PDA

Դիտել ողջ տարբերակը : Օգնություն պարսկերեն սովորողներին



Ֆոտոն
22.02.2011, 15:12
Պարսկերենն այսօր պահանջարկ ունեցող լեզուների մեջ է, եթե հաշվի առնենք նաև, որ Պարսկաստանի հետ սահման ունենք:

Ինչպես նկատեցի, բառարանների սակավությունը շատ ա խանգարում: Ինձ հարկավոր է հայերեն-պարսկերեն բառարան, որում պարսկերեն բառը կարադալու տրանսկրիպցիան լինի:
Եթե գիտեք, թե որտեղից կարելի է ձեռք բերել կամ ինտերնետում գոնե ռուսերեն-պարսկերեն նմանատիպ բառարանի տեղ գիտեք, խնդրում եմ օգնեք: :)

Ամպ
24.02.2011, 14:03
Կարծում եմ՝ բառարանի հարցով մզկիթում քեզ կարող են օգնել:
Ասեմ նաև, որ հենց մզկիթում էլ անց են կացվում պարսկերենի անվճար դասընթացներ. տևողությունը երկու տարի է՝ շաբաթական երկու անգամ: Դասաժամերն էլ այնպես են հարմարեցված, որ աշխատողներն էլ կարողանան մասնակցել: Դասախոսներից բավականին գոհ էին, իսկ դասընթացներն էլ անց են կացվում թե՛ հայերեն, թե՛ անգլերեն լեզուներով (կախված է նրանից, թե որ դասախոսին կընտրես): Դասընթացներին ուսանողների գրանցումը սկսում են օգոստոսի կեսերից: Ինքս անցյալ տարի չհասցրեցի գրանցվել, բայց այս տարի անպայման գնալու եմ:
Հայտնածս տեղեկությունները հոկտեմբեր ամսվա են: Չգիտեմ՝ հիմա փոփոխություններ եղել են, թե ոչ:

Ֆոտոն
24.02.2011, 17:58
Շնորհակալություն տեղեկության համար, էնտեղից կփորձեմ ճշտել: :)