ivy
26.02.2011, 19:04
Էրեկ CNN-ով Օսկարի կանխատեսումներն էի նայում, մի շատ հայտնի լրագրող էր խոսում ու ասաց, որ լավագույն կանացի դերի համար մրցանակը կարող է ոչ թե Natalie Portman (http://www.imdb.com/name/nm0000204/)-ը ստանալ ("Black Swan" (http://www.imdb.com/title/tt0947798/)), այլ Annette Bening (http://www.imdb.com/name/nm0000906/)-ը ("The Kids Are All Right" (http://www.imdb.com/title/tt0842926/)):
Իսկ ես կարծում էի, թե Պորտմանը մի առանձնապես մրցակից չունի...
Ու քանի որ այս տարի "The Kids Are All Right" (http://www.imdb.com/title/tt0842926/) ֆիլմը չորս Օսկարի է առաջադրված՝ ներառյալ «Տարվա լավագույն ֆիլմը», որոշեցի նայել այն:
Ֆիլմը՝ անկախ իր կիսակատակերգական ժանրի, շատ ռեալիստական է, մի բան, որը ես ամենաշատն եմ գնահատում կինոմատոգրաֆիայում: Թե կերպարները, թե հարաբերությունները, թե երկխոսությունները շատ բնական են ու հավատալի:
Մի ընտանիքի պատմություն է, որտեղ ամուսնական զույգը կանայք են (Annette Bening (http://www.imdb.com/name/nm0000906/), Julianne Moore (http://www.imdb.com/name/nm0000194/))՝ մոտ քսան տարի համատեղ ապրող: Ունեն երկու երեխա՝ արհեստական բեղմնավորմամբ ծնված: Երևում է, որ սիրող ու հոգատար զույգ է, բայց դե իհարկե զուրկ չէ պրոբլեմներից՝ ներառյալ ժամանակի ընթացքում հանգած կրքերը:
Մի խոսքով, սոցիալական միջին խավի մի բավական համերաշխ ընտանիք է՝ իր այս ու այն խնդիրներով: Իրական պրոբլեմները սկսվում են այն ժամանակ, երբ նրանց տասնհինգամյա որդին և տասնութամյա դուստրը (Mia Wasikowska (http://www.imdb.com/name/nm1985859/)) որոշում են կապ հաստատել իրենց դոնոր-հոր հետ, ով ակամայից սկսում է ընդգրկվել ընտանիքի կյանքի մեջ...
Բայց չկարծեք, թե սա հոլիվուդյան մի ստանդարտ սցենար է, որտեղ «երրորդ ավելորդը» մոլագարի մեկն է դուրս գալիս՝ փորձելով ամեն ինչ կործանել: Էդպես չի: Դոնոր-հայրը (Mark Ruffalo (http://www.imdb.com/name/nm0749263/)) շատ համակրելի կերպար է և էդպիսին էլ մնում է մինչև վերջ: Իրականությունն այն է, որ տարբեր մարդիկ միասին կարող են խնդիրներ առաջացնել մեկը մյուսի համար, եթե անգամ նրանցից ոչ մեկը «վատը» չէ:
Ի դեպ, ֆիլմի երկրորդ մասը, որն ավելի խորն ու էմոցիանալ է, ես ավելի հաճույքով դիտեցի, քան առաջինը, որն ավելի կատակերգական է:
Թեև ֆիլմը վատը չէ, իմ կարծիքով Օսկարի նոմինացիայի էդքան էլ չի ձգում, ու չէր էլ ձգի, եթե լեզբի ընտանիքի փոխարեն ֆիլմում տրադիցիոնալ ընտանիք լիներ: Կարծում եմ, դրանից ֆիլմի իմաստը շատ չէր փոխվի. ընտանեկան խնդիրները, որն ուներ այս զույգը, կարող էր միանգամայն տեղ գտնել նաև հետերոսեքսուալ ընտանիքում: Ու թեև գտնում եմ, թե ֆիլմում շեշտը հեչ էլ հոմոսեքսուալիզմի վրա չէր, այնուամենայնիվ կարծում եմ, որ Օսկարի ճանապարհը մեծ մասամբ հենց դրանով էր որոշված...
Ֆիլմի դերասանական կազմը ահագին լավն է: Julianne Moore (http://www.imdb.com/name/nm0000194/)-ը, ում առանձնապես չեմ համակրում, վատ չի նայվում այս ֆիլմում: Նույնը կարելի է ասել նաև Mia Wasikowska (http://www.imdb.com/name/nm1985859/)-ի մասին, ով մի անգամ արդեն հասցրել էր ազդել վրաս Ալիսայի իր անհամ դերով՝ "Alice in Wonderland (http://www.imdb.com/title/tt1014759/)" ֆիլմում:
Annette Bening (http://www.imdb.com/name/nm0000906/)-ը, որին շատ հավանում եմ՝ դեռ "American Beauty" (http://www.imdb.com/title/tt0169547/)-ից սկսած, լավ գործ է կատարում նաև էս ֆիլմում: Թեև եթե նայել նրա բոլոր դերերը, կարելի է մեծ մասամբ նմանություն գտնել նրա կերպարների և ֆիլմերի ժանրերի միջև: Այնուամենայիվ, պետք է խոստովանել, որ տաղանդավոր դերասանուհի է ու միշտ լավն է իր բոլոր կերպարներում:
Չգիտեմ՝ ինչ կորոշի կինոակադեմիան, և ում կհասնի Օսկարը՝ Պորտմանին, թե Բենինգին (երևի թե այս երկուսն են հիմնական մրցակիցները): Իմ անձնական համակրանքը Բենինգի կողմն է, բայց ոչ կոնկրետ այս դերի, այլ ընդհանրապես հասուն ու կայացած դերասանուհի լինելու համար: Եվ քանի որ սա արդեն չորրորդ անգամն է, որ նա ներկայացվում է Օսկարի նոմինացիայի, կարծում եմ, որ հիմա վերջապես ժամանակն է՝ ոսկե արձանիկը ստանալու համար:
Ֆիլմի թրեյլերը.
http://www.youtube.com/watch?v=DgwjTy_cohg