PDA

Դիտել ողջ տարբերակը : iPhone.am խանութների ցանցը առաջարկում է ամենաէժան նոթբուկները.

Rammer
26.02.2011, 12:49
iPhone.am խանությունների ցանցը առաջարկում է ամենաէժան նոթբուկները.

Նոթբուկների հսկա տեսականի 2 տարի երաշխիքով:
Ապառիկ վաճառք:
Բարձր մակարդակի սպասարկում:

Եթե գնեք նոութբուք iPhone.am-ից և մեկ շաբաթվա ընթացքում Երևանում գործող խանութներում գտնեք նույն մոդելը ավելի էժան գնով, ապա մենք Ձեզ կվերադարձնենք գումարի տարբերությունը:

http://iPhone.am

Արամ
26.02.2011, 14:59

Ասեմ որ Նոթբուքները այստեղ շատ որակով են, արդեն երկար ժամանակ է Տոշիբա նեթբուք եմ օգտագործում և ոչ մի պրոբլեմ չի եղել…

Gayl
26.02.2011, 16:49
Եթե գնեք նոութբուք iPhone.am-ից և մեկ շաբաթվա ընթացքում Երևանում գործող խանութներում գտնեք նույն մոդելը ավելի էժան գնով, ապա մենք Ձեզ կվերադարձնենք գումարի տարբերությունը:

http://iPhone.am

Ջան էս մասը դզեց: Եթե այս պայմանը աշխատի ապա էտ խանութի վրա ով ուզի կարա փող աշխատի, դրա համար չեմ հավատում, որ այսպիսի բան կարող է լինել:

Հայկօ
26.02.2011, 18:00
Ջան էս մասը դզեց: Եթե այս պայմանը աշխատի ապա էտ խանութի վրա ով ուզի կարա փող աշխատի, դրա համար չեմ հավատում, որ այսպիսի բան կարող է լինել:

Չէ, դրա վրա փող աշխատելը բավականին բարդ բան ա: Հասկանում եմ, ուզում ես ասել, որ հնարավոր ա, որ նոթբուկ գնողը իր ծանոթ խանութի հետ պայմանավորվի ու էնտեղից նույն մոդելի համար ավելի էժան առաջարկ վերցնի՝ միայն ու միայն iPhone.am-ից էդ տարբերությունը պոկելու համար: Բայց էս դեպքում եթե տարբերությունը ընդամենը մի քանի հազար դրամ ա, ապա iPhone.am-ը կարող ա գնալ էդ քայլին՝ ընդհանուր գովազդի, հաճախորդ գրավելու, ինչպես նաև իր մնացուկային օգուտը չկորցնելու համար: Իսկ եթե տարբերությունը շատ ավելի շատ ա, ապա iPhone.am-ը կարող ա տեղնուտեղը կապվել էդ երկրորդ խանութի հետ ու ասել, որ ինքը ուզում ա հենց հիմա գնել տվյալ նոթբուկը էդ ավելի ցածր գնով, ցանկալի ա, ասենք, տասը հատ: Կհամաձայնվեն՝ խնդիր չկա, չեն համաձայնվի՝ մնաս բարով գնորդին վճարվարվելիք տարբերություն:

Ավելացնեմ, որ դեպքերի մեծագույն մասի համար iPhone.am-ի առաջարկած գները իրոք շուկայում ամենացածրներն են:

Gayl
26.02.2011, 18:11

Չհամաձայնվեցի: Այսպես ասեմ եթե նրանց վրա նոթը նստելա 200. 000 ապա խանութում ամենաքիչը 350.000 դրած ա, էտ լավագույն դեպքում, եթե պայմանավորվես և 50.000 ի տարբերություն տաս չեմ կարծում, որ քո ասած տարբերակը կաշխատի:

Gayl
26.02.2011, 18:12
Ավելացնեմ, որ դեպքերի մեծագույն մասի համար iPhone.am-ի առաջարկած գները իրոք շուկայում ամենացածրներն են:

Խնդիր չկա, բայց PR են անում, ոչ արդար ձևով:

Հայկօ
26.02.2011, 18:24
Չհամաձայնվեցի: Այսպես ասեմ եթե նրանց վրա նոթը նստելա 200. 000 ապա խանութում ամենաքիչը 350.000 դրած ա, էտ լավագույն դեպքում, եթե պայմանավորվես և 50.000 ի տարբերություն տաս չեմ կարծում, որ քո ասած տարբերակը կաշխատի:

Ինքնարժեքն ու վաճառքի գինը էդքան մեծ տարբերություն չեն տալիս: Դու հաշվի առ, որ դրսից գնելիս վճարած գումարի ու ստեղ վաճառքի գումարի արանքում հլը լիքը բաներ կան՝ սկսած մաքսազերծումից, վերջացրած եկամտահարկով, տարածքի վարձավճարով, աշխատողների աշխատավարձով ու էլի տենց հազարումի բաներ:

Խնդիր չկա, բայց PR են անում, ոչ արդար ձևով:

PR-ի արդարն ու անարդարը ո՞րն ա, Gayl ջան: Սովորական շուկայական մրցակցություն ա: Մարդիկ վստահ են, որ իրենց առաջարկած նոթբուկները ամենաէժաններն են, ու ոչ թե ուղղակի հայտարարում են էդ մասին, այլ նաև պատրաստ են գործով ապացուցել: Գնորդի համար սա բավականին գրավիչ բան ա:

Ձայնալար
26.02.2011, 18:26
Չհամաձայնվեցի: Այսպես ասեմ եթե նրանց վրա նոթը նստելա 200. 000 ապա խանութում ամենաքիչը 350.000 դրած ա, էտ լավագույն դեպքում, եթե պայմանավորվես և 50.000 ի տարբերություն տաս չեմ կարծում, որ քո ասած տարբերակը կաշխատի:

Էդ 2 անգամ գնի տարբերությունը օդից չի՝ մաքսատուրք + հարկեր + այլ ծախսեր + շահույթ: Այսինքն մանեվրելու տեղ շատ չկա: Կամ պետք է տարբերությունը փոքր լինի, կամ, եթե տարբերությունը մեծ է՝ գինն իջեցված է արհեստականորեն, ապա տվյալ ընկերությունը վնաս կկրի էդ իջեցված գնով վաճառելուց:

Gayl
26.02.2011, 18:41
Ինքնարժեքն ու վաճառքի գինը էդքան մեծ տարբերություն չեն տալիս: Դու հաշվի առ, որ դրսից գնելիս վճարած գումարի ու ստեղ վաճառքի գումարի արանքում հլը լիքը բաներ կան՝ սկսած մաքսազերծումից, վերջացրած եկամտահարկով, տարածքի վարձավճարով, աշխատողների աշխատավարձով ու էլի տենց հազարումի բաներ:

Ապեր ենթադրու՞մ ես, թե իսկականից գիտես, որ դա այդպես չի:
Այդ ամբողջը միասին նրանք մեկ նոթից գերշահույթ են ստանում;)

PR-ի արդարն ու անարդարը ո՞րն ա, Gayl ջան: Սովորական շուկայական մրցակցություն ա: Մարդիկ վստահ են, որ իրենց առաջարկած նոթբուկները ամենաէժաններն են, ու ոչ թե ուղղակի հայտարարում են էդ մասին, այլ նաև պատրաստ են գործով ապացուցել: Գնորդի համար սա բավականին գրավիչ բան ա:
Անարդար էն ա, որ անձամբ ես չեմ հավատում իրանց խոսքին ու եթե կարողացար 30.000-50.000 ի տարբերություն տաս, ապա հաստատ կհրաժարվեն, իսկ այդքան տարբերություն ցանկության դեպքում կարող ես տալ:

Հայկօ
26.02.2011, 18:54
Ապեր ենթադրու՞մ ես, թե իսկականից գիտես, որ դա այդպես չի:
Այդ ամբողջը միասին նրանք մեկ նոթից գերշահույթ են ստանում;)

Հաստատ, բնականաբար, չգիտեմ, բայց մոտավորապես տեղյակ եմ, թե նոթբուկների շուկայում ինչ ա կատարվում (գործի բերումով էլ, իմ սեփական հետաքրքրությունների բերումով էլ): Մոտավոր հաշվարկներ միշտ էլ կարելի ա անել, որովհետև նույն ապրանքի գինը ԱՄՆ շուկայում հայտնի ա, տեղափոխման ծախսերը շատ չեն տատանվում, մաքսազերծման տոկոսները հայտնի են, ԱԱՀ-ն ու մնացած հարակից ծախսերը հիմնականում պարզ են: Այսինքն՝ գնի ձևավորման մեծանիզմը մեծ մասմբ միշտ նույնն ա: Պլյուս՝ շուկայի ուսումնասիրության իմ իմացած արդյունքները բավականին հաճախ թարմացվում են (էս մեկը արդեն լրիվ գործիս բերումով), ու հաստատ կարող եմ ասել, որ iPhone.am-ի առաջարկները գնային առումով եթե նույնիսկ երբեմն ամենացածրներն էլ չեն լինում, ապա ամենացածրներից են՝ հաստատ:

Անարդար էն ա, որ անձամբ ես չեմ հավատում իրանց խոսքին ու եթե կարողացար 30.000-50.000 ի տարբերություն տաս, ապա հաստատ կհրաժարվեն, իսկ այդքան տարբերություն ցանկության դեպքում կարող ես տալ:

Դե էդ արդեն ժամանակը ցույց կտա, Gayl ջան: Ես իրենց խոսքին վստահում եմ. իրենց հետ համագործակցության փորձն ա ինձ էդ վստահությունը տալիս: Ամեն դեպքում՝ ոչ մի բան չի խանգարում դրանից օգտվելուն, եթե հնարավորություն ունես:

Gayl
26.02.2011, 19:07
Հաստատ, բնականաբար, չգիտեմ, բայց մոտավորապես տեղյակ եմ, թե նոթբուկների շուկայում ինչ ա կատարվում (գործի բերումով էլ, իմ սեփական հետաքրքրությունների բերումով էլ): Մոտավոր հաշվարկներ միշտ էլ կարելի ա անել, որովհետև նույն ապրանքի գինը ԱՄՆ շուկայում հայտնի ա, տեղափոխման ծախսերը շատ չեն տատանվում, մաքսազերծման տոկոսները հայտնի են, ԱԱՀ-ն ու մնացած հարակից ծախսերը հիմնականում պարզ են: Այսինքն՝ գնի ձևավորման մեծանիզմը մեծ մասմբ միշտ նույնն ա: Պլյուս՝ շուկայի ուսումնասիրության իմ իմացած արդյունքները բավականին հաճախ թարմացվում են (էս մեկը արդեն լրիվ գործիս բերումով), ու հաստատ կարող եմ ասել, որ iPhone.am-ի առաջարկները գնային առումով եթե նույնիսկ երբեմն ամենացածրներն էլ չեն լինում, ապա ամենացածրներից են՝ հաստատ:
Հայկօ ջան, հաշվե՞նք:):

նույն ապրանքի գինը ԱՄՆ շուկայում հայտնի ա
Ես գներից տեղյակ չեմ, իսկ եթե պետք է ԱՄՆ ի խանութների գները այստեղ տեղադրես համեմատության համար, ապա ասեմ, որ չստացվեց, նրանք կոմպերը(կամ մասերը) շատ ավելի էժան գնով վեկալում են պահեստներից, ենթադրենք իմ խանութը X քանակի կոմպ է վեկալում տվյալ խանութից ապա իմ համար գինը Y նա, եթե դու քո խանութի համար նույն պահեստից վեկալում ես X+Z ապրանք ապա քո համար գինը Y-B ա, իսկ թե նրանք որ երկրի պահեստներից են բերում դա արդեն անհայտ ա:

Հայկօ
26.02.2011, 19:26
Հայկօ ջան, հաշվե՞նք:):

Չէ, կարիք չկա :): Ես իմ առաջ նպատակ չեմ դրել iPhone.am-ի եկամտաբերությունը կամ ինչ-որ ուրիշ բան պարզել, Gayl ջան. ուղղակի ասում եմ էն, ինչ գիտեմ՝ իրենց առաջարկած նոթբուկները շատ հաճախ իրոք ամենաէժանն են հայկական շուկայում, իսկ էս նոր առաջարկը կարող ա շատ հետաքրքիր ու գրավիչ բան դառնալ վերջնական գնորդի համար: Ու ի վերջո՝ եթե ինչ-որ մեկը կարող ա օգտվել էդ առաջարկից ու փող վերցնել նրանցից, թող վերցնի, ի՞նչ խնդիր կա. ինքը՝ խանութն էլ հաստատ էդ առաջարկը տարածելուց առաջ էս բոլոր հարցերը գցել-բռնել ա:

Դե նույն iPhone.am-ը, օրինակ, ժամանակին մի էսպիսի բան էր առաջարկում. դու ընտրում ես քո ցանկացած մոդելը քո ցանկացած ԱՄՆ խանութում, իսկ իրենք դա բերում-հասցնում են քեզ՝ $200 հավելավճարով (հնարավոր էր նաև ավելի էժան): Բավականին հարմար բան էր, համարյա միշտ ավելի ձեռնտու էր լինում, քան էստեղի խանութներից գնելը:

Էսպես թե էնպես՝ վերջնական սպառողի համար էս ամեն ինչը կարևոր չի: Կարևորը հնարավորինս էժան գնով հնարավորինս լավ նոթբուկ առնելն ա: iPhone.am-ը, իմ կարծիքով, էդ հնարավորությունը տալիս ա: Ու ի վերջո՝ շուկան բաց ա, գնորդն էլ ազատ ա ընտրելու էն վաճառողին, որն ամենաշատն ա ձեռնտու իր համար: Վաճառողներն էլ ազատ են օրենքով չարգելված ցանկացած միջոցներով մրցակցելու միմյանց մեջ: Անձամբ ինձ էս նոր առաջարկը դուր ա գալիս, ճիշտ քայլ ա:

Gayl
26.02.2011, 19:35

Ապեր ես հո չեմ ասում, որ իրանց մոտ էժան չի, ասածս էն էր, որ լավ էլ հնարավոր ա փող աշխատել, իսկ քո ասած տարբերակը չաշխատող ա, որովհետև նրանք ապրանքը պահեստներից շատ էժան բերում են ու սկսում են սեփական խանութները բացել քաղաքի տարբեր ծայրերում:

Դե նույն iPhone.am-ը, օրինակ, ժամանակին մի էսպիսի բան էր առաջարկում. դու ընտրում ես քո ցանկացած մոդելը քո ցանկացած ԱՄՆ խանութում, իսկ իրենք դա բերում-հասցնում են քեզ՝ $200 հավելավճարով (հնարավոր էր նաև ավելի էժան):
Իհարկե շատ լավ բան ա, եթե ԱՄՆ ից են բերում, ուզում ես մի նրբություն էլ ասեմ, ենթադրենք ԱՄՆ ում գինը 1000 ա, և դու 1200 վճարում ես կոմպի համար, դու ենթադրում ես, որ 200 ն ա իրանց, բայց չէ, ամենաքիչը 400-500 ը մեջն ա, որովհետև իրանք չեն գնում խանութից քո համար բերում:

Կարճ ասած Աստված իրանց հետ:

Rammer
26.02.2011, 20:23
Gayl եթե պայմանը դզել ա ու կարաս փող աշխատես էլ բա էլ ինչին ես սպասում? Նոթբուկը առ iPhone.am -ից ու փող աշխատի :)

Gayl
26.02.2011, 20:30
Gayl եթե պայմանը դզել ա ու կարաս փող աշխատես էլ բա էլ ինչին ես սպասում? Նոթբուկը առ iPhone.am -ից ու փող աշխատի :)

Իսկ եթե ես չեմ ուզում 50.000 ի համար նոթ առնե՞մ և դա այն դեպքում, որ չեմ հավատում;)

ministr
26.02.2011, 20:36
Նոթբուկս գնել եմ հենց iphone.am-ից, շատ գոհ եմ, Արամն էլ ընտիր տղայա :)

Rammer
26.02.2011, 21:18
Gayl ջան մեխանիզմը հետևյալն է...Դու առնում ես ապրանքը, քեզ տալիս են երաշխիքային կտրոն, որտեղ նշվում է ամիս ամսաթիվ: Այդ օրվանից եթե մեկ շաբաթվա գտնես մեկ այլ խանութում նույն մոդելը ավելի էժան քեզ խանութը կվերդարձնի տարբերությունը: Հիմա ինչին չես հավատում?
Եթե դու ինչ որ մոդել գտնես 50.000 դրամ էժան, այդ դեպքում շատ ու շատ ավելի լավ կլինի, քանի որ քեզ գումարը կվերդարձվի և տեղում կգնվի այդ էժանը և ԱՄՆ-ից բերելու կարիք էլ չի լինի:

Բայց քո կասակծները վերջնակապես փարատելու համար ասեմ հետևյալը: Պարտադիր չի, որ դու առնես հետո քեզ գումարը վերադաձվի: Դու կարող ես գնալ խանութ և ասել որ այս ինչ խանություն տվյալ մոդելը ավելի էժան է: Այդ ինֆորմացիան տեղում ստուգվում է և քեզ վաճառվում է այդ էժան գնով:

Այս ակցիայի իմաստը գնորդին խաբելը չէ կամ էլ խանութի հեղինակազրկելը մի քանի հազար դրամի համար: Այլ լրիվ հակառակը` ապացուցել որ ի տարբերություն շատ այլ խանութների iPhone.am-ի համար գլխավորը որ հաճախորդը գոհ մնա և գնից և սպասարկումից...

Gayl
26.02.2011, 21:21
Բայց քո կասակծները վերջնակապես փարատելու համար ասեմ հետևյալը: Պարտադիր չի, որ դու առնես հետո քեզ գումարը վերադաձվի: Դու կարող ես գնալ խանութ և ասել որ այս ինչ խանություն տվյալ մոդելը ավելի էժան է: Այդ ինֆորմացիան տեղում ստուգվում է և քեզ վաճառվում է այդ էժան գնով:

Այ սա դուրս եկավ, եթե ուզենամ նոթ առնեմ, ապա հաստատ ձեր խանութից կօգտվեմ:))

Rammer
26.02.2011, 22:19
iPhone.am Այսուհետ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից թողարկվող վճարային և կրեդիտ քարտերով գնումներ անելիս կարող էք օգտվել զեղչերից:

Մաստերքարտ Պլատինում - 5%
Մաստերքարտ Ոսկի - 5%
Մաստերքարտ Ստանդարտ/ԱրՔա Կլասիկ - 3%

AMzone
27.02.2011, 15:06
http://vd.am
http://iphone.am

համեմատեք.... երկու խանութի նոթբուկներն էլ բերված են Ամն-ից:

VisTolog
12.03.2011, 20:50
Եթե գնեք նոութբուք iPhone.am-ից և մեկ շաբաթվա ընթացքում Երևանում գործող խանութներում գտնեք նույն մոդելը ավելի էժան գնով, ապա մենք Ձեզ կվերադարձնենք գումարի տարբերությունը:

http://iPhone.am

http://mynotebook.am (http://mynotebook.am/products.php?product=Toshiba-Satellite-A665D%252dS6091%2C16%252dinch-HD-LED%252dBacklit-display%2C-1.7-GHz-AMD-Phenom-II-P940-quad%252dcore%2C-640-GB-SATA-hard-drive%2C-4-GB-of-installed-DDR3-RAM%2CATI-Mobility--Radeon-HD-5650-graphics-1-GB%2C-) - 410.000 դրամ
http://iphone.am/ (http://iphone.am/Default.aspx?CategoryID=1708&Page=0&ProductID=170449) - 441.000 դրամ

Դե ի՞նչ, 31.000 կտա՞ք, եթե առնեմ Toshiba A665D S6091 mynotebook.am-ից:sulel

Արամ
12.03.2011, 21:10

վիստ ջան իրանք քեզ այդ գնով կծախեն ոչ թե քեզ 31000 կտան, իհարկե եթե այդ նոթբուքը ունեն

VisTolog
12.03.2011, 21:18
վիստ ջան իրանք քեզ այդ գնով կծախեն ոչ թե քեզ 31000 կտան, իհարկե եթե այդ նոթբուքը ունեն

Հա, իհարկե ունեն: Լինկերի վրա ուրիշ լինկա:

Համ էլ՝

ապա մենք Ձեզ կվերադարձնենք գումարի տարբերությունը:

Rammer
12.03.2011, 22:39
http://mynotebook.am (http://mynotebook.am/products.php?product=Toshiba-Satellite-A665D%252dS6091%2C16%252dinch-HD-LED%252dBacklit-display%2C-1.7-GHz-AMD-Phenom-II-P940-quad%252dcore%2C-640-GB-SATA-hard-drive%2C-4-GB-of-installed-DDR3-RAM%2CATI-Mobility--Radeon-HD-5650-graphics-1-GB%2C-) - 410.000 դրամ
http://iphone.am/ (http://iphone.am/Default.aspx?CategoryID=1708&Page=0&ProductID=170449) - 441.000 դրամ

Դե ի՞նչ, 31.000 կտա՞ք, եթե առնեմ Toshiba A665D S6091 mynotebook.am-ից:sulel

VisTolog խնդրում եմ նորից կարդա գրածներս:
Հետո եթե ուշադիր նայես mynotebook.am -ում այդ մոդելը ՉԿԱ: Գրված է "Soon will be in store":
Երբ կլինի և այդ գնով կվաճառվի mynotebook.am -ում ստուգվելուց հետո կարող ես iphone.am -ից գնել 410.000 -ով:
Գումարը կվերդարձվեր եթե դու արդեն գնած լինեիր iphone.am -ից...
Սա mynotebook.am -ի կողմից ոչ կոռեկտ քայլ եմ համարում չեղած ապրանքի համար անհավանական գներ սհամանելը: Դա շփոթության մեջ է գցում գնորդին:
Ի դեպ այդ մոդելը արդեն մի ամիս է այդ նույն ստատուսով դրված է կայքում: Երևի ոտքով են բերում կամ էլ էշով :D

Rammer
12.03.2011, 22:53
HTC հեռախոսների ամենամեծ տեսականին iPhone.am խանութների ցանցում:

7 Mozart - 226 000 դրամ
7 Trophy - 229 000 դրամ
Desire HD - 259 000 դրամ
G2 - 249 000 դրամ
HD2 - 220 000 դրամ
HD7 - 229 000 դրամ
Legend - 235 000 դրամ
myTouch 4G - 229 000 դրամ
Wildfire - 135 000 դրամ

Rammer
12.03.2011, 23:04
Ինքնարժեքից ցածր գներով:

iPad Wi-Fi 16GB: 209 000 դրամ
iPad Wi-Fi 32GB: 265 000 դրամ

Հայկօ
12.03.2011, 23:23
Հարգելի Rammer, ապառիկի պայմաններն էլ գրի, էլի, ընգեր ջան:

hayt.am
13.03.2011, 00:23
ինքնարժեք թե շուկայական գին դրանք լրիվ այլ հասկացողություններ են

Rammer
15.03.2011, 15:15
Հարգելի Rammer, ապառիկի պայմաններն էլ գրի, էլի, ընգեր ջան:

Խնդրեմ հարգելի...անունդ ոնց էր ապեր ?
http://iphone.am/aparik.aspx

vkmkpok
22.03.2011, 13:56
ժողովուրդ ջան, եթե ինչ-որ մի խանութում նոթբուքի գինը ավելի էժանա, քան iPhone.am-ում, ավելի լավ չի հենց ըտեղից էլ առնել, ոչ թե գնալ iPhone.am, ասել գիտեք ինչ ես խանութում 30000-ով էժանա, ինձ 30000-ով իջեցրեք գինը:

vkmkpok
17.06.2011, 11:38
Ինքնարժեքից ցածր գներով:

iPad Wi-Fi 16GB: 209 000 դրամ
iPad Wi-Fi 32GB: 265 000 դրամ

լօօօօօօլ… ինքնարժեքից ցածր… Ռամմեր ջան դու գիտե՞՞ս ինքնարժեքը որնա: ինքնարժեքը ապրանքի իրա վրա նստած գիննա: դու ուզում ես ասես, որ iPhone.am խանութի վրա iPadը նստել ա օրինակ 250 000 դրամ բայց ծախում են 209 000-ով

matlev
17.06.2011, 13:16
ժողովուրդ ջան, եթե ինչ-որ մի խանութում նոթբուքի գինը ավելի էժանա, քան iPhone.am-ում, ավելի լավ չի հենց ըտեղից էլ առնել, ոչ թե գնալ iPhone.am, ասել գիտեք ինչ ես խանութում 30000-ով էժանա, ինձ 30000-ով իջեցրեք գինը:

Բնականաբար: :)
Իսկ եթե iPhone.am-ից գնել ես, ու 4 օր հետո ես իմացել այդ մասին: ;)

Rammer
17.06.2011, 14:40
լօօօօօօլ… ինքնարժեքից ցածր… Ռամմեր ջան դու գիտե՞՞ս ինքնարժեքը որնա: ինքնարժեքը ապրանքի իրա վրա նստած գիննա: դու ուզում ես ասես, որ iPhone.am խանութի վրա iPadը նստել ա օրինակ 250 000 դրամ բայց ծախում են 209 000-ով

vkmkpok Սա 3 ամիս առաջ էր: Հետո ինչի վրա ես զարմանում? 3 ամիս առաջ գնաիր տեսնեիր համոզվեիր :)

AMzone
18.06.2011, 12:22
Ինձ հետաքրքիրա խիյա անունը iPhone :think
լսելով iPhone մտածում ես մասնագիտացվաց iPhone -ի խանութա, բայց ավելի շատ նոթբուք նեթբուքեր են:

Rammer
18.06.2011, 12:31
Ինձ հետաքրքիրա խիյա անունը iPhone :think
լսելով iPhone մտածում ես մասնագիտացվաց iPhone -ի խանութա, բայց ավելի շատ նոթբուք նեթբուքեր են:

Apple բոլոր ապրանքներից իրենք ունենում են.
http://iphone.am/Default.aspx?CategoryID=1741

AMzone
18.06.2011, 13:17
Apple բոլոր ապրանքներից իրենք ունենում են.
http://iphone.am/Default.aspx?CategoryID=1741

չբավարարեց պատասխանը, բայց դե մերսի.

Ապե Ջան
18.06.2011, 13:30
Apple բոլոր ապրանքներից իրենք ունենում են.
http://iphone.am/Default.aspx?CategoryID=1741

Դէ թող «Toshiba» - չլինի:

Jarre
19.06.2011, 02:41
Ժողովուրդ ջան, թե ինչու է անունը iPhone.am բացատրեմ։ Էտ անվան մեջ երևի թե ավելի շատ պիտի զարմացներ վերջին .am-ը, որը սովորաբար լինում է ինտերնետում և ոչ թե խանութների անվանումների մեջ :)

iPhone.am-ը իր գործունեությունը սկսել է ինտերնետային կայքից։ Դա այն ժամանակ երբ Հայաստանը տառապում է iPhone-ա մանյայով և այդ պատճառով էլ հավանաբար կայքի անվանումը դրել են iPhone.am։ Տղաները բավականին հարմար գներով բերում էին iPhone-ներ և Apple-ի այլ ապրանքներ։ Սկսեցին բերել նաև նոթբուքեր և այլ տեխնիկա։

Հետո երբ գործերը լավացավ բացեցին խանութ և որպեսզի իրենց հազարավոր կլինետները և չկլիենտները հասկանային, որ դա նույն iPhone.am կայքի խանութն է միայն արդեն ոչ թե օնլայլն այլ փողոցալայն, մարդիկ անունը թողեցին նույնը։

Հետևաբար եթե սկզբից լիներ Toshiba.am այդպես էլ կմնար։ Իսկ քանի որ հարցը Apple-ին առնչվեց, ասեմ, որ ցանկացած ապրանք իրենք Հայաստան բերում են պատվերով, շատ կարճ ժամանակում ու Apple-ի հայաստանյան բոլոր կազմակերպություններից (իսկ դրանք մի քանիսն են) անհամեմատ ավելի էժան։ Ասում եմ իմ անձնական փորձից։ Ու դրա համար էլ իմ սուբեկտիվ կարծիքով իրենք բոլոր իրավունքները ունեն կոչվելու iPhone.am, մանավանդ որ դա հեղինակային բրենդի չարաշահում չէ։ Համենայն դեպս Հայաստանում :)

Wave
24.06.2011, 00:40
Շատ լավ գներ են. Մենակ թէ բեքլայթը սենցա գրվում backlight.