Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Լավ էլի



Շինարար
01.03.2011, 00:50
Թեմայի բացելուն ինձ դրդեց անկապում ակումբցիներից մեկի վերջին գրառումը` գարնան ավետիսով: Ուզեցի, որ այս թեման էլ ունենանք: Ինֆորմացիան քոփի եմ անում lavelimusic.com կայքից:

Կազմը –

Ալեքս Ավետիսյան - բաս կիթառ, վոկալ
Գոռ Մխիթարյան - առաջատար/ռիթմ կիթառ, վոկալ
Դավիթ Գրիգորյան – հարվածային գործիքներ
Մհեր Մանուկյան - վոկալ, առաջատար/ռիթմ կիթառ, շրթհարմոն
Վահե Տերտերյան - բաս կիթառ (փոխարինել է Ալեքսին)
1997-ին խումբը լքում են սկզբից Մայքլ Ջեյ Հեմմեսը, ով ավարտելով իր առաքելությունը՝ վերադառնում է ԱՄՆ, հետո հարվածորդ Աշոտ Չոբանյանը, ով նույնպես մեկնում է ԱՄՆ՝ հիմնական բնակության: «ՍՆԷՔ»-ի բեկորները որոշում են հրավիրել նոր հարվածորդի՝ Դավիթ Գրիգորյանին՝ վանաձորյան «Ալք» խմբից: Փոխվում է նաեւ խմբի անվանումը: Երկար եւ ծանր մտավոր ճիգերից հետո որոշվում է խումբն անվանել «LAV ELI»: Գաղափարը ծագել էր մեծ կատակաբան, խաղաղության կորպուսի մեկ այլ անդամ Դոնալդ Ֆլամերֆելդից, որն ամեն անգամ լսելով հայկական «լավ էլի» արտահայտությունը, պատասխանում էր, որ ինքն Էլլիին (love Ellie) չի ճանաչում եւ չի պատրաստվում նրան սիրել: Գտնվեցին նաեւ խմբի նոր անվանման այլ մեկնություններ՝ «լավ էղի», «LOVE էլի», «Love Alley» եւ այլն:

Lav Eli-ն շարունակում է ՍՆԷՔ-ի համերգային գործունեությունը՝ մենահամերգով հանդես գալով Երեւանի ֆիլհարմոնիկ փոքր համերգասրահում, մասնակցելով ՆՓԱԿ-ի (Նորարարական-փորձարարական արվեստի կենտրոն) կազմակերպած փառատոների շարքին եւ «Մշակութային գարուն-97»ին: 1997-ին Խաղաղության կորպուսի միջոցով ստացված դրամաշնորհի միջոցներով ձայնագրվում է «Առաջին LAV Ալբոմ»-ը, որից մի շարք երգեր եթեր են արձակվում երեւանյան FM ռադիոկայանների կողմից (Ռադիո «Բուրգ», Հայ FM), որոնցից «Առաջին LAV երգը» («Գտա քեզ երկնքում») մի քանի ամիս շարունակ մնում է լավագույն տասնյակներում՝ հասնելով առաջին հորիզոնականին:

Խմբի սկսած ձայնագրություններին մասնակցում են խմբի լավագույն բարեկամներից՝ Արթուր Քուինընը (շրթհարմոն) եւ Ջոն Փըրֆիթը (մանդոլին)՝ ներկայացնելով իրենց երգերը (թիվ 15, թիվ 17): «LAV ELI»-ն 1998-ին մասնակցում է «Հայ երգի փառատոն»-մրցույթին, որտեղ «Գարուն է եկել» երգով գրավում է 15-րդ տեղը ավելի քան 300 մասնակիցների շրջանում (մեր անհամեստ կարծիքով՝ երգն արժանի էր ավելի բարձր գնահատականի): Խումբը, ստանալով Ռադիո «Բուրգ»-ի ծրագրերի տնօրեն Արտյոմ Այվազյանի բարոյական եւ ֆինանսական աջակցությունը, 1999-ին ձայնագրում է «Էսսեներ» լազերային սկավառակը: Ալբոմի առաջին երգը՝ «Սկիզբը», ավելի քան 4 ամիս մնում է Հայ FM ռադիոկայանի լավագույն 20-յակում՝ հասնելով երկրորդ հորիզանականին: Եթերում հայտնված հաջորդ երգը՝ «Ճամփորդական երգ»-ը, միանգամից հասնում է առաջին հարիզոնական եւ այնտեղ հիմնավորվում ավելի քան չորս շաբաթ: «LAV ELI»-ն հրավիրվում է «Բարեւ» հեռուստատեսային ծրագրի վեցամյա գործունեությանը նվիրված բացօթյա տոնական համերգին: Ձայնագրություններից հետո խումբը լքում է Ալեքս Ավետիսյանը՝ իրեն ամբողջովին նվիրելով ընտանեկան կյանքին: Որպես նոր բաս-կիթառահար հրավիրվում է Վահե Տերտերյանը՝ նույն չարաբաստիկ «Ալք» խմբից: Նոր կազմով խումբը համերգով հանդես է գալիս Եղեգնաձորում, ինչպես նաեւ Վանաձորում՝ Երեւանյան «Angels» խմբի հետ միասին:

Դիսկոգրաֆիա

«Ահա եւ մենք», 1995
«Առաջին LAV ալբոմ», 1997
«Էսսեներ», 1999
Notes from Vanadzor: Urban Armenian Rock, 2006

Եվ 2 երգ այսօրվա թեմայով՝

Մեկը Հայկօի տված հղումով՝


http://www.youtube.com/watch?v=_AEW2iUe0CM

Մյուսն էլ Ֆեյսից գտա, ոնց որ մենակ վոկալիստն է, թե՞ խմբի հետ է, չգիտեմ:


http://www.youtube.com/watch?v=9RJA4_zpaCA&feature=related

Էս խումբը ինձ համար միայն հուշ էր, այնպես ուրախ կլինեմ, որ հուշ չլինի, այլ այսօր էլ իրական լինի:

Հայկօ
01.03.2011, 00:55
Խմբի մասին ինձ հուշել է CactuSoul (http://www.akumb.am/member.php/3157-CactuSoul)-ը, ինչի համար իրեն մե՜ծ շնորհակալություն:



Լավ էլի - Առաջին լավ երգ (Գտա քեզ երկնքում)


http://www.youtube.com/watch?v=sc6sNcczEX8


Գտա քեզ երկնքում,
Հանգիստ քնի գրկում,
Ժպիտ էր քո դեմքին ու մանկություն էր քո հոգում:
Ես հասկացա՝ դա էր իմ փնտրածը,
Քնից թանկ բան չկա կյանքում:
Ես հասկացա՝ դա էր իմ փնտրածը,
Քնից թանկ բան չկա կյանքում:

Հանդարտ քո գլխի տակ
Հոգնած մի թավջութակ
Պատմում էր, որ մեր կյանքը ոսկու հոր է անհատակ:
Ես ասացի՝ թող մի կողմ կատակդ,
Քեզ այստեղ ո՞վ կհավատա:
Ես ասացի՝ թող մի կողմ կատակդ,
Քեզ այստեղ ո՞վ կհավատա:

Եվ ձեր հրճվանքը ինձ շատ խորթ է,
Ձեր կուռքին ես չեմ դավանում:
Ով է այս երկար կյանքում հաջորդը,
Որ արդեն էլ չի դիմանում,
Էլ չի դիմանում…

Գտա քեզ երկնքում,
Հանգիստ քնի գրկում,
Ժպիտ էր քո դեմքին ու մանկություն էր քո հոգում:
Ես հասկացա՝ դա էր իմ փնտրածը,
Քնից թանկ բան չկա կյանքում:
Ես հասկացա՝ դա էր իմ փնտրածը,
Քնից թանկ բան չկա կյանքում:

Ակորդները՝ այստեղ (http://www.akumb.am/showthread.php/79-%D4%B5%D6%80%D5%A3%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D5%AF%D5%B8%D6%80%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80-%D6%87-%D5%B6%D5%B8%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80?p=68921&viewfull=1#post68921): Հենց հիմա բզբզում եմ :)):

Ձայնալար
01.03.2011, 00:58
Ես էսքան ժամանակ իմացել եմ «Տնից թանկ բան չկա կյանքում» :))

The silent river
01.03.2011, 01:09
Շատ շնորհակալություն: Շատ գեղեցիկ էր: Ուղակի ապշած եմ: Պատկերացրեք դեռ երգը չավարտված ես արդեն քաշում էի այն::hands

Հայկօ
01.03.2011, 01:27
Ես էսքան ժամանակ իմացել եմ «Տնից թանկ բան չկա կյանքում» :))

Ահամ: Իսկ ես երբ մերոնց ասեցի, որ ոչ թե «տնից» ա, այլ «քնից», վրես նենց ղժժացին, որ վերջապես ինձ համար իդեալական երգ եմ գտել, որ տեղնուտեղը երգը անջատեցի :D:

AniwaR
01.03.2011, 02:36
Խոստովանելով, որ հայկական ժամանակակից երաժշտության մասին էդքան էլ շատ բան չգիտեմ, Գոռ Մխիթարյանը իմ ամենասիրած հայ երաժիշտն ա երևի: :) Վոոբշե ժամանակակիցներից Նաիրիի ու Road Movie-ի կողքին: :)

Smokie
01.03.2011, 10:23
Ես լսել էի «Լավ էլի»ի մասին, բայց երգերին ծանոթ չէի: Էս վերջերս ակումբում հաճախ էին դնում «Գարուն է եկել»-ը, ինձ սկսեց հետաքրքրել խումբը, չնայած այդ երգը դեռ չեմ լսել: Իսկ այս թեմայից հետո որոշ երգեր քաշեցի::) Հըլը որ «Գտա քեզ երկնքում»ն եմ լսում ու չե՛մ հագենում, անընդհատ էլի եմ ուզում լսել, հավես երգ ա, դրական լիցքեր ա հաղորդում::dance Վստահ եմ մյուսներն է՛լ դուրս կգան ու սա չի՛ լինի այս թեմայում կատարած իմ առաջին ու վերջին գրառումը::roll

Շնորհակալություն Շինարար::)

Tig
01.03.2011, 10:43
լավ էլի, Էս ինչ լավն են:) չէի լսել...
Լավն են, շատ լավն են, նույնիսկ ընտիր են: Ապրեն:)

Smokie
01.03.2011, 11:18
:D:D

http://www.youtube.com/watch?v=cS4joE9YoNU


Սառնարան

Ինձ թողիր մենակ
Հինգ օր շարունակ
Ու չես մտածում, որ ես
Սոված կմնամ::(
Դու ինձ մոռացար,
Ինձնից հեռացար
Սառնարանը, երբ չկաս
Ա՜խ շատ է օտար::cry

Բայց առանց քեզ
Ես կյանք չունեմ,
Առանց սիրո
Սովից կմեռնեմ
Սպասում ենք քեզ՝
Նայելով դռանը
Ես ու մեր տխուր
Սառնարանը:

Ե՞րբ ես տուն գալու
Ու ճաշ եփելու,
Որ ես կշտանամ նորից
Քո քնքուշ սիրով,:love
Ա՜խ, ինչ լավ էր երբ
Ապրում էինք ուրախ,:roll
Ես պառկում էի,
Իսկ դու զբաղվում
Բան-ման եփելով:
:viannen_10:

Բայց առանց քեզ
Ես կյանք չունեմ,
....................
Ես ու մեր տխուր
Սառնարանը:

Ինձ թողիր մենակ
Հինգ օր շարունակ,
Բայց ես հույս ունեմ, որ դու
Մի ժա-մից կգաա-ա-ա-ա-աս...
Մի ժամից կգաս:
:)

Դատարկություն
01.03.2011, 11:52
Էս խումբը սիրում եմ :love Մի ժամանակ, որ էդքան էլ հայտնի չէին, իրենցից մեկն էլ մեզ ծանոթ էր, ուզած - չուզած լսում էի:)) Էս մեկը լսե՞լ եք, իմ ամենասիրածներից ա:))

ԱՂՋԻԿՆԵՐԸ ՉՈՒՆԵՆ (ԽԵԼՔ)

Աղջիկները խելք չունեն,
Դա վաղուց են ինձ ասել:
Նրանց իմ հմայքը միշտ
Շատ դժվար է տեղ հասել,
Բայց դու իմ ձեռքից չես պրծնելու:

Գուցե ես թշվառ եմ շատ,
Կամ էլ ուժս չի պատում:
Քո կրծքին ես տեղ չունեմ
Եվ ստիպված գնում եմ տուն:

Քար եմ ես ինչ-որ մեկի երիկամներում,
Ինձ ճնշում ես ու սպասում՝ երբ եմ դուրս գալու.

(Կրկներգ)

Թեկուզ դառնաս դու ծառ
Կամ ինչ-որ կենդանի,
Ես ոչ մի արգելքի առջեւ կանգ չեմ առնի:
Ինձ չի հուզել երբեք, թե ինչ կա քո մտքին,
Եթե ինձ չսիրես, կուտեմ քո տատիկին:

Երբ քնում եմ, երազում
Վատ բաներ եմ տեսնում ես,
Թե երազս քեզ պատմեմ,
Ինձ հաստատ կկործանես:
Նույնիսկ կխեղդես ինձ Սեւանում:

Փող չունեմ, բայց շատ է պետք,
Շատ բաներ կան անելու,
Թե Աստծով մենք միանանք,
Քեզ ու խոզ եմ պահելու:

Քար եմ ես ինչ որ մեկի երիկամներում,
Ինձ ճնշում են ու սպասում՝ երբ եմ դուրս գալու:

(Կրկներգ)

Yellow Raven
01.03.2011, 14:08
Մի քանի օր առաջ Notes from Vanadzor-ը բեռնեցի, բայց դեռ նորմալ չեմ լսել:)

Եթե ուրիշ ալբոմներ էլ կան ինեթում, լինկերը դրեք էլի:)

Հայուհի
01.03.2011, 20:41
"Գարուն է եկել" երգը ինչ լավնա՜:love Սիրահարվեցի:love

CactuSoul
02.03.2011, 12:47
Եթե ուրիշ ալբոմներ էլ կան ինեթում, լինկերը դրեք էլի:)
Ես էլ եմ միանում խնդրանքին:aha
Ես էլ միայն "Notes From Vanadzor"-ն ունեմ:

CactuSoul
02.03.2011, 20:55
Լավ, չկա՝ չկա, ես էլ իմ սիրած երգերից մեկի բառերը գրեմ:)) (Վերնագիրը հղում է, կարող եք բեռնել երգը;))




Թե ինչ ես անում, երբ տանը մենակ ես մնում (http://dl5.myzuka.ru/FastDownload.aspx?link=MDMwMjExMTk=--zAXbu0Wdu12XzV2XrFmbl12X55WY09lYyVWef1WduF2XzV2XoNmbp9VZ09lMw8Vdy5SYrVne512LzYTN5ETMfF2L1EWakVWb&bs=8192&sl=0&ft=)


Երբ փակված են քո դռները,
Կուրացած՝ պատուհանները,
Եվ քեզ էլ ոչ մի աչք չի հետևում,
Դու մի քիչ նստում-սպասում ես,
Իսկ հետո արդեն սկսվում է
Մի գաղտնի ու անկեղծ ներկայացում:

Մի՞թե այդ ամենը դու ես,
Թե՞ հենց այդ ես, որ ես դու:
Մի քանի զգայուն րոպե,
Եվ պարզվում է, որ ոչ ոք
Քեզ չի ճանաչում:

Չես պատմի երբեք դու ինձ,
Չի պատմի ձեր հայելին,
Չեն պատմի պատերը ձեր
Այն մասին,
Ինչ կատարվում էր քեզ… հետ:

Առաջին ակտիվ փորձեր,
Անհանգիստ գաղտնի գործեր
Եվ անսանձ երևակայություն:
Անպաշտպան առարկաներ,
Արգելված ցանկություններ,
Եվ օդում անպայման երաժշտություն:

Իսկ որտե՞ղ է քո հագուստը,
Այդ ինչպե՞ս ես դու պարում:
Համառ օդ, համառ ամառ,
Միգուցե տարիքի հետ
Սա կդադարի:

Չես պատմի երբեք դու ինձ,
Չի պատմի ձեր հայելին,
Չեն պատմի պատերը ձեր
Այն մասին,
Ինչ կատարվում էր քեզ… հետ:

:sulel

Sophie
02.03.2011, 21:23
Խմբի մասին ինձ հուշել է CactuSoul (http://www.akumb.am/member.php/3157-CactuSoul)-ը, ինչի համար իրեն մե՜ծ շնորհակալություն:



Լավ էլի - Առաջին լավ երգ (Գտա քեզ երկնքում)


http://www.youtube.com/watch?v=sc6sNcczEX8


Գտա քեզ երկնքում,
Հանգիստ քնի գրկում,
Ժպիտ էր քո դեմքին ու մանկություն էր քո հոգում:
Ես հասկացա՝ դա էր իմ փնտրածը,
Քնից թանկ բան չկա կյանքում:
Ես հասկացա՝ դա էր իմ փնտրածը,
Քնից թանկ բան չկա կյանքում:

Հանդարտ քո գլխի տակ
Հոգնած մի թավջութակ
Պատմում էր, որ մեր կյանքը ոսկու հոր է անհատակ:
Ես ասացի՝ թող մի կողմ կատակդ,
Քեզ այստեղ ո՞վ կհավատա:
Ես ասացի՝ թող մի կողմ կատակդ,
Քեզ այստեղ ո՞վ կհավատա:

Եվ ձեր հրճվանքը ինձ շատ խորթ է,
Ձեր կուռքին ես չեմ դավանում:
Ով է այս երկար կյանքում հաջորդը,
Որ արդեն էլ չի դիմանում,
Էլ չի դիմանում…

Գտա քեզ երկնքում,
Հանգիստ քնի գրկում,
Ժպիտ էր քո դեմքին ու մանկություն էր քո հոգում:
Ես հասկացա՝ դա էր իմ փնտրածը,
Քնից թանկ բան չկա կյանքում:
Ես հասկացա՝ դա էր իմ փնտրածը,
Քնից թանկ բան չկա կյանքում:

Ակորդները՝ այստեղ (http://www.akumb.am/showthread.php/79-%D4%B5%D6%80%D5%A3%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D5%AF%D5%B8%D6%80%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80-%D6%87-%D5%B6%D5%B8%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80?p=68921&viewfull=1#post68921): Հենց հիմա բզբզում եմ :)):
Էս երգը շատ դուրս եկավ: Բայց իմաստը տենց էլ չհասկացա մեկդ կբացատրեք:oy
Խոսքը մեռնելու մասին է՞

HardRock
03.03.2011, 00:28
Հա ես ծանոթ եմ էս խմբին, այսինքն մի վախտ երգ ունեմ իրանցից: Բառերը հիմա գրելու ժամանակ չկա բայց լավ երգերից են` "Փողը", "Սկիզբը", դե "Առաջին լավ երգ" (Գտա քեզ երկնքում) սա հրաշալի է: Իմ իմանալով Գոռը հիմա ԱՄՆ -ում է Մհեր Մանուկյանը որ Էավ Էլից ա մի հրաշալի երգ ունի մի քիչ քաղաքական, կոչվում է "Ձոն Գարնանամուտի": Ըհը գտա էս երգը:
http://www.youtube.com/watch?v=C7JY60g3ga8

Gayl
03.03.2011, 05:56
Եթե չեմ սխալվում, երգի բառերը Նիկոլ Փաշինյանինն է:

ars83
03.03.2011, 09:15
:pardon Բոլոր տեղադրված երգերը լսեցի, «Գարուն է եկելը»՝ երեք անգամ: :nea Հեչ ազդեցիկ չէր: Ոնց որ անցյալ դարի 70-80-ականների երգերից լինեն: Կոպիտ ասած՝ սեփական ձեռագիր չտեսա: «Քաղբանտարկյալների» երաժշտությունը բառերին ընդհանրապես չէր համապատասխանում՝ այնքան խաղաղ-անհոգ էր: Միգուցե հետո էլի լսեմ, մի բան դուրս գա, բայց հիմա չեկավ: :think

Հայկօ
03.03.2011, 13:26
:pardon Բոլոր տեղադրված երգերը լսեցի, «Գարուն է եկելը»՝ երեք անգամ: :nea Հեչ ազդեցիկ չէր: Ոնց որ անցյալ դարի 70-80-ականների երգերից լինեն: Կոպիտ ասած՝ սեփական ձեռագիր չտեսա: «Քաղբանտարկյալների» երաժշտությունը բառերին ընդհանրապես չէր համապատասխանում՝ այնքան խաղաղ-անհոգ էր: Միգուցե հետո էլի լսեմ, մի բան դուրս գա, բայց հիմա չեկավ: :think

Արս, իմհկ՝ անցած դարի 70-80-ականներից ավելի հրաշալի ժամանակահատված չի եղել երաժշտության պատմության մեջ :love:)): Դու նույնիսկ չես պատկերացնում, թե էս գրածդ ի՜նչ մեծ գովեստ ա խմբի համար :):

Շինարար
03.03.2011, 13:34
Ամենաառաջին ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում իրանք առաջադրված էին որպես լավագույն ռոք-խումբ, նենց էի ուրախացեել, բայց չանցան ու նույնչաափ էլ տխրեցի: Մեկ էլ բժշկանանում սովորող ընկերներիցս մեկն էր պատմում, որ քննության ժամանակ ինչ-որ դասախոսին համոզելիս ուսանողն ասել էր «լավ էլի», դասախոսն էլ թե՝ Լավ էլին Կիրովականում ռոք խումբ ա, ուրախացեեեել էինք, որ իրենց մասին բժշկականի ինչ-որ դասախոս էլ գիտի: Մեկ էլ ուրախացել էի, որ երբ էս վերջերս Ֆեյսում գրանցվեցի, տեսա, որ մի քանի ակումբցիների սիրած երաժիշտների խմբում իրենք նշված են՝ Կակտուսոուլի, Ռայադերի...

Մի խոսքով, ուրախացնող ռոք-խումբ ա, ամենքի համար չես ուրախանա, էլի:)

ars83
03.03.2011, 13:36
Դու նույնիսկ չես պատկերացնում, թե էս գրածդ ի՜նչ մեծ գովեստ ա խմբի համար :):
Շատ ուրախ եմ խմբի համար, :) բայց ես գրել եմ բացասական իմաստով: :'

Հայկօ
03.03.2011, 13:47
Շատ ուրախ եմ խմբի համար, :) բայց ես գրել եմ բացասական իմաստով: :'

Դե դու ի սկզբանե ունակ չես բացասական բան գրելու, Արս ջան, ուղղակի մեկ-մեկ նույնիսկ չես էլ կասկածում էդ մասին :)):

Արշակ
03.03.2011, 15:57
Գոռ Մխիթարյան – «Ինչու՞ բինգյոլը մտար»

http://www.youtube.com/watch?v=pQFluJBPtGM
Տլե–մկոնդե՜, ապոն–թխկոնդե՜ :russian

Էս «Լավ Էլիի» Գոռն ա, չէ՞

AniwaR
03.03.2011, 17:58
Արս, իմհկ՝ անցած դարի 70-80-ականներից ավելի հրաշալի ժամանակահատված չի եղել երաժշտության պատմության մեջ :love:)): Դու նույնիսկ չես պատկերացնում, թե էս գրածդ ի՜նչ մեծ գովեստ ա խմբի համար :):

Հա էլի, թֆու, յախք, ոնց որ Նիք Դրեյքից ազդված լինի::D

ars83
04.03.2011, 04:23
Հա էլի, թֆու, յախք, ոնց որ Նիք Դրեյքից ազդված լինի::D
Ինձ հիշեցրեց Յուրի Անտոնովին: :P

AniwaR
04.03.2011, 07:21
Ինձ հիշեցրեց Յուրի Անտոնովին: :P

Մմմ:roll Վատիկը չի երևում :))


http://www.youtube.com/watch?v=r7P7H0r56UE

Սմոքիի նման թեթև փոփ-ռոք ա ոնց որ: ))

ars83
04.03.2011, 07:43
Մմմ:roll Վատիկը չի երևում :))
Լա՛վ էլի, Վելեվետ: :)) Չեմ սիրում Անտոնովի երգերը: :nea

Հարդ
24.05.2011, 09:10
Ես Ձեզ Պես Չեմ (http://www.youtube.com/watch?v=l0AlBdy4BcQ&feature=feedlik)

Միակ երգը որը դուրս եկավ:):
Հա, տաղանդավոր են, բան չունեմ ասելու, բայց մի տեսակ հայկական ռոքը չեմ կարողանում լսել հո զոռով չի:(: Ու երևի շատը հայերենի պատճառով ա:
Մի քանի երգ ընդհանրապես դուրս չեկավ, շատ պարզունակ թվաց:
Բայց էս նշածս շատ լավն ա:):

Yellow Raven
24.05.2011, 10:17
Ի դեպ, մայիսի 21-ին տեղի ունեցավ Մհեր Մանուկյանի ու ընկերների համերգը, որին կարելի է անվանել Լավ Էլիի համերգ առանց Գոռ Մխիթարյանի:)) Դե հյուրերին չհաշված :))

Հրաշալի համերգ էր:love Չնայած ախմախ տեղ էի նստել,բայց ահավոր շատ բավականություն ստացա:)

Smokie
20.07.2011, 13:39
Գնացք :)

http://youtu.be/P4Jc89h_kZc

Եւ ուրիշ ոչինչ:(

http://youtu.be/AOQF_8dxovM

Arpine
17.07.2013, 15:27
Գրկաբաց երգը շատ լավնա, ուղղակի ինչ-որ չեմ գտնում:8, էստեղ 3.20-ից

http://www.youtube.com/watch?v=JKsJ53SfqiM
Գրկաբաց ընդունեք դուք Գարունը,
Եւ երգը սիրո կհնչի:
Գուցե թե հանկարծ ինչ-որ մեկն էլ 2
Իր ծոցը մի օր ձեզ կանչի: ԱՆԳԱՄ

Գրկաբաց ընդունեք դուք Ամառը
Եւ մի ալարեք լողանալ,
Որ երբ դուք հանեք ձեր շորերը, 2
Դրանից ոչ ոք չմահանա: ԱՆԳԱՄ

Գրկաբաց ընդունեք դուք Աշունը,
Ինչքան էլ մրգեր որ հուպ տաք,
Ոչ ոք չի հարցնի, թե ինչու եք 2
Հանկարծ պպզել ծառի տակ: ԱՆԳԱՄ

Գրկաբաց ընդունեք Դուք ձմեռը,
Ուրախ փաթիլներն են փայլում,
Ոչինչ, որ կապտել ու ցնցվում եք
Եւ սառույց թքելով եք քայլում
Ոչինչ, որ կապտել ու ցնցվում եք,
Գարունն է քայլում առջեւում:

Նաիրուհի
31.07.2013, 12:02
Օգոստոսի 2-ին՝ ժամը 21.00-ին, «Վան Գոգ Արտ Կաֆե»-ում հնարավորություն կա «Լավ էլի»-ին լսելու։ Տեղերը սահմանափակ են, բայց մուտքը տոմսով չի։
Եկողնե՞ր :)

StrangeLittleGirl
31.07.2013, 14:12
Օգոստոսի 2-ին՝ ժամը 21.00-ին, «Վան Գոգ Արտ Կաֆե»-ում հնարավորություն կա «Լավ էլի»-ին լսելու։ Տեղերը սահմանափակ են, բայց մուտքը տոմսով չի։
Եկողնե՞ր :)

:cry կբարևես Վան Գոգի ժողովրդին: Լավ էլիի տղաներին էլ ասա, որ մի հատ էլ սեպտեմբերին համերգ տան:

Tig
22.12.2013, 19:41
http://www.youtube.com/watch?v=nIiMpRriQ04

Tig
22.12.2013, 19:59
Սա էլ ա լավը:


http://www.youtube.com/watch?v=6QKbW5u1XyQ

Smokie
23.12.2013, 19:57
http://www.youtube.com/watch?v=nIiMpRriQ04

Էս Գոռ Մխիթարյանը առանձին չէ՞ր կատարում:

Arpine
12.11.2017, 19:49
https://www.youtube.com/watch?v=OWUcrcaaHJU