PDA

Դիտել ողջ տարբերակը : Նովրուզը Հայաստանում



Morg
16.02.2011, 11:23
Մարտի 21-ին Իրանի բնակչությունը նշում է Նովրուզը (http://ru.wikipedia.org/wiki/%D0%9D%D0%BE%D0%B2%D1%80%D1%83%D0%B7)` Իրանի բնակչության նոր տարին: Վերջին մի քանի տարիների ընթացքում այն սկսել են Հայաստանում տոնել իրանցիների մեծ մասը: Այդ տոնը տևում է 13 օր և այդ օրերին Երևանի փողոցներում ամենուրեք կհանդիպեք իրանցիների:
Ինչ գիտեք այս տոնի մասին? Հայաստանում որ վայրերում են առավելապես նշում? Ինչ միջոցառումներ են իրականացվում այս տոնի շրջանակներում? :)

yerevanci
16.02.2011, 11:47
Սա ոչ միայն իրանցիները, այլ ամբողջ մահմեդական աշխարհնա տոնում, հիշում եմ, երբ ծառայում էի Ղարաբաղում, այս օրերին սահմանի վրա վերահսկողությունն ավելի էր բարձրացվում, քանի որ նրանց տոնի մի մաս է կազմում, ինչքան էլ տարօրինակ է մեր օրերի համար, բայց հայի արյուն թափելը, շատանում են կրակոցները, պատահարները:
Չնայած սա էտքան էլ տոնին չի «վերաբերվում», բայց շատ հետաքրքիր փաստա այդ տոնի հետ կապված

տեսիլք
18.02.2011, 01:12
Մարտի 21-ին Իրանի բնակչությունը նշում է Նովրուզը (http://ru.wikipedia.org/wiki/%D0%9D%D0%BE%D0%B2%D1%80%D1%83%D0%B7)` Իրանի բնակչության նոր տարին: Վերջին մի քանի տարիների ընթացքում այն սկսել են Հայաստանում տոնել իրանցիների մեծ մասը: Այդ տոնը տևում է 13 օր և այդ օրերին Երևանի փողոցներում ամենուրեք կհանդիպեք իրանցիների:
Ինչ գիտեք այս տոնի մասին? Հայաստանում որ վայրերում են առավելապես նշում? Ինչ միջոցառումներ են իրականացվում այս տոնի շրջանակներում? :)

Գիտեմ որ այս զրադաշտական տոնը դեռ մ.թ.ա. էլ գոյություն ուներ, և խորհրդանշում է գարնան սկիզբը: Իրանի կառավարությունը, նուրբ ասած, այդքան էլ չի քաջալերում տեղի բնակչությանը Նովրուզիը կարգին նշելու, դրա համար էլ Իրանացիներից շատերը այդ օրերին Հայաստանում են հայտնվում, որ մի կարգին նշեն: Որոշ երկրներում, ինչպիսիք են Տուրքմենիստանը, Տաջիկիստանյ և այլն, այն պաշտոնապես տոն է համարվում: Տոներին իրանացիները սովորաբար կրակներ են վառում,հատուկ ճաշատեսակներ և թխքվածքներ են պատրաստում և բաժանում հարևաններին: Մանրամասն տեղեկությունների համար կարող ես wikipedia-ում Nowruz-ի տակ նայել:

Պանդուխտ
18.02.2011, 01:17
Սա ոչ միայն իրանցիները, այլ ամբողջ մահմեդական աշխարհնա տոնում, հիշում եմ, երբ ծառայում էի Ղարաբաղում, այս օրերին սահմանի վրա վերահսկողությունն ավելի էր բարձրացվում, քանի որ նրանց տոնի մի մաս է կազմում, ինչքան էլ տարօրինակ է մեր օրերի համար, բայց հայի արյուն թափելը, շատանում են կրակոցները, պատահարները:
Չնայած սա էտքան էլ տոնին չի «վերաբերվում», բայց շատ հետաքրքիր փաստա այդ տոնի հետ կապված

Իսլամի հետ հեռուից թէ մօտից կապ չունի: Իրանեան մշակոյթին հետ առնչութիւն ունեցող ժողովուրդներն են տօնում. աւելի շատ՝ շիի մահմեդականները:
Քրդերը անուանում են Նեւրուզ: Արիական ժողովուրդների տօնն է, բայց թիւրքական ժողովուրդներից կենտրոնական ասիացիներն էլ տօնում են, նաեւ ադրբէջանցիները. անշուշտ Իրանի ազդեցութեամբ:

Պանդուխտ
18.02.2011, 01:48
Նեւրուզ կամ Նովրուզ նշանակում է՝ նոր օր: Նեւ կամ նով՝ համեմատել եւրոպական լեզուներում առկայ new, neu, nuovo բառերի հետ: Իսկ –ռոզ-ը համեմատել հայերէն ռոճիկ (ռոճ-իկ) բառի հետ, որ ռոզ-ի հայերէն եւ պահլաւերէն տարբերակն է: Ռոճիկ-օրավարձք:
Ուրեմն՝ ռոզ-ը ռոճ արմատի պարսկերէն ձեւն է: Պարսկերէն ռոզնամէ – օրացոյց:
Նաւասարդ նշանակում է նոր տարի:
Նաւ (նեւ, նով) նշանակում է նոր , իսկ սարդ, -որի քրդերէն եւ նոր պարսկերէն տարբերակն է սալ,- նշանակում է տարի:
Մեր Տեառնընդառաջի կրակի աւանդոյթը նմանեցում եմ Նովրուզի տօնին. բոլորի մէջ կրակի, կեանքի եւ տան սրբութեան պաշտամունք կայ: