PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկեղծությու՞ն, թե՞ լռություն

Smokie
10.03.2011, 14:14
Յուրաքանչյուր մարդ իհարկե ունի ընկերներ, որոնց շատ հարգում եւ սիրում է: Դրա հետ մեկտեղ մենք ունենք նաեւ որոշ թերություններ, կամ կյանքում կատարած սխալներ: Եթե ձեզ դուր չգար ձեր ընկերոջ, կամ հարազատի մի քայլը, կամ թերությունը, ի՞նչ կանեիք դուք այդ դեպքում՝ անկե՞ղծ կլինեիք իր հետ, կասե՞իք այն ամենը ինչ մտածում եք, թե՞ կլռեիք այդ մասին, որպեսզի ցավ չպատճառեք ձեր ընկերոջը, չվիրավորեք նրան:

sharick
10.03.2011, 15:06
Մի շատ լավ աֆորիզմ հիշեցի (չեմ հիշում ով է ասել , բայց կարծում եմ ճիշտ է ասված)Եթե ուզում ես մեծ ծառայություն մատուցել ընկերներիդ ,մի լռիր նրանց թերությունների մասին ես կարծում եմ պետք է ասել թերությունների մասին բայց` այն դեպքում երբ շատ մոտ մարդ է և պետք է այնպես ասել , որ ոչ մի կերպ չնեղացնես այլ օգնես նրանց իրենց թերությունների մասին ասելով (էլի մի աֆորիզմ հիշեցի)...Լոկ քչերն են բավականաչափ քելացի , որպեսզի օգտակար հանդիմանությունները գերադասեն վտանգավոր գովեստներից... էս աֆորիզմից կարելի ա հետևություն վերցնել նաև , որ պետք է այն մարդկանց ասել իրենց թերությունների մասին , ովքեր որ ընդունակ են հասկանալու և ընդունելու իրենց սեփական թերությունները.....
Սա էլ իմ կարծիքը:)

Win Wolf
10.03.2011, 16:23
Մենք այնքան էլ գոհ չենք լինում մեր ընկերներից, երբ նրանք գնահատելով մեր լավ հատկությունները, իրենց թույլ են տալիս նկատել նաև մեր թերությունները: Վովենարգ. Այդ պահին մենք կարող է և մեզ վատ զգանք, բայց եթե ասողը քեզ մոտ անձնավորոթյուն է, ուրեմն քո լավի համար կասի, պետք է ուղղակի ընդունենք ու չնեղանանք:

Hayazn
10.03.2011, 19:26
Յուրաքանչյուր մարդ իհարկե ունի ընկերներ, որոնց շատ հարգում եւ սիրում է: Դրա հետ մեկտեղ մենք ունենք նաեւ որոշ թերություններ, կամ կյանքում կատարած սխալներ: Եթե ձեզ դուր չգար ձեր ընկերոջ, կամ հարազատի մի քայլը, կամ թերությունը, ի՞նչ կանեիք դուք այդ դեպքում՝ անկե՞ղծ կլինեիք իր հետ, կասե՞իք այն ամենը ինչ մտածում եք, թե՞ կլռեիք այդ մասին, որպեսզի ցավ չպատճառեք ձեր ընկերոջը, չվիրավորեք նրան:
Նման պարագայում լռել , կնշանակի լուռ դիտել թէ ինչպես է քո մերձավորը դանդաղ թաղվում ճահճի մեջ և հետևաբար այստեղ նրան կորցնելու հնարավորություն կա , իսկ եթե արտահայտվեք այդ թերության մասին , հավանաբար նրա ցավոտ տեղին կդիպչեք և շատ հնարավոր է , որ նա երես թեքի ձեզանից և նորից հնարավոր է որ դուք նրան կորցնեք , ուրեմն երկու դեպքում էլ նրան կորցնելու վտանգ կա , միայն այն տարբերությամբ , որ երկրորդ դեպքում նրան վերագտնելու հույս ևս կա , հետևաբար միանշանակ հարկավոր է խսել այդ մասին նրա հետ :

Yevuk
10.03.2011, 22:58
Եթե ամենամտերիմ ընկերներիցս է, անպայման ասում եմ ու ինչքան հնարավոր ա կոպիտ (:))): Եթե ուղղակի ծանոթ մարդ է, ու ուղղակի ինչ-որ գիծ ինձ դուր չի գալիս, ավելի ճիշտ եմ համարում չասել, եթե ինքը իմ կարծիքը չի հարցրել. իսկ հարցնելու դեպքում կասեմ, բայց ոչ կոպիտ ու ոչ շատ բացահայտ կերպով:

Իսկ ընդհանրապես, ամեն մարդու հետ խոսելիս, պետք է նախ պարզել, թե ինչպես նա կարձագանքի. մարդ կա, կոպիտ նկատողություն ես անում, հեչ վեջն էլ չի, մարդ էլ կա, հանկարծ ոչ ճիշտ բառ օգտագործես, միանգամից վիրավորվում է:

RADIOmanyachka
10.03.2011, 23:08
Միանշանակ պետք է ասել, եթե ընկերներ եք, ապա իրար լավ եք ճանաչում ու հետևաբար կիմանաք թե ինչպես ասել այդ թերության մասին, որ նրան չվիրավորեք:
Երբ ինչ-որ թերություն ես նկատում ընկերոջդ մոտ կամ ինչ-որ բան դուր չի գալիս քեզ ու դու դրա մասին լռում ես, այդ լռությունը պատնեշ է դառնում ձեր մեջ և գնալով այդ պատնեշը ընդարձակվում է

Ապե Ջան
21.03.2011, 14:50

Բայց շատ է լինում դեպեր, որ այդ նույն պարագայում պետք է լինում լռել:

Aj Klik
21.03.2011, 15:03
Յուրաքանչյուր մարդ իհարկե ունի ընկերներ, որոնց շատ հարգում եւ սիրում է: Դրա հետ մեկտեղ մենք ունենք նաեւ որոշ թերություններ, կամ կյանքում կատարած սխալներ: Եթե ձեզ դուր չգար ձեր ընկերոջ, կամ հարազատի մի քայլը, կամ թերությունը, ի՞նչ կանեիք դուք այդ դեպքում՝ անկե՞ղծ կլինեիք իր հետ, կասե՞իք այն ամենը ինչ մտածում եք, թե՞ կլռեիք այդ մասին, որպեսզի ցավ չպատճառեք ձեր ընկերոջը, չվիրավորեք նրան:

եթե ընկերս է անպայման կասեի:Ախր ընկերները նրա համար են,որպեսզի օգնեն իրար:Եվ չեմ հասկանա այն ընկերոջը,ով որ վիրավորվի ճշմարտությունից:Սակայն պետք է ասել հարմար պահի,որ դեմ դիմաց լինեք,որ հասկացնես սխալը:Սխալ կլինի ուրիշների մոտ ասել այն ինչ մտածում ես:Դա կարող է վիրավորական լինել:Չնայած շատ է եղել,որ ոմանք ինձ ուղղություն են ցույց տվել,որը իրականում սխալ էր:Եվ չնայած դրան ես միշտ լսել եմ,բայց չեմ վիրավորվել))...

Gayl
21.03.2011, 15:05
Յուրաքանչյուր մարդ իհարկե ունի ընկերներ, որոնց շատ հարգում եւ սիրում է: Դրա հետ մեկտեղ մենք ունենք նաեւ որոշ թերություններ, կամ կյանքում կատարած սխալներ: Եթե ձեզ դուր չգար ձեր ընկերոջ, կամ հարազատի մի քայլը, կամ թերությունը, ի՞նչ կանեիք դուք այդ դեպքում՝ անկե՞ղծ կլինեիք իր հետ, կասե՞իք այն ամենը ինչ մտածում եք, թե՞ կլռեիք այդ մասին, որպեսզի ցավ չպատճառեք ձեր ընկերոջը, չվիրավորեք նրան:

Իհարկե գրառում անողների մեծը մասի կգրի «եթե ընկերներ են ուրեմն...» , բայց ամեն ինչ չէ, որ կարելի է ասել, որովհետև անգամ ընկերը կարա վիրավորվի, կարա կասկածի և ճիշտ չհասկանա ու չնդունի: Անձամբ իմ դեպքում եղել ա, որ իմ ամենամոտ ընկերոջս սխալի մասին լռեմ եմ, որովհետև գիտակցել եմ, որ ճիշտ չի հասկանալու և կհասկանա միայն այն դեպքում, երբ մաշկի վրա զգա:

Gayl
21.03.2011, 15:08
եթե ընկերս է անպայման կասեի:Ախր ընկերները նրա համար են,որպեսզի օգնեն իրար:Եվ չեմ հասկանա այն ընկերոջը,ով որ վիրավորվի ճշմարտությունից:

Մարդը անսխալական չի և բոլորս էլ որոշ դեպքերում քաղցր սուտը նախընտրում ենք, իսկ օգնելը կարող ես այլ կերպ անես: Ես արդեն մի դեպքի մասին գրել եմ, գիտեի որ կեղտի մեջ ա ընկնելու և այդպես էլ եղավ, իսկ կեղտից երկուսով ենք դուրս եկել :

Aj Klik
21.03.2011, 15:10
Իհարկե գրառում անողների մեծը մասի կգրի «եթե ընկերներ են ուրեմն...» , բայց ամեն ինչ չէ, որ կարելի է ասել, որովհետև անգամ ընկերը կարա վիրավորվի, կարա կասկածի և ճիշտ չհասկանա ու չնդունի: Անձամբ իմ դեպքում եղել ա, որ իմ ամենամոտ ընկերոջս սխալի մասին լռեմ եմ, որովհետև գիտակցել եմ, որ ճիշտ չի հասկանալու և կհասկանա միայն այն դեպքում, երբ մաշկի վրա զգա:
Այդպես էլ ա պատահում:Բայց ես միշտ ասել եմ:Անգամ,եթե գիտակցել եմ,որ ճիշտ չի հասկանա:Բայց ընկերը կարեղա լսի մյուս ընկերոջ կարծիքը,հետո վերլուծի,ու անգամ եթե վարվի այնպես ինչպես ինքնա ուզում սխալ դուրս գալու դեպքում միշտ կիմանա,որ իր ընկերը զգուշացրել էր:Եթե ընկերներս սխալ են անում ես միշտ ասում եմ:Եղելա,որ ինձ սխալ են հասկացել ու կռվել ենք,բայց հետո մաշկի վրա զգացել են ու հետ են եկել ասելով,որ ես ճիշտ էի..

Gayl
21.03.2011, 15:13

Իսկ ինձ պետք չի, որ գա ասի ճիշտ էիր :), կարևորը այդ ճշտին երկուսով հասնեք ;)

Aj Klik
21.03.2011, 15:25
Իսկ ինձ պետք չի, որ գա ասի ճիշտ էիր :), կարևորը այդ ճշտին երկուսով հասնեք ;)

հա էտ արդեն ինձ էլ պետք չի:Հասնենք ու որ ինքը հասկանա:Նենց էլ չի,որ ես միշտ ճիշտ եմ եղել,բայց միշտ ասել եմ:Ինձել են ասել,որ սխալ եմ ու վերլուծելիս հասկացել եմ..համենայն դեպս ես միշտ ասել եմ ճշմարտությունը:Կարողա ոչ միանգամից,բայց ի վերջո միշտ ասել եմ))

Gayl
21.03.2011, 15:28

Իբր լավ բան ա արել, մի հատ էլ գլուխ ա գովում :D

Aj Klik
21.03.2011, 15:35
Իբր լավ բան ա արել, մի հատ էլ գլուխ ա գովում :D

հա բա լավ եմ արեել:Pդուք էլ ինչքան կարաք ասեք:D

Quyr Qery
21.03.2011, 16:18
Եսքանը կարդացի մի բան միտքս ընկավ....:(..ես վերջերս շատ լուրջ սխալ էի գործում,, մի խոսքով պատմության մեջ էի ընկել.... 2 մոտ ընկերուհիներս գիտեին էդ մասին..մեկը անընդհատ օգնում էր,,հասկացնում ,,որ սխալ եմ թույլ տալիս... ու նույնիսկ ,,երբ չլսեցի իրեն ասեց ,,որ կործանում եմ ինձ ու ինքը էլ ոչինչ չի ասի մեկ է չեմ լսելու... ես են մյուսի հետ ավելի կապվեցի,,որովհետև ինձ չէր մեղադրում,, չէր քննադատում ու ավելին` ոչ մի բառ չէր ասում էդ ամենի շուրջ.... երբ որոշ ժամանակ անց մի կերպ կարողացա ազատվել արածնեչիցս ու որոշ առումով ուղղեցի սխալներս,, էդ 2րդ ընկերուհուս ասացի էդ մասին,,նայեց ինձ ու ասաց,,"բայց գիտես ես հենց սկզբից էլ գիտեի,,որ սխալ ես անում ու կկործանվես էդ ճանապարհով"....հարցրեցի բա ինչու հենց սկզբից չէիր ասում,, գուցե ես հետ չկանգնեի ու հիմա ուշ լիներ,,, ասեց բայց դա քո գործներ,, ինչ ուզես կանես,, բա որ հետո մի բան են չլիներ ինձ էիր մեղադրելու (էդ ամենը են դեպքում ,,երբ ես միշտ իրեն ասում էի իր իսկ սխալների մասին,,որ վատ վիճակում չհայտնվեր)............ մենք էլ ընկերուհիներ չենք....

Ariadna
21.03.2011, 16:25
Ինձ համար էնքան տարօրինակ թեմա է, կարդում եմ ու զարմանում։ Մտքովս երբեք չի անցել ինչ որ բան ընկերուհուս չասել, եթե ինչ որ բան իմ կարծիքով սխալ է արել, նույն ձևով էլ իմ ցանկացած պրոբլեմի մասին առաջին հերթին ընկերուհուս եմ պատմել ու խորհուրդ հարցրել։

Aj Klik
21.03.2011, 16:28
Եսքանը կարդացի մի բան միտքս ընկավ....:(..ես վերջերս շատ լուրջ սխալ էի գործում,, մի խոսքով պատմության մեջ էի ընկել.... 2 մոտ ընկերուհիներս գիտեին էդ մասին..մեկը անընդհատ օգնում էր,,հասկացնում ,,որ սխալ եմ թույլ տալիս... ու նույնիսկ ,,երբ չլսեցի իրեն ասեց ,,որ կործանում եմ ինձ ու ինքը էլ ոչինչ չի ասի մեկ է չեմ լսելու... ես են մյուսի հետ ավելի կապվեցի,,որովհետև ինձ չէր մեղադրում,, չէր քննադատում ու ավելին` ոչ մի բառ չէր ասում էդ ամենի շուրջ.... երբ որոշ ժամանակ անց մի կերպ կարողացա ազատվել արածնեչիցս ու որոշ առումով ուղղեցի սխալներս,, էդ 2րդ ընկերուհուս ասացի էդ մասին,,նայեց ինձ ու ասաց,,"բայց գիտես ես հենց սկզբից էլ գիտեի,,որ սխալ ես անում ու կկործանվես էդ ճանապարհով"....հարցրեցի բա ինչու հենց սկզբից չէիր ասում,, գուցե ես հետ չկանգնեի ու հիմա ուշ լիներ,,, ասեց բայց դա քո գործներ,, ինչ ուզես կանես,, բա որ հետո մի բան են չլիներ ինձ էիր մեղադրելու (էդ ամենը են դեպքում ,,երբ ես միշտ իրեն ասում էի իր իսկ սխալների մասին,,որ վատ վիճակում չհայտնվեր)............ մենք էլ ընկերուհիներ չենք....
:(հետևաբար այստեղից եզրակացնենք,որ առաջին ընկերուհին ճիշտ է վարվել,որ ասել է:Համենայն դեպս դու ինչպես էլ վարվեիր նա գիտեր,որ քեզ զգուշացրել է:Չէ,ճշտից լավ բան չկա

Quyr Qery
21.03.2011, 16:45
:(հետևաբար այստեղից եզրակացնենք,որ առաջին ընկերուհին ճիշտ է վարվել,որ ասել է:Համենայն դեպս դու ինչպես էլ վարվեիր նա գիտեր,որ քեզ զգուշացրել է:Չէ,ճշտից լավ բան չկա

100%...... հիմա առաջին ընկերուհուս հետ առաջվանից էլ մտերմ եմ,, ու չկա բան ,, որ իրար հետ չկիսվենկ ու միշտ էլ մեկս մյուսիս սխալների մասին ասում ենք..... իսկ առաջինի հետ կապ էլ չունեմ ...ինչ ընկերության մասին կարող է գնալ խոսքը երբ չկա անկեղծություն,, չկա ճշմարտություն,, և ամեն ինչ ձևի ու ցուցադրման վրա է հիմնված.....

Gayl
21.03.2011, 16:48

Ախր ասելը այնքան քիչ է, կարևորը ասելը չէ այլ սխալ ուղղուց հետ պահելն է, ցանկացած միջոցով :

Aj Klik
21.03.2011, 16:55
Ախր ասելը այնքան քիչ է, կարևորը ասելը չէ այլ սխալ ուղղուց հետ պահելն է, ցանկացած միջոցով :

Համաձայն եմ:Կարողա ասես,բայց չլսի:Ու ասելտ զրոիյա հավասարացվում:Մեկ-մեկ մարդիկ էնքան են տարվում,որ ասես չասես բանուտեղ չեն դնի:Պետքա իրանց աչքերը բացել:Պատահումա,որ ամեն ինչ անում ես,որ հետ պահես,բայց ինքը իրա <էշնա քշում>:Էտ ժամանակ թող անի,ոնց ուզումա,մաշկի վրա զգա:Մարդը իր սխալների վրայա սովորում

Gayl
21.03.2011, 17:06
Էտ ժամանակ թող անի,ոնց ուզումա,մաշկի վրա զգա:Մարդը իր սխալների վրայա սովորում
Մենք խոսում ենք բացառիկ դեպքերից, չէ՞ ;) հետևաբար այդ դեպքում պետք է կանգնես ընկերոջդ մեջքին, ոչ թե ասես ոնց սխալ ա արել թող այդպես էլ տակից դուրս գա ;) կամ էլ եթե անգամ ընկերդ որոշել է, որ այս հարցը մենակով պետք է լուծի ապա պետք է ամեն պահ իմանա, որ դու ցանկացած պարագայում ձեռքդ պարզող ես, թե չէ միայն ասելով ընկերությունը փուչիկ է կամ էլ հետը կիսվել և բլա, բլա:

Aj Klik
21.03.2011, 17:14

բայց ես չասեցի,որ մեջքին չեմ կանգնի կամ ամեն պարագայում ձեռք չեմ մեկնի:Ոչ էլ ասեցի ոնց սխալ ա արել թող այդպես էլ տակից դուրս գա :Չէ,ուղղակի եթե զգուշացնում ես,հետ ես պահում բայց ինքն իրաննա անում էլ ինչ անես?ու եթե սխալը տեղի ա ունենում դու մեկա իրա մեջքին կանգնած ես:Իսկ խոսքերին պետք է տեր կանգնել ու գործով ապացուցել:Համաձայն եմ`միայն ասելով ընկերությունը փուչիկ է:

Gayl
21.03.2011, 17:20
Չէ,ուղղակի եթե զգուշացնում ես,հետ ես պահում բայց ինքն իրաննա անում էլ ինչ անես?

Բա հենց դա եմ ասում, իմ օրինակով ասեմ, ես գրեթե միշտ իմ ասածն եմ անում ու եթե 100 հոգի էլ ասեն չէ չի ստացվի, ճիշտ չի իմ ամեմամոտ ընկեր կգա կասի արա այնպես, ոնց մտածում ես ;) , ես իրան չեմ ասել սենց մի արա, ասել եմ կարելի ա այսպես անել, կնդունի հարց չկա, չի ընդունի էլ հարց չկա նույնն էլ ինքն ա այդպես վարվում:

Quyr Qery
21.03.2011, 17:21
Հա.....ես գրել էչ ,որ առաջին ընեկրուհիս բացի ասելուց նաև անում եր,,օգնում էր...խոսել ցանկացածն էլ կարող է,,բանն այն է ,,,որ գործով հետ պահեն...դժվար ենքան հիմար գտնվես,, որ եդքանից հետո չհասկանաս... բայց այ,,որ նույնիսկ չեն էլ ասում կամ զգուշացնում,,սակայն իրենց ընկեր են համարում ....այ դա իրոք ահավոր է.....

Aj Klik
21.03.2011, 17:27
Բա հենց դա եմ ասում, իմ օրինակով ասեմ, ես գրեթե միշտ իմ ասածն եմ անում ու եթե 100 հոգի էլ ասեն չէ չի ստացվի, ճիշտ չի իմ ամեմամոտ ընկեր կգա կասի արա այնպես, ոնց մտածում ես ;) , ես իրան չեմ ասել սենց մի արա, ասել եմ կարելի ա այսպես անել, կնդունի հարց չկա, չի ընդունի էլ հարց չկա նույնն էլ ինքն ա այդպես վարվում:

ճիշտ ա:aha

Smokie
21.03.2011, 22:10
Ես հիմա 100%-ով վստահ եմ, որ իմ վերջերս կայացրած որոշումը ճիշտ էր, ինչքան մտածում եմ այդ մասին, մտածում եմ միայն լավը ու ուղղակի չեմ հասկանում նրանց, ովքեր փորձում են համոզել, որ սխալ է դա: Ո՛չ, ես չեմ ուզում հետ կանգնել դրանից, չեմ ուզում հրաժարվել ու հաստատ չեմ հրաժարվի, որովհետեւ իմ հույսը մեծ է, ես առաջվա նման համոզված եմ, որ ճիշտ եմ ու ինչ էլ որ լինի, չեմ հանձնվի::)

Ուլուանա
22.03.2011, 00:07
Մտերիմ ընկերների ու հարազատների դեպքում անպայման ասում եմ, իսկ մնացածների դեպքում ասում եմ, եթե իրենք հատուկ հարցնում են։ Իհարկե, ընկերներ էլ կան, ընկերներ էլ։ Այսինքն՝ կան ընկերներ, որոնց հետ մտերմությունն էն աստիճանի չի, որ քեզ թույլ տաս ամեն նկատածդ սխալի կամ թերության մասին ասել, բայց եթե իսկապես մտերիմ ընկեր եմ համարում տվյալ մարդուն, ապա չեմ կարող չասել։ Ես ինքս ինձ չեմ հարգի, անազնիվ կզգամ, եթե չասեմ։ Ու ընդհանրապես ես շատ դեպքերում հենց էդ հանգամանքով էլ կողմնորոշվում եմ, թե տվյալ մարդն ինձ համար որքանով է մտերիմ ու հարազատ։ Եթե ընկերական հարաբերությունների ձևավորման շրջանում զգում եմ, որ չեմ կարողանում ու դժվար թե երբևէ կարողանամ տվյալ մարդուն ասել իր սխալների, թերությունների մասին, այսինքն՝ եթե համոզված եմ, որ չի ընդունի, սխալ կհասկանա, կնեղանա և այլն, ուրեմն զգում եմ, որ մենք իսկական ընկերներ լինել չենք կարող։ Իհարկե, կարող են լինել մանր–մունր բաներ, որոնք ինչ–ինչ պատճառներով իմաստ չունի կամ չարժե ասել, բայց եթե, իմ կարծիքով, ինչ–որ լուրջ բան նկատեմ ու չկարողանամ դրա մասին ընկերոջս ասել, ուրեմն մեր ընկերության մեջ մի բան էն չի։

Շինարար
22.03.2011, 00:27
Ես մտածում եմ, որ ամեն մարդ ինքն է իր համար ընտրում կին, կրոն, ճանապարհ (c), ու որոշել, թե ով է ճիշտ, ով՝ սխալ, ինչն է թերություն, ինչն՝ առավելություն, ես հաստատ չեմ կարող... (նույնիսկ եթե ներքուստ համոզված լինեմ, որ ճիշտը ես եմ)… Կյանքում թարսն ու շիտակն այնքան խառնված են, որ պատասխանատու գործ է ճիշտ ու սխալ որոշել: Իմհկ, կարելի է չհասկանալ, ու ասել,որ չես հասկանում, կարելի է զգուշացնել... Գուցե այն, ինչ իմ կարծիքով սխալ է, իրականում շատ լավ էլ ճիշտ է: Մարդկանց հետ շփվում եմ այն չափով, որչափով իրենց «սխալները» ինձ չեն խանգարում: Բայց եթե մարդն ինձ համար կարևոր է, ու ինչ-որ բաներ է անում, որոնք ես տեսնում եմ, որ կարող են իրեն վնասել, խանգարել կյանքում, չեմ կարող չզգուշացնել, որ այ, գիտես, այսինչ բանը կարող է միանշանակ չընդունվել, քեզ համար այս-այս հետևանքները ունենալ, այսինքն, ասում եմ, որ ոչ թե ինքը սխալ է, կամ դա թերություն է, այլ պարզապես ինչ հետևանքներ դա կարող է ունենալ իր համար: Հազվադեպ են դեպքերը, որ ասեմ, թե այնուամենայնիվ կարծում եմ, որ դու սխալ ես: Կընդունի, լավ, չի ընդունի, ես ասել եմ: Իսկ այնպես հիմնականում շփվում եմ այն մարդկանց հետ, ում ճիշտ ու սխալները իմի հետ հիմնականում համընկնում են, եթե գալիս է մի պահ, որ սկսում են այնքան չհամընկնել, որ դա խանգարի շփմանը, բնականաբար շփումն ինքնաբերաբար սառչում է: Այս առումով «ճիշտուսխալի» հազվագյուտ համընկնում ունենք եղբորս հետ, բացառիկ դեպքեր են լինում, որ ոչ այնքան համաձայն չենք լինում իրար հետ, որքան որ ուղղակի ասում ենք՝ եսիմ, ես ամեն դեպքում չէի անի:

Lianik
22.03.2011, 00:40
Երբ թեման նոր էր բացվել, այլ կերպ էի ընկալել, կարծիքս ասելու կարիք չզգացի....

այսօրվա տրամադրությանս հետ մի տեսակ <<նորովի>> կարդացի :oy
Կյանքում ճիշտ ու սխալ որոշելը շատ բարդ է, գուցե այն ինչ քեզ համար բացարձակ ճիշտ է. ինձ համար լինի ոչ այնքան և հակառակը...
Հաճախ մենք <<զոհ>> ենք գնում հասարակական կարծիքին (լավ կամ վատ իմաստով), մենք մեր համար տաբուներ ստեղծում, շարունակում ապրել դրանց հետ, սակայն բարոյական իրավունք չունենք, կարծում եմ, որևէ մեկին պարտադրել մեր կարծիքները::)
Մտերիմ մարդու պարագայում ես ուղղակի կասեմ, որ կարծում եմ այնքան էլ ճիշտ չի, սակայն աշխատում եմ չպարտադրել իմ տեսակետը:
Իսկ եթե իր <<սխալ>>-ն ինձ համար սկզբունքային հարց է (օր. անբարոյականություն), կարծիքս կասեմ, եթե դեպի <<ճիշտը>> տրամադրվածություն չտեսնեմ, հետզհետե կապերս նրա հետ կխզեմ (երևի):8

John
03.02.2017, 06:11
Հիմնականում ասում եմ։ Չէ՞ Բուուուուուուում ձյա :D

Reh32
03.02.2017, 18:49
Իսկ դու ինչ գիտես ճիշտը որնա՞ Հայկական տիպիկ խասյաթ մենք ամեն ինչ գիտենք տեսնում ենք միայն ուրիշներիի վրա… Իսկ միգուցե հիմա պետքա որ չիմանա դրա մասին, միգուցե ինքնապաշտպանությունա որ չգիտի, իսկ միգուցե դա բնավ էլ թերություն չի այլ առավելություն: Մի խոսքով պետքա համեստ լինել, պետք չի մտածել որ մենք ամեն ինչ գիտենք, կամ տեսնում ենք: Միգուցե հետո սխալներ անի ու հասկանա որնա ճիշտը, կամ իմ համար ճիշտը սայա մյուսի համար նա: Բայց չէ մեր պես չի ուրեմն մի բան էն չի իրա մոտ: Ապրեք ձեր կյանքով, ամբողջ կյանքում մեր հետ ենք կռվում չենք կարում հաղթենք ուր մնաց ուրիշներին բան բացատրենք