PDA

Դիտել ողջ տարբերակը : L'Illusionniste / Իլյուզիոնիստը



Leo Negri
19.02.2011, 16:38
Բարի, լավ հումորով, բայց և շատ տխուր ու քիչմ դեպրեսիվոտ մուլտֆիլմ` բիձա ֆոկուսնիկի ու մի աղջկա մասին, որը համոզվածա, որ ֆոկուսնիկը իրական հրաշքներա գործում: Ֆիլմը Սիլվեն Շոմենա հանել, ինքը հայտնիա "Բելվիլլի Տրիո"-յով: Բայց դե էս մուլտը, արտաքնապես "Տրիո"-ն մի քիչ հիշացնելով /ահամ, հերոսները ստեղ էլ գրեթե չեն խոսում, ու նույնքան արտահայտիչ են նկարած/, այնուամենայնիվ ավելի նուրբա, հանգիստ ու տխուր, Բելվիլլի խելացնոր խայտաբղետ մթնոլորտը չունի:

Առանձին պետքա նշել երկրորդական կերպարներին: Թե ալկաշ կիլտավոր շոտլանդացին, թե ջղայն ճագարը, թե տիկնիկ խոսացնող մարդը, թե ակրոբատները, թե խղճուկ ծաղրածուն, թե մնացածը` բոլորը նենց լավն են, որ էլ ասելու չի:

Եթե սիրում եք լավ /բոլոր առումներով լավ` թե կատարման, թե պարունակության, թե խորության/ մուլտիպլիկացիա` ապա նայել անպայման, ինքը հանճարեղության չափ սիրունա, բարի ու լավը:

Էս էլ թրեյլերը`



http://www.youtube.com/watch?v=mPdLrxxo4mg

Barekendan
20.02.2011, 20:00
Սույն գլուխգործոցը այս տարի լավագույն մուլտֆիլմի Օսկարի համար ա պայքարելու: Տեսնենք, թե ինչ կլինի: :hands

Ռուֆուս
02.03.2011, 00:48
Շատ սիրուն, շատ օրիգինալ, ահավոր բարի մուլտ էր, մանկությանս մուլտերն էր հիշեցնում...

Մուլտը նայելուց հետո պարզեցի, որ թե ֆիլմի սցենարիստը, թե գլխավոր հերոսը ֆրանսիացի հանրահայտ դերասան, ռեժիսոր, մնջախաղաց, կոմիկ Թաթին է: Իսկ Թաթիից ընդամենը մեկ ֆիլմ եմ տեսել - «Իմ քեռին/Mon Oncle», հին 60-ական թվականների ֆիլմ է, շատ օրիգինալ ու համով հումորով :)

Leo Negri
02.03.2011, 14:37
Սույն գլուխգործոցը այս տարի լավագույն մուլտֆիլմի Օսկարի համար ա պայքարելու: Տեսնենք, թե ինչ կլինի:


Տվին Թոյ Սթորիին կապիտալիստները:

Ռուֆուս
02.03.2011, 14:51
Տվին Թոյ Սթորիին կապիտալիստները:

Ինչ-որ տեղ ուրախ եմ դրա համար, որովհետև Խաղալիքների Պատմությունն էլ էր արժանի Օսկարի ու ստացավ մրցանակը :) Իսկ Իլյուզիոնիստը փոքրիկ գանձ է, հեչ պարտադիր չէ, որ բոլորը իմանան իր մասին ու հեչ պարտադիր չէ, որ ինքը մեյնստրիմ դառնա ու բազմաթիվ մրցանակներ շահի: :)

Ֆրեյա
02.03.2011, 15:09
Չեմ տեսել դեռ Իլլյուզիոնիստը, բայց Թոյ Ստորիի 15 րոպեն նայելուց հետո դադարեցրի բռնությունն ուղեղիս նկատմամբ ու վօօբշյե...

էդ ամերիկացիք չեն հոգնել դեռ ՆՈՒՅՆ տափակ սցենարով իրար հետևից մուլտ ու կինո շարելուց...

Leo Negri
04.03.2011, 01:01
Ինչ-որ տեղ ուրախ եմ դրա համար, որովհետև Խաղալիքների Պատմությունն էլ էր արժանի Օսկարի ու ստացավ մրցանակը

Հա, համաձայն եմ:
Բայց դե մեկա ուզում էի էս մեկին տան:

ars83
04.03.2011, 04:30
Ես էլ նայեցի. սիրուն նկարած մուլտիկ էր: :) Շնորհակալություն թեմայի համար: Բայց մեկա չհասկացա, թե մուլտիկի ինչն է դեպրեսիվ կամ ինչ է ուզում ներկայացնել: Որ էն երես առածը էդ մարդու փողերը կերավ՝ շոր ու կոշիկ առնել տվե՞ց: :))

Ուրիշ մուլտիկներ էլ ասեք, քաշեմ, նայեմ, ժողովուրդ ջան, խնդրեմ:

Ռուֆուս
04.03.2011, 11:35
Ես էլ նայեցի. սիրուն նկարած մուլտիկ էր: :) Շնորհակալություն թեմայի համար: Բայց մեկա չհասկացա, թե մուլտիկի ինչն է դեպրեսիվ կամ ինչ է ուզում ներկայացնել: Որ էն երես առածը էդ մարդու փողերը կերավ՝ շոր ու կոշիկ առնել տվե՞ց: :))

Ուրիշ մուլտիկներ էլ ասեք, քաշեմ, նայեմ, ժողովուրդ ջան, խնդրեմ:

Չնայած ֆիլմում աղջիկն ու աճպարարը ներկայանում եմ որպես լրիվ անծանոթ մարդիկ՝ աղջիկը շոտլանդուհի, իսկ աճպարարը ֆրանսիացի, բայց իրականում իրենք ներկայացնում են Թաթիին ու իր դստերը՝ ում Թաթին մանուկ հասակում լքել էր: Ֆիլմի սցենարի նախնական տարբերակը գրել է Թաթին՝ 60-70-ական թվականներին, որպեսզի հաշտվի դստեր հետ: Իլյուզիոնիստը ոչ թե երկու անծանոթների հարաբերությունների մասին է, այլ հայր-դուստր հարաբերությունների մասին :)

Արս, իսկ Քելլսի գաղտնիքը (http://www.akumb.am/showthread.php/57751-%D5%94%D5%A5%D5%AC%D5%AC%D5%BD%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%B2%D5%BF%D5%B6%D5%AB%D6%84%D5%A8-The-Secret-of-Kells) տեսե՞լ ես, քեզ դուր կգա, միջնադարյան իռլանդական մանրանկարչության մասին է:

Մեկ էլ անպայման Հիյաո Միյազակիի (http://www.akumb.am/showthread.php/55963-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B8-%D5%84%D5%AB%D5%B5%D5%A1%D5%A6%D5%A1%D5%AF%D5%AB%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%AD%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%A8) անիմեները նայի, շատ ինտելեկտուալ յուրահատուկ մուլտեր են:

Լուսատտիկների գերեզմանը (http://www.akumb.am/showthread.php/56890-%D4%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%BF%D5%BF%D5%AB%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A5%D6%80%D5%A5%D5%A6%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A8-Grave-of-the-Fireflies), ևս մեկ ճապոնական հզորագույն անիմե՝ պատերազմի դաժանության մասին:

Մերին և Մաքսը (http://www.akumb.am/showthread.php/56717-%D5%84%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6-%D6%87-%D5%84%D5%A1%D6%84%D5%BD%D5%A8-Mary-and-Max) արտակարգ հումորով մեծական մուլտֆիլմ:

Քորալայնը (http://www.akumb.am/showthread.php/52360-%D5%94%D5%B8%D6%80%D5%A1%D5%AC%D5%A1%D5%B5%D5%B6%D5%A8-%D5%B4%D5%B2%D5%B1%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B6%D5%BB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%B8%D6%82%D5%B4-Coraline) ընտիր մուլտ ա:

Ու բնականաբար Պիքսարի բոլոր լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմերը՝ մեկը մյուսից լավն են :)

ars83
04.03.2011, 12:33
...
Ծաղկես դու: :friends: Հեսա տեսնեմ, որն եմ գտնում, քաշեմ, նայեմ: Բացատրությունների համար էլ՝ գղան մեղսի: :))

Ռուֆուս
04.03.2011, 12:42
Ծաղկես դու: :friends: Հեսա տեսնեմ, որն եմ գտնում, քաշեմ, նայեմ: Բացատրությունների համար էլ՝ գղան մեղսի: :))

Որը չէ, բոլորը :P

ars83
04.03.2011, 13:02
Որը չէ, բոլորը :P
Մենք՝ մաթեմատիկոսներս (ու մեր ախպեր ֆիզիկոսներն էլ), երբեք չենք ասում «բոլորը», «հարյուր տոկոս», և այլն: Մարդ ես, մեկ էլ տեսար գրավիտացիոն ուժն իրան դրսևորի մի տեղից V=10x10x30 խորանարդ սմ ծավալով գլխին ընկնող աղյուսի տեսքով, չկարողանամ քաշել: :)) Թե չէ, ձեր պես. «որքան մուլտիկ ինտերնետում՝ բոլորը քե՛զ, կարճամետրաժ ու անիմե՝ բոլորը քե՛զ...»: :P

Claudia Mori
24.03.2012, 00:29
Անուշ մուլտիկ էր՝ բարի պապիկ էր ու շատ նվիրված, անձրեւի հետ միահյուսվող քաղաքային պատկերները հրաշք էին նկարված, պապիկի հասակն ու կանգնելու ձեւը, նապոն... ամեն ինչ էր սիրուն ու կերպարային, իսկ մուլտֆիլմի երաժշտությունը իսկական օրորոցային էր ինձ համար քնելուց առաջ:lazy