PDA

Դիտել ողջ տարբերակը : ՀՀ Կարմիր գիրք



yerevanci
03.03.2011, 21:46
Թեմայում կփորձեմ Ձեզ ներկայացնել ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերն ու կենդանիները: Հնարավոր է, որ ձեզ շատ մոտ աճում է մի բուսատեսակ, որը վերացման եզրին է, իսկ դուք ամեն օր անզգուշությամբ տրորում եք այն:
Հայաստանի Կարմիր գրքի երկրորդ հրատարակության մեջ ընդգրկված են անոթավոր բույսերի 452 տեսակ, սնկերի` 40 տեսակ, ողնաշարավոր կենդանիների 153 տեսակ, ինչպես նաև 155 տեսակի անողնաշարավորներ:
ՀՀ Կարմիր գրքում ներառված տեսակներին տրվել են հետևյալ կատեգորիաներ`
1. Անհետացած տեսակ (EX)` եթե հայտնի կամ ենթադրվող բնակմիջավայրի ողջ պատմական արեալում հետևողական ուսումնասիրության արդյունքում ոչ մի առանձնյակ չի հայտնաբերվել
2. Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ (CR)` անհետացման չափազանց բարձր ռիսկի առջև կանգնած տեսակ վայրի բնության մեջ
3. Վտանգված տեսակ (EN)` անհետացման շատ բարձր ռիսկի առջև կանգնած տեսակ վայրի բնության մեջ
4. Խոցելի տեսակ (VU)` անհետացման բարձր ռիսկի առջև կանգնած տեսակ վայրի բնության մեջ
5. Անհետացման վիճակին մոտ գտնվող տեսակ (NT)` մոտ է Վտանգված տեսակին կամ Խոցելի տեսակին և ապագայում ունի հավանականություն պատկանելու սպառնալիքի որևէ կատեգորիային:

Մոդերներին կխնդրեմ, եթե այսպիսի թեմա կա, ապա գրառումները տեղափոխեն, ես փնտրեցի, չգտա

yerevanci
03.03.2011, 21:58
Դե սկսենք...

Կնճիթաթերթիկ սապատավոր
Rhinopetalum gibbosum (Boiss.) Losinsk.et Vved. (Liliaceae)
Կատեգորիա. CR
https://lh4.googleusercontent.com/_WgEQmgqPpIY/TW_WfaEvM7I/AAAAAAAAAoQ/-d4fHUr4diI/2.jpg https://lh3.googleusercontent.com/_WgEQmgqPpIY/TW_WgRzGTHI/AAAAAAAAAoU/bXiPlggwTD4/1.jpg
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հայտնի է միայն Արարատի մարզից (Երախի լեռնաշղթա, Վեդի, Գոռավան, Արարատ): Հայաստանից բացի հանդիպում է Նախիջևանում,
Իրանում, Միջին Ասիայում, Աֆղանստանում և Պակիստանում: Աճում է ստորին լեռնային
գոտում, ծ. մ. 850-1000 մ բարձրությունների վրա. չոր կավա-խճաքարոտ, ավազոտ,
քարքարոտ լանջերին, ավազային անապատում, կիսաանապատում: Աղետալի անհետանում
է աճելավայրերի խախտման պատճառով: Պոպուլյացիայի որոշ մասը պահպանվում է <Գոռավանի ավազուտներ> արգելավայրում: Գեղազարդային բույս է:

Ռուֆուս
03.03.2011, 22:13
Ու դու պատրաստվում ես անոթավոր բույսերի 452 տեսակները, սնկերի` 40 տեսակները, ողնաշարավոր կենդանիների 153 տեսակները, ինչպես նաև 155 տեսակի անողնաշարավորներ տեսակները հատ հատ գրել էս թեմայու՞մ :o

Ավելի լավ չի՞ լինի հղում տաս, մտնենք նայենք: Եթե նման ինֆորմացիա իհարկե օնլայն կա:

yerevanci
03.03.2011, 22:19
Ու դու պատրաստվում ես անոթավոր բույսերի 452 տեսակները, սնկերի` 40 տեսակները, ողնաշարավոր կենդանիների 153 տեսակները, ինչպես նաև 155 տեսակի անողնաշարավորներ տեսակները հատ հատ գրել էս թեմայու՞մ :o

Ավելի լավ չի՞ լինի հղում տաս, մտնենք նայենք: Եթե նման ինֆորմացիա իհարկե օնլայն կա:

դե ամենակարևորները կգրեմ այս թեմայում, իսկ այս նյութերը օնլայն չկան, ավելի ճիշտ ես չեմ հանդիպել ինտերնետում, եթե նմանատիպ հղումներ կգտնես, խնդրեմ, դիր, իսկ իմ նյութերի մի մասը արդեն մուտքագրած ունեմ, մի մասն էլ մուտքագրում եմ

yerevanci
03.03.2011, 23:07
Բիեներցիա շուրջաթև
Bienertia cycloptera Bunge (Chenopodiaceae)
Կատեգորիա. CR
https://lh5.googleusercontent.com/_WgEQmgqPpIY/TW_mp11SA2I/AAAAAAAAAok/k5qEIAkCBpE/img3.jpg
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հայտնի է միայն Արարատի և Արմավիրի մարզերից (Արարատ, Երասխ, Մասիս, Երասխահուն): Հայաստանից բացի աճում է Նախիջևանում, Արևելյան Անդրկովկասում, Եվրոպայի հարավում, Արևելյան Անատոլիայում, Հարավ-արևմտյան և Կենտրոնական Ասիայում: Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 800-1000 մ բարձրությունների վրա, խոնավ աղուտներում: Պոպուլյացիայի մի մասը աճում է «Որդան կարմիր» արգելավայրում և Գյուղատնտեսության նախարարության Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնի ստացիոնարի տարածքում:

yerevanci
03.03.2011, 23:41
Կովկասյան փառավոն
(Կարգ` Կարծրաթևեր կամ Բզեզներ – Coleoptera)
(Ընտանիք` Թերթիկաμեղավորներ – Scarabaeidae)
Pharaonus caucasicus
Կատեգորիա. CR
51411
Կրիտիկական վիճակում գտնվող Հայաստանի համար էնդեմիկ տեսակ է: Նախկինում հայտնի էր Երևանի, Էջմիածնի և Փարաքարի շրջակայքերից, որտեղ հավանաμար անհետացել է` անապատների յուրացման պատճառով: Ներկայումս հայտնի է միայն Գոռավանի ավազուտներից` Վեդի քաղաքի մոտ: Բզեզները հանդիպում են մայիսի վերջին, հունիսի
առաջին կեսին: Թրթուրն ապրում է հողում: 1980-ական թվականների սկզμերին շատ
մեծաքանակ էր, ներկայումս թվաքանակը խիստ կրճատվել է, հանդիպում են եզակի առանձնյակներ: Սահմանափակող գործոններ տեսակի համար. խիստ սահմանափակ տարածման վայրը, անասունների արածեցում, վառելանյութի համար ջուզգունի թփերի
հատում, ճանապարհաշինություն, վերջերս նաև շինարարական նպատակներով ավազահանում: Հանդիպում է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում:

yerevanci
04.03.2011, 18:50
Արարատյան որդան կարմիր
(Կարգ` Հավասարաթևեր - Homoptera)
(Ընտանիք` Հսկա որդաններ -
Margarodidae)
Porphyrophora hammelii Brandt
Կատեգորիա. CR
https://lh6.googleusercontent.com/_WgEQmgqPpIY/TXD8AbaQC3I/AAAAAAAAApI/3Qi7bDB-PH4/4.jpg
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Արարատյան հարթավայրի էնդեմիկ: Տարածված է Արարատի և Արմավիրի մարզերում` Արարատյան հարթավայրի կերային μույսերի առկայությամբ աղուտներում: 20-րդ դարի կեսերին արեալը կազմում էր 10000 հա, 1990 թ. տվյալներով ընդամենը 2000 հա, որը բաղկացած է իրարից տարանջատված փոքր (մինչև մի քանի հեկտար) և 2 համեմատաբար մեծ հատվածներից: Բուսակեր տեսակ է, որը սնվում է միայն երկու տեսակի բույսերով՝ որդանախոտով (Aeluropus) և եղեգով (Phragmites), ունի զարգացման բարդ ցիկլ: Վտանգման հիմնական գործոններ. աղուտների ինտենսիվ յուրացում: Արեալի առանձնահատկությունները` դրա սահմանափակ, մասնատված և հողահանդակներով շրջապատված լինելը, կլիմայի հնարավոր փոփոխությունները ապագայում կարող են առավել վտանգել այս տեսակի վիճակը: Տեսակի պահպանության նպատակով 1986 թ-ին ստեղծվել է «Որդան կարմիր» արգելավայրը: Մշակված է արհեստական պայմաններում միջատի բազմացման մեթոդ:

Freeman
04.03.2011, 18:56
Դե սկսենք...

Կնճիթաթերթիկ սապատավոր
Rhinopetalum gibbosum (Boiss.) Losinsk.et Vved. (Liliaceae)
Կատեգորիա. CR
IMG]https://lh4.googleusercontent.com/_WgEQmgqPpIY/TW_WfaEvM7I/AAAAAAAAAoQ/-d4fHUr4diI/2.jpg[/IMG] https://lh3.googleusercontent.com/_WgEQmgqPpIY/TW_WgRzGTHI/AAAAAAAAAoU/bXiPlggwTD4/1.jpg
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հայտնի է միայն Արարատի մարզից (Երախի լեռնաշղթա, Վեդի, Գոռավան, Արարատ): Հայաստանից բացի հանդիպում է Նախիջևանում,
Իրանում, Միջին Ասիայում, Աֆղանստանում և Պակիստանում: Աճում է ստորին լեռնային
գոտում, ծ. մ. 850-1000 մ բարձրությունների վրա. չոր կավա-խճաքարոտ, ավազոտ,
քարքարոտ լանջերին, ավազային անապատում, կիսաանապատում: Աղետալի անհետանում
է աճելավայրերի խախտման պատճառով: Պոպուլյացիայի որոշ մասը պահպանվում է <Գոռավանի ավազուտներ> արգելավայրում: Գեղազարդային բույս է:
Միգուցե Երասխի՞ լեռնաշղթա

yerevanci
04.03.2011, 19:03
Անապատային բույսերի և կենդանիների թեման շարունակվում է

Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ
(Կարգ Մողեսներ - Sauria)
(Ընտանիք Ագամաներ, Agamidae)
Phrynocephalus horvathi Mehely
Կատեգորիա. CR
https://lh5.googleusercontent.com/_WgEQmgqPpIY/TXD_HYsrcAI/AAAAAAAAApc/Re8COVnELo8/98.jpg
Կրիտիկական վիճակում գտնվող խիստ սակավաթիվ տեսակ է: Հայտնի են առանձին պոպուլյացիաներ Արաքս գետի հովտում: Պահպանվել է Արմավիրի մարզի Բաղրամյանի, Արմավիրի, Էջմիածնի տարածաշրջաններում և Արարատի մարզի առանձին տեղամասերում: Հայաստանից դուրս հանդիպում է Հյուսիս-Արևելյան Թուրքիայում և Արևելյան Անդրկովկասում: Բնակվում է ավազուտային և աղուտային անապատներում ծ.մ. 800-1050 մ բարձրության վրա: Ձմեռումից դուրս են գալիս մարտի սկզբին, և ակտիվությունը շարունակվում է մինչև նոյեմբեր: Սնվում են մանր հոդվածոտանիներով (մրջյուններ, մանր բզեզներ, նեպուկներ, թրթուրներ, սարդեր և այլն): Մեկ տարում ձվադրում է 2-3 անգամ: Բնության մեջ կյանքի տևողությունը` մինչև 3 տարի: Պահպանվում է «Գոռավանի ավազուտներ» և «Որդան կարմիր» արգելավայրերում: Անհրաժեշտ է ցանկապատել արգելավայրերի տարածքներն անասունների արածեցումը կանխելու համար և անցկացնել միջոցառումներ` քայքայված պոպուլյացիաների վերականգնման ուղղությամբ:

Freeman
04.03.2011, 19:11
Անապատային բույսերի և կենդանիների թեման շարունակվում է

Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ
(Կարգ Մողեսներ - Sauria)
(Ընտանիք Ագամաներ, Agamidae)
Phrynocephalus horvathi Mehely
Կատեգորիա. CR
https://lh5.googleusercontent.com/_WgEQmgqPpIY/TXD_HYsrcAI/AAAAAAAAApc/Re8COVnELo8/98.jpg
Կրիտիկական վիճակում գտնվող խիստ սակավաթիվ տեսակ է: Հայտնի են առանձին պոպուլյացիաներ Արաքս գետի հովտում: Պահպանվել է Արմավիրի մարզի Բաղրամյանի,
Արմավիրի, Էջմիածնի տարածաշրջաններում և Արարատի մարզի առանձին տեղամասերում: Հայաստանից դուրս հանդիպում է Հյուսիս-Արևելյան Թուրքիայում և Արևելյան Անդրկովկասում: Բնակվում է ավազուտային և աղուտային անապատներում ծ.մ. 800-1050 մ բարձրության վրա: Ձմեռումից դուրս են գալիս մարտի սկզբին, և ակտիվությունը շարունակվում է մինչև նոյեմբեր: Սնվում են մանր հոդվածոտանիներով (մրջյուններ, մանր բզեզներ, նեպուկներ, թրթուրներ, սարդեր և այլն): Մեկ տարում ձվադրում է 2-3 անգամ: Բնության մեջ կյանքի տևողությունը` մինչև 3 տարի: Պահպանվում է «Գոռավանի ավազուտներ» և «Որդան կարմիր» արգելավայրերում: Անհրաժեշտ է ցանկապատել արգելավայրերի տարածքներն անասունների արածեցումը կանխելու համար և անցկացնել միջոցառումներ` քայքայված պոպուլյացիաների վերականգնման ուղղությամբ:
Ես սրանից տեսել եմ (Արարատի մարզ,գյուղ Երասխում)

yerevanci
04.03.2011, 19:11
Միգուցե Երասխի՞ լեռնաշղթա

Չէ, սա Երասխի հետ կապ չունի, լեռնագագաթ է (1419 մ) Արարատի մարզում, Գեղամա լեռների հարավ-արևմտյան փեշերին, Նարեկ գյուղից մի քանի կմ հեռավորության վրա:

yerevanci
04.03.2011, 19:12
Ես սրանից տեսել եմ (Արարատի մարզ,գյուղ Երասխում)

ավելի լավ, որ դեռ կան ու պահպանվել են

yerevanci
04.03.2011, 19:24
Դալի ավազամուկ
(Կարգ` Կրծողներ - Rodentia)
(Ընտանիք`Ավազամկնանմաններ - Gerbillidae)
Meriones dahli Shidlovski
Կատեգորիա. RE
https://lh3.googleusercontent.com/_WgEQmgqPpIY/TXED9-AuihI/AAAAAAAAAps/sw-rqKuyvq4/27473.jpg https://lh3.googleusercontent.com/_WgEQmgqPpIY/TXED9BkZBUI/AAAAAAAAApo/L0HiT-kN-v4/27472.jpg
Նեղ արեալով տեսակ է, տարածաշրջանում անհետացած: Արաքս գետի հովտի էնդեմիկ է, Հայաստանում հայտնի էր Արարատյան հարթավայրից` Գոռավանի, Շիդլուի, Փոքր Վեդու, Ռանչպարի, Մարգարայի շրջակայքում` ռելիկտային ավազուտներում: Գտնվել էր Նախիջևանում (սահմանամերձ գ. Սադարակի շրջակայք), հավանաբար, ապրում է Թուրքիայի Արալիխյան ավազուտներում: Տիպիկ ավազասեր է: Հայաստանի սահմաններում ապրում էր ծ.մ. 600-1000 մ բարձրություններում: Կենդանիներն ակտիվ են կլոր տարի: Բները, սովորաբար, տեղադրվում են ավազուտային բլուրներում: Սնվում են ապրելավայրերի շրջակայքում աճող տարբեր μույսերով: Ամռանը և ձմռանը հիմնական կերը սերմերն են: Սնվում են նաև միջատներով: Բազմացումը տեղի է ունենում մարտի վերջին-ապրիլի սկզբին: XX դարի վերջին տասնամյակներում նկատվել է տեսակի թվաքանակի խիստ անկում և վերջին տարիներին ավազամկան պոպուլյացիաներ չեն հայտնաբերվել: Դալի ավազամուկը «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում պահպանվող օբյեկտներից մեկն է: Տեսակի պահպանության համար առաջին հերթին անհրաժեշտ է ճշգրտել Դալի ավազամկան արդի վիճակը երկրում, ներկա պոպուլյացիաների հայտնաբերման դեպքում` սահմանել դրանց խիստ պահպանությունը: Անհրաժեշտ է նաև ստեղծել կայուն լաբորատոր պոպուլյացիաներ:

yerevanci
04.03.2011, 19:26
Հաջորդիվ մեր հանրապետության կիսաանապատային գոտու տեսակներն են

yerevanci
04.03.2011, 22:29
Կիսաանապատային գոտի - Կիսաանապատները Հայաստանում լայնորեն տարածված են նախալեռնային և ստորին լեռնային գոտում 400-1000 (1300) մ բարձրություններում:
Կիսաանապատներն ինտենսիվ կերպով օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով, քանի որ դրանց ոռոգման պայմաններում ստացվում է գյուղատնտեսական մշակաբույսերի բարձր բերք, ինչը առաջացնում է կիսաանապատային էկոհամակարգերի դեգրադացում:

Վարդատերեփուկ մուշկային
(Ընտանիք` Բարդածաղկավորներ - Asteraceae)
Amberboa moschata
Կատեգորիա. EN
https://lh3.googleusercontent.com/_WgEQmgqPpIY/TXEvXrJjfII/AAAAAAAAAp4/UJyRX35cryk/58.jpg
Վտանգված տեսակ է: Հայտնի է Երևանի շրջակայքից, որտեղ աճում է թեև սահմանափակ տարածքում, սակայն շատ առատ: Բացի Հայաստանից հանդիպում է Նախիջևանում և Հյուսիս-արևելյան Անատոլիայում: Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 600-1500 մ բարձրությունների վրա, չոր կավային, գիպսակիր, խճաքարոտ, քարքարոտ տեղերում, օշինդրային կիսաանապատում, ցանքերում: Պոպուլյացիայի մի մասը աճում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում: Գեղազարդային բույս է:

Freeman
04.03.2011, 22:39
Կիսաանապատային գոտի - Կիսաանապատները Հայաստանում լայնորեն տարածված են նախալեռնային և ստորին լեռնային գոտում 400-1000 (1300) մ բարձրություններում:
Կիսաանապատներն ինտենսիվ կերպով օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով, քանի որ դրանց ոռոգման պայմաններում ստացվում է գյուղատնտեսական մշակաբույսերի բարձր բերք, ինչը առաջացնում է կիսաանապատային էկոհամակարգերի դեգրադացում:

Վարդատերեփուկ մուշկային
(Ընտանիք` Բարդածաղկավորներ - Asteraceae)
Amberboa moschata
Կատեգորիա. EN
\https://lh3.googleusercontent.com/_WgEQmgqPpIY/TXEvXrJjfII/AAAAAAAAAp4/UJyRX35cryk/58.jpg
Վտանգված տեսակ է: Հայտնի է Երևանի շրջակայքից, որտեղ աճում է թեև սահմանափակ տարածքում, սակայն շատ առատ: Բացի Հայաստանից հանդիպում է Նախիջևանում և Հյուսիս-արևելյան Անատոլիայում: Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 600-1500 մ բարձրությունների վրա, չոր կավային, գիպսակիր, խճաքարոտ, քարքարոտ տեղերում, օշինդրային կիսաանապատում, ցանքերում: Պոպուլյացիայի մի մասը աճում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում: Գեղազարդային բույս է:
իսկ էս Շիրակի մարզում չի հանդիպու՞մ

yerevanci
04.03.2011, 22:42
Վարդատերեփուկ թուրանական
(Ընտանիք` Բարդածաղկավորներ - Asteraceae)
Amberboa turanica Iljin
Կատեգորիա. EN
https://lh4.googleusercontent.com/_WgEQmgqPpIY/TXEy_eXpMaI/AAAAAAAAAqU/eccZBUt3kUc/s512/08.jpg
Վտանգված տեսակ է: Հայտնի է միայն Արարատի (Խոր Վիրապի շրջակայքից) և Սյունիքի (Կարչևան, Ագարակ) մարզերից: Բացի Հայաստանից տեսակը հանդիպում է Հարավային և Արևելյան Անդրկովկասում, Ռուսաստանում, Իրանում, Կենտրոնական և Միջին Ասիայում, Աֆղանստանում, Պակիստանում, Առևմտյան Սիբիրում: Աճում է ստորին լեռնային գոտում ծ. մ. 700-800 մ μարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին, կիսաանապատային μուսականության կազմում: Չի պահպանվում:

yerevanci
04.03.2011, 22:47
[/spoiler]
իսկ էս Շիրակի մարզում չի հանդիպու՞մ

սրա պոպուլյացիան ամենառատը դիտվում է մերձերևանյան հատվածում, իսկ ինչպես նշվեց, հանրապետության այլ տարածքներում ևս հանդիպում է, 600-1500մ բարձրություններում

yerevanci
05.03.2011, 13:47
Գազ թավոտ
Astragalus eriopodus Boiss
Կատեգորիա. EN
https://lh6.googleusercontent.com/_WgEQmgqPpIY/TXIGkQ8mHkI/AAAAAAAAAqk/FsTKTd4nYpI/75.jpg
Վտանգված տեսակ է Հայտնի է միայն Արարատի մարզից (լեռնագագաթ Երանոս, Լանջազատ գյուղի շրջակայք): Հայաստանից բացի հանդիպում է Հարավ-արևելյան Անատոլիայում և Իրանում: Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 800-1400 մ բարձրությունների
վրա. գիպսակիր լանջերին, ինչպես նաև տափաստանում: Հիմնականում չի պահպանվում:

yerevanci
05.03.2011, 13:50
Հիրիկ նրբագեղ
Iris elegantissima Sosn
Կատեգորիա. EN
https://lh5.googleusercontent.com/_WgEQmgqPpIY/TXIICQJdPcI/AAAAAAAAAqw/v9-RwJagBd0/30.jpg
Վտանգված տեսակ է: Հայաստանում տարածված է Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի մարզերում: Հայաստանից բացի հանդիպում է Արևելյան Անատոլիայում և Հյուսիս-արևմտյան Իրանում (Մակու): Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 750-2000 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, երրորդական դարաշրջանի կարմիր կավերի վրա, օշինդրային կիսաանապատում, լեռնային տափաստանում: Հիմնական պոպուլյացիան գտնվում է Երևանի շրջակայքում, որի մի մասը արդեն ընդգրկվել է քաղաքի սահմանների մեջ և անհետացել: Աճում է «Սևան»
ազգային պարկի, «Էրեբունի» և «Խոսրովի անտառ» պետական արգելոցների տարածքում:

Freeman
05.03.2011, 13:55
Գազ թավոտ
Astragalus eriopodus Boiss
Կատեգորիա. EN
https://lh6.googleusercontent.com/_WgEQmgqPpIY/TXIGkQ8mHkI/AAAAAAAAAqk/FsTKTd4nYpI/75.jpg
Վտանգված տեսակ է Հայտնի է միայն Արարատի մարզից (լեռնագագաթ Երանոս, Լանջազատ գյուղի շրջակայք): Հայաստանից բացի հանդիպում է Հարավ-արևելյան Անատոլիայում և Իրանում: Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, ծ. մ. 800-1400 մ բարձրությունների
վրա. գիպսակիր լանջերին, ինչպես նաև տափաստանում: Հիմնականում չի պահպանվում:
Շիրակի մարզում էլ սարերի վրա բույս կա անունը գազ ա,ընդ որում բավականին տարածված ա,կարող ա՞ էս նույնն ա

yerevanci
05.03.2011, 13:56
Շիրակի մարզում էլ սարերի վրա բույս կա անունը գազ ա,ընդ որում բավականին տարածված ա,կարող ա՞ էս նույնն ա

Էս հարցին սպասում էի ճիշտն ասած:) գազի մի շարք տեսակներ կան, որոնցից շատերը բավական լայն տարածում ունեն

yerevanci
06.03.2011, 22:40
Բոգաչևի սևամարմին
Ectromopsis bogatchevi
Կատեգորիա. CR
https://lh5.googleusercontent.com/_WgEQmgqPpIY/TXPV2t3P66I/AAAAAAAAAq8/09DLOGTGmrA/s512/62.jpg
Կրիտիկական վիճակում գտնվող Հայաստանի համար էնդեմիկ տեսակ է: Հայտնի է միայն Երևանի շրջակայքից` «Էրեբունի» պետական արգելոցից և Նուբարաշեն ավանի մոտակայքից: Բնակվում է կարմիր կավահողերին բնորոշ յուրահատուկ կիսաանապատային էկոհամակարգում: Սահմանափակող գործոններ տեսակի համար. ծայրահեղ սահմանափակ արեալ, ապրելավայրերի բարձր խոցելիությունը` քաղաքային ենթակառուցվածքի զարգացման, տարածքների գյուղատնտեսական յուրացման հետևանքով:

yerevanci
08.03.2011, 12:51
Երևանյան գիշաճանճ
Machimus erevanensis
Կատեգորիա. EN
https://lh4.googleusercontent.com/_WgEQmgqPpIY/TXXtwwW7VxI/AAAAAAAAArI/e9Q2g4_FR54/s640/40.jpg
Վտանգված տեսակ է: Նկարագրված է Երևանից (Արեշ), սակայն այստեղ հավանաբար անհետացել է: Հայտնի է նաև Արարատ (Արարատի մարզ) և Մեղրի (Սյունիքի մարզ) քաղաքների մոտակայքից: Ապրում է Արաքս գետի հովտում: Հայաստանից բացի հանդիպում է նաև Վրաստանում և Ադրբեջանում: Ակտիվ գիշատիչ է, որսում է ճանճեր, ոչ խոշոր բզեզներ, մեղուներ և այլն: Հազվադեպ է, հանդիպում են եզակի առանձնյակներ: Վերջին տարիներին նկատվում է թվաքանակի կրճատման միտում: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում: Հարկավոր է նաև Արարատյան հարթավայրի անապատային հատվածներում ստեղծել բնության հատուկ պահպանվող տարածք:

yerevanci
11.03.2011, 22:52
Երկարաոտ սցինկ
Eumeces schneideri
Կատեգորիա. VU
https://lh4.googleusercontent.com/_WgEQmgqPpIY/TXpvFTacOnI/AAAAAAAAArY/phfdynG2R5U/53.jpg
Խոցելի տեսակ է: Հայտնի է Արարատյան հարթավայրից, Արփա գետի կիրճից, Արաքս գետի հովտից և հանրապետության հարավային նախալեռնային շրջաններից: Հայստանից դուրս հանդիպում է Հյուսիսային Աֆրիկայից և Առաջավոր Ասիայից մինչև Միջին Ասիա և Արևմտյան Հնդկաստան: Հանդիպում է ծ.մ. 400-1500 մ բարձրության վրա: Սնվում է տարբեր անողնաշար կենդանիներով, առավելապես` միջատներով, ինչպես նաև պտուղներով, սերմերով: Ձվադրում է հուլիսի վերջին-օգոստոսի սկզμին: Չնայած լայն տարածմանը Հայաստանի սահմաններում արեալի մեծ մասում թվաքանակը բավականին փոքր է: Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետարգելոցում, «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում:

yerevanci
12.03.2011, 21:24
Այս հատվածում մի քանի տեսակներ արիդային (չոր) նոսրանտառներից:
Արիդային նոսրանտառները Հայաստանում իրենցից ներկայացնում են էկոհամակարգերի համալիր, խիստ տարբերվող ինչպես բուսակազմով, այնպես էլ տարբեր բարձունքային գոտիների պայմաններին հարմարավելու ունակությամբ: Լայնատերև արիդային նոսրանտառները (կաղնու, պիստակենու) հարմարված են հիմնականում ստորին, երբեմն նաև միջին լեռնային գոտուն: Այդ բարձրություններում հանդիպում են նաև թփուտային համակեցություններ, որն ընդունված է անվանել «շիբլյակ»: Գիհու նոսրանտառներն ունեն ավելի մեծ տարածվածություն` ստորինից մինչև վերին լեռնային գոտիները (2200 մ-ից բարձր): Այդ էկոհամակարգերի վրա մարդու ազդեցությունը համեմատաμար թույլ է արտահայտված` բացի բնակչության կողմից բնափայտի մթերումից (առավել մեծ վտանգ է սպառնում գիհուտներին) և անասունների գերարածեցումից, երբեմն տեղի է ունենում այդ տարածքների յուրացում գյուղատնտեսական նպատակներով:

yerevanci
12.03.2011, 21:29
Քաջվարդ նեղատերև
Paeonia tenuifolia
Կատեգորիա. CR
51486
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հանդիպում է միայն Հայաստանի հարավում` Սյունիքի մարզում (Կապանի շրջակայք): Ընդհանուր արեալը ընդգրկում է Կովկասը, ընդ որում Նախակովկասը, Արևմտյան, Կենտրոնական, Արևելյան և Հարավային Անդրկովկասը, ինչպես նաև Բալկանյան թերակղզին, Արևելյան Եվրոպայի հարավային մասը, Փոքր Ասիան և Հյուսիս-Արևմտյան Իրանը: Աճում է ստորին լեռնային գոտում ծ. մ. 700-800 մ բարձրությունների վրա: Տեսակին սպառնում է անհետացում` կապված տարածքում լեռնահանքային արդյունաբերության զարգացման հետ: Օժտված է գեղազարդային բարձր 14 արժանիքներով: Գրեթե չի պահպանվում:

yerevanci
13.03.2011, 17:45
Մկնասոխ Միսչենկոյի
Scilla mischtschenkoana Grossh
Կատեգորիա. EN
https://lh4.googleusercontent.com/_WgEQmgqPpIY/TXzKZg11SeI/AAAAAAAAAtA/q3tnVDRRbAs/s512/73.jpg
Վտանգված տեսակ է Հայտնի է միայն Սյունիքի մարզից (Կարչևան, Լեհվազ, Նյուվադի): Հայաստանից բացի հանդիպում է Նախիջևանում և Հյուսիս-արևմտյան Իրանում: Աճում է միջին լեռնային գոտում, ծ. մ. 1000-1700 մ բարձրությունների վրա: Սահմանափակող գործոններ տեսակի համար. սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ, դեգրադացիա` կապված հողերի յուրացման և ճանապարհաշինության հետ: Գեղազարդային բույս է: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի տարածքում:

yerevanci
13.03.2011, 17:54
Ստեվենիելա սատիրանման
Steveniella satyrioides. Schult
Կատեգորիա. EN
https://lh3.googleusercontent.com/_WgEQmgqPpIY/TXzM9MyOgxI/AAAAAAAAAtY/XV0AexJanrU/12.jpg https://lh5.googleusercontent.com/_WgEQmgqPpIY/TXzMfNzkqBI/AAAAAAAAAtM/4HBs5cm34-Q/44.jpg
Խոցելի, շատ հազվագյուտ տեսակ է Հանդիպում է Տավուշի (Աղայա լեռնագագաթ) և Սյունիքի (Կապանի շրջակայք) մարզերում: Հայաստանից բացի հանդիպում է համարյա ամբողջ Կովկասում, Ղրիմում, Հյուսիսային Անատոլիայում, Հյուսիսային Իրանում: Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 900-1300 մ բարձրությունների վրա: Գեղազարդային բույս է: Սահմանափակող գործոններ տեսակի համար. սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, արեալի մասնատվածություն, աճելավայրերի կորուստ, դեգրադացիա` անտառտնտեսական միջոցառումների հետևանքով: Չի պահպանվում:

yerevanci
14.03.2011, 22:04
Աղաբաբյանի երկարաբեղիկ
Asias aghababiani Danilevsky
Կատեգորիա. CR
https://lh3.googleusercontent.com/_WgEQmgqPpIY/TX5YjlwedCI/AAAAAAAAAt0/g1BwLBaij9E/s512/20.jpg
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Հայաստանի էնդեմիկ է, հայտնի է միայն Մեղրի քաղաքի շրջակայքից` Արծվաքար կիրճից (Սյունիքի մարզ), հանդիպում է նուշի գերակայությամբ վարդազգիների և գիհու ընդգրկմամբ չոր նոսրանտառներում: Բզեզները հանդիպում են հունիսի երկրորդ կեսին-հուլիսի սկզբին, նստում են տափաստանամորու փշերի վրա, որի բներում էլ զարգանում է թրթուրը: Զարգացումը հավանաբար ընթանում է մեկ տարի: Վտանգման հիմնական գործոնները. անասունների, հատկապես` այծերի չկարգավորված արածեցում, տեսակի տարածման վայրերի որպես պոչամբարների օգտագործում: Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում, որի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերը անհրաժեշտ է ընդգրկել արգելոցային գոտու մեջ:

yerevanci
15.03.2011, 19:27
Հայկական իժ կամ Ռադդեի իժ
Vipera (Montivipera) raddei Boettger
Կատեգորիա. VU
https://lh6.googleusercontent.com/_WgEQmgqPpIY/TX-FOTMFl3I/AAAAAAAAAuA/WMsoMnUfbL4/265px-Armenian_viper.jpg
Հայկական բարձրավանդակի էնդեմիկ խոցելի տեսակ է: Հայաստանում տարանջատված պոպուլյացիաները կենտրոնացած են Կոտայքի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում: Հանդիպում է նաև Արևելյան Անդրկովկասում և Թուրքիայի ու Իրանի հարակից շրջաններում: Բնակվում է լեռնային չորասեր անտառներում, գիհու նոսրանտառներում, լեռնային տափաստաններում, ծառաթփային նոսր բուսականությամբ քարքարոտ լանջերին, ծ.մ. 1300-1800 մ բարձրության վրա, երբեմն բարձրանում է մինչև 2500-2700 մ: Երբեմն մտնում է մշակովի դաշտեր, որտեղ մնում է քարերի կույտերում: Ակտիվ է ապրիլի սկզբից մինչև հոկտեմբերի վերջը: Բազմացման ակտիվ շրջանը սկսվում է մայիսի կեսերից և շարունակվում մինչև հունիսի վերջը: Ձվակենդանածին է: Ձագերը դուրս են գալիս օգոստոսի վերջին մինչև սեպտեմբերի երկրորդ կեսը: Վտանգման հիմնական գործոնները. բնորոշ ապրելավայրերի քայքայումը` լեռնալանջերը վարելու և շինարարական աշխատանքներ կատարելու, լեռնային անտառները ոչնչացնելու, լեռնատափաստանային և մարգագետնային գոտիներում անասուններ արածեցնելու հետևանքով: Մեծ վնաս է հասցնում նաև ապօրինի որսը: Տեսակի արեալի որոշ մասը պահպանվում է «Խոսրովի անտառ», «Շիկահող» պետարգելոցներում և «Արևիկ» ազգային պարկում: Անհրաժեշտ է ստեղծել մի շարք արգելավայրեր Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում և սահմանել խիստ վերահսկողություն այս տեսակի ապօրինի որսի նկատմամբ:

ars83
15.03.2011, 19:53
Թեմայում կփորձեմ Ձեզ ներկայացնել ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերն ու կենդանիները:

Հրաշալի ու արժեքավոր գործ ես անում, yerevanci ջան, շնորհակալությո՛ւն: Այդպես շարունակիր, խնդրեմ: Շատ հետաքրքիր է: :ok

yerevanci
17.03.2011, 23:14
Սև անգղ
Aegipus monachus
Կատեգորիա. EN
https://lh3.googleusercontent.com/_WgEQmgqPpIY/TYJdjCoQ6JI/AAAAAAAAAuM/iYVrNu0YCsU/88.jpg
Հազվագյուտ, թվաքանակով նկատելիորեն կրճատվող վտանգված տեսակ է: Նկատվել է հանրապետության տարբեր շրջաններում: Բները հայտնաբերվել են Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների բազուկներում Կոտայքի և Վայոց ձորի մարզերում: Ապրում է լեռնաշղթաների համեմատաբար փոքր թեքություն ունեցող լանջերին լեռնատափաստանների տեղամասերով հերթափոխվող գիհու արիդային նոսրանտառների սահմաններում, սովորաբար, ծ.մ. 1200-2000 մ բարձրություններում: Բույնը, սովորաբար, տեղադրվում է ծառերի վրա, ավելի հազվադեպ` ժայռերի կամ անմիջապես հողի վրա, բլուրների լանջերին: Ձվադրման շրջանը տատանվում է լայն սահմաններում, հավանաբար` փետրվարի երկրորդ կեսից մինչև ապրիլի վերջը: Հայաստանում հայտնաբերված բներում սովորաբար եղել է մեկ ձու, որն էգը և արուն հաջորդաբար թխսում են 55 օրվա ընթացքում: Ձագերը դուրս են գալիս ապրիլի երկրորդ կեսին, ամենաուշ դուրս գալու ժամկետը` հունիսի առաջին կեսն է: Թռչող, երիտասարդ թռչուններ նկատվում են հուլիսի երկրորդ կեսից մինչև սեպտեմբերի վերջը: Հայաստանում թվաքանակը, հավանաբար, չի գերազանցում 50 բնադրող զույգերի: Վտանգման հիմնական գործոններ. կերային բազայի աղքատացումը` կապված վայրի սմբակավորների թվաքանակի կրճատման հետ, ինչպես նաև ապօրինի որսը և թակարդներով բռնելը: Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում, որտեղ կանոնավոր բնադրում է: Անհրաժեշտ է հանրապետության սահմաններում բացահայտել և խստորեն պահպանել սև անգղի բոլոր բնադրավայրերը:

yerevanci
20.03.2011, 11:43
Լեռնային տափաստաններ
Տափաստանային էկոհամակարգերը Հայաստանում ամենատարածված են և հանդիպում են բոլոր անտառազուրկ լեռնալանջերին (միջին լեռնային գոտում) 1000-2400 մ բարձրության սահմաններում: Որպես էկոհամակարգ տափաստանները հարմարված են համեմատաբար չոր աճելավայրերին, որոնք որպես կանոն ունեն հողային բերրի խոշոր շերտ: Ներկայումս քիչ թեքության լանջերին գտնվող գրեթե բոլոր տափաստանային տարածքները հերկված են և օգտագործվում են գյուղատնտեսության մեջ, իսկ բարձր թեքության լանջերը ենթարկվում են ինտենսիվ արածեցման:

yerevanci
20.03.2011, 11:48
Կուժկոտրուկ Վոլգայի
Adonis wolgensis Steven
Կատեգորիա. CR
https://lh6.googleusercontent.com/_WgEQmgqPpIY/TYWxGZwP0eI/AAAAAAAAAuY/cOvz3UbDACk/s640/143.jpg
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է Հայաստանում աճում է միայն Սևանա լճի Արտանիշի թերակղզում և Չարենցավանի շրջակայքում: Հայաստանից բացի հանդիպում է Հյուսիս-արևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Եվրոպայում, Արևմտյան Սիբիրում, Հյուսիս-արևելյան Անատոլիայում: Աճում է ծ. մ. 1500- 2300 մ բարձրությունների վրա: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում`: Գեղատեսիլ բույս, արժանի է բազմացման` ծաղկաբուծության համար: Պահպանվում է «Սևան» ազգային պարկի Արտանիշի արգելոցային գոտում:

yerevanci
23.03.2011, 17:50
Սոխ Շտրուցլի
Allium struzlianum Ogan
Կատեգորիա. VU
https://lh3.googleusercontent.com/_WgEQmgqPpIY/TYn6pLjJyMI/AAAAAAAAAuk/lrQ14tc2qP0/278.jpg
Խոցելի տեսակ է, Հայաստանի էնդեմիկ է, հանդիպում է Շիրակի (Ցամաքասար, Կրաշեն գյուղերի շրջակայք, Ջաջուռի լեռնանցք), Արարատի (Երասխ գյուղի շրջակայք) և Սյունիքի (Նռնաձոր գյուղի շրջակայք) մարզերում: Աճում է ծ. մ. 600-2000 մ բարձրությունների վրա: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում՝ մարդածին գործոնների ազդեցության հետևանքով: Չի պահպանվում:

yerevanci
23.03.2011, 23:54
Թաղաղու ղրիմյան
Asphodeline taurica
Կատեգորիա. EN
https://lh5.googleusercontent.com/_WgEQmgqPpIY/TYpPzUYp7mI/AAAAAAAAAuw/saZ8xrUkETk/s512/post-20488-1205414596.jpg
Վտանգված տեսակ է Հայտնի է միայն Շիրակի (Ջաջուռի լեռնաշղթա, Բագրավան) և Լոռու (Սպիտակի շրջակայք) մարզերից, թեև աճելավայրերում բավականին առատ է: Հայաստանից բացի հանդիպում է Նախակովկասում, Չերքեսիայում, Հարավ-Արևմտյան Անդրկովկասում,
Ղրիմում, Բալկանյան թերակղզում և Արևմտյան Սիրիայում: Աճում է 1200—2000 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ տեղերում: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում կապված հողերի յուրացման հետ: Չի պահպանվում:

yerevanci
26.03.2011, 12:32
Գազ թրաձև
Astragalus xiphidium Bunge
Կատեգորիա. EN
/նկար լինելու դեպքում անմիջապես կդեղադրեմ/
Վտանգված տեսակ է, Անդրկովկասի էնդեմիկ է: Հայտնի է միայն Սյունիքի մարզից (Դարբասի կիրճ, Զորաց Քարեր, Շամբ գյուղի շրջակայք): Հայաստանից բացի հանդիպում է Նախիջևանում, Կենտրոնական և Արևելյան Անդրկովկասում, Թալիշում: Աճում է ծ. մ. 1300-1800 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին: Չի պահպանվում:

yerevanci
26.03.2011, 12:40
Կանգար վարդագույն
Gundelia rosea
Կատեգորիա. EN
https://lh6.googleusercontent.com/_WgEQmgqPpIY/TY2mUq6yc1I/AAAAAAAAAv4/-vcgIYPSB-w/599.jpg
Վտանգված տեսակ է, հայտնի է միայն Կոտայքի և Արարատի մարզերից (Ջրվեժից մինչև Գեղարդ և Լանջազատ): Ընդհանուր արեալը ընդգրկում է Նախիջևանը, Անատոլիան, Իրանը: Աճում է ծ. մ. 800-1600 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ, խճաքարոտ լանջերին: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում` կապված հողերի
յուրացման հետ: Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեμունի» պետական արգելոցի
տարածքում:

just a dream
26.03.2011, 23:15
հետաքրքիր ու կարևոր թեմա է....
հետաքրքիր է, իսկ լուսանկարները Ձերն են??

yerevanci
26.03.2011, 23:48
հետաքրքիր ու կարևոր թեմա է....
հետաքրքիր է, իսկ լուսանկարները Ձերն են??

անձամբ իմը չեն, տարբեր տեղերից հավաքած են

yerevanci
29.03.2011, 16:58
Հիրիկ նեղգծային
Iris lineolata
Կատեգորիա. EN
https://lh6.googleusercontent.com/_WgEQmgqPpIY/TZHXUZKjp0I/AAAAAAAAAwE/uhv4r-t5_2Q/274.jpg
Վտանգված տեսակ է, Հայաստանում տարածված է միայն Սյունիքի մարզում (Սիսիան և Գորիս քաղաքների շրջակայք, Վաղատին, Շուրնուխ, Ներքին Հանդ, Շիկահող, Որոտան գետի կիրճ): Հայաստանից բացի հանդիպում է Արևելյան Անդրկովկասում, Թալիշում, Հարավ-արևելյան Անատոլիայում և Իրանում: Աճում է ծ. մ. 800-2000 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ լանջերին: Տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով` գյուղատնտեսական գորրծունեության զարգացման հետևանքով: Պոպուլյացիայի մի մասը գտնվում է «Շիկահողի»
պետական արգելոցի տարածքում:

yerevanci
03.04.2011, 11:02
Հաստածղրիդ լայնացած
Bradyporus dilatatus
Կատեգորիա. VU
https://lh5.googleusercontent.com/_WgEQmgqPpIY/TZgbMu8W2eI/AAAAAAAAAwQ/eL-yCXQYGPY/s640/49.jpg
Ընդհատված, ոչ մեծ արեալով խոցելի տեսակ է: Հանդիպում է Շիրակի (Արփի լճի, Ամասիա ք. շրջակայք), Կոտայքի (Հրազդան ք., Ֆանտան և Գառնի գ. շրջակայք) և Գեղարքունիքի (Սեմյոնովկա գ. շրջակայք) մարզերում: Հայաստանից դուրս տարածված է նաև Փոքր Ասիայում և Հյուսիս-Արևմտյան Իրանում: Բնակեցվում է 1500-2100 մ ծ.մ.բ.: Բուսակեր է, բազմակեր: Հասուն առանձնյակները հանդիպում են հուլիս-օգոստոս ամիսներին, գետնի վրա սողում են ցերեկը` բացի ամենաշոգ ժամերից: Վտանգման հիմնական գործոններ. խոպան հողերի հերկում, անասունների գերարածեցում: Պահպանվում է «Արփի» ազգային պարկում, որի գոտիավորման ընթացքում տեսակի ապրելավայրերը անհրաժեշտ է ընդգրկել արգելոցային գոտու մեջ:

yerevanci
05.04.2011, 15:54
արդեն պատրաստ է գրքի նախնական տարբերակը, այնպես որ կարող եք բեռնել այստեղից http://uploading.com/files/aa4dbcem/red%2Bbook.pdf/

Zalinyan
04.03.2012, 14:18
Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք թե ես որտեղից կարող եմ քաշել ՀՀ Կարմիր Գիրքը?

Hayk Avetisyan
07.02.2014, 20:26
Ո՞վ գիտի կարմիր գիրքը ինչու է տենց կոչվում, ինչու՞ են հենց կարմիր արել կազմը։

Hayk Avetisyan
07.02.2014, 20:32
Լավ էլ պետք չի, իմացա։

Ռուֆուս
07.02.2014, 20:34
Ո՞վ գիտի կարմիր գիրքը ինչու է տենց կոչվում, ինչու՞ են հենց կարմիր արել կազմը։

100% վստահ չեմ

Կարմիր գրքում կենդանիները, թռչունները, բույսերը և այլն դասակարգված են ըստ վտանգված լինելու աստիճանների՝ ամենաքիչ վտանգվածից մինչև ամենաշատը ու վերացած տեսակներ: Արդեն իսկ վերացած տեսակները նշվում է սև գույնի կոդով, ամենաշատ վտանգվածը՝ կարմիր, միջինը՝ նարնջագույն, չվտանգվածները՝ կապույտ:

Այբ
07.02.2014, 20:36
Վախենամ, որ շուտով ՀՀ Կարմիր գրքի մեջ հայտնվի նաև հայ ժողովուրդը. շատերն են անվերադարձ լքում Հայաստանը: