PDA

Դիտել ողջ տարբերակը : Վարկանիշային աղյուսակներ



Ozon
24.02.2011, 14:17
Տվյալ թեմայում քննարկում ենք ՈՒԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակներում կատարվող փոփոխությունների մասին: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի առաջին 5 հորիզոնականներում տեղ զբաղեցրած երկների ցուցակը:

Երկրներ.....................10/11 մրցաշրջան

1. Անգլիա....................14.928
2. Գերմանիա..............14.000
3. Իսպանիա................12.928
4. Իտալիա..................11.000
5. Ֆրանսիա.................10.416

51359

Gayl
24.02.2011, 15:28
Ճիշտն ասած չհասկացա թե սա ինչ ցուցակ էր, գրել ես «երկրներ» նկատի ունես, տվյալ երկրի առաջնության մակարդակը՞: Հակառակը դեպքում Անգլիան ինչ գործ ունի առաջին տեղում:

Yellow Raven
24.02.2011, 15:35
Խոսքը տվյալ դեպքում առաջնությունների մասինա:)
Հետաքրքիրա, իտալական թիմերի ձախողումների հետևանքով մյուս տարի շատ հնարավորա, որ ստատուս քվոն խախտվի ու Գերմանիան 4 թիմ ներկայացնի ՉԼ-ում, իսկ Իտալիան`3:)

Gayl
24.02.2011, 15:38
Խոսքը տվյալ դեպքում առաջնությունների մասինա:)
Հետաքրքիրա, իտալական թիմերի ձախողումների հետևանքով մյուս տարի շատ հնարավորա, որ ստատուս քվոն խախտվի ու Գերմանիան 4 թիմ ներկայացնի ՉԼ-ում, իսկ Իտալիան`3:)

Այդպես ավելի արդար կլինի կամ էլ Իսպանիան երեք թիմ ներկայացնի:

Yellow Raven
24.02.2011, 15:43
Այդպես ավելի արդար կլինի կամ էլ Իսպանիան երեք թիմ ներկայացնի:

Չէ, Իսպանիան Բարսելոնայի վերջին տարիների հաջող ելույթների հաշվին բավականին միավորներա կուտակել ու մոտակա տարիներին դժվար տենց բան պատահի:))

Gayl
24.02.2011, 15:55
Չէ, Իսպանիան Բարսելոնայի վերջին տարիների հաջող ելույթների հաշվին բավականին միավորներա կուտակել ու մոտակա տարիներին դժվար տենց բան պատահի:))
Ուրեմն պետք է հպարտանաք:D
Բայց դզեց Անգլիայից կայֆոտ հետ ա:

Yellow Raven
24.02.2011, 16:12
Ուրեմն պետք է հպարտանաք:D
Բայց դզեց Անգլիայից կայֆոտ հետ ա:

Դե Անգլիայի առաջնությունը էսօրվա դրությամբ լավագույննա աշխարհում, էդ առումով լրիվ արդարա:)

Ozon
24.02.2011, 20:01
Այս վարկանիշային աղյուսակը կազմվում է եվրագավաթներում տվյալ երկրի ներկայացուցիչների ելույթների հիման վրա: 2012-2013 թվականից Գերմանիան Չեմպիոնների Լիգայում կներակայացնիբ 4 ակումբ: Եթե ուշադիր լինեք ապա կտեսնեք, որ Գերմանիան մոտավորապես 8 գործակցով առաջա անցել Իտալիայիցը ինչը մեծ առավելություն է և գործանականում մոտակա մեկ տարվա ընթացքում անհնարա որ իտալացիները կկարողանան գերազանցել գերմանացիներին: Իտալական ակումբների վերջին մասայական անհաջողություններից հետո վիճակը էլ ավելի վատացավ: Հիշենք, որ Իտալական բոլոր ակումբները ՉԼ 1/8 եզրափակիչում ձախողվեցին: Իսկ Եվրոպա Լիգայում Նապոլին կարող է հենց այսօր հրաժեշտ տալ մրցաշարին քանի որ հյուրնկալվելու է Վիլյառեալին: Նշեմ, որ այս Իսպանո-Իտալական դիմակայության առաջին մրցավեճը ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով:

Ozon
24.02.2011, 20:03
Դե Անգլիայի առաջնությունը էսօրվա դրությամբ լավագույննա աշխարհում, էդ առումով լրիվ արդարա:)

Դե այնքանովա արդար, որ Իսպանիայի նման ոչ թե երկու թիմերի հիման վրայա առաջինը, այլ բոլոր ակումբների, որոնք հանդես են գալիս թե Չեմպիոնների Լիգայում և Թե Լիգա Եվրոպայում: