Դիտել ողջ տարբերակը : Ինչպիսի օպերացիոն համակարգով սմարթֆոն եք նախընտրում
Ինչպիսի օպերացիոն համակարգով սմարթֆոն եք նախընտրում
Միակ քվեարկողը ես եմ, անդրոիդ :D
Հիմա Symbian UIQ 3.0-ով հին սմարթֆոն եմ օգտագործում, բայց հաջորդը հաստատ Android է լինելու (ու հուսով եմ՝ շուտով), դա եմ նախընտրում: Հանգիստ խղճով քվեարկում եմ Android:
aerosmith
26.02.2011, 20:34
Ռիմ կամ վինդոուս մոբայլ...
Android, ջհանդամին, թե հայերեն չի կարդում :D
stepanyanarg
28.02.2011, 15:52
Symbian 9.4(C6-00) & Symbian^3(n8) :love
Android, չնայած լավ կլիներ հայերեն ցույց տար առանց ռութի :)
Ժամանակին Symbian էի, բայց դե, ինչ մեղքս թաքցնեմ, հիմա ոտից-գլուխ Անդրոիդ եմ :hands
stepanyanarg
06.03.2011, 23:18
Հիմա Նոկիան անցել ա նոր օպերացիոն համակարգի Windows Mobile 7:Տեսնենք դրանք ինչ կլնեն
Հիմա Նոկիան անցել ա նոր օպերացիոն համակարգի Windows Mobile 7:Տեսնենք դրանք ինչ կլնեն
Գիտեմ: Չնայած Նակիա շատ եմ սիրում, բայց Ուինդոուզին տանել չեմ կարողանում :D
RIM այսինքն Blackberry
ինչո՞վ ա դուրդ գալիս...
---
symbian 9.4 touch - վերջի վերսիաներից, քանի որ սկզբինները 5800-ի վրա (հավանաբար ուրիշների վրա էլ) կախում էին
usum.org
11.03.2011, 18:08
ինչո՞վ ա դուրդ գալիս...
BlackBerry չեն կարողանում լսեն իրավապահ մարմինները ;)
BlackBerry չեն կարողանում լսեն իրավապահ մարմինները ;)
սխալվում ես, բացի դրանից խոսքը օպերացիոն համակարգի մասին ա, ոչ թե GSM ուղարկված/ստացված ֆորմատի:
usum.org
11.03.2011, 18:57
սխալվում ես, բացի դրանից խոսքը օպերացիոն համակարգի մասին ա, ոչ թե GSM ուղարկված/ստացված ֆորմատի:
«BlackBarry»-ՆԵՐԸ ՉԵ՞Ն ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԼՍԵԼ
Մի քանի ամիս առաջ «Օրանժ Արմենիա» բջջային օպերատորը ներկրեց եւ վաճառքի հանեց «BlackBarry» հեռախոսները: Այս հեռախոսներով մատուցվող ծառայությունը հնարավորություն է ընձեռում՝ նույնիսկ լինելով շարժման մեջ, հեշտությամբ օգտվել էլեկտրոնային փոստից, հեռախոսից, օրացույցից, վեբից, մուլտիմեդիայից եւ բիզնեսում ու առօրյա կյանքում անհրաժեշտ այլ ծրագրերից: Սակայն, ի տարբերություն մեր երկրում կիրառվող այլ հեռախոսների, «BlackBarry»-ները այնքան էլ իրավապահ մարմինների սրտով չեն: Որոշ մասնագետների մեկնաբանմամբ, այս հեռախոսները չեն ենթարկվում լսումների, այդ հեռախոսներից ուղարկված sms-ների բովանդակությունն էլ հնարավոր չէ վերծանել: Նկատենք, որ այսօր ինչ-որ բան բացահայտելու համար ոստիկանության եւ ԱԱԾ-ի աշխատակիցների համար անձի հեռախոսը ամենահեշտ միջոցն է՝ տեղեկատվություն կորզելու: Եվ շատ հաճախ այդ լսումները կատարվում են «օպերատիվ աշխատանքների» անվան տակ, առանց դատարանի համապատասխան որոշման:
Մեր տեղեկություններով, նույնիսկ ԱԱԾ-ն «BlackBarry» հեռախոսների հետ կապված «Օրանժ Արմենիային» հորդորել է դրանք չվաճառել եւ հանել շրջանառությունից՝ պատճառաբանելով հենց այդ հանգամանքը: Սակայն երեկվա դրությամբ ընկերությանը պատկանող վաճառակետերում նշյալ հեռախոսները ազատ վաճառվում էին եւ, ինչպես «Առավոտի» հարցին ի պատասխան հայտնեցին ընկերության լրատվական ծառայությունից, իրենք մտադիր չեն այդ հեռախոսների վաճառքը դադարեցնել, սակայն չհաստատեցին մեր այն տեղեկությունը, որ ԱԱԾ-ն դեմ է արտահայտվել դրանց կիրառության համար:
Նշենք, որ, օրինակ՝ Սաուդյան Արաբիայում այդ հեռախոսների կիրառությունն ընդհանրապես արգելված է:
http://www.aravot.am/am/articles/society/90022/view
նման բան կարդացել եմ ռուսական ՄՏՍ-ի վերաբերյալ, բայց պարզվում ա որ BB-ն թույլ ա տալիս GSM-ը ապակոդավորել իրավապահ մարմիններին, հիմա գուգլի ջանին չընկնեմ ու էդ հոդվածը ցույց տամ:
բացի դրանից, նորից եմ ասում, ստեղ քննարկում ենք ՕՀ-ն ոչ թե BB-ի GSM-ի ուղարկած կոդավորած կամ էլ չկոդավորած ֆորմատը:
Այս հեռախոսներով մատուցվող ծառայությունը հնարավորություն է ընձեռում՝ նույնիսկ լինելով շարժման մեջ, հեշտությամբ օգտվել էլեկտրոնային փոստից, հեռախոսից, օրացույցից, վեբից, մուլտիմեդիայից եւ բիզնեսում ու առօրյա կյանքում անհրաժեշտ այլ ծրագրերից:հ.գ. վերը նշվածներից ո՞րն էի առավելություն, ասենք հնադարյան SE K750-ով չի՞ կարելի էդքանը անել:
իսկ ես մինուսը գիտեմ` առանց BB service-ի անհնար ա դաժե հասարակ էլ.փոստ ստուգել: իմ համար էս հեռախոսը առանց BB service-ի հավասար ա, ասենք, siemens a55-ի :)))
stepanyanarg
21.03.2011, 17:24
Իսկ խի՞ ցանկի մեջ Maemo չեք մտցրել
Մեկ էլ Սամսունգի Bada-ն չկա:
Ընկերներիցս մեկը Բադայով հեռախոս է առել, սկզբից մտածում էի, որ անկապ բան կլինի, պարզվեց իր գնի համար բավականին լավն ա: Նույնիսկ հայերեն մենյու ունի, բայց հայերեն ստեղնաշար չկա: Ծրագիրն էլ շատ թեթև ու user-friendly ա, առաջին անգամ սմարտֆոն օգտագործողի համար շատ հարմար ա:
stepanyanarg
21.03.2011, 19:05
Մեկ էլ Սամսունգի Bada-ն չկա:
առաջին անգամ սմարտֆոն օգտագործողի համար շատ հարմար ա:
բայց արդեն պռոֆեսինալների համար հեչ բանա.պրիմիտիվ սիստեմայա ու ծրագրերնել դրա համար շաաաաաաաաաաաաաաաաատ քիչա
բայց արդեն պռոֆեսինալների համար հեչ բանա.պրիմիտիվ սիստեմայա ու ծրագրերնել դրա համար շաաաաաաաաաաաաաաաաատ քիչա
Դե հա, Բադան չի էլ հավակնում Անդրոիդի, iOs-ի ու Windows Mobile-ի մրցակից դառնալ: Բադան էժան ու միջին գնային սմարթֆոնների համար է նախատեսված, Սամսունգի բոլոր լավ ու թանկարժեք հեռախոսները Անդրոիդով են: Ի դեպ Սամսունգը մտադրություն ունի հնարավորություն ստեղծել, որ իր արտադրած ոչ սմարթ հեռախոսների որոշ մոդելներ upgrade լինեն Բադա ու դառնան սմարթֆոն, ինչը շատ լավ միտք ա:
Բադան էդքան էլ պրիմիտիվ չի, իմ սպասելիքներից ավելի շատ հնարավորություններ ուներ, ինքը հենց նախատեսված է էն մարդկանց համար, ովքեր առաջին անգամ են սմարթֆոն օգտագործում ու էդքան էլ գլուխ չեն հանում դրանից :) Իսկ ծրագրերը էդքան էլ քիչ չեն, 2000 ծրագիր հիմա կա, չնայած էս թիվը դժվար թե շատանա: Մյուս կողմից էլ iOS-ն ու Android-ը 300.000-ից ավել ծրագրեր ունեն, որից երևի թե մի 10%-ն ա նորմալ, մնացածը զիբիլ ա:
stepanyanarg
22.03.2011, 16:26

Հիմա ամենաշատ ծրագրերը ունի Symbian-ը,որտև ամենահիննա,բայց դե արդեն մեռնող ՕՀ ա.
Իսկ maemo-ն ել սարքեցին ու չզարգացրին,տենցել մնաց
Հիմա ամենաշատ ծրագրերը ունի Symbian-ը,որտև ամենահիննա,բայց դե արդեն մեռնող ՕՀ ա
Համաձայն չեմ, որ մեռած ՕՀ ա: Ճիշտա առաջ Symbian-ը աղքատ ՕՀ էր, բայց հիմա լավ էլ զարգացումա ապրում, մանավանդ Symbian Anna-ի ու Symbian Belle-ի դուրս գալուց հետո: Իսկ հլը առջևում կան Symbian Carla ու Symbian Donna: Նաև վերջերս կայացած Mobile World Congress-ի ժամանակ "ամենալավ սմարթֆոն" պատվավոր մրցանակը ստացավ հենց Symbian-ով (Belle Feature Pack 1) աշխատող Nokia 808 հեռախոսը:
Նաև ինձ շատա դուր գալիս Windows Phone ՕՀ-ը:
ios
Մի քանի ամիս ա՝ անդրոիդ:)
Մի երկու օր ա՝ նախընտրում եմ պաղպաղակով սմարթֆոն ։))։ Շատ գոհ եմ, մնաց նորմալ հայերեն ֆոնտերի հարցն էլ լուծեմ ու վերջ։
Sent from my HTC Sensation