PDA

Դիտել ողջ տարբերակը : Երջանիկ Վալենտինի օր՜...

Ֆրեյա
14.02.2011, 18:04
Այսօր՝ փետրվարի 14-ին միլիոնավոր մարդիկ աշխարհում եւ հազարվոր մարդիկ Հայաստանում տոնում են Սբ. Վալենտինի օրը: :love

Ասում են՝ այս օրը պետք է սեր խոստովանել, օրինակ, այն մարդկանց, ում վաղուց սիրահարված էիք, բայց ՆԱ չգիտեր այդ մասին... կամ, եթե գիտեր՝ եւս մեկ անգամ ավելորդ չի լինի հիշեցնել :love

Մաղթում եմ այսօր բոլորին երջանիկ օր ու շաա՜տ սեր :love

http://i794.photobucket.com/albums/yy228/jade95_2010/Valentines/bearhrts-hv.jpg

Chilly
14.02.2011, 18:10
Ժողովուրդ, ճիշտ է, հայկական սիրո տոնը մի քանի օրից է, բայց սերը այնքան մեծ բան է, որ նրա համար ցանկացած ամենափոքր առիթն էլ կիրառել է պետք :)

Շնորհավո՜ր

anahit96
14.02.2011, 18:14
Ժողովուրդ, ճիշտ է, հայկական սիրո տոնը մի քանի օրից է, բայց սերը այնքան մեծ բան է, որ նրա համար ցանկացած ամենափոքր առիթն էլ կիրառել է պետք :)

Շնորհավո՜ր

Իսկ ինչպե՞ս ասել Նրան,որ սիրում ես

Mark Pauler
14.02.2011, 18:15
Շնորհավոր
http://s9.rimg.info/bd11776aa0dc4d3635bd84ab2f535086.gif (http://smajliki.ru/smilie-707529831.html)

Tig
14.02.2011, 18:18
Երջանիկ ու սիրառատ օր բոլորիս:)

Chilly
14.02.2011, 18:19
Իսկ ինչպե՞ս ասել Նրան,որ սիրում ես

Շնչի՜ր

Շնչի՜ր, օրդ նոր է բացվում,
Քեզ մաղթում եմ անամպ երկինք,
Շնչի՜ր,
Օրդ քեզ է հասնում
Քո բարության ու քո լույսի
Արգասիքով խի՜տ հագեցած,
Շնչի՜ր...
Օդը լույս կբերի...
Սիրում եմ քեզ...

Lion
14.02.2011, 18:45
Կարծում եմ արհեստական տոն է: Մեր նախնիները այդքան պայքարեցին, որ կաթոլիկությունը մեր մեջ չմտնի, որ մենք մեր ազգայինը պահենք, հիմա ինչ-որ "Վալենտին"-ի սարքել ենք առիթ ու լավ ենք զգում: Ես չեմ ընդունում այս տոնը ուղիղ այնքան, ինչքան սիրում եմ Սուրբ Սարգսի տոնը:

Ֆրեյա
14.02.2011, 18:51

Ուրախ Վելնտինի օր քեզ, Լիոն, երջանիկ ու սիրված եղիր :)

Lion
14.02.2011, 18:54
Մերսի, առանց Վալենտինի էլ երկուսն էլ կան :)

ars83
14.02.2011, 18:58
Շնչի՜ր

Շնչի՜ր, օրդ նոր է բացվում,
Քեզ մաղթում եմ անամպ երկինք,
Շնչի՜ր,
Օրդ քեզ է հասնում
Քո բարության ու քո լույսի
Արգասիքով խի՜տ հագեցած,
Շնչի՜ր...
Օդը լույս կբերի...
Սիրում եմ քեզ...

Ինչ բժշկական խոստովանություն էր, բայց: :P Էս ամենը պետք է ասել անզգայացած սիրո առարկայի՞ն, ուղեկցելով արհեստական շնչառությա՞մբ: Մարդ ես, էլի, հարցնենք, իմանանք: :think (մի քիչ յազվություն անեմ)

Օդը լույս կբերի...
Էս մասը ոչ մի գիտական հիմնավորում չունի: Հատկապես ամպամած գիշերը, օրինակ:

Շինարար
14.02.2011, 19:00
Կարծում եմ արհեստական տոն է: Մեր նախնիները այդքան պայքարեցին, որ կաթոլիկությունը մեր մեջ չմտնի, որ մենք մեր ազգայինը պահենք, հիմա ինչ-որ "Վալենտին"-ի սարքել ենք առիթ ու լավ ենք զգում: Ես չեմ ընդունում այս տոնը ուղիղ այնքան, ինչքան սիրում եմ Սուրբ Սարգսի տոնը:

Լիոն ջան, Վալենտինի օրը հինավուրց հայկական ծագում ունի: Դեռ մ.թ.ա 2411թ.-ին Հաբեթոսյան Հայկի աներձագի որդի Անտինի ծոռը՝ Վաղո Անտինյանը եռանիվ կառքին նստած հայարիական զորքերով արշավեց Անդրանտլանտիդա (այժմ՝ Ամերիկա)… Այստեղ նա սիրահարվեց ացտեկ Օցելոայի չնաշխարիկ կնոջը՝ Ասուսենա Մեծ Ստինքներին, որին փախցրեց և սիրուց խելակորույս բռնաբարեց Ամազոնի հովտում գտնվող Կարմիր ծաղիկների բացատում: Բայց Մեծ Ստինքները չսիրեց հայ Վաղո Անտինյանին: Վաղո Անտինյանի սերն այնքան մեծ էր, որ ետ թողեց իր սիրասուն և իր կողմից բռնաբարյալ Մեծ Ստինքներին՝ փոխարենը ացտեկներից խարջելով 4000 տաղանդ ոսկի: Մեծ Ստինքները հղիացավ Վաղոյից և փետրվարի 14-ին ծննդաբերեց, երբ Վաղոն արդեն իր եռանիվ կառքով, որին երեք փղեր էին լծված, 60 000 զորքով և 280 000 ինկ և ացտեկ գերիներով վերադարձել էր Մասյաց երկիր: Ի պատիվ հզոր հայ նվաճողի սիրո և գթասրտության՝ Մեծ Ստինքներն իր որդու անունը դրեց Վալենտին, որը Վաղո Անտինյանի անուն-ազգանունի հնդկացիական արտասանությունն է ընդամենը: Վալենտինի ծննդյան օրը հնդկացիների համար դարձավ սիրո խորհրդանիշ, իսկ մահից հետո Վալենտին Հայորդին աստվածացվեց իբրև սիրո աստվածություն: Հետագա դարերում տոնը տարածվեց ամբողջ աշխարհում, իսկ 21-րդ դարում վերադարձավ ի վերջո իր պատմական հայրենիք՝ Հայաստան:

Inna
14.02.2011, 19:11
14.02.11 :love

Էսօր Սուրբ Վալենտինի օրն ա, սիրահարների տոնն ա...
Հրաշք օր է, բոլոր նրանց համար ովքեր սիրել գիտեն, սիրված են ու սիրում են...
Բոլոր զույգերին ցանկանում եմ սեր, երջանիկ օրեր ու տարիներ...
Ուզում եմ, որ բոլորիդ կյանքում էս օրը միշտ հիշվի ու անմոռանալի դառնա...
Ակումբցիներ ջան:love ձեզ էլ եմ շնորհավորում, ովքեր ընկերուհի ունեն, ովքեր ընկեր ունեն, ովքեր նշանված են, ովքեր ամուսնացած են ՝ ցանկանում եմ, որ միշտ սիրեք իրար ու միշտ միասին լինեք…
Ձեզ երջանիկ կյանք եմ ցանկանում... Ձեր երկրորդ կեսի հետ...
Ակումբցիներից ովքեր էլ դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին, ապա գտնեն…:love :kiss

Սերը ամենաթանկ բաներից մեկն է աշխարհում...Սիրեք և եղեք սիրված...:love
Երջանկություն Ձեզ, մարդի՛կ:
Շնորհավոոոոոոոոոոոո՜ր...

Agni
14.02.2011, 19:26
Վալենտինի վերաբերյալ այս տեսակետն էլ կա

http://www.youtube.com/watch?v=L9bfDwhb02I

Սիրեք իրար անկախ տոնի:love

Լեո
14.02.2011, 19:44
Շնորհավոր սուտ Վալենտին:

ars83
14.02.2011, 20:29
Մի քիչ ֆորումով ֆռֆռացի, կարդացի Վալենտինի օրվան նվիրված գրառումները՝ թե՛ ուրախ, թե՛ միամիտ, թե՛ բացասական, թե՛ դժգոհ: Ու մտածում եմ՝ ժողովուրդ ջան, ով չի տոնում, թող չտոնի, բայց ինչո՞ւ է պետք տոնողների վրա փոշի թափ տալ, մի կծու բան ասել: :esim Դու չես տոնում, լա՛վ ես անում, նա տոնում է, նա է՛լ է լավ անում: Ժպտա տոնողին, թող մարդն իրեն լավ զգա:
:) Ժողովուրդ ջան (ում վերաբերում է), ես ձեզ ժպտում եմ: :))

Լեո
14.02.2011, 20:34
Արս ջան, դու տոնում ես, լավ ես անում, տոնի՛ր :) Ես էլ չեմ տոնում ու չեմ էլ ընդունում էդ տոն կոչվածը, ու քննադատում եմ… Ես էլ եմ լավ անում :) Մանավանդ որ հիմնավոր եմ քննադատում. եվրոպացիներից քսերոքսածը մեզ համար հաստատ սու՛րբ չէ :) Օտարամոլությունը ես չեմ ընդունում, ու միշտ էլ պիտի օտարամոլների նկատմամբ քո ասած կծու վերաբերմունքն ունենամ: Ես էլ եմ լավ անում, չէ՞ ;)

VisTolog
14.02.2011, 20:36
Մի քիչ ֆորումով ֆռֆռացի, կարդացի Վալենտինի օրվան նվիրված գրառումները՝ թե՛ ուրախ, թե՛ միամիտ, թե՛ բացասական, թե՛ դժգոհ: Ու մտածում եմ՝ ժողովուրդ ջան, ով չի տոնում, թող չտոնի, բայց ինչո՞ւ է պետք տոնողների վրա փոշի թափ տալ, մի կծու բան ասել: :esim Դու չես տոնում, լա՛վ ես անում, նա տոնում է, նա է՛լ է լավ անում: Ժպտա տոնողին, թող մարդն իրեն լավ զգա:
:) Ժողովուրդ ջան (ում վերաբերում է), ես ձեզ ժպտում եմ: :))
Օրինակ ես սիրում եմ և տոնում եմ խնձորի տոնը, որը տոնում են ԱՄՆ-ում փետրվարի 20-ին::hands

Վալենտին-շվալենտին: Էդ երբվանի՞ցա հայ(ր) սուրբ դառել

Սուրբ Կույս Գվադելուպե::D

Վալենծինը ժամանակակից, սիրուն անունա, դրա համար էլ տոնում են: Հլը թող Սբ. Սարգիսի անունը Վալենծին լիներ, կտենայիք ոնց են տոնում::B

Լեո
14.02.2011, 20:39
Օրինակ ես սիրում եմ և տոնում եմ խնձորի տոնը, որը տոնում են ԱՄՆ-ում փետրվարի 20-ին::hands
Ես էլ սիրում եմ փետրվարի 19-ը, երբ տեղի են ունենում խնձորի տոնի նախապատրաստական աշխատանքները :)

ars83
14.02.2011, 20:51
Լեո, Vistolog, այս թեման նախատեսված չի փիառի, ներողություն, քննադատության համար: Կա «Անկապ օրագիր», կա «Դժգոհի անկյուն», կա «Կրոն», վերջապես. դարդերն ու դարդապատճառները կարող եք ներկայացնել այնտեղ: Իսկ այս թեման կարող եք անտեսել, տոնողները, կարծում եմ, չեն նեղանա: :hi

ars83
14.02.2011, 20:54
Արս ջան, դու տոնում ես, լավ ես անում, տոնի՛ր :)
Պատկերացրու՝ չեմ տոնում: Բայց ոչ Վալենտինին եմ շոշափում, ոչ տոնողներին եմ թարս նայում:

Մանավանդ որ հիմնավոր եմ քննադատում. եվրոպացիներից քսերոքսածը մեզ համար հաստատ սու՛րբ չէ :) Օտարամոլությունը ես չեմ ընդունում, ու միշտ էլ պիտի օտարամոլների նկատմամբ քո ասած կծու վերաբերմունքն ունենամ:

Էս ամեն ինչը՝ ուրիշ բաժնում, այստեղ օֆֆ-տոպ է:

Դեկադա
14.02.2011, 20:58
Ժող. շնորհավորանքներում էլ ե՞ք կռվում: Գոնե մի անգամ, նույնիսկ եթե տոնի խորհուրդը խորթ է, քաղաքավարի գտնվեք ու միայն շնորհավորեք: Թող որ մերը չի, թող որ ընդունելի չի, բայց Սիրո տոն ա: Գոնե ստեղ իրար սիրեք ու ասեք շնորհավոր::)

Ռեդ
14.02.2011, 21:07
Շնորհավո՜ր :)) ինչքանով էլ որ իմ տոնը չլինի :}:

Lion
14.02.2011, 21:35
Լիոն ջան, Վալենտինի օրը հինավուրց հայկական ծագում ունի: Դեռ մ.թ.ա 2411թ.-ին Հաբեթոսյան Հայկի աներձագի որդի Անտինի ծոռը՝ Վաղո Անտինյանը եռանիվ կառքին նստած հայարիական զորքերով արշավեց Անդրանտլանտիդա (այժմ՝ Ամերիկա)… Այստեղ նա սիրահարվեց ացտեկ Օցելոայի չնաշխարիկ կնոջը՝ Ասուսենա Մեծ Ստինքներին, որին փախցրեց և սիրուց խելակորույս բռնաբարեց Ամազոնի հովտում գտնվող Կարմիր ծաղիկների բացատում: Բայց Մեծ Ստինքները չսիրեց հայ Վաղո Անտինյանին: Վաղո Անտինյանի սերն այնքան մեծ էր, որ ետ թողեց իր սիրասուն և իր կողմից բռնաբարյալ Մեծ Ստինքներին՝ փոխարենը ացտեկներից խարջելով 4000 տաղանդ ոսկի: Մեծ Ստինքները հղիացավ Վաղոյից և փետրվարի 14-ին ծննդաբերեց, երբ Վաղոն արդեն իր եռանիվ կառքով, որին երեք փղեր էին լծված, 60 000 զորքով և 280 000 ինկ և ացտեկ գերիներով վերադարձել էր Մասյաց երկիր: Ի պատիվ հզոր հայ նվաճողի սիրո և գթասրտության՝ Մեծ Ստինքներն իր որդու անունը դրեց Վալենտին, որը Վաղո Անտինյանի անուն-ազգանունի հնդկացիական արտասանությունն է ընդամենը: Վալենտինի ծննդյան օրը հնդկացիների համար դարձավ սիրո խորհրդանիշ, իսկ մահից հետո Վալենտին Հայորդին աստվածացվեց իբրև սիրո աստվածություն: Հետագա դարերում տոնը տարածվեց ամբողջ աշխարհում, իսկ 21-րդ դարում վերադարձավ ի վերջո իր պատմական հայրենիք՝ Հայաստան:

:D:D Դզեց :) Կարծում եմ, այս տոնը նաև լուրջ բիզնես աստառ ունի - ինչու չէ, լիքը մանր-մունր ուոչ այդքան բաներ են վաճառվում...

Inna
14.02.2011, 21:35
հայերը ե՞րբ են նշում Վալենտինի օրը:

Լեո
22.02.2011, 22:47
հայերը ե՞րբ են նշում Վալենտինի օրը:

Իննա ջան, հայերը «Վալենտինի օր» չեն նշում ;)

Inna
22.02.2011, 23:45
Իննա ջան, հայերը «Վալենտինի օր» չեն նշում ;)

Գիտեմ::)
Դա ես չեմ գրել, Չուկին խնդրեցի ջնջել, բայց երևի չի նկատել գրածս...