PDA

Դիտել ողջ տարբերակը : Գարու՜ն, գարուուն, գարուուուուուուն



Smokie
01.03.2011, 09:38
Շնորհավոր բոլորիս Մարտի 1-ը: Այսօր ամեն ինչ կարծես նոր է սկսվում, ծնվում է նորը, թարմը, բարին::roll
Գարուն:love

http://www.imagger.com/uploads/191203_11200747.jpg


Վահան Տերյան

Գարնանամուտ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն...

Lianik
01.03.2011, 21:52
Շնորհավո~ր գարնանամուտ :love

ԳԱՐՈՒՆ

Գարունը մեկից է գալիս
Հորդում սրտերը սառած
Գարունը սարերից է գալիս
Իր տաք թեւերը բացած
Գալիս է անձրեւում ամենուր
Իր բյուր գույներն աննկատ,
Գարունը դարձած նկարիչ
Վրձնում է սար, դաշտ ու արտ
Ծառերն են ծաղկում գույն-գույն
Գարնան զարթուքից շիկնած
Գետերն են ուրախ ցնծում
Իրենց հուներից ելած
Գարո՜ւն է գարո՜ւն ամենուր...
Գարուն է սրտումս ջահել
Ու ինձ իր գիրկն առած
Իմ սիրո դաշտերն են տարել...

հ.գ. բանաստեղծության հեղինակը Սոնա Արշունեցի http://hayeren.hayastan.com/english/poets.php?pr=sona19.html

Լեո
01.03.2011, 22:49
Ինձ համար Գարնան գալտյան հույզերը իրենց լավագույն արտահայտությունն այս փոքրիկ քառատողում են գտնում... :love

Գարունը այնքա՜ն ծաղիկ է վառել.
Գարունը այնպե՜ս պայծառ է կրկին,
Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին...

:love

VisTolog
01.03.2011, 22:58
Շնորհավոր::blin

Universe
02.03.2011, 13:43
Գարնան նման եղանակ չկա:) Չէ՞ որ միայն գարունից հետո է գալիս ամառը:love

Sophie
02.03.2011, 16:19
Ոնց եմ սիրում քեզ Գարուն: Դու շատ սպասված ես քո արևի կարիքը շատ կա, շուտ արա հոգնեցինք վերարկու հագնելուց:

Lusinamara
02.03.2011, 16:43
http://3.bp.blogspot.com/-Cx0T9SCQE9g/TWwcYPe4rgI/AAAAAAAAAT0/-jNGE0nGEgE/s1600/garun.jpg
http://lusinamara.blogspot.com/2011/03/blog-post.html


Գարնանամուտ է...


Ձմեռվա քնքուշ թևերը մեզնից
Ի~նչ երազների փնջեր գողացան,
Ի~նչ կանչեր կորան ձնհալքի ուժով,
Որքա~ն կարոտներ դանդաղ մարեցին...
Մոխիրներն հիմա կարծես ծաղկել են,
Մոլեգնած հողմը հույս է անձրևում,
Աշխարհը նոր է փորձված հավատի
Ու անփորձ սիրո հեքիաթի նման...

Գարնանամուտ է...

Հույսի հեռավոր ճամփան է բացվել
Ու ծիլի հետ հուշը երկինք տանող
Անուշ զարթոնք է մայր հողի
Ու մայր բնության մեծ հանելուկ է...

Գարնանամուտ է...

Լույս-կարոտները մարում են դանդաղ
Ձյան սեղմվող թևերի վրա,
Իսկ մութ անհայտը նորից վազում է
Հինավուրց լույսի փայլին ընդառաջ:
Գույնն ու ձայները բազմազանվել են,
Մեր սրտի կանչը տրոփում է հար,
Մերկ նստարանին մի փունջ ծաղիկ է,
Իսկ նրա շուքին`բարալիկ մի լույս...

Գարնանամուտ է...

Ամպի քնքշություն,կայծակի ծփանք,
Սիրո ծիածան.........

Գարնանամուտ է...
Lուսին Ամարա (http://lusinamara.blogspot.com/2011/03/blog-post.html)