PDA

Դիտել ողջ տարբերակը : Համաշխարհային շախմատ



Էջեր : 1 [2]

Ariadna
11.11.2011, 19:07
Ադրբեջանի շախմատի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնության վերջին տուրում 3:1 հաշվով հաղթեց Ռումինիայի հավաքականին: Ադրբեջանը մրցաշարային աղյուսակում երրորդն էր 12 միավորով: Հայաստանի հավաքականը շարունակում է խաղը Գերմանիայի հավաքականի հետ: Մեր տղաները երկու ոչ ոքի են արել՝ Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանն են իրենց պարտիաները ավարտել ոչ ոքի: Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանը շարունակում են իրենց պարտիաները: Հայաստանի հավաքականը մրցաշարի նախավերջին տուրից հետո 13 միավորով ստանձնեց առաջատարությունն ու այժմ պայքարում է ոսկե մեդալների համար:

լրագիր

ars83
11.11.2011, 19:10
Էս ի՞նչի՞ եք թեման քնեցրել…

Չենք քնացրել: Սրտատրոփ հետևում ենք: :)

Taurus
11.11.2011, 19:17
հիմա որ ոչ-ոքի լինի ադրբեջանն ա չեմպիոն?

ars83
11.11.2011, 19:19
Մովսեսյանը պարտվեց: :cry

Նաիրուհի
11.11.2011, 19:24
Մովսեսյանը պարտվեց: :cry

Ուֆֆֆ :cry

ars83
11.11.2011, 19:26
Ուֆֆֆ :cry
Սարգսյանի դիրքն էլ լրիվ ոչ-ոքի ա։ :(

Moonwalker
11.11.2011, 19:29
:aaa:angry

Գրողը տանի, հիմա եթե Գաբին հաղթում ա, չեմպիոն են դառնում ադրբեջանցիք, եթե ոչ ոքի՝ գերմանացիք::'

ars83
11.11.2011, 19:37
:aaa:angry

Գրողը տանի, հիմա եթե Գաբին հաղթում ա, չեմպիոն են դառնում ադրբեջանցիք, եթե ոչ ոքի՝ գերմանացիք::'

Էդ դիրքում ախր ո՞նց ա հաղթելու: Նույնիսկ եթե նավակները փոխանակի (որը կպած ուզում ա անի):

Lion
11.11.2011, 20:15
:aaa:angry

Գրողը տանի, հիմա եթե Գաբին հաղթում ա, չեմպիոն են դառնում ադրբեջանցիք, եթե ոչ ոքի՝ գերմանացիք::'

Սակայն... ինչու հաղթել? սսիլկեն տվեք, որտեղ եք օն-լինե նայում?

Moonwalker
11.11.2011, 20:20
Սակայն... ինչու հաղթել? սսիլկեն տվեք, որտեղ եք օն-լինե նայում?

Արդեն ավարտվել ա ոչ ոքի: Գերմանացիք առաջինն են, մեր «թանկագին» հարևանները՝ 2-ը: Մենք հնարավոր ա և առանց բրոնզի մնանք (պինի Հունգարների լրացուցիչ գործակիցները հաշվեն)::pardon

Լևոնը չպիտի 11-րդ քայլին ոչ ոքիի գնար::nea

Lion
11.11.2011, 20:21
Դե... մենք աշխարհի չեմպիոն ենք, թքած, շնորհավոր լինի գերմանացիքին :)

ars83
11.11.2011, 20:22
Սակայն... ինչու հաղթել?
Իմ կարծիքով, սխալ հոգեբանություն է: Մի՛շտ հաղթել, անկախ նրանից թե ով որտեղ կդառնա չեմպիոն: Ցավոք, տվյալ դեպքում չստացվեց. Սարգսյան-Գուստաֆսոն՝ 1/2 - 1/2:


սսիլկեն տվեք, որտեղ եք օն-լինե նայում?
http://euro2011.chessdom.com/etcc-2011-live-games-open-section/

Lion
11.11.2011, 20:24
Չէ, համաձայն չեմ - ինչու նեղացնել գերմանացիքին... հանուն թուրքերի?

ars83
11.11.2011, 20:27
Չէ, համաձայն չեմ - ինչու նեղացնել գերմանացիքին... հանուն թուրքերի?
Lion, մենք սկզբունքորեն տարբեր բաների մասին ենք խոսում: Ոչ թե հանուն թուրքերի, այլ հանուն սեփական վարկանիշի: Նեղել բոլորին անխտիր, հնարավորության դեպքում իհարկե:

Lion
11.11.2011, 20:29
Դե հիմի... հանուն թուրքերի կարելի է և մի քիչ էլ վարկանիշից զրկվել ;)

davidus
11.11.2011, 20:31
Անիմաստ բարոյականություն խաղալ պետք չի։ Ափսոս... շանս ունեինք։

Lion
11.11.2011, 20:33
Իհարկե, բայց դե հիմի - սպորտա: Թիմային շախմատում մենք նման ենք բրազիլացիներին ֆուտբոլում - ուժեղ ենք, բայց միշտ չէ, որ չեմպիոնության ենք հասնում, ինչը միանգամայն բնական է :) Առաջարկում եմ դուխներս չգցել - մենք աշխարհի չեմպիոն ենք, այսինքն նաև... Եվրոպայի չեմպիոն :)

ars83
11.11.2011, 20:37
Անիմաստ բարոյականություն խաղալ պետք չի։
Ներողություն, սա ո՞ւմ ա վերաբերում: Ո՞վ ա «բարոյականություն խաղում»:


Ափսոս... շանս ունեինք։
Ափսոս, իհարկե ափսոս:

Moonwalker
11.11.2011, 20:47
4-րդն ենք::pardon Ու միևնույն է հպարտանում եմ մեր տղաներով, յուրաքանչյուրով առանձնին-առանձին ու բոլորով միասին::love

http://my.jetscreenshot.com/7747/20111111-sjjl-46kb.jpg

davidus
11.11.2011, 23:17
Ներողություն, սա ո՞ւմ ա վերաբերում: Ո՞վ ա «բարոյականություն խաղում»:

Ոչ թե խաղում, այլ ենթադրվում ա, որ կխաղային, եթե ընկնեին սպորտային առաքինության հետևից։ Սպորտը շուտվանից ա արատավորվել, ու էս տեսակետից հաստատ չարժեր, որ մենք ձնծաղիկ լինեինք հօգուտ նրանց, ովքեր մեր նկատմամբ, մեղմ ասած, ընդգծված կոպիտ են տրամադրված։

Moonwalker
11.11.2011, 23:29
Ոչ թե խաղում, այլ ենթադրվում ա, որ կխաղային, եթե ընկնեին սպորտային առաքինության հետևից։ Սպորտը շուտվանից ա արատավորվել, ու էս տեսակետից հաստատ չարժեր, որ մենք ձնծաղիկ լինեինք հօգուտ նրանց, ովքեր մեր նկատմամբ, մեղմ ասած, ընդգծված կոպիտ են տրամադրված։

Ենթադրում եմ, որ եթե դիրքից ավելին հնարավոր լիներ քամել, Գաբին գնալու էր դրան: Զուտ էն մասով, որ թիմային ոչ ոքին մեզ արծաթե մեդալ էր ապահովելու, իսկ սենց ձեռնունայն մնացինք (հա ոսկու համար նպատակադրված մարդը, արծաթով չի ուրախանա, բայց դե ծախսած նյարդերի հատուցում ա լավից-վատից): Խաղում ենք «հանուն», ոչ թե «ընդդեմ»:
Շախմատային չաթերից մեկում մեկը ադրբեջաներեն գրել էր. (ինչ մեղքս թաքցնեմ՝ հասկացա:pardon) «ափսոս 2-րդ տեղում կլինենք, բայց դե էդ ***-երը մեդալ էլ չեն ստանա»: Մի՞թե մեր պատասխանը պիտի լինի. «ջանդամ թե դատարկաձեռն չմնացինք, կարևորը ***-երը չեմպիոն չդարձան»: Չգիտեմ, գոնե մեր շախմատիստները դրանից բարձր են::esim

Varzor
12.11.2011, 01:55
Բայց միևնույն է Արոնյանի արածը ինձ համար այդպես էլ ոչ միայն անհականալի, այլև անընդունելի է մնում:
Ինչ է նշանակում 2800+ վարկանիշ ունեցող շախմատիստը, թիմի առաջատարը, վճռորոշ հանդիպման ժամանակ ոչ միայն հաղթանակի համար չխաղա, այլև 11-րդ քային ոչ ոքի համաձայնի?
Հեչ չէի սպասում: Ու իմ կարծիքով էդքան էլ սազական չի իր կարգի շախմատիստին:
Չնայած ամեն ինչ չի, որ մենք գիտենք: ԻՆձ թվում է այդտեղ մի նրբություն կա, որ չեմ հասկանում: Կբացատրեք?

Գերմանացիներին միանշանակ հալալ է` վիզ դրեցին ու հասան իրենց ուզածին:
Բայց այ ազերներին արծաթը չէր հասնում: Ամոթ է :(

Moonwalker
12.11.2011, 12:20
Բայց միևնույն է Արոնյանի արածը ինձ համար այդպես էլ ոչ միայն անհականալի, այլև անընդունելի է մնում:Ինչ է նշանակում 2800+ վարկանիշ ունեցող շախմատիստը, թիմի առաջատարը, վճռորոշ հանդիպման ժամանակ ոչ միայն հաղթանակի համար չխաղա, այլև 11-րդ քային ոչ ոքի համաձայնի?Հեչ չէի սպասում: Ու իմ կարծիքով էդքան էլ սազական չի իր կարգի շախմատիստին:Չնայած ամեն ինչ չի, որ մենք գիտենք: ԻՆձ թվում է այդտեղ մի նրբություն կա, որ չեմ հասկանում: Կբացատրեք?

Էս անկասկած Լևոնը ինքն իրենով չէր որոշել: Ըստ էության ինքն իրենով վատ որոշում չէր դասական թիմային խաղի տեսանկյունից (սևերով ոչ ոքի, սպիտակներով՝ հաղթանակներ) + Նայդիչի գազան մարզավիճակը ու Ռաջաբովի նախորդ օրվա ջախջախումը + ընտրված սկզբնախաղի արդեն մի 70%-ով ոչ ոքիոտ լինելը: Բայց դե Մովսին բոլոր խաղաքարտերը խառնեց. գործնականում «в одну калитку» զիջելով Մայերին: Չգիտեմ մեղադրելու էլ չի. մարդը լավ մրցաշար անցկացրեց (պերֆորմանսը՝ 2833):


Գերմանացիներին միանշանակ հալալ է` վիզ դրեցին ու հասան իրենց ուզածին:
Միանշանակ::drinks

Բայց այ ազերներին արծաթը չէր հասնում: Ամոթ է :(

Հա, եթե հայավարի ենք մտածում, բայց օբյեկտիվորեն ասած Եվրոպայի արդեն նախկին չեմպիոնները վատ չէին խաղում (չկա-չկա մեզ ու ռուսներին հաղթել են)::pardon

Ի դեպ 4 օրից Արոնյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Տալի հուշամրցաշարին (նոյեմբերի 16-25-ը, մրցաշարը XXII կարգի է !!): Հավաքվելու է համաշխարհային շախմատի սերուցքը՝

1. Մագնուս Կարլսեն (http://ratings.fide.com/card.phtml?event=1503014) (Նորվեգիա, 2826)
2. Վիշվանաթան Անանդ (http://ratings.fide.com/card.phtml?event=5000017) (Հնդկաստան, 2811)
3. Լևոն Արոնյան (http://ratings.fide.com/card.phtml?event=13300474) (Հայաստան, 2802)
4. Վլադիմիր Կրամնիկ (http://ratings.fide.com/card.phtml?event=4101588) (Ռուսաստան, 2800)
5. Վասիլի Իվանչուկ (http://ratings.fide.com/card.phtml?event=14100010) (Ուկրաինա, 2775)
6. Սերգեյ Կարյակին (http://ratings.fide.com/card.phtml?event=14109603) (Ռուսաստան, 2763)
7. Հիկարու Նակամուրա (http://ratings.fide.com/card.phtml?event=2016192) (ԱՄՆ, 2758)
8. Պյոտր Սվիդլեր (http://ratings.fide.com/card.phtml?event=4102142) (Ռուսաստան, 2755)
9. Բորիս Գելֆանդ (http://ratings.fide.com/card.phtml?event=2805677) (Իսրայել, 2744)
10. Յան Նեպոմնյաշչի (http://ratings.fide.com/card.phtml?event=4168119) (Ռուսաստան, 2730)

Նենց որ շախմատասերները ձանձրանալու առիթ պիտի որ չունենան::P

Moonwalker
15.11.2011, 21:44
Նենց որ շախմատասերները ձանձրանալու առիթ պիտի որ չունենան::P

Հիշեցում. վաղը Տալի հուշամրցաշարի առաջին տուրն է՝

Ժամը 15:00-ին՝ Արոնյան - Կարլսեն http://rugame.mobi/smile/emotion/dik.gifhttp://rugame.mobi/smile/emotion/superski.gif

http://s1-04.twitpicproxy.com/photos/large/447648519.jpg

Moonwalker
16.11.2011, 22:11
Առաջին տուրն ավարտվեց:love: Ժող, ոնց որ թե աչքով չտամ, Տալի ոգով ենք սկսել:

Վիշվանաթան Անանդ - Սերգեյ Կարյակին ½-½
Լևոն Արոնյան - Մագնուս Կարլսեն ½-½
Վասիլի Իվանչուկ - Պյոտր Սվիդլեր 1-0
Վլադիմիր Կրամնիկ - Յան Նեպոմնյաշչի 0-1
Հիկարու Նակամուրա - Բորիս Գելֆանդ ½-½

Բավական հետաքրքրական էր: Անակնկալ կերպով աշխարհի 14-րդ չեմպիոնը սիմետրիկ Անգլիական պաշտպանությունից ստացված միջնախաղում նախաձեռնությունը զիջեց երիտասարդ հայրենակցին, հետո էլ ուղղակի ձախողեց վերջնախաղը:
Գրյունֆելդի պաշտպանությունում (4.Փg5 վարիացիան) աշխարհի գործող գավաթակիր Սվիդլերը սևերով ստացավ ոչ վատ դիրք, բայց 30-րդ քայլին զոհաերած զինվորը, փաստորեն, վճռեց պարտիայի ելքը Վասիլի Միխալիչի օգտին՝

http://i.imgur.com/KTV4u.jpg

30...Ձc5?! 31.Փxc4 և սպիտակների շանսերը նախընտրելի են:

http://www.chess.co.uk/twic/assets/images/talmem11/1_carlsen_aronian_1_300.jpg

Արոնյանը Կարլսենի դեմ Թագուհու գամբիտում խճճված ուղիներով ստացավ գործնականում հաղթած դիրք, սակայն պարտիայի 5-րդ ժամում Լևոնին չհաջողվեց գտնել միակ հաղթող քայլը՝

http://i.imgur.com/ToXjp.jpg

50-րդ քայլին սպիտակները (Լևոն) չնկատեցին 50.Փc7! քայլը, որից գործնականում փրկություն չկար: Դրա փոխարեն հետևեց՝ 50.Նf5? Փxa5 51.bxa5 Նd8 52.Նd5 Աf7 53.a6 Աe6 54.Նd4 Աd7 55.Փb4 e3 56.Աg2 Նf8 57.a7 e2 և մրցակիցները համաձայնեցին ոչ ոքիի:

Չնայած մեր ցավալի արդյունքին ու որոշ անճշտություններին պարտիաների որակը բավական լավն էր: 12 տեսախցիկներով վիդեոհեռարձակումը ուղղակի ֆանտաստիկ է (բանավոր մեկնաբանություններում ԳՄ Էմիլ Սուտովսկուն ընկերակցող ինչ որ քաղաքական վերլուծաբանին (:') չհաշված: Հուսով եմ նույնքան հետաքրքիր շարունակություն կլինի: Վաղվա զույգերը՝

Արոնյան - Կրամնիկ
Նեպոմնյաշչի - Իվանչուկ
Սվիդլեր - Անանդ
Կարյակին - Նակամուրա
Կարլսեն - Գելֆանդ


Աղբյուրը (http://www.chess-news.ru)

AsikoNar
17.11.2011, 19:08
Մագնուս Կարլսեն 1-0 Բորիս Գելֆանդ
Սերգեյ Կարյակին 1/2-1/2 Հիկարու Նակամուրա
Պյոտր Սվիդլեր 1/2-1/2 Վիշվանաթան Անանդ

Լևոն Արոնյան - Վլադիմիր Կրամնիկ պարտիան դեռ չի ավարտվել: Կրկին սայթաքում Լևոն Արոնյանի կողմից ... Լևոնն ընդամենը 5 քայլ առաջ ուներ որակի առավելություն: Այժմ կողմերն անցել են վերջնախաղի տարագույն փղերով և 1 զինվորի առավելությամբ` ի օգուտ Կրամնիկի: Ճիշտ պաշտպանվելու դեպքում Լևոնը կգրանցի 2-րդ անընդմեջ ոչ - ոքին այս մրցաշարում...

Իսկ Յան Նեպոմնյաչնի - Վասիլի Իվանչուկ պարտիայում սևերն ունեն 1 զինվորի առավելություն և փորձում են պարտիան տանել հաղթական ավարտի...

Maxpayne
17.11.2011, 20:14
Կրամնիկ-Արոնյան 0.5-0.5: Լևոնի 2-րդ անընդմեջ ոչ-ոքին:

Varzor
18.11.2011, 13:43
Կրամնիկ-Արոնյան 0.5-0.5: Լևոնի 2-րդ անընդմեջ ոչ-ոքին:
Թվում է, թե Արոնյանը լավ մարզավիճակում չի գտնվում :(
Այդպիսի աչքաթողումներ չի սազում այդ կարգի շախմատիստին:

Maxpayne
18.11.2011, 13:57
Թվում է, թե Արոնյանը լավ մարզավիճակում չի գտնվում :(
Այդպիսի աչքաթողումներ չի սազում այդ կարգի շախմատիստին:
համաձայն եմ,

AsikoNar
18.11.2011, 15:01
Ոչինչ, բոլորի մոտ էլ կարող է ստացվել...

John
18.11.2011, 17:49
Շախմատասեր հայեր, մի հատ նայեք ո՞նց ա վիճակը՝ ես բան չեմ ջոգում... նայեք նորմա՞լ է դիրքը... ես մենակ տեսնում եմ, որ ժամանակի առումով ահագին առավելություն ունի Լևոնը :) http://www.armsport.am/am/news/3/20/28847/

AsikoNar
18.11.2011, 19:30
Շախմատասեր հայեր, մի հատ նայեք ո՞նց ա վիճակը՝ ես բան չեմ ջոգում... նայեք նորմա՞լ է դիրքը... ես մենակ տեսնում եմ, որ ժամանակի առումով ահագին առավելություն ունի Լևոնը :) http://www.armsport.am/am/news/3/20/28847/

Լևոն Ահեղն ունի լիովին հաղթած դիրք` վերջնախաղում 1 զինվորի առավելություն, բայց պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ մրցակիցը Վասիլի Իվանչուկն է:

AsikoNar
18.11.2011, 19:35
Մեծարգո Ջոն նայիր ստեղ մեկնաբանություններն էլ ռուսերեն են... http://russiachess.org/live/online/sixth_tal_memorial/?VIEW=VIDEO

Moonwalker
18.11.2011, 19:46
Իվանչուկ - Արոնյան 0 - 1

AsikoNar
18.11.2011, 19:46
Բռավոոոոոոոոոոո Արոնյան Հաղթանակ..................

Վասիլի Իվանչուկ 0 - 1 Լևոն Արոնյան :hands Այն էլ սևերով, այն էլ Իվանչուկին

Այսպիսով Լևոն Արոնյանը դարձավ առաջատարներից մեկը այս մրցաշարում:

Moonwalker
18.11.2011, 19:57
Այսպիսով Լևոն Արոնյանը դարձավ առաջատարներից մեկը այս մրցաշարում:

+ համաշխարհային վարկանշային կենդանի աղյուսակում շրջանցեց աշխարհի չեմպիոնին՝

http://my.jetscreenshot.com/7747/20111118-zxrr-34kb.jpg

Հուսանք, սա միայն սկիզբն է::love

Նաիրուհի
18.11.2011, 20:24
Ուռաաա՜... :yahoo
Ո՞ւմ հետ ենք խաղում վաղը։

AsikoNar
18.11.2011, 21:20
Ուռաաա՜... :yahoo
Ո՞ւմ հետ ենք խաղում վաղը։

Վաղը մենք սպիտակներով խաղալու ենք Հնդկաստանի դեմ :P

Լևոն Արոնյան - Վիշվանաթան Անանդ :D

Նաիրուհի
19.11.2011, 12:03
Երեխեք, մյուս զույգեր ովքե՞ր են։ Էս chessdom-ում չեմ գտնում :(

Moonwalker
19.11.2011, 12:20
Երեխեք, մյուս զույգեր ովքե՞ր են։ Էս chessdom-ում չեմ գտնում :(

Լևոն Արոնյան (Հայաստան, 2802) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2811)
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2800) - Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա, 2775)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2826) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2763)
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան, 2755) - Բորիս Գելֆանդ (Իսրայել, 2744)
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2730) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2758)

AsikoNar
19.11.2011, 19:46
Լևոն Արոնյան (Հայաստան, 2802) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2811)
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2800) - Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա, 2775)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2826) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2763)
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան, 2755) - Բորիս Գելֆանդ (Իսրայել, 2744)
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2730) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2758)

Լևոն Արոնյան (Հայաստան, 2802) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2811)
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2800) 1/2 - 1/2 Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա, 2775)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2826) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2763)
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան, 2755) 1/2 - 1/2 Բորիս Գելֆանդ (Իսրայել, 2744)
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2730) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2758)

AsikoNar
19.11.2011, 19:51
Լևոն Արոնյան (Հայաստան, 2802) 1/2 - 1/2 Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2811) ;)

AsikoNar
19.11.2011, 20:45
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2730) 1/2 - 1/2 Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2758)

Նաիրուհի
19.11.2011, 23:15
Դեմք տուր էր էսօր (http://lurer.com/sporttop/2772-արոնյանը-պահպանում-է-առաջատարի-դիրքը) ։Ճ

AsikoNar
20.11.2011, 10:59
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2826) 1/2 - 1/2 Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2763)

Փաստորեն բոլոր խաղատախտակներում էլ գրանցվեցին ոչ - ոքիներ: Այսպիսով մրցաշարային աղյուսակում պատկերը պահպանվեց:

AsikoNar
20.11.2011, 18:34
5-րդ տուր
1. Վիշվանաթան Անանդ (2811) 1/2 - 1/2 Վլադիմիր Կրամնիկ (2800)
5. Սերգեյ Կարյակին (2763) 1/2 - 1/2 Պյոտր Սվիդլեր (2755)

Moonwalker
24.11.2011, 20:22
http://i.imgur.com/5jXbN.jpg
:goblin :love

Արոնյան - Սվիդլեր 1 - 0

Լևոնը մրցաշարի վերջին տուրից առաջ 5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Կես միավորով հետ են մնում միանգամից չորս շախմատիստներ: «Առյուծաձև»-ը լավ շանսեր ունի վերջին ժամանակների ուժեղագույն մրցաշարերից մեկը հաղթելու: Վաղը նրա մրցակիցն է լինելու Տալի հուշամրցաշարի վերջին համար Յան Նեպոմնյաշչին: Հավատում ենք::aha

http://i.imgur.com/4cGWp.jpg

Նաիրուհի
25.11.2011, 19:40
Արոնյանը ոչ-ոքի խաղաց :( Կարլսենի հետ հավասար միավորներ ունի, բայց լրացուցիչներով աչքիս երկրորդ տեղում հայտնվի :(

Նաիրուհի
25.11.2011, 19:47
Էս կայքով (http://russiachess.org/championship/detail/2011/sixth_quot_tal_memorial_quot/) Լևոնն առաջին տեղում է։ Հլը մեկդ ձեն հանեք... Հավատս չի գալիս...

Moonwalker
25.11.2011, 20:35
Էս կայքով (http://russiachess.org/championship/detail/2011/sixth_quot_tal_memorial_quot/) Լևոնն առաջին տեղում է։ Հլը մեկդ ձեն հանեք... Հավատս չի գալիս...

Չէ-չէ Կարլսենն է հաղթել::))

http://i.imgur.com/HnNc6.jpg

Բախտներս չի բերել, որ առաջինը հաշվի են առնում ամենաոչշախմատային գործոնը՝ սևերով խաղացած պարտիաների թիվը (որոշվում է ըստ վիճակահանության համարի): Շախմատային գործոններով (ներառյալ մրցաշարի առաջին կատարողական վարկանիշը՝ 2854!!) Լևոնը առջևում է::pardon

Արոնյան 5,5/Կարլսեն 5,5

1. սևերով պարտիաների թիվը - Արոնյան 4/Կարլսեն 5
2. անձնական հանդիպումը - Արոնյան ½/Կարլսեն ½
3. Կոյայի համակարգը (50 տոկոսից ավել հավաքած մրցակիցների հեմ հավաքած միավորները) - Արոնյան 4/Կարլսեն 3
4. Զոննեբորն Բերգերի գործակիցը - Արոնյան 24,5/Կարլսեն 23
5. հաղթանակների թիվը - Արոնյան 2/Կարլսեն 2

http://chess-news.ru/sites/default/files/u404/nepo-aronian-talmem2011.jpg

Այնուամենայնիվ գերազանց մրցաշար էր Լևոնի համար: Կենդանի վարկանիշը հասացրեց իր համար ռեկորդային ցուցանիշի՝

http://my.jetscreenshot.com/7747/20111125-a0a8-35kb.jpg

Իսկ մարաթոնը շարունակվում է: Դեկտեմբերի 3-12-ը տեղափոխվում ենք Լոնդոն: Տարին փակող գերմրցաշարը ևս ազդեցիկ կազմ է հավաքել (ներառյալ 2800+ ակումբը՝ Կարլսեն, Արոնյան, Անանդ, Կրամնիկ): :love

Vaio
25.11.2011, 21:26
Նոր Հայլուրով ասացին, որ Տալի մրցաշարում հաղթել է Լևոն Արոնյանը:
Հիմա վերջը ովա հաղթել?

Moonwalker
25.11.2011, 21:46
Նոր Հայլուրով ասացին, որ Տալի մրցաշարում հաղթել է Լևոն Արոնյանը:
Հիմա վերջը ովա հաղթել?

Այ մարդ էս մեր լրագրողներն էլ::{
Ասեցինք Մագնուսն ու Լևոնը հավասար միավորներով կիսել են 1-2 տեղերը: Սև պարտաների թվի առավելությամբ Կարլսենը առաջինն է, Արոնյանը՝ երկրորդը: Ենթադրում եմ, որ շփոթի պատճառը պաշտոնական սայթի վրիպումն էր (Նաիրուհու դրած հղումը), որն արդեն շտկել են (http://russiachess.org/championship/detail/2011/sixth_quot_tal_memorial_quot/)::pardon

Հ.Գ. Արոնյան - Նեպոմնյաշչի պարտիայից անմիջապես հեռու՝

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=1_CcexFVbLs

ars83
26.11.2011, 06:23
Նոր Հայլուրով ասացին, որ Տալի մրցաշարում հաղթել է Լևոն Արոնյանը:
Հիմա վերջը ովա հաղթել?
Ցավոք, եթե Հայլուրն է հայտարարել Արոնյանի հաղթանակը, ուրեմն հաղթողը Կառլսենը կլինի։

Moonwalker
26.11.2011, 11:22
http://www.chess-news.ru/sites/default/files/u5/Turniri/MTal-2011/9/IMG_5102.JPG

Շնորհավոր Լևոնին գերազանց մրցաշարի համար: Թեև «+2»-ի փոխարեն կարող էր շատ ավելին հավաքել (գործնականում հաղթած դիրք ունենալով թե՛ նույն Կարլսենի և թե՛ ԱՉ Անանդի հետ): Այնուամենայնիվ, խաղի որակի աճը, գոնե իմ՝ միջին շախմատասերի համար, ակնհայտ է: Սպասում ենք տարվա հաղթական ավարտի Լոնդոնում::))

Moonwalker
28.11.2011, 22:30
http://i.imgur.com/wnd4j.jpg


Դեկտեմբերի 3-ից 12-ը Լոնդոնում շրջանային մրցակարգով կանցկացվի ավանդական դարձած գերմրցաշարը՝ 9 գրոսմայստերների մասնակցությամբ (20-րդ կարգի՝ միջին վարկանիշը՝ 2748)՝

1. Մագնուս Կարլսեն (http://ratings.fide.com/card.phtml?event=1503014) (Նորվեգիա, 2826)
2. Վիշվանաթան Անանդ (http://ratings.fide.com/card.phtml?event=5000017) (Հնդկաստան, 2811)
3. Լևոն Արոնյան (http://ratings.fide.com/card.phtml?event=13300474) (Հայաստան, 2802)
4. Վլադիմիր Կրամնիկ (http://ratings.fide.com/top_files.phtml?id=4101588) (Ռուսաստան, 2800)
5. Հիկարու Նակամուրա (http://ratings.fide.com/card.phtml?event=2016192) (ԱՄՆ, 2758)
6. Մայքլ Ադամս (http://ratings.fide.com/card.phtml?event=400041) (Անգլիա, 2734)
7. Նայջել Շորթ (http://ratings.fide.com/card.phtml?event=400025) (Անգլիա, 2698)
8. Լյուկ Մաքշեյն (http://ratings.fide.com/card.phtml?event=404853) (Անգլիա, 2671)
9. Դեյվիդ Հաուելլ (http://ratings.fide.com/card.phtml?event=410608) (Անգլիա, 2633)

http://www.chesspro.ru/guestnew/upload/images/555741.jpg

Խաղային օրերը. դեկտեմբերի 3-6 և 8-12-ը:
Պարտիաների սկիզբը. Երևանի ժամանակով՝ 18:00-ին, չորրորդ տուրը՝ 20:00-ին, վերջինը՝ 16:00-ին:
Ժամանակի հաշվարկը. 2 ժամ 40 քայլի համար + 1 ժամ 20 քայլի համար + 15 րոպե + 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար սկսած 61-րդից:
Միավորների հաշվարկը. գործում են սոֆիական կանոնները և ֆուտբոլային հաշվարկի կանոնները (հաղթանակ՝ 3, ոչ ոքի՝ 1, պարտություն՝ 0):
Լրացուցիչ ցուցանիշները. 1. հաղթանակների թիվը 2. սևերով տարած հաղթանակների թիվը 3. անձնական հանդիպումը 4. թայ-բրեյք (2 պարտիա 15+2 հաշվարկով + արմագեդոն):
Մրցանակային ֆոնդը. 160,000 եվրո (1 - €50,000, 2 - €25,000, 3 - €20,000, 4 - €15,000, 5 - €10,000 + €1000-ական յուրաքանչյուր տուրի լավագույն պարտիայի համար + €21,000 բոլոր հաղթած պարտիաների միջև)

Խաղացողները պիտի հետևեն որոշակի «dress code»-ի և պիտի պարտադիր ներկայանան հետխաղային մամլո ասուլիսին:



Պաշտոնական կայքը (http://www.londonchessclassic.com)

Arpine
06.12.2011, 00:36
Սամվել Տեր-Սահակյանը՝ չեմպիոն (http://www.a1plus.am/am/sports/2011/11/26/samvel-ter-sahakyan)
Հայ գրոսմայստեր՝ վանաձորցի, Սամվել Տեր-Սահակյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը մինչեւ 18 տարեկան շախմատիստների խմբում:
53573

John
06.12.2011, 00:54
Ավարտվեց London Chess Classic գերմրցաշարի 3-րդ տուրը

Նշենք, որ վաղը Լևոն Արոնյանը հանգստանում է:


3-րդ տուրից հետո շախմատիստները մրցաշարային աղյուսակում դասավորվել են հետևյալ հերթականությամբ.


1 Մագնուս Կառլսեն 7
2 Լյուկ Մքշեյն 5
3 Վլադիմիր Կրամնիկ 4
4 Լևոն Արոնյան 4
5 Հիկարու Նակամուրա 4
6 Վիշվանաթան Անանդ 2
7Մայքլ Ադամս 2
8 Դեյվիդ Հոուել 2
9 Նայջլ Շորթ 0

աղբյուր՝ Armsport.am

Նաիրուհի
25.12.2011, 03:16
Ակումբցիներ ջան, երևի ավելի կոնկրետ՝ Արշակ ջան, ինձ կբացատրե՞ք՝ կանանց աշխարհի թիմային առաջնությունում միավորները ոնց են հաշվում։ Էս աղյուսակից (http://armchess.am/news-a.htm) գլուխ չեմ հանում. հիմա մենք վե՞ց, թե՞ 13.5 միավոր ունենք։

John
25.12.2011, 11:29
Ակումբցիներ ջան, երևի ավելի կոնկրետ՝ Արշակ ջան, ինձ կբացատրե՞ք՝ կանանց աշխարհի թիմային առաջնությունում միավորները ոնց են հաշվում։ Էս աղյուսակից (http://armchess.am/news-a.htm) գլուխ չեմ հանում. հիմա մենք վե՞ց, թե՞ 13.5 միավոր ունենք։
Փորձեմ իմ ատկերացրածի չափով բացատրել :) հաղթանակի համար տրվում է 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1, իսկ էդ 13.5ը ընդհանուր վաստակած միավորներն ա: Մենք էս պահին ունենք 6 միավոր՝ 3 հաղթանակ, 3 պարտություն, ու եթե այնպես ստացվի, որ ինչ-որ թիմի հետ հավասար միավորներ վաստակենք՝ արդեն կնայեն լրացուցիչ միավորներին, այսինքն՝ մեր դեպքում 13.5ին և ում լրացուցիչ միավորները շատ եղավ՝ էդ թիմն էլ ավելի բարձր տեղ կզբաղեցնի :)

Moonwalker
28.01.2012, 22:57
http://whychess.org/sites/default/files/Kramnik Aronian.jpg

Պաշտոնապես հայտարավել է Կրամնիկ - Արոնյան ընկերական մրցամարտի անցկացման մասին: I.G.C. International Gemological Laboratories ընկերության նախագահ Օլեգ Սկվորցովի (Կրամնիկի մտերիմ ընկերներից) հովանավորությամբ ապրիլի 21-29-ը Արևմտյան Եվրոպայի քաղաքներից մեկում կկազմակերպվի 6 դասական պարտիաներից բախկացած մրցամարտ (օրվա պարտիայի արագ ավարտի դեպքում + արագ պարտիա): Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Անանդ - Գելֆանդ մրցամարտից քիչ առաջ ընթանալիք մրցամարտը առաջին արձագանքներով ավելի մեծ հետաքրքրություն է առաջացրել շախմատասերների մոտ: Ավելի մանրամասն (http://chess-news.ru/node/5885):

Moonwalker
02.02.2012, 16:41
http://yerevanmagazine.com/wp-content/plugins/post-gallery/uploads/623x277-ADAPTIVE/1322494940_1.jpg

Քիչ առաջ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի միջոցով ՖԻԴԵ-ին է ուղարկվել համաշխարհային դասակարգման աղյուսակի 2-րդ համար (2820+ կենդանի վարկանիշով), վերջերս ավարտված Վեյկ ան Զեեի գերմրցաշարի հաղթող (թե ինչ եմ ներկայացնում. մեկա ճանաչում եք::)) ) Լևոն Արոնյանի նամակը՝ կապված 2012թ.-ի հավակնորդների մրցաշարը Բաքվում անցկացնելու հետ՝



2 փետրվարի 2012 թ.




ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին,

ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի անդամներին



Հարգելի պարոն նախագահ,

նախագահական խորհրդի հարգելի անդամներ



Լրատվամիջոցներից տեղեկացա, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցումների անցկացման հայտ են ներկայացրել Ադրբեջանի եւ Բուլղարիայի շախմատային ֆեդերացիաները:
Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ Ադրբեջանում տիրող ընդհանուր մթնոլորտը եւ մեր երկրների միջեւ գոյություն ունեցող մշտական լարվածությունը անհնար են դարձնում իմ մասնակցությունն Ադրբեջանում անցկացվող որեւէ բարձրակարգ մրցաշարի:
Այնպիսի պատասխանատու եւ կարեւոր միջոցառում, ինչպիսին աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարն է, նրա մասնակիցներից պահանջում է հոգեկան անդորր եւ ուժերի արտակարգ կենտրոնացում: Ոչ շախմատային ոչ մի հանգամանք չպետք է գրոսմայստերին խանգարի ցուցադրելու այն ամենը, ինչին նա ընդունակ է: Խիստ անհրաժեշտ է բարոյահոգեբանական բարենպաստ մթնոլորտ, որը, ցավոք, այս պահին Ադրբեջանում չկա ազգությամբ հայ որեւէ անձնավորության համար: Բոլոր մասնակիցները պետք է գտնվեն հավասար պայմաններում, ինչը անհնար է հավակնորդների մրցաշարը Բաքվում անցկացնելու դեպքում: Անվտանգության երաշխիքներն ու ցանկացած տեսակի լրացուցիչ աջակցությունը չեն կարող օգնել իրավիճակին:
Հաշվի առնելով վերոհիշյալը, տեղեկացնում եմ ձեզ, որ ես հաճույքով կմասնակցեմ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին աշխարհի ցանկացած այլ երկրում, բայց իմ մասնակցությունը Ադրբեջանում անցկացվող հավակնորդների մրցաշարին բացառվում է:
Հուսով եմ, որ դուք հաշվի կառնեք այս նկատառումները` մրցավայրի հարցը նախագահական խորհրդի նիստում քննարկելիս:



Կանխավ շնորհակալությամբ եւ խորին հարգանքներով,


Գրոսմայստեր Լեւոն Արոնյան



Աղբյուրը (http://www.armchess.am/news-a.htm)


Եթե հիշում եք, անցյալ տարի էլ նույն պատճառով մրցաշարը տեղափոխվեց Կազան (չնայած լրացուցիչ մասնակից հայտավորելու հնարավորությունը մնաց Ադրբեջանին): Էս ցիկլում իրենք ընդհանրապես ներկայացուցիչ չունեն, դրա համար էլ ձեռուոտ են ընկել::)) Հուսանք՝ չնայած նաֆթադոլարներին, ՖԻԴԵ-ի նախագահությունը օբյեկտիվորեն հավանությունը կտա բուլղարական Պանագյուրիշտեին (http://en.wikipedia.org/wiki/Panagyurishte): Ախր հավակնորդների մրցաշարն առանց Արոնյանի ուղղակի նոնսենս ա::pardon

Moonwalker
10.02.2012, 15:15
Ախր հավակնորդների մրցաշարն առանց Արոնյանի ուղղակի նոնսենս ա::pardon

Եվ այսպես մի քանի օր առաջ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի օգնական Բերիկ Բալգաբաևի թվիթերած (https://twitter.com/#!/bbalgabaev/status/166670994788986880) նորությունը պաշտոնապես հաստատվեց (http://www.sport-express.ru/newspaper/2012-02-10/7_5/): 2012թ.-ի հավակնորդների մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 13-ը Լոնդոնում: ՖԻԴԵ-ն ողջ ցիկլը վաճառել է ստամբուլաբնակ ամերիկացի գործարար Անդրյու Պոլսոնի (http://en.wikipedia.org/wiki/Andrew_Paulson) «Ագոն» ընկերությանը: Մրցաշարի 8-րդ մասնակիցը կլինի համաշխարհային դասակարգման 5-րդ համար ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը: :pardon
Լավ էլ կոմպրոմիսային լուծում են գտել: Ցանկացած դեպքում, լավ ուժեղ կազմ ա լինելու՝ Անանդ-Գելֆանդ զույգի պարտվող, Կարլսեն, Արոնյան, Կրամնիկ, Ռաջաբով, Իվանչուկ,Գրիշչուկ, Սվիդլեր: Սպասենք::aha

Vaio
10.02.2012, 18:22
Անանդ-Գելֆանդ զույգի պարտվող, Կարլսեն, Արոնյան, Կրամնիկ, Ռաջաբով, Իվանչուկ,Գրիշչուկ, Սվիդլեր: Սպասենք::aha

Պարտվող, թե հաղթող?

Moonwalker
10.02.2012, 18:29
Պարտվող, թե հաղթող?

Պարտվող, բնականաբար: Զի աշխարհի չեմպիոնի մրցամարտի հաղթողը նույն ինքը՝ աշխարհի չեմպիոնը, կարիք չունի կոչման հավակնորդների մրցաշարին մասնակցելու: http://forum.chessglum.com/images/smilies/0kolobok1.gif

Vaio
10.02.2012, 18:35
Անանդ-Գելֆանդ զույգի հաղթողը ֆինալում խաղալու է 8 հոգու միջի հաղթողի հետ?

Moonwalker
10.02.2012, 18:54
Անանդ-Գելֆանդ զույգի հաղթողը ֆինալում խաղալու է 8 հոգու միջի հաղթողի հետ?

Ահամ: Հավակնորդների մրցաշարի հաղթողը՝ չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդն ու Անանդ-Գելֆանդ զույգի հաղթողը՝ աշխարհի չեմպիոնը անձնական մրցամարտում (2013թ.-ի երկրորդ կեսին, երևի) ի հայտ կբերեն չեմպիոնին (նոր կամ կոչումը պաշտպանած): http://kasparovchess.crestbook.com/img/smilies/default/smile3.gif

Moonwalker
29.02.2012, 19:56
http://www.imagger.com/uploads/687055_2011-02-28_224933.jpg



Այսօր Շախմատի համաշխարհային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի լավագույն շախմատիստների այս տարվա 2-րդ վարկանշային աղյուսակը: Դրա վերնամասն ունի հետևյալ տեսքը.

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) (http://ratings.fide.com/card.phtml?event=1503014) - 2835* - 2834,6** - 0*** - -0,4**** - 13*****
2. Լևոն Արոնյան (Հայաստան) (http://ratings.fide.com/card.phtml?event=13300474) - 2820 - 2820,4 (Իրականում Լևոնի ներկայիս վարկանիշը հավասար է 2825.3-ի, բայց Բունդեսլիգայի 3 պարտիաների վարկանիշները հաշվարկվելու են լիգայի ավարտից հետո: ) - 0 - +15,4 - 13
3. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) (http://ratings.fide.com/card.phtml?event=4101588) - 2801 - 2801 - 0 - +0 - 0
4. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) (http://ratings.fide.com/card.phtml?event=5000017) - 2799 - 2799 - 0 - +0 - 0
5. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) (http://ratings.fide.com/card.phtml?event=13400924) - 2784 - 2784,4 - 0 - +11,4 - 13
6. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) (http://ratings.fide.com/card.phtml?event=2016192) - 2771 - 2770,8 - ↑ 6 - +11,8 - 23
7. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) (http://ratings.fide.com/card.phtml?event=2020009) - 2767 - 2766.5 - ↑ 10 - +30.5 - 32
8. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) (http://ratings.fide.com/card.phtml?event=14109603) - 2766 - 2766,2 - ↓ 1 - -2,8 - 13
9. Ալեքսանդր Մորոզևիչ (Ռուսաստան) (http://ratings.fide.com/card.phtml?event=4116992) - 2765 - 2764,8 - 0 - +1,8 - 10
10. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) (http://ratings.fide.com/card.phtml?event=14100010) - 2764 - 2763,7 - ↓ 2 - -2,3 - 23

* - կլորացված վարկանիշը
** - մաքուր վարկանիշը
*** - աղյուսակում դիրքի փոփոխությունը (2012թ.-ի հունվարի հմմ.)
**** - վարկանիշի փոփոխությունը (2012թ.-ի հունվարի հմմ.)
***** - անցկացրած պարտիաների թիվը (2012թ.-ի հունվար-մարտ ժ/միջոցում)

Մի քանի հետաքրքիր փաստ էլ՝

Լևոն Արոնյանի նոր՝ իր համար ռեկորդային 2820 վարկանիշը նրան դարձնում է բոլոր ժամանակների երրորդ վարկանիշն ունեցող շախմատիստը (Կասպարովից ու Կարլսենից հետո):

2001թ.-ի ապրիլից ի վեր առաջին անգամ բուլղարացի Վեսելին Թոփալովը տեղ չի գտել շախմատիստների լավագույն տասնյակում:

Փոխարենն իտալացի Ֆաբիո Կարուանան առաջին փորձից տասնյակ ներխուժելով հանգրվանել է 7-րդ հորիզոնականում:

Շախմատիստների լավագույն 100-յակում տեղ են գտել նաև մեր երկիրը ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը (http://ratings.fide.com/card.phtml?event=310204) (2702, № 41), Վլադիմիր Հակոբյանն (http://ratings.fide.com/card.phtml?event=13300032) (2684, № 64) ու Գաբրիել Սարգսյանը (http://ratings.fide.com/card.phtml?event=13300881) (2674, № 72):

Աղբյուրը (http://ratings.fide.com/top.phtml?list=men)

Moonwalker
21.04.2012, 10:58
Պաշտոնապես հայտարավել է Կրամնիկ - Արոնյան ընկերական մրցամարտի անցկացման մասին: I.G.C. International Gemological Laboratories ընկերության նախագահ Օլեգ Սկվորցովի (Կրամնիկի մտերիմ ընկերներից) հովանավորությամբ ապրիլի 21-29-ը Արևմտյան Եվրոպայի քաղաքներից մեկում կկազմակերպվի 6 դասական պարտիաներից բախկացած մրցամարտ (օրվա պարտիայի արագ ավարտի դեպքում + արագ պարտիա): Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Անանդ - Գելֆանդ մրցամարտից քիչ առաջ ընթանալիք մրցամարտը առաջին արձագանքներով ավելի մեծ հետաքրքրություն է առաջացրել շախմատասերների մոտ: Ավելի մանրամասն (http://chess-news.ru/node/5885):

Եթե չեք մոռացել::))
Այսօր մեկնարկում ենք Երևանի ժամանակով 17:00-ին: Առաջին պարտիայում Լևոնը խաղալու է սևերով:
Մրցամարտի պաշտոնական կայքը (http://live.kramnikaronian.com/) հիանալի ֆորմատով (LiveStream վիդեո + համակարգչի կարծիք + ԳՄ Յաննիկ Պելլետյեի մեկնաբանություն) լուսաբանելու է:
Բայց դե ռուսալեզու և էքս-սովետական շախմատային մտածողությամբ մարդկանց համար ավելի հոգեհարազատ լավ լուր էլ կա: ԳՄ Սերգեյ Յուրյևիչ Շիպովը (հանրահայտ Crest-ը) մեկնաբանելու է պարտիան տեքստային ռեժիմով իր կայքում (http://www.crestbook.com/news) (+ իմ կողմից այդքան սիրելի վիդեոանալիզը օրվա վերջում): http://immortalchess.net/forum/images/smilies/sm55.gif
Chess Evolution-ի թիմն էլ (մասնավորապես, Արկադի Նայդիչը) մեկնաբանելու է զուգահեռաբար չաթ անելու լավագույն հարթակում՝ ChessBomb-ում: (http://livechess.chessdom.com/site/)
Մնաց մոտ 6 ժամ: (http://tinyurl.com/d9goov5) http://rugame.mobi/smile/deistv/chasy.gif

http://www.chess-news.ru/sites/default/files/u5/Foto-raznoe/IMG_4389.JPG
Երեկվա բացման արարողությունից: Լուսանկարը՝ chess-news.ru-ի:

Moonwalker
21.04.2012, 20:33
Այսօր մեկնարկում ենք Երևանի ժամանակով 17:00-ին: Առաջին պարտիայում Լևոնը խաղալու է սևերով:

Ու առաջին հաղթանակը սևերով::like_a_sir
Սլավոնական պաշտպանության Մոսկովյան տարբերակում Լևոնը նորույթ կիրառեց վերջերս Գազիանթեփի կանանց Եվրոպայի առաջնության Գունինա - Մուզիչուկ պարտիայի համեմատ՝ 16...Թe6!

http://www.chess-news.ru/sites/default/files/u5/Turniri/Kramnik-Aronian/2012-04-21_181454.jpg

Հետագայում սպիտակներով խաղացող աշխարհի 14-րդ չեմպիոնի դիրքն ուղղակի փլվեց: Շատ անատամ խաղ էր Կրամնիկի կողմից՝ իսկական անբարոյական պարտություն::))

http://www.chess-news.ru/sites/default/files/u5/Turniri/Kramnik-Aronian/IMG_4485.JPG

Հետաքրքրվողներին խորհուրդ եմ տալիս: (http://online.crestbook.com/zurich2012-01.htm) Այլ մանրամասները քիչ ավելի ուշ:


Աղբյուր (http://www.chess-news.ru/)

Moonwalker
22.04.2012, 21:36
Պարտիա №2 ½-½

http://www.chess-news.ru/sites/default/files/u404/aronian-kramnik-2012-g2-berlin-photo.jpg

Լևոնը շախմատային էլիտայում հայտնվելուց հետո առաջին անգամ լուրջ պարտիայում սկսեց 1.e4!::unsure
Փաստորեն զուտ թագուհու զինվորով մեկնարկող սկզբնախաղերով (երբեմն 1.Ձf3-ից կամ 1.c4-ից անցմամբ + երբեմն մաքուր անգլիական) հայտնի Լևոնի ռեպերտուարն ընդլայնվել է: Կրամնիկը կանխատեսելիորեն նախընտրեց իր «ֆիրմային» Բեռլինյան պատը (հենց Վլադիմիր Բորիսովիչի ջանքերով այդ անտեսված սկզբնախաղը կենդանություն ձեռք բերեց /2000թ.-ի մրցամարտում Պատը փլուզել չկարողացավ ինքը՝ Գարրի Կիմովիչը): Հաշվի մեջ հետ մնացած Կրամնիկի համար շատ անցանկալի, բայց Բեռլինին բնորոշ ձևով պարտիան անցավ սպիտակների փոքր, սակայն անընդհատ շարունակվոշ ճնշմամբ: Ու Կրամնիկը հաջողացրեց անթերի պաշտպանվել Լևոնի լարած մի շարք ծուղակներից ու կիսել միավորը: Երեքշաբթի օրը սպասենք աշխարհի նախկին չեմպիոնի սպիտակ գույնին:

Մանրամասներ՝ 1 (http://www.chess-news.ru/node/7080), 2 (http://www.chess-news.ru/node/7079)
Պարտիան (http://online.crestbook.com/zurich2012-02.htm)

Tiger29
22.04.2012, 22:30
Պարտիա №2 ½-½

http://www.chess-news.ru/sites/default/files/u404/aronian-kramnik-2012-g2-berlin-photo.jpg

Լևոնը շախմատային էլիտայում հայտնվելուց հետո առաջին անգամ լուրջ պարտիայում սկսեց 1.e4!::unsure
Փաստորեն զուտ թագուհու զինվորով մեկնարկող սկզբնախաղերով (երբեմն 1.Ձf3-ից կամ 1.c4-ից անցմամբ + երբեմն մաքուր անգլիական) հայտնի Լևոնի ռեպերտուարն ընդլայնվել է: Կրամնիկը կանխատեսելիորեն նախընտրեց իր «ֆիրմային» Բեռլինյան պատը (հենց Վլադիմիր Բորիսովիչի ջանքերով այդ անտեսված սկզբնախաղը կենդանություն ձեռք բերեց /2000թ.-ի մրցամարտում Պատը փլուզել չկարողացավ ինքը՝ Գարրի Կիմովիչը): Հաշվի մեջ հետ մնացած Կրամնիկի համար շատ անցանկալի, բայց Բեռլինին բնորոշ ձևով պարտիան անցավ սպիտակների փոքր, սակայն անընդհատ շարունակվոշ ճնշմամբ: Ու Կրամնիկը հաջողացրեց անթերի պաշտպանվել Լևոնի լարած մի շարք ծուղակներից ու կիսել միավորը: Երեքշաբթի օրը սպասենք աշխարհի նախկին չեմպիոնի սպիտակ գույնին:

Մանրամասներ՝ 1 (http://www.chess-news.ru/node/7080), 2 (http://www.chess-news.ru/node/7079)
Պարտիան (http://online.crestbook.com/zurich2012-02.htm)

Մոտ մեկ տարի առաջ Լևոնը մեր դպրոցում էր ու երեխաներից մեկի <<բեռլինյան>> պարտիան նայելուց ասեց, որ մեծ հաճույքով 1. e4 կխաղար և հակառակորդին կտանջեր, եթե իմանար, որ դիմացինները բեռլին կխաղան: Ասեց, որ սիցիալականների դիրքեր կան, որտեղ իրեն տհաճ է սպիտակներով խաղալը: Էնպես, որ կարծում եմ ինքը 1.e4-ին շուտվանից է պատրաստ, ուղղակի դեռ ցույց չի տալիս: Նաև կարծում եմ, որ լուրջ նորույթներ ունի բեռլինի դեմ, ուղղակի էս մրցամարտը էն տեղը չի, որ դրանք բացահայտի:
Ինչպես նաև հակառակորդներին նոր խնդիր առաջարկեց, այսուհետև պատրաստվելիս պետք է 1.e4-դեմ էլ պատրաստվեն: Ընենց որ ինչպես Իվանչուկի սկզբնախաղերը գուշակել չի լինում, էնպես էլ Լևոնինը պետք է դժվար լինի գուշակելը:

Tiger29
22.04.2012, 22:54
http://chess-news.ru/sites/default/files/u5/Turniri/Kramnik-Aronian/IMG_42711.JPG

Эти люди, Григорий и Седа, почти тридцать лет назад произвели на свет одного из участников нынешнего матча, Левона Ароняна.

Արոնյանի հայրն ու մայրը:

http://chess-news.ru/sites/default/files/u5/Turniri/Kramnik-Aronian/IMG_43066.JPG

Կրամնիկի ընտանիքը

http://chess-news.ru/sites/default/files/u5/Turniri/Kramnik-Aronian/IMG_42988.JPG


chess-news.ru (http://chess-news.ru/node/7055)

Moonwalker
22.04.2012, 22:55
Մոտ մեկ տարի առաջ Լևոնը մեր դպրոցում էր ու երեխաներից մեկի <<բեռլինյան>> պարտիան նայելուց ասեց, որ մեծ հաճույքով 1. e4 կխաղար և հակառակորդին կտանջեր, եթե իմանար, որ դիմացինները բեռլին կխաղան: Ասեց, որ սիցիալականների դիրքեր կան, որտեղ իրեն տհաճ է սպիտակներով խաղալը: Էնպես, որ կարծում եմ ինքը 1.e4-ին շուտվանից է պատրաստ, ուղղակի դեռ ցույց չի տալիս: Նաև կարծում եմ, որ լուրջ նորույթներ ունի բեռլինի դեմ, ուղղակի էս մրցամարտը էն տեղը չի, որ դրանք բացահայտի:
Ինչպես նաև հակառակորդներին նոր խնդիր առաջարկեց, այսուհետև պատրաստվելիս պետք է 1.e4-դեմ էլ պատրաստվեն: Ընենց որ ինչպես Իվանչուկի սկզբնախաղերը գուշակել չի լինում, էնպես էլ Լևոնինը պետք է դժվար լինի գուշակելը:

1.e4-ի լայն սպեկտրի ուղղությամբ Լևոնի ինտենսիվ աշխատանքի անուղղակի ապացույցներ կան (Ասենք Բունդեսլիգայում Ֆրեսինեի դեմ խաղացված Մոդերն, կամ Լոնդոն 2011-ում Հաուելի դեմ՝ Ուֆիմցևի պաշտպանությունները: Ok, սևերով էր բնականաբար, բայց ողջ ճակատով աշխատանքը զգացվում էր: ): Հա, 1.e4-ը քեզ ավելի անկանխատեսելի ա դարձնում, բայց պիտի պատրաստ լինես ավելի լայն հնարավորությունների (չնայած 1...e5/Սիցիլիականից բացի մնացածները ամենավերևներում համեմատաբար ավելի քիչ հանդիպող «հյուրեր են», բայց դե): Չեմպիոնը պիտի 3 ձեռքից խաղա՝ 1.e4/1.d4/1.c4:
Եթե Կրամնիկը սպիտակներով հաղթանակի չհասնի ու Լևոնը էլի 1.e4 խաղա (չնայած՝ դժվար), Բորիսիչը ստիպված պիտի լինի ավելի մարտական բան ընտրել: Հետաքրքիր կլինի::pardon

Հ.Գ. Կրամնիկի դուստր Դարյան մռութ ա::love
Հ.Գ.Գ Լևոնը 1.e4-ի մասին: (http://www.chess-news.ru/node/7084)

Tiger29
22.04.2012, 23:09
1.e4-ի լայն սպեկտրի ուղղությամբ Լևոնի ինտենսիվ աշխատանքի անուղղակի ապացույցներ կան (Ասենք Բունդեսլիգայում Ֆրեսինեի դեմ խաղացված Մոդերն, կամ Լոնդոն 2011-ում Հաուելի դեմ՝ Ուֆիմցևի պաշտպանությունները: Ok, սևերով էր բնականաբար, բայց ողջ ճակատով աշխատանքը զգացվում էր: ): Հա, 1.e4-ը քեզ ավելի անկանխատեսելի ա դարձնում, բայց պիտի պատրաստ լինես ավելի լայն հնարավորությունների (չնայած 1...e5/Սիցիլիականից բացի մնացածները ամենավերևներում համեմատաբար ավելի քիչ հանդիպող «հյուրեր են», բայց դե): Չեմպիոնը պիտի 3 ձեռքից խաղա՝ 1.e4/1.d4/1.c4:
Եթե Կրամնիկը սպիտակներով հաղթանակի չհասնի ու Լևոնը էլի 1.e4 խաղա (չնայած՝ դժվար), Բորիսիչը ստիպված պիտի լինի ավելի մարտական բան ընտրել: Հետաքրքիր կլինի::pardon

Հ.Գ. Կրամնիկի դուստր Դարյան մռութ ա::love
Հ.Գ.Գ Լևոնը 1.e4-ի մասին: (http://www.chess-news.ru/node/7084)

Կարծում եմ ինքը պատրաստա բոլոր հնարավորություններին էլ, նորմալ կխաղա, փորձ քիչ ունի, բայց դե ինքը տախտակի առաջ աշխատող շախմատիստա, նենց որ տակից դուրս կգա: Ամենադժվարը սիցիլիականներն են, բայց դե դա էլ հավասար պահելու խնդիր չի ունենա: Իսկ ինչ վերաբերվում Մոդերն-Բենոնիին կամ Ուֆիմցևին, դրանք հա էլ կիրառվելու են հաղթանակի կարիքի դեպքում: Հենց նույն Հոուելին ինքը Բունդեսլիգայի վերջին պարտիայում հաղթել ա, էլի Ուֆիմցևով, իսկ Բենոնին շուտ էլ էր խաղում, մանավանդ շատ ա սիրում ինչ-որ մի պահի h5 անցկացնելը:) ու հետո նույնիսկ h4, եթե թողնում են: Ավելի թույլերի հետ խաղալիս այս երկու սկզբնախաղերը դեռ չեն սպառվել:)

Moonwalker
24.04.2012, 21:14
Պարտիա №3 1-0

http://www.chess-news.ru/sites/default/files/u404/zurich2012g3-1.JPG

Աշխարհի նախկին չեմպիոնը հավասարեցնում է մրցամարտի հաշիվը:
Անկախ մեր համար անցանկալի ելքից՝ ֆանտաստիկ պարտիա էր զուտ գեղագիտական առումով: 4 ձիերի սկզբնախաղի Շոտլանդական տարբերակում Լևոնը էսթետիկ կերպով զոհաբերեց թագուհին՝

http://www.chess-news.ru/sites/default/files/u404/kramnik-aronian-3-11bg5.jpg
11...Ձxc3!?

Հարգանքներս Լևոնին, որ, հաշվի մեջ առջևում լինելով, չխուսափեց պայքարից: Ցավոք ուշ միջնախաղում առաջացած խնդիրները լուծել չհաջողվեց (նաև ցայտնոտի պատճառով):
Ինչևէ, 3 պարտիայից հետո հաշիվը հավասար է՝ 1½-1½:
Վաղը սպասում ենք սպիտակներով խաղացող Արոնյանի պատասխան կրակոցին:


chess-news.ru (http://www.chess-news.ru)

Moonwalker
28.04.2012, 23:08
Ցյուրիխյան մրցամարտն ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 3-3 (արագ պարտիայում Արոնյանի տարած հաղթանակը ընդհանուր հաշվարկում չի արտացոլվում): Գոհ են բոլորը::pardon

http://chess-news.ru/sites/default/files/u5/Turniri/Kramnik-Aronian/5/IMG_5297.JPG

Tiger29
02.05.2012, 10:38
http://chesspro.ru/guestnew/upload/images/909902.jpg

chesspro.ru (http://chesspro.ru/guestnew/looknullmessage/?themeid=16&id=306&page=777#bp)

Lion
02.05.2012, 14:44
Moonwalker ջան, մի քիչ տեմպից դուրս եմ ընկել, դրա համար էլ - ինչու են բոլորը գոհ, ինչի էր ոչ-ոքին բոլորին ձեռք տալիս?

Moonwalker
02.05.2012, 19:05
Moonwalker ջան, մի քիչ տեմպից դուրս եմ ընկել, դրա համար էլ - ինչու են բոլորը գոհ, ինչի էր ոչ-ոքին բոլորին ձեռք տալիս?

Լիոն ջան, երկուսն էլ ոչ մի մարզական նպատակ չէին հետապնդում: Լևոնին ստացած մրցախաղային փորձն էր կարևոր (ո՞ւմից եթե ոչ Կրամնիկից կարելի է այն ստանալ), Կրամնիկին օպտիմալ վիճակի մեջ մտնելը (ինչը տարիքի հետ ավելի ու ավելի բարդ պրոցես է): Մրցանակային ֆոնդի մասին լռում եմ: Ըստ էության իրանք մրցախաղը օգտագործելու էին իբրև հավակնորդների մրցաշարի նախապատրական փուլ, բայց նախ մրցաշարը տեղափոխվեց 2013-ի մարտ, հետո էլ ֆորմատը մրցախաղից փոխվեց շրջանային սիստեմով մրցաշարի: Իմա՝ շատ բան էլ էն չէր:
Էս իմաստով վերևի նկարը շատ բնութագրական ա: Եթե Արոնյանն ու Կրամնիկը զուտ խաղում էին, ապա Անանդն ու Գելֆանդը մարտնչելու են: Ի դեպ համարյա մի շաբաթ բան մնաց::P

Tiger29
20.05.2012, 13:19
http://www.youtube.com/watch?v=1FiIT7Vw9hI&feature=related


http://www.youtube.com/watch?v=L4L0luQR1Dk&feature=related

Moonwalker
30.05.2012, 17:33
Քիթ սրբելու ժամանակ չունեմ, բայց չէի կարող չգրել: Վիշվանաթան Անանդը պաշտպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը:
Ընդհանուր հաշիվը՝ դասական պարտիաներում՝ 6-6, արագ պարտիաներում՝ 2,5-1,5: Ոչ օպտիմալ խաղ ցուցադրող հնդիկը գործնականում հավասար դիրքում հաջողացրեց հաղթանակ կորզել 2-րդ արագ պարտիայում և փրկվել գործնականում պարտված դիրքում 3-րդ արագ պարտիայում: Հաղթողներին չեն դատում::pardon
Գելֆանդին՝:hi

http://chess-news.ru/sites/default/files/u404/kubok-ot-tretyakovki.jpg

Հ.Գ. Սպասում ենք նոր ցիկլին՝ 2013-ի մարտ::love

Varzor
31.05.2012, 01:12
Մենակ ափսոսում եմ, որ Անանդ-Արոնյան դիմակայությունը չտեսանք: Ոնց որ գիտենք Արոնյանը արագ շախմատում բավականին ուժեղ է:

Moonwalker
06.06.2012, 19:13
http://www.chessvibes.com/sites/default/files/styles/article-image/public/articles/logo_0.jpg



Լեւոն Արոնյանը հունիսի 7-19-ը կմասնակցի Մոսկվայում անցկացվելիք Միխայիլ Տալի 7-րդ հուշամրցաշարին: Արոնյանի մրցակիցները կլինեն Կարլսենը, Կրամնիկը, Ռաջաբովը, Նակամուրան, Կարուանան, Մորոզեւիչը, Գրիշչուկը, Տոմաշեւսկին, Մաքշեյնը:
Հունիսի 7-ին` բացման արարողության ժամանակ (18:30`Երևանի ժամանակով), կկայանա կայծակնային մրցաշար, որի արդյունքներով կորոշվի մասնակիցների դասավորությունը հիմնական մրցաշարի աղյուսակում:
Սկիզբը` ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով):

Աղբյուր (http://www.armchess.am/news-a.htm)
Մանրամասն (http://www.chessvibes.com/reports/tal-memorial-starts-tomorrow-carlsen-aronian-top-seeds)

Moonwalker
08.06.2012, 21:16
...և առաջին հաղթանակը: (http://chess-news.ru/node/7851) :love

http://chess-news.ru/sites/default/files/u5/Foto-raznoe/aron-naka01.jpg

Moonwalker
14.08.2012, 22:09
90-ամյա հասակում ի Տեր հանգչեց համաշխարհային շախմատի ամենավառ անհատականություններից մեկը, Հին հնդկական պաշտպանության ասպետ Սվետոզար Գլիգորիչը: (http://chess-news.ru/node/9001):cry2

http://www.echecs-photos.be/BobbyFischer-photos/slides/1958%20Svetozar%20Gligoric%20vs%20Bobby%20Fischer%20at%20the%20Portoroz%20Interzonals%20in%20.jpg
Տալը (կանգնած), Ֆիշերը (աջից) ու Գլիգորիչը (ձախից):


http://chess-news.ru/sites/default/files/u5/Tables/gligorich-disc.jpg

Moonwalker
21.09.2012, 12:43
http://i.imgur.com/KCfr7.jpg


Մի քանի օրից Սան Պաուլու քաղաքում մեկնարկելու է հայտնի Մասթերս մրցաշարը (http://www.bilbaomastersfinal.com/en/home/): Ինչպես միշտ այն անցնելու է երկու շրջանով՝ երկու քաղաքներում (սեպտեմբերի 24-29-ը՝ բրազիլական Սան Պաուլուում/հանգստյան օրը՝ 27-ը/ և հոկտեմբերի 8-13-ը՝ իսպանական Բիլբաոյում/հանգստյան օրը՝ 11-ը): Կազմն ինչպես միշտ ներկայացուցչական է՝




Խաղացող
Երկիր
Գործող ELO/կենդանի ELO
Դասակարգման



1.
Մագնուս Կարլսեն (http://ratings.fide.com/card.phtml?event=1503014)
Նորվեգիա
2843/2843.0
1


2.
Լևոն Արոնյան (http://ratings.fide.com/card.phtml?event=13300474)
Հայաստան
2816/2820.8
2


3.
Վիշվանաթան Անանդ (http://ratings.fide.com/card.phtml?event=5000017)
Հնդկաստան
2780/2780.0
6


4.
Սերգեյ Կարյակին (http://ratings.fide.com/card.phtml?event=14109603)
Ռուսաստան
2778/2779.9
7


5.
Ֆաբիանո Կարուանա (http://ratings.fide.com/card.phtml?event=2020009)
Իտալիա
2773/2769.8
8


6.
Ֆրանսիսկո Վալյեխո Պոնս (http://ratings.fide.com/card.phtml?event=2205530)
Իսպանիա
2697/2700.0
51



Մի շարք ինտրիգներ կլինեն մրցաշարում՝ կհաջողվի՞ արդյոք Վիկինգին վերջապես հաղթահարել կասպարովյան 2851 վարկանշային պիկը, ԱՉ-ի կոչումը պաշպանելուց հետո առաջին մրցաշարում ի՞նչ ցույց կտա Վիշին ևն: Հաշվի առնելով, որ միավորները հաշվվելու են ֆուտբոլային համակարգով՝ սպասելու ենք անզիջում պայքարի:

Հ.Գ. Հաշվի առնելով պաշտոնական կայքի անմխիթար վիճակը, ցավոք, պիտի ենթադրել, որ վիդեոհեռարձակումը անցյալ անգամվանից դժվար ավելի լավը լինի::cry2
Հ.Գ.Գ. Այսօր Լոնդոնում մեկնարկում է մեկ այլ մեծ շախմատային իրադարձություն FIDE-ի Գրան Պրի շարքի առաջին մրցաշարը (http://london2012.fide.com/en/): Նույնպես բավականին պատկառազդու կազմ՝ մի խոսքով շախմատասերները ձանձրանալու առիթ չեն ունենալու:

Moonwalker
24.09.2012, 15:11
Մի քանի օրից Սան Պաուլու քաղաքում մեկնարկելու է հայտնի Մասթերս մրցաշարը (http://www.bilbaomastersfinal.com/en/home/):

http://russiachess.org/upload/iblock/dc5/dc5ef15fa3add0e8478ad778201adfef.jpg

Առաջին տուրի մեկնարկն այսօր Երևանի ժամանակով բավական անհարմար՝ 22:00-ին::cry2

Անանդ - Վալյեխո
Արոնյան - Կարյակին
Կարուանա - Կարլսեն

Moonwalker
25.09.2012, 16:05
http://www.youtube.com/watch?v=cpoObkxSrDs

Անանդ - Վալյեխո ½-½ (Չստացվեց տպավորիչ «վերադարձ» չեմպիոնի մոտ: Անգամ ինչ որ պահերի իսպանացին ավելի լավ էր նայվում: http://forum.chessglum.com/images/smilies/0kolobok1.gif )
Կարուանա - Կարլսեն 1-0 (http://forum.chessglum.com/images/smilies/23.gif Անտաղանդ խաղարկված Ֆրանսիական սկզբնախաղից հետո նորվեգացին իրեն բնորոշ ձևով նախաձեռնություն ստացավ, բայց իրացնել այն չստացվեց: Ու երբ թվում էր, որ կգրանցվի ոչ ոքի Կարուն զոհաբերեց որակը (79.Նxe4? ՝ այնուամենայիվ ոչ կոռեկտ զոհաբերություն), ինչից հետո Մագնուսն անհասկանալիորեն կորցրեց խաղի թելն ու անփառունակ կերպով պարտվեց: )
Արոնյան - Կարյակին 1-0 (http://immortalchess.net/forum/images/smilies/sm76.gifՀաղթանակ Լևոնի ֆիրմային ոճով: Սկզբնախաղային տնային պատրաստությունը ուղղակի հոգեբանորեն սպանեց մրցակցի դիմադրական կորովը: Չնայած մինչև 23-րդ քայլը Կարյակինը վատ չէր պաշտպանվում, բայց քանի որ ստիպված էր շատ մտածել, շուտով հայտնվեց ցայտնոտի մեջ:)

http://i.imgur.com/VieuQ.jpg


http://i.imgur.com/fswoL.jpg

Պարտիայի դիրքը սպիտակների 23-րդ քայլից հետո:


Կարյակինը խաղաց 23...Ձd7?! (պետք էր փորձել ...Ձd3!?): Լևոնն արձագանքում է 24.Ձe4՝ սպառնալով Նxd7!: Սևերի միակ շանսն էր 24...Թc8 (այս դեպքում 25.Նxd7-ին ի պատասխան 25...Փxe4-ն աշխատում է), բայց տախտակին հայտնվեց 24...Թa4? ու սևերն արդեն գործնականում պարտված են:


http://www.youtube.com/watch?v=PofVV5ny834

Այսօրվա տուրում՝

Վալյեխո - Կարլսեն
Կարյակին - Կարուանա
Անանդ - Արոնյան

Moonwalker
06.10.2012, 12:15
Շնորհավոր ծնունդդ, մե՛ծ չեմպիոն: Համարյա ամեն ինչ ունես՝ շախմատային թագն եմ ցանկանում::love

http://www.chess-theory.com/images_links/202c_aronian_escape.jpg


Հ.Գ. Մասթերսի երկրորդ շրջանը մեկնարկում է երկուշաբթի:

Moonwalker
01.12.2012, 15:53
Շախմատային աշխարհը նոր թագուհի ունի: Կանանց համաշխարհային դասակարգման 38-րդ համար 27-ամյա ուկրաինուհի Աննա Ուշենինան (2452) իր կյանքի մրցաշարն անցկացրեց Խանտի-Մանսիյսկում: Բրավո՜, Աննուշկա:love

http://files.chesscomfiles.com/images_users/tiny_mce/SonofPearl/2012%20Women%20World%20Championship%20Anna%20Ushenina.jpg

Հ.Գ. Հա, մի երկու ժամից մեկնարկում է 4-րդ London Chess Classic (http://www.londonchessclassic.com/)-ը: Սպասում ենք, Լևոնի խաղից կարոտներս առնենք::aha

Tiger29
01.12.2012, 19:21
Շախմատային աշխարհը նոր թագուհի ունի: Կանանց համաշխարհային դասակարգման 38-րդ համար 27-ամյա ուկրաինուհի Աննա Ուշենինան (2452) իր կյանքի մրցաշարն անցկացրեց Խանտի-Մանսիյսկում: Բրավո՜, Աննուշկա:love

http://files.chesscomfiles.com/images_users/tiny_mce/SonofPearl/2012%20Women%20World%20Championship%20Anna%20Ushenina.jpg

Հ.Գ. Հա, մի երկու ժամից մեկնարկում է 4-րդ London Chess Classic (http://www.londonchessclassic.com/)-ը: Սպասում ենք, Լևոնի խաղից կարոտներս առնենք::aha


Շնորհավորում եմ Աննային, ուղղակի փայլեց: Չէի հավատում, որ Ստեֆանովային էլ կարա անցնի:
Բայց դե էս ինչ դարձրեց Իլյումժինովը: Մյուս տարի պատմություն կդառնա Աննան:)

Tiger29
25.02.2013, 20:53
Գարի Կասպարով. մեծ շախմատիստի 50 ամյակին


http://www.youtube.com/watch?v=vIMqeRK8rvE&feature=player_embedded#!

Tiger29
11.01.2014, 20:22
Մահացել է Վուգար Հաշիմովը (http://chess-news.ru/node/14351)


http://www.youtube.com/watch?v=7W_tP1ojuqk

Ցավալի կորուստ շախմատի համար:

Tiger29
14.10.2015, 13:02
Մագնուս Կառլսեն. նորից լավագույնը արագ շախմատում (http://chess-news.ru/node/20252)


http://chess-news.ru/sites/default/files/u5/Foto-4/G2I6INAdZAk_0.jpg

Հղում (http://chess-results.com/tnr190460.aspx?lan=11&art=1&rd=15&wi=821)


Այսօր` նույն Բեռլին քաղաքում, կավարտվի բլիցի աշխարհի առաջնությունը:
Երեկ խաղացվել են առաջին 11 խաղերը: Այսօր մնացած 10-ը կխաղան:
Առաջատարը Ֆրանսիացի շախմատիստ Վաշիե-Լագրավն է-9,5, երկրորդը` Մագնուս Կառլսենը`9 միավորով:
Հղում: (http://chess-results.com/tnr190790.aspx?lan=11&art=1&rd=11&flag=30&wi=821)

Հայերից ամենալավը այս պահին խաղում են Լևոն Արոնյանը, Տիգրան Լևոնի Պետրոսյանը և Սերգեյ Մովսիսյանը:
Հղում: (http://chess-results.com/tnr190790.aspx?lan=11&art=25&fedb=ARM&flag=30&wi=821)


Խաղերին անմիջապես կարող եք հետևել հետևյալ հղումով (http://ruchess.ru/online/2015/berlin/video.html)` 17:00-ից սկսած` ռուսերեն մեկնաբանությամբ:

Tiger29
15.10.2015, 13:12
Ալեքսանդր Գրիշչուկ. <<Կարլսենի հաղթանակներից արդեն սկսել էի հոգնել>>: (http://chess-news.ru/node/20265)

http://chess-news.ru/sites/default/files/imagecache/photo_large/u5/IMG_6608.jpg

http://chess-news.ru/sites/default/files/u5/Foto-4/2015-10-14_213322.jpg

Հայերի մասնակցությունը: (http://chess-results.com/tnr190790.aspx?lan=11&art=25&fedb=ARM&flag=30&wi=821)


Կյանքի տղա ա Գրիշչուկը: Շատ եմ հավանում իր ոճը` թե սպորտին նվիրվածությունը, թե կյանքում իր պահվածքը: Երևում ա, որ <<թքած>> ունի շատ բաների վրա, բայց բացառիկ տաղանդ ա ու միամիտ չէր, որ Արոնյանը հավակնորդների մրցաշարերից մեկում հենց իրանից դուրս մնաց:
Ֆրանսիացի Լագրավն էլ ա շատ առաջադիմել: Վերջին հաջողությունները այլևս անակնկալ չեն:
Կրամնիկին ու Իվանչուկին էլ հալալ ա :) <<Շախմատային պապիկները>> ապացուցում են, որ դեռ շատ անգամ են խանգարելու երիտասարդներին:
Մենակ ցավալի էր, որ Նակամուրան չէր խաղում: Արագ շախմատում ու բլիցում ֆավորիտներից մեկն էլ ինքը կլիներ:


Հ.Գ. Հիշեցնեմ, որ ինքը էդ օրերին Ամերիկայի միլիոնանոց (http://chess-news.ru/node/20255) մրցաշարը հաղթեց`


http://chess-news.ru/sites/default/files/imagecache/photo_large/u5/r_20151013_closing_0157.jpg

Tiger29
15.10.2015, 13:19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՐԱԳ ԵՒ ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (http://www.armsport.am/hy/news/2015/10/14/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B6%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%AB%D5%B9%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%A1%D6%80%D5%A1%D5%A3-%D6%87-%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AE%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B7%D5%A1%D5%AD%D5%B4%D5%A1%D5%BF%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4/653045)

http://www.armsport.am/news_images/218/653045_3/12138308_905217162888396_3515324407104534422_o.jpg

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ավարտվել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Հաղթող է դարձել Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), ով հավաքել է 15,5 միավոր: Հայաստանի ներկայացուցիչների շրջանում լավագույն արդյունքը ցույց է տվել Լեւոն Արոնյանը՝ 13,5 միավոր: Նա զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը:

27-րդ տեղն է զբաղեցրել Տիգրան Պետրոսյանը(12,5 միավոր). Հրանտ Մելքումյանը(12.5)` 31-րդ, Սերգեյ Մովսիսյանը(12)` 46-րդ, իսկ Վլադիմիր Հակոբյանը(10.5)` 93-րդ հորիզոնականը:

Բեռլինում նաեւ անկացվել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Այստեղ չեմպիոն է հռչակվել Մագնուս Կարլսենը, ով վաստակել է 11,5 միավոր:

Լեւոն Արոնյանը շատ անհաջող է հանդես եկել, նա 8,5 միավորով գրավել է 43-րդ տեղը: Վլադիմիր Հակոբյանը 9 միավորով 35-րդն է եղել, իսկ Տիգրան Պետրոսյանը 8 միավորով՝ 56-րդը: Հրանտ Մելքումյանը եւ Սերգեյ Մովսիսյանը չեն մասնակցել մրցաշարին: