PDA

Դիտել ողջ տարբերակը : 2011-ի մարտի խաղերը



Հայկօ
05.03.2011, 22:17
Dragon Age II

Պլատֆորմ՝ PS3, 360, PC
Թողարկումը՝ մարտի 8

Առաջին Dragon Age-ը BioWare-ին հնարավորություն տվեց իր ուժերը փորձելու իրենց համար նոր սեթթինգում՝ բարձր ֆենտզիի աշխարհում: Խաղը հրաշալի մշակված պատմություն ուներ ու փայլուն կերպարներ: Dragon Age II-ով ստուդիան շատ ավելի է խորացնում իր հաջողությունները: Խաղի ընդհանուր բանաձևը ավելի է հղկվում. մարտերը առավել սահուն ու ագրեսիվ են դարձել, պատմությունը և պատմելու ոճը խորացել են, իսկ գլխավոր հերոսը ավելի ամուր է կապված խաղի ընդհանուր մթնոլորտին: Դասական RPG-ի բոլոր սիրահարները մարտի 11-ը պիտի կարմիր մարկերով նշեն իրենց օրացույցների վրա:



http://i.imgur.com/IBPVM.jpg

http://i.imgur.com/lFfw2.jpg

http://i.imgur.com/iqJwi.jpg

http://i.imgur.com/WPfKb.jpg

http://i.imgur.com/Czlif.jpg

Հայկօ
05.03.2011, 22:25
Warhammer 40,000: Dawn of War II - Retribution

Պլատֆորմը՝ PC
Թողարկումը՝ մարտի 1

Dawn of War II RTS-ի այս հավելումը (stand-alone expansion) առանձին կամպանիաներ է ունենալու խաղի աշխարհում գոյություն ունեցող բոլոր ռասսաների համար՝ Էլդարների, Օռկերի, Տիեզերական Հետևակի (Space Marines), Քաոսի Տիեզերական Հետևակի և Տիրանիդների, ինչպես նաև ավելացնելու է մի նոր ռասսա՝ Կայսերական Պահակախումբը (Imperial Guard): Կամպանիաները հիմնված են մեկ ընդհանուր պատմության վրա: Warhammer 40,000: Dawn of War II շարքը իրոք մի հոյակապ ռեալ-թայմ ստրատեգիա է, որտեղ փոքրիկ ջոկատի ղեկավարումը շատ լավ զուգակցված է հետաքրքիր RPG-տարրերի հետ: Գումարենք սրան փոթորիկ հիշեցնող գեյմփլեյն ու գեղեցիկ գրաֆիկան, ու կստանանք մի խաղ, որ ստրատեգիաների յուրաքանչյուր սիրահար ուղղակի պարտավոր է անցնել:



http://i.imgur.com/k3tWe.jpg

http://i.imgur.com/auoyw.jpg

http://i.imgur.com/xAWDC.jpg

http://i.imgur.com/79iQx.jpg

http://i.imgur.com/2KzOM.jpg

http://i.imgur.com/x85LP.jpg

Հայկօ
05.03.2011, 22:34
Homefront

Պլատֆորմ՝ PS3, 360, PC
Թողարկումը՝ մարտի 15

Խոստովանենք, որ Homefront-ը բավականին կասկածելի է թվում. ոչ այնքան հայտնի ստուդիայի ստեղծած ենթադրաբար միջակ մի խաղ, որը սարսափելի բարձր ամբիցիաներ ունի և չի վախենում ամեն քայլափոխի այդ մասին հայտարարելուց: Homefront-ը մոտ ապագայի ԱՄՆ-ի մասին է: Հյուսիսային Կորեան ներխուժել է Ամերիկա ու ամեն ինչ ջնջելով առաջ է շարժվում: Այդ ամենը ներկայացված է ԱՄՆ-ի սովորական քաղաքացու տեսանկյունից, ով պարտիզանական դիմադրության մաս է դառնում: Պատկերացրեք հերթական zombie-survivale խաղը, ուղղակի զոմբիների փոխարեն՝ կորեացի զինվորներ: Ամեն դեպքում՝ խաղի սքրինշոթներն ու վիդեոները բավականին խոստումնալից են: Սպասենք ու հուսանք. նման սյուժեով վերջին խաղը Freedom Fighter-ն էր (Հիթմենի հեղիանկների ստեղծած), որը, անկասկած, բոլոր առումներով փայլուն խաղ է... սակայն թողարկվել է հեռավոր 2003-ին:



http://i.imgur.com/9NoUE.jpg

http://i.imgur.com/AkkGQ.jpg

http://i.imgur.com/LOP7U.jpg

http://i.imgur.com/jwOGV.jpg

http://i.imgur.com/w75u6.jpg

http://i.imgur.com/pJ6yQ.jpg

http://i.imgur.com/BJAdr.jpg

Հայկօ
05.03.2011, 22:45
Shogun 2: Total War

Պլատֆորմ՝ PC
Թողարկումը՝ մարտի 15

Ապագայի Ճապոնիան, իհարկե, մեր երազանքների վայրն է: Երկինքը լիքն է թռչող ռոբոտներով, փողոցները՝ ահռելի մեծ կուրծք ու մանկական դեմք ունեցող աղջիկներով, ովքեր սիրում են գզգզված ու գույնզգույն մազեր աճացնել... Սակայն միջնադարյան Ճապոնիան նույնպես հետ չի մնում: Այնտեղ սամուրայները առավոտից երեկո կատանաներով կտրատում են իրար, իսկ նինջաները աջուձախ սյուրիկեններ են շպրտում: Սակայն Sogun: Total War II-ը առաջին հերթին պիտի հետաքրքրի տակտիկական սիմուլյատորների սիրահարներին: Այստեղ մենք ղեկավարելու ենք ամբողջ բանակների և զգալու ենք մարտի դաշտի ողջ էպիկական հզորությունն ու մեծությունը: Կարելի է ասել, որ սա նույն Մել Գիբսոնի «Խիզախ սիրտն» է, ուղղակի այստեղ բոլոր ռազմիկները սուշիով են սնվում: Խաղը արդեն իսկ հասցրել է մի քանի 95/100 գնահատականներ հավաքել:



http://i.imgur.com/LLGg4.jpg

http://i.imgur.com/HDlSv.jpg

http://i.imgur.com/663X0.jpg

http://i.imgur.com/2dI7R.jpg

http://i.imgur.com/FtADW.jpg

http://i.imgur.com/N9DLs.jpg

Հայկօ
05.03.2011, 22:56
Assassin’s Creed: Brotherhood

Պլատֆորմը՝ PC
Թողարկումը՝ մարտի 18

Սա, իհարկե, դեռ Assassin’s Creed III-ը չէ, սակայն Brotherhood-ը, որ վերջապես ժամանում է PC-ների վրա, ոչ մի դեպքում չի կարելի AC II-ի սովորական հավելում համարել: Խաղը շարունակում է Assassin’s Creed II-ի հրաշալի պատմությունը՝ տեղափոխելով մեզ Հռոմ, որտեղ վարպետ մարդասպան Էցիո Աուդիտորեն ատիճանաբար ստեղծում է մարդասպանների իր ընդհատակյա կայսրությունը՝ մեծացնելով ու տարածելով Եղբայրության ցանցը: Պատմությունը ցատկում է անցյալի ու ներկայի միջև՝ թույլ տալով հետևել մե՛կ Էցիոյին, մե՛կ էլ նրա հեռավոր հետնորդ Դեզմոնդին: Assassin’s Creed: Brotherhood-ը հսկայական խաղ է, որը, շատ շատերի կարծիքով, նույնիսկ ավելի մշակված ու հետարքիր է, քան AC II-ը:



http://i.imgur.com/AxZAF.jpg

http://i.imgur.com/7JU56.jpg

http://i.imgur.com/gKBTo.jpg

http://i.imgur.com/YDOrI.jpg

http://i.imgur.com/ObjfC.jpg

http://i.imgur.com/sUxPt.jpg

http://i.imgur.com/VvaFl.jpg

http://i.imgur.com/3NmV6.jpg

Հայկօ
05.03.2011, 23:05
Crysis 2

Պլատֆորմ՝ PS3, 360, PC
Թողարկումը՝ մարտի 22

Մի քանի տարի առաջ Crysis-ը ստիպեց, որ ամբողջ աշխարհի PC-ները երկու տակ ծալվեն, ծնկի գան ու աղաչեն. «խնայի՜ր մեզ»: Հենց այդքան լավն էր խաղի գրաֆիկան, ու հենց այդքան շատ ռեսուրսներ էր պահանջում խաղը բոլոր համակարգիչներից: Այս ամիս Crysis-ների շարքը վերադառնում է: Սեթթինգը արմատապես փոխվել է. մենք կանաչ ջունգլիներից ու արևոտ ծովափներից տեղափոխվում ենք քարե ջունգլիներ՝ Նյու Յորք: Բնականաբար՝ այլմոլորակայինները այստեղ էլ են ներկա, ու կրկին փոձում են ալիքները խառնել: Խաղի հիմնական մեխանիկան մնացել է անփոփոխ. այն կրկին հիմնված է նանոկոստյումի վրա, որը սովորական մարդուն դարձնում է սուպեր-զինվոր, ով շատ ավելի արագ է, ավելի ուժեղ (կարելի է մեքենա տշել հակառակորդի վրա) ու կարողանում է Գիշատչի նման անտեսանելի դառնալ: Տեսնենք, թե միջավայրի փոփոխությունն ինչ ազդեցություն կունենա 2007-ի ամենագեղեցիկ ու ամենախելացի շութերի վրա:



http://i.imgur.com/n51lN.jpg

http://i.imgur.com/RfQvH.jpg

http://i.imgur.com/ZF279.jpg

http://i.imgur.com/A3yno.jpg

http://i.imgur.com/GT4ua.jpg

http://i.imgur.com/YPmZz.jpg

http://i.imgur.com/AEtxC.jpg

Հայկօ
05.03.2011, 23:06
Սրանք, բնականաբար, ոչ բոլոր ռելիզներն են, որ լինելու են կամ արդեն եղել են 2011-ի մարտի մեջ: Ես գրել եմ այն խաղերի մասին, որոնք ինձ հետաքրքրում են: Դուք, բնականաբար, ավելի քան ազատ եք շարունակելու այս ցուցակը, կամ գրելու ձեր կարծիքները :):

Artyom
06.03.2011, 02:15
Մի քանի տարի առաջ Crysis-ը ստիպեց, որ ամբողջ աշխարհի PC-ները երկու տակ ծալվեն, ծնկի գան ու աղաչեն. «խնայի՜ր մեզ»: Հենց այդքան լավն էր խաղի գրաֆիկան, ու հենց այդքան շատ ռեսուրսներ էր պահանջում խաղը բոլոր համակարգիչներից: Այս ամիս Crysis-ների շարքը վերադառնում է:
Հենց այդպես էլ կա: Crysis 2 beta-ն ինձ ստիպեց հիասթափվել համակարգիչիցս: Այս խաղը կարելի է անվանել Cry sistem::sos

Freeman
06.03.2011, 09:50
Հայկօ ջան, մերսի թեմայի համար,ես էլ մենակ Հաշաշինս կրիիդից ու կրիզիսից էի տեղյակ

Հայկօ
06.03.2011, 14:30
Հայկօ ջան, մերսի թեմայի համար,ես էլ մենակ Հաշաշինս կրիիդից ու կրիզիսից էի տեղյակ

Խնդրեմ :): Էդքանը արդեն հերիք ա, էլի :)): Ապրիլին էլ են հետաքրքիր բաներ լինելու. աշխատենք ռիթմից հետ չընկնել :)):

Rhayader
13.03.2011, 04:16
Dragon Age-ը արդեն ունեմ (մաման ծաղկաման:o 6200/128-ով առանց կտրտելու խաղում ա):
Մնամ Mass Effect-ին սպասելուց)))

Հայկօ
13.03.2011, 04:21
Dragon Age-ը արդեն ունեմ (մաման ծաղկաման:o 6200/128-ով առանց կտրտելու խաղում ա):
Մնամ Mass Effect-ին սպասելուց)))

Տեսար դու, ունի Dragon Age II-ը: Իսկ իմ Berserker Warrior-ը արդեն սիրատոչոր հայացքներ ա գցում էլֆուհի Merrill-ի վրա :P: Մինչև ME3-ը հլը էնքա՜ն լավ բաներ կան... Չենք էլ հասցնելու սպասել :):

Rhayader
13.03.2011, 05:16
Ես առաջինը չվերջացնեմ՝ երկրորդին չեմ անցնի:) Հաճելի մթնոլորտով խաղ ա: Մեկ էլ՝ Լյովին կբացի էն քվեստը, որ մոգերից մեկը տաս հատ թունավոր սունկ ա պահանջում)))

Rhayader
13.03.2011, 05:27
Դու էն ասա, Dead Money-ն խաղացի՞ր)))

Հայկօ
13.03.2011, 05:41
Դու էն ասա, Dead Money-ն խաղացի՞ր)))

Չէ... Fallout-ը նորից ինստալ անելու հավես չկա: Փոխարենը վայելել եմ DeathSpank-ն ու DeathSpank: Thongs of Virtue-ն: Կատարելապես հանճարեղ խաղեր են: Ես դա զգացի, երբ գյուղացին ինձնից նեղացավ ու ինձ մեղադրեց, որ իր քվեստը դրել եմ քվեստ-լոգի ոչ թե «Important Things I Need To Do», այլ «Unimportant Things I Need To Do» բաժնում :D: Իսկ վերջնականապես պառկեցի աթոռի տակ, երբ չար դևերի քարանձավում փրկում էի որբուկ Աննիին :love: Օրիգինալ Sam and Max-ից էս կողմ սրանցից ավելի հումորով խաղ չի եղել. պարտադիր հարկավոր ա խաղալ (բոլոր երկխոսությունները լսելով, բոլոր գրածները կարդալով):