PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակտիվ լսողություն



Ֆոտոն
02.03.2011, 17:23
Ունակություններ կան, որ շատ կարևոր են, բայց մեզ չեն սովորեցնում կամ մենք ենք անտարբեր: Թեման ակտիվ լսողության ունակության մասին է, նյութի աղբյուր(անգլերեն) (http://www.mindtools.com/CommSkll/ActiveListening.htm), թարագմանույթունը՝ իմ: Թարգմանչական անփորձությանս համար ներողություն եմ խնդրում նախօրոք, պատրաստ եմ լսել կարծիքներ: :)

Ֆոտոն
02.03.2011, 17:24
Առաջին մաս

Լսիր՝ ինչ են իսկապես ասում մարդիկ

Լսելն ամենակարևոր ունակություններից է, որ կարող ես ունենալ: Լավ լսելը մեծ ազդեցություն ունի աշխատանքի արդյունավետության վրա և այլ մարդկանց հետ փոխհարաբերությունների որակի վրա:

Մենք լսում ենք տեղեկություն ստանալու համար:

Մենք լսում ենք հասկանալու համար:

Մենք լսում ենք հաճույք ստանալու համար:

Մենք լսում ենք սովորելու համար:

Թվում է, եթե այս բոլոր նպատակներով մենք լսում ենք, ուրեմն լավ լսող ենք: Իրականում մեզնից շատերն այդպիսին չեն: Կախված այն բանից, թե ինչ ենք լսում, մենք հիշում ենք դրա 25-ից 50 տոկոսը: Դա նշանակում է, որ երբ խոսում ես տնօրենիդ, գործընկերներիդ, հաճախորդների կամ ամուսնու հետ, նրանք ուշադրություն են դարձնում խոսակցության կեսից պակասին: Սա վշտալի է:

Փաստորեն, երբ ինչ-որ բան են քեզ ներկայացնում կամ ուղղություն են տալիս, դու ևս ամբողջ ասելիքը չես լսում: Հույսդ այն բանի վրա է, որ կարևոր մասերը ներառված են ասվածի 25-50 տոկոսում: Իսկ եթե այդպես չէ՞:

Հստակ լսելը հմտություն է, որը զարգացնելով բոլորս կշահենք: Լավ լսող դառնալով՝ դու կբարելավես ինչպես քո աշխատանքային արդյունավետությունը, այնպես էլ ազդելու, համոզելու և բանակցելու հմտությունները: Կխուսափես ընդհարումներից և թյուրիմացություններից: Այս բոլորը անհրաժեշտ են աշխատավայրում հաջողությունների հասնելու համար:

Ավելի լավ լսող դառնալու ճանապարհը ակտիվ լսողությունը գործի դնելն է: Դու գիտակցաբար ջանում ես լսել ոչ միայն բառերը, որ ասվում են, այլ, որն ավելի կարևոր է, փորձում ես հասկանալ ամբողջական ասելիքը: Սա անելու համար դու պետք է շատ ուշադրություն դարձնես խոսողին:

Չպետք է քեզ թույլ տաս շեղվել շուրջը տեղի ունեցող որևԷ բանով կամ հակառակ փաստարկներ կազմելով: Դա պետք է անել, երբ խոսողը ավարտի խոսքը: Չպետք է նաև քեզ թույլ տաս, որ ձանձրանաս կամ որ ասելիքից ուշադրությունդ շեղվի: Այս բոլորը խանգարում են լավ լսելուն և հասկանալուն:

Ֆոտոն
02.03.2011, 17:41
Երկրորդ մաս

Ակնարկ: Եթե շատ ես դժվարանում կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչ է խոսողն ասում, փորձիր մտքում կրկնել նրա ասած բառերը: Սա կուժեղացնի նրա ասելիքը և կօգնի կենտրոնացած մնալ:

Խոսողին ցույց տուր, որ լսում ես, թե ինչ է ասում: Սրա կարևորությունը հասկանալու համար ինքդ քեզ հարցրու, թե չի՞ պատահել, որ զրույցի ժամանակ մտածեիր՝ արդյո՞ք քեզ լսում էր խոսակիցը: Դու մտածում էիր, որ խոսքդ օդո՞վ է անցնում, եթե նույնիսկ շարունակում ես ուշադրության արժանի թեմայի շուրջ խոսել: Զգացողությունն այնպիսին է, որ պատի հետ ես խոսում, ու սա մի բան է, որից կուզես խուսափել:

Հասկանալու հաստատումը կարող է լինել այնքան պարզ, ինչքան գլխի շարժումը կամ սովորական «ահա, ըհը»-ն: Պարտադիր չէ, որ դա համաձայնություն նշանակի, դու պարզապես ցույց ես տալիս, որ լսում ես: Լսելը հաստատլելու համար մարմնի լեզուն և այլ նշաններ օգտագործելով՝ դու նաև հիշեցնում ես ինքդ քեզ ուշադրությունդ չկորցնել և մտքերով չտարվել:

Դու պետք է փորձես նաև պատասխանել խոսողին՝ խրախուսելով, որ շարունակի խոսելը, որպեսզի դու կարողանաս ստանալ քեզ համար անհրաժեշտ ինֆորմացիան: Գլխի շարժումը և «ահա, ուհու»-ն ցույց են տալիս, որ դու հետաքրքրված ես: Հազվադեպ տրվող ամփոփիչ հարցը կամ մեկնաբանությունը ասվածի մասին, հաղորդում է, որ ասելիքը ճիշտ ես ընկալել:

Ֆոտոն
02.03.2011, 17:55
Երրորդ մաս

Ակտիվ լսող դառնալու ճանապարհին:)

Ակտիվ լսելու հինգ կարևոր բաղադրիչներ կան: Դրանք բոլորն օգնում են երաշխավորելու, որ դու լսում ես խոսողին, և որ խոսողը գիտի այդ մասին:

1. Ուշադրություն դարձրու
Խոսողին անընդհատական ուշադրություն ցույց տուր, ընկալիր նրա ասելիքը: Ընդունիր, որ ժեստերը ևս «բարձրաձայն են խոսում»:

• Ուղիղ նայիր խոսողին:
• Մի կողմ վանիր ուշադրությունը շեղող մտքերը: Մտովի մի՛ պատրաստվիր հակահարվածի:
• Միջավայրի գործոններով տարվելուց խուսափիր:
• «Լսիր» խոսողի մարմնի լեզուն:
• Խմբակային քննարկման ժամանակ լսելիս քեզ ետ պահիր կողքի խոսակցություններից:

2. Ցույց տուր, որ լսում ես:

• Քո մարմնի և ժեստերի լեզվով ուշադրություն ցույց տուր:
• Հաճախակի արա գլխի շարժում:
• Ժպտա և դեմքի այլ արտահայտություներից օգտվիր:
• Հետևիր մարմնիդ կեցվածքին, որ բաց և հյուրընկալ լինի:
• Խրախուսիր խոսողին իր խոսքը շարունակել փոքրիկ մեկնաբանություններով, ինչպես օրինակ՝ «ահա, այո, ըհը»:

3. Հետադարձ կապ տուր
Մեր անձնական ֆիլտրերը, եզրակացությունները, քննադատումները և հավատքները կարող են աղավաղել մեր լսածը: Որպես լսող մեր դերը հասկանալն է, թե ինչ է ասվում: Սա կարող է պահանջել քեզնից արտահայտել, թե ինչ է ասվել և հարցեր տալ:

• Արտահայտիր ասվածը՝ սկսելով հետևյալ նախադասությամբ: «Դուք ասում եք, որ ...»:
• Որոշ կետեր ճշտելու համար հարցեր տուր: «Ի՞նչ նկատի ունեիր, երբ ասացիր, որ ...»: «Սա՞ նկատի ունես»:
• ժամանակ առ ժամանակ խոսողի մեկնաբանություններն ամփոփիր:
Ակնարկ: Եթե պատասխանդ զգացմունքային է ստացվում, ավելին հարցնելով պատասխանիր: «Կարող է ես ճիշտ չհասկացա, ձեր ասածը անձնական ընդունեցի: Կարծում եմ, դուք ասացիք, որ ...: Դա՞ նկատի ունեիք»:

4. Հետաձգիր մեղադրելը
Խանգարելը ժամանակի անիմաստ վատնում է: Այն կջախջախի խոսողին և կսահմանափակի ասելիքը լիովին հասկանալը:

• Թույլ տուր խոսողն ավարտի խոսքը,
• Մի՛ ընդհատիր հակադիր փաստարկներով:

5. Համապատասխան ձևով արձագանքիր
Ակտիվ լսողությունը հարգանքի և ըմբռնման մոդել է: Դու ստանում ես ինֆորմացիա և հեռանկար: Հարձակվելով խոսողի վրա՝ ոչինչ չես ավելացնում բացի նրան ճնշելուց:

• Անկեղծ, բաց և անաչառ եղիր արձագանքելիս:
• Հարգանքով պաշտպանիր տեսակետներդ:
• Վարվիր ուրիշի հետ այնպես, ինչպես ինքը կուզեր, որ իր հետ վարվեին:

Ֆոտոն
02.03.2011, 18:30
Չորրորդ և վերջին մաս

Ամփոփում


Ակտիվ լսելը պահանջում է կենտրոնացվածություն և վճռականություն: Հին սովորությունները դժվար է կոտրել: Եվ եթե լսողական սովորություններդ այնքան վատն են, որքան շատ մարդկանց մոտ է, ապա լիքը անելիք ունես:

Շրջահայաց եղիր լսածիդ հանդեպ և հաճախ հիշեցրու ինքդ քեզ, որ քո նպատակը իսկապես լսելն է, թե ինչ է ասվում: Մի կողմ թող բոլոր այլ մտքերն ու շրջապատում կատարվողը, կենտրոնացիր ասելիքի վրա: Հարցեր տուր, արձագանքիր լսածին համոզվելու համար, որ հասկանում ես ասելիքը: Երբ չես հասկանում, կպարզես, որ այն, ինչն ասվում է քեզ և այն, ինչը լսում ես, կարող են զարմանալիորեն տարբերվել:

Ավելի մարդամոտ ու ավելի լավ հաղորդակցվող դառնալու համար սկսիր օգտագործել ակտիվ լսողությունն այսօր: Քո աշխատանքային արդյունավետությունը բարելավիր և զարգացրու ավելի լավ փոխհարաբերություններ:

Ֆոտոն
02.03.2011, 18:50
Քանի դեռ կարծիք չկա, ես իմ տպավորություններով կիսվեմ: :)


Երբ կարդացի, հասկացա, որ շատ պարազ բան է դա, բայց արի ու տես, որ լիքը դեպքեր են եղել, որ կարելի էր կիրառել ակտիվ լսողությունը, իսկ ես մտքովս էլ չեմ անցկացրել:


Միանգամից թարագմանելու ու տարածելու ցանկություն առաջացավ, քանի որ մեր շրջապատում շա՜տ-շատերը դրա կարիքն ունեն, իրենք էլ տեղյակ չեն:


Այնպես որ, ես ուզում եմ կիրառել, սովորել սա, փորձում եմ, հաճախ մոռանում :( :oy, ուրախ եմ, որ այդ ուղղությամբ գնալով հմտություններս կշատացնեմ: Իսկ հաջորդ աշխատանքին դիմելիս էլ կնշեմ իմ հմտությունների ցանկում:;)

Բոլորին ցանկանում եմ այս գիտելիքը: :)

Gayl
02.03.2011, 18:55
Քանի դեռ կարծիք չկա, ես իմ տպավորություններով կիսվեմ: :)


Երբ կարդացի, հասկացա, որ շատ պարազ բան է դա, բայց արի ու տես, որ լիքը դեպքեր են եղել, որ կարելի էր կիրառել ակտիվ լսողությունը, իսկ ես մտքովս էլ չեմ անցկացրել:


Միանգամից թարագմանելու ու տարածելու ցանկություն առաջացավ, քանի որ մեր շրջապատում շա՜տ-շատերը դրա կարիքն ունեն, իրենք էլ տեղյակ չեն:


Այնպես որ, ես ուզում եմ կիրառել, սովորել սա, փորձում եմ, հաճախ մոռանում :( :oy, ուրախ եմ, որ այդ ուղղությամբ գնալով հմտություններս կշատացնեմ: Իսկ հաջորդ աշխատանքին դիմելիս էլ կնշեմ իմ հմտությունների ցանկում:;)

Բոլորին ցանկանում եմ այս գիտելիքը: :)

Իսկ ես շուտվանից եմ մոտս հայտնաբերել, երբ ինձ թվում էր, որ ամեն ինչ պարզ է և կարելի է այլևս չլսել ու պարզվում էր, որ ոչինչ էլ չես հասկացել , բայց հիմա մոտս ոնց որ ստացվում է, չնայած մեկ-մեկ շեղվում եմ ու մեկ րոպե հետո հասկանում եմ, որ ոչինչ չեմ հասկացել :))
Կարծում եմ այս կանոնները այնքան տարրական են, որ ցանկացած հասուն մարդ պետք արդեն գիտակցած լիներ :

Ռուֆուս
02.03.2011, 19:23
Իսկ ես շուտվանից եմ մոտս հայտնաբերել, երբ ինձ թվում էր, որ ամեն ինչ պարզ է և կարելի է այլևս չլսել ու պարզվում էր, որ ոչինչ էլ չես հասկացել , բայց հիմա մոտս ոնց որ ստացվում է, չնայած մեկ-մեկ շեղվում եմ ու մեկ րոպե հետո հասկանում եմ, որ ոչինչ չեմ հասկացել :))
Կարծում եմ այս կանոնները այնքան տարրական են, որ ցանկացած հասուն մարդ պետք արդեն գիտակցած լիներ :

Գիտակցելը բոլորն էլ գիտակցում են, բայց լսելիս շատ հաճախ մոռանում ես դրա մասին :))

Gayl
02.03.2011, 19:27
Գիտակցելը բոլորն էլ գիտակցում են, բայց լսելիս շատ հաճախ մոռանում ես դրա մասին :))

Եթե գիտակցում ես դա արդեն լավ է, մարդ կա էտ էլ չի անում :D, արդեն կսկսես ինքդ քո վրա աշխատել, մի քիչ դժվար ա բայց մանր-մանր կստացվի:

einnA
02.03.2011, 22:37
կարդացի ու միանգամից տնօրենիս խոսքերը հիշեցի :))

մինչև խոսելը միշտ նախապես ասում է` ուշադիր լսեք, թե ինչ եմ ասում, կեսից չասեք, թե հասկացաք, վերջում եմ ասելու ինչ եմ ուզում :))

հիմա բոլորս սովորել ենք. անգամ եթե նոր մարդ է գալիս, խոսում է, մենք մինչև վերջ լսում ենք, էս խեղճերն էլ զարմացած նայում են` հասկացաք, թե չէ :))

StrangeLittleGirl
02.03.2011, 23:49
Իմ EQ-ն ձգտում ա 0-ի, էս իմ էմոցիաների բանը չի :))

Ֆոտոն
03.03.2011, 17:32
Սա իսկապես պարզ բան է, բայց ինչպես շատերը, էմոցիաներին տրվելով՝ մոռանում են, թե ինչի համար են լսում:


Նկատել ե՞ք, թե ինչ տպավորություն են ձեզ վրա թողնում այն մարդիկ, որոնք ձեզ ուշադիր լսում են, համբերատար են ու հակված են ձեզ օգնելուն: Ամենայն հավանակաությամբ հարգանքով ու սիրալիրությամբ կլցվեք նման մարդկանց հանդեպ, դեռ մի տեղ էլ կասեք, որ շատ կիրթ ու բարեհամբույր էր: Մանավանդ ծառայություն մատուցող կազմակերպությունների աշխատողները, մարդկանց լայն շերտերի հետ հարաբերվողպաշտոններում այս կանոնները հատկապես կարևոր են:

Ֆոտոն
04.03.2011, 17:47
Ճիշտն ասած, գիտեմ, որ շատերի համար սա նույնիսկ անընդունելի ա դժվարության պատճառով, բայց մյուս կողմից գիտեմ, որ նման վերաբերմունքի արժանանալ համարյա բոլորն են ուզում ու նաև պահանջում: Իսկ ինչի՞ եք հիմա դիմադրում այս գիտելիքին, ինչու՞ չեք սկսում կիրառելը: :esim

Քաղաքացիական հասարակություն, օրենքներ, հարգանք, պատիվ... էս բոլորը սկսվում են էսքան պարզ բաներից. իրար քաղաքավարի լսելուց ու հասկանալուց: