ շուտ անցավ...:love
Շատ հաճելի տարիներ էին, հուսով եմ Ակումբի զարգացման գործընթացը կշարունակվի, շնորհավոր Ակումբ:)

Մանուլ
17.03.2011, 19:23
Ակո՞ւմբ... :love :friends: :flower

Lianik
17.03.2011, 19:24
Շնորհավոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոր :bux:

Universe
17.03.2011, 19:46
Շորհավորում եմ բոլորիս...

Ամենա-
Կատարյալ
ՈՒրախ
Մաքուր
Բազմաբնույթ

էթք... Ու ամենաԱռաջինը...

Շնորհավոր Ակումբիչ ջան....:) Գլխներիցս անպակաս լինես, Արտակ, դու էլ Ակումբիդ գլխից անպակաս... :))

Անտիգոնե
17.03.2011, 19:46
Շնորհավորում եմ:)

Հարազատս, քեզ երկաաաաար, հայանպաստ, դրական, սիրառատ, հրաշքներով լի ու հանճարաշատ կյանք եմ ցանկանում:love:oy

Hab
17.03.2011, 20:12
Ուռա~ուռա~~~ուռա~~~~ :hands

Yevuk
17.03.2011, 20:36
Արդեն 5 տարեկա՜ն...Մեծանում ա կամաց-կամաց: :love Շնորհավոր տնոդ, Ակումբ: Ցանականում եմ, որ միշտ ջերմ ու «տաքուկ» լինես, որ մեզ բոլորիս միավորես, որ վեճեր չլինեն, այլ դրա փոխարեն լինեն առողջ բանավեճեր: ;) :flower

_Հրաչ_
17.03.2011, 20:51
Շնորհավոր ակումբ ջան :kiss :love
Շնորհավորում եմ բոլոր ակումբցիներիս :)

Լեո
17.03.2011, 21:09
Արդեն ավելի քան երեք տարի է ակումբում եմ ու առանց ակումբ համարյա թե չեմ պատկերացնում կյանքս: Ակումբը դարձել է իմ առօրյայի կարևոր մի մասնիկ: Ակումբում շատ բան եմ սովորել, շատ լավ մարդկանց հետ եմ ծանոթացել: Եվ արդեն հետդարձի ճամփա չկա, Ակումբը պետք է հավերժ լինի :)

Շնորհավոր Ակումբ ջան:
Շնորհակալություն Ակումբի հիմնադիրներին ու այն պահողներին: Իրոք արժեքավոր գործ եք անում:

Էլիզե
17.03.2011, 21:29
Դա՛ր, լինես միշտ դարեդար... :)
Կենացդ :drinks

Դեկադա
17.03.2011, 21:40
Ակումբ ծննդյանդ օրն ա հա՞: Դեհ շնորհավոր: :)
Ոչ մի անգամ երկար մի կայքում չեմ կարողացել մնամ, էտ պատճառով էլ միշտ խուսափում եմ այլևայլ կայքերից, ինչքան էլ գայթակղեն: Էս դեպքում ոնց որ թե կկուն ու բունը իրար համապատասխանում են:Մենակ էն, որ ահագին լավ մարդիկ կան հավաքված դա արդեն ձեռքբերում ա:

Կցանկանամ որ դեմքդ չկորցնես: Անաչառ մնաս: Մարդասեր լինես: :)

Արևածագ
17.03.2011, 22:12
«Դա՛ր», դու անգնահատելի հայալեզու ռեսուրս ես: Քեֆս բերում է, երբ որոշում եմ իմ հետաքրքրությունների շրջանակում որևէ բան կարդալ ու մի ոտքս ակումբում, որոնման համակարգների միջոցով նորից պտտվում, ընկնում եմ ակումբ::ok

Վառ անհատականություններն այնքան շա՜տ են այստեղ:

Ակումբի հիմնադիրներ Չուկի գլխավորությամբ. Շնորհակալ եմ Ակումբն ստեղծելու և այս տեսքով պահելու համար:

Ակումբ, քեզ առողջ ու երկարատև կյանք եմ մաղթում: :flower

matlev
17.03.2011, 22:21
Վերջերս ծնունդները չէի շնորհավորում, :8 բայց էս մեկը բաց թողնել չի կարելի: :) Շնորհավորում եմ բոլորիս: :flower

Ուրվական
17.03.2011, 22:34
Ապրես, Չուկ ջան: :drinks

ministr
17.03.2011, 22:50
Ակումբ ջան շնորհավոր ծնունդդ :) Էս բաժակով էլ ուզում եմ խմել "ծնողներիդ" կենացը, որ քո պես ընտիր "բալիկ են" մեծացրել ու մեծացնում:
Դոմեյնդ մշտական, հոսթինգդ անխափան, Չուկն էլ գլխիցդ անպակաս! Չխկ... !!!
http://rogersmithlife.com/wp-content/woo_custom/465-1282247354-whiskey.jpg

The silent river
17.03.2011, 23:08
Այսօր տոն է, տարեդարձ
Կարճլիկ տարիք մի կլոր
ՈՒնենալով մի թանկ գանձ
Միասնական բոլորով
Բերեք գոռանք ՇՆՈՐՀԱՎՈ
http://i.imgur.com/VopaJ.jpg

Ապե Ջան
17.03.2011, 23:25
Ակու՜մբ, այ ակու՜մ, շնորհավորում եմ: :bux:

5 տարի է արդեն, ամեն օր ընթանում են լավագույն թեմաների քննարկումները:
Այս 5 տարիներից հասցրել եմ միայն 2-ը անցկացնել «Ակումում», և այս 2 տարիների ընթացքում բազմիցս տեսել եմ մոդերատորների խիստ, բայց միևնույն ժամանակ տեղին վարքագծերը: Հասցրել եմ հավաքել գիտելիքներ իմ և իմ գործի համար: Հասցրել եմ նաև ճանաչել հիանալի անձնավորություննեի:

Ապրես Chuk ջան, շարունակի՜ր այսպիսի լավ գործեր անել: ;)

Հայուհի
17.03.2011, 23:30
Ակումբ ջան, ծոռնդ շնորհավորում է 5-ամյակդ:love
Քեզ լիքը հետա-հետա-հետա-հետածոռներ:))

ԿԳԴ
17.03.2011, 23:52
Շնորհավոր ծնունդդ «Ակումբս», քո ստեղծողի և մեր կենացը թող լինի, Դարերի կյանք քեզ: :bux:


http://www.youtube.com/watch?v=KMb8vF9-4zE&feature=related

Monk
18.03.2011, 00:19
Շատ ապրեն Ակումբ ստեղծողներն էլ, շենացնողներն էլ: Շնորհավոր բոլորիս :)

AMzone
18.03.2011, 00:55
ինչ ասեմ, աբրեն ասողները, բարձրացնենք բաժակները խմենք մեր կենացւ :drinks

aragats
18.03.2011, 01:41
Անդամների համար տոն է,

Քանզի «Դար» ակումբի օրն է:

Միշտ զարգանաս, ճիշտ զարգանաս,

Դաստիրակես, դաստիրակվես,

Մագնիսի պես լավին ձգես,

Վատին հարկավ քեզնից վանես,

Հային հայ պահելու գործում

Առաջին շարքերում լինես

John
18.03.2011, 06:38
Ակումբ ջան, շնորհավոր :love

My World My Space
18.03.2011, 08:56
Ակումբը դեռ իր "մոր" :D փորում էր, երբ արդեն հայերեն էր խոսում, արդեն 3 տարի ա էս 5-ամյա տղեկի մտքերում քաղաքական ի՜նչ փոթորիկներ են եռում, Ինչքա՜ն ընկերներ ա ձեռք բերել, որ իրանից տասնամյակներով մեծ են.... Ինչքա՜ն ստեղծագործողներ են հավաքվում իրա շուրջ....

Դե հմի էկեք ու ասեք, որ Ակումբը Ինդիգո չի.....

Շնորհավո՜ր, Հրաշամանուկ.....;)

Սլիմ
18.03.2011, 10:42
Շնորհավոր Ակումբ ջան:) Շնորհվորում եմ բոլոր անդամներին:
Ակումբի պապաին էլ եմ շնորհավորում ու իրոք շնորհակալ եմ , որ կա էսպիսի մի վայր , էս տեսակ մարդկանցով ու այս ամեն ինչը հասանելիա:)
Մաղթում եմ երկար տարիների կյանք, իսկ քեզ "Ակումբի պապա" մաղթում եմ շատ ու հանճարեղ գաղափարներ (Ակումբիկի նման) ու միջոցնե դրանք իրագործելո համար:flower

davidus
18.03.2011, 10:52
Շնորհավոր բոլորիս։ Շնորհավոր հատկապես էն մարդկանց, ովքեր իրենց կյանքն են ներդրել ֆորումի կայացման գործում։ Դուք կարիք չունեք գնահատելու ձեր ստեղծածը։ Ակումբի գնահատականը հենց ինքը Ակումբն է՝ իր բոլոր մասնակիցներով հանդերձ։
Ակումբ ջան, Աստված տա, մի քանի սերնդափոխություն տեսնես, մասնակիցներդ էնքան շատ լինեն, որ Չուկը ճարահատյալ մոդերությունը վճարովի աշխատանք դարձնի, մենակ թե հասցնեն հետևել գրառումների էդ մեծ բազմությանը։ :))

Հարդ
18.03.2011, 19:44
Շնորհավոր...:)
Շնորհակալ եմ, որ ակումբը կա)))

Meme
18.03.2011, 20:45
Շնորհավոր ծնունդ Ակումբ ջաան:bux: Քեզ էլ ուրախ ու երկար տարիների հարատև կյանք,միշտ էսպես պայծառ ու ուրախ լինես,հյուրասեր ու ջերմ, ընդունող լինես.....
Ապրես,որ ստեղծվել ես,ու ինձ լավ ընկերներ ես նվիրել....

Inna
18.03.2011, 21:44
Շնորհավոր Ակումբ ջան...:loveՔեզ լիքը դրական լիցքեր հաղորդող գրառումներ...
Շնորհակալություն Չուկ ջան...:)Այս հրաշք կայքի համար...
:bux::bux:

Freeman
19.03.2011, 12:52
Ուշացա:(
Շնորհավոր ակումբ և ակումբցիներ

VisTolog
19.03.2011, 14:02
Ուշացումով շնորհավոր ծնունդդ::)

Կյանքիս 4 տարին անցելա Ակումբում::)) Իսկապես մեծ թիվա չէ՞… հլը հաշվեք, 1460 օր: Ամենաքիչը 1000 օր, ամեն օր մտել եմ Ակումբ::}

Թող քո հետագա կյանքում միշտ գերակշռեն լավ մարդիկ, ինչպես հիմա::)

Յա մագու պռադալժած վեչնո,:D բայց էս անգամ կսահմանափակվեմ էսքանով::love