PDA

Դիտել ողջ տարբերակը : Այլազգի խոհանոցների ռեստորաններ Երևանում



One_Way_Ticket
20.02.2011, 17:43
Ես, որպես ճանապարհորդություններ սիրող մարդ, սիրում եմ նաև տարբեր ազգերի ուտեստները համտեսել: Բարեբախտաբար, վերջինի համար ոչ միշտ է անհրաժեշտ սեփական քաղաքից հեռու գնալը: Եկեք թեմայում քննարկենք, թե ինչ ռեստորաններ կան Երևանում, կիսվենք մեր կարծիքներով: Ինքս յուրաքանչյուր ռեստորան կգնահատեմ չորս չափանիշով` խոհանոց, ինտերյեր/մթնոլորտ, սպասարկում, գներ: Գնահատականներն այսպիսին են.
1 - խայտառակ
2 - վատ
3 - միջին
4 - լավ
5 - գերազանց

Վրացական
Կարծում եմ շատ կան Երևանում: Ինքս այցելել եմ "Օլդ Թբիլիսին", գտնվում է Կոմիտասի պողոտայի միջին հատվածում, Լամբադայի կողմից իջնելիս աջի վրա:
Խոհանոց - 4,
Ինտերյեր/մթնոլորտ - 2 (ոչնչով աչքի չընկավ),
Սպասարկում - 4 (մենյուում յուրաքանչյուր ուտեստի մոտ նշված է պատրաստման համար պահանջվող ժամանակը, և, համենայն դեպս իմ դեպքում, հստակորեն համընկավ իրականության հետ)
Գներ - 4

Ռուսական
Գտնվում է Հանրապետության փողոցի վրա, Սայաթ-Նովայի հետ հատման կետից մի քիչ ներքև, աջի վրա:
Խոհանոց - 4,
Ինտերյեր/մթնոլորտ - 5 (հիանալի ռուսական անկյուն են սարքել, երաժշտությունը, ինտերյերը, մենյուի տառատեսակը և այլն, ամեն ինչ տեղին է և չափած-ձևած, չնայած նախկին Սլովոնականին ռեստորանին Ամիրյանի վրայի չի հասնի),
Սպասարկում - 3
Գներ - 3

Իտալական
Մի քանի հատ կա: Ինքս եղել եմ "Անկյուն"-ում, գտնվում է Սախարովի հրապարակից քիչ հեռու Վարդանանց փողոցի աջ կողմում:
Խոհանոց - 4,
Ինտերյեր/մթնոլորտ - 3
Սպասարկում - 5 (այդպիսի սպասարկում Երևանում հազվադեպ է հանդիպում)
Գներ - 2 (այո, թանկ տեղ է)

Անգլիական
"Շերլոք Հոլմս": Գտնվում է Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկի մոտ:
Խոհանոց - 3,
Ինտերյեր/մթնոլորտ - 4
Սպասարկում - 4
Գներ - 3

Մեքսիկական
"Կակտուս": Գտնվում է Մաշտոցի պողոտայի վրա, Մատենադարանից իջնելիս ձախ կողմում:
Խոհանոց - 3,
Ինտերյեր/մթնոլորտ - 5 (չեմ եղել Մեքսիկայում, բայց Մեքսիկան հենց այդպիսին եմ պատկերացնում, ինչպիսին այս ռեստորանում էր)
Սպասարկում - 3
Գներ - 3

Լիբանանյան
Գտնվում է Սայաթ-Նովայի պողոտայի վրա, Աբովյանի խաչմերուկից դեպի Խանջյան քայլելիս ձախ կողմում
Խոհանոց - 5 (ով այցելի, խորհուրդ եմ տալիս անպայման փորձել "սուջուխ" կոչվող ուտեստը)
Ինտերյեր/մթնոլորտ - 4
Սպասարկում - 4
Գներ - 4 (գները բավական մատչելի են, վերոհիշյալ սուջուխը մսի բավական մեծ պորցիա էր` կարտոֆիլով և բանջարեղեններով, ընդամենը 1800 դրամ)

Արաբական
Գտնվում է Սախարովի հրապարակի վրա, Նալբանդյանով հրապարակից բարձրանալիս աջ կողմում:
Խոհանոց - 2,
Ինտերյեր/մթնոլորտ - 5 (մինչև բուն ռեստորանին հասնելը անցնում ես արաբական ոճով հիանալի զարդարած միջանցներով)
Սպասարկում - 3
Գներ - 2

Հնդկական
"Կարմա": Գտնվում է Տերյանի փողոցի վրա, Մոսկովյանի խաչմերուկից դեպի Կարապի լիճ քայլելիս աջի վրա: Ուտեստները "by default" բավական կծու են, եթե կծվի սիրահար չեք, նախօրոք զգուշացրեք, որ կծու չանեն:
Խոհանոց - 4,
Ինտերյեր/մթնոլորտ - 4
Սպասարկում - 4
Գներ - 3

Չինական
Չինական ռեստորանները լիքն են Երևանում: Նկատի ունեցեք, որ դրանք բոլորը նույն ցանցին չեն պատկանում, այնպես որ կարևոր է, թե որը կայցելեք: Ինքս խորհուրդ կտամ այցելել Արամի և Նալբանդյանի խաչմերուկում գտնվող Bejing ռեստորանը: Պորցիաները բավական մեծ են, միայնակ խորհուրդ չեմ տա այցելել:
Խոհանոց - 4,
Ինտերյեր/մթնոլորտ - 4
Սպասարկում - 4
Գներ - 4

Ճապոնական
Գտնվում է Բաղրամյանի պողոտայի վրա, Օպերայից մի փոքր վերև, աջի վրա:
Խոհանոց - 4,
Ինտերյեր/մթնոլորտ - 3
Սպասարկում - 3
Գներ - 2 (բավական թանկ տեղ է, հատկապես եթե ուզում եք սուշի ուտել)

Հուսով եմ ոչինչ չմոռացա: Եթե էլի հիշեմ, կամ նոր ռեստորան հայտնաբերեմ և այցելեմ, կգրեմ: