PDA

Դիտել ողջ տարբերակը : ArmRSS.com - Ողջ լրահոսը մեկ էջում

e-armenians
27.02.2011, 21:47
Խնդրում եմ գնահատեք 1 օրեկան այս էջը - http://armrss.com

Կանխավ շնորհակալ եմ:

Chuk
27.02.2011, 21:50
http://armrss.com/contact/form.php

Warning: include(../../inc/logo_arm.php) [function.include]: failed to open stream: No such file or directory in /home/podart/public_html/armrss.com/contact/form.php on line 37

Warning: include(../../inc/logo_arm.php) [function.include]: failed to open stream: No such file or directory in /home/podart/public_html/armrss.com/contact/form.php on line 37

Warning: include() [function.include]: Failed opening '../../inc/logo_arm.php' for inclusion (include_path='.:/usr/lib/php:/usr/local/lib/php') in /home/podart/public_html/armrss.com/contact/form.php on line 37

Warning: include(../../inc/header_arm.php) [function.include]: failed to open stream: No such file or directory in /home/podart/public_html/armrss.com/contact/form.php on line 38

Warning: include(../../inc/header_arm.php) [function.include]: failed to open stream: No such file or directory in /home/podart/public_html/armrss.com/contact/form.php on line 38

Warning: include() [function.include]: Failed opening '../../inc/header_arm.php' for inclusion (include_path='.:/usr/lib/php:/usr/local/lib/php') in /home/podart/public_html/armrss.com/contact/form.php on line 38

http://armrss.com/arm/newsline/

Retrieving RSS feed(s)

e-armenians
27.02.2011, 21:57
Chuk, իրոք շատ ուշադիր ես... գնացիր-եկար հենց կոնտակտը բացի՞ր... :)

Իհարկե, շնորհակալ եմ, ուղղեցի արդեն:

Retriveing RSS feed(s)-ից վայրկյաններ անց չբացե՞ց նորությունները...

Chuk
27.02.2011, 21:58
Chuk, իրոք շատ ուշադիր ես... գնացիր-եկար հենց կոնտակտը բացի՞ր... :)

Իհարկե, շնորհակալ եմ, ուղղեցի արդեն:

Retriveing RSS feed(s)-ից վայրկյաններ անց չբացե՞ց նորությունները...
Չէ, ահագին պահեցի, էն գույները գնացին, եկան, ոչինչ չբացվեց

e-armenians
27.02.2011, 22:03
Opera-ից բացի մնացած 3 բրաուզերներով փորձել եմ... նորմալ բացում է իմ մոտ:

Եթե ժամանակ ունես, կրկին փորձիր :)

Chuk
27.02.2011, 22:06
Opera-ից բացի մնացած 3 բրաուզերներով փորձել եմ... նորմալ բացում է իմ մոտ:

Եթե ժամանակ ունես, կրկին փորձիր :)

Firefox 3.6.13, 2 րոպեից ավելի պահեցի, չբացեց: Հիմա էլ հարևան tab-ում գույները գնում, գալիս են:
Chrome-ով փորձեցի, բացվեց:

BOBO
27.02.2011, 22:06
օպեռայով չի բացում, քռոմով բացումա

e-armenians
27.02.2011, 22:13
Ես էլ... "թարսի պես", ֆֆ-ի նույն վերսիայով եմ բացում՝ բացվում է :)

Լավ, կբզբզեմ տեսնեմ ինչից է...

e-armenians
27.02.2011, 22:14
օպեռայով չի բացում, քռոմով բացումա

Կարո՞ղ է օպերայի օփշըններից է... լավ, ստիպված օպերա ինսթոլ անեմ...

e-armenians
27.02.2011, 22:22
օպեռայով չի բացում, քռոմով բացումա

Նոր օպերայով էլ փորձեցի - նորմալ բացում է իմ մոտ... ինչի՞ց կլինի, որ Ձեր մոտ չի բացում, իմ մոտ՝ բացում է: Կապի՞ց: Իմը հզոր կապ չի, սովորական 256-նոց հայլայն է:

BOBO
27.02.2011, 22:29
Նոր օպերայով էլ փորձեցի - նորմալ բացում է իմ մոտ... ինչի՞ց կլինի, որ Ձեր մոտ չի բացում, իմ մոտ՝ բացում է: Կապի՞ց: Իմը հզոր կապ չի, սովորական 256-նոց հայլայն է:

noads extension-ից էր անջատեցի բացեց
http://www.google.com/uds/?file=feeds&v=1
էսի բլոկ ա անում

Արամ
27.02.2011, 22:30
Օպերայով առանց ոչ մի բան անջատելու բացեց::) Կայքը օգտակար է:)

matlev
27.02.2011, 22:31
Նոր օպերայով էլ փորձեցի - նորմալ բացում է իմ մոտ... ինչի՞ց կլինի, որ Ձեր մոտ չի բացում, իմ մոտ՝ բացում է: Կապի՞ց: Իմը հզոր կապ չի, սովորական 256-նոց հայլայն է:

Իմ մոտ էլ է հայլայն, ու նորմալ բացվում է: :)

Chrome 9.0.597.98
Firefox 3.6.13
Օպերան էլ մի քիչ հին ու լիքը կոնֆիգներով
Opera AC 3.7.7 [Opera 10.10.1893.9]

e-armenians
27.02.2011, 22:32
noads extension-ից էր անջատեցի բացեց
http://www.google.com/uds/?file=feeds&v=1
էսի բլոկ ա անում

Իսկ չէ՞ս ասի, թե ինչն է էդ էքստենժնի իմաստը (ես օպերա չեմ օգտագործում, դրա համար չգիտեմ...): Ու կարո՞ղ է շատերն են օգտագործում...

Chuk
27.02.2011, 22:33
Ես իմ մոտի բոլոր extension-ները անջատեցի, էլի նույնն ա:
Վաղը կփորձեմ քրքրել՝ պատճառը հասկանալու համար:

BOBO
27.02.2011, 22:37
Իսկ չէ՞ս ասի, թե ինչն է էդ էքստենժնի իմաստը (ես օպերա չեմ օգտագործում, դրա համար չգիտեմ...): Ու կարո՞ղ է շատերն են օգտագործում...

էտ մենակ օպեռայի համար չի քռոմի ու ֆայրֆոքսի համարել կա(AdBlock), անունից պարզ չի? NoADS, ռեկլամներնա փակում

e-armenians
27.02.2011, 22:57
էտ մենակ օպեռայի համար չի քռոմի ու ֆայրֆոքսի համարել կա(AdBlock), անունից պարզ չի? NoADS, ռեկլամներնա փակում

Ախ հա՜... նո ադս... ես էլ կարդում էլ նոադս, այսինքն՝ նոադ-ներ :)

AMzone
28.02.2011, 00:46
Իմ մոտ մոզիլա է, Հայլայն կապով, չնայած կապը կապը կապ չունի այդքան, ու ոչմի գովազդ կամ նմանատիպ բաներ փագող ծրագիր կամ պլագին չեմ օգտագործում, ու էլի չի բացում նորությունները:

e-armenians
28.02.2011, 07:03
Իմ մոտ մոզիլա է, Հայլայն կապով, չնայած կապը կապը կապ չունի այդքան, ու ոչմի գովազդ կամ նմանատիպ բաներ փագող ծրագիր կամ պլագին չեմ օգտագործում, ու էլի չի բացում նորությունները:

Հիմա պիտի որ բացի...
Չեմ ուզում հակա-փիառ անել, սակայն պատճառը որոշ հայկական կայքերի սխալ ՌՍՍ-ներից էին... այլապես դրանք հանում եմ, ու ամեն ինչ նորմալանում է... Մյուս կողմից, ոչ հայկական կայքերի ՌՍՍ-ների հետ նման խնդիր չի ծագում:

e-armenians
02.03.2011, 03:03
Կարծես թե ահագին բան դզմզել եմ... մի հատ էլ նայեք փլիզ:

Chuk
02.03.2011, 12:54
Կարծես թե ահագին բան դզմզել եմ... մի հատ էլ նայեք փլիզ:

Իմ մոտ դեռ նույն վիճակն ա, Firefox 3.6.13-ով չի բացվում: Ավելին ասեմ, չեն բացվում նաև այս էջի RSS-ները՝ http://armrss.com/rus/news/russia-world/

Universe
02.03.2011, 13:13
Новости Росии и Мира
Россия - Երկու С ովա գրվում... Մնացած տեղերում ճիշտ էր գրված էտ բառը նայեցի, էտ մի տեղը երևի բաց էիր թողել...:)

e-armenians
03.03.2011, 00:02
Իմ մոտ դեռ նույն վիճակն ա, Firefox 3.6.13-ով չի բացվում: Ավելին ասեմ, չեն բացվում նաև այս էջի RSS-ները՝ http://armrss.com/rus/news/russia-world/

Նույնիսկ չգիտեմ ինչ ասեմ... իմ մոտ բացում է բոլոր բրաուզերներով... բացում է նաեւ գործիս տեղի բոլոր 2 կոմպերով... + իմ նոթբուքով...

BOBO
03.03.2011, 00:24
տառերը փոքր չի?
http://i004.radikal.ru/1103/88/d2f6acd3183f.png (http://i004.radikal.ru/1103/88/d2f6acd3183f.png)

e-armenians
03.03.2011, 01:39
տառերը փոքր չի?
http://i004.radikal.ru/1103/88/d2f6acd3183f.png (http://i004.radikal.ru/1103/88/d2f6acd3183f.png)

Եսի՞մ... լավ, հլը փորձեմ 1px-ով մեծացնել

Universe
03.03.2011, 03:19
Իմ մոտ դեռ նույն վիճակն ա, Firefox 3.6.13-ով չի բացվում: Ավելին ասեմ, չեն բացվում նաև այս էջի RSS-ները՝ http://armrss.com/rus/news/russia-world/

Լեփթոփով (Vista 64) նորմալ բացվումա, Նեթբուք (Windows 7) նորմալ բացվեց, Տան դեսքթոփ (WIndows XP sp3) նորմալ բացվեց:think Ու բոլորում տարբեր բրոուզերներ փորձարկելով:
Մի անհամեստ հարց, հնարավոր չի՞ դա բրոուզերիդ extensionner ից լինի՞

Chuk
03.03.2011, 04:09

Ես էլ էդպես մտածեցի, բոլոր extension-ներն անջատեցի, նույնն ա: Ամեն դեպքում եթե բացի իմ մոտից մնացած բոլոր տեղերում աշխատում ա, մտածել պետք չի:

e-armenians
03.03.2011, 10:20
Ես էլ էդպես մտածեցի, բոլոր extension-ներն անջատեցի, նույնն ա: Ամեն դեպքում եթե բացի իմ մոտից մնացած բոլոր տեղերում աշխատում ա, մտածել պետք չի:

Ո՞նց մտածել պետք չէ, բա քո նման այցելու եմ կորցնում, քի՞չ է :)

Chuk
03.03.2011, 18:19
Ո՞նց մտածել պետք չէ, բա քո նման այցելու եմ կորցնում, քի՞չ է :)

Google Chrome-ով, Opera-յով ու IE-ով իմ մոտ բացվում է:

Եթե մնացած բոլորի մոտ բացվում է նաև FireFox-ով, նշանակում է, որ ինչ-որ խնդիր, հավանաբար, իմ FF-ն ունի: Պարզապես դեռ չեմ ուզում FF-իս նաստրոյկաները զրոյացնել, որովհետև այդ դեպքում պատճառը չեմ էլ հասկանա:

Chuk
06.03.2011, 14:41
Այսօր Firefox-ս ափդեյթվեց 3.6.15 տարբերակի, հիմա նորմալ բացվում է:

Ասեմ, որ էլի եմ էսպիսի rss-ային հայկական կայքեր տեսել, սա ամենատրամադրողն է:

e-armenians
07.03.2011, 01:19
Այսօր Firefox-ս ափդեյթվեց 3.6.15 տարբերակի, հիմա նորմալ բացվում է:

Ասեմ, որ էլի եմ էսպիսի rss-ային հայկական կայքեր տեսել, սա ամենատրամադրողն է:

Ֆայրֆոքսը չափդեյթեիր, էլի բացելու էր, որովհետեւ հիմնովին փոխեցի կայքի պլատֆորմը: Այժմ այն վորդպրեսի հիման վրա է, գնել եմ հատուկ RSS-հոսքերը մեկտեղող թեմա-պլագին ու կատարել որոշ փոփոխություններ:

Հիմա արդեն քեշավորման տարբերակով է աշխատելու ու թամացվելու է 15 րոպեն մեկ:

Շնորհակալություն եւ կաշխատեմ այս կայքը դարձնել բոլորի համար տրամադրող:

AMzone
08.03.2011, 17:21
մի հարց տամ e-armenians ջան, քո նպատակը որնա էս կայքից, մենակ անկեխծ:

e-armenians
08.03.2011, 22:35
մի հարց տամ e-armenians ջան, քո նպատակը որնա էս կայքից, մենակ անկեխծ:

Անկեղծ չլինելու խնդիր չունեմ: Պահի տակ մտքովս անցավ, ու արդեն մի 10 օր կլինի, "էդ պահի" ձեռքը կրակն եմ ընկել :)
Եթե ավելի լուրջ, ապա ՀԻՄՆԱԿԱՆ նպատակը այն է, ինչ տեսնում ես կայքի վերնագրում՝ Ողջ լրահոսը մեկ էջում (http://armrss.com): Առայժմ՝ դա է, ու հաջորդ ամիսներին աշխատելու եմ կայքը վերջնական տեսքի բերելու ու տրաֆիկը մեծացնելու վրա:
Իսկ հետո... դա կախված է նրանից, թե հետո-ն ինչ կլինի:

AMzone
09.03.2011, 04:54
որպես լրատվական կայքի ես հեռանկար չեմ տեսնում, բայց որպես եկամուտի աղբյուր, վատ չի.

e-armenians
09.03.2011, 10:57
Ապագա ունենալ-չունենալը կախված է մեծամասամբ ինձնից, այնքանով ապագա կունենա, որքանով ես կլինեմ ակտիվ:
Ամեն դեպքում, ապագա ունենալու բոլոր ելակետային շանսերն ունի. հայերը սիրում են օրը սկսել լրատվությանը ծանոթանալուց, իսկ armrss.am-ը թույլ է տալիս ծանոթանալ վերջին նորություններին մեկ էջի սահմաններում:
Եկամտի պահով դեռ շատ վաղ է մտածելը, քանի որ կայքը դեռ 10 օրական էլ չի....

e-armenians
27.03.2011, 00:55
Այսօր որոշ բզբզելուց հետո ոնց որ թե կայքի արագագործությունը բարձրացել է:
Ակումբցիներին կխնդրեի մեկ անգամ էլ մտնել armrss.com (http://armrss.com/am/news/) եւ տեղեկացնել՝ ճիշտ է արդյոք արագացման պահով դիտարկումս, թե ինձ է թվում:
Կանխավ շնորհակալ եմ:

Մարկիզ
28.03.2011, 11:53

Նախ, ասեմ, որ կայքը շատ լավն է ու շատ հարմար է՝ օրվա լուրերին միանգամից տեղեկացվելու համար: Եվ երկրորդ, հա, արագագործությունն իրոք բարձրացել է::)

e-armenians
28.03.2011, 14:56
Մարկիզ ջան, շնորհակալություն: Կփորձեմ կայքը դարձնել ավելի որակյալ: Առավել եւս, որ դաշտը մրցակիցների պակաս չի զգում…