PDA

Դիտել ողջ տարբերակը : Անխել դե Կուատյե



impression
21.02.2011, 23:03
Փորփրեք ամբողջ ինտերնետը, ոչ մի տեղ նրա լուսանկարը չեք գտնի :)

Անխել դե Կուատյեն ըստ մի տարբերակի մեքսիկացի գրող է, ըստ մեկ այլի՝ այն ժամանակակից ռուս հեղինակի գրական կեղծանունն է: Իր ինքնակենսագրական գրքերում Կուատյեն իրեն անվանում է Նավախո ցեղի բնիկ հնդկացի: Երկար տարիներ ապրել է Ռուսաստանում, նախընտրում է գրել ռուսերեն:

"Ծնվել եմ Մեքսիկայում, մայրս նավախո է, հայրս՝ ֆրանսիացի: Նրանք իրենց կյանքի ուղին սկսել են տարբեր մայրցամաքներում, բայց ես գիտեմ, որ նրանց հանդիպումը կանխամտածված էր ճակատագրի կողմից":

Տվյալ պահին գոյություն ունեն բազում փաստեր, որոնք ապացուցում են, որ կեղծանվան տակ թաքնվում է հայտնի ռուս հոգեբան Անդրեյ Կուպրատովը:

Նրա գործերից դեռ կարդացել եմ Схимник-ը, որը "В поисках скрижалей" ցիկլի առաջին գիրքն է:
Մի բլոգում գրառում ունեմ իր մասին, որն արտացոլում է իմ սուբյեկտիվ կարծիքը, բայց ուզում եմ նորից երկար-բարակ գրելու փոխարեն էդ պոստի որոշ մասն էստեղ արտագրել:

Քիչ գրողներ կան, որոնք գրում են էնքան վատ /գեղարվեստական տեսակետից/, որքան Կուատյեն: Ես սովորաբար նրանց չեմ կարդում: Որպես ընթերցող շատ քմահաճ եմ, ինձ իմաստը քիչ է հետաքրքրում, սյուժեի սիրահար չեմ, ինձ հույզերն ու գեղեցկությունն է գրավում: Ես բնավ Կուատյեի ընթերցող չեմ, ինչպես և երբեք չդարձա Կոելիոյի ընթերցող, քանի որ գեղարվեստական տեսանկյունից Կոելիոն ինձ սոված էր թողնում: Սակայն, ի տարբերություն Կոելիոյի, որը մի գլոբալ, պուպուշ ու կարևոր գաղափարի մասին կարող է գրել մի քանի հարյուր էջ ու դառնալ բեսթ սելլինգ հեղինակ, Կուատյեն էդ մի քանի հարյուր էջը էն աստիճան է լցնում կարևոր ու գլոբալ գաղափարներով, որ չես կարողանում ուշքի գալ ինֆորմացիայի քանակից: Էն քիչ գրողներից է, որ անտանելի վատ է գրում, բայց ով թողնում է պահանջ` վերընթերցելու, որովհետև էդ քանակության ինֆորմացիան միանգամից մարսել կարող են շատ քչերը:

http://ki-moscow.narod.ru/litra/ezo/shimnik/shimnik.htm էստեղ կարող եք գտնել նրա բոլոր գրքերի տեքստերը:
Բարի ընթերցում: :)

StrangeLittleGirl
21.02.2011, 23:06
Լիլ, բայց էնքան էլ խոստումնալից չէր :)) Եթե էդքան վատ ա գրում, տառասխալներ էլ կանի :))

impression
21.02.2011, 23:09
Բյուր, լուրջ եմ ասում, կարդա: Բայց ներվերդ հանած կարդա: Ինքը ապրել ա օգնում: Աչքերդ բացում ա, ստիպում ա փորձել լինել երջանիկ: Իհարկե շատ ապաշնորհ ա գրում, դե այսինքն չոր ու ցամաք փաստեր ու գործողություններ են, բայց էնքան ՃԻՇՏ կա մեջը, որ սպանում ա ուղղակի:

StrangeLittleGirl
21.02.2011, 23:11
Բյուր, լուրջ եմ ասում, կարդա: Բայց ներվերդ հանած կարդա: Ինքը ապրել ա օգնում: Աչքերդ բացում ա, ստիպում ա փորձել լինել երջանիկ: Իհարկե շատ ապաշնորհ ա գրում, դե այսինքն չոր ու ցամաք փաստեր ու գործողություններ են, բայց էնքան ՃԻՇՏ կա մեջը, որ սպանում ա ուղղակի:

Իսկ ինքը գրքային տարբերակով շրջու՞մ ա մեր գրախանութներում: Ես կոմպով կարդացողը չեմ:

impression
21.02.2011, 23:13
Բուկինիստում եմ տեսել մի երկու բան
բայց իրեն պետք ա հերթով կարդալ
էն լինկը որ տվել եմ, այ էդ հերթականությամբ. դա ՊԱՐՏԱԴԻՐ պայման ա

einnA
21.02.2011, 23:18
Схимник-ը կարդացել եմ ու էնպես է, որ հիմա մի քանի էջ թերթելուց մի որոշ բաներ հիշեցի, բայց ինձ անձամբ էտքան չէր տպավորել:
Ուղղակի էտքանից մի բանի վրա էի մտածում մի քանի օր շարունակ. էն որ ճակատագիր կամ կանխորոշված ապագա ունենալը էտքան էլ սուտի բաներ չեն :) ընկել էի երևակայական էտ աշխարհը ու լավ էլ իրական էր :))

impression
21.02.2011, 23:22
լրիվ ուրիշ աշխարհ ա, չէ՞ :) ի դեպ, քո կարդացածությունն ինձ չի դադարում հաճելիորեն զարմացնել :)

einnA
21.02.2011, 23:31
լրիվ ուրիշ աշխարհ ա, չէ՞ :) ի դեպ, քո կարդացածությունն ինձ չի դադարում հաճելիորեն զարմացնել :)

հա իսկականից կլանում է, իսկ եթե էտ հաջողվում է, ուրեմ արժեք ունի :)

մերսի :oy մեկ-մեկ ուղղակի ծուլանում եմ, ստիմուլ է պետք, մեկ էլ մի քիչ կողքից "ջիջիլ" քցող :))

CactuSoul
22.02.2011, 00:44
հա իսկականից կլանում է, իսկ եթե էտ հաջողվում է, ուրեմ արժեք ունի :)
Ինձ էնպես էր կլանել, որ համալսարանի գրախանութում էի կարդում:)) Հիշում եմ՝ էնքան էի գնացել, արդեն աթոռ էին առաջարկում:)) Մինչև (արդեն վերջերին էի հասել), ընկերուհիս չէր դիմացել (ամոթին:)), ինքն էլ էր ինձ հետ կարդում) ու գնել էր գիրքը, ես էլ վերցրի մնացածը կարդացի, նկար էլ ունեմ էդ գրքով, համալսարանի աստիճաններին ծալապատիկ նստած:)) Լուսանկարիչ պապիկն էր թաքուն անմահացրել, բերեց-«նաղդեց» վրաս:))
Խոսքը "Схимник"-ի մասին է: Կլանվել էի երևի ավելի շատ հրատարակչի գովազդ-նախաբանից հետո, հետո ուզում էի կարդալ, տեսնել, թե դեպքերն ինչպես են զարգանում, բայց… երբ վերջում պարզվեց, որ դեռ 6-7 գիրք էլ պիտի կարդամ, որ իմանամ, թե ի վերջո էդ ամեն ինչն ինչի մասին էր, ասացի՝ "Զդռասծյե":)) Բայց ընկերուհիս ինձնից մի քիչ ավելի էր տարվել ու ինտերնետից քաշել էր մնացած գրքերը, ինձ էլ տվեց, իներցիայով մի քանիսն էլ կարդացի (հիմա միայն «Խելագարի օրագիրն» եմ հիշում, շատ աղոտ), ու վերջ:
Ըստ իս դրանք փող աշխատելու համար գրված գրքեր են, պուճուր-պուճուր ու գրավիչ: Հեղինակն էլ չի բացահայտվում, որ իբր ավելի հետաքրքրանա: Գլխավոր հերոսներից մեկը հենց հեղինակն է, որ ավելի գրավիչ լինի: Յուրաքանչյուր գրքի վերջում ինչ-որ կարևոր բան են գտնում (հայերեն դրա անունը մոռացա), ու չեն ասում ինչ, ընթերցողը միայն գիտի, որ դրանք ահավո՜ր կարևոր են ու մեկն առանց մյուսի առանձնապես իմաստ չունեն, բայց այ միասի՜ն… Ըմմ՜մ:roll:D
Եթե այդքան շատ գովազդով փաթեթավորված չլիներ, երևի թե քչից-շատից դրական կարծիք կունենայի, իսկ հիմա չունեմ:
Գուցե վերընթերցեմ, զգամ, որ արժեք կա, ի՞նչ իմանաս:): Բայց հիմա միայն մի միտք է գլխումս. «Տեր աստված, ինչքա՜ն ազատ ժամանակ ունեի ես մի ժամանակ…»:pardon:

impression
22.02.2011, 00:51
չգիտեմ, չգիտեմ
մի ժամանակ ես էլ էի վերցրել կարդալու, ու հենց առաջին էջերից ասել էի, որ ապուշություն ա
բայց հիմա, երբ ունեմ որոշակի գիտելիքների բազա, երբ հետաքրքրություններիս շրջանակը թույլ է տալիս ոչ միայն որպես գեղարվեստական գործ ընկալել Կուատյեի գործերը, հասկանում եմ, որ լիքը բան ունեմ գտնելու
էլի եմ ասում, որպես գեղարվեստական, էսթետիկ արժեք ինքը բացակայում ա ինձ համար, բայց շատ այլ որակների համար հարգում եմ ու կարդում

E-la Via
21.05.2011, 23:55
Անխել դե Կուտյե :love.... Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ երկու տարի առաջ նրա գրքերի շնորհիվ կյանքումս մի նոր փուլ սկսվեց:

Հիշում եմ՝ քույրս նվիրել էր Смеющийся Христос-ը, որը կարդալուց հետո ուղղակի մի աննորմալ վիճակում էի. նախ, որ կարդացածիցս գրեթե ոչինչ չէի հասկացել (իհարկե դա հետո պետք է գիտակցեի), հետո առկա իմաստից, չէ, իմաստներից, ու այն ձգողականության ուժից, որ պարունակում են նրա բոլոր գրքերը: Անընդհատ ուզում ես վերադառնալ, նորից թերթել: Իհարկե, նրանք գեղարվեստական արժեք չունեն, բայց հեղինակը կարծես չի էլ ձգտում ընթեցողին գեղարվեստական հաճույք պատճառել: Չէ, նա իր գրքերի միջոցով օգնում է ճանաչել ինքներս մեզ, մեզ այլ տեսանկյունից նայել:

Կարդացել եմ նրա բոլոր գրքերը: Թե скрижаль-ները հաճույքով, մի շնչով ես կարդում, печать-ները ավելի դժվար են առաջ գնում, որովհետև այդտեղ խոսքը գնում է մարդկային մեղքերի մասին, որոնք հատուկ են բոլորիս, իսկ վերջին երեքը հույսի, հրաշքի ու պայքարի մասին:

Ամեն գիրքը մի քանի շերտ ունի: Դա, թե իմ վրա զգացի, երբ վերընթեցեցի, թե ծանոթներիս կարծիքը լսելուց հասկացա: Յուրաքանչյուրին նրա գրքերը կարծում եմ ինչ-որ բան ունեն տալու:
Ու դրանք հանգիստ կարելի է խորհուրդ տալ կարդալ շատերին:

Բայց այ "Անդրեյի գիրքը" լրիվ այլ բան է: Ամենաուժեղն է: Դա ամեն մեկին չէ, որ խորհուրդ կտամ կարդալ: Անդրեյի գիրքը չես կարող արագ-արագ կարդալ ու առաջ անցնել, ես մինչև հիմա էլ երրորդ մասը չեմ ավարտել, որովհետև զգում եմ,դեռ ժամանակը չի:

Լավ, Կուատյեի գրքերից յուրաքանչյուրի մասին երկար կարելի է խոսել:
impression, շնորհակալություն թեմայի համար, հույսով եմ շարունակել ես մյուս գրքերն էլ կարդալ :):