Դիտել ողջ տարբերակը : Օսկար 2011. նոմինացիաներ եւ հաղթողներ
http://webtablab.com/wp-content/uploads/2011/02/best-oscar2011-live-online-free-sites.jpg
Գլխավոր դերի դերասան.
Խավիեր Բարդեմը «Գէղէցիկ» ֆիլմում /Javier Bardem in “Biutiful” /
Ջեֆֆ Բրիջեսը «Խոշոր ավազ» ֆիլմում /Jeff Bridges in “True Grit”/
Ջեսի Այզենբերգը «Սոցիալական Ցանց» ֆիլմում /Jesse Eisenberg in “The Social Network”/
Քոլին Ֆըրթը «Արքայի ելույթը» ֆիլմում /Colin Firth in “The King's Speech”/:victory:
http://www.tenstars.ru/images/articles/nominants/actors/16464.jpg
Ջեյմս Ֆրանքոն «127 ժամ» Ֆիլմում /James Franco in “127 Hours”/
Երկրորդական դերում
Քրիստիան Բեյլը «Մարտիկը» ֆիլմում / Christian Bale in “The Fighter”:victory:
http://www.tenstars.ru/plugins/content/imagesresizecache/4604b3a9360dfbe09ff19cec40ab3f84.jpeg
Ջոն Հոուքինսը «Ձմեռվա ոսկորը» ֆիլմում /John Hawkes in “Winter's Bone”
Ջերեմի Ռեները «Քաղաքը» ֆիլմում /Jeremy Renner in “The Town”
Մարք Բուֆֆալոն «երեխաները լավ են» ֆիլմում /Mark Ruffalo in “The Kids Are All Right”
Ջեֆրի Ռաշը «Արքայի ելույթը» ֆիլմում /Geoffrey Rush in “The King's Speech”
http://www.lenta.ru/online/2011/02/28/oscar/
Գլխավոր դերի դերասանուհի
Անեթ Բենինգը «Երեխաները լավ են» ֆիլմում /Annette Bening in “The Kids Are All Right”
Նիքոլ Քիդմանը «Ճագարի բունը» ֆիլմում /Nicole Kidman in “Rabbit Hole”
Ջենիֆեր Լաուրենսը «Ջմռան ոսկորը» ֆիլմում /Jennifer Lawrence in “Winter's Bone”
Նաթալի Պորտմանը «Սև կարապ» ֆիլմում /Natalie Portman in “Black Swan” :victory:
http://www.tenstars.ru/images/articles/nominants/actors/two/actrees/24285.jpg
Միշել Ուիլիամսը «Կապույտ Վալենտին» ֆիլմում Michelle Williams in “Blue Valentine”
Երկրորդական դերի դերասանուհի
Էմի Ադամսը «Մարտիկը» ֆիլմում /Amy Adams in “The Fighter”
Հելենա Բոնեմ Քարթերը «Արքայի ելույթը» ֆիլմում /Helena Bonham Carter in “The King's Speech”
Մելիսա Լեոն «Մարտիկը» ֆիլմում /Melissa Leo in “The Fighter” :victory:
http://www.tenstars.ru/images/articles/DavidHayter/Actrees/32893.jpg
Հայլի Սթենֆիլդը «Hailee Steinfeld in “True Grit”
Ջեքի Վիվերը «Կենդանիներ արքայություն» ֆիլմում /Jacki Weaver in “Animal Kingdom”
Անիմացիոն ֆիլմ նոմինացիա
«Ինչպես վարժեցնել վիշապիդ»
«Իլլիուզիոնիստը»
«Խաղալիքների պատմություն 3» :victory:
Լավագույն կոստյումների եւ գեղարվեստական բեմադրության համար Օսկար է ստացել Թիմ Բարտոնի «Ալիսան Հրաշքների Աշխարհում» ֆիլմը, կինեմատոգրաֆիայի, վիզուալ եֆֆեկտների համար՝ «Սկիզբը» /Inception, Քրիստոֆեր Նոլան/, մոնտաժի համար՝ «Սոցիալական Ցանցը»:
Լավագույն Ռեժիսուրա
«Սև Կարապ» եւ Դարրեն Արանոֆսկի /“Black Swan” Darren Aronofsky
«Մարտիկը» եւ Դեվիդ Օ. Ռասսել /“The Fighter” David O. Russell
«Արքայի ելույթը» եւ Թոմ Հուփերը /“The King's Speech” Tom Hooper :victory:
«Սոցիալական Ցանց» եւ Դեվիդ Ֆինչեր /“The Social Network” David Fincher
«Խոշոր ավազ» եւ Ջոել եւ Իթան Քոեն Եղաբյրներ /“True Grit” Joel Coen and Ethan Coen
Ժող, ներողություն եմ խնդրում ախմախ թարգմանության համար, մասնավորապես «True Grit» ֆիլմի անունը տուֆտել եմ :D Եթե ինչ-որ մեկը հայերեն կարա ասի ոնց ա, խորին հարգանքներս..
Սաղ օֆիսին արդեն հարցում արեցի, ոչ ոք չգիտի :D
Օֆֆ, ուշ նկատեցի որ լրիվ ուրիշ բան եմ թարգմանել, արդեն մենակ մոդեռները կարող են խմբագրել... :)
impression
28.02.2011, 11:36
իմ զգացմունքները վիրավորված են "Inception"-ի համար :(
իմ զգացմունքները վիրավորված են "Inception"-ի համար :(
Իսկ իմը True Grit-ի համար, 10 նոմինացիա ու ոչ մի հաղթանա՞կ :o
Moonwalker
28.02.2011, 11:56
Ժող, ներողություն եմ խնդրում ախմախ թարգմանության համար, մասնավորապես «True Grit» ֆիլմի անունը տուֆտել եմ :D Եթե ինչ-որ մեկը հայերեն կարա ասի ոնց ա, խորին հարգանքներս..
Սաղ օֆիսին արդեն հարցում արեցի, ոչ ոք չգիտի :D
Օֆֆ, ուշ նկատեցի որ լրիվ ուրիշ բան եմ թարգմանել, արդեն մենակ մոդեռները կարող են խմբագրել... :)
Անկեղծ ասած չէի էլ նկատել, մենակ անգլերենները կարդացի::pardon
Բայց դե խի՞ հենց «Խոշոր ավազ», grit-ը մանր ավազը չի::think Բայց սենց ինձ ավելի դուր եկավ::))
Կոնտեքստից կարծում եմ պիտի թարգմանվի մյուս իմաստով, ասենք «Իրական քաջություն/արիություն», չնայած ռուսական տարբերակում ավանդաբար ուրիշ վերնագիր են դրել՝ «Железная хватка»:
Իսկ իմը True Grit-ի համար, 10 նոմինացիա ու ոչ մի հաղթանա՞կ :o
Ասա, է ասա: :beee
Մեկ էլ Ֆըրթի համար էի ցավում, լավա տվեցին լավագույն դերասան::))
Արդեն քանի տարի է Օսկարի նկատմամբ համ հետաքրքրությունն է պակասած, համ էլ հեղինակությունն ա ընկած...
Ամեն տարի ակադեմիա ուշադրությունից դուրս են մնում բավականին լավ ֆիլմեր, փոխարենը՝ ակտիվ պրոմոշն են արվում այն ֆիլմերը, որոնք Օսկարի կազմակերպիչները ուզում են առաջ «հրել»...
Եթե հաշվի առնենք, թե ինչքան է ֆիլմը գովազդվում, չեմ զարմանա, եթե դրա համար կաշառքներ են ստանում ֆիլմի պրոդյուսերներից, չէ որ մարդրի ըստ հին սովորության ձեռքը մեկնում են ու խանութներում վերցնում են այն սկավառակները, որի վրա նկարած է 5 ոսկե Օսկար պապի, 10 Ոսկե Օսկար պապպիիի... 100 Օսկար պապի՜....
Սպասենք եւրոպական փառատոններին :) ու քաշենք չհաղթած ֆիլմերը
Ուրախ եմ, որ "Inception"-ը չորս Օսկարի է արժանացել: :)
Ուրախ եմ, որ "Black Swan"-ին միայն մեկն է հասել:
Ուրախ եմ, որ Colin Firth-ը լավագույն դերասան է ճանաչվել. ես իրեն դեռ "Bridget Jones's Diary"-ից եմ շատ սիրում: :love
Իսկ ամենաշատը ուրախ եմ, որ էս տարվա լավագույն ֆիլմը բարի, համեստ, մարդկային ֆիլմ է՝ առանց էքշընի, ագրեսիայի ու խճճված սցենարի:
Yellow Raven
28.02.2011, 15:32
Ես էս տրի առաջին անգամ դիտեցի Օսկարից մի հատված:)) Համարյա բոլոր կատեգորիաներում հաղթողները նախապես գուշակելի էին, մենակ սաունդթրեքի համար մրցանակը զարմացրեց, ինձ թվումա պարտավոր էին Զիմմերին տալ` "Inception"-ի համար:)
"True Grit"-ին Արմենիայի հաղորդավարները կարծեմ <<Ամուր տոկունություն>> էին ասում, չգիտեմ ինչքանովա ճիշտ:)
Շրջում էի հայկական բլոգոսֆերայում, մեկ էլ տեսնեմ՝ հայերը ուրախացել, մի ծափ են տալիս, մի պար են գալիս Նատալի Պորտմանի Օսկարի համար: Ու պատճառը էն չի, որ իրեն շատ են սիրում կամ ֆիլմն են հավանել: Էս Օսկարից հետո ազգովի պարզել են, որ Պորտմանի մենեջերը հայ է՝ Ալին Քեշիշյան. մի խինդ, մի ուրախություն: :D
Շրջում էի հայկական բլոգոսֆերայում, մեկ էլ տեսնեմ՝ հայերը ուրախացել, մի ծափ են տալիս, մի պար են գալիս Նատալի Պորտմանի Օսկարի համար: Ու պատճառը էն չի, որ իրեն շատ են սիրում կամ ֆիլմն են հավանել: Էս Օսկարից հետո ազգովի պարզել են, որ Պորտմանի մենեջերը հայ է՝ Ալին Քեշիշյան. մի խինդ, մի ուրախություն: :D
:beee քեզ, ջհանդամին թե հայ չի: Իրա մենեջերը չի պատճառը, որ Նատալիին էդքան սիրում եմ :love
Եկա ասեմ, որ էս տարվա Օսկարը ուղղակի խայտառակություն էր....
Զարմանում, թե որոշ ֆիլմեր ընդհանրապես ԻՆՉ ԳՈՐԾ ունեին նոմինացիայի հանվելու...
Դրանցից մեկը Ճագարի Անցքը... (Rabbit Hole): Ինչ ա թե մեջը Նիքոլ Քիդմանն էր խաղում? Ավելի անիմաստ ֆիլմ պատկերացնել չէի կարող...
Սաղ կինոն Տըգդին-ՏըգդինՏըգդինՏըգդինՏըգդինՏըգդինՏըգդինՏըգդինՏըգդինՏըգդին՜... ձին գնում ա, ու տեղ չի հասնում...
Տափակություն....
Եկա ասեմ, որ էս տարվա Օսկարը ուղղակի խայտառակություն էր....
Զարմանում, թե որոշ ֆիլմեր ընդհանրապես ԻՆՉ ԳՈՐԾ ունեին նոմինացիայի հանվելու...
Դրանցից մեկը Ճագարի Անցքը... (Rabbit Hole): Ինչ ա թե մեջը Նիքոլ Քիդմանն էր խաղում? Ավելի անիմաստ ֆիլմ պատկերացնել չէի կարող...
Սաղ կինոն Տըգդին-ՏըգդինՏըգդինՏըգդինՏըգդինՏըգդինՏըգդինՏըգդինՏըգդինՏըգդին՜... ձին գնում ա, ու տեղ չի հասնում...
Տափակություն....
"Rabbit Hole"-ը բայց Օսկարի նոմանանտ ֆիլմ չէր... Միայն Նիկոլ Քիդմանն էլ ներկայացված Օսկարի՝ որպես լավագույն դերասանուհի էդ ֆիլմում: Իսկ ֆիլմը ուրիշ ոչ մի անվանակարգում նոմինանտ չի եղել:
Իսկ իմ կարծիքով, էս տարվա Օսկար մրցանակաբաշխությունը բավականին լավն էր նոմինանտների առումով: Մի քանի ֆիլմ եմ հասցրել դիտել ու գրեթե բոլորը դուր են եկել (բացի The Social Network-ից ու Alice In Wonderland-ից): Հա, միգուցե սրանցից որոշները արժանի չեն Օսկարի ու բարեբախտաբար ոչինչ չեն շահել, բայց որպես նոմինանտ նորմալ թեկնածուներ են:
127 ժամ/127 Hours, ամենաշատը էս ֆիլմի համար եմ նեղվել, որ ոչ մի բան չշահեց, չնայած 6 նոմինացիա ուներ... :(
Inception, 8 նոմինացիա, չորս մրցանակ
The Kids Are All Right Օսկարի չէր հավակնում ու բնականաբար ոչինչ չշահեց, բայց որպես նոմինանտ նորմալ թեկնածու էր
Toy Story 3 Արտակարգ լավն էր ու լրիվ արժանի էր Օսկարին
The Town Չնայած ռեժիսորն ու գլխավոր դերակատարը իմ ամենաչսիրած դերասաններից մեկն է՝ Բեն Աֆֆլեքը, բայց ֆիլմը շատ լավն էր ու հաջողված: Չնայած բանկ թալանողների մասին ֆիլմեր շատ եմ տեսել, բայց սրա սյուժեն բավականին օրիգինալ էր, մի խոսքով խորհուրդ եմ տալիս դիտել: Գլուխգործոց չի, բայց լավն ա :)
How To Train Your Dragon Համով մուլտ, որը Toy Story-ին կյանքում չի հասնի, բայց որպես նոմինանտ նորմալ ա:
The Illusionist Փոքրիկ գանձ, որին Օսկարը միայն կփչացներ:
Դեռևս չեմ հասցրել մեծ աղմուկ հանած ֆիլմերը դիտել՝ Black Swan, The Fighter, True Grit, King's Speech, բայց արձագանքները էս ֆիլմերի մասին շատ դրական է եղել:
Մի խոսքով բավականին հաջողված մրցանակաբաշխություն էր, չնայած որոշ հաղթողների անուններ արժեր փոխել :))
Երեկ Winter's Bone ֆիլմն էլ նայեցի ու բավականին զարմացա, որ էս ֆիլմը Օսկարի էր առաջադրվել, էն էլ չորս նոմինացիաներում (ու ոչինչ չէր շահել): Զարմացել էի, ոչ թե նրա համար, որ ֆիլմը վատն էր, այլ նրա համար, որ ֆիլմը չափից դուրս լավն էր Օսկարի համար: Լրիվ արտ-հաուս էր, շատ սիրուն նկարահանված, հոյակապ դերասանական կազմով ու խաղով ու շատ լավ սցենարով: Այ եթե սենց կինոները ավելի շատ հայտնվեին Օսկարի նոմինանտների ցուցակում, մրցանակաբաշխության որակն բավականին կբարձրանար:
Մի հատ էլ Օսկարի ներկայացված ֆիլմ նայեցի - ավստրալական Animal Kingdom-ը (Կենդանիների արքայությունը), որտեղ Jacki Weaver-ը ներկայացվել էր Օսկար մրցանակի լավագույն երկրորդական կանացի դերակատարման համար: Հզոր ֆիլմ էր՝ կրիմինալ դրամա, դերասանական կազմը մեկը մյուսից լավը, Գայ Փիրսը կար (Memento, L.A. Confidential, The Hurt Locker, King's Speech), մյուսները ինձ անհայտ ավստրալացի դերասաններ էին, իսկ Jacki Weaver-ը հոյակապ էր խաղում կրիմինալ ընտանիքի մատրիարխի դերը: Շատ խելացի ու գրավիչ սյուժեով ֆիլմ էր, Հայկօն թող չնայի, իրեն հաստատ դուր չի գա :D
The Fighter-ն էլ նայեցի, շատ լավն էր, բայց չէի ասի, որ բոքսի թեմատիկայով տեսածս լավագույն ֆիլմն էր :) Մեկ ա Million Dollar Baby-ին ոչ մի ֆիլմ չի հասնի :)
Բայց ամենաշատը դերասանական կազմը դուր եկավ: Մարկ Ուոլբերգը շատ լավ էր խաղում, բայց Մելիսսա Լիոն ու Քրիստիան Բեյլը պարզապես հիասքանչ էին :love
Մելիսսա Լիոյի մասնակցությամբ ընդամենը երկու ֆիլմ էի տեսել, մեկը երկրորդական, բայց տպավորիչ դեր էր 21 Գրամ ֆիլմում, մյուսը՝ գլխավոր դեր Սառած Գետը ֆիլմում, որի համար ներկայացվել էր Օսկարի: Երկու ֆիլմում էլ Մելիսսան ներկայացնում էր ցածր խավի, դժվար կյանք վարած, բայց ուժեղ կանանց: Ի դեպ Մելիսսա Լիոն եղել է Ջուլիայի Ռոբերտսի հիմնական մրցակիցը Pretty Woman ֆիլմի գլխավոր դերի համար, դերը հասավ Ջուլիային, իսկ հետագա փառքը մնաց Լիոյին :)
Իսկ Քրիստիան Բեյլը՝ լինելով իր սերնդի ամենատաղանդավոր դերասաններից մեկը, շատ վաղուցվանից մեծ քայլերով գնում էր դեպի Օսկար :) Ու ոնց որ Մաշինիստի համար էր Բեյլը սարսափելի նիհարել, նույն բանն էլ էս ֆիլմի համար էր արել: Բեյլը վախենալու էր էս ֆիլմում, նիհար, ծերացած, հարբեցող-թմրամոլի տեսք ուներ... Ու ինչ լավ էր խաղում, լրիվ մտել էր դերի մեջ... Մի խոսքով, լրիվ արժանի էր Օսկարին :)