PDA

Դիտել ողջ տարբերակը : Վիկտոր Պելևին



impression
22.02.2011, 00:09
http://pelevin.nov.ru/photos/opnwin.php?src=pelevin_9.jpg

Ռուս ժամանակակից արձակագիր Վիկտոր Պելևինը ծնվել է Մոսկվայում, մասնագիտությամբ էլեկտրոմեխանիկ է, ավարտել է Գրակ. համալսարանի դասընթաց: Մի քանի տարի համագործակցել է "Գիտություն և կրոն" ամսագրի հետ, ուր պատրաստում էր հրապարակումներ արևելյան միստիցիզմի թեմայով: Առաջին տպագիր գործը "Կախարդ Իգնատն ու մարդիկ"-ն էր (1989): Ստացել է մի շարք մրցանակներ՝ "Великое Кольцо" (1990, "Реконструктор"; 1991, "Принц Госплана"; 1993, "Бубен верхнего мира"). Премия "Золотой шар" (1990, "Затворник и Шестипалый"). Малая Букеровская премия (1992, сборник "Синий фонарь"). Премия "Бронзовая улитка" (1993,"Омон Ра"). Премия "Интерпресскона" (1993, "Омон Ра"; 1993, "Принц Госплана"). Премия "Странник" (1995, "Зомбификация"):

http://pelevin.nov.ru/ էստեղ կարող եք գտնել նրա բոլոր գործերը, լիքը հոդվածներ, հարցազրույցներ:

Անձամբ ինձ անչափ դուր է գալիս նրա ոճը՝ մի տեսակ զուսպ, բայց շատ պատկերավոր, նրա տեղեկացվածությունը հազար ու մի փախած բաների վերաբերյալ, որը շատ հաճախ է զգացվում նրա գործերում, հատկապես՝ Тхаги պատմվածքում:
Վեպերը չեմ կարդացել, բայց շատ մեծ մասսայականություն է վայելում "Միջատների կյանքը": Պատմվածքները հրաշք են: Վայելեք:

StrangeLittleGirl
22.02.2011, 00:28
Հերս խորհուրդ էր տալիս կարդալ:

Ֆոտոն
22.02.2011, 15:46
Աուդիոգրքերից քաշեցի, հուսամ՝ տրանսպորտում հաճելի կլինի: :)
Շնորհակալություն

Արևածագ
29.03.2011, 21:56
Մի երկու ամիս առաջ Պելևինից որոշ բաներ կարդացի . "Принц Госплана", "Затворник и Шестипалый", "Жёлтая Стрела" վիպակներն ու ահագին պատմվածքներ: Թեթև ու գրավիչ ոճ ունի:
«Մենակյացն ու վեցմատանին» ինչ որ տեղ աղերսներ ունի Բախի «Ճայի...» հետ, իսկ «Դեղին Նետը» նմանեցրի «Ստալկերին»: Պատմվածքներն էլ հեշտ են կարդացվում: Տպավորվել է «Ակիկոն»: Փորձե՛ք կարդալ, կարծում եմ, չեք փոշմանի: :)