PDA

Դիտել ողջ տարբերակը : Էլեկտրոնային երաժշտություն

Darkness
13.02.2007, 15:34
Հարգելի քաղաքացիներ, եթե ձեզ հետաքրքրում է Էլեկտրոնային երաժշտությունը, կարող եմ օգնել::) Էլեկտրոնայինը միայն Techno-ն House-ը չի այն իր մեջ ներառում է բազմաթիվ ոճեր, օրինակ՝ Hip-Hop, Industrial, Ambient, Hardcore, Trance, Break Beat և այլն, եթե դուք լսում եք այսպիսի երաժշտություն դիմեք ինձ ձեր հարցերով:) :

_DEATH_
13.02.2007, 17:34

Ինձ հետաքրքրում թե Hip-Hop_ի մեջ ինչ գործիքներ են օգտագործում, բացի հարվածային գործիքներից, որ արագություննա Hip-Hop_ի համար ստանդարտ, համակարգչով ոնց կարամ առանց միդի կեյբորդի նորմալ երաժշտություն սարքեմ դաշնամուրի Hip-Hop-ի համար: Հա մեկել ոնց կարա իմ ուզած գործիքները մոտավորապես որ հաճախություններումա լնում, ու ոնց կարամ իմանալուց հետո հեռացնեմ երգից…
Էս հարցերիցս որին էլ պատասխանես շաաաատ շնորհակալ կլնեմ:

Հեթանոս Հրեշտակ
13.02.2007, 19:13
Սիրում եմ Ulver-ի Perdition City-ն, կարա՞ մեկը ասի որ վերջը չի: Կամ էլ Weltenbrand-ի Das Nachtvolk-ը [եթե մեկը կարողանա ուրիշ բաներ էլ ճարի, ընենց շնորհակալ կլինեմ]:

Ոճն իրոք շատ ընդարձակ է, բայց ինձ ավելի շատ դուր է գալիս Էմբիենթի հետ կատարված էքսպերիմենտների արդյունքում ծնված գործերը:

electrical_storm
13.02.2007, 21:19
Ինձ հետաքրքրումա շատ ու հեսա փարթի եմ կազմակերպում ու հնչելու են տենց ոճի երգեր,հետո ավելի շատ ինֆո կգրեմ հայտարարությունների բաժնում փարթիի մասին, այնպես որ կարող ես գալ ու լավ ժամանակ անցկացնել…

StrangeLittleGirl
14.02.2007, 11:25
Ես էլեկտրոնային երաժշտություն երբեք չեմ սիրել, բայց մի ժամանակ գնում էի էլեկտրոնային փարթիների: Որևէ մեկը ծանո՞թ է X-Phobos խմբին: Երևի հիմա չկա, չգիտեմ:

Darkness
14.02.2007, 13:03
Ինձ հետաքրքրում թե Hip-Hop_ի մեջ ինչ գործիքներ են օգտագործում, բացի հարվածային գործիքներից, որ արագություննա Hip-Hop_ի համար ստանդարտ, համակարգչով ոնց կարամ առանց միդի կեյբորդի նորմալ երաժշտություն սարքեմ դաշնամուրի Hip-Hop-ի համար: Հա մեկել ոնց կարա իմ ուզած գործիքները մոտավորապես որ հաճախություններումա լնում, ու ոնց կարամ իմանալուց հետո հեռացնեմ երգից…
Էս հարցերիցս որին էլ պատասխանես շաաաատ շնորհակալ կլնեմ:
Hip-Hop-ի հիմնական գործիքները ճիշտ նկատեցիր հարվածայիններն են, մի հատ կարևոր բան ասեմ քեզ Hip-Hop-ը ի տարբերություն շատ Էլեկտրոնային երաժշտական ոճերի կառուցվում է ոչ թե սինթեզի ակորդների վրա, այլ անընդհատ կրկնվող սեմփլների վրա, այսինքն վերցնում են մի պարտիա ու դա տարբեր տեմբռներով կրկնում են, այսպես են գրվում Hip-Hop երգերի 90 %-ը: Hip-Hop-ը ունի շատ ոճեր և դրանք ունեն տարբեր արագություններ, բայց դասկան Hip-Hop-ի արագությունը 80-ից 90 BPM ա: եթե ուզում ես դաշնամուրի պարտիա ստանաս առ Propellerheads Reason ծրագիրը, այն իր մեջ ունի դաշնամուրի պլագին, ու այդ ծրագրով կարաս հանգիստ պրոֆեսիոնալ երգեր գրես: Դե եթե ուզում ես ֆիլտրներով աշխատես պիտի ուչեբնիկներ կարդաս դրանց համար:

Ավելացվել է 2 րոպե անց

Ինձ հետաքրքրումա շատ ու հեսա փարթի եմ կազմակերպում ու հնչելու են տենց ոճի երգեր,հետո ավելի շատ ինֆո կգրեմ հայտարարությունների բաժնում փարթիի մասին, այնպես որ կարող ես գալ ու լավ ժամանակ անցկացնել…
Իսկ ետ քո փարթիին ովքե՞ր են մասնակցելու:

Ավելացվել է 4 րոպե անց

Սիրում եմ Ulver-ի Perdition City-ն, կարա՞ մեկը ասի որ վերջը չի: Կամ էլ Weltenbrand-ի Das Nachtvolk-ը [եթե մեկը կարողանա ուրիշ բաներ էլ ճարի, ընենց շնորհակալ կլինեմ]:

Ոճն իրոք շատ ընդարձակ է, բայց ինձ ավելի շատ դուր է գալիս Էմբիենթի հետ կատարված էքսպերիմենտների արդյունքում ծնված գործերը:
Ambinet-ը էլեկրոնայինի համար այն ա, ինչ Classic-ը մյուս երաժշտությունների համար:

_DEATH_
14.02.2007, 14:55
Darkness ես FL Studio 7_ով կարում եմ նորմալ երաժշտություն սարքեմ հարվածային գործիքներով, բայց հետո օրգան_ով, դաշնամուրով, ... փորձում եմ նվագեմ կեյբորդով, ինչ անում եմ վերջում հարվածային գործիքների հետ չի սազում, ոնց որ լրիվ առանձին 2 հատ երգ լնի: Էտ ինչի՞ հետա կապված չեմ հասկանում: կարողա՞ գործիքներիցա: Մենակ մի հատ Բասս կա, որ բռնումա հարվածայինի հետ, բայց մենակ դրանով էլ լավ երգ չի ստացվում:

Darkness
14.02.2007, 15:06

Գիտես ինչ ես էլ եմ ետ բաներին հանդիպել, ուղղակի դու պետք ա հասկանաս, թե ինչ կառուցվածք ունի Hip-Hop-ը, օրինակի համար փորձիր հավաքել մի հայտնի երգի նման, Hip-Hop-ը ունի ոչ ստանդարտ ռիթմ այսինքն Break Beat, միգուցե դու ռիթմը այնքան էլ ճիշտ չես կառուցում: Ես քեզ խորհուրդ կտամ առնել eJay Hip-Hop 6-ը ու Loop-երով հավաքել մի քանի երգ, դա քեզ կսովորեցնի Ռեպի գաղտնիքներին ու հետո հեշտ կլինի, եղավ ախպեր ջան:

Tumbler
14.02.2007, 15:23
Հիպ-Հոպ-ի հիմնական գործիքները ճիշտ նկատեցիր հարվածայիններն են, մի հատ կարևոր բան ասեմ քեզ Հիպ-Հոպ-ը ի տարբերություն շատ Էլեկտրոնային երաժշտական ոճերի կառուցվում է ոչ թե սինթեզի ակորդների վրա, այլ անընդհատ կրկնվող սեմփլների վրա, այսինքն վերցնում են մի պարտիա ու դա տարբեր տեմբռներով կրկնում են, այսպես են գրվում Հիպ-Հոպ երգերի 90 %-ը: Հիպ-Հոպ-ը ունի շատ ոճեր և դրանք ունեն տարբեր արագություններ, բայց դասկան Հիպ-Հոպ-ի արագությունը 80-ից 90 ԲՊՄ ա: եթե ուզում ես դաշնամուրի պարտիա ստանաս առ Պրոպելլերհեադս Րեասոն ծրագիրը, այն իր մեջ ունի դաշնամուրի պլագին, ու այդ ծրագրով կարաս հանգիստ պրոֆեսիոնալ երգեր գրես: Դե եթե ուզում ես ֆիլտրներով աշխատես պիտի ուչեբնիկներ կարդաս դրանց համար:

Ավելացվել է 2 րոպե անց

Իսկ ետ քո փարթիին ովքե՞ր են մասնակցելու:

Ավելացվել է 4 րոպե անց

Ամբինետ-ը էլեկրոնայինի համար այն ա, ինչ Ցլասսից-ը մյուս երաժշտությունների համար:
Իսկ համակարգցի մեջ Հիպ Հոպ երաջշտուտյուն ստեցելու համար ինչ խորհուրդ կտաս՞:)

Darkness
14.02.2007, 15:29
Իսկ համակարգցի մեջ Հիպ Հոպ երաջշտուտյուն ստեցելու համար ինչ խորհուրդ կտաս՞:)
Steinberg Cubase, Propellerheads Reason, Frooty Loops այ էս ծրագրերը, եթե սովորես կարաս հանգիստ Hip-Hop գրես:

Tumbler
14.02.2007, 15:32
Գիտես չե որ ես ու ընկերս ուզում ենք մենք մեր համար Հիպ-հոպ գրենք ու երգենք. Hip-Hop ու RapՄեր տուլուտյուննա:B
Մեկել որ ասես մոտոորապես որտեխից չարեմ ետ ծրագրերը շատ երախտապարտ կլինեմ

Darkness
14.02.2007, 15:36
Գիտես չե որ ես ու ընկերս ուզում ենք մենք մեր համար Հիպ-հոպ գրենք ու երգենք. Hip-Hop ու RapՄեր տուլուտյուննա:B
Մեկել որ ասես մոտոորապես որտեխից չարեմ ետ ծրագրերը շատ երախտապարտ կլինեմ
Դիսկերի խանութներում կա, բայց սկզբի համար eJay Hip-Hop գնիր ու դրանով մի քիչ բզբզի:hands , հետո արդեն կարաս լուրջ ծրագրերով աշխատես, ետ ծրագրերի դիսկերի մեջ ուչեբնիկներ կան, եթե ինչ որ ուչեբնիկի հետ կապված խնդիր ունենաս, կարամ տրամադրել::)

_DEATH_
14.02.2007, 16:46
Գիտես ինչ ես էլ եմ ետ բաներին հանդիպել, ուղղակի դու պետք ա հասկանաս, թե ինչ կառուցվածք ունի Hip-Hop-ը, օրինակի համար փորձիր հավաքել մի հայտնի երգի նման, Hip-Hop-ը ունի ոչ ստանդարտ ռիթմ այսինքն Break Beat, միգուցե դու ռիթմը այնքան էլ ճիշտ չես կառուցում: Ես քեզ խորհուրդ կտամ առնել eJay Hip-Hop 6-ը ու Loop-երով հավաքել մի քանի երգ, դա քեզ կսովորեցնի Ռեպի գաղտնիքներին ու հետո հեշտ կլինի, եղավ ախպեր ջան:
Մերսի ախպեր, լավ խորհուրդներ ես տալի, ես մի հատ ուրիշ ծրագիր էլ ունեմ Beatcraft, դրանից հեշտ ծրագիր չկա հարվածային գործիքներով երգ սարքելու համար, բայց մեջը մի հարուր հատ հարվածային գործիքից բացի ուրիշ ոչ մի գործիք չկա:

Darkness
14.02.2007, 16:53
Ոնց ջոգում եմ ստեղ Hip-Hop շատ են սիրում, ուրեմն Ռեպի բոլոր երկրպագուներին վաղը սպասվում է մեծ անակնկալ:)

_DEATH_
14.02.2007, 17:19
Ոնց ջոգում եմ ստեղ Hip-Hop շատ են սիրում, ուրեմն Ռեպի բոլոր երկրպագուներին վաղը սպասվում է մեծ անակնկալ:)
Տենաս ինչ անակնկալա, լուրջ ես ասում, վաղը հեռուստացույցից չկտռվեմ տենամ ինչ անակնկալա:

Լոս
15.02.2007, 01:32
ինձ ընդհանուր առմամբ էլեկտրոն ձանձրացնումա իր պարզությամբ ու դանդաղությամբ։ վերջինովս նկատի ունեմ որ երաժշտության մեջ քիչ բան է փոխվում ժամանակի հետ։

մինչ օրս էլեկտրոնային հիմքով 2 լավ ալբոմ եմ գտել`

1.Ռոբեռթ Մայլսի ու Տռիլոկ գուռտուի համատեղ ալբոմը (miles_gurtu) մաքուր սպանությունա(դրական իմաստով)։
2.Հեռբիի ֆյուչըր2ֆյուչըր ալբոմը(ոչ պակաս սպանություն)

Ամբիենթների մեջ էլ մի երկու բան(չնայած որ քիչ եմ ուսումնասիրել) - chicane, moby..

Darkness
15.02.2007, 10:48

Նախ ասեմ, որ էլեկտրոնիկան կես տարին մեկ փոխվում է ու այն ունի շատ բազմազան ոճեր ու ըտեղց ասել չի կարելի մենակ House-ը ունի մոտ 30 ուղղություն: Ու համար թե այն պարզ է շատ սխալ կլինի Trance-ը երևի թե ամենաբազմաշերտ երաժշտական ոճն է աշխարհում:

FL Davo
13.01.2009, 18:27
Հարգելի քաղաքացիներ, եթե ձեզ հետաքրքրում է Էլեկտրոնային երաժշտությունը, կարող եմ օգնել::) Էլեկտրոնայինը միայն Techno-ն House-ը չի այն իր մեջ ներառում է բազմաթիվ ոճեր, օրինակ՝ Hip-Hop, Industrial, Ambient, Hardcore, Trance, Break Beat և այլն, եթե դուք լսում եք այսպիսի երաժշտություն դիմեք ինձ ձեր հարցերով:) :

ինձ միայն հետաքրքրում ա էլեկտրոնիկան

Jarre
13.01.2009, 21:38
Իսկ «դասական» էլեկրոնային երաժշտության մասի՞ն ինչ կասեք։ Օրինակ Kraftwerk, Robert Miles և իհարկե ինչպես անունիցս էլ կռահեցիք՝ ամենաառաջինը Ժան Միշել Ժառ։ Գիտեմ որ շատերը էնքան էլ լավ չեն տրամարդված կամ անծանոթ են, բայց այսօրվա ժամանակակից էլեկտրոնային երաժշտությունը պարտական է այս մարդկանց, քանի որ իրենք շատ մեծ դեր են խաղացել էլեկտրոնային երաժշտության զարգացման գործում։ Օրինակ Ժառի վերջին տուրնեն նվիրված էր իր առաջին ալբոմին՝ Oxygene-ին (1976 թ.) և բեմի վրա կային միայն 60-ականների և 70-ականների սինթեզներ, որոնք հիշողություն չունեն և այդ ամբողջ համերգը «կենդանի» համերգ էր՝ ամեն ինչ ստեղծվում էր բեմի վրա (իհարկե ձայները նախօրոք մշակված էին)։ Այդ համերգի ֆոտոները կարող եք գտնել http://aerojarre.blogspot.com/
Եվ ուրախ եմ նաև ասել, որ հիմա գործում է նաև Ժառի հայկական կայքը։ Այն դեռ կվերափոխվի, բայց արդեն կարող եք մտնել http://www.jarre.am/

Rhayader
14.01.2009, 10:00
Ես Կլաուս Շուլցին եմ սիրում: Ժառն էլ վատը չի: Մայլսի «Օրգանիկն» էլ է վերջը:

-=BaZeL^4=-
26.09.2009, 23:01
Էլեկտրոնայինից միայն Trance - Trance -ից էլ միայն Uplifting, Balearic, Progressive -> Roger Shah, Sean Tyas, Aly & Fila, Alex Morph, Arminen :), Aboyenq (Above & Beyond) ...... ;)

Lanterfant
19.10.2009, 02:34
Պատանեկան տարիներումս շատ եմ լսել մի էլեկտրոնային երաժշտության ոճ, որ անվանում է «goa trance» (գոա տրենս): Էս էլեկտրոնային, գործիքային մի ոճ է, որ 1993-1994 թվականներին ծնվել է Հնդկաստանում, Գոա նահանգում: Բայց երաժիշտները սովորաբար ոչ թե հնդիկ չէին, այլ անգլիացի կամ իսրայելցի և այլն, որոնք արևելյան կրոնական ուսմունքով հետաքրքրվող «հիփու» պես գաղթել էին Հնդկաստան: «Գոա տրենս»-ը, ինչպես շատ էլեկտրոնային երաժշտություն, մի կրկնվող, պարելու ռիթմ ունի, բայց էլ շատ մեդեղիական զարգացում ու հիպնոսային սինթեզատորի ձայնափոփոխություններ ունի:

Լսիր, օրինակ -

Hallucinogen -
http://www.youtube.com/watch?v=PpYVZfyYAk4

Psychopod -
http://www.youtube.com/watch?v=sHcRYObM1yk

Chi A.D. -
http://www.youtube.com/watch?v=vciHiPk-Nu8

Հակոբ Գեւորգյան
19.10.2009, 04:11
Պատանեկան տարիներումս շատ եմ լսել մի էլեկտրոնային երաժշտության ոճ, որ անվանում է «goa trance» (գոա տրենս): Էս էլեկտրոնային, գործիքային մի ոճ է, որ 1993-1994 թվականներին ծնվել է Հնդկաստանում, Գոա նահանգում: Բայց երաժիշտները սովորաբար ոչ թե հնդիկ չէին, այլ անգլիացի կամ իսրայելցի և այլն, որոնք արևելյան կրոնական ուսմունքով հետաքրքրվող «հիփու» պես գաղթել էին Հնդկաստան: «Գոա տրենս»-ը, ինչպես շատ էլեկտրոնային երաժշտություն, մի կրկնվող, պարելու ռիթմ ունի, բայց էլ շատ մեդեղիական զարգացում ու հիպնոսային սինթեզատորի ձայնափոփոխություններ ունի:

Լսիր, օրինակ -

Hallucinogen - http://www.youtube.com/watch?v=PpYVZfyYAk4

Psychopod - http://www.youtube.com/watch?v=sHcRYObM1yk

Chi A.D. - http://www.youtube.com/watch?v=vciHiPk-Nu8

այս երաժշտությունը շատ հավեսով է լսվում արագընթաց մեքենայի մեջ :hands
սայկադելիկ երաժշտություննից սիրում ես Astral Projection ev Darelին

Lanterfant
19.10.2009, 13:44
այս երաժշտությունը շատ հավեսով է լսվում արագընթաց մեքենայի մեջ :hands
սայկադելիկ երաժշտություննից սիրում ես Astral Projection ev Darelին

Այո, Astral Projection-ն էլ շատ լավ ա, հատուկ իրենց «People Can Fly» ու «Kabalah» երգերը: )) Իսրայելից են, իրենց ոճը մի քիչ ավելի մեղեդիական է հնչուն քան օրինակ անգլիացին Hallucinogen ... միևնույն է, երկուսն էլ ինձ դուր են գալիս:

Հանուման
19.10.2009, 14:36
Ժողովուրդ Solar Fields-ի վերջինը լսել եք
Movements ?
Շատ լուրջ ա, իրենք իրենց գերազանցել են։

Jarre
04.02.2010, 23:23
Էլեկտրոնային երաժշտության դասականներ, որոնց պարտական է էլեկտրոնային երաժշտությունը.

KRAFTWERK (http://www.kraftwerk.com/)

http://www.youtube.com/watch?v=d_MFJwDThPg"]http://www.youtube.com/watch?v=d_MFJwDThPg
The Robots

http://www.youtube.com/watch?v=2BxaKTS3Ojg"]http://www.youtube.com/watch?v=2BxaKTS3Ojg
Radioactivity

Klaus Schulze (http://www.klaus-schulze.com/)

http://www.youtube.com/watch?v=QqJ5hzzyht4"]http://www.youtube.com/watch?v=QqJ5hzzyht4

Ժան Միշել Ժառ

http://www.youtube.com/watch?v=bOJk0l3NuHI"]http://www.youtube.com/watch?v=bOJk0l3NuHI
Variation 3

Ռոբերտ Մայլս

http://www.youtube.com/watch?v=VCbO-3hjPok"]http://www.youtube.com/watch?v=VCbO-3hjPok
Children

Պյեր Շաֆեր (http://www.britannica.com/EBchecked/topic/526992/Pierre-Schaeffer)

http://www.youtube.com/watch?v=N9pOq8u6-bA"]http://www.youtube.com/watch?v=N9pOq8u6-bA

Jarre
05.02.2010, 10:16
Այսօր սխալմամբ ստեղծվել է այնպիսի կարծիք, թե էլեկտրոնային երաժշտությունը շատ պրիմիտիվ է և որ յուրաքանչյուր մի քիչ ջոգող մարդ կարող է զբաղվել էլեկտրոնային երաժշտությամբ։ Ցավոք այս պնդումը մասամբ ճիշտ է, քանի որ այսօր երաժշտությունից և արվեստից հեռու որոշ մարդիկ դառնում են DJ-ներ կամ ստեղծագործում են տարբեր ոճի երաժշտություն համակարգչի և մի քանի էլեկտրոնային գործիքների օգնությամբ։

Բայց իրականում, էլեկտրոնային երաժշտությունը շա՜տ մեծ արվեստ է և ունի պոտենցիալ ապագա։ Կարելի է ասել, որ էլեկտրոնային երաժշտությունը դեռ նոր պատրաստվում է դուրս գալ իր մանկությունից։

Ես կարծում եմ, որ հատկապես էլեկտրոնային երաժշտությամբ զբաղվողները պետք է զգան պատասխանատվություն զարգացնելու այս երաժշտական ոճը։ Որոշ գիտնականներ և երաժիշտներ ստեղծել են ցնցող էլեկտրոնային գործիքներ, որոնցից մի քանիսի մասին ուզում եմ պատմել նաև ձեզ։ Ես հենց այս տիպի երաժիշտներին և գիտնականներին եմ համարում էլեկտրոնային երաժշտության ներկայացուցիչներ։

Reactable
Անգլ.՝ reacTable։ Էլեկտրոակուստիկ էլեկտրոնային երաժշտական գործիք, որը ստեղծել են մի խումբ եվրոպացի գիտնականներ Բարսելոնայում։ Գործիքը նվագելու համար անհրաժեշտ է շարժումները կատարել շատ կոնկրետ և հստակ, սակայն ստեղծողների պնդմամբ դա այնքան հեշտ է, որ նույնիսկ երեխան կարող է օգտվել դրանից։

Reactable-ի լուսավորվող արտաքին մասը հասկանում է իր վրա դրված օբեկտների տեղաշարժումը։ Շարժման ժամանակ գործի է անցնում վիրտուալ մոդուլային սինթեզատորը և շարժումներին համապատասխան ստեղծում կամ արտաբերում է ձայներ և ձայնային էֆեկտներ։ Այս գործիքի աշխատանքային սկզբունքը նման է windows surface-ի աշխատելու սկզբունքին։

http://www.youtube.com/watch?v=vR0IBdoPiho"]http://www.youtube.com/watch?v=vR0IBdoPiho

TENORI-ON
Այս էլեկտրոնային երաժշտական գործիքը ստեղծվել է ճապոնացի արվեստագետ Տոսիո Այվայի և Yamaha Center for Advanced Sound Technology-ի կողմից։ Գործիքը ունի այսպես կոչված էկրան, որը կազմված է 16x16 լուսադիոդային միացումներից։ Այս գործիքը տեղավորվում է ձեռքերի ափերի մեջ։ Մի քանի այսպիսի գործիքներով հնարավոր է կատարել երաժշտական սեսիաներ՝ գործիքները միմյանց հետ սինխրոնիզացնելով։

http://www.youtube.com/watch?v=6Ov-aqFe7hE"]http://www.youtube.com/watch?v=6Ov-aqFe7hE

Կան ուրիշ շատ հետաքրքիր գործիքներ, որոնք կներկայացնեմ հետագայում։ Բայց ավարտելով այս գրառումը ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ էլեկտրոնային գործիքները գնալով ավելի հաճախ են գործածվում այնպիսի երաժշտական ոճերի մեջ, որոնք կարծես շատ հեռու պիտի լինեն էլեկտրոնային երաժշտությունից։ Օրինակ՝ ջազի և դասականի մեջ։

Խնդրեմ համոզվեք ինքներդ.

ջազ

http://www.youtube.com/watch?v=nRDmndkR3Iw"]http://www.youtube.com/watch?v=nRDmndkR3Iw

դասական

http://www.youtube.com/watch?v=IA00Wug6uyc"]http://www.youtube.com/watch?v=IA00Wug6uyc

http://www.youtube.com/watch?v=pSzTPGlNa5U"]http://www.youtube.com/watch?v=pSzTPGlNa5U

-=BaZeL^4=-
19.02.2010, 02:30
Roger Shah & Signum - Healesville Sanctuary

http://www.youtube.com/watch?v=iOF-cH1A8mI

Վիշապ
11.04.2010, 21:14
Դատելով գրառումների քանակ-ակտիվությունից, էլեկտրոնային երաժշտության մելոմանները սակավ են... :(
Ուզում եմ կիսվել սույն drum n bass թրեքով, որը ինձ մանկանը հատուկ էներգիայի թրթիռներ է պարգևում: Տերմինատորը կապ չունի, սենց բլոկբաստերների համար տարիքս անցել է, իսկ այ ցքցքոցի համար նման է, որ չի անցել:hands

http://www.youtube.com/watch?v=nEG_V-aw5VE

Jarre
07.05.2010, 19:28
Հետաքրքիր ա լսել Կոմիտաս էլեկտրոնային մեկնաբանությամբ։ Մանրամասները այստեղ (http://www.akumb.am/showthread.php/45539-Կոմիտաս?p=1998699&viewfull=1#post1998699)

http://www.youtube.com/watch?v=3jIXYGoqTBo

chang
11.12.2010, 21:37
http://haykod.official.fm/ և http://www.house-mixes.com/artists/HaykoD/.

chang
11.12.2010, 22:35
Հետաքրքիր ա լսել Կոմիտաս էլեկտրոնային մեկնաբանությամբ։ Մանրամասները այստեղ (http://www.akumb.am/showthread.php/45539-Կոմիտաս?p=1998699&viewfull=1#post1998699)

http://www.youtube.com/watch?v=3jIXYGoqTBo

Հրաաաաշք~~~~ մարմինս պշաքաղվեց.

Jarre
08.04.2011, 11:46
Ցավոք (էս բառի մեջ տեխնո-հաուզ և նմանատիպ երաժշտական այլ ոճերի հանդեպ դիսկրիմինացիա չկա :)) ) էլեկտրոնային երաժշտություն ասելիս մարդիկ այսօր ավելի շատ պատկերացնում են փակագծերի մեջ նշածս ոճերը։

Սակայն էլեկտրոնային երաժշտությունը բավական լուրջ և աշխատատար գործ է։ Այդքան ձայներ ստեղծելը և հետո դրանք իրար հետ մեկտեղ հավաքելը և ազդեցիկ մեղեդիի վերածելը իսկապես հեշտ չէ և պահանջում է մեծ տաղանդ։

Չնայած էլեկտրոնային երաժշտության հանդեպ շրջապատում գոյություն ունեցող բացասական կարծիքներին (մի նեղացեք, բայց իմ համար ձեր այդ կարծիքները սուբեկտիվ են, ճիշտ ինչպես իմ կարծիքը այս հարցի վերաբերյալ ձեզ համար) ես կարծում եմ և հույս եմ փայփայում, որ այն անմահանալու է, ճիշտ ինչպես անմահացել են որոշ դասականներ՝ հատկապես նրանք ովքեր համարվում են նորարարներ, ինչպես Բախը հարմոնիայի բնագավառում, Լիսթը՝ «սիմֆոնիկ պոեմ» ոճի հիմնադիր հանդիսանալով, Մոցարտը, ով իր երաժշտությամբ հող նախապատրաստեց Բեթհովենի և 19-րդ դարի «ռոմանտիկ» կոչված երաժշտական ոճում ստեղծագործողների համար։ Անկախ մեր կարծիքներից, փաստն այն է, որ էլեկտրոնային երաժշտությունը դարձել է կայուն ոճ և երբեմն որոշ կատարողների և կոմպոզիտորների համար պահանջում է բավական դժվար և խիզախ լուծումներ։

Այժմ ձեմ եմ ներկայացնում ֆրանսիական Space Art խմբին։ Մի փոքր շեղվելով թեմայից ասեմ, որ այսօր գոյություն ունեցող էլեկտրոնային երաժշտությունը իր բոլոր ոճերով և ուղղություններով պարտական է հիմնականում գերմանացիներին և ֆրանսիացիներին, քանի որ հենց այս պետություններում են կազմավորվել և զարգացել էլեկտրոնային երաժշտության իսկապես դասական համարվող խմբերն ու անհատ կատարողները։

Space Art խումբը գործել է ընդամենը 5 տարիների ընթացքում (1977-1981) և թողարկել ընդամենը 3 ամբողջական ալբոմ։ Խումբը կազմավորել են Դոմինքի Պերյերը (ստեղնաշար) և Ռուջեր Ռիցիտելին (հարվածային գործիքներ)։

Խմբի երաժշտությունը օնլայն կարող եք լսել իրենց նորաբաց կայքում http://spaceart.fr/ Խոսք եմ տալիս հետաքրքիր գործեր կգտնեք ;)

Մինչև այսօր խմբի անդամները ակտիվորեն համագործակցել են ամենատարբեր խմբերի, երգիչների և երաժիշտների հետ։

Իսկ 2011 թ.-ի փետրվարի 15-ին Դոմինիք Պերյերը երկար դադարից հետո վերադարձավ իր ակունքներին և «հարություն» տալով Space Art խումբը թողարկեց այսքան տարիների ընթացքում առաջին single-ը՝ «Serenade»-ը։

http://www.youtube.com/watch?v=yR4rzL0JaMM

M.w.w.n
15.04.2011, 16:11
Շատ եմ սիրում Chemichal Brothers(ունեմ բոլոր ալբոմները) ու Moby, նրանց ովքեր նոր են ուզում ծանոթանալ էլեկտրոնային երաժշտությանը հենց էս խմբերը խորհուրդ կտայի սկզբի համար, հա մեկել վերոնշյալ Kraftwerk -ին հատկապես Trans Europa Express ալբոմը կամ Autobhan-ը ընտիր ալբոմներ են, թվարկվածներից բոլորին կարող էք գտնել(ու ձրի քաշել) այստեղից (http://myzuka.ru)

Jarre
11.12.2011, 23:11
Էլեկտրոնային երաժշտության մեջ հայերի առաջին քայլերը :)
Դե տեխնոն ու ռեպը հուսով եմ էլեկտրոնային չեք համարում ;)

Էլեկտրոնային երաժշտությամբ զբաղվող մի քանի լուրջ երաժիշտներ լսելով այս երաժշտությունը արտահայտվել են, որ հեղինակը ունի պոտենցիալ և գրագետ է։

http://www.youtube.com/watch?feature=player_profilepage&v=A2tTlQfz_j8

Jarre
18.10.2012, 00:43
Մի քանի հետաքրքիր մտքեր էլեկտրոնային երաժշտության մասին Միխայիլ Թովմասյանից (իր մի քանի քավըրներ՝ Pink Floyd, Jean Michel Jarre, Robert Miles և այլն արդեն տեղադրել եմ Ակումբում)։ Վիդեոն ռուսերեն է։

http://www.youtube.com/watch?v=K9kE3cH1Le8&feature=colike

Նետ
23.10.2012, 15:03
Ժողովուրդ ջան խնդրում եմ մի ասոցացրեք էլ. երաժշտությունը որևե ոճի հետ: Էլ. երաժշտությունը գրեթե բոլոր ոճերում առկա է՝ դասականից մինչև ռաբիզ:

Jarre
25.10.2012, 06:17
Ժողովուրդ ջան խնդրում եմ մի ասոցացրեք էլ. երաժշտությունը որևե ոճի հետ: Էլ. երաժշտությունը գրեթե բոլոր ոճերում առկա է՝ դասականից մինչև ռաբիզ:
Նետ, գուցե դու նկատի ես ունեցել, որ սինթեզատորները պետք չէ ասոսացնել որևէ ոճի հետ։

Գուցե հնարավոր է տրամաբանել, որ եթե ցանկացած ոճի ստեղծագործության մեջ մտցնում են որևէ էլեկտրոնային երաժշտական գործիք, ուրեմն դա նշանակում է, որ այդ ստեղծագործության մեջ առկա է էլեկտրոնային երաժշտության տարր։ Բայց ես անձամբ այդ կարծիքի հետ համաձայն չեմ։ Բացատրեմ։

Կլաուս Շուլց, Ժան Միշել Ժառ, Kraftwerk, Tangerine Dream-ը թեև երբեմն գործածում են սիմֆոնիկի նվագախմբեր, բնական, հարվածային և այլ գործիքներ, բայց նրանց նպատակն է ստեղծել երաժշտություն ՀԱՏՈՒԿ էլեկտրոնային երաժշտական գործիքների համար։ Օգտագործում են այդ գործիքների իրենց հասանելի ԲՈԼՈՐ հնարավորությունները։ Մշակում են նոր մոտեցումներ։ Այսինքն գլխավոր շեշտը դրվում է այդ գործիքների և նրանց հնարավորությունների վրա։ Նրանք չեն դիտում այդ գործիքները որպես ենթա գործիքներ, որոնք կարող են օգնել։ Այդ գործիքները առաջնային նշանակություն ունեն։ Երաժշտությունը ստեղծվում է նրանց հաշվարկով։ Ես էլեկտրոնային ասելով դա նկատի ունեմ։ Էս տեսանկյունից սա լրիվ առանձին ոճ ա, որը ըստ որոշ հետազոտումների, օրինակ Բրիտանիկա հանրագիտարանի, որպես առանձին ոճ հաստատվեց 20-րդ դարի երկրորդ կեսին։

Բայց դասականի կամ ռաբիզի ժամանակ սինթեզ գործածելը չի նշանակում, որ այդ երաժշտության մեջ առկա է էլեկտրոնային երաժշտություն։
Մարդիկ D-50-ով հավեսին օրիենտալ ձայներ են ստանում ու մեծ հաջողությամբ գործածում են ռաբիզի մեջ։ R-70-ի 6 ու 8-երով ապահովում են ռիթմերը։ Բայց իմ սուբեկտիվ ընկալմամբ էլեկտրոնային գործիք օգտագործելու փաստը ինքնին չի նշանակում որ կա էլեկտրոնայինի տարր, կամ որ դա «էլեկտրոնային ռաբիզ» է կամ էլ «էլեկտրոնային դասական»։

Որպես պատկերավոր օրինակ կարող եմ բերել այս վիդեոները իմ հին գրառումներից մեկից։ Եթե ժամանակ ունենաս լսիր։ Կարծում եմ կհավանես համ էլ ավելի պարզ կհասկանաս ասածս։

Պյեր Շաֆեր (http://www.britannica.com/EBchecked/topic/526992/Pierre-Schaeffer)

http://www.youtube.com/watch?v=N9pOq8u6-bA"]http://www.youtube.com/watch?v=N9pOq8u6-bA

KRAFTWERK (http://www.kraftwerk.com/)

http://www.youtube.com/watch?v=d_MFJwDThPg"]http://www.youtube.com/watch?v=d_MFJwDThPg
The Robots

http://www.youtube.com/watch?v=2BxaKTS3Ojg"]http://www.youtube.com/watch?v=2BxaKTS3Ojg
Radioactivity

Klaus Schulze (http://www.klaus-schulze.com/)

http://www.youtube.com/watch?v=QqJ5hzzyht4"]http://www.youtube.com/watch?v=QqJ5hzzyht4

Ժան Միշել Ժառ

http://www.youtube.com/watch?v=bOJk0l3NuHI"]http://www.youtube.com/watch?v=bOJk0l3NuHI
Variation 3

Վիշապ
30.06.2013, 00:56
Ժողովուրդ ջան խնդրում եմ մի ասոցացրեք էլ. երաժշտությունը որևե ոճի հետ: Էլ. երաժշտությունը գրեթե բոլոր ոճերում առկա է՝ դասականից մինչև ռաբիզ:

Նետ ջան, էլէկտրոնային երաժշտությունը դա հիմնականում էլէկտրոնային հնչյունների ամբողջություն է որտեղ հենց էլեկտրոնային հնչյուններն են թելադրում երաժշտության մեղեդին: Իսկ մեղեդին թելադրում է էլէկտրոնային երաժշտության ոճը՝ ասենք հաուս, չիլաութ, տրանս և այլն... Էլ. երաժշտությունը կարող է պարունակել մարդկային ձայներ կամ նույնիսկ խոսքեր, բայց վերջիններս ընդհամենը երանգ են հաղորդում մեղեդուն և հիմնական թելադրող մաս չեն կազմում: Այդ իսկ տրամաբանությամբ հազիվ թե կարելի է սինթեզատորով կատարված բլյուզը կամ ռաբիզը կոչել էլեկտրոնային: Մի հատ էլեկտրոնային երաշտություն քեզ նվեր՝ Claes Rosen:love

http://youtu.be/eDnXc8ygZKc

Jarre
14.04.2018, 01:29
2015-ին էլեկտրոնային «դասական» երաժշտության ներկայացուցիչներից մեկը ՝ Nicolas Jaar-ը ներկայացրեց իր ստեղծած ալտերնատիվ սաունդթրեկը Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի համար։ Փարաջանովի ինստուտի բողոքի հիման վրա չեղարկվեց Նիկոլասի համերգը կինոթատրոնում, որտեղ պետք է ցուցադրվեր ֆիլմը Նիկոլասի երաժշտության ուղակցությամբ։ Սակայն նա թողարկեց Pomegranates ալբոմը, որը հասանելի է Յութուբում, iMusic-ում և այլ օնլայն ռեսուրսներում։ Լսեք, հետաքրքիր է....

https://www.youtube.com/watch?v=Ni-WRcXmess