PDA

Դիտել ողջ տարբերակը : RealtyFinder.am - անշարժ գույքի որոնում և անվճար հայտարարություններ



BusinessMen
11.03.2011, 07:14
Մի քանի նախադասությամբ նկարագրեմ կայքը:

Կայքը իրականում շատ պարզ է: Աշխատել ենք չթողնել ոչ մի ավելորդ բան: Հայտարարություններ ավելացնելու համար անհրաժեշտ է գրանցվել: Գրանցվելու գործընթացը արագ է կատարվում: Գրանցման տվյալներում պարտադիր դաշտերի քանակը բերել ենք նվազագույնին:

Կայքի գլխավոր էջում երևացող հայտարարություններն ընտրվում են պատահական կարգով: Այսինքն, բոլոր հայտարարություններն ունեն հավասար հնարավորություններ և ոչ մի հայտարարություն չի կարող անընդհատ "թաքնված" մնալ: Յուրաքանչյուր հայտարարություն ցանկացած պահի կարող է հայտնվել գլխավոր էջում:

Գործում է որոնման ընդլայնված համակարգ: Այսինքն, կայքում դուք կարող եք որոնել ըստ առաջարկվող նմուշի (գործարքի տիպը, տեսակը, քաղաքը, գինը, մակերեսը, ..), ցանկացած բանալիային բառով կամ արտահայտությամբ (դա կարող է լինել փողոցը, թաղամասը կամ կամայական այլ տվյալ, որն առկա է հայտարարության մեջ) և արագ որոնման հղումներով: Արել ենք այնպես, որպեսզի որոնումը հնարավոր լինի և՛ հայերեն և՛ անգլերեն տառերով:

Կայքում գործում է անշարժ գույքի վիճակագրություն: Այսինքն, մեր բազայում առկա հայտարարությունների հիման վրա համակարգը հաշվում է բնակարանների միջին գներն ըստ Երևանի համայնքների, ՀՀ մարզերի և քաղաքների: Նշված են նաև վիճակագրական այլ տվյալներ:

Համացանցում առկա են Հայաստանում անշարժ գույքի հայտարարությունների բազմաթիվ այլ կայքեր: Ձեր հայտարարությունը մարդկանց հնարավորինս հասանելի դարձնելու համար ցանկալի է, որ այն ավելացնեք հնարավորին չափ շատ կայքերում: Դրանով դուք մի քանի անգամ կմեծացնեք ձեր հայտարարության որոնման և գտնման հավանականությունը որոնողական համակարգերում: Իսկ հայկական տիրույթում անշարժ գույքի կայքեր կարող եք գտնել "անշարժ գույքի կայքերի" մեր ցանկում: Նոր կայք հայտնաբերելուն պես այդ ցանկն անընդհատ թարմացվում է:

Յուրաքանչյուր պահին դուք կարող եք հիշել ցանկացած հայտարարություն և միայն վերջում դիտարկել բոլոր հիշված հայտարարությունները: Դա կարող է լինել օրինակ հայտարարություններ որոնելիս, երբ որոնման արդյունքում հայտարարությունների քանակը մեծ է:

Կարող եք օգտվել արագ ընտրության հնարավորությունից` ընտրացանկի "Անշարժ գույք" բաժնից ընտրելով անշարժ գույքի հայտարարությունների ենթաբաժիններ ըստ գույքի տեսակի, Երևանի համայնքների և այլ լրացուցիչ հատկանիշների:

Կայքում կարող եք ավելացնել, խմբագրել և ջնջել անսահմանափակ թվով հայտարարություններ: Կարող եք խմբագրել ձեր անձնական տվյալները և ցանկության դեպքում ընդհանրապես ջնջել ձեր մասնակցային հաշիվը RealtyFinder-ից:

Հայտարարություն ավելացնելու նմուշը պարզ է, ճկուն և ձեզ մտածելու տեղիք չի տա:

Կայքում որևէ խնդիր ունենալու դեպքում դուք կարող եք, առանց էլեկտրոնային նամակ գրելու, "Օգնություն" բաժնի միջոցով շատ արագ տեղեկացնել մեզ դրա մասին և մենք հնարավորինս շուտ կարձագանքենք ձեր հարցմանը:

Այսքանը :)

AMzone
11.03.2011, 12:34
1 -ին, ֆոնտերը պետքա դզել.
2- բեքգրաունդ,

BusinessMen
11.03.2011, 13:05
Ok, մերսի, բեքգրաունդի պահը որ ասեցիր, նոր զգացի որ պետքա:
Աչքս որ սովորել էր, իմ համար սովորական էր դառել, ուշադրություն չէի էլ դարձնում:)
Մի հատ թեթև սեռիոտ ֆոնա պետք երևի:
Իսկ ֆոնտերի ինչը պետքա դզվի? Հիմա Arial AMU-ա դրած, եթե չկա Arial:

AMzone
11.03.2011, 13:20
Ok, մերսի, բեքգրաունդի պահը որ ասեցիր, նոր զգացի որ պետքա:
Աչքս որ սովորել էր, իմ համար սովորական էր դառել, ուշադրություն չէի էլ դարձնում:)
Մի հատ թեթև սեռիոտ ֆոնա պետք երևի:
Իսկ ֆոնտերի ինչը պետքա դզվի? Հիմա Arial AMU-ա դրած, եթե չկա Arial:

Tahoma, Tahoma Armenian, Sylfaen, Arial Unicode, Arial Unicode MS, FreeSans, sans-serif

BusinessMen
11.03.2011, 13:33
Մերսի!

success.am
24.10.2011, 10:10
Այսուհետև RealtyFinder.am (http://realtyfinder.am/) կայքում ավելացրած բոլոր հայտարարությունները միանգամից կհայտնվեն առաջին էջում` 2 տարբերակով: Ուղղակի հիշեցնեմ, որ նախկինում գլխավոր էջում երևում էին միայն պատահական հայտարարություններ: Այսինքն, դուք արդեն հանգիստ կարող եք վաճառել ձեր անշարժ գույքը, քանի որ կայքում երևում է նաև գների վիճակագրությունը: Մի խոսքով ... այսքանը :) առաջարկներ, կարծիքներ լինեն, խնդրում եմ գրեք..