Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Շնորհավո՜ր սիրո տոնը



Նաիրուհի
19.02.2011, 03:17
Այսօր մեր եկեղեցին նշում է երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը:

Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում:
Ս. Սարգիս զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով:

Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

***

Եթէ խօսեմ մարդկանց լեզուները եւ հրեշտակներինը, բայց սէր չունենամ, կը նմանուեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղօղանջում են։ Եւ եթէ մարգարէութիւն անելու շնորհ ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտութիւնը, եւ եթէ ունենամ ամբողջ հաւատը՝ մինչեւ իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սէր չունենամ, ոչինչ եմ։ Եւ եթէ իմ ամբողջ ունեցուածքը տամ աղքատներին եւ իմ այս մարմինը մատնեմ այրուելու, բայց սէր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենայ։ Սէրը համբերող է, քաղցրաբարոյ է. սէրը չի նախանձում, չի ամբարտաւանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտռում, բարկութեամբ չի գրգռւում, չար բան չի խորհում, անիրաւութեան վրայ չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտութեան վրայ. ամէն բանի դիմանում է, ամէն բանի հաւատում է, մշտապէս յոյս է տածում, ամէն բանի համբերում։ Սէրը երբեք չի անհետանում. թէ մարգարէութիւններ են, պիտի չքանան. թէ լեզուներ՝ պիտի լռեն. թէ գիտութիւն՝ պիտի անցնի. քանզի շատից քիչը գիտենք եւ շատից քիչն ենք մարգարէանում։ Իսկ երբ գայ կատարեալը, շատից քիչը կ՚անհետանայ։

Մինչ երեխայ էի, խօսում էի ինչպէս երեխայ, խորհում էի ինչպէս երեխայ, դատում էի ինչպէս երեխայ. իսկ երբ տղամարդ դարձայ, երեխայական բաները մի կողմ թողեցի։ Այժմ տեսնում ենք աղօտ, ինչպէս պատկերը հայելու մէջ. իսկ այն ժամանակ պիտի լինի դէմառդէմ։ Այժմ շատից քիչը գիտեմ, իսկ այն ժամանակ կը գիտենամ՝ ինչպէս որ Նա ճանաչեց ինձ։

Բայց արդ, մնում են հաւատ, յոյս, սէր. սրանք՝ երեքը. եւ սրանցից մեծագոյնը սէրն է։

***

Սիրեցէ´ք զմիմեանս... :love

Adriano
19.02.2011, 10:21
Բայց արդ, մնում են հաւատ, յոյս, սէր. սրանք՝ երեքը. եւ սրանցից մեծագոյնը սէրն է։

Սիրեցէ´ք զմիմեանս... :love

Շնորհավորում եմ, բոլոր սիրահարներին: Ով դեռ չի զգացել սիրո հզոր ուժը կոչ եմ անում անպայման փորձել այս տարի, իսկ նրանք ովքեր մեկ զգացել են և հիմա նորից որոնումների մեջ են ցանկանանք կանաչ ճանապարհ: վերջում հատկապես անդրադառնամ վերն ասված Նաիրուհու մտքի ընդգծված մասին: Ես հավատ, հույս, սեր եռյակը միշտ կարդում եմ այսպես`սեր, հավատ, հույս,` այդպիսով ընգծելով սիրո գլխավոր դերը, սիրո հիմքային լինելը:

Lion
19.02.2011, 11:15
Շնորհավորում եմ բոլոր-բոլորին: Ով սիրահարված է, թող նրա սերն անմար լինի, ով սիրահարված չէ, թող շուտ սիրահարվի ու երջանիկ լինի: Սերը աշխարհի ամենագեղեցիկ երևույթներից մեկն է, շնորհավոր սիրո տոնը :)

Moonwalker
19.02.2011, 11:41
Սրբերի պսակադրող Քրիստոս,
Դու, որ լուսեպսակ ես շնորհում
Քո Սրբերին` կատարում`
Քո երկյուղածների խնդրանքները
սիրով ու քաղցրությամբ նայում`
Քո արարածներին լսիր մեզ երկնից`
Քո սրբությունից` Ս. Աստվածածնի
Բարեխոսությամբ, աղոթքներով բոլոր
Սրբերի և Ս. Սարգիս Զորավարի:
Լսիր մեզ, Տեր, և ողորմիր, ներիր,
քավիր և թողություն տուր մեր մեղքերին:
Արժանացրու գոհությամբ փառավորել Քեզ,
Հոր և Սուրբ Հոգու հետ միասին`
Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից,
Ամեն:

Սիրեք ու սիրված եղեք::love

E-la Via
19.02.2011, 11:58
Ակամայից հիշեցի այս տողերը.

Եվ միայն դրա համար
Մեռնե՞լ....
Եվ միայն դրա համար
Ապրե՞լ...
Թող և մոռացիր վեճն այդ անիմաստ:

Իսիկիավա Թոքուբոքու

Ուղղակի սիրենք....

Lianik
19.02.2011, 12:34
Թող բոլոր-բոլորի սրտերում :loveՍԵՐ:love գերիշխի այսօր ու առհավետ...
Սիրեք ու եղեք սիրված :love



http://www.youtube.com/watch?v=CuFGzqULOg0

Ambrosine
19.02.2011, 18:33
Շնորհավոր մեր հայկական գեղեցիկ տոնը` սիրո տոնը :):

Անտիգոնե
19.02.2011, 19:28
Շնորհավորում եմ ԲՈԼՈՐԻՍ

Meme
19.02.2011, 21:46
Թող այս ամենաբարի ու հրաշքներով լի տոնը Շնորհաոոոոոր լինի,Բոլորիդ եմ Շնորհավորում ակումբցիներ ջաաան:rose:bux:
Թող սիրահարված զույգերը օր օրի շատանան մեր քաղաքում ու ջերմացնեն փողոցները մեր,զարդարեն իրենց գեղեցիկ կյանքով:love

Լեո
19.02.2011, 22:19
Շնորհավոր սիրո իսկական տոնը :love :)

Mark Pauler
19.02.2011, 23:49
http://s14.rimg.info/0f813302e0681ca58cc2d854abbecc92.gif (http://smajliki.ru/smilie-880783527.html)
... Ու սերը լինի ձեր մեջ,
Ընկնեք սիրո մեջ...

Inna
20.02.2011, 00:05
Շնորհավոր սիրո տոնը...
Ձեզ բոլորիդ անկեղծ ու փոխադարձ սեր եմ ցանկանում...Միայն անկեղծ ու ջինջ սեր...:love