PDA

Դիտել ողջ տարբերակը : Մէկ կադր 2011



Heqim
15.03.2011, 10:39
Սկսվել է "ՄԷԿ ԿԱԴՐ" 2011, 9րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնի հայտերի ընդունումը:
Լրացման թերթիկը և պայմանները կարող եք գտնել >այստեղ (http://accea.info/en/events/cinematheatre/list/36/53/1079/)<

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՖԻԼՄԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՐՏԱԴՐՎԱԾ ԼԻՆԵՆ 2009 ՀՈՒՆՎԱՐԻ ՄԷԿԻՑ ՍԿՍՅԱԼ

ՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ
1. Ներկայացվող ֆիլմի տևողությունը(առանց տիտրերի) պետք է լինի մէկ րոպե (60 վրկ.):
2. Ֆիլմը սահմանափակվում է մէկ կադրում, բացառվում է համակարգչային մոնտաժի միջոցով
երկու տարբեր կադրերի համադրումը մէկի մեջ:
3. Անիմացիոն ֆիլմերում բազմակադր գործողությունը չի դիտարկվում որպես մէկ կադր
պայմանի խախտում: Արգելվում է բազմապլան անցումներով ուղղակի մոնտաժը:
4. Բնագրերը (տիտրեր)` մԷկ րոպե աշխատանքից դուրս:
կադրի սկզբում` 10 վրկ. տևողությամբ:
5. ՆՓԱԿ-ը աջակցում է համակարգչային մոնտաժի` բնագրերի, հնչյունային ձևավորման,
անհրաժեշտության դեպքում տեսախցիկով և այլն:
6. Հեղինակային հայացքների, ժանրի, ձևի, կրիչի սահմանափակումներ չկան:

ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐ
1. Մինչև 40 րոպե ֆիլմեր:
2. Կինոտեսակի կամ ժանրի, կրիչի սահմանափակումներ չկան:


1. Փառատոնի միակ տարածքը, որտեղ հնարավոր է ներկայացնել լիամետրաժ ֆիլմեր,
կինոնորարարություն, ՈՒՐԻՇ ԿԻՆՈ:
2. Փառատոնի նախընտրական փուլը չհաղթահարած, սակայն Փառատոնի կարծիքով
քննարկման արժանի ֆիլմերի տարածք:

ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳՐԵՐ
Կարող են ներկայացվել անհատների, փառատոների կամ նախագծերի կողմից:

51516


ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
------------------------------------------------------------------------

ԳԼԽԱՎՈՐ ԺՅՈՒՐԻ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱԴՐ - արձանիկ և դիպլոմ
տրվում է ՙՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ՚ մրցույթում ներկայացված լավագույն կադրին
ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆԵՐ - դիպլոմներ
------------------------------------------------------------------------

ՓԱՌԱՏՈՆԻ ՆԱԽԱԳԱՀ

ՓԱՌԱՏՈՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ - արձանիկ և դիպլոմ
տրվում է փառատոնին ներկայացված ֆիլմերից լավագույնին
------------------------------------------------------------------------

ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐԻ ԺՅՈՒՐԻ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄ - արձանիկ և դիպլոմ
տրվում է ՙ ԿԱՐՃ ՖԻԼՄ ՚ մրցույթում ներկայացված լավագույն ֆիլմին
ՄԷԿ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ - դիպլոմ
------------------------------------------------------------------------

ՄԱՍՆԱԿԻՑ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՁԱՅՆ - դիպլոմ
տրվում է մրցույթային անվանակարգերում ներկայացված ֆիլմերից լավագույնին`
μաց քվեարկության արդյունքում
------------------------------------------------------------------------

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԺՅՈՒՐԻ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՄԱԿՐԱՆՔ - դիպլոմ
տրվում է ՙՄԵԿ ԿԱԴՐ ՄԵԿ ՐՈՊԵ՚ մրցույթում ներկայացված ֆիլմերից լավագույնին
------------------------------------------------------------------------

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
տրվում է գործընկերների կողմից մրցույթային անվանակարգերում ներկայացված ֆիլմերին:

----------------------------------
Լրացրած հայտը ֆիլմի հետ ներկայացնելու վերջնաժամկետն է` Ապրիլ 20, 2011
Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն, Փավստոս Բյուզանդի 1/3,
0010 Երևան, Հայաստան, Գագիկ Ղազարէ:

T: (+37410) 568225, 568325 F: (+37410) 560216
E: [email protected]

51516

Heqim
29.03.2011, 13:39
Սիրելի ընկերներ

"ՄԷԿ ԿԱԴՐ" 2011 կարճ ֆիլմերի փառատոնի հայտերի ընդունման վերջնաժամկետը մոտենում է ավարտին: Շտապեք ներկայացնել ձեր ֆիլմերը: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է Ապրիլի 10ը:

Heqim
13.05.2011, 16:21
http://www.facebook.com/photo.php?fbid=10150240922306042&set=a.462724296041.275569.346414111041&type=1


http://www.facebook.com/video/video.php?v=222193994459213&oid=346414111041&comments