Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Լուսին Ամարա - Քառյակներս



Lusinamara
08.03.2011, 17:02
Ի՞նչ պատգամեմ ու ի՞նչ ասեմ,
Երբ որ ինքս պիտի լսեմ,
Կարոտաբաղձ գիտեմ սպասել,
Որ խելացի խրատ ասեն:
:)

Lusinamara
09.03.2011, 00:04
Այսօր բառերը իրենց սպառել են,
Իմ արցունքները այսօր բառեր են,
Աչքերի բոցից ընկել միամիտ
Եվ սիրտ ու հոգի մթնում վառել են:

http://lusinamara.blogspot.com/

Lusinamara
10.03.2011, 18:31
Շփոթեցնել շատ էիր ուզում`
Հավաքում էիր բառեր բազում,
Ինձ ասում էիր. "Կրկնի'ր աշխույժ,
Սիրում եմ քո թլոշ լեզուն":

http://lusinamara.blogspot.com/2011/02/3.html

Lusinamara
13.03.2011, 19:56
Թախիծների առագաստ,
Գիշերների անքուն լաստ,
Արևներից բերիք ինձ
Լուսնադարձի անուշ լաց:
http://lusinamara.blogspot.com/p/blog-page.html

Lusinamara
16.03.2011, 14:41
Նախ սուր կասկած էր,
Հետո վարկած էր,
Վերջում լռաբառ
Ուղիղ պառկած էր…

http://lusinamara.blogspot.com/p/blog-page.html

Lusinamara
18.03.2011, 20:26
Դեռ ծամում են շողը աչքիս,
Դարանում, ինչպես աքիս,
Երեկո է թախծով լեցուն,
Չի որոտում էլ ավետիս:
http://lusinamara.blogspot.com/

Lusinamara
24.03.2011, 18:40
Հայրական օջախն է ձգում`
Կրակաթով ծուխը օդում,
Ակնթարթը`խենթ ու վսեմ,
Երբ կտեսնեմ երազ-մարդուն...

Lusinamara
26.03.2011, 12:43
Արցունքը աչքի ծոցում,
Հառաչքը հույսի բոցում,
Թե արծիվ է շշուկը՝
Միայն սիրտն է իմ կտցում…

http://lusinamara.blogspot.com/

Lusinamara
02.04.2011, 11:15
Ե՛վ աջ, և՛ ձախ գիտեմ խազել,
Անմեղ մարդուն գիտեմ խայծել,
Դարձյալ սուրեց անսանձ ոգիս՝
Նույնիսկ հնչուն հույսն եմ խաչել...

http://lusinamara.blogspot.com/

Lusinamara
05.04.2011, 00:22
Մի ծառի տակ
Ծաղկեպսակ,
Վթարի ուժ,
Չեղած հասակ...

http://lusinamara.blogspot.com/

Lusinamara
11.04.2011, 18:36
Արցունքն ու ձայնն են ջոկվում,
Ժամն ու վայրկյանն են հոգնում,
Խավարի թևն է հենց որ
Թռիչքով լույսից պոկվում:

Lusinamara
13.05.2011, 23:27
Աստղերը այսօր այնպե՜ս թովիչ են,
Երազներն այսօր կարծես շողից են,
Լույսը ծամում է մութի հետքերը`
Մութի ծամերը այսօր շողքից են...

Այսօ~ր:love

**David**
14.05.2011, 13:05
,
Արևներից բերիք ինձ
Լուսնադարձի անուշ լաց:
http://lusinamara.blogspot.com/p/blog-page.html
ես հատվածը չհասկացա,,,բերիք թե բերեցիք

**David**
14.05.2011, 13:06
Այսօր բառերը իրենց սպառել են,
Իմ արցունքները այսօր բառեր են,
Աչքերի բոցից ընկել միամիտ
Եվ սիրտ ու հոգի մթնում վառել են:

http://lusinamara.blogspot.com/
:hands

**David**
14.05.2011, 13:07
Ընդհանուր բոլորն էլ հետաքրքիր էին Lusinamara ջան:լավ էր:ok

Անի Ներկարար
14.05.2011, 13:10
Ի՞նչ պատգամեմ ու ի՞նչ ասեմ,
Երբ որ ինքս պիտի լսեմ,
Կարոտաբաղձ գիտեմ սպասել,
Որ խելացի խրատ ասեն:
:)
Այս մեկը շատ լավն է

Lusinamara
14.05.2011, 13:24
ես հատվածը չհասկացա,,,բերիք թե բերեցիք

բերեցիք իմաստով - բերել բայի ոչ այնքան գրական խոնարհումով էի փորձել լուծում գտնել....


Ընդհանուր բոլորն էլ հետաքրքիր էին Lusinamara ջան:լավ էր:ok


Այս մեկը շատ լավն է

Շնորհակալություն :oy

Անի Ներկարար
14.05.2011, 13:26
Կարևորը գիտես ինչն է,որ յուրօրինակ մտքեր ունես ու կարծրատիպերով չես մտածում: ՄԻՇՏ ԱՌԱՋ:hands

Lusinamara
03.06.2011, 19:24
Ճրագս վառ է ու դուռս՝ բաց,
Հառաչքս բառ է ու բուռս՝ հաց,
Ժպիտս լայն է՝ մի քի՛չ էլ կաց…
Ելքդ անձա՜յն է…Ծաղի՛կս լա՛ց…

Lusinamara
20.06.2011, 15:27
Եվ ինչո՞ւ տխրեմ...
http://lusinamara.blogspot.com/2011/06/blog-post_20.html
Ինչ-որ նորաբաց ու մշտաժպիտ զարթոնք կա գյուղում,
Ինչ-որ թարմության ու հարսանիքի լուրեր են բխում,
Տանիքիս ծերին աղավնիներն են փսփսում սիրով,
Ես խորասուզված ինչ-որ բալային բիսկվիտ եմ թխում:

Եվ ինչու տխրեմ… որ արցունքներս շռա՞յլ են այսպես...:)

Lusinamara
01.07.2011, 09:02
Մոլորակը անչափ դառն է,
Գայլացեղը Աստծո գառն է,
Մոլեգնում է հոգու սովը`
Ժամանակի մատը խառն է:

Lusinamara
07.08.2011, 23:00
Փախուստ խորքից
http://lusinamara.blogspot.com/2011/08/blog-post.html
Արյանս մինչև վերջին կաթիլը բռնկվել եմ,
Փոթորիկներով պարփակված հոգուս բռնկել եմ,
Ավշարմատներից բարություն քամած սրտիս ցողելիս
Աղմուկից պատգամ զտող ձեռքովս բռնվել եմ…

Lusinamara
23.08.2011, 22:17
http://lusinamara.blogspot.com/2011/08/blog-post_7902.html
Ինչ-որ մի տեղ, գիտեմ, ինչպես այն ժամանակ,
Կա ծաղկաշատ, խաղաղ պատշգամբով մի բակ,
Շուրջն այգի ծերացած, դարպասի մոտ՝ բարդի…
Իմ առաջին սե՜րն է ապրել այն հարկի տակ:

Lusinamara
28.08.2011, 17:15
http://lusinamara.blogspot.com/2011/08/blog-post_7902.html
Թռիչքի համար իմ լուռ տարածքը կրկնապատկվում է,
Արևաժպիտ կապույտի գոտին եռապատկվում է,
Տագնապ ու վախեր մարում ու հառնում՝ մնում հավասար,
Կարոտն անբաժան ու փնտրելիքս բազմապատկվում է:

My World My Space
28.08.2011, 19:34
http://lusinamara.blogspot.com/2011/08/blog-post_7902.htmlԹռիչքի համար իմ լուռ տարածքը կրկնապատկվում է,Արևաժպիտ կապույտի գոտին եռապատկվում է,Տագնապ ու վախեր մարում ու հառնում՝ մնում հավասար,Կարոտն անբաժան ու փնտրելիքս բազմապատկվում է: Լուս հոյակապ էր...

Tig
28.08.2011, 22:35
http://lusinamara.blogspot.com/2011/08/blog-post_7902.html
Թռիչքի համար իմ լուռ տարածքը կրկնապատկվում է,
Արևաժպիտ կապույտի գոտին եռապատկվում է,
Տագնապ ու վախեր մարում ու հառնում՝ մնում հավասար,
Կարոտն անբաժան ու փնտրելիքս բազմապատկվում է:

Լուս. իսկականից ընտիրա: Ափսոս վարկանիշ չեմ կարող տալ...

Lusinamara
18.09.2011, 16:40
Բազուկներն այսօր թռի՜չք են ուզում,
Խենթերին այսօր ոչինչ չի՛ հուզում,
Հեռվից շոյում են «առագաստները»
Ու լուռ կարոտը սրտերում սուզում:

Lusinamara
18.10.2011, 18:30
Հավերժության զրույցն անվերջ
Չ՛տաս կյանքի երազին էջ,
Խաղաղության անհա՛ղթ զինվոր,
Չ՛երգես երբեք խավարի մեջ…
http://lusinamara.blogspot.com/2011/08/blog-post_7902.html
;)

Lusinamara
06.11.2011, 23:40
Երբ ինձ ասացին՝
Շատ ես հայեցի,
Ես խոնարհաբար
Մեղմ կարմրեցի…
:):love