PDA

Դիտել ողջ տարբերակը : Արտ հաուս / Art House



impression
13.03.2011, 20:14
Արտ հաուս (անգլ. Art house, տառացի. «արվեստի տուն», նաև կոչվում է «art cinema», «art movie» կամ «art film») - նշանակում է ֆիլմ, որը նախատեսված չէ մասսայական լսարանի համար: Ֆիլմերի այդ կատեգորիան հաճախ ներառում է ոչ կոմերցիոն, ինքնուրույն նկարահանած ֆիլմեր, ինչպես նաև ֆիլմեր, որոնք նկարահանվել են փոքրիկ կինոստուդիաներում: Կինոքննադատները հաճախ հակադրում են այս կատեգորիան այսպես կոչված «հոլիվուդյան ֆիլմերին»` որպես տարբերություն նշելով` սոցիալական ռեալիզմը, կերպարի մտքերի ու զգացողությունների, այլ ոչ թե սյուժետային շրջադարձերի վրա կենտրոնացումը:

Արտ հաուսը համարվում է կինոյի ինքնուրույն ժանր` իր ուրույն պահանջներով:

Արտ հաուս հասկացությունը սկիզբ առավ 1940-ականներին` ԱՄՆ-ում, ուր արտհաուս սկսեցին անվանել այն կինոթատրոնները, որոնք մասնագիտացել էին մինչպատերազմական դասական հոլիվուդյան ֆիլմերի, ինչպես նաև արտասահմանյան (այսինքն ոչ ամերիկյան) և տեղական անկախ ստուդիաների արտադրանքի ցուցադրման մեջ:

Սովորաբար նման ֆիլմերում կինեմատոգրաֆիստները փորձում են գտնել գեղարվեստական արտահայտչականության նոր ուղիներ: Նման ֆիլմերի դիտումը նախատեսված է նրանց համար, ովքեր ունեն պատկերցում ֆիլմի առանձնահատկությունների մասին, ինչպես նաև ունեն համապատասխան կրթվածության մակարդակ: Ֆիլմերի բյուջեն նույնպես փոքր է լինում և հաճախ չկա հնարավորություն` վարձելու հանրաճանաչ դերասանների, ինչի պատճառով ֆիլմի հեղինակները ստիպված են լինում գտնել ոչ ստանդարտ լուծումներ: Դա է որ առանձնացնում է արտ հաուսային ֆիլմը սովորական «մեյնսթրիմային» ֆիլմերից, որտեղ հիմնականում օգտագործվում են շաբլոնային սյուժետային գծեր և կերպարներ:

Արտ-ֆիլմերում պատմությունը բաժանված է մի քանի էպիզոդների, որոնց արանքում թույլ է կամ բացակայում է պատճառա-ժամանակային կապը: Բացի այդ, մեծ ուշադրություն է դարձվում կերպարի ներքին դրամային` նրա ինքնահաստատմանը, ժառանգած սոցիալական կամ սեքսուալ կոնֆլիկտներին, բարոյական դիլեմային կամ անձնային ճգնաժամին:
Մեյնսթրիմային ֆիլմերում նույնպես ուշադրություն է դարձվում բարոյական դիլեմային և անձնային ճգնաժամերին, սակայն, որպես կանոն, ֆիլմի վերջում դրանք լուծում են գտնում: Արտ հաուսային ֆիլմերում այդ բարդ խնդիրները միայն հետազոտվում են, բայց դրանց լուծում չի տրվում:

Արտ-ֆիլմում, որպես կանոն, չկա հստակ տարբերակում «լավի» ու «վատի» միջև, դրա փոխարեն դիտողին է առաջարկվում գտնել պատասխաններ «ինչպես և ինչու հենց այդ ոճով է ներկայացվում պատմությունը» հարցերին:

25 լավագույն արտհաուսային ֆիլմերն ըստ Amazon.com-ի` http://www.amazon.com/25-Great-Arthouse-Films/lm/X3TAIJ83D1K5

կարճամետրաժ մի ֆիլմ, որ ես շատ եմ հավանել
http://www.youtube.com/watch?v=y4VGmyUo5-Q

տեսահոլովակ, էլի շատ լավն է

http://www.youtube.com/watch?v=2_HXUhShhmY

և, իմ սիրելի Տոմեկ Բագինսկին` իր անիմացիոն ֆիլմերով

http://www.youtube.com/watch?v=mT_4jd2tv3Y
http://www.youtube.com/watch?v=F7HMz1WKkso

Ռուֆուս
14.03.2011, 00:09
Լիլ, շնորհակալություն թեմայի համար :)

«Վերնաշապիկը» շատ լավն էր, տեսահոլովակն էլ էր շատ հետաքրքիր սարքած, դե իսկ Բագինսկին անկրկնելի է :)

Ամազոնի լիստը հետաքրքիր էր, մեջը լիքը կինոներ կային, որոնց մասին ընդհանրապես չէի էլ լսել, բայց ամենակայֆն էն ա, որ ցուցակի առաջին (The Sweet Hereafter) ու երրորդ (Exotica) տեղերը գրավում է Ատոմ Էգոյանը: Լավ ա, որ ցուցակում Արանոֆսկի, Սոֆիա Կոպպոլա կա, ափսոս Դեյվիդ Լինչ չեն ներառել :( Բայց էսօրվա տեսածս Taschen-ի գրքի ցուցակը շատ ավելի լավն էր, քան Ամազոնինը :))

Հ.Գ. Երբ որ հրաշք կորեական կամ ճապոնական արտ հաուս ֆիլմի մասին ֆորումում գրում եմ, որոշ մարդիկ ինձ ձեռ են առնում :beee

մարիօ
26.04.2015, 00:03
Հ.Գ. Երբ որ հրաշք կորեական կամ ճապոնական արտ հաուս ֆիլմի մասին ֆորումում գրում եմ, որոշ մարդիկ ինձ ձեռ են առնում :beee

Ինձ մի երկու հատ ճապոնական արտ հաուս կասե՞ս: :oy

Ռուֆուս
26.04.2015, 13:22
Ինձ մի երկու հատ ճապոնական արտ հաուս կասե՞ս: :oy

Departures (Okuribito) (http://www.imdb.com/title/tt1069238/)
Confessions (Kokuhaku) (http://www.imdb.com/title/tt1590089/?ref_=fn_al_tt_1)

Հներից ճապոնական կինոմատոգրաֆի գլուխգործոց համարվող Tokyo Story (http://www.imdb.com/title/tt0046438/?ref_=nv_sr_1)-ն
Կուրոսավայի կինոները, հետո էլի բան հիշեմ կգրեմ :)

մարիօ
26.04.2015, 17:10
Departures (Okuribito) (http://www.imdb.com/title/tt1069238/)
Confessions (Kokuhaku) (http://www.imdb.com/title/tt1590089/?ref_=fn_al_tt_1)

Հներից ճապոնական կինոմատոգրաֆի գլուխգործոց համարվող Tokyo Story (http://www.imdb.com/title/tt0046438/?ref_=nv_sr_1)-ն
Կուրոսավայի կինոները, հետո էլի բան հիշեմ կգրեմ :)

Ռուֆ, մեկ էլ Տակեշի Կիտանոյի կինոներից նայե՞լ ես, իրանք քո համար արտ հաուս ե՞ն, եթե նայել ես էլի:
Սրանք կնայեմ, եթե էլի հիշես, ասա էլի, շնորհակալություն: ;)

Ռուֆուս
27.04.2015, 16:54
Ռուֆ, մեկ էլ Տակեշի Կիտանոյի կինոներից նայե՞լ ես, իրանք քո համար արտ հաուս ե՞ն, եթե նայել ես էլի:
Սրանք կնայեմ, եթե էլի հիշես, ասա էլի, շնորհակալություն: ;)

Չէ, Dolls-ը քանի տարի ա ուզում եմ նայել, բայց չի հարմարվում: Մի օր կնայեմ, կասեմ կարծիքս :)

Հայկօ
27.04.2015, 18:48
Ռուֆ, մեկ էլ Տակեշի Կիտանոյի կինոներից նայե՞լ ես, իրանք քո համար արտ հաուս ե՞ն, եթե նայել ես էլի:
Սրանք կնայեմ, եթե էլի հիշես, ասա էլի, շնորհակալություն: ;)

«Բանզայ, ռեժիսորն» եմ նայել վերջինը, ճիշտ կինո ա, եթե գիտես՝ ինչի մասին ա:

մարիօ
27.04.2015, 23:43
«Բանզայ, ռեժիսորն» եմ նայել վերջինը, ճիշտ կինո ա, եթե գիտես՝ ինչի մասին ա:

Իրենից հինգ ֆիլմ նայել եմ ու մտածում եմ, որ ճիշտ ռեժիսոր ա, դրա համար հարցրի : Հատկապես Dolls-ը շատ եմ հավանել: :love

Malxas
28.04.2015, 17:23
Իմ սիրած ժանրերից է, մի ֆիլմ էլ ես առաջարկեմ, որն ինձ շատ է դուր եկել:

Լյուկ Բեսսան - Վերջին Ճակատամարտը/ Le Dernier combat 1983 թ.

The Mirror
14.01.2016, 19:24
Ingmar Bergman _ "Summer with Monika" (Ամառը Մոնիկայի հետ), 1953
Ֆիլմի երկրորդ անունն է Monika, the Story of a Bad Girl
Ինգմար Բերգմանը շվեդ հանճարեղ ռեժիսոր է, սա իր լավ վաճառված ֆիլմերից է, որը Waiting Women ֆիլմի շարունակությունն է կարելի է ասել: Մի տղայի և մի աղջկա պատմություն. Հարրին ու Մոնիկան սիրահարվում են, միասին փախչում են բոլորից ու ամառը միասին են անցկացնում ծովափին: Ամեն ինչ հրաշալի է, բայց երբ արդեն ցրտում է, ուտելու բան չկա ու ամառը վերջանում է, իրականությունն է գալիս ու վերադառնում են մարդկանց աշխարհ: Մոնիկան արդեն հղի է, Հարրին աշխատում է և շարունակում է ուսումը, աղջիկ է ծնվում, ամեն ինչ լավ է կարծես: Ուղղակի Մոնիկային էս ամեն ինչը քիչ է կամ չի ուզում էդ ամեն ինչը. ոչ աղջկան, ոչ էլ ամուսնուն, ոչ էլ էդ կյանքը: Չի խնամում աղջկան, ոչ էլ կին է դառնում:
Ո՞վ է դիտել ֆիլմը: Մոնիկան մեղավո՞ր է: Թե՞ հիմար է պարզապես:
https://www.youtube.com/watch?v=Ds2D0C2TWgI