PDA

Դիտել ողջ տարբերակը : www.armmedicine.com - Բժշկական տեղեկատու կայք

Universe
04.03.2011, 19:58
Ողջույն:)
Մոտավորապես մեկ տարի առաջ գրանցեցի իմ առաջին uCoz ի կայքը, uCoz ը ուսումնասիրելու նպատակով, իսկ հետագայում այդ ուսումնասիրությունները թույլ տվեցին էլ ավեի օպտիմալ օգտագործել յուքոզի յուրաքանչյուր հնարավորություն:)
Չգիտեմ տեղյակ եք թե ոչ, սակայն բժշկության և հետաքրքիր նորություններով լի իր բնույթով փոքր-ինչ լրահավաք-տեղեկատու կայք հիշեցնող` www.dentalcity.do.am կայքի մասին է խոսքս: Կարծում եմ շատերն են հասցրել այցելել և գտնել այնտեղ իրենց համար անհրաժեշտ ինորմացիա: Անկեղծ ասած uCoz ում գրանցած կայքերից շատերի քննարկման կողմնակից չլինելով փորձում եմ ներկայացնել այս կայքը այն պատճառով, որ այն իր բովանդակության մեջ ներառում է բավականին հետաքրքիր և բովանդակալից նյութեր:)

Կայքը համարում եմ օպտիմիզացված, որոնման համակարգերում նմանատիպ կայքերի շարքում արդեն իսկ "իրենն ասող" (սեքս, սեռական, սեռական կյանք - ի վրա հիմնված):

Մեծ ուշադրությամբ սպասում եմ Ձեր դիտողություններին դատողություններին ու կարծիքներին...
Շնորհակալություն

Եւ կներեք, մոռացա նշել, որ կայքում տրվում է բաններային 1 (մեկ) տարածք գլխավոր մասում ԸՆԴԱՄԵՆԸ 19.900 դրամ ամսեկան վարձով: Կայքի ամսեկան այցելուների միջին հարաբերական թիվը կազմում է 13.500 , դիտումների թիվը 70.000 ից ավել: Յուրաքանչյուր այցելու այցելելով կայք դիտարկում է կատարում (ընդհանուր միջին հաշվով) 5.4 րոպե, առավելագույնը մինչև 4-6 ժամ կայքը չի լքում:) հիմնականում մեզ գտնում են SearchEngine ների օգնությամբ:

Ասեմ, որ նախկինում գովազդի այդ նույն գումարով շատ ավելի տափակ ( :) ) ու անիմաստ տեղ (+ընդամեը 500 էջում ) կոսմետիկայի ընկերության գովազդ էի դրել:)) Այնպես որ կայքի PR-ի իջեցման (5-ից իջավ 2-3) պատճառը հենց այդ գովազդներն էին, հիմա կլինի հիմնական մեկը ու շատ էժան:

Աթեիստ
06.03.2011, 01:59
Ասեմ ինչն էր վանող:
1. Օպերայում Sylfaen ֆոնտը (Քրոմում տահոմա էր)
2. Մանր տեքստը
3. Մեծ քանակով մեծատառերով տեքստ, սովորաբար նման կայքերից խուսափում եմ:

Ինչն էր լավ:
1. ուշադրություն չգրավող գովազդը (ненавязчивая реклама)
2. Ընդհանուր դիզայնը

Freeman
06.03.2011, 09:54

Էս մասի հետ համաձայն եմ,խնդրում եմ ուղղես,բայց ընդհանուր առմամբ լավ սայթ ա:Ստոմն ե՞ս ավարտել

Universe
06.03.2011, 15:40
Ասեմ ինչն էր վանող:
1. Օպերայում Sylfaen ֆոնտը (Քրոմում տահոմա էր)
2. Մանր տեքստը
3. Մեծ քանակով մեծատառերով տեքստ, սովորաբար նման կայքերից խուսափում եմ:

Ինչն էր լավ:
1. ուշադրություն չգրավող գովազդը (ненавязчивая реклама)
2. Ընդհանուր դիզայնը

Իսկ տեքստի մանրությունը ինչ ռասշիրենիայով ես դու նայել: Երևի 2058-1024 չէ? :)

Աթեիստ
06.03.2011, 21:52
Իսկ տեքստի մանրությունը ինչ ռասշիրենիայով ես դու նայել: Երևի 2058-1024 չէ? :)

Լայն տարածում ունեցող 1440x900

Universe
07.03.2011, 15:23
Աթիեստ ջան , քեզ համար լայն տարածում ունեցողա, բայց իմ կայքի այցելուների միայն 2-3 տոկոսնա որ նման ռասշիրենիայովա բացում կայքը: Հիմնականում 1024-768 *58 տոկոս ու 2056-1024 25 տոկոս...
Ես դա չեմ ասում նրա համար, որ մեծամասնությունը սենցա ուրեմն որոշվածա` չէ, մեծամասնություն կապ չունի, տեկուզ մի հոգու համար էլ պետքա նենց արվի որ հարմար լինի... Ամեն դեպքում հաշվի եմ առնում, ու արդեն իսկ ֆոնտերի հետ կապված խնդրին որոշակի լուծումներ եմ տվել, սակայն ոչ այնքան նկատելի:

Իսկ 1440 900 ի ադապտացիան անպայման կլինի;)

Universe
05.04.2011, 12:43
Ելնելով նաև Ձեր կարծիքներից, այժմ կարող եք կայքը տեսնել նոր տեսքով, ի դեպ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԱՆՊԱՅՄԱՆՈՐԵՆ մասնակցել կայքում անց կացվող հարցմանը, որպեսզի կարողանամ ճիշտ կողմնորոշվել կայքի դիզայնի պահպանման ու առաջխաղացման հարցում…

e-armenians
06.04.2011, 02:41
Խորհուրդ եմ տալիս անցնել քո սեփական դոմեյնին: Լավ է ուշ, քան երբեք: մի հատ 10 դոլարը բաժանի 12 ամսվա կամ 365 օրվա ու տես, թե ինչ թեթեւ բան եմ առաջարկում :)

Universe
06.04.2011, 14:52
Արդեն վերցրել եմ դոմեյնը :) Յուքոզի վճարովի գովազդներն էլ հանել եմ, մնումա օրեկան 600 այցելուների սրտով լինի փոփոխությունները...
Շուտով կհրապարակեմ նոր դոմենի անունը...:)

Universe
06.04.2011, 20:23
Հարգելիներ , այսուհետ կարող եք այցելել ww.ArmMedicine.com, ուր զետեղվել է մեր նոր կայքը:
ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ԱՁԱԳԱՆՔՆԵՐԻՆ... արդեն չեմ դիմանում կարդալ...

Moonwalker
06.04.2011, 22:09
Հարգելիներ , այսուհետ կարող եք այցելել ww.ArmMedicine.com, ուր զետեղվել է մեր նոր կայքը:
ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ԱՁԱԳԱՆՔՆԵՐԻՆ... արդեն չեմ դիմանում կարդալ...

Universe ջան, շատ լավ գործի ես::)) Կայքը զարգացման լավ հեռանկար ունի (իմ՝ թեյնիկիս կարծիքով էլի::)) ): Վաղը ազատ ժամանակ կմտնեմ կարդալու, ահագին հետաքրքիր էր: Դիզայնն էլ բովանդակությանը համապատասխանում ա, ԻՀԿ: Մենակ.

Ձեր առցանց հայկական բժշկական հարնագիտարանը:

Ապրես:;)

Universe
07.04.2011, 14:34
Universe ջան, շատ լավ գործի ես::)) Կայքը զարգացման լավ հեռանկար ունի (իմ՝ թեյնիկիս կարծիքով էլի::)) ): Վաղը ազատ ժամանակ կմտնեմ կարդալու, ահագին հետաքրքիր էր: Դիզայնն էլ բովանդակությանը համապատասխանում ա, ԻՀԿ: Մենակ.

Ապրես:;)

Շնորհակալություն:
Ի դեպ, շուտով նորույթներ կդնեմ, ուղղակի հիմա ԿԱՅՔԻ ՆՈՐ ՀԱՍՑԵԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՄԲ ԵՄ ԶԲԱՂՎԱԾ: Էս ինչո՞ւ սկսեց սաղ մեծատառ գրել:
Մի խոսքով, հետաքրքիր նյութեր դեռ շատ ունեմ պատրաստած, կտեղադրեմ անպայման...

Universe
07.04.2011, 19:08
Ընդամենը մեկ օր, և կայքի ճիշտ տեղափոխման արդյունքում արդեն նոր հասցեով ավելի քան 410 էջ է ինդեքսավորվեր գուգլի կողմից::)
Հետևեք նորություններին և հոդվածներին, որոնք ամեն օր թարմեցվում են: Ինչպես նաև լրացրեք ՕՆԼԱՅՆ հոգեբանական թեստեր:

Freeman
08.04.2011, 17:43
Ընդամենը մեկ օր, և կայքի ճիշտ տեղափոխման արդյունքում արդեն նոր հասցեով ավելի քան 410 էջ է ինդեքսավորվեր գուգլի կողմից::)
Հետևեք նորություններին և հոդվածներին, որոնք ամեն օր թարմեցվում են: Ինչպես նաև լրացրեք ՕՆԼԱՅՆ հոգեբանական թեստեր:

Լավն ա,բայց կարծում եմ նոր կայքում նոր հոդվածներն ու դիտարժան հոդվածները պետք է մտցնես մենյույի մեջ,որ սեղմելուց հետո երևան,սենց մի տեսակ թափթվածի տպավորություն ա թողնում

e-armenians
08.04.2011, 18:36
Գուցե ճաշակի պահ է, բայց դիզայնդ կարող էր ավելի լավը լինել... Չգիտեմ, ինձ համար գրավիչ չէ:

Որոշ, ձեւավորման հետ կապ չունեցող խորհուրդներ.
- օրացույցդ իմաստ չունի, եթե առցանց թերթի կամ նորությունների կայք չի, քանի որ չեմ կարծում, որ շատերին հետաքրքրի, թե կոնկրետ ապրիլի 3-ին կամ մեկ այլ օր ինչ հոդվածներ են հրապարակվել
- բջջայինիդ տարբերակի լինկը դարձրու nofollow, հակառակ դեպքում կունենաս կրկնվող բովանդակություն (նույն բովանդակությամբ ինդեքսավորված 2 կլոն-էջեր): Իհարկե, նախընտրելի կլիներ, եթե մոբայլիդ համար ոչ թե առանձին հղում լինի, այլ pda-ով նույն քո armmedicine.com-ը բացելիս բերի բջջային տարբերակը

Universe
12.04.2011, 11:38
Այսպիսով, կայքում բավականին լուրջ, կարևոր ու նոր փոփոխություններ են կատարվել: Ավելացել է բեռնման արագությունը, և էլի մի քանի բան, ըստ Ձեր խորհուրդների:
Ի դեպ, այս 2 օրվա մեջ 3 կարևորագույն կոնկուրենտների եմ անցել այցելություններով ու դիտումներով, որը կարևոր առաջընթաց եմ համարում....

Chuk
12.04.2011, 14:00
Մոդերատորական. Քանի որ կայքը այժմ ներկայանում է առաջնային www.armmedicine.com դոմենով, թեմայի վերնագիրը համապատասխանաբար փոխվել է:

Universe
26.04.2011, 16:16
Գուցե ճաշակի պահ է, բայց դիզայնդ կարող էր ավելի լավը լինել... Չգիտեմ, ինձ համար գրավիչ չէ:

Որոշ, ձեւավորման հետ կապ չունեցող խորհուրդներ.
- օրացույցդ իմաստ չունի, եթե առցանց թերթի կամ նորությունների կայք չի, քանի որ չեմ կարծում, որ շատերին հետաքրքրի, թե կոնկրետ ապրիլի 3-ին կամ մեկ այլ օր ինչ հոդվածներ են հրապարակվել
- բջջայինիդ տարբերակի լինկը դարձրու nofollow, հակառակ դեպքում կունենաս կրկնվող բովանդակություն (նույն բովանդակությամբ ինդեքսավորված 2 կլոն-էջեր): Իհարկե, նախընտրելի կլիներ, եթե մոբայլիդ համար ոչ թե առանձին հղում լինի, այլ pda-ով նույն քո armmedicine.com-ը բացելիս բերի բջջային տարբերակը

Մոբայլի խնդիրը լուծված է, այժմ ավտոմատ կերպով կբացվի ՊԴԱ տարբերակը:
www.armmedicine.com
www.armmedicine.com/pda - բջջային տարբերակ

Universe
07.07.2011, 15:57
Խնդրում եմ ուշադրություն դարձնել կայքի նոր դիզայնին:
Անհամբեր8յամբ սպասում եմ կարծիքների, որոնք հաստատ nofollow չեն լինի:)

Նարե91
07.07.2011, 18:04
Առաջվանից հաստատ ավելի լավնա, բայց ինձ գույները դուր չեկավ, չնայած ճաշակի հարց ա;)

Universe
07.07.2011, 18:24
Առաջվանից հաստատ ավելի լավնա, բայց ինձ գույները դուր չեկավ, չնայած ճաշակի հարց ա;)

Որ անկեղծ ասեմ ինձ էլ գույների էն մուգ կանաչ սևին խփող մասը դուր չի գալիս Նար ջան ;)
Ի՞նչ գույներ կառաջարկես...

Նարե91
07.07.2011, 19:30
Որ անկեղծ ասեմ ինձ էլ գույների էն մուգ կանաչ սևին խփող մասը դուր չի գալիս Նար ջան ;)
Ի՞նչ գույներ կառաջարկես...

Եթե ես ինչ-որ կայք պատրաստելու լինեի /չնայած դժվար նման բան լինի/ կարմիրի ու մուգ կապույտի երանգներ կընտրեի:)

Universe
08.07.2011, 00:13
Այսօր կայքում բացել եմ նոր բաժին՝ Հարցումների ամփոփում:

Ձեզ եմ ներկայացնում անց կացված առաջին հարցման արդյունքները, որոնք համոզված եմ կհետաքրքրի շատերին
Արդեն, ավելի քան 200 օր է անցել «Օրեկան որքա՞ն ժամանակ եք անց կացնում համակարգչի առջև» հարցման ստեղծումից ի վեր, և ինքս, անընդմեջ հետևելով հարցման արդյունքներին սպասում էի մինչ կլրանա հարցմանը մասնակցած 5.000 մասնակիցների թիվը, սակայն, ինչպես տեսնում ենք , ներկա պահին մենք կարող ենք ամփոփել ոչ թե 5.000, այլ հարցման ավելի քան 5750 արդյունքներ, որոնց քվեները հավաքվել է այս ժամանակահատվածում (ավելի քան 200 օր):
Կարդացե՛ք մանրամասն: (http://www.armmedicine.com/news/2011-07-08-428)