PDA

Դիտել ողջ տարբերակը : Ընտանիք, բաժանություն, երեխաներ



PygmaliOn
13.02.2007, 14:50
Սաբժժ... Ինչպե՞ս է ազդում ծնողների բաժանումը երեխայի վրա::( :think

emo
13.02.2007, 14:57
Բնական է ,որ վատ:Խոսքը համերաշխ ընտանիքի մասին է,իսկ եթե ասենք հայրը ... ու դա երեխու վրա վատ է անրադառնում,բաժանումը ավելի լավ է,կամ հակառակը մայրը... այդ դեպքում էլ:

Նանե
16.02.2007, 11:22
Հետաքրքիր ու տխուր թեմա ես ընտրել, բայց շատ մերօրյա հարց է, որը թերևս շատերին է հուզում: Իմ կարծիքով եթե ընտանիքում տիրում է անառողջ մթնոլորտ, այսինքն ծնողները թշնամաբար են վերաբերվում միմյանց ու շարունակ վեճեր ու ծեծկրտուք է, ապա ավելի լավ է բաժանություն: Այսպիսով երեխային կճնշի միայն այն, որ ծնողները ապրում են առանձին: Եվ նա ստիպված չի լինի բացատրել դեմքին հաճախակի առաջացող կապտուկների պատճառը, կամ շարունակ մեկուսանալու իր ցանկությունը:(

Ուլուանա
16.02.2007, 13:39
Ընդհանրապես ծնողների բաժանությունը միշտ էլ վատ է անդրադառնում երեխայի վրա, որովհետև ընտանիքն ամեն դեպքում թերի է դառնում, և որքան էլ երեխան շրջապատված լինի մոր և մյուս հարազատների սիրով ու ջերմությամբ, միևնույն է, հոր պակասը զգալու է եթե ոչ գիտակցաբար, ապա ենթագիտակցաբար, և դա հաստատ որոշակի ազդեցություն ունենալու է նրա անձի ձևավորման վրա։ Բայց... Շատ դեպքերում բաժանությունն ավելի ճիշտ որոշում է թեկուզ հենց երեխայի համար, որովհետև ավելի լավ է երեխան մեծանա առանց հոր, բայց առողջ մթնոլորտում, քան ամեն օր ստիպված լինի իր ծնողների մշտական անհամաձայնության, միմյանց նկատմամբ փոխադարձ (կամ մեկի կողմից) անհարգալից վերաբերմունքի, վեճերի (ինչու՞ չէ, երբեմն նաև ծեծկռտուքների) ականատեսը լինել։ Իմ կարծիքով, ծնողների գժտությունները շատ ավելի վատ են ազդում երեխայի վրա, քան, ասենք, հոր պակասը։

Եթե ծնողները ներդաշնակության մեջ չեն ապրում, նրանք չեն կարող լիարժեք դաստիարակություն տալ իրենց երեխային։ Բացի սեփական օրինակով դաստիարակությունից, որն, ի դեպ, շատ մեծ (ես կասեի նույնիսկ ճակատագրական) դեր ունի երեխայի ձևավորման հարցում, տվյալ դեպքում ի հայտ են գալիս նաև մի շարք հակասություններ՝ կապված ծնողների մտածելակերպի ու կյանքի տարբեր հարցերին ցուցաբերած մոտեցումների հետ, այսինքն՝ երբ տվյալ հարցում մեկը մի բան է ճիշտ համարում, մյուսը՝ մեկ ուրիշ բան, իսկ երեխան ստիպված է լինում հետևել նրանցից մեկի ցուցումներին ու խորհուրդներին։

Եվ, ի վերջո, այս ամենից զատ, ոչ մի երեխա ոչ մի դեպքում չի կարող երջանիկ լինել՝ տեսնելով, որ իր ծնողները երջանիկ չեն, թեկուզև միասին են։ :think Այնպես որ չեմ ընդունում չբաժանվելու զոհաբերությունը միայն հանուն երեխաների, որին շատ ծնողներ դիմում են՝ միամտորեն համարելով, որ դրանով լավություն են անում իրենց երեխաներին։ Ճիշտ է, նպատակը բարի է, բայց այդ զոհաբերությունը հիմնականում ոչ միայն ապարդյուն է լինում, այլև վնասակար հենց երեխայի համար։

PygmaliOn
16.02.2007, 14:07
Հետաքրքիր ու տխուր թեմա ես ընտրել, բայց շատ մերօրյա հարց է, որը թերևս շատերին է հուզում: Տխուրը այո տխուր է, էդ հարցը ամենաուժեղ ձևով կպնում է ինձ:
Ուլուանա դուք հոգեբան եք…?

CactuSoul
16.02.2007, 14:48
Վա՜յ, Ուլուանա:D , տեսնես՝ գոնե մի թեմայում կթողնե՞ս, որ իմ մտածածը ինքս ասեմ:love …

Ուլուանա դուք հոգեբան եք…?
Իմ կարծիքով՝ այո: Պարտադիր չի համալսարանական դիպլոմ ունենալ, որ իսկական հոգեբան լինես: Պարզապես պետք է մտածել ու փորձել մարդկանց հասկանալ: Վերլուծելական մտածողություն է անհրաժեշտ ու առողջ տրամաբանություն, ինչն Անահիտը հաստատ ունի:) :

Օֆֆտոպ ստացվեց, բայց հուսով եմ՝ կներեք:oy :

Ստորագրությունս ավելացնում եմ Ուլուանայի գրառմանը:hi :

Ուլուանա
16.02.2007, 15:05
Տխուրը այո տխուր է, էդ հարցը ամենաուժեղ ձևով կպնում է ինձ:
Ուլուանա դուք հոգեբան եք…?
Չնայած CactuSoul-ն արդեն անուղղակիորեն պատասխանեց քո հարցին, բայց ես էլ, համենայնդեպս, հաստատեմ. ոչ, հոգեբան չեմ, չնայած միշտ էլ սիրել եմ հոգեբանի մասնագիտությունը... :love :oy