PDA

Դիտել ողջ տարբերակը : Promo.am - Ինչու՞ վճարել շատ, եթե կարելի է վճարել քիչ

Ներսես_AM
11.03.2011, 02:20
Promo.am (http://promo.am)-ը նորաբաց կայք է, որը հիմնված է մեծ քանակով ապրանք/ծառայություն գնելու դեպքում զեղչեր ստանալու վրա: Promo.am-ը երաշխավորում է իր ապրանքը/ծառայությունը մատուցողին ներգրավել որոշակի մեծ քանակի հաճախորդներ, որի դիմաց գործընկերը առաջարկում է լավագույն պայմանները: Սա է խմբակային (կոլեկտիվ) գնումների հիմնական սկզբունքը: Զեղչերը լինում են 50-90%:

Ինչպե՞ս է այն աշխատում

Շաբաթվա ընթացքում մի քանի անգամ Promo.am կայքում կառաջարկվեն ակցիաներ և դրանց շրջանակներում Դուք կարող եք ձեռք բերել կուպոն, որը 50-ից 90% զեղչի հնարավորություն կտա: Նոր հնարավորություն յուրաքանչյուր շաբաթ. Հնարավոր է դա սրճարան, ռեստորան, SPA, գեղեցկության սրահ, բոուլինգ կամ կինոթատրոն այցելելու կուպոն է:
Ձեռք բերեք կուպոնները Ձեր կամ ընկերների համար որպես նվեր, ընդամենը սեղմեք “Գնել” կոճակը և ընտրեք Ձեզ համար ամենահարմար վճարման տարբերակը (բանկային քարտ, ArCa, PayPal, վճարային տերմինալներ և այլն)
Դուք արդեն Ձեռք եք բերել կուպոնը: Շնորհավորում ենք: Պարզապես տպեք այն և ներկայացրեք պահանջվող վայրում: Դուք կարող եք ներկայացնել նաև կուպոնի կոդը կամ SMS-ը, որը պարունակում է կոդը:

Մտահաղացումը հիմնականում կրկնում է աշխարհի բազմաթիվ երկրներում երկներում մեծ տարածում ունեցող groupon.com կայքը:

Promo.am-ին հետևել կարող եք Facebook (http://www.facebook.com/promo.am)-ում և tweeter (http://twitter.com/promoam)-ում

Ներսես_AM
11.03.2011, 02:36
Դե ինչ առաջին ակցիան արդեն սկսված է: 50% զեղչ Պլեներ գարեջրատանը: (http://promo.am/5000-for-10000-on-full-menu-plener)

Ակցիայի պայմանները՝

Մեկ կուպոնը իրավունք է տալիս 50% զեղչ ստանալ ցանկացած պատվերի համար մինչև 10,000 դրամը ներառյալ. Դուք գնում եք 1 կուպոն 5,000 դրամով Promo.am – ում իսկ Պլեներում այդ կուպոնը կամ համապատախան sms – ը ներկայացնելու դեպքում կատարում եք պատվեր մինչև 10,000 դրամ:
10,000 դրամը գերազանցող գումարը (տարբերությունը) վճարվում է տեղում առանց որևէ զեղչի (եթե Դուք գնել եք միայն մեկ կուպոն):
Սույն ակցիայի շրջանակներում մեկ անձը կարող է օգտագործել կուպոնների անսահմանափակ քանակ:
Կուպոնը կարելի է օգտագործել երկուշաբթիից չորեքշաբթի օրերին ցանկացած ժամի, իսկ մնացած օրերին 12:00 - ից մինչև 19:00:
Զեղչը չի գումարվում այլ ակցիաներով նախատեսված զեղչերին:
Սեղանի նախօրոք պատվերը անհրաժեշտ է 56 60 10 հեռախոսահամարով:
Անպայման ներկայացրեք տպված կուպոնը կամ sms-ը ակցիայի կոդով:
Ակցիայից կարելի է օգտվել մարտի 13-ից մինչև մարտի 31-ը 2011թ. ներառյալ:

Չգնա՞նք մի հատ գարեջրվենք 50% զեղչով :drinks

Kita
11.03.2011, 02:52
Հա բայց Ներս շահը ինչում է?:))

Ներսես_AM
11.03.2011, 02:58
Որ միանգամից լիքը մարդ է գալիս, զեղչ են անում: Ասենք որ գնաս ինչ որ խանութ ասես մի քառասուն հատ ինչ որ բան եմ առնում պարզ ա զեղչ կանեն: Կայքի իմաստն էլ նրանում ա, որ ես ու դու չենք գնում ասում որ քառասուն հոգով եկել ենք, ոնց որ ակումբը սովորաբար անում ա, մեզ զեղչ արեք, այլ առանձին մարդիկ առնում գնում են, բայց ընդհանուր կոնկրետ էս դեպքում Պլեների համար կապ չունի առանձին են գալիս թե շատով, ինքը միանգամից էտքան հաճախորդ ա ստանում: Կարճ ասած բլոկով էժան ա տարբերակն ա :)

Sagittarius
11.03.2011, 03:58
Դե ինչ առաջին ակցիան արդեն սկսված է: 50% զեղչ Պլեներ գարեջրատանը: (http://promo.am/5000-for-10000-on-full-menu-plener)

Ակցիայի պայմանները՝

Մեկ կուպոնը իրավունք է տալիս 50% զեղչ ստանալ ցանկացած պատվերի համար մինչև 10,000 դրամը ներառյալ. Դուք գնում եք 1 կուպոն 5,000 դրամով Promo.am – ում իսկ Պլեներում այդ կուպոնը կամ համապատախան sms – ը ներկայացնելու դեպքում կատարում եք պատվեր մինչև 10,000 դրամ:
10,000 դրամը գերազանցող գումարը (տարբերությունը) վճարվում է տեղում առանց որևէ զեղչի (եթե Դուք գնել եք միայն մեկ կուպոն):
Սույն ակցիայի շրջանակներում մեկ անձը կարող է օգտագործել կուպոնների անսահմանափակ քանակ:
Կուպոնը կարելի է օգտագործել երկուշաբթիից չորեքշաբթի օրերին ցանկացած ժամի, իսկ մնացած օրերին 12:00 - ից մինչև 19:00:
Զեղչը չի գումարվում այլ ակցիաներով նախատեսված զեղչերին:
Սեղանի նախօրոք պատվերը անհրաժեշտ է 56 60 10 հեռախոսահամարով:
Անպայման ներկայացրեք տպված կուպոնը կամ sms-ը ակցիայի կոդով:
Ակցիայից կարելի է օգտվել մարտի 13-ից մինչև մարտի 31-ը 2011թ. ներառյալ:

Չգնա՞նք մի հատ գարեջրվենք 50% զեղչով :drinks

Հիմա այս կուպոնով միայն կուպոնը ձեռք բերողի պատվերն ա /կարճ ասած կերած խմածը/ զեղչվում, թե իրա հետ եկած ընկեների նաև, այսինքն՝ իրա սեղանի:

yegdav
11.03.2011, 04:26
Հիմա այս կուպոնով միայն կուպոնը ձեռք բերողի պատվերն ա /կարճ ասած կերած խմածը/ զեղչվում, թե իրա հետ եկած ընկեների նաև, այսինքն՝ իրա սեղանի:
Հարգելի Sagittarius, կուպոնն ըստ էության տվյալ ակցիայի շրջանակներում կատարում է 10000 դրամ կանխավճարի դեր՝ անկախ սեղանակիցների քանակից Դուք վճարելու եք Պլեներում հետևյալ բանաձևով.

[ընդհանուր հաշիվ] - 10000 դր

Այսինքն՝ եթե հաշիվը կազմի 12300 դր, վճարվում է 12300-10000=2300 դր:

Ֆրեյա
11.03.2011, 18:02
Մենք արդեն 2 կուպոն ունենք :P

մնաց եւս 8ը վաճառվեն, որ ակցիան տեղի ունենա ու կարողանանք գնալ էդ կուպոններով :)

Թե ինչիս վրա եմ ուրախացել... մեկա գարեջուր չեմ խմելու, խեցգետին չեմ ուտելու :D
զատո նայելու եմ կողքից :oy

Ռուֆուս
11.03.2011, 18:11
Սույն ակցիայի շրջանակներում մեկ անձը կարող է օգտագործել կուպոնների անսահմանափակ քանակ:

Ես էս պահը լավ չհասկացա: Այսինքն եթե 2 կուպոն գնեմ ու 20.000 դրամի պատվեր տամ, վերջում 10.000 եմ վճարու՞մ: Թե մի օրում մի անգամ կարող եմ կուպոն օգտագործել :8

yegdav
11.03.2011, 18:51
Ես էս պահը լավ չհասկացա: Այսինքն եթե 2 կուպոն գնեմ ու 20.000 դրամի պատվեր տամ, վերջում 10.000 եմ վճարու՞մ: Թե մի օրում մի անգամ կարող եմ կուպոն օգտագործել :8

Հարգելի Ռուֆուս
Եթե Դուք գնեք 2 հատ Կուպոն , Պլեներում հաշիվը 20000 դրամը գերազանցելու դեպքում միայն կվճարեք {հաշվի_գումար}-20000 տարբերությունը:

Ներսես_AM
11.03.2011, 22:58
Ռուֆ, տալիս ես 5000 դրամ առնում ես մի հատ կուպոն, որով կարող ես գնաս 10000-ի հարբես, կարող ես 2 հատ առնել գնաս 20000-ի հարբել :)

Ռուֆուս
11.03.2011, 23:00
Ռուֆ, տալիս ես 5000 դրամ առնում ես մի հատ կուպոն, որով կարող ես գնաս 10000-ի հարբես, կարող ես 2 հատ առնել գնաս 20000-ի հարբել :)

Փաստորեն սխալ էի հասկացել :oy Էս վաբշե գժանոց ա, ես գալիս եմ :))

yegdav
11.03.2011, 23:08
Փաստորեն սխալ էի հասկացել :oy Էս վաբշե գժանոց ա, ես գալիս եմ :))
Անհամբեր սպասում ենք ;)

Ներսես_AM
13.03.2011, 01:49
Արդեն 19 հոգի գնել է, մնացել է ևս մի գնորդ որպեսզի ակցիան կայանա, ու բոլոր գնորդները 50% զեղչ ստանան :)

Արամ
13.03.2011, 02:02
Հետաքրքիր կլիներ իմանալ նաև, թե ձեր օգուտը ինչումն է ?

Ներսես_AM
13.03.2011, 02:09
Արամ ջան կայքի տերը ես չեմ, բայց կարծում եմ որ որոշակի տոկոսներ կմնան գործարքներից երևի:

davidus
13.03.2011, 02:24
Մի հարց էլ ես տամ. իսկ ինչ կլինի այն դեպքում, եթե ակցիայի համար անհրաժեշտ կուպոնների քանակը չապահովվի:

Chuk
13.03.2011, 02:26
Մի հարց էլ ես տամ. իսկ ինչ կլինի այն դեպքում, եթե ակցիայի համար անհրաժեշտ կուպոնների քանակը չապահովվի:

Ես էլ էս կայքի հետ ընդհանրապես կապ չունեմ, բայց էս հարցին էլ ես պատասխանեմ :))

8. Իսկ եթե ակցիան չկայանա՞:

Եթե մասնակիցների նվազագույն քանակը չհավաքվեց ակցիան համարվում է չկայացած: Այս դեպքում Ձեր գումարը մուտքագրվում է համակարգում Ձեր հաշվին և այն կարող է օգտագործվել հետագայում այլ ակցիաներից օգտվելու համար:

Կարդացեք այս էջը (http://promo.am/faq), ժող :)

yegdav
13.03.2011, 04:20
Հետաքրքիր կլիներ իմանալ նաև, թե ձեր օգուտը ինչումն է ?

Հարգելի Արամ
Promo.am-ը մատուցում է ծառայություն և, բնական է, որ այդ ծառայության համար ստանում է համապատասխան վարձատրություն: Յուրաքանչյուր գործընկերոջ համար պայմանները յուրահատուկ են:

yegdav
13.03.2011, 04:31
Մի հարց էլ ես տամ. իսկ ինչ կլինի այն դեպքում, եթե ակցիայի համար անհրաժեշտ կուպոնների քանակը չապահովվի:

Հարգելի davidus
ինչպես արդեն Չուկն ասաաց, գումարը նստում է բաժանորդի հաշվեկշռին և նա կարող է օգտագործել այն ցանկացած այլ առաջարկից օգտվելու նպատակով:
Ասեմ ավելին, մենք արդեն մշակում ենք պրոցեսսներ, որոնք հնարավորություն կտան մեզ պահանջի դեպքում վերադարձնել գումարը բաժանորդին:

yegdav
13.03.2011, 04:33
@ Chuk
Անչափ շնորհակալ եմ :)

Արամ
13.03.2011, 13:11
Պարզ է, շնորհակալ եմ: Հիանալի առաջարկ է, կսպասեմ Wild West -ի կուպոններին և անապյման կգնեմ::)

Kuk
13.03.2011, 15:34
Արդեն 19 հոգի գնել է, մնացել է ևս մի գնորդ որպեսզի ակցիան կայանա, ու բոլոր գնորդները 50% զեղչ ստանան :)

Արդեն 21 հոգի գնել ա:)
Միտքը լավն ա, ինձ դուր եկավ, բայց չկայանալու պահը ես չհասկացա: Ո՞նց թե չկայանա:' Ոնց որ համերգի տոմս առնես, ու ինչ ա թե բոլոր տոմսերը չի ծախվել, երգիչը չգա երգելու, ու էդ հլը հերիք չի, հլը մի հատ էլ տոմսի փողերն էլ պահեն, ասեն՝ սպասեք հաջորդ համերգը որ կազմակերպենք, էդ մեկին կգաս. դե ոչինչ, որ դու գնել ես Շակիռայի համերգի տոմս, բայց քեզ դեմ են տալիս արմենչիկի համերգը:D Կամ ոչինչ, որ դու էսօր էդ փողը տվել ես, որ մի շաբաթից գնաս պիվա խմես, բայց քեզ ասում են՝ մի ամիս սպասի. ջհանդամ թե մի շաբաթից քո ծնունդն ա, ու դու դա ծնունդդ նշելու համար էիր առել:D
+ էս ամեն ինչին, փողերն էլ վերցնում ֆռցնում են, ձրի վարկ ա:D

Էս պահով փոփոխություններ են պետք, ու լավագույն տարբերակը երևի էն ա, որ եթե ակցիան չի կայանում, հնարավորինս սեղմ ժամկետում գումարը ետ ա վերադարձվում:

Ներսես_AM
13.03.2011, 16:46

Կուկ ջան նայի, նախ ակցիաները երկար չեն տևելու, մաքսիմում 5 օր: Հետո ակցիայի կայանալու համար պետք ա մարդիկ պայմանավորված քանակի գնեն, այդ թիվն էլ ա քիչ լինելու: Մեր մեջ ասած 20ը շատ ա, հետագա ակցիաները իմ տեղեկություններով ավելի քիչ թիվ են պահանջվելու կայանալու համար: Համել վերևում արդեն նշվել ա, որ

Ասեմ ավելին, մենք արդեն մշակում ենք պրոցեսսներ, որոնք հնարավորություն կտան մեզ պահանջի դեպքում վերադարձնել գումարը բաժանորդին:
Սենց ա, կոնկրետ ծառայություն մատուցողի հետ պայմանավորվածություն ա ձեռք բերվում, որ նվազագույնը որոշակի քանակի գնորդ լինելու դեպքում ծառայություն մատուցողը բոլոր գնորդներին կտրամադրի օրինակ 50% զեղչ: Բնական ա, եթե էտքան մարդ չի հավաքվում, ինքը զեղչ չի անում:
Կարող ես հենց սկզբից չառնես, օրինակ, սպասես կայանա նոր առնես, բայց դե, որ բոլորը տենց մտածեն ոչ մեկն էլ չի կայանա :) Հենց հիմա օրինակ էս Պլեների ակցիայինը առնես միանգամից կստանաս կուպոնը:
Վարկն էլ լավ դու էլ, եղածը 100000 դրամ ա, մի երկու ամսից հազիվ մի կապ կանաչի առնես դրանով :D

yegdav
13.03.2011, 19:12
Արդեն 21 հոգի գնել ա:)
Միտքը լավն ա, ինձ դուր եկավ, բայց չկայանալու պահը ես չհասկացա: Ո՞նց թե չկայանա:' Ոնց որ համերգի տոմս առնես, ու ինչ ա թե բոլոր տոմսերը չի ծախվել, երգիչը չգա երգելու, ու էդ հլը հերիք չի, հլը մի հատ էլ տոմսի փողերն էլ պահեն, ասեն՝ սպասեք հաջորդ համերգը որ կազմակերպենք, էդ մեկին կգաս. դե ոչինչ, որ դու գնել ես Շակիռայի համերգի տոմս, բայց քեզ դեմ են տալիս արմենչիկի համերգը:D Կամ ոչինչ, որ դու էսօր էդ փողը տվել ես, որ մի շաբաթից գնաս պիվա խմես, բայց քեզ ասում են՝ մի ամիս սպասի. ջհանդամ թե մի շաբաթից քո ծնունդն ա, ու դու դա ծնունդդ նշելու համար էիր առել:D
+ էս ամեն ինչին, փողերն էլ վերցնում ֆռցնում են, ձրի վարկ ա:D

Էս պահով փոփոխություններ են պետք, ու լավագույն տարբերակը երևի էն ա, որ եթե ակցիան չի կայանում, հնարավորինս սեղմ ժամկետում գումարը ետ ա վերադարձվում:

Հարգելի Kuk
Promo.am-ի առանձնահատկությունը նրանում է, որ նման զեղչեր Դուք երբեք չեք ստանա Պլեներում, իսկ մենք դրա հնարավորությունն ենք Ձեզ ընձեռնում:
Դուք հերթական սուպերմարկետից առևտուր չեք անում ՝ այլ օգտվում եք եզակի ծառայությունից, ուստի և ռիսկի կարելի է դիմել: ;)
Ինչ վերաբերվում է «Շակիռա-Արմենչիկ» համեմատությանը՝ ասեմ , որ «Վաղոի մոտ» պեռաշկիանոցի, «Նապի վարսավիրանոցի», «Սադի Անժո» հասարակաց տան և նման որակի հաստատությունների հետ համագործակցելու մտադրություն չունենք: :B
«Փողերը ֆռցնելու» վերաբերյալ Ներսեսն արդեն պատասխանեց շատ պարզ և մատչելի տրամաբանությամբ: :)

Kuk
13.03.2011, 21:09

Փողերի պահով թեթև տարեք, տղեք, ծիծաղելով էի ասել, չնայած եթե էս տրամաբանությամբ աշխատեիք, բայց ավելի մեծ մասշտաբով, էդ դեպքում նույնը կասեի արդեն լուրջ դեմքով: Ինչո՞վ ա եզակի, նրանով, որ փողը տալիս ես, ու չգիտե՞ս, թե ծախսածդ գումարի դիմաց էդ ծառայությունից կօգտվես, թե ոչ, կամ օգտվելու դեպքում քո ուզած ծառայությունից կօգտվես, թե մեկ այլ: Իսկ ռիսկի պահով... Ավելի լավ ա 1000 դրամ ծախսեմ, բայց հաստատ իմանամ, որ ինձ մի շիշ պիվա կտան, քան 500 դրամ տամ ու ռիսկի դիմեմ՝ կամ կխմեմ էդ մի շիշ պիվեն, կամ չեմ խմի, կամ վաղը կխմեմ, կամ մի ամսից: Էլի եմ ասում, ինձ դուր եկավ միտքը, նախաձեռնությունը, բայց, կներես իհարկե, նման պայմանները հարմար չեն:

Չնայած ասեմ, որ ակումբի հանդիպումների համար բավականին հարմար ա, երբ շատով ենք հավաքվում, եթե իհարկե շատով հավաքվելու համար տեղը հարմար ա:

Chuk
14.03.2011, 00:41
Արթ ջան, քո տեսակետը հասկանալով հանդերձ հետդ համաձայն չեմ:

Եթե ես առնում եմ Շակիռայի համերգի տոմս, հետո ինձ ասում են «Էդ չեղավ, հիմա Արմենչիկն ա», էդ լրիվ ուրիշ խնդիր ա:
Ինչո՞վ ա ուրիշ:
Շատ պարզ:
Կոնկրետ էս նախագծում մարդիկ հստակ շարադրել են բոլոր պայմանները, երբ ես փող եմ տալիս, ես գիտեմ, որ էսինչ պայմանի դեպքում կարող ա և չլինի էդ ծառայությունը, տեղն ուրիշը լինի: Ես ինքս իմ համար որոշում եմ էդ ռիսկին գնալ:

Օրինակ հենց էս ակցիայի համար ուզում էի գնալ էդ ռիսկին, ինձ հետաքրքրել էր, բայց չհասցրի: Ոչինչ, հուսով եմ դեռ էլի նման բան կլինի, ինձ ձեռնտու կլինի, կօգտվեմ:

Իսկ եթե դու կամ որևէ մեկ ուրիշը էդ պայմանները նպատակահարմար չեն համարում, է թող չօգտվեն: Ի վերջո սա էնքանով ա ազնիվ, որ քեզ ի սկզբանե զգուշացնում ա նման հնարավորության մասին: Ասածս ինչ ա, եկեք էս թեման չվերածեք բանավեճի, թե ինչքանով ա մեզնից ամեն մեկի համար նպատակահարմար տվյալ ծառայությունից օգտվելը: Սա հայտարարությունների թեմա ա: Արվել ա հայտարարություն, ներկայացվել են ծառայության պատվերները, ուզում ենք օգտվել՝ օգտվենք, չէ՝ չէ:

Ես անկեղծորեն ուրախ եմ, որ Հայաստանում արդեն նման ծառայություն ա գործում: Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում կտեսնենք, որ ծառայությունը լավ ա մատուցվում ու ավելի ինտենսիվ կօգտվենք: Ինչպես նաև հուսով եմ, որ նախաձեռնության հեղինակներն այն ավելի կկատարելագործեն ու ավելի ու ավելի լավ պայմաններ մեզ կառաջարկեն՝ ժամանակի ընթացքում:

yegdav
14.03.2011, 01:58
Փողերի պահով թեթև տարեք, տղեք, ծիծաղելով էի ասել, չնայած եթե էս տրամաբանությամբ աշխատեիք, բայց ավելի մեծ մասշտաբով, էդ դեպքում նույնը կասեի արդեն լուրջ դեմքով: Ինչո՞վ ա եզակի, նրանով, որ փողը տալիս ես, ու չգիտե՞ս, թե ծախսածդ գումարի դիմաց էդ ծառայությունից կօգտվես, թե ոչ, կամ օգտվելու դեպքում քո ուզած ծառայությունից կօգտվես, թե մեկ այլ: Իսկ ռիսկի պահով, այ ստեղ կարելիա մի հատ ծիծաղել:D Ավելի լավ ա 1000 դրամ ծախսեմ, բայց հաստատ իմանամ, որ ինձ մի շիշ պիվա կտան, քան 500 դրամ տամ ու ռիսկի դիմեմ՝ կամ կխմեմ էդ մի շիշ պիվեն, կամ չեմ խմի, կամ վաղը կխմեմ, կամ մի ամսից: Էլի եմ ասում, ինձ դուր եկավ միտքը, նախաձեռնությունը, բայց, կներես իհարկե, նման փնթի պայմանները հարմար չեն:

Չնայած ասեմ, որ ակումբի հանդիպումների համար բավականին հարմար ա, երբ շատով ենք հավաքվում, եթե իհարկե շատով հավաքվելու համար տեղը հարմար ա:

Հարգելի Kuk,
Մեր ծառայության եզակիությունը նրանում է, որ Հայաստանում ոչ ոք առնվազն 50% զեղչ չի առաջարկում:
Իսկ այդ ռիսկին դիմում են միլիոնավոր մարդիկ բազմաթիվ նման կայքերից նման «փնթի» պայմաններով ակցիաների առաջին կուպոնները գնելով, քանի որ համոզված են որ իրենց քաղաքում միայն իրենք չեն այդ ակցիաներից օգտվելու:
Իհարկե «20»-ը շատ մեծ թիվ էր առաջին ակցիայի համար, սակայն դրան կաին պաճառներ, որոնց նկարագրությամբ ձեզ և մնացած ընթերցողներին ես չէի ուզենա ծանրաբեռնել:
Հետագա բոլոր ակցիաներում նախատեսվող նվազագույն շեմը լինելու է 3-7, կլինեն նաև ակցիաներ առանց նվազագույն շեմի:

Ինչևէ, շնորհակալ եմ հարցադրման համար՝ այն հնարավորություն տվեց ինձ ավելի մանրամասն նկարագրել promo.am-ը:

VisTolog
14.03.2011, 20:39
50% զեղչ AFC և SFC արագ սննդի ցանցերի երկու կետերում (http://promo.am/AFC-SFC)

Ո՞վա գալիս::ճ

Ակցիայի տևողությունը՝ 2011 թ. մարտի 19-ից ապրիլի 5-ը:

Դուք ձեռք եք բերում 1,000 դր. արժողությամբ կուպոն Promo.am կայքում, և ներկայացնելով այն AFC(Իսահակյան փ. 22/28) կամ SFC(Իսահակյան փ. 14) ստանում եք ցանկացած պատվերի համար 50% զեղչ: Պատվերի վճարումը կատարվում է տեղում:

Մեկ կուպոնն ընձեռում է զեղչի իրավունք մեկ անգամ և միայն մեկ պատվերի համար:

Կուպոնն ընձեռում է 50% զեղչի իրավունք ողջ մենյուի համար՝ առանց հաշվի գումարի սահամանափակման, հետևյալ երկու հասցեներով՝ (SFC - Իսահակյան փ. 14, AFC - Իսահակյան փ. 22/28):

Կուպոնը կարելի է իրացնել շաբաթ և կիրակի ցանկացած ժամի, և աշխատանքային օրերին՝ 16:00-ից հետո:

Եթե այցելում եք մեկ կամ ավելի անձանց ընկերակցությամբ՝ մեկ կուպոնը բավական է:

Դուք կարող եք ձեռք բերել և նվիրել անսահմանապակ քանակությամբ կուպոններ:

Զեղչը չի գումարվում այլ ակցիաներով նախատեսված զեղչերին և չի տարածվում առաքման վրա:

Անպայման ներկայացրեք տպված կուպոնը կամ sms-ը ակցիայի կոդով:

yegdav
27.03.2011, 14:06
Բիլիարդի սիրահարներ չկա՞ն եստեղ:

Ներսես_AM
15.04.2011, 23:43
2 շրջան կարթինգով կամ բագգիով PLAY CITY-ում մեկ շրջանի գնով` վճարեք 1,500 դրամ 3,000 դրամի փոխարեն: :)

http://promo.am/uploads/de8f02bb4b4d4583d992d9f817701f02.gif

Պայմաններ՝

Ակցիայի տևողությունն է 2011 թ. ապրիլի 16-ից մինչև մայիսի 1 ներառյալ:
Գնելով 1,500 դրամ արժողությամբ 1 կուպոն Promo.am-ում և ներկայացնելով այն PLAY CITY, Դուք կարող եք վայելել 2 շրջան կարթինգ կամ բագգի:
Լրացուցիչ այլ վճարումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
Այս ակցիայի շրջանակներում մեկ անձը կարող է ձեռք բերել և օգտագործել անսահմանափակ քանակի կուպոններ:
Մեկ օրվա ընթացքում Դուք կարող եք օգտագործել անսահմանափակ քանակի կուպոններ:
Եթե մի քանի անձ է ցանկանում այցելել, ապա անհրաժեշտ է գնել կուպոն յուրաքանչյուրի համար:
Զեղչը չի գումարվում PLAY CITY – ի այլ ակցիաներով նախատեսված զեղչերին:
Նախնական պատվերը 010 288 377 հեռախոսահամարով ցանկալի է:

Kuk
16.04.2011, 10:56
Լավ ա՝ թեման առաջ եկավ, տեսա, որ գրառումներս անպատասխան չեն մնացել:)

Արթ ջան, քո տեսակետը հասկանալով հանդերձ հետդ համաձայն չեմ:

Եթե ես առնում եմ Շակիռայի համերգի տոմս, հետո ինձ ասում են «Էդ չեղավ, հիմա Արմենչիկն ա», էդ լրիվ ուրիշ խնդիր ա:
Ինչո՞վ ա ուրիշ:
Շատ պարզ:
Կոնկրետ էս նախագծում մարդիկ հստակ շարադրել են բոլոր պայմանները, երբ ես փող եմ տալիս, ես գիտեմ, որ էսինչ պայմանի դեպքում կարող ա և չլինի էդ ծառայությունը, տեղն ուրիշը լինի: Ես ինքս իմ համար որոշում եմ էդ ռիսկին գնալ:

Օրինակ հենց էս ակցիայի համար ուզում էի գնալ էդ ռիսկին, ինձ հետաքրքրել էր, բայց չհասցրի: Ոչինչ, հուսով եմ դեռ էլի նման բան կլինի, ինձ ձեռնտու կլինի, կօգտվեմ:

Իսկ եթե դու կամ որևէ մեկ ուրիշը էդ պայմանները նպատակահարմար չեն համարում, է թող չօգտվեն: Ի վերջո սա էնքանով ա ազնիվ, որ քեզ ի սկզբանե զգուշացնում ա նման հնարավորության մասին: Ասածս ինչ ա, եկեք էս թեման չվերածեք բանավեճի, թե ինչքանով ա մեզնից ամեն մեկի համար նպատակահարմար տվյալ ծառայությունից օգտվելը: Սա հայտարարությունների թեմա ա: Արվել ա հայտարարություն, ներկայացվել են ծառայության պատվերները, ուզում ենք օգտվել՝ օգտվենք, չէ՝ չէ:

Ես անկեղծորեն ուրախ եմ, որ Հայաստանում արդեն նման ծառայություն ա գործում: Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում կտեսնենք, որ ծառայությունը լավ ա մատուցվում ու ավելի ինտենսիվ կօգտվենք: Ինչպես նաև հուսով եմ, որ նախաձեռնության հեղինակներն այն ավելի կկատարելագործեն ու ավելի ու ավելի լավ պայմաններ մեզ կառաջարկեն՝ ժամանակի ընթացքում:

Չցանկանալով շրջանցել ադմինիստրատորի խոսքը, նկատի առնելով, որ, ինչպես ադմինիստրատորն է ասում՝ սա հայտարարությունների թեմա է, այլ ոչ բանավեճի, առայժմ չեմ շարունակում բանավեճը, հույս ունենալով, որ կջնջվի օրինակ՝ այս (http://www.akumb.am/showthread.php/49533-%D5%94%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80?p=2127063&viewfull=1#post2127063) գրառումը, քանի որ այն կատարված է հայտարարությունների թեմայում:

Chuk
16.04.2011, 14:05
Լավ ա՝ թեման առաջ եկավ, տեսա, որ գրառումներս անպատասխան չեն մնացել:)

Չցանկանալով շրջանցել ադմինիստրատորի խոսքը, նկատի առնելով, որ, ինչպես ադմինիստրատորն է ասում՝ սա հայտարարությունների թեմա է, այլ ոչ բանավեճի, առայժմ չեմ շարունակում բանավեճը, հույս ունենալով, որ կջնջվի օրինակ՝ այս (http://www.akumb.am/showthread.php/49533-%D5%94%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80?p=2127063&viewfull=1#post2127063) գրառումը, քանի որ այն կատարված է հայտարարությունների թեմայում:
1. Քաղաքականություն բաժնի «Քաղաքական հայտարարություններ» վերնագիրը կրող թեման էապես տարբերվում է «Հայտարարություններ» բաժնի թեմաներից,
2. Ես այստեղ քննարկելու արգելք չեմ դրել, այլ կոչ եմ արել, հորդորել, խնդրել: Այն եղել է ակումբի շարքային մասնակցի խոսք, չի եղել ադմինիստրատորական: Նման տիպի գրառումները, ինչպես հայտնի է, որոշակի գունավորում ու երանգավորում են ունենում:

Ինչևէ: Այս ուղղությամբ խոսակցությունը շարունակվելու դեպքում արդեն հարկադրված եմ լինելու իբրև ադմինիստրատոր ջնջել թեմայից դուրս գրառումները:

yegdav
10.05.2011, 15:34
Հաղթանակի օրվա կապակցությամբ՝ 50% զեղչ ամբողջ օրը սթրայքբոլ խաղալու համար Մ. Գորգիսյանի անվան Հայկական սթրայքբոլի ֆեդերացիայի կողմից:
http://promo.am/uploads/4f0c5f2be81575c6f8660a5f622082b1.gif

Մի փոքր բացատրություն՝
Սթրայքբոլը թմային, ռազմամարզական խաղ է, ակտիվ հանգստի տեսակ, ռազմատակտիկական ուղղվածությամբ դերային թմային խաղ: Խաղի ընթացքում մասնակիցները նմանակում են տարատեսակ զինված կառույցների գործողությունները (բանակ, ոստիկանություն, պարտիզաններ), կատարելով սցենարով արաջադրված խնդիրները: Որպես սպառազինություն մասնակիցները կիրառում են այսպես կոչված փափուկ օդամղիչային զենք, որը գործի է դրվում էլեկտրաշարժիչով, Գրին գազով, СО2-ով կամ այսպես կոչված «սպրինգով» (ձեռքով զսպանակի ձգումով) և կրակում է 6 - 8 մմ տրամագծով, 0,2 - 0,3 գ կշռող պլաստիկ գնդակներով: Սթրայքբոլ խաղացողները համարում են խաղը «կոլեկտիվ հանգիստ բնության գրկում, բացասական էմոցիաների և ագրեսիվ ձգտումների չեզոքացում, արժանի մարդկանց փոխադարց շփման ուրախություն»:
Դիտել տեսագրությունը (http://www.youtube.com/watch?v=ByjcilpD7ZA)
Գները (http://promo.am/uploads/strikeball-menu.jpg)

yegdav
12.05.2011, 00:02
Կե՜ր որքան կարող ես Highlander ռեստորանում: 17 տեսակի Չուրասկո բրազիլական խորովածների և մի գավաթ գարեջրի համար 5000 դրամի փոխարեն վճարիր ընդհամենը 2000 դրամ:
http://promo.am/uploads/136cf27695fb298bbc882931badbb5e6.gif

Տեղեկություն`
Չուրասկոյի ավանդույթի համաձայն մատուցողները սայլակներով շրջում են սեղանից սեղան՝ յուրաքանչյուրի մեջ մեկ տեսակ ուտեստ: Հաճախորդի ազդանշանով մատուցողը սկսում է լցնել ափսեն իր ուտեստով մինչև հաճախորդի ընդհատելը: Այնուհետև սայլակը շարժվում է դեպի հաջորդ սեղանը, իսկ Ձեզ մոտենում է մեկ այլ սայլակ՝ համապատասխան ուտեստով: Այս «հոսքագիծը» գործում է այնքան ժամանակ, մինչև հաճախորդը չխնդրի դադարեցնել այն և «չփախչի»:

Ճաշկերույթի ամենասկզբում Ձեզ կտրվի քարտ (բոլաշա): Քարտը կանաչ կողմով շրջելուն պես Ձեր մատուցողը կհասկանա, որ Դուք պատրաստ եք սպասարկմանը:

Այ պահից սկսվում է յուրօրինակ դեգուստացիոն փուլը, որի ավարտը որոշում եք Դուք: Ձեր սեղանին մոտենում է մատուցողը և շամփուրի վրայից կտրում է բարակ շերտերով միսը այնքան ժամանակ, մինչև Դուք չհրահանգեք նրան դադարացնել: Ռոդիզիոն շարունակելու պատրաստ լինելուն պես շրջում եք քարտը հակառակ կողմով և ստանում են նոր չափաբաժին:
http://promo.am/uploads/highlander_shayba.jpg
http://promo.am/uploads/highlander_churasko.jpg