PDA

Դիտել ողջ տարբերակը : Բարեգործական ցուցահանդես-վաճառք՝ նվիրված կանանց մեկամսյակին



Նաիրուհի
28.02.2011, 00:20
Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիան կազմակերպում է կանանց մեկամսյակին նվիրված բարեգործական ամենամյա-ցուցահանդես վաճառք:

Ցուցահանդեսին իրենց արտադրանքներով (կերամիկա, ձեռագործ աշխատանքներ, զարդեր, դեկորատիվ պարագաներ,նկարներ և այլն) մասնակցում են տարբեր կազմակերպություններ և անհատներ: Միջոցառման ողջ հասույթը կուղղվի ՀՀ-ում գործազուրկ երիտասարդ կանանց շրջանում աղքատության նվազեցման նպատակի իրագործմանը:

Բարեգործական ցուցահանդես-վաճառքը տեղի կունենա 2011 թ. մարտի 6-ին՝ կիրակի օրը, Մարիոթ Արմենիա հյուրանոցի "Տիգրան Մեծ" սրահում: Միջոցառումը լի է անակնկալներով և կվերածվի իսկական տոնի Ձեզ համար:

Մուտքն ազատ է։

murmushka
28.02.2011, 10:36
իսկ ժամերը՞ երեկոյան մինչև քանիսն է բաց՞

Նաիրուհի
28.02.2011, 10:45
Ժամերը չեմ գրել :(
10.00-19.00

Ֆոտոն
28.02.2011, 16:29
Կիրակի օր ա, :roll անցյալ տարի չէի գնացել, շատ փոշմանել էի, այս տարի անպայման կգնամ: :)

murmushka
28.02.2011, 16:37
ես էլ շատ կցանկանայի, ափոսո 7-ին նոր վեջացնում եմ աշխատանքս

Նաիրուհի
06.03.2011, 10:56
Ցուցահանդես-վաճառքն արդեն սկսվել է ու կտևի մինչև 19.00-ն։ Առաջարկում եմ այցելել. հետաքրքիր բաներ շատ կան... :)

murmushka
06.03.2011, 11:23
10.15 այնտեղ էիւ ասեցին դեռ չի սկսվել, ափսոս էլ չեմ կարող գնալ

Ֆոտոն
14.03.2011, 14:37
Ճիշտն ասած՝ էդքան էլ իմ սպասածով չէր:

Կողքից միկրաֆոնով խոսում էին անընդհատ, ինչ-որ շահումների մասին հրապարակում: Խանգարում էր, ուզում էի մի րոպե շուտ դուրս գալ: Աշխատանքների մի մասը պրոֆեսիոնալ էին շատ, մի մասըերեխայականի մակարդակի: Լավ զարդեր կարելի էր տեսնել, բայց իհարկե համապատասխան բարձր գներով: :))