PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռեդ / Red



Smokie
21.02.2011, 12:05
http://www.imagger.com/uploads/327166_red-film-poster.jpg
http://images.mirror.co.uk/upl/m4/oct2010/5/3/red-film-455132066.jpg

Բեմադրությունը- Ռոբերտ Շվանտկի
Սցենարը- Ջոն Հոբերի, Էրիկ Հոբերի
Երաժշտությունը- Քրիստոֆ Բեք
Դերերում- Բրյուս Վիլլիս, Մերի-Լույզ Պարկեր, Մօրգան Ֆրիման, Ջոն Մալկովիչ, Հելեն Միրրեն, Կարլ Ուրբան:

Ժանրը- մարտական, կատակերգություն
Նկարահանվել է- 2010թ. Հոկտեմբերի 15
Երկիրը- ԱՄՆ
Տեւողությունը- 111 րոպե
Կինոստուդիա- Summit Entertainment

Ո՞վ է նայել այս ֆիլմը, ի՞նչ կարծիքներ ունեք::)

Smokie
21.02.2011, 12:16
Ինձ մի այլ կարգի դուր է եկել ֆիլմի հումորը::D:D

Inna
21.02.2011, 17:01
Էս ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում եմ տեսել /չիմանալով թե ինչ կինո կա էտ օրը, գնացել եմ առաջի սեանս էր, ու հենց դա էլ նայել եմ/, լավն էր, ինձ էլ ա դուր եկել...Ամենալավը էն էր, որ ֆիլմում չէին գերակշռում երիտասարդները, մեծահասակներ էլ կաին, ու ինձ ավելի շատ իրանց դերն էր դուր գալիս...Շատ լավ էին խաղում իրենց դերը...Իսկական պրոֆեսիոնալներ էին...

Gayl
21.02.2011, 17:07
Մի անգամ գինով կուտվի, դերասանների խաթր եմ նայել:

LoK®
21.02.2011, 19:11
Բրյուսը նեղվել էր, որ expendables-ում էդքան կարճ դեր էին տվել, որոշեց մի հատ էլ ինքը "բիձեքով հավաքվել ենք իրար գլխի" կինոյում խաղա :))
Վատը չէր, մի երկու անգամ կարելի ա նայել:

ivy
01.03.2011, 19:08
Ինչ հավես ֆիլմ էր, էրեկ եմ նայել: :))
Ֆիլմի կիսակատակերգական-ոչ ռեալիստական սյուժեն իհարկե ուրիշ ֆիլմերում մի քանի տարբեր ձևերով արդեն տեսել ենք, բայց մենակ դերասանների համադրության համար արժեր նայել: :) Ի՜նչ մի տրամադրություն են ստեղծում: :))

Բրյուս Ուիլիսի համար նման դերերը երևի պարապ վախտի խաղալիք են ու զվարճանալու միջոց, չնայած լավ զգացվում է, որ ոչ միայն ինքը, այլև բոլոր մնացած դերասաններն էլ կարգին զվարճացել են ֆիլմում: :)
Ջոն Մալկովիչը ամենահամով կերպարն է ֆիլմում՝ մի քիչ խփնված, բայց հետն էլ «խելքը գլխին» բիձուկ, ում ոտքի տակ ավելի լավ է չընկնել:
Մորգան Ֆրիմենը ինչ էլ խաղա, նայվում է. էստեղ մի եսիմ ինչ դեր չի տանում, բայց մենակ իր դեմքը տեսնելուց արդեն հաճույք ես ստանում:
Հելեն Միրենը, ով ի դեպ միակ դերասանուհին է, որ իր կյանքում համ Ելիզավետա Առաջինի դերն է խաղացել, համ Ելիզավետա Երկրորդի ("The Queen", որի համար Օսկար է ստացել), շատ հետաքրքիր կերպար է էս ֆիլմում՝ նուրբ ու բարձրաճաշակ կին՝ պատկառելի տարիքի, որը ամբողջ կյանքում մարդ հնձելով է զբաղված ու իր գործը լավ գիտի: ;)
Ֆիլմում լավն են նաև Բրայան Քոքսը՝ իբրև ռոմանտիկ ռուս մաֆիոզ, և Ռիչարդ Դրեյֆազը՝ իբրև ֆիլմի «վատ» տղա (ավելի շուտ՝ բիձա):

Ու բոլորն իրար հետ ընտիր ֆիլմ են սարքել: :)

Ivan Simanov: I miss the old days... I haven't killed anyone in years!
Frank Moses: That's sad...

Smokie
01.03.2011, 19:31
Մերի-Լույզ Պարկերն էլ էր շատ լավ խաղում, նա է՛լ է ֆիլմի գլխավոր հերոսներից: Ջոն Մալկովիչը մի այլ կարգի դուրս եկել ա, ընտիր էր:
Երբ ֆիլմը պրծնում էր, մենք տխուր ասում էինք «իիի, բա նեգրըը:(» (Մորգան Ֆրիմեն) էն էլ ամենավերջում, Մալկովիչի հետ մի լաաավ երգելով...:D:D

ivy
01.03.2011, 19:39
Մերի-Լույզ Պարկերն էլ էր շատ լավ խաղում, նա է՛լ է ֆիլմի գլխավոր հերոսներից: Ջոն Մալկովիչը մի այլ կարգի դուրս եկել ա, ընտիր էր:
Երբ ֆիլմը պրծնում էր, մենք տխուր ասում էինք «իիի, բա նեգրըը:(» (Մորգան Ֆրիմեն) էն էլ ամենավերջում, Մալկովիչի հետ մի լաաավ երգելով...:D:D

Smokie ջան, բայց Ֆրիմենը իսկապես մեռնում ա ֆիլմում. չգիտեմ, դու էդ վերջում ինչ ես տեսել: :)

Ռուֆուս
08.03.2011, 01:53
Դեբիլ կինո էր, չեմ հասկանում ինչի ինձ վատություն արիք ու համոզեցիք, որ նայեմ :}

Մալկովիչը չլիներ, կեսից կանջատեի :}

Kita
08.03.2011, 01:53
Դեբիլ կինո էր, չեմ հասկանում ինչի ինձ վատություն արիք ու համոզեցիք, որ նայեմ :}

Մալկովիչը չլիներ, կեսից կանջատեի :}

Էլ մի հավես ֆիլմ էր:))

Պարտադիր պտի հոգիտ կռծվեր, տակնուվրա լիներ, որ լավ կինո լիներ?:))

Ապե Ջան
08.03.2011, 01:55
Կարգին կինո էր, բայց երկրորդ անգամ էլ չեմ նայի:
Գլխավոր դերերում կարգին ուստեք էին հանդես գալիս ու միայն բավականություն եմ ստանում նայելով իրենց պրոֆֆ խաղը:

Kita
08.03.2011, 01:57
Նոր Հելեն Միրենի տարիքը նայեցի, շոկի մեջ ընկա:}
65:o

impression
08.03.2011, 02:01
Շատ համով կինո էր
Ռուֆ, քո ու իմ ճաշակների անհամատեղելիությունն ինձ սկսում ա վախացնել արդեն :D
վերջն աչքիս մեր հարաբերությունները փչանան, ինձ էս բաժնից արտաքսեն... ու տենց տխուր բաներ
օրինակ մի հատ կասե՞ս ինչի էր դեբիլ կինո /սենց փրփրում եմ նստած/ :)

Ապե Ջան
08.03.2011, 02:02
Մորգան Ֆրիգեն 73 տարեկան:

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b5/Morgan_Freeman%2C_2006.jpg/401px-Morgan_Freeman%2C_2006.jpg

Kita
08.03.2011, 02:04
Մորգան Ֆրիգեն 73 տարեկան:

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b5/Morgan_Freeman%2C_2006.jpg/401px-Morgan_Freeman%2C_2006.jpg

Իրանից դա պարզ է:))
Հելենը 50ի տեսք ունի:))

Ռուֆուս
08.03.2011, 02:14
Շատ համով կինո էր
Ռուֆ, քո ու իմ ճաշակների անհամատեղելիությունն ինձ սկսում ա վախացնել արդեն :D
վերջն աչքիս մեր հարաբերությունները փչանան, ինձ էս բաժնից արտաքսեն... ու տենց տխուր բաներ
օրինակ մի հատ կասե՞ս ինչի էր դեբիլ կինո /սենց փրփրում եմ նստած/ :)

Արխային, եթե իմ ու քո ճաշակները չեն համընկնում, ապա քո ու Հայկօյինը հաստատ կհամընկնեն ու քեզ արտաքսում չի սպառնա :))

Անկապ կինո էր, կիսահոգնած հումորով, ստերեոտիպներով լեցուն, պառավներին ու բիձեքին հավաքել էին իրար գլխի ու ստիպում էին, որ գործերը թողած զիլինա խաղան :)) Չեմ սիրում սենց ցանցառ կինոներ, կոմեդիաներից էս վերջերս մենակ սև հումորն ա դուրս գալիս, մնացածները ներվերիս ազդում են... :(

Norton
08.03.2011, 02:27
2 անգամ նայել եմ, շատ լավնա՝ թեթև հումոր ունի+դերասանական կազմն+արագ զարգացող սյուժե+Մալկովիչ մարմնավորած կերպար=լավ կինո: Արժեր նայել: Խորհուրդ է տրվում ընկերական միջավայրում դիտման:aha

Աթեիստ
08.03.2011, 10:09
2 օրվա մեջ 3 անգամ նայել եմ սա ու "Копы в глубоком запасе". Երկուսից էլ հիացած եմ, ընտիր կոմեդիաներ էին:

Chuk
13.03.2011, 03:41
Կիտան խորհուրդ տվեց նայեմ:
Նայում եմ: Շունչը լավն ա, չնայած դեռ նոր ա սկսվել, բայց տրամադրող ա:

Բայց դե խմուկ մարդը ուրիշ ինչի՞ն պետք ա նայի, եթե ոչ աղջկա վզի զարդին: Էսպիսով նկատածս առաջին կիքսը:

05:36 րոպե
http://img850.imageshack.us/img850/649/red1.jpg (http://img850.imageshack.us/i/red1.jpg/)

05:44 րոպե
http://img151.imageshack.us/img151/6245/red2h.jpg

Սրտիկավոր թիթեռնիկի ուղղությունը...


հ.գ. Հա, պարապ եմ մնացել :oy

ivy
13.03.2011, 10:47
Չուկ, եթե աղջիկ լինեիր, կիմանայիր, որ դա կիկս չի: :))
Շղթայի վրայի նման բարալիկ զարդերը շատ արագ շրջվում են այս ու այն կողմ: :)
Բայց դեմք ես դու: :D

Smokie
06.12.2013, 16:48
Ժողովու՜րդ, իսկ Red 2-ը ո՞վ ա նայել:))

http://www.beliefnet.com/columnists/moviemom/files/2013/07/Red-2-2013-1.jpg

Ես երեկ նայեցի:hands

Two-Face
06.12.2013, 20:56
Ժողովու՜րդ, իսկ Red 2-ը ո՞վ ա նայել:))

Ես երեկ նայեցի:hands


էնթոնի Հոփքինսը jolly good էր խաղում: :)